User Tag List

Էջ 195 686-ից ԱռաջինԱռաջին ... 95145185191192193194195196197198199205245295 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,911 համարից մինչև 2,925 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2911
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոնց որ կյանքի լուսանցքում լինեմ...

    լուս+անցք

    լույսը` պայծառությունն ա կյանքիս...
    իսկ անցքը.... անցքը ուղղակի մի հասկացեք.... անցքը պարզապես հետաքրքիր դիպվածն ա....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.12.2010), Kita (10.12.2010), Tig (10.12.2010), Արևածագ (10.12.2010), Ռուֆուս (10.12.2010)

  3. #2912
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի մեկ-մեկ ես էլ եմ ուզում խելքիս փչածն անել, ոչ թե հազար անգամ մտածել… պետք է՞… պետք չէ՞… չեմ ուզում պատասխան փնտրել:
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.12.2010), einnA (10.12.2010), Shah (10.12.2010), Անտիգոնե (10.12.2010), Արևածագ (10.12.2010), Շինարար (10.12.2010)

  5. #2913
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սասունից զորամասի КПП-ի մոտ կանգնած եմ, սպասում եմ իջնի, որ գնանք ամառանոց Մի քիչ սպասելուց հետո Սասը գալիս ա իր զինվորական հագուստի փոխարեն սովորական քաղաքացու հագուստ հագած Էդ պահին սարսուռ ա անցնում մարմնովս ու մտքիս միայն մի բան է. «Բա, որ բռնե՞ն»
    -Արագ, գնացի՛նք:
    Էդ պահին, բռռռ, հայտնվում են բոբո ձյաձյաները ու Սասին կուբախտ են ուղարկում փախուստի համար: Ես էլ լաց ու կոծ եմ անում ու իրենց հետևից գնում եմ մինչև կուբախտ կոչվածը:
    Երբ տեղ ենք հասնում, բոբո ձյաձյաներից մեկը ասում ա.
    -Կարող ես մի քանի րոպե մնալ եղբորդ մոտ ու գնալ:
    Ուրախացած Սասի ետևից մտնում եմ, ու ի՜նչ, կուբախտ չի է՜, 5 աստղանի հյուրանոցը ձեզ օրինակ Տենց մի քանի րոպե զրուցում եմ Սասի հետ ու էդ պահին բուդիլնիկս.
    -ծնգ-ծնգ
    Մամաս էլ մի կողմից.
    -Արև, զարթնի, չուշանաս աշխատանքից

    ՀԳ Սասունի հետ միասին, բոլորս հոգով ծառայում ենք բանակում

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (14.12.2010), Ariadna (11.12.2010), My World My Space (10.12.2010), Yevuk (10.12.2010), ~Anna~ (10.12.2010), Անտիգոնե (10.12.2010), Արևածագ (10.12.2010), Դատարկություն (11.12.2010), Դարք (10.12.2010), Ժունդիայի (10.12.2010), Կաթիլ (10.12.2010), Հարդ (10.12.2010), Մանուլ (10.12.2010), Նաիրուհի (12.12.2010), ՆանՍ (11.12.2010), Շինարար (10.12.2010), Ռուֆուս (10.12.2010)

  7. #2914
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Վարկանիշն էլ կաշառք ա:

    Վարկանիշի մասին մենակ իմանում են վարկանիշ տվողը ու վարկանիշ վերցնողը: Ուրիշ մարդ պտի չիմանա:
    Իսկ ակումբը կոռումպացված համակարգ ա. երկրի կոռուպցիայի հիմնական բներից մեկը: Ստեղ նենց կաշառակերներ կա՜ն... ու նենց կաշառքներ են վերցրել...
    Իսկ անկաշառ մարդ մոմով ման գաս, երևի չես գտնի:
    Հենց մեկը գրանցվում ա, իրան կանաչ բան են տալիս (կանաչ բան) ու հենց էդ պահից ինքը դառնում ա կաշառակեր:
    Ստեղ ուրիշ տեղերի նման չի է՜, որ կաշառքն առաջարկեն. ստեղ տալիս են, պտի վերցնես:
    Մարդիկ կան, որ մյուսին կաշառք են տալիս, նույն մարդուց կաշառք ստանալու ակնկալիքով: Նույն տիպի մարդիկ էլ կան, որ գրում են կաշառվելու համար ու սաղ ժամանակ էս են մտածում «կաշառեք ինձ էլի... ինչի՞ ինձ չեն կաշառում»:
    Ես էլ եմ մի 2 անգամ կաշառք վերցրել, բայց էդ մասին մարդու չասեք:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.12.2010), paniaG (11.12.2010), Rhayader (11.12.2010), Tig (10.12.2010), Yellow Raven (10.12.2010), Անտիգոնե (10.12.2010), Արևածագ (10.12.2010), Նաիրուհի (10.12.2010), ՆանՍ (11.12.2010)

  9. #2915
    Լիարժեք անդամ ~Anna~-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2010
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամը 5-ին, Նոյեմբեր ամիս, լույսը դեռ չի բացվել,մարդիկ քնած են: Ես էլ իմ համար ավտոյի մեջ երգ լսելով, երգելով տուն եմ գալիս: Ճանապարհն էլ անծանոթ էր: Թե ոնց եղավ մի երկու սխալ փողոցներ մտնելով 30 րոպե մոլորված քշեցի: Մտքեր մեքենայի ղեկին

    1. Ամեն փողոց չի որ դեպի մեծ խաչմերուք կտանի...
    2. Բնություն մի քանի փողոց այն կողմ էլ կգտնես (մեկ մեկ պիտի կորես)...
    3. Պարտադիր չի 2 զուգահեռ փողոց ունենան մի հատող փողոց...
    4. Ամեն ճանապարհ ցույց տվող ճիշտ ճանապարհ չգիտի...
    5. Եթե մտածում ես քո ընտրած փողոցն է նեղ, ապա մտիր կողքի փողոցը...
    6. ՈՒրիշներն էլ թույլատրելիից արագ քշեցին, բայց...(2 սատկած նապաստակներն էլ վկա)
    7. ՈՒզում են թող անցնեն քեզ, մեկ է կարմիր լույսի տակ միասին եք սպասելու...
    8. Անծանոթ վայրի շները քեզ չեն ճանաչում, կհաչան էլ, մեքենայիդ հետևից էլ կվազեն...
    9.Բենզինն էլ հավերժ չի...
    10. Անպայման չի մտքերը հասնեն 10-ի

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (10.12.2010), Freeman (10.12.2010), Moonwalker (11.12.2010), Tig (10.12.2010), Yevuk (10.12.2010)

  11. #2916
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչիի՞՞՞ ինչի ա սենց… ինչի եմ ես միշտ շաաատ պատահակ մի բան նկատում, մի ստորություն, մի սուտ, մի ...........
    …չէ, պետք չի, հեչ պետք չի անկեղծ ու բաց լինել մարդկանց հետ, վաղ թե ուշ կնկատես, ոնց են մեջքիդ հետևից թքում անկեղծությանդ մեջ…
    զզվում եմ…արդեն զզվում եմ:
    Իբր էս անտեր ջերմությունս քիչ էր… հերիքա էլի՛:
    Շունչս կտրվում ա, մի ձև պիտի լիցքաթափվեմ, կներեք…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (10.12.2010), Lianik (11.12.2010), Nare-M (11.12.2010), Հայուհի (10.12.2010), Հարդ (10.12.2010)

  13. #2917
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեր պապերը որ մեծանում էին, դառնում 70 ու ավել, ընկնում էին նոստալգիայի գիրկն ու սկսում հիշել: Մի քանի բիձա հավաքվում էին բակի տաղավարում ու սկսում.
    - Հիշում ես, մեր ջահել ժամանակվա տրամվայը:
    - Բա դու հիշու՞մ ես, ո՜նց էինք գնում գեղից պանիր բերում:
    - Իսկ դու հիշու՞մ ես, էն ժամանակ էս թաղում ի՜նչ տներ էին:
    - Բա աղջկերքի հագու՜ստը...

    Հիմա նայում եմ «90-ականներ...» թեման ու մտածում. «Այ մարդ, էս մեր սերունդը էս ի՜նչ շուտ պառավեց.. 16-30 տարեկան ջահելներ ենք, բայց հիշու՞մ ես էս, հիշու՞մ ես էն...», է՜խ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.12.2010), einnA (11.12.2010), Jarre (11.12.2010), Kita (11.12.2010), Kuk (13.12.2010), matlev (12.12.2010), Moonwalker (11.12.2010), My World My Space (11.12.2010), Nare-M (11.12.2010), Norton (11.12.2010), Rhayader (11.12.2010), Tig (11.12.2010), Ungrateful (11.12.2010), Yevuk (13.12.2010), Արևածագ (11.12.2010), Երվանդ (11.12.2010), Ժունդիայի (11.12.2010), ԿԳԴ (11.12.2010), Հարդ (11.12.2010), Մանուլ (11.12.2010), ՆանՍ (11.12.2010), Նարե (12.12.2010), Ուլուանա (11.12.2010), Ռուֆուս (12.12.2010)

  15. #2918
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր որ թեման մտնում եմ, մի ասելիք առաջանում ա:
    Ընտանի կենդանիների թեման էի նայում ու... հուզվում: Մի տեսակ շատ հաճելի ա տեսնել, թե էդ կենդանիների տերերը ինչ սիրով, հպարտությամբ են խոսում իրենց փոքրիկ բարեկամների մասին: Հա, էսօր փաստորեն սենտիմենտալ եմ, ոչինչ:

    Մի հին ընկերոջ հիշեցի: Շունը մահացել էր: Ու հենց մահացել, ոչ թե սատկել, որտև էդ շունն իր համար ընկերոջ, եղբոր պես թանկ էր:
    Առաջին օրն էր, ընկերս՝ տխուր: Մյուս ընկերներն էլ կողքը նստել (ջահել երեխեք էինք) բիձայավարի դատողություններ էին անում:
    - Մարդ էլ շուն կպահի՞, - ասում էր մեկը, - ախր հետո սատկում ա, ու շատ ծանր ես տանում: Չարժի էլի, հաստատ չարժի ինչ-որ կենդանու հետ տենց կապի բան ստեղծել:
    Ընկերս ձեն չէր հանում, տխուր էր:

    Կենդանի շատ եմ սիրում: Բայց չեմ պահել ու երևի չեմ էլ պահի... չնայած ո՞վ իմանա: Անիմանալի են Աստծո ճանապարհները: Բայց չպահելս մի քանի համոզմունքների արդյունք ա:
    1. Մի տեսակ չեմ համակերպվում պետական շենքում կենդանի պահելու մտքին (չնայած պահողներին հասկանում եմ),
    2. Կարծում եմ, որ ես բավական ուշադիր ու հետևողական չեմ կարող լինել, ու հետևաբար էն մարդը չեմ, ով պետք ա կենդանի, փոքրիկ բարեկամ պահի:

    Բայց եթե կարողանայի, կպահեի: Ու հաստատ էն մեր բիձա ընկերոջ ասածը ինձ հետ չէր պահի: Որտև եթե ես կենդանի պահեի, կպահեի էնպես, որ էդ կենդանին իրեն իմ տանը երջանիկ զգար, որ իրա կյանքը հետաքրքիր ու լավ անցներ: Ցանկացած շնչավոր էլ մի օր շունչը փչում է, եթե ես էդ շնչավորի կյանքը կարողացած լինեի լուսավոր դարձնել, ինչքան էլ որ (բնականաբար) տխրեի իր մահից, ազդվեի, մեկ է, ուրախ կլինեի, որ էդ փոքրիկ բարեկամիս կյանքն ավելի լավն եմ դարձրել, քան կարող էր լինել ուրիշ տիրոջ մոտ, քաղաքի փողոցում, խուլ անապատում.. Ու ապրեն բոլոր կենդանիների տերերը, ովքեր իրենց փոքրիկ բարեկամներին իսկապես սիրում ու լավ խնամում են, կյանքները հետաքրքիր ու լավ անցկացնելու հնարավորություն տալիս:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 11.12.2010, 01:24:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.12.2010), ars83 (11.12.2010), Gayl (11.12.2010), Lianik (11.12.2010), My World My Space (11.12.2010), Nare-M (11.12.2010), Norton (11.12.2010), Rhayader (11.12.2010), Ungrateful (11.12.2010), Yevuk (11.12.2010), Արշակ (13.12.2010), Արևածագ (11.12.2010), Երվանդ (11.12.2010), Ժունդիայի (11.12.2010), Մանուլ (11.12.2010), Նաիրուհի (11.12.2010), ՆանՍ (11.12.2010), Ուլուանա (11.12.2010), Ռուֆուս (12.12.2010)

  17. #2919
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ... and the moment's gone

    Նախնական գրառումն՝ այստեղ:

    - Կալումեում եմ, եթե գալու ես՝ արի: Մի ժամից պիտի դուրս գամ:
    Մտա ներս: Աչքերով փնտրեցի Աղասին, մեկ էլ հետևիցս ծանոթ ձայն եմ լսում.
    - Ապե, как дела?
    Հնարավոր չի խառնել. Վարդանն է:
    - Кстати, классный стиль одежды,- ասում է:
    Մեկ էլ հետևիցս ինչ-որ մեկը գրկում է: Շուռ եմ գալիս՝ Ժիրաֆֆը: Գրկում ենք իրար ու մի լավ գոռում: Շատ ուրախ էի: Հետո տեսնեմ՝ աչքիս հաճելի մարդկանց մի խոշոր հատված այնտեղ է. Մանեն, MDP Էդոն, հետո՝ Նաստյան, Անյան, Վասյան, Թերմինան... Ափսոս՝ դու այնտեղ չէիր:
    Աղասն անկյունում էր: Նստեցի կողքը՝ փոշու հոտով ներծծված բարձին: Դիմացի սեղանի աղջիկը սիգարետ հանեց ու կրակ խնդրեց: Աղասը կրակայրիչը մեկնեց, ես, մի վայրկյան ուշացումով՝ լուցկին: Ու միանգամից, սեփական դանդաղկոտությունից ու ավելորդությունից ամաչած-կարմրած, իջացրեցի ձեռքս: Աղջիկը ժպտաց, վերցրեց իմ մեկնած լուցկին: Հետո մի տղա նստեց կողքը, երևի ընկերն էր, երկուսով սիգարետները վառեցին ու տուփը ետ վերադարձրեցին:
    - Տեսնես ինչի՞ քոնը վերցրեց: Իյա, հլա բերետդ հանիր:
    Չմոռանամ նշել, որ բերետս հաջողակ է
    Հա, հետո լավ էի: Նույնիսկ տաբասկոյով, տեկիլայով ու լիմոնի հյութով տարօրինակ խմիչքը, որ MDP-ն հյուրասիրեց, դրական էր:
    Հետո հարբած դուրս եկանք փողոց, ու ես հասկացա, որ անցնող մարդկանց դեմքերին եմ նայում՝ այն հույսով, որ քեզ կտեսնեմ:
    Ես սիրահարված եմ:
    Վերջին դեռահասի պես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.12.2010), ars83 (11.12.2010), Chuk (11.12.2010), einnA (11.12.2010), impression (11.12.2010), Kita (11.12.2010), matlev (12.12.2010), Nare-M (11.12.2010), Ungrateful (11.12.2010), Yellow Raven (11.12.2010), Yevuk (11.12.2010), Երվանդ (11.12.2010), Ժունդիայի (11.12.2010), Հարդ (11.12.2010), Մանուլ (11.12.2010), ՆանՍ (11.12.2010), Ռուֆուս (12.12.2010)

  19. #2920
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, ինձ դուր է գալիս այս անսպասելի ու առանց սպասելիքների սիրահարվածությունը:
    Բայց անընդհատ վախենում եմ սառել: Անընդհատ:
    Հետո՝ ինձ հիմարի նման եմ պահում, ոչ մի ստրատեգիկ քայլ, ոչ մի այլ բան: Բայց երբ պառկում եմ քնելու, պատկերացնում եմ, թե ինչպես ես մեջքս գրկում:
    Ու մեկ էլ, հասկանում եմ Վահեին)
    Ուֆ:
    Մտքերս խառն են, ես դեռ լրիվ չեմ օյաղացել: Ու մոտակա օրերս չեմ պատրաստվում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.12.2010), impression (11.12.2010), Kita (11.12.2010), matlev (12.12.2010), Moonwalker (11.12.2010), Nare-M (11.12.2010), Ungrateful (11.12.2010), Երվանդ (11.12.2010), Հարդ (11.12.2010)

  21. #2921
    Անորոշ paniaG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգուս ընդերքի ,,էգոիզմատար,, խովովակներից մեկը,որոնց միջոցով էգոիզմը փակ ցիկլով շրջանառություն էր կատարում,վնասվել է ոչ կանոնավոր շարժում կատարող իրադարձությունների պատճառով...
    Էգոիզմը բարձրացավ հոգուս,մինչ այդ նման բաներից զուրկ, հարթ մակերես ու պատեց այն, ինչպես նավթը օվկիանի մակերեսը:
    Սկզբում խուճապ էր մոտս,մտածում էի չէ որ էդ նավթի պատճառով օվկիանում կյանքը մեռնում է..հետո զգացի,որ հենց այդ է լավը...ու թող մեռնի...թող չլինի..տենց հետաքրքրասերների ուշադրությունը ոչինչ չի գրավի..թե չէ,ոչ ցանկապատը ոչ ցուցանակները ,,փակ է,, ,,չներխուժել,, չեն օգնում:
    Գալիս են մտնում տրորում,պղտորում իրանց կեխտոտ էությամբ,տեսնում են,կամ դուրները չի գալիս գնում են կամ էլ գործ եմ ունեցել ,,լողավազանի,, սիրահարների հետ,որը պարզ է ու սահմանափակ,ուրիշ հարց է օվկիանոսը,որը խորն է ու լիքը հետաքրքրություններով:
    Էս վերջին տեսութըունը այն մասին,որ հոգիս օվկիան է,խորն է ու լիքը հետաքրքիր բաներով մի փոքր անհամեստ էր,բայց էդ էգոիզմի շերտնա
    Զգում եմ արդեն էդ թեթևությունը...համեստ էէէէր...համեստ չէէէր..մի տեսակ էլ չի հուզում ինձ էդ այլևս
    Want to know the truth ?

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (11.12.2010), Հարդ (11.12.2010)

  23. #2922
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգնել եմ հասկանալուց... էլ չեմ ուզում ոչինչ նորմալ ընդունեմ ու հասկանամ ... իմ բարեկամներից մեկը ինչպես կասեր... իռացիոնալ կյանք եմ ուզում...
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (12.12.2010), Rhayader (11.12.2010), Կաթիլ (11.12.2010), Շինարար (11.12.2010), Ռուֆուս (12.12.2010)

  25. #2923
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գովազդը հիշեցի.« Ձեր երեխաների համար ամենալավ օրիակը ինքներդ եք»: Բառացի չեմ հիշում, բայց իմաստը սա էր: Տեսնես ի՞նչի չեն գովազդողները սա մի մեծ պլակատի վրա գրում ու փակցնում յուրաքանչյու երկրորդի պարանոցից: Գուցե էտ ծանրությունը, որ ստիպված լինեն քարշ տալ, ստիպի իրենց վերանայել իրենց պահվածքը: Պապիկը թոռնիկին գրկած գալիս էր ինձ ընդառաջ: Հասավ ինձ ու... հոմ չթքեց: Լավ պրծա քամին կողքի ուղղությամբ տարավ: Դե հիմա արի ու պապի կոչված թոռանդ գլուխը մտցրա, որ լավ մարդ դառնա: Քո նմաների երեսից ա, որ յուրաքնաչյուր երկրորդը թքում ա, ու քո պատճառով ա, որ սպիտակ մազերը ինձ հարգանք չեն ներշնչում տիրոջ նկատմամբ:

    ...երթուղայինի վարորդը «հարձակվեց» ուղևորի վրա, որովհետև վերջինս համարձակվեց հարցնել «արդյոք փակի դուռը թե՞ ոչ»: Իսկ էտ ողորմելին սկսեց գոռգոռալ, որ ինքը շատ լավ գիտի փիղն ինչ թռչուն ա ու շատ լավ հասկանում ա, որ մի քանի երթուաղայիններ ոնց են իր «առաջը սրբած տարել»: Թե ուղևորի շատ պետք ա քո «առաջը ո՞վ ա սրբել» կարևորը որ մնացածը հետևդ սրբող դառան: Սրա նմաների երեսից ա, որ երթուղայինի վարորդներից կիլոմետրով փախնում են:

    ... Դիսպետչեր կոչվածը ձեռքերը գլխավերևում թափահարելով բղավում էր, որ իրեն հենց տեսնում են փողերը հանեն: Տեսնես սա տան անդամներին էլ ա փողով ճանաչո՞ւմ: Ու վատը էն ա, փոխանակ մարդկանց բարի ճանապարհ մաղթեր դուռը էնպես շրխկացրեց՝ առջևի նստածները թռան տեղերից: Այ սրա նմաների երեսից ա, որ երկիրը երկիր չի դառնա:

    ...Երբ եղևնու կողքերը կամ «պարսպապատում » են կամ էլ ոստիկանի մեքենա կանգնեցնում: Հետաքրքիր ա ինչի՞:

    ...Նոր Տարի ա գալիս ու սաղ «հաբռգել» են: Բոլորին փող ա պետք: Իսկ ես... չգիտեմ էլ որտեղ եմ լինելու, բայց մի բան հաստատ գիտեմ.- հագիստ կդիմավորեմ առանց դեպրեսվելու...

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.12.2010), Freeman (11.12.2010), My World My Space (12.12.2010), Արևածագ (11.12.2010), Ժունդիայի (12.12.2010), ԿԳԴ (11.12.2010)

  27. #2924
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ չեմ հասկացել սուտի կայունապաշտ-հայրենասերներին, որ պատեհ-անպատեհ հայրենասիրություն բառը շահարկում են՝ կարծես այդ բառը ասելով ա, որ մարդ հայրենասեր ա դառնում: Այդ խմբի մարդիկ որպես կանոն աչքի են ընկնում՝ թուրքերի նկատմամբ ատելությամբ, մյուս կողմից մեծ ռուսասիրությամբ՝ համարելով, որ ռուսը հայ "ցեղի" գլխավոր պաշտպանն ա: Հետաքրքիր ա այն, որ այդ խումբը, որպես կանոն իրեն համարումա ցեղակրոն գաղափարախոսության հետևորդ(մոդայա), բայց չեն իմանում, թե ինչ գաղափարներա ներկայացնում այն: Մյուս կողմից նայում եմ, որ էտ ցեղակրոն կոչվածը նաև մեր իշխող վերնախավի գաղափարախոսություննա, որի կարկառուն ներկայացուցիչներն են ՀՀ նախագահ-ոստիկանապետ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը(Մուկ), Լֆիկ Սամոն, Նեմեց Ռուբոն և այլն, և այլն ու մյուս կողմից էլ հաշվի առնելով ջահել ցեղակրոնապաշտներից շատերը ինչպիսի հիացմունքով են խոսում էս կատեգորիայի մարդկանց մասին, կարելիա որոշակի եզրահանգումներ անել: Այդ մարդիկ հայ ժողովրդին համարում են ցեղ իր ամենաուղիղ իմաստով: Հայաստանի տարածքում ապրումա մի ցեղ, որի անուն ա հայություն, որը ունի իր ցեղային կանոններ: Ցեղի ավագանին, այսինքն ղեկավարությունը ամեն 5 տարին մեկ ընտրումա ոստիկանապետ-դատավոր-վոժձին(ցեղապետ) ու էտ ցեղապետի դեմ ամեն քայլ կամ խոսքը համարվումա ցեղի կայունության դեմ ուղղված քայլ ու պետքա պատժվի:
    Այս խումբը գտնում է, որ հայ ցեղը պետքա զարգանա էվոլյուցիոն ճանապարհով: Եթե ցեղ ենք ու լիքը խնդիրներ կան, ոչինչ դանդաղ 1 կամ 2 դար հետո այդ խնդիրները կլուծվեն, միայն թե ցեղի ներքին կարգ ու կանոնը չխախտվի:
    Ու այս տրամաբանությամբ մենք դեռ երկար ժամանակ էլ ազգ չենք դառնալու, քանի դեռ Հայաստանում կա լիքը ցեղապաշտ, որովհետև այս խմբի մարդիկ հայությանը դիտարկում են, ոչ թե որպես ազգ, ինչպես բոլոր զարգացած ժողովուրդներն են, այլ որպես ցեղ իր միջցեղային հստակ կանոններով: Ու այդ էվոլյուցիային ընթացում հայ ժողովուրդը կարողա կամաց-կամաց բարձրանա որակական նոր հարթության՝ վերածվելով ցեղային միության, և միգուցե հարյուրամյակներ անց հասնի այն մակարդակի, որ դիտարկվի ոչ թե որպես ցեղ, այլ որպես ձևավորված ազգ, չնայած վայթե դրան չձգի:

  28. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.12.2010), einnA (11.12.2010), Freeman (11.12.2010), Nare-M (12.12.2010), Rhayader (11.12.2010), Ungrateful (12.12.2010), Արևածագ (11.12.2010), Արևհատիկ (13.12.2010), Դատարկություն (12.12.2010), Երվանդ (12.12.2010), Ժունդիայի (12.12.2010), ԿԳԴ (11.12.2010), Հայկօ (11.12.2010), Մանուլ (12.12.2010), Նարե (12.12.2010)

  29. #2925
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր, մեր ֆուտբոլային առաջնության խաղից հետո` հոգնած, պարտված, մանթո վիճակում դահլիճում կանգնած ենք: Մի քանի քայլ այն կողմ կանգնած են «Red Bull»-ի ներկայացուցիչները, որոնք մեզ հյուրասիրեցին իրենց ներկայացրած ըմպելիքն ու լուսանկարվում էին մեզ հետ: Լուսանկարվելուց հետո, տեսնում եմ, որ այդ աղջիկներից մեկը գնդակով 21 է խաղում: Անտրամադիր ձայնով ասում եմ՝
    - Լավ ես խաղում, մի քիչ շուտ իմանայինք՝ մեր թիմից կխաղայիր, չէինք պարտվի:
    Աչքով եմ տալի () ու գլուխս կախ, խմիչքը ձեռքս գնում եմ հանդերձարան:
    Ֆեսբուքում ունեմ բավականին շատ ընկերներ, որոնց չեմ ճանաչում: Կարծում եմ, բոլորիս էլ հանդիպել են մարդիք, որոնք անիմաստ ընկերության առաջարկներ են ուղարկում` ես դրանք ընդունում եմ: Մեկ-մեկ էլ ծանոթանում իրենց հետ: Ուղարկողները մեծամասամբ աղջինկներ են: Ու երեկ ևս ծանոթացել եմ տենց մի աղջկա հետ, որն վաղուց էր ընկերներիս մեջ, սակայն չէիք խոսում: Անելու բան չկար, առանց լուսանկարներն ու տվյալները նայելու առաջարկեցի ծանոթանալ ու սկսեցինք զրուցել:
    Մի քիչ առաջ, մտնում եմ իր ալբոմներն ու տեսնում, որ նա «Ռեդ Բուլլ»-ի առաքիչ է: Խոսակցություն բացելու համար, գրում եմ՝
    - Էսօր, ձեր աշխատակիցները ինձ Ռեդ Բուլլ են հյուրասիրել B):
    - Ո՞րտեղ:
    - Ֆուտզալի առաջնության ժամանակ:
    - Ժամը քանիսի՞ն:
    - 5.30 էր սկսվել մեր խաղը, 6.30-ի մոտերքը վերջացավ: Հենց վերջանալուց հետո:
    - Ոչի՞նչ, որ ես եմ եղել :
    - Չէ հա՞)))
    - Բա... Պատկերացում ե՞ս
    - Ինձ նկարեցիք դաժե B):
    -
    - Աաա, ուզում եմ քեզ հիշեմ, չի ստացվում: Դու կրող թիմից էի՞ր:
    - Տես, հիմա մի դրվակ կասեմ` եթե դու ես եղել, ուրեմն հաստատ կհիշես ինձ: Դու չէի՞ր գնդակով խաղում, որ ասեցի` մեր թիմից խաղայիր չէինք կրվի:
    - Հաաաա, Էդ դու էիր հա՞ փաստորեն:
    - Ահամ:
    - Կայֆոտ զուգադիպություն ա:
    - ......

    Ասածս ի՞նչ ա... Մարդը մարդուն չի հանդիպի` էշ մի սատկի, գարուն կգա:
    Վերջին խմբագրող՝ Ungrateful: 12.12.2010, 02:52:

  30. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.12.2010), Chuk (12.12.2010), einnA (12.12.2010), Freeman (12.12.2010), Gayl (12.12.2010), Kita (12.12.2010), matlev (12.12.2010), Moonwalker (12.12.2010), My World My Space (12.12.2010), Nare-M (12.12.2010), Norton (12.12.2010), Yevuk (12.12.2010), Արևածագ (12.12.2010), Դատարկություն (12.12.2010), Դարք (13.12.2010), ԿԳԴ (12.12.2010), Հայկօ (12.12.2010), Հայուհի (12.12.2010), Նաիրուհի (12.12.2010), Ուլուանա (18.12.2010), Ռուֆուս (12.12.2010), Սերխիո (12.12.2010)

Էջ 195 686-ից ԱռաջինԱռաջին ... 95145185191192193194195196197198199205245295 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •