Օտարությունը շատ բաներ ա սովորացնում ինչքան հիշում եմ մի հատ սենց իմաստուն միտք կա եթե ուզում ես հասկանալ հայրենիքիդ մանրուքները ապա պետք է ճանապարհորդես: Օտարությունը սովորեցնում է հասկանալ ու սիրել քո հայրենիքը, հասկանալ ու սիրել քո պատմությունը, հասկանալ ու սիրել քո հայերեն լեզուն, հասկանալ ու սիրել հայկական երգերը, հասկանալ ու սիրել քո ազգը, չնայած երբեմն ջղայնանում եմ մեր ազգի վրա, մեր երկրի վրա, որի պատճառով մեր ազգը էս օրի ա: Ագահ մարդիկ խոսքս մի քանի հոգու մասին ա , որոնք իրենց ագահության պատճառով տրորում են բազմաթիվ մարդկանց ճակատագիրը, խանգարելով նրանց հանգիստ կյանքը ես զարմանում եմ ուղղակի, որ նման ստոր մարդիկ երջանկությունը տեսնում են միայն փողի մեջ փող, փող ու էլի փող: Չէ ոնց քցում բռնում եմ շատ մարդիկ են տարված փողով, հանուն փողի պատրաստ են տրորել դիմացինին, հանուն փողի պատրաստ են դավաճանել իրենց մտերիմներին, հանուն փողի պատրաստ են կոտորել իրենց որպեսզի դիմացիններից հետ չմնան, հանուն փողի պատրաստ են անել ամենավատ ու դաժան քայլերը:
Փող, հարստություն փոքրուց էլ չեմ սիրել: Փողը մարդկանց դարձնում ա դաժան, ժլատ և ագահ դե իհարկե ասածս բոլորին չի վերաբերվում:
Էջանիշներ