էս մեծ սուպերմարկետները շատ եմ սիրում, հենց նոր եկա. հովիկի համար համով բան առա ու եկազբաղվելու/նայելու բան կա սուպերմարկետում` եւրոպական ցիվիլիզացիայի մի կտոր ա իմ համար բայց մի քիչ յուրահատկություններով
... օրինակ շորողենի բաժնում չաղ եւրոպական ծյոծյաները փորձում են տեղավորվեն տեղական փոքր-մոքր շորերի մեջ կամ ասենք նորաստեղծ ընտանիքը միանգամից տարբերվում ա անհասկանալի ու անպետք բաներ առնելով
կամ էլ խանութի աշխատողները որ իրար հետ չուծ լի նե քֆուրով են խոսում ու հաջորդ վայրկյանին նկարած ժպիտով հաճախորդին դիմելը.. սիրում եմ էլի ձևականությունները
իսկ վերջում իմ սիրած զբաղմունքը սուպերմարկետում (նաչինկեն)` նենց եմ սիրում կասսայի մոտ նայեմ թե դիմացիններս տուն տանելու համար ինչ են առել )) մի տեսակ մարդկանց կարողանում ես նկարագրես ըստ իրանց առած բաների, այ օրինած իտալացիների ոտքը չի գնա պատրաստի սնունդ առնելու տեղը, իսկ ամերիկացիները միշտ իրանց չիպսերն ու պիցաները կոլայի հետ գրկաց գալիս են, իսկ տեղացիները կյանքում պիցա չեն առնի, իրանք իրանց մատոկեով(բանանի ժարիտ, կամ եփած) նենց են գոհ, ոնց որ հայերս մեր տոլմայով
![]()
դե իհարկե պառկովկում կարելի ա նայել վերջում ով ինչ մեքենա ա նստում... (ես ըտեղ արագ-արագ քայլում եմ իմ մինի-քարի մեջ)
Akuna Matata :Ճ
Էջանիշներ