Աշոտ Երկաթ
ՁայնալարԽնդրում եմ ինձ 30 օրով արգելափակեք
մոդերատորններ կատակ չեմ անում
Փաստորեն բարի հոգիները գոյություն ունեն.....Աշոտ Երկաթ Մեկ ամսով արգելափակվել է՝ սեփական դիմումի համաձայն:պահանջում եմ նոբելյան մրցանակ.....
![]()
Աշոտ Երկաթ
ՁայնալարԽնդրում եմ ինձ 30 օրով արգելափակեք
մոդերատորններ կատակ չեմ անում
Փաստորեն բարի հոգիները գոյություն ունեն.....Աշոտ Երկաթ Մեկ ամսով արգելափակվել է՝ սեփական դիմումի համաձայն:պահանջում եմ նոբելյան մրցանակ.....
![]()
էսօր ես ու Սուսանիկը իջել ենք այգի ու ինչպես միշտ "սամալյոծիկ-սամալյոծիկ" ենք խաղում //բնույթը խաղի հետևյալն է՝ Սուսը թևերը բացած պտտվում է իմ կողքը և ծլվլում՝ ուուուուուուուու... սամալյոծիկը եկաաաաաաաավ.... հետո՝ իրար հետևից` մեր թևերը բացած վազում ենք// էդքան բան, պապուն արևը` ոչ ոքի նեղություն չենք տվել...
ամեն երկրորդ անցորդը իր սուրբ պարտականությունների ցուցակի մեջ ներառած ուներ ինձ ու Սուսանիկին խղճալի հայացքով նայելը…
հիմնականում նայում էին ինձ մասնավորապես էսպես՝ ի ծիբյա վիլեչատ...
Հետո էլ ասում են՝ ամեն մեծի հոգու խորքում երեխա է... դե ես էլ էդ երեխայությունն եմ "խոդի" տվել... իրենց ի՛նչ...
քամահրում եմ իրենց...
բայց դուրսը լավ վազվզեցինք... հիհիհի....![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Որ կողմ նայում ես, բոլորը գրում են, բայց գրականություն էդպես էլ չկա...
էս կյանքը իսկականից սպիտակ ու սև գծերով ա, երեկ աշխարհի ամենավատ օրն էր, էսօր էլ աշխարհի ամենալավն ա... կոնտրաստի հետ հարմարվել ա պետք)
I love my life and I celebrate it every day...
Կորցրել եմ...չ՝, երազս չեմ կորցրել, կամ էլ քունս, հանգստությունս եմ կորցրել, ներդաշնակությունս, վստահությունս, համառությունս...հիմա նման եմ մոլորվածի, որ ուղղակի իներցիայով շարունակում է թափառել, արդեն նույնիսկ մտքում էլ կորցնելով նպաակի պատկերը… Չգիտեմ ինչ եմ ուզում , կամ ուզում եմ թե չէ ուզում
փորձում եմ հարմարվել, չի ստացվում, ես դեռ փոքրուց հարմարվողներից չեմ եղել
փորձում եմ հասկանալ, չի ստացվում... երևի ինքնապաշտպանությունից անգամ ուղեղս չի թողնում, որ կենտրոնանամ
փորձում եմ մոռանալ, չի ստացվում... որդի նման անհանգստությունն ինձ կրծում եմ
փորձում եմ հանգստանալ....չի ստացվում դե չի ստացվում էլի, չի ստացվում
ինչ-որ մեծ իրադարձության եմ սպասում,ներքուստ, ինքս էլ չգիտեմ ինչ իրադարձության, բայց անհանգիստ սպասում եմ ու սպասում.......
E-la Via (28.01.2011), EgoBrain (29.01.2011), Freeman (28.01.2011), Kita (28.01.2011), Mark Pauler (31.01.2011), ministr (28.01.2011), Ungrateful (29.01.2011), VisTolog (28.01.2011), Yevuk (28.01.2011), Ամպ (31.01.2011), Արևածագ (29.01.2011), Արևհատիկ (29.01.2011), Դատարկություն (29.01.2011), Կաթիլ (28.01.2011), Հարդ (28.01.2011), Մանուլ (28.01.2011), Նաիրուհի (29.01.2011), Սլիմ (29.01.2011)
Երեկ գործից դուրս եմ եկել, առաջարկեցին մեքենայով տանել ուր որ պետք էր, նստեցի, զրուցելով հասանք, տիկին Սվետան (չնայած տարիքի մեր օֆիսում 1100 վատանոց կնոջ համբավ ունի) խնդրեց իրենց բակ տանեն, տարանք, ու աչքս ընկավ դալանին ու նայում, նայում, մի բան ինչ-որ ծանոթ է թվում ու ասում եմ` էս ինձ շատ ծանոթ է ... ու ոգևորված պատմում եմ հեղինակի մասին էնքան, որ տիկին Սվետան ոգևորվեց, սկսեց հարց ու փորձ անել, վերջում էլ ասեց` դե կգնաս Սաթիկին կասես, որ շատ շնորհակալ եմ, չի կարա գա էն մի պատն էլ սիրունացնի?![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
*e}|{uka* (28.01.2011), ars83 (29.01.2011), E-la Via (28.01.2011), Jarre (28.01.2011), Kita (28.01.2011), Mark Pauler (31.01.2011), Արևածագ (29.01.2011), Դատարկություն (29.01.2011), ԿԳԴ (28.01.2011), Հայկօ (28.01.2011), Մանուլ (29.01.2011), Մարկիզ (28.01.2011), Նաիրուհի (29.01.2011), Շինարար (28.01.2011), Ռուֆուս (29.01.2011)
Բախտս հետս էր:
Քիչ առաջ էկա կոմպի մոտ, լույսը վառեցի, արդեն սենյակի մեջտեղում էի... ու հանկարծ լուստրան (հայերեն ոնց է՞ր (ամոթ)) կիսով չափ տրաքեց:
Ամբողջ սենյակով կայծեր թռան, ու կտորներ ցրիվ եղան:
Ինձ թե մի հատ կպել ա
Չէ, չեմ բողոքում...
--------------------------------------
Դրանից ավելի առաջ առավոտվանից զանգի եմ սպասել:
Անգամ եթե զանգիս երգի նոտաներից մեկը լսել եմ, ականջներս ծռվել են դեպի հեռախոսս բառիս բուն իմաստով (լրիվ ճիշտ ա):
Ու մի անգամ, էլի ծանոթ հնչյուններ... ու զա՛գս ա:
Մի ուրախություն, մի սրտխփոց, մի շնչկանգնոց
«Ֆսյո, ինքն ա» վերնագրով կայծակնային արագությամ հասնում ես տան մի ծերից մյուսը:
Ու ի՞նչ...
Տեսնում ես ընկերոջդ համարն ա...
Ինչ սրտանց հայհոյանքներ կտեղար բայց, եթե շունչս չկտրվեր...
![]()
Էն, ինչ-որ էսօր ձեզ պատմելու եմ միգուցե անհասկանալի լինի շատերի համար ու համոզված եմ, որ էդպես էլ կլինի, քանզի ինձ համար նույնպես շատ տարօրինակ ա ու առաջին անգամ ա, որ էսպիսի բան ա հետս կատարվում:
Պատմելու եմ միստիկական մի դեպքի մասին, որն էսօր տեղի ա ունեցել հետս:
Ես ոչ մի պատասխան չեմ կարողանում գտնել ու կարծում եմ ոչ ոք չի կարող բացատրել...
Կեսօր էր, քաղաքի գրադարաններից մեկում նստած ֆրանսերեն եմ պարապում:
Ներկա պահին գտնվում եմ ֆրանսերենի սկսնակ փուլում ու բացի տարրական բառերից ու կենցաղային մակարդակի մի քանի արտահայտություններից, ոչ մի բան չգիտեմ:
Նոթատետրումս գրի առած նոր բառերն ու արտահայտություններն եմ սովորում՝ ուշադիր հակված կարդալով: Կես ժամ անց, զգում եմ, որ քունս ահավոր տանում ա: Գրադարանը համարյա թե պայթում ա մարդկանց քանակից, բայց միևնույն ժամանակ գերեզմանային լռություն ա տիրում: Էն ընթերցասրահում, որտեղ որ գտնվում եմ, կան փափուկ բազկաթոռներ: Նստում եմ դրանցից մեկին ու որոշում տասնհինգ րոպե քնել, որ հետո շարունակեմ: Երկու րոպե անց, սրահում հայտնվում ա մի հնդիկ ու սկսում ա աշխատողներից մեկի հետ ինչ-որ բան քննարկել: Հնդիկի խոսելուց միանգամից զգացվում էր, որ շատ վարժ չի խոսում ֆրանսերեն, ընթացքում աշխատողը ուղղումներ էր անում:
Բայց ընդհանուր առմամբ, խոսակցությունը ընթանում ա շատ արագ տեմպով ու բացառությամբ մի քանի բառերի, ոչինչ չեմ հասկանում:
Մի քանի րոպե անց՝ աչքս կպնում ա:
Ես քնած եմ, բայց շարունակում եմ քնած ժամանակ լսել իրենց խոսակցությունը:
Զգում եմ, որ իրենց խոսակցության հետ մեկտեղ մեջս լսվում ա խոսակցության հայերեն թարգմանությունը:
Իրենք իրենց ձայներով խոսում են, իսկ ես բոլոր իրենց արտաբերած տեքստերը հայերեն եմ լսում:
Ես քնած եմ:
Տասը րոպե հետո արթնանում եմ: Իրենք դեռ խոսում են:
Գիտակցում եմ հետս կատարվածի մասին, մի քանի րոպե մտորում եմ ու գլխի ընկնում, որ քնած ժամանակ ամբողջությամբ հասկացել եմ իրենց ասածները՝ հայերեն:
Մտորումների մեջ մոտենում եմ աշխատողին ու մի քիչ ամոթխած հարցնում.
- Ներեցեք, դուք անգլերեն խոսու՞մ եք:
- Այո:
- Մի բան եմ ուզում հարցնել, որը թերևս մի քիչ ծիծաղելի կթվա, բայց շատ է հետաքրքրում:
- Ը... խնդրեմ, լսում եմ:
- Քիչ առաջ, դուք երկուսով խոսում էիք նրա մասին, որ այս մարդը ինտերնետից մի քանի հեղինակների ճանաչված գործերի անուններ է հանել ու ուզում է գտնել ձեր ցուցակում:
Շշմած ինձ ա նայում:
- Ու որ դուք իրեն բացատրում էիք, որ դրա համար պետք է երկրորդ հարկ իջնել ու անդամագրվել, որպեսզի հնարավորություն ունենալ համակարգչի միջոցով սեփական որոնում անցկացնել:
փոքր-ինչ քմծիծաղով պատասխանում ա.
- Ը... այո... իսկ ինչի՞ համար...
- Կներեք, ես մի քանի րոպեից կգամ...
Ապշած դուրս եմ գալիս սրահից: Աշխատողն ու հնդիկը իրար են նայում ու սկսում են ղժալ վրաս, թե ով էր էս տարօրինակը... յանի էս ինչ ասեց ու ինչի...
Գալիս եմ տուն քնում:
Վաղը որ գնամ գրադարան, էլ երրորդ հարկ չեմ բարձրանա: Ամաչում եմ...
Այ սենց տարօրինակ մի պատմություն.
Ներկա պահին հարբած եմ ահավոր ձևի..
Ուզում եմ գտնել էս դեպքի բացատրությունը...
Պ.Ս. Ինչեր ասես, որ չկան մարդկային ուղողում հա...
Վերջին խմբագրող՝ Adam: 29.01.2011, 02:20:
Ariadna (29.01.2011), ars83 (29.01.2011), CactuSoul (29.01.2011), einnA (29.01.2011), Jarre (29.01.2011), Kita (29.01.2011), Mark Pauler (31.01.2011), Nare-M (29.01.2011), Ungrateful (29.01.2011), VisTolog (29.01.2011), Արևածագ (29.01.2011), Արևհատիկ (29.01.2011), Դատարկություն (29.01.2011), Հարդ (29.01.2011), Մանուլ (29.01.2011), Նաիրուհի (29.01.2011), Ուլուանա (03.02.2011), Սլիմ (29.01.2011)
Էսօր առաջին անգամ երազում հոգի կանչեցի:
Դրսում խաղացող անչափահասներ կային: Ինչ-որ մեկը ոնցոր գնդակնա կորցնում ու սկսում ենք մեղավորին փնտրել: Մեղավորին գտնում ենք, ու էդ մեղավորը պետքա բանտարկվեր (բայց նենց տպավորություն էր, որ ընդմիշտ ենք իրան հրաժեշտ տալիս): Ես էլ ձեռքս ուսին դրած ուզում էի թեթևացնեի իր վիճակը, ասում էի, որ ամեն ինչ շուտ կանցնի, նորից կգաս նույն տեղը, կհիշես ամեն ինչ: Մի մտածի, քիչ ժամանակով ես գնում:
Հետո հիշում եմ որ տանն եմ, ինձ հարազատ մարդու հետ: Տունը մութա, իմ մոտ էլ մի գիրքա, որտեղ հոգի կանչելու վերաբերյալ տեղեկություններ կան: Որոշում եմ կանչել մեկին, ով այդքան էլ լավ «հեղինակություն» չունի:
Չեմ հիշում որ հոգին էր, բայց իրան ես ծանոթ էի ու նույնիսկ «Ինստռուկցիան» մոտս դրել էի, որ կարողանայի իրավիճակը կառավարել: Մութ էր: Մի երկու «կանչող» բառ ասելուց հետո տանիքից լսվեց ձայներ «դխկ դխկ դխկ»
Վախեցած սպասում էի, թե ոնց պետքա հիմա ինչ-որ բան ինձ հարվածի կամ սկսի շարժվել: Մինչև ես կարդում էի տվյալ հոգուն հետ ուղարկելու ձևերը (իսկ մտքում հիշում էի, որ կարդացել եմ իր մասին, որ եղել են այնպիսի դեպքեր, երբ նա հարձակվել է մարդկանց վրա), մեկ էլ դռնից մի մարդ է մտնում, զինվորական համազգեստով: Եկավ ու նստեց իմ դիմաց: Բարևեց ու սկսեց ինչ-որ բաներ արագ խոսալ, որը հիմա չեմ հիշում: Ես հացրեցի
- ո՞նց ես
- լավ եմ (էս տիպի մի պատասխան)
Ինչ-որ հարց եղավ ու ինքը սկսեց ասել, որ Աստծուն պետքա հավատալ ու որ այլ կրոն դավանողները չեն կարող ունենալ այն, ինչը կունենա քրիստոնյան: Մի պահ հակաճառեցի, բայց տեսա որ ջղայնանումա, ձայնս կտրեցի:
Դե ես էլ պետքա ինձ ամենահուզող հարցը տայի ու հարցրեցի թե ի՞նչ ձևա «վերևում», կա՞ արդյոք տենց բան:![]()
- Վերևում ամեն ինչ լավա
Է՜հ, բա ես էդ պատասխա՞նն էի ուզում:
Հետո միանգամից կանգնեց ու որոշեց հեռանալ:
- շատ հաճելի էր ձեզ հետ
Իր մարմինն արդեն մի քիչ «փոշոտված» ոնցոր լիներ:
Մոտեցավ ինձ: Ձախ ձեռքով բռնեց իմ ձախ ձեռքը, աջը գցեց թիկունքիս, ես էլ իմ աջը նրա թիկունքին. պինդ գրկեցինք զմիմյանս ու բաժանվեցինք:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 29.01.2011, 10:41:
Էս հիմիկվա երեխեքը, ամա՜ն-ամա՜ն՝ ինչ յամանն են...
Ուրեմն էսպես՝ ձելո բիլո վեչեռոմ, ձելած բիլո նեչեվո, ես ու Սուսանիկը նստած մտածում ենք՝ ինչ խաղ խաղանք:![]()
Սուսանիկը՝ գործնական տոնով .
-Ասի՛, արի՛ խաղ խաղանք՝ իբր դու ուրիշի տունն ես ապրում, ես էլ քեզ հյուր եմ գալիս… հա՞:
Ես՝ ազնիվ կերպով խելքս դրել եմ չորս տարեկան երեխու խելքին.
-Ե՞ս… բայց ո՞ւմ տանն եմ ապրում, Սուսի…
Սուսանիկ.
-Ո՛ւմ տանը, ո՛ւմ տանը… մարդիդ տանն ես ապրում, էլ ո՞ւմ տունը պիտի ապրես:
հմ.. հմ.... փաստորեն չորս տարեկան երեխայի խելքը ավելի ճկուն է, քան քսանչորս տարեկան երեխայի խելքը...![]()
![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Ariadna (29.01.2011), ars83 (29.01.2011), Chuk (29.01.2011), E-la Via (29.01.2011), einnA (29.01.2011), Freeman (29.01.2011), Kita (29.01.2011), Mark Pauler (29.01.2011), ministr (29.01.2011), Moonwalker (29.01.2011), Nare-M (29.01.2011), Shah (29.01.2011), Tig (31.01.2011), Valentina (29.01.2011), Անտիգոնե (29.01.2011), Արևհատիկ (29.01.2011), Ինչուիկ (30.01.2011), Կաթիլ (29.01.2011), Հայկօ (29.01.2011), Մանուլ (30.01.2011), Նաիրուհի (29.01.2011), ՆանՍ (01.02.2011), Ուլուանա (30.01.2011), Ռուֆուս (29.01.2011), Սլիմ (29.01.2011)
Խոսակցություն երթուղային տաքսու մեջ:
Խոսում են երկու տղա, երկար բարակ , մոտ 2 կանգառ տարբեր աղջիկների էին քննարկում, ես էլ անջատված , բժժած տուն էի գնում, մեկ էլ լսում եմ.
- Բա ախպեր իմացար էն օրը բառում կուպե նստած էինք, մեկ էլ ասումա սենց մինչև երբա շարունակվելու? Ասում եմ ինչը? Ասումա դե սենց անլուրջ, ըտե չդիմացա ասեցի աղջիկ ջան դու գլխանց գիդեիր որ ամուսնանալու բան հույսեր պտի չունենաս, ինչ որ բան ձեռ չի տալի ասա մենք էլ իմանաք ինչ ենք անելու: Մեկ էլ ասումա , չէ ես հո չեմ ասում ամուսնանանք, ուղակի տնեցիները չեն թողնում , ու դուրս գամ: Ասի աղջիկ ջան գնա ուրիշ էշ քթի, որ լավ ուզես մի բան կանես դուրս կգաս, կարողա մտքիդ կա գամ ձեր տուն, եթե ուզում ես կգամ, բայց գիտես, որ էտ ոչ մի բան չի նշանակելու: Աշպեր բայց ես լավ էլ ջոգել էի, ինչ խաղերա տալի, մեկ էլ մնաց մնաց , բա թե արի մնանք ընկերներ, ասի , ոնց ասես:
-Արա հա դաժե ես մեկ մեկ ընենց բաներ եմ լսում, որ էլ նեռվերս չի դիմանում, էն էլա մեկ մեկ լրջին տալի, բայց դե ես վռազ տեղն եմ դնում:
-Ընգեր դե իմը մի քիչ ուրիշա, սրա խաղերը էն պահովա որ ինքը ցելկայա եղել, ասումա դու իմ միակն ես, արա բայց դե ես իրան էն գլխից ասում էի, չեր ուզում, թո չտար:
Ու իրանցից գոհ հռհռում են:
- Բա դրանից հետո էլ եկավ մոտս գորձի վախտ, տենց մի թեթև փաթթվեց բան, ասումա սիրում եմ , կարոտել եմ
- Մենակ փաթթվեց, արա ռադ արա:
Ու էտ պահին ես հասկացա թե ինչ երջանիկ եմ, որ մարդկային էս տեսակը չեմ ճանաչել, կամ արդյոք էս մարդկային տեսակա: Միանգամից շատ կարոտեցի իմ արևին, այ տղամարդը պիտի էտ տեսակ լինի, ինչքան եմ ես քեզ սիրում ու ինչ երջանիկ եմ , որ հանդիպել ենք, ինչ երջանիկ եմ որ մարդու են հանդիպել ու սիրել, ոչ թե մարդու նման ինչ որ արարածի, անթասիբ, բամբասկոտ, խղճուկ, զզվելի , կենդանական բնազդով ապրող ինչ որ արարածի: Եսիմ ինչ էին դրանք:
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Agni (30.01.2011), Ariadna (29.01.2011), CactuSoul (30.01.2011), Chuk (29.01.2011), erexa (30.01.2011), Freeman (29.01.2011), Jarre (30.01.2011), Kita (29.01.2011), Moonwalker (30.01.2011), Nare-M (29.01.2011), One_Way_Ticket (30.01.2011), Ribelle (01.02.2011), Tig (31.01.2011), VisTolog (29.01.2011), Արևածագ (29.01.2011), Արևհատիկ (02.02.2011), Մանուլ (30.01.2011), ՆանՍ (01.02.2011), Ուլուանա (03.02.2011)
պրոֆեսիոնալիզմը ամեն տեղ ա պետք, ամեն մասնագիտության ու պաշտոնի ամեն լեվելի վրա: ընդհանրապես սիրում եմ թիմային աշխատանքը, ունիվերսալ մարդկանց` երբ սվարշիկը նաև գծագիր ա անում, կամ ասենք անտենա տեղադրողը հեռավորության հաշվարկ ա անում, բաաաայց չի կարելի չհիանալ երբ ամեն մեկը իրա գործն ա անում: մեր աշխատանքը ոտով գլխով կազմում ա 1 ժամ ու էդ մեկ ժամվա ընթացքում նենց ծավալի կանստրուկցիա ա ոտքի կանգնում, որ առաջ ինձ ոչ մեկ չէր համոզի, որ կարելի ա էսքան աշխատանքը անել 1 ժամում: գծագիրը նախօրոք կատարվելուց ու կարդալուց հետո մեր թիմը հավաքվում ա "դեպքի վայր"-ումդրանից հետո ամեն մեկը անցնում ա իրա աշխատանքին, զոդողը 1 րոպեում պատրաստում ա իրա գործիքները, մոնտաժողները հավաքում են դետալները, էլեկտրիկը իրա չափիչ տեստերով, ցանցային ադմինիստրատորը իրա օֆիսում նստած, բայց միևնույն ժամանակ "հոգով մեր հետ" ստուգում ա կապը, իսկ ինժեները էդ ամենին հետևում ա ու ուղղություն ա տալիս: ամեն մեկը պիտի իրա գործն անի, փորձը ցույց ա տալիս որ էֆֆեկտիվ աշխատանքի հիմքը դա ա: դու մենակ տեսնես, օրինակ, մոնտաժողի աշխատանքը` ամեն մի կլուչի տեղը անգիր արած, շարժումները մինիմալին հասցրած, բայց միևնույն ժամանակ մաքսիմում օպտիմալ, ամեն միացումը 10 անգամ ստուգելը նույնիսկ իրա տեղն ունի: իսկ նախկին աշխատանքի վայրում վախացնելով էին մարդկանց պահում` դեվիզ էին դարձրել "անփոխարինելի մարդ չկա", շատ հարաբերական ա ասվել է ախր... հա, տո էլի չկա, բայց մինչև փոխարինում ես ու էդ մարդը թիմին միանա կանցնի առնվազն մի տարի: համակարգչային օպերատորը օրվա մեջ յոթ անգամ փոխում էր մասնագիտությունը ու էդ յոթն էլ անում էր տակ սեբե մակարդակի վրա... էսքանը ուզում էի գրեմ մեր անտենա մոնտաժողի մասին, բայց լրիվ ուրիշ բան ստացվեց
էսօր առաջի կարգի պիլոտաժ ա ցույց տվել` մի հատ հսկայական սետկա-անտենա ա կարգավորել սաղի առաջ, որ անծանոթ մարդիկ կային, բառի բուն իմաստով բերանները բաց էր մնացել
այ ինչ ա նշանակում պրոֆը. կարելի ա դաժե հասարակ սվարկեն էլ նենց անել, որ սաղի հավեսը գա:
ոբշմ սաղ լավ ա:![]()
I love my life and I celebrate it every day...
Ariadna (30.01.2011), ars83 (29.01.2011), CactuSoul (30.01.2011), Chuk (29.01.2011), einnA (29.01.2011), Freeman (29.01.2011), Jarre (30.01.2011), Kita (29.01.2011), Moonwalker (30.01.2011), Nare-M (29.01.2011), Tig (31.01.2011), Անտիգոնե (29.01.2011), Արևածագ (29.01.2011), Արևհատիկ (02.02.2011), Ինչուիկ (30.01.2011), ՆանՍ (01.02.2011)
«Ռասիստների միության» շեֆի գրառումը(տես նախորդը) տեսա, որոշեցի նկարագրեմ այսօրվա օրս:
Այսօր չինացիքիս կանչել էի ճաշի: Առաջին անգամ էին կացարանս այցելում: Հատուկ ուզում էի իրենց համար սպաս եփել (անգամ ձավար եմ հետս բերել Հայաստանից), բայց հետո հիշեցի, որ իրենք ասում են, որ կաթնեղեն համարյա չեն ուտում (ամուսնու խոսքերով, չինացիքի ֆիզիոլոգիան (ես ասեմ՝ չինացիքի, դուք հասկացեք՝ իր սեփականը, էլի) այնպիսին է, որ կաթը հեշտությամբ չեն մարսում), մտածեցի՝ մի ուրիշ ճաշ եփեմ: Եփեցի կանաչ ոլոռով ու տավարի մսով ճաշ, կանաչ լոբի ձվով, տարատեսակ պանիրներ նախապատրաստեցի, երշիկ, և այլն: Չինացիքս ամեն ինչ հավեսով կերան, հատկապես կնոջը դուր եկավ, խնդրեց երկրորդ աման ճաշը լցնի՝
շատ եմ սիրում այդպիսի բաներ, ուրախանում ես, երբ մարդուն դուր է եկել ու ձևեր չի թափում: Ուրեմն, երշիկը կտրում եմ, որ ուտենք, ասում են՝ իսկ սա պետք չի՞ եփել կամ տապակել, նոր ուտել. իրենց համար երշիկն ու նրբերշիկը նույնն են:
Բացի դրանից, հայտնեցին, որ իրենք պանիր չեն գնում, որովհետև չգիտեն, թե պանիրներից որն է պետք եփել, որը՝ չէ: Երբ իմացան, որ ոչ մեկն էլ եփել պետք չէ ու կերան, տեսան, համեղ է, վճռեցին, որ սրանից հետո իրենք էլ են պանիր գնելու, ուտեն:
Արևելյան մտածելակերպը բայց այնքան հստակ է երևում իրենց մեջ:Մեր նման, երևի, ընդունված չէ իրենց մոտ դատարկ ձեռքով մարդու տուն գնալ: Մի պարկ նվերներ են բերել: Մի հատ ասեղնագործ ապակեծածկ նկար են բերել՝ սեղանին դնելու. ասացի, որ տանելու եմ տուն, ուրախացան:
Հետո վեց հատ մեծ անձեռոցիկ են բերել՝ գեղեցիկ զարդանախշերով: Ասում են՝ մտածեցինք շատ բերենք, որ քրոջդ ու մայրիկիդ էլ հերիքի: (Բա՞, տեսնում ե՞ք ինչ հոգատար են: ) Ու, իհարկե, մի տուփ չինական կանաչ թեյ:
Հեսա մեկ ժամից գնում ենք թխվածք ուտելու էդ կանաչ թեյով:
![]()
Վերջին խմբագրող՝ ars83: 29.01.2011, 22:51:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
*e}|{uka* (31.01.2011), Ariadna (30.01.2011), CactuSoul (30.01.2011), Chuk (29.01.2011), E-la Via (29.01.2011), helium (30.01.2011), Jarre (30.01.2011), Kita (29.01.2011), Monk (31.01.2011), Moonwalker (30.01.2011), Nare-M (29.01.2011), One_Way_Ticket (30.01.2011), Shah (30.01.2011), Tig (31.01.2011), Valentina (30.01.2011), Արևածագ (29.01.2011), Արևհատիկ (02.02.2011), Էլիզե (30.01.2011), Ինչուիկ (30.01.2011), Կաթիլ (29.01.2011), Հայկօ (29.01.2011), Ձայնալար (30.01.2011), Մանուլ (31.01.2011), ՆանՍ (01.02.2011), Ռուֆուս (29.01.2011)
Էսօր մետրոյի Երիտասարդական կայարանում ի մեծագույն զարմանս ինձ պարզեցի, որ մետրոյի երթևեկության քարտով 20 անվճար երթևեկության բոնուս եմ շահել:
Ուրախ-ուրախ մոտեցա տոմսավաճառին խնդրեցի քարտս վերալիցքավորել բոնուսային երթերով:Պատասխանեց, որ իրենք չեն կարող լիցքավորել, պետք է գնամ Բարեկամության տոմսարկղ:
Գնացի Բարեկամություն, ուրախ-ուրախ մոտեցա տոմսավաճառին ու խնդրեցի քարտս վերալիցքավել բոնուսային երթերով:Տոմսավաճառուհին ինձ շնորհավորեց, սակայն ցավով նշեց, որ իրենց տոմսարկղում չեն կարող լիցքավորել, պետք է գնամ Բաղրամյանի կայարան ու էնտեղի տոմսարկղում վերալիցքավորեմ:
Վաղը ուրախ-ուրախ գնալու մետոր Բաղրամյան չարաբաստիկ բոնուսս ստանալու![]()
I may be paranoid but no android!
*e}|{uka* (31.01.2011), Adam (30.01.2011), Ariadna (30.01.2011), ars83 (31.01.2011), Chuk (30.01.2011), einnA (30.01.2011), Farfalla (30.01.2011), Freeman (30.01.2011), impression (30.01.2011), Jarre (30.01.2011), Kita (30.01.2011), Kuk (31.01.2011), Lianik (30.01.2011), Moonwalker (30.01.2011), Nare-M (31.01.2011), One_Way_Ticket (30.01.2011), Valentina (30.01.2011), VisTolog (30.01.2011), Արևածագ (30.01.2011), Դարք (31.01.2011), Երվանդ (31.01.2011), Էլիզե (30.01.2011), Ժունդիայի (31.01.2011), Ինչուիկ (30.01.2011), Կաթիլ (31.01.2011), Հայկօ (30.01.2011), Մանուլ (30.01.2011), Մարկիզ (30.01.2011), ՆանՍ (01.02.2011), Ներսես_AM (31.01.2011), Ուլուանա (03.02.2011), Սլիմ (31.01.2011)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ