User Tag List

Էջ 186 686-ից ԱռաջինԱռաջին ... 86136176182183184185186187188189190196236286 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,776 համարից մինչև 2,790 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2776
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էթիոպիական այդ ռեստորանում կովի միս մատուցելու համար կովին չեն մորթում, այլ վրայից պոկում են այնքան միս ինչքան անհրաժեշտ է ճաշատեսակը սարքելու համար... համը` սովորական..

    I love my life and I celebrate it every day...

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.11.2010), Kita (17.11.2010), SSS (17.11.2010), StrangeLittleGirl (17.11.2010), Արևածագ (17.11.2010), Կաթիլ (19.11.2010), Հարդ (17.11.2010), Մանուլ (17.11.2010), Շինարար (17.11.2010), Ռուֆուս (17.11.2010)

  3. #2777
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի խայտառակ եմ եղել
    Երեկ մեր Թայվանի հյուրը հանդիպումների վերջին "կռուիզ"-ն էր անց կացնում :Հասցրել էինք 5 հադիպում անց կացնել ,ամեն մեկը 1 ժամ տևողությամբ,արդեն վերջինն էր,կոկորդս ոնց էր չորացել 5 ժամ խոսել էի համ իմ փոխարեն, համ էտ Ջիլլ Ջուո -ի ,համ էլ էտ բիզնեսմեն կոչվածների...Մի խոսքով վերջին հանդիպումնա Ջիլլ ձեռքը մեկնեց բարևեց մեկ էլ էս մարդը որ չասեց "Նայս թու միթ Յու",հո չեմ ուրախացել,ասում եմ դե լավա գոնե էս մեկը անգլերեն ա խոսում ես կհանգստանամ,ու տենց գնացի իմ համար առանձին սուրճ խմելու ...Մի 20-30 րոպե անց եկա տեսնեմ սրանք լուռ ու մունջ նստել իրար են նայում,զարմացա ,որ տենց շուտ են վերջացրել մոտեցա, ասում եմ գնում ենք?Ջիլլ-ն էլ ասումա .
    _20 րոպե խոսելուց հետո հասկացա որ նա ինձ չի հասկանում

    Շեֆերիս ականջից հեռու
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.11.2010), Gayl (17.11.2010), Jarre (17.11.2010), Kita (17.11.2010), Rhayader (18.11.2010), Shah (17.11.2010), StrangeLittleGirl (17.11.2010), VisTolog (17.11.2010), Yevuk (17.11.2010), Ինչուիկ (17.11.2010), Նարե (17.11.2010), Ուլուանա (17.11.2010), Ռուֆուս (17.11.2010), Սլիմ (17.11.2010)

  5. #2778
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քայլում էի մենակ: Արդեն գիշեր էր: Երևանի էդ մասն էնքան էլ լավ չգիտեի, ու քայլում էի զգույշ, դե մթության մեջ վատ եմ տեսնում: Ականջներումս ինչ-որ երաժշտություն էր, որ չէի լսում, մեկ-մեկ այն պետք է ուղղակի ուրիշ աղմուկ խլացնելու համար: Մտքերի մեջ էի, ուզում էի դեռ քայլել երկար, մինչև կմտածեմ մտքումս եղածը: Մտածում էի մարդային մենակության մասին: Ի դեպ, մենությունն ուրիշ բան ա, մի տեսակ պաթետիկ, ցուցադրական ու կեղծ: Մենակությունն ահավոր խեղճ բան ա: Դրանից բոլորս ունենք: Բոլորս: Անգամ...

    Ուշքի էկա ուսիս վրա ինչ-որ մեկի հպումից: Ռեֆլեքսորեն, շրջվելու ընթացքում հանեցի ականջակալը ու կարկամեցի: Ուսս էր քաշքշում ու հիմար ժպիտով կրկնում "դու լավն ես, դու լավն ես"... Դեմքից հասկացա, որ հոգեկան խանգարում ունի: Կլիներ մոտ տասնհինգ-տասնվեց տարեկան: Նայեցի շուրջս՝ մարդ չկա: Տղան արդեն ուժով է ինձ քաշքշում ու շարունակում դու լավն ես-ը: Նայում էի իրեն ու չէի կարողանում խոսել կամ պոկվել իրենից: Հետո ինքնապաշտպանական ռեակցիաս արթնացավ: Դե հա, բավականին ուշ: Հասկացա, որ եթե հրեմ իրեն հետ կամ գոռամ, ինքը գուցե սկսի ավելի ագրեսիվանալ:
    Փորձեցի ժպտալ: "Դու էլ ես լավը, ապեր ջան...":
    Ուսս թողեց: Խելագարի պես ծիծաղեց ու հեռացավ: Խելագար, ուրախ ծիծաղ: Կյանքից գոհ: Ինքն իրենից գոհ: Ինձնից գոհ, երևի:
    Կանգնել էի տեղս ու շարժվել չէի կարողանում: Նայում էի հեռացող տղային, որ շարունակում էր ինքն իրեն հրճվել, ու կոկորդս սեղմվում էր:
    Բոլորս մենակ ենք: Բոլորս: Անգամ խելագարները:
    Կորցրեցի իլյուզիաներս, թե խելագարները երջանիկ են: Մենակությունն անգամ իրենք են զգում: Էն խեղդող մենակությունը, որ քոնն ա նույնքան, որքան մենակ քեզ համար հորինված մահը: Որը որևէ առնչություն չունի մենության հետ...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (18.11.2010), Ariadna (17.11.2010), CactuSoul (18.11.2010), einnA (17.11.2010), erexa (17.11.2010), helium (17.11.2010), Kita (17.11.2010), Legolas (18.11.2010), My World My Space (17.11.2010), Nadine (17.11.2010), Rhayader (18.11.2010), SSS (18.11.2010), StrangeLittleGirl (17.11.2010), VisTolog (17.11.2010), Yevuk (17.11.2010), Արևհատիկ (19.11.2010), Երվանդ (17.11.2010), Ժունդիայի (17.11.2010), Ինչուիկ (17.11.2010), ԿԳԴ (17.11.2010), Հայկօ (17.11.2010), Հարդ (17.11.2010), Մանուլ (17.11.2010), Նաիրուհի (17.11.2010), Նարե (18.11.2010), Ուրվական (17.11.2010), Ռուֆուս (17.11.2010), Սլիմ (17.11.2010)

  7. #2779
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարավից հյուսիս, արևմուտիքց արևելք բոլորն ուզում են երջանիկ լինել: Ու էդ երջանիկ կոչեցյալին ամենա հեշտ թվացող միջոցով անհնարին է դառնում հասնելը: Ի սկզբանե կարծում ենք, որ առողջությունը, փողն ու սերը արդեն բավարար պայման են հանդիսնում՝ օրհնված ինչ-որ փաթեթ, սակայն մեր ցանկություններն ավելի քան բարդություններ են պարունակում:

    Ջերմությունով չհիվանդանալը միայն բավարար չի, այլ ցանկանում ենք լինել կոփված, առանց հավելյալ կիլոգրամների, լինել դիմացկուն:

    Փո՞ղ: Բավարար չի, որպեսզի կարողնանաք փակել միայն տան կոմունալ վարձերը, սնունդը, ժամանցը, այլ ցանկանում ենք ունենալ 100 մետրանոց սեփական լողավազան, Ռալֆ Լաուրեն ու Լակոստ ֆիրմայի հագուստ-կոշկեղեն ու տարեվերջյան հանգիստ Սեյշելյան կղզինրում:

    Իսկ սիրո դեպքու՞մ: Հմ, ախ այդ սերը....բավարար պայման չի ունենալ մեկին, ում հետ միայն կարող ենք զրուցել, կիսել ձվածեղը կամ էլ սեր անել ժամանակ առ ժամանակ:
    Էս ամեն ինչը նշանակում է փոքր ուղեղ ունենալ ու չնչին բաների մասին մտածել միայն: ՍԵՐ ենք ցանկանում, ու լրիվ մեծատառերով: Ցանկանում ենք մինչև ողնուծուծկը սիրհարաված լինենլ, ցանկանում ենք, որպեսզի անակնկալի գանք սիրո ամեն մի խոստովանության ձևից, անսպասելի նվերներից, ցանկանում ենք ճաշել մոմերի լույսի ներքո երկուշաբթիից մինչ կիրակի, ցանկանում ենք ամենօրյա վայերնի սիրային հարաբերություններ… ու ցանկանում ենք լինել երջանիկ միայն այսկերպ, այլ ոչ թե...

    Հա մեկ էլ մի բան. ի՞նչ է մեզ տալիս այդքան հեռուստացույց դիտելը: Այդկերպ պարզապես մոռանում ենք փորձել ավելի իրատեսական դարձնել երջանկությունը: Որովհետև մենք կարողանում ենք երջանիկ լինել, երբ կազմում ենք ընդմանեը մի զույգ, այլ ոչ թե զույգեր: Հաստատուն կողակից ունենալը դա երջանկության հոմանիշը չի, եթե իհարկե դա չի դիտվում, որպես հասարակության ցանկություները բավարարելու կամ ասել է թե, հասարակության կարծիքին համապատասախանեցնելու ինչ-որ միջոց: Սա մեկ այլ թեմա է:

    Օրինակ` մարդը միայնակ էլ կարող է երջանիկ լինել, կարող է լինել երջանիկ նաև պատահաբար բռնկվող սիլի-բիլիների ժամանակ, լինել երջանիկ մշտական «սեքսընկերոջ» հետ, կամ ընդհանրապես` ոչ մարդկային հարաբերությունների պարագայում նույնիսկ: Ինչևէ: Չկա, գույություն չունի փոքրատառ սեր, հատկապես, երբ այդ ամենը դիտվում է սեփական սեր հասկացության դեպքում:

    Փողը դա մի այլ կարգի օրհնանք է: Ով փող ունի, պարտավոր է ճիշտ վայելել, ծախսել, երբեմն էլ մսխել: Ու չպետք է ժամանակ կորցնել՝ մտածելով միայն հավաքելու, հավաքելու ու կրկին հավաքելու մասին: Պետք է ունենալ միայն անհրաժեշտ քանակով, որպեսզի ապահով զգաս, այլ ոչ թե լողաս ու լողաս ու վերջում սատկես՝ դագաղիդ հետ ոչինչ էլ չտանելով:
    Իսկ եթե մենք այդքան էլ փող չունե՞նք, ու այդ քչով ինչպե՞ս է հնարավոր դիմակայել կյանքի պահանջմունքներին: Պարզապես կարելի է օգտվել այն ամենից ինչը ձրի է ու թափաց ամենուր. բա հումորի զգացու՞մը, մի փոքրիկ հավատն ու մի քիչ էլ երևակայությունը հո փողո՞վ չեն:

    Իրապես երջանիկ լինելը դա այն է, երբ կարողանում ենք անել հնարավորը և ընդունել անհնարինը: Օրինակ՝ աշխատել առանց ուշադրության կենտրոնում հայտնվելու մոլուցքով, սիրել առանց հավերժության ձգտելու մղումով:

    Մի պահ նայիր ժամացույցիդ էլի: Արթնացիր լաո: Ամենակարևորը կարողանաս մտածել մինչև ծայրահեղություն, ու ներսումդ փորձես բռնել այն, ինչ մոբիլիզացնում է, հրահրում ու ղեկավարում է քեզ, սակայն հանգիստ, առանց որևէ անմարդկային վերաբերմունքի: Կյանքը Փլեյստեյշն չի, որտեղ հաղթում է նա, ով փորձարկում է բոլոր սահմաներն ու փորձում ողջ հնարավորությունները: Կարիք չկա մրցունակության զոհը դառնալ: Եթե այդ չափազանց բարդ մակարդակի վրա ես կյանքդ դրել, իջեցրու: Իսկ եթե համաձայն չես օրենքներին, ապա դիմումդ գրիր… հնարիր սեփական խաղդ:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 17.11.2010, 22:41:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  8. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.11.2010), CactuSoul (18.11.2010), E-la Via (19.11.2010), einnA (17.11.2010), Jarre (17.11.2010), Kita (17.11.2010), Mark Pauler (19.11.2010), My World My Space (17.11.2010), Nare-M (20.11.2010), Yevuk (17.11.2010), Անտիգոնե (17.11.2010), Արևածագ (17.11.2010), Արևհատիկ (19.11.2010), Դեկադա (17.11.2010), Ինչուիկ (18.11.2010), Լուսաբեր (17.11.2010), ԿԳԴ (17.11.2010), Մանուլ (17.11.2010), Նաիրուհի (17.11.2010), ՆանՍ (19.11.2010)

  9. #2780
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքում լիքը դեպքեր են լինում, երբ ինչ-որ բաներ ես կուլ տալիս, որտև ուրիշներն իրենց ուրիշների մոտ ուզում են լավը ցույց տալ, լավը/ուրիշը երևալ, ուրիշ կերպար են ստեղծում մի խոսքով, չնայած էն բանին, որ էտ ուրիշները իրականում հարազատ/մոտ/սիրելի մարդիկ են, որոնք կողքիտ են լինելու մեկ է: Իսկ իրականում, երբ առանձին ենք մնում իրենց հետ, էտ նույն հարազատ/մոտ/սիրելի մարդը կարող է նենց վիրավորել, նենց ցավ պատճառել, նենց ստորացնել, որ մտածենք նեուժելի մենք էն մասայից, հանդիսատեսից վատն ենք, տոլի էտքան չկանք, որ մեր հետ էլ գոնե թեթևակի սիրալիր կամ ոչ այնքան ստոր վարվեն: Հա մտածում ես` ինչը էն չես արել էլի, ասեն իմանանք, տուպոյ չենք: Էշ խասյաթ է, միշտ մեջներս ենք փնտրում, չնայած ենթագիտակցորեն գիտակցում ենք, որ ուղղակի էտ հարազատ/մոտ/սիրելի մարդիկ էլ կարող են ստորաբար դաժան վարվել և նույնիսկ վատ չզգալ էլ արածից, անցնել առաջ, ապրել` տենց իրանց ավելի հեշտ է: Երևի մեր հարգանքի, մառալի մասին պատկերացումներն իրար հետ չունեն էլի. այսինքն հենց մեզ հետ էլի, թե չէ ուրիշների հետ լավ էլ ունեն:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.11.2010), einnA (18.11.2010), Empty`Tears (18.11.2010), erexa (18.11.2010), Philosopher (21.11.2010), StrangeLittleGirl (18.11.2010), Yevuk (18.11.2010), Արևածագ (18.11.2010), Ինչուիկ (18.11.2010), Լուսաբեր (18.11.2010), Նաիրուհի (18.11.2010), ՆանՍ (19.11.2010)

  11. #2781
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ զգուշացնեմ, որ երկար գրառումներ չսիրող մարդիք կարող են սա չկարդալ՝ ոչ օգտակար ինֆորմացիա եք ստանալու տվյալ գրառումից, ոչ էլ աշնանային մելամաղձոտ գույներ))):

    Սկսել եմ հասկանալ արջերին: Իմ մոտ էլ իրանց պես՝ ձմեռը «քնելը» բնազդ ա… Իմ մոտ էլ ա ենթագիտակցորեն ստացվում, չեմ հասկանում ոնց, բայց եղանակի սառեցման հետ ես էլ եմ սառում, խախանդվում, պասիվանում…
    Էս ձմեռ եմ միայն սա նկատել: Գարունը կնայեմ հետ, տեսնելու թե ի՞նչ եմ արել էս 3-4 ամսվա ընթացքում ու կզգամ, որ ոչինչ:
    Սա ոչ պատմություն ա իմ կյանքից, ոչ հոգե-փիլիսոփայական բլա-բլաներ և այլն… Հերթական անկապագույն մտքեր են ու անկապ օրագրից ավելի լավ տեղ չեմ գտնում իրանց տեղադրելու համար:
    Իմ մոտ տարին 9-10 ամիս ա: Ինձ անհրաժեշտ ա ամառվա 4-րդ ամիսը, չեմ տեղավորվում… Ստրախովկայի համար, նաև 5-րդը չէր խանգարի:
    Պոֆիգիզմի աստիճանը բարձրացել ա մոտս… Որոշ հարցեր, որոնց համար ժամակին դարդ կանեյի, հիմա հեչ ոտերիս էլ չի:
    Լկտիույունն ա շատացել, անբարոյականությունը… Նրանք ովքեր իրենց անբարո դեմքը դիմակների հետևն էին պահում, տակից էին ամեն ինչ անում՝ հիմա փոխվել են, հիմա անում են ցուցադրական, մի տեղ էլ գլուխ են գովում:
    Մարդու մտքերը, էդ մտքերի խորությունն ու լայնությունը կարող ես հասկանալ թեկուզ սոց. Ցանցերում իր գրած ստատուսներից: Շատերը ստատուս գրելուց աշխատում են արտահայտել նենց մի միտք, որ դա ուշադրության արժանանա, խելքներին զոռ են տալի 2 տող գրելու համար… Ու երբ կարդում ես էդ 2 տողը, հասկանում ես էդ մարդու խելքին զոր տալու արդյունքը՝ զգում ես, որ ինքը արդեն կործանված ա:
    Կարոտել եմ ակումբն ու ակումբցիներին: Վիստն ասում ա՝ «Արս, կիրակի հանդիպում ա, արի… Մի կես տարի կլինի, չենք տեսնվել, քեզ էլ եմ կարոտել»: Ես էլ եմ կարոտել շատերին… Չնայած էդ շատերը շատ քիչ են: Նենց չի, որ բոլոր ակումբցիներին սիրում եմ ու կարիք չկա անուններով նշելու, ում որ սիրում եմ գիտի դա ու զգում ա իմ վերաբերմունքից:
    Կտրվել եմ քաղաքից, տնից դուրս եմ գալիս մենակ խանութ: Տանը թթվելը սկսել ա դզել՝ մենակություն, ինտերնետ, ԹիՎի, շոկոլադ, կոֆե, չայ… կայֆ ա: Պրոբլեմներիս լուծման պրոցեսը սառեցրել եմ, տանս ույուտն եմ վայելում:
    Դուրս եմ գալիս, շենքի կողքը կանգնած սառում են խմած քուչեցիներս…
    - Ա՞րս, ի՞նչ կա, մեռնեմ ջանիդ:
    - Բան չէ, ապեր:
    Ու արագ անցնում, գնում եմ… Շատ չէ՝ մի 2-3 ամիս առաջ, ես հաճույքվ էի իրանց հետ կանգնում էդ նույն տեղում: Ես չեմ գոռոզացել, իմ մոտ ոչ մի բան չի ավելացել… Ուղղակի սենց էտապ ա:
    Սկսել եմ ԹիՎի նայել, կայֆ ա: Երեխու պես ուրախանում եմ, հենց սկսվում ա «Երե1-ը», «made in Armenia-ն» կամ «Կարգին սերիալը»: Էդ 3 հաղորդումներն եմ նայում ու մի տիպի թքած ունեմ, թե դրանք պլագիատ են, ժառգոնով են թե ինչ են… Ինձ դուր ա գալի էդ հաձորդումների հումորը:
    Ինտերնետի հետաքրքրությունս կորցնում եմ: Մտնում եմ միայն Ակումբ ու Ֆեյս մեկ էլ ստեղից-էնտեղից երաժշտություն եմ քաշում:
    Չեմ աշխատում ու դա ա իմ էս օրվա գլխավոր պրոբլեմը, բացի էն աղջկանից, որն իր ասելով ինձնից հղի ա:
    1 Տարի էլ անցավ… Շատ բան արեցի էս տարի, շատ բան տվեցի ու վերցրեցի, ստացա ու կորցրեցի… Բայց նաև շատ բան չհասցրեցի՝ նորմալ ա: Ինձ պետք ա ամառվա էդ անտեր 4-րդ ամիսը:
    Կարդում եմ գրածս որպես կողմնակի մարդ ու զգում եմ, որ բան չեմ հասկանում, խառն ա ու անիմաստ: Լինում ա չէ՞, որ ինչ որ բան ես կարդում ու զգում, որ էդ քոնն էլ ա, որ քո մոտ էլ ա տենց… Ու հիմա գիտեմ, որ կլինեն մարդիք, ով որ էս խառնվածքը կհասկանան, որտև իրաց մոտ էլ ա ամեն ինչ խառը, բառդակ ա ուղեղում… Կլինի տենց մարդ, հաստատ: Ակումբի ընկերներիցս մեկը ժամանակից ասել էր՝ «Արս, որ գրածներումդ րիֆմա լինի, լռիվ ռեփ կդառնա»…
    Լուսանկարչական ասպարեզում էլ ա նախասիրություններս, ճաշակս, սիրելի ոճերս փոխվել… Էդ էլ ա կապված հիմիկվա վիճակիս հետ: Չեմ նկարում հիմա, բայց ուղեղումս լիքը միտք ա պտտվում, որոնք ուզում եմ նկարել: Մի քիչ կենտրոնանամ, կանեմ…
    Միմիանցից անկապ մտքեր՝ անկապ օրագրի համար:
    Ես չեմ զարմանում ակումբի անիմաստ անձնական օրագրերից շատերի վրա... Ես նախանձում եմ: Ես էլ կուզեյի, որ գրելուս թեման լիներ մենակ սերը, տրամս վատ լիներ միայն վատ եղանակի պատճառով, հիմարագույն երգը կարողանար իմ տրամադրությունը բարձրացնել և լացս գար միայն այն դեպքում, որ «տատիկս այսօր իրեն վատ ա զգում»:
    Ես սիրում են նոր տարին… Ինքը լավ տոն ա, ույուտ ա էդ օրերին մի տեսակ, ընտանեկան մթնոլորտ ա, հավես ա: Նորից կգնամ էն 5 ծառայող ընկերներիս տներով, ծնոողների նոր տարին շնորհավորելու ու նորից իրանց մայրերը կհուզվեն, ինչպես հուզվեց ընկերներիցս մեկի մայրը, երբ ընկերս չեր կարողանում տուն զանգել մոր ծննդյան օրը, մի ձև ինձ էր զանգել, խնդրել, որ շնորհավորեմ իր կողմից, ես էլ ծաղիկներով գնացել էի իրանց տուն:
    Կգնամ ու կշնորհավորեմ էս տարի, անպայման… Ես դրանից ինձ հանգիստ ու ուրախ եմ զգում:
    Մի քանի օր առաջ, լոշքից տունն էի հավաքում, ուբոռկա էլի… Դարակներից մեկում գտա իմ ու առաջին ընկերուհուս լուսանկարը... 9-րդ դասարան էի կարծեմ: Հավես էր, մաքուր էր ամեն ինչ, լրիվ երեխա էինք, ազնիվ էր զգացմունքներն ու հարաբերությունները… Հետաքրիր ա, ու՞ր ա հիմա ինքը, ի՞նչով ա զբաղվում, ի՞նչ ձև ա դառել…
    Հին ընկերներ գտնելը դառել ա սովորություն… Մանկությանս ընկերոջը, Տիկոյին գտնելուց հետո գտա նաև մի ուրիշ ընկերոջս, ով ռուսաստանից էր եկել ու մեր դասարանից էր, 3-րդ դասարանում եկավ 5-ում գնաց նորից ռուսաստան ու կապը կորավ… Սոց. ցանցերից մեկով գտա իր քրոջը: Հիշում էի միայն ազգանունը, բավականին տարօրինակ ազգանուն էր: Փնտրեցի ու քրոջը գտա, ինքն ինձ միանքամից հիշեց ու իր միջոցով գտա Գարիկին… Հայերենը լրիվ մոռացել ա, խոսում ենք ռուսերեն… Ինքն էլ ինձ միանքամից ճանաչեց: Քույրը երևանում ա, սովորում ա… Հիմա ինքն էլ ա արդեն ուզում գալ ստեղ:
    Անիմաստ, անկապ, իրար խանգարող, իրար հետ չբռնող մտքեր... Նման մի բան ա գլխիս մեջ, տանս պես բառդակ ա… Կապիտալ ուբորկա ա պետք անել: Վաղը կսկսեմ... կսկսեմ տնից:
    Ամեն դեպքում, պետք ա էդ 4-րդ ամիսը:

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.11.2010), CactuSoul (18.11.2010), einnA (18.11.2010), Empty`Tears (18.11.2010), Kita (18.11.2010), Kuk (18.11.2010), Philosopher (21.11.2010), Արևածագ (18.11.2010), Դեկադա (18.11.2010), Երվանդ (18.11.2010), Ինչուիկ (18.11.2010), Նաիրուհի (18.11.2010), ՆանՍ (19.11.2010)

  13. #2782
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ կմտածեր, որ ազատման ենթակա զինակոչիկների մեջ երկու նույն անուն, ազգանուն, հայրանունն ունեցող տղա կլիներ:

    փաստորեն ես էդ երջանիկը չէի, որին ընդմիշտ ազատել էին:

    չնայած երեք տարի են տվել տունը մնալուն բայց երեք տարի անց 2 ռեալ, 3 ոչ այնքան հավանական պատճառ կարող եմ ունենալ, ընդմիշտ ազատվելու համար:


    էսօրվանից պետքա մտածել ամուսնանալու մասին:


  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.11.2010), A.r.p.i. (18.11.2010), einnA (18.11.2010), erexa (18.11.2010), Gayl (18.11.2010), Kita (18.11.2010), Kuk (18.11.2010), paniaG (18.11.2010), SSS (18.11.2010), Ungrateful (18.11.2010), Yevuk (18.11.2010), Դեկադա (18.11.2010), Ինչուիկ (18.11.2010), Հարդ (18.11.2010), ՆանՍ (19.11.2010), Ռուֆուս (18.11.2010)

  15. #2783
    Անորոշ paniaG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար էի ման գալիս կյանքիս հեռակառավարման վահանակը,ցանկանում էի հետ բերել որոշ բաներ,որոշ բաներ առաջ տալ,հետո մտածեցի կարելի է ուղակի ,,փոուերի,, կոճակը սեղմել ու վայելել վերացումի պահերը,սակայն չկար վահանակըբազմոցի տակ էլ եմ նայել...սառնրանում էլ(կյանքա ինչ ասես կարա լինի):Հետո որոնումներն էլ հոգնեցրին,ուժասպառ հոգիս այլևս չէր դիմանում այդ տվայտանքներին,թվում էր ամեն ինչ ավելի քան վատ է և ելք չկա,սակայն որոշումը եկավ առավոտյան, արևի առաջին շողերի հետ Երբ ինչ որ բան էս գրում և ջնջումները սևացնում են ամբողջ էջդ,ուղակի շրջում ու սկսում էս գրել նոր էջից:Ինչպես վերջնականապես շարքից դուրս եկած համակարգիչն էս «ֆորմատ» անում, այդպես ես ել սկսեցի նոր, դեռ ոչ մի բանով չվարակված իմ ծրագիրը օգտագործել,նոր մաքուր էջը լրացնել
    Դեռ նոր եմ սկսել ուրախանում եմ,երանի հաջողվի գոնե մի շաբաթ վայելել այս հաճույքը
    Want to know the truth ?

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (18.11.2010), Jarre (18.11.2010), Tig (19.11.2010), Հարդ (18.11.2010)

  17. #2784
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շանս բժիշկը նոր զանգեց, ասում է, երբ եմ գալիս ձեր գազանին պատվաստենք
    Համբերություն մեզ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.11.2010), A.r.p.i. (18.11.2010), CactuSoul (18.11.2010), StrangeLittleGirl (18.11.2010), VisTolog (18.11.2010), Yevuk (18.11.2010), Ինչուիկ (18.11.2010), Հայկօ (18.11.2010), Նաիրուհի (18.11.2010), ՆանՍ (19.11.2010), Ռուֆուս (18.11.2010), Սլիմ (18.11.2010)

  19. #2785
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պեսիմիստները իրենց կյանքը փչացնում են ամեն ինչում՝ նույնիսկ լավ բաների մեջ վատը տեսնելով։

    Օպտիմիստները իրենց կյանքը փչացնում են ամեն ինչում՝ նույնիսկ պոտենցիալ վտանգ ներկայացնող երևույթների մեջ լավը տեսնելով։

    Բայց կյանքը հասկանալու համար ոչ պեսիմիստ լինելու կարիք կա ոչ էլ օպիտիմիստ։ Չէ-չէ, ոչ էլ ռեալիստ։

    Հաճախ իրենց ռեալիստ անվանողները նույն պեսիմիստներն ու օպտիմիստներն են։ Ու չգիտես ինչու երկուսն էլ համոզված են, որ իրենք ճիշտ են ու կարևոր է նաև, որ երկուսն էլ համոզված են, որ դիմացինը ամեն ինչ ծայրահեղականացնում է։

    Կյանքը հասկանալու համար պարզապես պետք է անկեղծություն ունենալ ու յուր անձիդ ամեն ինչ խոստովանել այնպես, ինչպես այն կա՝ առանց ճոխացնելու և առանց բարդացնելու։

    «Եվ այդժամ կյանքն հիասքանչ կթվա....», ասաց միայն օպտիմիստներից և պեսիմիստներից բաղկացած մարդկային հասարակության օպտիմիստներից մեկը

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.11.2010), E-la Via (19.11.2010), einnA (18.11.2010), erexa (19.11.2010), Tig (19.11.2010), Yevuk (18.11.2010), Արևածագ (18.11.2010), Արևհատիկ (19.11.2010), Դեկադա (18.11.2010), Ժունդիայի (18.11.2010), ԿԳԴ (18.11.2010), Մանուլ (18.11.2010), ՆանՍ (19.11.2010)

  21. #2786
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ կայֆ կլիներ, որ կյանքը հակառակ ուղղությամբ գնար...Սկզբում սև ու կոկիկ հագնված մարդիկ քեզ տեղավորում են արկղի մեջ, մեխում են արկղը ու դու միանգամից հայտնվում ես սեղանի շուրջ, բոլորը քո կենացն են խմում, քո մասին լավ բաներ են պատմում, մի խոսքով քո համար են հավաքվել: Զզզզզ Հետո ապրում ես քո համար քո տանը, թոռներիդ հետ ես խաղում, գուլպա ես գործում,Լիոնի չսիրած սերիալներից մեկն ես նայում//մեկը հերիք ա//: Ծեր ես, բայց ոչինչին, ուղղելի ա:Թոշակ ես ստանում տարեցտարի ու ջահելանու՜մ...Հետո գործի ես գնում, աշխատում ես մի երեսուն տարի ու ամեն տարի սկսում ես ավելի շատ խմել, խնջույքներ, ամուսնություն, կայծեր, սերեր՝ մեկ, երկու, երեք...
    Ու մի օր էլ ինստիտուտ, հետո դպրոց: Գնալով պարտականությունները քչանում են, խաղերը շատանում: Դառնում ես փոքր, շատ փոքր...միայն ուտում ես քնում, ուտում-քնում:Մեկ էլ մի օր հայտնվում ես ...ըխմ... ու 9 ամիս լող ես տալիս, մինչև մի օր "Բաաաաաց" ու գնում ես այնտեղ որտեղից եկել ես: Բենջամին Բաթոն, գրողը քեզ տանի...
    Чеширский КотЭ

  22. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (19.11.2010), Ariadna (19.11.2010), Chilly (19.11.2010), E-la Via (19.11.2010), einnA (18.11.2010), Empty`Tears (20.11.2010), Farfalla (19.11.2010), Jarre (19.11.2010), Kita (18.11.2010), Kuk (19.11.2010), Shah (19.11.2010), Tig (19.11.2010), Yevuk (19.11.2010), Արևածագ (19.11.2010), Արևհատիկ (19.11.2010), Երվանդ (19.11.2010), Ժունդիայի (19.11.2010), Ինչուիկ (19.11.2010), Հայկօ (18.11.2010), Մանուլ (18.11.2010), Նաիրուհի (18.11.2010), ՆանՍ (19.11.2010), Ռուֆուս (19.11.2010)

  23. #2787
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ ա гарантиа-ն : Հայերեն թարգմանվում ա երաշխիք, երաշխավորություն, գրավական: Բայց ճիշտն ասած ինձ՝ մի քիչ սովետական շրջանում ապրածիս, համար ռուսերեն տարբերակը ավելի համոզիչ ա հնչում ու ավելի վստահություն ներշնչում: Բայց եթե ուշադիր լինեք ոչ մի դեպքում էլ հավատ չի ներշնչում: Ու դրա համար էլ հայատառ ակումբում այս անգամ կօգտագործեմ հայատառ գրված ռուսերեն տարբերակը՝ ասելիքս ավելի համոզիչ դարձնելու համար: Ինչևէ:

    Ինչո՞ւմ և ե՞րբ են մեզ գառանտիա տալիս : Ըստ իս պատասխանատու գործ ա: Երաշխավորել ասենք այս կամ այն ապրանքը: Սովորաբար գնումներ անելուց չեմ նայում թե գառանտիա կա թե չկա, կամ էլ ժամկետանց է թե ոչ: Դե պարզ է, որ չվստահելով էս պետությանը չեմ էլ վստահի իր ապրանքներին: Ստեղ գործում ա մոռանալ- ալարելու գործոնը: Մի երկու անգամ գնելուց հետո երբ պարզվել ա, որ գնվածս անորակ էր, ջղայնացած հետ եմ վերադարձրել արժանանալով չարտահայտված ցասումի, որը միայն դեմքի միմկաների շնորհիվ ա արտահայտվել:
    Մեզ գառանտիա են տալիս դեղերի համար: Ամենից քիչը սրան եմ վստահում, բայց ամենից հաճախ սրան եմ նայում: Միակ դեպքը, որ գառանտիան աշխատում ա էտ տեխնիկայի հարցում ա էն էլ ընդամենը մի տարվա:

    Բայց ինձ կենցաղը չի որ հետաքրքրում ա: Ինձ մարդկային հարաբերություններն են հետաքրքրում: Կա՞ արդյոք գառանտիա: Չկա: Բազմիցս անգամ համոզվել եմ: Ինչպե՞ս կարաս դու գառանտիա տաս ներկայի համար եթե չգիտես ապագան ու չգիտես էլ թե ներկադ երբ անցյալ կդռանա: Ինչպե՞ս դու կարաս գառանտիա տաս մի բանի համար եթե չես զգում: Էն ինչ դու չես տեսնում, ես զգում եմ: Ու ո՞վ կարա գառանտիա տա, որ ես կզգամ էն ինչը դու ես տեսնում: Արդյո՞ք իմ զգացածն էլ գառանտիա տալու հիմք ա: Չեմ կարծում
    Ի՞սկ ես: Ինքս կարա՞մ գառանտիա տամ, որ չե՛մ խաբի, չե՛մ դավաճանի, չե՛մ լքի, չե՛մ ատի... ու սենց լիքը բաներ: Ո՛չ, չեմ կարա: Ես հստակ կարամ մի բանում գառանտիա տամ, որ ես գառանտիա չեմ կարա տամ: Չեմ էլ ուզում տամ: Որովհետև գառանտիա տալով ես ինձ պարտավորեցնում եմ, ես կորցնում եմ իմ դեմքը: Իսկ ես ամենևին չեմ սիրում պարտավորված հարաբերություններ: Ես ուզում եմ ապրել առանց գառանտիաների՝ պարզապես սիրելով: Սիրելով արած յուրաքանչյուր քայլ ավելի շատ գառանտաի ունի իր մեջ քան մեր բառերը պահի տակ լեզվից սայթաքած:

    ...մի քիչ վերացական ստացվեց: Շատ չխորանաք:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.11.2010), Jarre (19.11.2010), Tig (19.11.2010), Արևածագ (19.11.2010), Ժունդիայի (19.11.2010), ՆանՍ (19.11.2010)

  25. #2788
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհի ամենալավ կառավարությունը


    Հաճախ եմ լսում, որ մեր կառավարությունը անկապ ու ախմամախ կառավարություն ա։ Իսկ ես հայտարարում եմ, որ մեր կառավարության պես հավես կառավարություն աշխարհում չկա։ Ուղղակի հակառակը պնդողները կույրեր են ու շատ բաներ չեն նկատում։ Ամեն ինչի մակերեսորեն են նայում։

    Աշխարհի ո՞ր երկրում ա, որ տրանսպորտից օգտվելը ուրախության պատճառ կարող է դառնալ։ Մեր մոտ ուրախանում ես, որ կարացար նստես պրես էղած մարշրուտնի։ Ու մի տեսակ ինքնահարգանքդ ա բարձրանում, որ դու դա արեցիր (I did it, waw ! ! ! !)։ Ուրախանում ես, որ չխեղդվեցիր տարբեր հոտերից բաղկացած կենսաբանական զենքից։ Դե ասեք, որ երկրում ա, որ էսքան ուրախություն կա։

    Եվրոպացիներն ու ամերիկացիները պայքարում են կենդանիների իրավուքների համար, փորձում են պաշտպանել։ Իսկ մենք այս հարցում ևս մի քայլ առաջ ենք աշխարհից։ Մեր կառավարությունը օգնում է իր քաղաքացիներին կարեկցանք զարգացնել բանջարեղենի նկատմամբ։ Ոչ, էշություններ չեմ դուրս տալիս։ Մեր մարշրուտկեքից օգտվող մարդը չի կարող ենթագիտակցորեն չտմահոգվել և չմտածել մեշոկով կարտոֆիլների մասին, որոնք նույն պայմաններում էտքան ժամ են երթևեկում մինչև Մարտունիից հասնում եմ մեզ Իսկ Եվրոպաներում մարդիկ դեռ պայքարում են կենդանիներին խղճալու համար։ Իսկ մենք տեսեք թե ինչքան զարգացած ենք, մենք էտ ամենը անցել ենք ու մինչ եվրոպաները պայքարում են էտ խնդիրների դեմ, մեր՝ հայերիս առջև նոր հորիզոններ են բացված....

    Ո՞ր երկրում ա, որ քաղաքային տրանսպորտ նստելը էքստրիմ ա համրավում։ Դուք գիտե՞ք ուրիշ երկրներում ինչքան փող են տալիս տենց սուր զգացողությունների ու ադրենալինի նման չափաբաժին ստանալու համար, որը մենք ամեն մարշրուտնի նստելուց ստանում ենք։ Բա մտածեք։ Դրած քննադատում եք։ Էտ ամենը անվճար՝ քո համար։ Ամերիկաներում մարդիկ էտ դրա համար պիտի լիքը փողեր ծախսեն ու վիքէնդին պիտի գնան Վորլդ Դիսնեյ, կամ Յունիվերսալ ստուդիո, որ էտ կայիֆը ստանան։ Դե հաշվեք ինչքան փող ա անում։ Դրան էլ գումարեք էտ ատրակցիոնների տիեզերական գները։ Ու ի՞նչ ա ստացվում։ Իսկ դու անվճար ես օգտվում ու ամեն օր։ Դմբո, մարդիկ քեզ նախանձում են, իսկ դու քեզ ճղում ես, թե մեր կառավարությունը անարդար է։

    Կամ աշխարհի ո՞ր երկրում ա, որ օրվա հացը ձեռք ես բերում ու երջանկանում ես։ Ախր հըլը նայեք էտ եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Դրանք լրիվ ռոբոտներ են։ Դրանց սուպերմարկետից առևտուր անելը, ոնց որ էն Փինք Ֆլոյդի անդեմ մարդկանց կլիպը լինի, էն որ գնում ու ընկնում են մսաղաց։ Դրանց առևտուր ոնց որ մեքենան բենզինով զապռավկա անելը լինի։ Ոչ մի տարբերություն չկա։ Իսկ մեր մոտ մի բան առար, երջանկությունից կարող ա նույնիսկ թռվռաս։ Տեսնո՞ւմ եք, մեր պետությունը ամեն ինչ անում է, որ մենք չռոբոտանանք, որ ամեն մանրունք ուրախություն պատճառի, իսկ դուք բողոքում եք։ Մենք երբեք չենք մոռանա, որ ամենահանճարեղը ամենահասարակի մեջ է։ Իսկ աշխարհը արդեն ամենահասարակի մեջ ոչ մի հանճարեղ բան չի նկատում

    Աշխարհի ո՞ր երկրում ա, որ նորություններ լսելը էտքան ուրախություն ա պատճառում, ոնց որ մեր մոտ Հայլուր լսելը։ Իսկ դուք չե՞ք իմանում, որ ծիծաղը երկարացնում է կյանքը։ Մեր կառավարությունը մտահոգված է քո կյանքով, իսկ դո՛ւ, դմբո, դրած քննադատում ես նրան, ով օր ու գիշեր մտածում է, թե էլ ինչ անի, որ կյանքը ավելի հետաքրքիր դառնա քո համար։

    Կամ կրիզիսը։ Դուք տեսա՞ք կրիզիսի ժամանակ ինչեր էին անում էտ եվրոպացիներն ու ամերիկացիները։ Միլիոնատեր էին դառնում ինքնասպան էին լինում։ Ո՞վ էր մեղավոր։ Իրանց պետությունը։ Խի՞ մեր մոտ նման բան չեղավ։ Որովհետև մեր կառավարությունը հեռատես լինելով, դեռ տասնամյակներ առաջ ամեն ինչ կանխատեսեց ու թույլ չտվեց, որ մենք էնքան ունենանք, որ հետո միլիոնատեր դառնալուց ինքնասպան լինենք։ Իսկ դուք քննադատում եք։

    Ու եթե ուզում եք իմանալ, մենք պիտի մեր կառավարության բոլոր անդամների ճակատները պաչենք։ Որովհետև հալալա իրենց, որ էտքան լավ բաներ անելուց հետո նման անշնորհակալ ու երախտամոռ արձագանքներ են ստանում, բայց չնայած էտ ամենին շարունակում են կառավարել։ Հըլը ձեզ իրանց տեղը դրեք։ Մի օր չէիք դիմանա։ Իսկ էտ մարդիկ արժանապատվություն, պատիվ, հարգանք սաղ ոտնակոխ են անում ու շարունակում են անձնուրացորեն գործել բարին, քո, իմ և մեր բոլրի համար.....

    Ա, դե մերն ուրիշ ա, էլի, խոմ զոռով չի՞։

    Սիրում եմ քեզ իմ Հայաստան

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.11.2010), Chilly (20.11.2010), E-la Via (19.11.2010), einnA (19.11.2010), helium (19.11.2010), Արևածագ (19.11.2010), ԿԳԴ (19.11.2010), ՆանՍ (19.11.2010), Ռուֆուս (19.11.2010)

  27. #2789
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Շարժվող ծառես, շենքեր... լուսարձակներ, դռներ, գովազդային պաստառներ, դիմացս նստած շատ տարբեր մարդիկ, ամեն մեկն իր դարդով: Մետրոյով տեղ էի գնում:

    Աստիճաններ, վերևում արդեն երևացող լույս: Քիչ անց սկսեցին երևալ փոքրիկ ավանդական բուդկաներ, սնվելու տեղեր, որտեղ միշտ անհայտ ծագման ուտեստ են վաճառում, կանգնած գազելներ, քիչ այն կողմ ծխող, հայհոյող վարորդներ, մի երկու հատ հին ավտոբուս, որոնք կարծես արդեն մեկ դար տեղից չեն շարժվել և մի տեսակ հանգստություն այդ ամենի մեջ: Սասունցի Դավիթն էր...

    Փոքր տարածություն, մի քանի սեղան, մի քիչ շատ աթոռ, հին «Արագած» սառնարան, աման-չաման, վառարան: Սեղաններից մեկի մոտ մի հայր (երիտասարդ հայր), իր փոքրիկ որդուն պելմեննի էր կերակրում, իսկ աջ կողմում մի մեծ կին շերեփով ճաշն էր խառնում: Մեջքով էր կանգնած: «Բիստրոներից» մեկն էր.
    -Բարևձեզ:
    Պատասխան չկա:
    -Ձեր մոտ պիտի նոտաներ թողած լինեին:
    -Հեն ա, - առանց շրջվելու մուննաթով ձեռքը մեկնեց դեպի սառնարանը:
    Եթե իր հաճախորդը չես, մարդ էլ չես:

    Եվ նորից՝ շարժվող ծառես, շենքեր... լուսարձակներ, դռներ, գովազդային պաստառներ, դիմացս նստած շատ տարբեր մարդիկ, ամեն մեկն իր դարդով:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.11.2010), Jarre (19.11.2010), Արևածագ (19.11.2010), Ռուֆուս (19.11.2010)

  29. #2790
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Էս ինչ խառն ու անկանխատեսելի օր էր... (գլուխը պտտվող սմայլիկ):
    Իրար հետ կապ չունեցող լիքը բաներ, տարբեր մարդկանց հետ տարբեր տեսակի խոսակցություններ, լսված բարեմաղթանքներ, դասախոսին այնպիսի վիճակի բերման, որ չկարողանա մի բան ասել*, Երևանից դուրս աշխատանքի հրավեր, նախնական համաձայնություն (չնայած էդքան էլ սրտովս չի), և այլն...
    Կլինի՞ ամեն օր սենց լինի:

    Հոգեբանություն էր, առաջադրանքն այսպիսին էր. դրված էր երաժշտություն (Չայկովսկի, Ռոմեո և Ջուլիետ), և մենք պետք է այդ երաժշտության տակ սկսեինք նկարել, կարևոր չէ թե ինչ:
    Երաժշտությունն ինձ չէր տրամադրում, դրա տակ ինձ համար շատ բարդ էր նորմալ բան ստեղծագործելը: Եվ արդյունքում նկարեցի շատ պարզ ու պրիմիտիվ բան, նմանատիպ մտքով: Կարծիքների ժամանակ ասացի, որ ուղղակի սխալ երաժշտություն էր ընտրված:

    Երբ բոլորը գնացին, ես մոտեցա դասախոսին ու ասացի, որ եթե ինչ որ ժամանակ այս առաջադրանքը կրկնելու լինի, ապա եթե ցանկանում է, թող ինձ դիմի, ես հարմար երաժշտություն կբերեմ: Հարցրեց, թե ինչ, ես էլ ասացի, թե դնե՞մ տեսնեք ինչ կարգի բան, ասաց հա:
    Դրեցի հեռախոսովս Ժան Միշել Ժառի Օքսիջենի առաջին մասը: Մի 10 վայրկյան անց, թուղթ տվեց, ասաց, որ ես նորից նկարեմ, այս անգամ սրա տակ: Քիչ անց, նկատեմ, որ չափազանց հետաքրքրված լինելով իմ առաջարկով, ինքն էլ է վերցրել և նկարում:
    Այս անգամ ինձ մոտ ստացվեց «խելքին մոտ» մի բան նկարելը (ի միջի այլոց, կարծում եմ էս անգամ իրոք մի լավ բան արեցի): Ու խանդավառված աշխատում էինք, երբ աննկատ ավարտվեց առաջին մասը երաժշտության ու սկսվեց 2 - րդ մասը:
    Երբ վերջացավ, զգում էի, որ ինքը չգիտեր ինչ խոսեր, ու խոստովանեց, որ թևաթափ վիճակում է, սակայն քիչ անց զգացի, որ դուրս է գալիս այդ վիճակից ու ասաց, որ այս երաժշտության մեջ իմաստ չկար, որ սրա տակ ինքը չկարողացավ ինչ որ բան նկարել, ու որ սա ընդամենը մարդկանց վրա ազդելու համար է ստեղծված, ինչ որ վիճակի մեջ գցելու:

    Իսկ ես կարծում էի, թե Ժառի արվեստը հոգեբաններին ամենամոտ ու ամենահարազատն է...

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.11.2010), Արևածագ (19.11.2010)

Էջ 186 686-ից ԱռաջինԱռաջին ... 86136176182183184185186187188189190196236286 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •