User Tag List

Էջ 203 686-ից ԱռաջինԱռաջին ... 103153193199200201202203204205206207213253303 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,031 համարից մինչև 3,045 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #3031
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    - Ժողովուրդը լա՞վ ա ապրում:
    - Հը՞:
    - Ասում եմ՝ ժողովուրդը լա՞վ ա ապրում:
    - Տո եսիմ, ձյաձ, լավ ապրողներ էլ կան, վատ էլ:
    - Բա էսքան ավտո որտեղի՞ց, - ու՜ֆ, ինչի՞ են տաքսիստները էս հարցն էսքան սիրում:
    - Եսի՞մ:
    - Լավ չի ապրում, բալես:
    - Հա, երևի:
    - Չէ, հաստատ: Կներես, բայց պիտի ասեմ: Էն օրը երկու ջահել տղա են նստել, 23 տարեկան, էն մեկն ասում ա «Հոպար, փող չունեմ լեվի էթամ»: Հիմա ես քեզ եմ հարցնում, որ ջահել տղեն փող չունի, որ որտեղ գրգռվում ա՝ մի հատ աղջկա վերցնի ու... էլ ի՞նչ լավ ապրել: Տղա ա, ջահել ա... աղջկերքին էլ բան չես կարա ասես, հմի ամեն տեղ թանկություն ա, ինքն էլ պիտի փող վերցնի, հիմա էն հին վախտերը չի, որ ձրի տա, էլ ի՞նչ լավ ապրել: Իսկ Սերժը կանգնել ա, թե՝ լավ ենք ապրում... տո ինչ լավ ապրել, որ տղեն չգիտի թե իրա... որտեղ մտցնի... Լավը կոմունիստների վախտ էր, տղա ջան, ամեն ինչն իրա տեղն ուներ, հմի ի՞նչ...

    Ու՜ֆ, ու՜ֆ...

    հ.գ. Ցավոք ակումբում մտցված ցենզուրան չի թույլատրում մենախոսությունը վավերագրել իր բնական բառապաշարով ու համ ու հոտով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.12.2010), ivy (25.12.2010), Kita (25.12.2010), Kuk (25.12.2010), Ungrateful (25.12.2010), VisTolog (25.12.2010), Արևածագ (25.12.2010), Բարեկամ (25.12.2010), Երվանդ (25.12.2010), Հայկօ (25.12.2010), Մանանա (25.12.2010), Ուլուանա (25.12.2010)

  3. #3032
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Վայ, Հով ջան, ի՜նչ հաճելի է տեսնել, թե ինչպես ես տատիկիդ հետ զբոսնում
    - Այ տղա՛, ի՞նչ զբոսնել խոմ չե՞ս գժվել
    - Աաաա, ես էլ ուրախացա, մտածեցի միասին զբոսնում եք
    - Չէ՛, չէ՛ չենք զբոսնում։ Գնում ենք «XXX» օպտիկայի խանութ (գովազդ չանելու նկատառումով անունը չեմ գրում)։ Չես լսե՞լ, որ այնտեղ զեղջեր են անում ըստ տարիքի։
    - Այսինքը՞ս (Չեմ հասկանում, թե էսօր ոնց էս պիղծ՝ «այսինքս» բառը թռավ բերանիցս։ Միշտ զզվել ու զզվում եմ այդ բառից ու այսօր ես ասեցի )
    - Այսինքն, եթե 20 տարեկան ես 20% զեղջ են անում, եթե 60, ապա 60%։ Դե տատին էլ գիտես 72 տարեկան ա .....

    Տխուր ու տրտում քայլերս ուղղեցի դեպի տուն՝ մտածելով, թե ինչքան տխուր է, որ թոռնիկը տատիկի հետ կարող է զբոսնել միայն սեփական շահի համար.... Եվ այսպես մտքերով տարված, դանդաղ քայլելով արդեն հասել էի մեր խաչմերուկ, երբ հանկարծ կանգ առա։ Հիշեցի, որ հորս քեռու եղբայրը այս տարի բոլորեց իր 102 տարին, իսկ ես էլ պետք է կնոջս սյուրպրիզ պիտի անեի ու նոր ապրավա գնեի.....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 25.12.2010, 01:59:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (25.12.2010), Chuk (26.12.2010), Freeman (25.12.2010), Kita (25.12.2010), Skeptic (14.01.2011), Yevuk (25.12.2010), ~Anna~ (25.12.2010), Արևածագ (25.12.2010), Երվանդ (25.12.2010), Ինչուիկ (26.12.2010), Հարդ (25.12.2010), Մանուլ (28.12.2010), Ռուֆուս (25.12.2010)

  5. #3033
    Լիարժեք անդամ ~Anna~-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2010
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աչքս լույս: Ես ստացա իմ առաջին զգուշասումը: Կանոններն ուղղակի աչքի տակով անցկացնելու արդյունքում խախտում կատարեցի: Էն էլ ինչ խախտում, սմայլերի չարաշահում: Ախր էս լի ու բոլ աշխարհում մարդ ինչի պիտի սմայլեր հաշված դնի: Դե լավ ասենք չի կարելի, բայց տխրում եմ որովհետև հենց էնպես չէի շարել: Վիդեո դրեցի,նոր հանդիպելու միջոց էր, աղջիկն սկսում է կրկնօրինակել տղայի շարժումները, տղան սկսում է դերասանություն անել, երկուսն էլ ժպտում են, ժպիտ,ժպիտ,ժպիտ ու ծանոթություն: Ես էլ բառերի փոխարեն դրեցի ժպտացող սմայլեր ու վերջում գրկախառնվող սմայլ:
    Լավ, հազար ներեղություն կամ էլ հարյուր, որ հանկարծ ներեղության չարաշահում չլինի:
    ~Սառույցն էլ այրել գիտի կրակի պես~

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (25.12.2010), Արևածագ (25.12.2010), Երվանդ (25.12.2010)

  7. #3034
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ըհը, արդեն 4-անց ա, ու ես էլի չեմ քնում, ինչպես և վերջին մի ամիսը առհասարակ, եթե դեկտեմբերին քնածս ժամերը հաշվենք, մի 30-35 ժամ հազիվ լինի...
    ինչ անեմ, ոչխար հաշվեմ? տարածքում էլ կենդանի չմնաց, որ չհաշվեմ...
    հիշեցի Վահեի նկարած ոչխարը, ոնց որ ինքնանկար լիներ դե նենց չի, որ ոչխարի նման ա, բայց աչքերը լրիվ իրանն էին: Էհհ, Վահե, Վահե, մի 2 ամիս առաջ սենց լիներ, մենք իրար հետ կլինեինք, իսկ հիմա, դու ուրիշի ձեռն ես տառապում, ես` ուրիշի, ու նստած իրար պատմում ենք մեր դարդերը շատ լուրջ
    չէ, լավն ես շատ, շատ եմ քեզ սիրում, մնացածը հեչ, անցողիկ ա
    mananart.blogspot.com

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.12.2010), Kita (25.12.2010), Nare-M (25.12.2010), VisTolog (25.12.2010), Yellow Raven (26.12.2010), Արևածագ (25.12.2010), Հայուհի (26.12.2010), Ռուֆուս (25.12.2010)

  9. #3035
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեք պատկերացնի ինչ վիճակ ա մոտս.. չգիտեմ էլ լավ վիճակ ա թե վատ ա... սկսեմ նասուշնի բաներից... անձրև, մութ եղանակ, մի քիչ ցուրտ...
    Էսօր տոն ա, բոլորը մի տեղ գնացել են, մեր էս փոքր շենքում որտեղ ութ ընտանիք ա ապրում մենակ մի մեքենայա կանգնած հայաթում` ես եմ տունը մնացել... ահավոտ ուզում եմ մի հատ մարդ ըլի մոտս... ոնց ասեմ... գոնե վիրտուալ հետս խոսար... Էն Ձայնալարն էլ խաբեց... երեգ էլ սկայպում չերևաց... ես էլ պատրաստություն էի տեսել... հատուկ ))
    Մի քանի հատ նկար եմ նկարել, էսօր եղանակը ուղղակի խելոք պազիռըված ա անում ինձ... ոնց որ տրամադրությանս հետ գնա... բայց հույս ունեմ, որ էսա մեկը դուռը կծեծի ու մի ուրախ կամպանյա կլցվի... էսքանը հոմ մենակով չե՞մ ուտելու.. տոլմա էլ եմ սարքել տոնածառը նենց սիրուն ա զարթարվել, սպասում ա տենց մի քսան-եռեսուն հոգու)) եկեք...

    I love my life and I celebrate it every day...

  10. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.12.2010), Agni (25.12.2010), Ariadna (25.12.2010), ars83 (25.12.2010), CactuSoul (25.12.2010), Chuk (26.12.2010), einnA (25.12.2010), Freeman (25.12.2010), Jarre (25.12.2010), My World My Space (25.12.2010), Nare-M (25.12.2010), paniaG (25.12.2010), Tig (25.12.2010), Ungrateful (26.12.2010), Yeghoyan (25.12.2010), Yevuk (25.12.2010), Անտիգոնե (25.12.2010), Արշակ (26.12.2010), Արևածագ (25.12.2010), Կաթիլ (26.12.2010), Հայկօ (25.12.2010), Մանուլ (28.12.2010), Նաիրուհի (25.12.2010), Շինարար (25.12.2010), Ռուֆուս (25.12.2010)

  11. #3036
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դատարկության մասին աքսիոմը ասում ա` եթե գոյություն ունի գոնե մեկ դատարկ բազմություն, ապա գոյություն ունի բազմություն, որի մեջ ոչինչ չկա, ներառյալ դատարկ բազմությունը: Գրողի տարած բազմությունների մասին թեորեմն էլ ասում ա՝ եթե այն իր մեջ գոնե մի բան ներառում ա, ուրեմն նրա մեջ ինչ-որ բան կա, արդեն իսկ դատարկ չի: Հիմա վերադառնանք բուն դատարկությանը: Դուրս ա գալիս, դատարկությունը դատարկ չի, ինչպես թվում ա առաջին իսկ հայացքից: Դատարկությունը լցված ա մեզանով: …սեցռետ
    Чеширский КотЭ

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.12.2010), Empty`Tears (25.12.2010), Freeman (25.12.2010), Jarre (25.12.2010), Nare-M (25.12.2010), paniaG (25.12.2010), VisTolog (25.12.2010), Yellow Raven (26.12.2010), Արևածագ (25.12.2010), Կաթիլ (26.12.2010)

  13. #3037
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեմ կարոտից...

    Պատահում ա, երբ առօրեական ցիկլի մեջ ընկած լրիվ մոռանում ես ուրիշ մարդկանց մասին, չես մտածում, թե էդ պահին ինչ են իրենք անում, ինչով են զբաղված, միայն դու ես ու քո գործերը: Սակայն ներքուստ գիտակցում ես, որ կարոտում ես, հասկանում ես, որ ուզում ես, որ էդ պահին քո մտերիմ մարդիկ քո կողքին լինեն, իրար հետ մի բաժակ գարեջուր խմես, կամ գիշերային Երևանով ոտքով քայլես դեպի տուն՝ հետաքրքիր զրույց վարելով: Ու հասկանում ես, որ քո մեջ ինչ-որ մի բան պակասում է, ինչ որ մի բան լիարժեք չէ ու թեկուզ այդ մարդը քեզանի հազարավոր կիլոմետրեր ավելի հեռու է գտնվում, միևնույնն է, զգում ես նրա ներկայության անհրաժեշտությունը: Արսեն ջան, քո կենացը

    Էնքան հետաքրքիր ա օնլայն շփումը: Վիրտուալ կերպարներ կան, ում հետ տարիներով կարող ես շփվել ու վերջում էլ չես հասկանում, թե ով է քո դիմաց նստած, մա՞րդ, թե՞ ռոբոտ: Բայց կերպարներ կան, ում հետ շփվելուց հետո հասկանում ես, քո դիմացինը ամենաիսկական մարդ է, իսկական միս ու արյունից ու էն ամենը ինչ ինքը ստեղնաշարի վրա հավաքելով գրում ա, իսկական է: Ռաֆ ջան, դու քո ակումբային կերպարից ընդհանրապես չէիր տարբերվում, ինչը ապացուցում է քո անկեղծությունը: Ապրես, որ մեր Երևանյան ձմռանը մի փոքր բրազիլական արև բերեցիր ու ևս մեկ անգամ կներես, որ քո երկրորդ կեսին տուգանային միավորներ եմ տվել, հուսով եմ արդեն ներված եմ ու իրեն էլի կտեսնենք Ակումբում

    Ու վերջում էլի կարոտի մասին...

    Բոլորիդ ահավոր կարոտել էի, որոշ շատ մտերիմ ընկերների հազար տարի առաջ էի տեսել ու էսօր զգացի, թե ինչ լավ ա, որ էլի իրար հետ ենք Ապրեք բոլորդ, սիրում եմ բոլորիդ

    Հ.Գ. Էս ինչ սենտիմենտալ ստացվեց

    Հ.Հ.Գ. Ես խմած չեմ, բայց քեֆս լավ ա

    Հ.Հ.Հ.Գ.
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (26.12.2010), ars83 (27.12.2010), CactuSoul (26.12.2010), Chuk (26.12.2010), E-la Via (26.12.2010), Gayl (26.12.2010), helium (26.12.2010), impression (26.12.2010), Jarre (26.12.2010), Kita (26.12.2010), Legolas (26.12.2010), Moonwalker (26.12.2010), My World My Space (26.12.2010), Nare-M (27.12.2010), Norton (26.12.2010), paniaG (26.12.2010), Shah (26.12.2010), SSS (27.12.2010), Tig (26.12.2010), Ungrateful (26.12.2010), Yevuk (26.12.2010), Արևածագ (26.12.2010), Երվանդ (26.12.2010), Ժունդիայի (16.11.2011), Ինչուիկ (26.12.2010), Կաթիլ (26.12.2010), ԿԳԴ (26.12.2010), Ձայնալար (26.12.2010), Մանուլ (28.12.2010), Նաիրուհի (26.12.2010)

  15. #3038
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես Կողբն եմ հիշել չգիտեմ ինչի, գիշերային ձայները ու կրակը, մի հատ տղա կար, էտ կրակի ճտճտոցի տակ պատմում էր ոնց էր ինքը փորձում Երևանում կարերիա անել, ու չստացվեց իրա մոտ, ահագին տխուր պատմություն էր, հետո անձրև էկավ ու փախանք գնացինք ծածկի տակ, հետո կտրվում-գալիս, կտրվում-գալիս էր ու մենք անձրևին զուգահեռ գնում գալիս էինք, առաջին անքուն գիշերն էր դրա համար տենց մեջս տպավորվել ա, Սաթ ականջդ կանչի:

  16. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.12.2010), CactuSoul (26.12.2010), Chuk (26.12.2010), Empty`Tears (26.12.2010), impression (26.12.2010), Jarre (26.12.2010), Kita (26.12.2010), Legolas (26.12.2010), Nare-M (27.12.2010), Norton (26.12.2010), SSS (27.12.2010), Tig (26.12.2010), Արևածագ (26.12.2010), Ինչուիկ (26.12.2010), ԿԳԴ (26.12.2010), Ձայնալար (26.12.2010), Մանուլ (28.12.2010), Ռուֆուս (26.12.2010)

  17. #3039
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ խմբերից մեկում կարդացի.
    « Կուզենայի՞ք դուք էլ մեծ սեր ունենայիք»:

    ... կուզենայի, որ ուղեծրից դուրս գաի: Ու... հայելու մեջ կտեսնեի ինձ: Ու նորեն կզգայի, որ ժամանակը երբեք մեր օգտին չի աշխատում: Ավատարս էլ վկա:

    ...էս ինչ սենտիմենտալ գրառում եղավ:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.12.2010), paniaG (26.12.2010), Shah (26.12.2010), Արևածագ (26.12.2010)

  19. #3040
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կամ ... ունես կամ չունես: Եթե ... չունես ... ունեցողին դժվար կհասկանաս կամ ընդհանրապես չես հասկանա ու կմեղադրես նրան համարելով թույլ մարդ:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (26.12.2010)

  21. #3041
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մանկությանս ընկերը վթարվել էր: Դաժան պատմություն էր: Մեկ զոհ, բազում վիրավորներ: Ինքն էլ՝ կոմայի մեջ:
    Արդեն երեք ամիս: Բժիշկները ոչինչ չէին խոստանում: Բացարձակապես ոչինչ: Իսկ ինքն առողջանալու, խելքի գալու նշաններ, առանձնապես ցույց չէր տալիս:
    Հետո սկսեց աչքերը բացել:
    Բայց դատարկ հայացք էր՝ ոչինչ չասող:
    Չգիտեին, բանական է, թե ոչ:
    Մի օր էլ բժիշկներն ասացին. վերջ, այլևս հիվանդանոցում չենք պահելու, տարեք տուն:
    Շոկ էր:
    Մարդը գիտակցության նշաններ չունի, ինչի՞ են ուղարկում տուն...
    Մտքովս վատ, շատ վատ բաներ անցան: Մտածեցի, որ երևի էլ հույս չունեն, դրա համար...
    Երկու շաբաթ չկա, ինչ տուն են բերել:
    Մանկությանս ընկերը տանը սկսեց իրեն լավ զգալ:
    Սկզբից աչքերում կենդանություն երևաց: Ճանաչում էր հյուրերին, մարդկանց, իրեն տեսակցության եկածներին:
    Հետո սկսեց ժպտալ:
    Հետո սկսեց... գրել: Թղթի վրա գրում էր «Ջուր եմ ուզում», «Գարեջուր եմ ուզում»...
    Երեկվանից խոսել սկսեց: Դեռ դժվար, շատ դժվար:

    Հա, ինչ էի ասում: Ուրախացել եմ: Ուրախացել եմ շատ, որ ընկերս վերականգնվում է, վերակենդանանում է: Ու մտածում եմ. ամեն դեպքում հարազատ տունը ուրիշ բան ա, սա զուտ զգացմունքային բան չի, շատ ավելի խորը, շատ ավելի լուրջ բան ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 36 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.12.2010), Amaru (26.12.2010), Ariadna (27.12.2010), ars83 (27.12.2010), CactuSoul (26.12.2010), E-la Via (27.12.2010), einnA (26.12.2010), erexa (27.12.2010), Farfalla (26.12.2010), Freeman (26.12.2010), helium (27.12.2010), Kuk (26.12.2010), Moonwalker (26.12.2010), murmushka (26.12.2010), My World My Space (26.12.2010), Nare-M (27.12.2010), Norton (26.12.2010), Philosopher (26.12.2010), Rammstein (27.12.2010), SSS (27.12.2010), Tornado (26.12.2010), Valentina (26.12.2010), VisTolog (26.12.2010), Yevuk (26.12.2010), Արշակ (27.12.2010), Արևածագ (26.12.2010), Դարք (26.12.2010), Երվանդ (26.12.2010), Ինչուիկ (26.12.2010), Հայկօ (26.12.2010), Հայուհի (26.12.2010), Մանուլ (28.12.2010), Նաիրուհի (26.12.2010), Շինարար (26.12.2010), Ուլուանա (27.12.2010), Ռուֆուս (27.12.2010)

  23. #3042
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում են երեք պոնի, որոնք ապրում էին ծիածանի տակ: Ապրում էին ուրախ` առանց տագնապի` թե ծիածանները մի օր չեն լինի: Եվ իրավացի են. ծիածանները դեռ ոչ մի անգամ չեն դադարել լինելուց:
    Նրանք քնում էին միմյանց գրկած` բաշերն իրար խառնված ու շնչելով մեկը մյուսի արտաշունչը:

    Պոնիներն աշխատասեր էին ու երբեք չէին հոգնում աշխատասեր լինելուց:
    Նրանք սիրում էին կյանքն ու միմյանց, բայց ոչ ավելի, որպեսզի խելագարվեն:

    Բայց դա պատահեց մի օր. պոնիներից մեկը մի օր խելագարվեց: Նա դադարեց տեսնել գլխավերևի ծիածանը, և ամբողջ օրը, նստած քչքչացող առվակի վճիտ ջրերի մոտ, փորձում էր տեսնել ինչ-որ գույներ` անցնող ամպերի արտացոլանքի մեջ:

    Մենք չիմացանք, թե ինչ եղան մյուս երկու պոնիները, քանի որ այս մեկը դադարեց նրանց նկատել:
    Նա ընդհանրապես դադարեց տեսնել որևէ բան իր շուրջը, բացի անցնող ամպերի արտացոլանքից ծնվող օպտիական խաղերից:
    Իսկ աշխատասիրությունը դարձել էր քարե անշարժ արձան:

    Մի օր մեկը պոնիի ականջին քնքուշ ու չշտապող, սիրող ու հասկացող, սրտացավ ու բարի մի բան շշնջաց: Ոչ մի էական բառ կամ միտք, ուղղակի այդպես շշնջաց , ու պոնիի խոշոր, մանկական աչքերից թափվող առատ արտասուքը` մեջը` անցնող ամպերի փայլուն արտացոլանք, ողողեց առվակի քչքչացող ջրերն ու թափվեց օվկիանոս, որն այնքան պատմություններ է գրկել ու պահել:

    ...
    Վաղը ես գնացի օվկիանոսի ափ: Նա քնքուշ ու չշտապող, սիրող ու հասկացող, սրտացավ ու բարի ափ էր գլորում ալիքներ...
    Ու մենք,
    բոլորս,
    միասին էինք,
    այդ ալիքների մեջ...

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.12.2010), E-la Via (27.12.2010), Արևածագ (26.12.2010), Հայկօ (26.12.2010), Շինարար (26.12.2010), Ռուֆուս (27.12.2010)

  25. #3043
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    դասախոսը հարցնում է իրավաբանական ֆակուլտետի ուսանողին.
    - Ի՞նչպես կհյուրասիրեք ինչ-որ մեկին նարինջով
    - Կասեմ` հյուրասիրվեք…
    - Ոչ, հարգելիս, մտածեք որպես իրավաբան….
    - Լավ, էդ դեպքում կասեմ` սույնով ձեզ եմ փոխանցում այս նարինջի նկատմամբ իմ բոլոր իրավունքները, պահանջները, օրինակ շահերն ու նախապատվության իրավունքը ամողջովին` ներառյալ կեղևը, միջուկ, հյութն ու սերմերը: Դուք այսուհետ իրավունք ունենք այն տնօրինել սեփական հայեցողությամբ` քամել, կտրատել, սառեցնել կամ այլ կերպ օգտագործել, օգտվելով ինչպես ներկայումս գոյություն ունեցող, այնպես էլ հետագայում հայտնագործվելիք բոլոր հնարավոր գործիքներից, ինչպես նաև փոխանցել նարինջի նկատմամբ ձեր բոլոր իրավունքները երրորդ անձանց` ներառյալ կեղևը, միջուկը, հյութն ու կորիզները, կամ դրանցից ցանկացածը` առանձին-առանձին....
    Մդաաա... Անեկդոտ եք ասում: Վաղը քաղաքացիական իրավունքի քննության եմ: Մեր համալսարանի ինտրանետում քննական հարցաթերթիկների նմուշներ կան դրված: Բացում եմ քաղաքացիական իրավունքի հարցաթերթիկի նմուշը.

    2. Իրավաբանորեն որակեք հետևյալ գործողություններից յուրաքանչյուրը (յուրաքանչյուր գործողության համար մեկից ավելի որակումներ կարող են տրվել).

    - կտակ.
    - ընթրիքի հրավեր.
    - անձի կողմից հարևանին տրված ձեռքսեղմում:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.12.2010), CactuSoul (26.12.2010), E-la Via (27.12.2010), Freeman (26.12.2010), ivy (27.12.2010), My World My Space (26.12.2010), Nare-M (27.12.2010), VisTolog (26.12.2010), Yevuk (26.12.2010), Հայուհի (26.12.2010), Մանուլ (28.12.2010), Ուլուանա (27.12.2010), Ռուֆուս (27.12.2010)

  27. #3044
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Շատերդ նկատած կլինեք, որ երբ ինչ որ նոր երգ եք լսում, որը շատ ա ձեր դուրը գալիս ու դեռ շատ եք լսելու ու էդ առաջին լսման ժամանակ ինչ որ կարևոր բան եք ուսումնասիրում, կամ ինչ որ մարդու հետ եք ծանոթանում, կամ խոսում (մի խոսքով ինչ որ նշանակալի (թեկուզ մի փոքր նշանակալի) բան եք անում), ապա հետո հետագա այդ երգի լսումների ժամանակ անպայման էդ դեպքերն եք հիշում ու ոչ մի կերպ չի լինում ազատվել էդ հիշողություններից:
    Ու ամեն անգամ լսելիս հայտնվում եք մի տեսակ հենց էդ օրում, երբ առաջին անգամ էիք լսել:

    Անգամ եթե էդ ժամանակ ինչ որ հոտ եք առել, էդ հոտն էլ եք հիշում:

    Ինչ վատ ա լինում, որ էդ «գյոզալ» երգերի առաջին լսման ժամանակ ինչ որ տհաճ բան ա լինում, կամ տհաճ բան եք ուսումնասիրում (մի խոսքով բացասական բան):
    Հետո ամեն անգամ էդ նորից եմ ասում՝ «գյոզալ» երգը լսել չի լինում:
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 26.12.2010, 21:08:

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.12.2010), erexa (27.12.2010), Moonwalker (26.12.2010), Nare-M (27.12.2010), Արևածագ (26.12.2010), Կաթիլ (26.12.2010), Ուլուանա (27.12.2010)

  29. #3045
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր տանը ֆուտբոլի հանդեպ առանձնապես սեր չկա, բայց որ հանկարծ տատիկս հեռուստացույցով տեսավ , դեմը խաղ չկա
    Մոտ 15 րոպե նստած ուղիղ եթերով ցուցադրվող խաղն է դիտում, մեկ էլ հարցրեց.
    - Սիր, հլը տես ովքեր են խաղում
    - A Villa ու Tottenham:
    - Ո՞ւմ դեմ:

    Քույրիկս էլ կողքից մեկնաբանություններ է անում.
    - էս դարպասապահի գործն էլ գործ չի

    Բաա, այ տենց ֆուտբոլից հասկացող ընտանիք ենք
    Нет без правил игры, есть игра по неволе!

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.12.2010), Nare-M (27.12.2010), Yellow Raven (26.12.2010), Արևածագ (26.12.2010), Մանուլ (28.12.2010)

Էջ 203 686-ից ԱռաջինԱռաջին ... 103153193199200201202203204205206207213253303 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •