Երեկ սանիկներիս տանն եմ, էրեխեքը մուլտիկ են նայում` "Ռիկի-Տիկի-Տավի"-ն
Մեկ էլ էս կադրում, որ Ռիկին գոռում ա օձին` "Выходи Нагайна....."
Ներս ա մտնում ընկերոջս զոքանչը, ու ասում.
- Տատին էկա՜վ.....![]()
Երեկ սանիկներիս տանն եմ, էրեխեքը մուլտիկ են նայում` "Ռիկի-Տիկի-Տավի"-ն
Մեկ էլ էս կադրում, որ Ռիկին գոռում ա օձին` "Выходи Нагайна....."
Ներս ա մտնում ընկերոջս զոքանչը, ու ասում.
- Տատին էկա՜վ.....![]()
"Green eyes" (02.02.2011), *e}|{uka* (02.02.2011), Ariadna (02.02.2011), ars83 (02.02.2011), Chilly (02.02.2011), Chuk (02.02.2011), cold skin (04.02.2011), E-la Via (02.02.2011), einnA (02.02.2011), Inna (02.02.2011), Kita (02.02.2011), Kuk (02.02.2011), Mark Pauler (03.02.2011), ministr (02.02.2011), Moonwalker (02.02.2011), murmushka (02.02.2011), Nare-M (02.02.2011), Ribelle (06.02.2011), Tig (02.02.2011), Ungrateful (02.02.2011), Valentina (02.02.2011), Yevuk (02.02.2011), Անտիգոնե (02.02.2011), Արևածագ (02.02.2011), Դատարկություն (02.02.2011), Դեկադա (22.02.2011), Ինչուիկ (02.02.2011), Կաթիլ (02.02.2011), Հայկօ (02.02.2011), Ձայնալար (02.02.2011), Մանուլ (02.02.2011), Մարկիզ (02.02.2011), Ռուֆուս (02.02.2011), Սլիմ (02.02.2011), Ֆոտոն (02.02.2011)
Այսօր հիշել էի որ, մի պահ կար ,որ շատ հուշեր էինք գրում օրագրերում:
օրինակ՝
Սերը,մածուն ու թան չի,
Ամեն մարդու բան չի,
Թող սիրողը իմանա,
Ամեն ցավի դիմանա:
Ինչի են էսօր բոլորը իմ նյարդերի հաշվին ապրումմմմմ....
Ինչի են մտածում, որ ես պիտի միշտ լռեմ...
Մեկ-մեկ իմ համբերության բաժակն էլա լցվում, վայյյյյյ....
Մարդ եմ ամեն դեպքում....
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
ես անմեղ մեղավոր եմ մեղքերի իմ գնացքում.........
Այնքան ուժ, որ դիմանամ, այնքան իմաստություն, որ հասկանամ,այնքան կամք, որ փոխեմ փոխելին, ընդունեմ անփոխելին...
Իսկ ես թռչուն երջանիկ,
Աչքս փակեմ, անուշ քնեմ, իմ ջանիկ,
Քնքուշ գրկեմ, թուշդ պաքեմ,
Երազ տեսնեմ տուտուզիկ.
Սիրտս թռչի, սիրտդ ընկնի,
Ջերմ աչիկիդ պաչիկ դիպնի,
Անուշ հոտիկ, քնքուշ թաթիկ,
Փափուկ թուշիկն իմ յարի:
"Green eyes" (03.02.2011), *e}|{uka* (02.02.2011), Chuk (02.02.2011), E-la Via (02.02.2011), Mark Pauler (03.02.2011), Nare-M (02.02.2011), Yeghoyan (03.02.2011), Ժունդիայի (02.02.2011), ԿԳԴ (02.02.2011), Մանուլ (02.02.2011)
Կյանքում ավելի բոց բան չկա, քան գալստուկավոր ու վաքսած կոշիկներով տնօրենիդ բռնցնես թաքուն պլան քաշելուց:
զզզզզզզզ
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Բայց ոնց չեմ սիրում, երբ ինչ–որ մեկը խնդրում է օգնել, հետո գնում–գալիս կրկնում է. - "Բայց քեզ շատ տանջեցի… Չարչարում եմ էլի քեզ… Բայց երևի հոգնեցիր…"։ Այ մարդ, թե անում եմ, ուրեմն դժվար չէ, չուզեի կասեի չէ։ Այդպիսի պահերին մեկ բարկությունս է գալիս, մեկ էլ՝ ծիծաղս։
...Ակամայից հիշեցի տատիկիս։ Ամեն աշուն, խնձոր քաղելու ժամանակ, առաջին ծառ բարձրացողն ես էի։ Ամենաբարձր ու դժվարահասանելի մասերը իմն էին (դե սիրում եմ ծառ բարձրանալ, ինչ անեմ)։ Ես ծառի վրա խնձոր եմ քաղում, տատս էլ ծառի տակ գնում գալիս ու.
– Զգույշ չընկնես…Պինդ բռնվիր… Այ էն մի ճյուղ հլա ինչ լավ խնձոր կա, կհասնե՞ս… Վայ չէ–չէ, պետք չի, կընկնես, թող փայտով կգցենք… Հա հասար, ոտներիտ մեռնեմ (), այ ապրես… Պինդ բռնվիր չընկնես… – ու այսպես շարունակ, մինչև ծառից իջնելը։
…Լավ օրեր էին։ Կարոտել եմ տատիկիս…
![]()
Վերջին խմբագրող՝ Nare-M: 02.02.2011, 22:18:
Բուրմունքից արբեցած բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ հոտավետ բուրաստան…
"Green eyes" (03.02.2011), AniwaR (04.02.2011), CactuSoul (02.02.2011), E-la Via (03.02.2011), einnA (02.02.2011), Kuk (02.02.2011), Mark Pauler (03.02.2011), My World My Space (02.02.2011), Shah (02.02.2011), Ժունդիայի (02.02.2011), Ինչուիկ (03.02.2011)
Ես մեռաաաա: Ուրեմն, երբ Հայաստանից վերադարձա, մի քանի ձայնասկավառակներ էի բերել նվեր, որից մեկը՝ Կոմիտասինը, նվիրել եմ շեֆիս, որպես ազգային արժեք: Ասեց, որ ահավոր հավանել էր երաժշտությունը, որ կյանքում այդքան գեղեցիկ մեղեդիներ չէր լսել... Աչքիս մեջներից Հորովելն ա ամենաշատը սիրել:
Հատկապես 4:00-ից 4:07 վարկյանը:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
"Green eyes" (03.02.2011), *e}|{uka* (02.02.2011), Ariadna (02.02.2011), E-la Via (03.02.2011), einnA (02.02.2011), Mark Pauler (03.02.2011), Moonwalker (02.02.2011), Nare-M (02.02.2011), Արևածագ (02.02.2011), Ինչուիկ (02.02.2011), ԿԳԴ (02.02.2011), Մանուլ (02.02.2011), Ռուֆուս (02.02.2011)
Վազելով եկա մի 2 բուռ փիլսոփայեմ ու գնամ...
Մեր ազատությունը չափվում է ըստ մեր վանդակի մեծության: Չկա լիովին ազատ մարդ, ուղղակի կան մարդիկ, որոնց վանդակը համեմատաբար ավելի մեծ է: Վանդակը միշտ էլ կա... կյանքի մի փուլում վանդակը մեծ է, մյուսում` կամաց-կամաց սկսում է փոքրանալ, կամ հակառակը` փոքր վանդակը քիչ-քիչ սկսում է մեծանալ...
Ինչքան էլ մենք շեփորահարենք ազատության համար/մասին, մեկ է` չկա լիովին ազատ մարդ, չէ որ` "Մեր ազատութունը չափվում է ըստ մեր վանդակի մեծության"...
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
наглость второе счастье
էսօր տուն եմ ուզում գամ մեկել տեսնեմ մեքենաս չկա... բանալիները ունենք ես ու շոֆեռը, քանի որ իրիկունը ինքն ա քշում...
զանգեցի, պարզվեց ինքն ա վերցրել: հիմա խնդալս ու ջղայնանալս գալիս ա, մտածում եմ սրան ոնց ասեմ որ լավ ըլի...
ասում եմ ինչի՞ ես մեքենան վերցրել, ասում ա տեղ պիտի գնայի դրա համար եմ վերցրել.. o_O հմ... իսկականից չգիտեմ խնդամ թե ջղայնանամ, ասում եմ չե՞ս նկատում որ ինչ որ մի բան սխալ ա, ասում ա հա, նկատում եմ` ես պիտի զգուշացնեյի նոր վերցնեյի... O_O ասեցի միգուցե ընդհանրապես չպիտի վերցնեյիր??? վրես նենց անկեղծ զարմանքով նայեց (իբր ո՞նց) մտածեցի թե իրա չեղած իրավունքներն եմ ոտնահարում...
ինչ անե՞մ...)
I love my life and I celebrate it every day...
Ariadna (03.02.2011), ars83 (03.02.2011), CactuSoul (03.02.2011), davidus (03.02.2011), E-la Via (03.02.2011), einnA (03.02.2011), Freeman (03.02.2011), Kita (03.02.2011), Kuk (03.02.2011), Mark Pauler (03.02.2011), Nare-M (03.02.2011), paniaG (04.02.2011), Smokie (04.02.2011), Tig (03.02.2011), Valentina (03.02.2011), Անտիգոնե (03.02.2011), Արևածագ (03.02.2011), Ինչուիկ (03.02.2011), Նաիրուհի (01.09.2013)
Երեկ հասկացա, որ կողքինիդ երջանկությունը ի վիճակի է քեզ էլ երջանկացնել
Ամուսնու կողքին դեռ մեկ տարի չապրած հղի կինը կորցնում է ամուսնուն (պատահական դանակի զոհ):
Ապրելու համար ուժերը վերագտնում է որդու շնորհիվ, պահում, մեծացնում, լացում, խնդում, աշխատում, ազատվում աշխատանքից.....սովորական կյանքի ռիթմ:
Ու մեկ էլ մի օր պատահական զանգ.
-Լուս ջան ես Երևանում եմ, ուզում եմ քեզ տեսնել:
Որդու հետ գնում է, հանդիպում են, ցանկանում է որդուց անկախ խոսել:
Արդեն մի տեսակ տագնապով (որ սահմանը մնա ընկերական, գոնե հանուն ամուսնու հիշատակի).
- Ուզում եմ քեզ օգնել, Կարենն իմ ընկերն է եղել, մինչև հիմա հեռու եմ մնացել, որովհետև խոսելու, ասելու, օգնելու հնարավորություն չի եղել: Քեզ, որոշել եմ, պետք է օգտնեմ:
Մի շաբաթ անց մի կլորիկ գումար է ստանում:
Որոշում է ու սկսում է փոքրիկ բիզնես սկսել:
Երեկ բացումն էր
Հ.Գ. հետո ասում են, որ հրաշքներ չեն լինում: ԼԻՆՈՒՄ ԵՆ:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
"Green eyes" (03.02.2011), Ariadna (03.02.2011), Chilly (03.02.2011), E-la Via (03.02.2011), Jarre (04.02.2011), Mark Pauler (07.02.2011), My World My Space (03.02.2011), Nare-M (03.02.2011), One_Way_Ticket (03.02.2011), Philosopher (03.02.2011), Ribelle (06.02.2011), StrangeLittleGirl (06.02.2011), Tig (03.02.2011), Ժունդիայի (03.02.2011), Ինչուիկ (03.02.2011), Կաթիլ (03.02.2011), ԿԳԴ (03.02.2011), Մանուլ (03.02.2011), Նաիրուհի (14.02.2011), Ուլուանա (04.02.2011)
Տանն եմ...մերկասառույց ճանապարհներ, սառած մարդ: Երթուղայինից իջնելն ու թմփալով ընկնելս մեկ եղավ:Մինչև հասա տուն մոռացել էի, որ մարդը ընդհանրապես վերջույթներ ունի: Մի կերպ բացեցի դուռը...չեք պատկերացնի ինչ լիակատար հաճույք էր: Ինչքան էլ ասեն ամենալավ կարգավիճակը հյուրինն ա, այնուամենայնիվ ամենալավ իմ տունն ա: Այ հիմա աշխարհի ամենաերջանիկն եմ:
![]()
Ariadna (03.02.2011), E-la Via (03.02.2011), erexa (04.02.2011), Freeman (03.02.2011), Jarre (04.02.2011), Katka (03.02.2011), Kita (03.02.2011), Mark Pauler (07.02.2011), Monk (03.02.2011), murmushka (03.02.2011), Nare-M (03.02.2011), Yevuk (03.02.2011), Ժունդիայի (03.02.2011), Ինչուիկ (03.02.2011), Նաիրուհի (01.09.2013)
«Հայոց բանակ» թեման կարդալուց հետո կարգին սերիալյան «Ոնց եմ ձեզանից զզվում»-ը շատ արդիական ու համահունչ ա թեմային ու իրավիճակին:![]()
Ariadna (03.02.2011), Jarre (04.02.2011), Kita (03.02.2011), Mark Pauler (07.02.2011), VisTolog (03.02.2011)
Էսօր գիտեք ինչ անցավ մտքովս?
Որ մսավաճառների ու շոուբիզնեսի գործը շատ իրար նման են
Մսավաճառները երբ լավ միսը վաճառում են, միաժամանակ կենդանու ավելորդ ոչ այնքան էլ արժեքավոր մասերն են փորձում վաճառել՝ գոնե մի քիչ էլ ավել փող վաստակելու համար՝ քարաճիկ, թոք, լյարդ, լեզու, աղիք ...
Նույն կերպ ֆիլմ արտադրողներն են թողարկում ֆիլմը, հետո առանձին՝ սաունդթրեք, պոստերներ, ֆիլմից դրվագներով բաժակ, գրիչ, ռեժիսյորի վերսիան, Օսկարի մրցանակաբաշխությունը...
![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Մի քանի օր առաջ հարցազրույց էին վարում ոմն Ավոյի հետ, որը պարզվում է սիգարի մեծ արտադրություն ունի, ընդ որում այն աստիճանի, որ իր ասելով Կոմանդանտեն իր փինած սիգարներն է ծխում: Ավո-ն կլիներ մի 80-90 տարեկան ու մեկ էլ ինչ ասի լավա, բա որ մեռնեմ կուզեմ հայրենիքումը թաղվել...
Տո այ հոգնած, ու մնացած հոգնածներ, էս Հայաստանը կարող ա վերջում պետքա դարձնեք Թոխմախի Հանրապետություն? Սաղ կյանքը Հայաստանին մի կոպեկի օգուտ չեն տա, բայց հենց ոտները տնգելու ժամանակը գալիսա, վաաայ հայրենիիիք, գերեզմանս հայրենիքում լինի... Ու թե որտեղի՞ցա գալիս մեր "թաղումասեր" խասյաթը (բնավորություն չի սա... հենց խասյաթ):
Մի քանի ամիս առաջ աչքիս ընկավ www. gerezman. com կայքը ու ինձ բացել էր..մարդիկ նստել մտածել են, թե քանզի -վասնզի հայերը գերեզմանային մազոխիզմով են տառապում, եկեք գործ անենք, իրանց փոխարեն գնանք գերեզմաններ...
Բայց այն, ինչ որ այսօր տեսա էս մարդկանց ֆանտազիան գերազանցեց, ընդ որում վագրային թռիչքներով: Ուրեմն մարդկանց մտքով անցելա ստեղծել սոցիալական ցանց՝..... հանգուցյալների': Այլ կերպ ասած վիրտուալ գերեզմանոց: Թոխմախ հասնելու տեղը, էդ մարդուն գրանցում ես վիրտուալ գերեզմանոցում, ծաղիկ մաղիկ ես դնում, երևի նկարներին 5+ ես դնում ու տենց....
Սա էլ կայքը՝ http://mementomortis.com : Մարդ չգիտի էլ ծիծաղի թե ինքն իրեն հարց տա "Ինչի ենք սենց պայթած ազգ, հը՞":
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
E-la Via (03.02.2011), impression (04.02.2011), Jarre (04.02.2011), Kuk (04.02.2011), Monk (03.02.2011), My World My Space (03.02.2011), Nare-M (04.02.2011), Tig (04.02.2011), Ungrateful (03.02.2011), V!k (05.02.2011), Ինչուիկ (03.02.2011), Հայկօ (04.02.2011), Հարդ (03.02.2011), Նաիրուհի (14.02.2011), Ուլուանա (05.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ