User Tag List

Էջ 173 686-ից ԱռաջինԱռաջին ... 73123163169170171172173174175176177183223273673 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,581 համարից մինչև 2,595 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2581
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաաայ, բայց իսկապես crazy-crzay-crzay world-ա էս մեր աշխարհը Վառ օրինակ՝ Ակումբը

    Իմ համար Ակումբը մոտավորապես այսպիսին է։ Անցնում եմ թեմաները.

    Հայ ազգի համար վերք դարձած և ցավոտ «Ղարաբաղյան հակամարտություն» թեմայում մարդիկ գլուխ են ջարդում, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ, ինչ ողբերգական հետևանքներ դրանք կարող են ունենալ ամբողջ հանրապետության վրա.... և այլն։ Մեկ էլ էտ պահին ծնվում է մի նոր՝ ոչ պակաս ցավոտ թեմայի գրառում՝ «Ցավոտ թեմա. ինչպե՞ս պայքարել պզուկների դեմ» Ու ես մեռնում եմ համ լացից՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության ողբերգությունները, համ ծիծաղից՝ որ ինչ ուզում ես արա մեկ ա կյանք առաջ ա գնում, նորանոր պզուկներ են առաջանում մեր վրա ու կարիք կա դրանց դեմ լրջորեն պայքարելու.....

    Հետո կարդում եմ «Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել» թեման։ Հազարավոր տողեր, բազմաթիվ թե՛ խելացի և թե՛ տափակ առաջարկներ, անհանգստություններ համազգային ողբերգություն հանդիսացող երևույթների մասին, դրանց քննարկումը, ծրագրեր, պլաններ..... Մեկ էլ հայտնվում է անմեղ ու բարի գրառում նույն անմեղ ու բարի վերնագիրը ունեցող թեմայում՝ «Չեբուրաշկայի ամպերը» ։ Ու կրկին մեռնում եմ համ լացից՝ որ ազգովի յաններս տարածա, համ բարի ու ուրախ ծիծաղից՝ որ կան մարդիկ ովքեր ապրում են նման բարի պատկերացումներով։

    Հետո աչքի եմ անցկացնում «Եհովայի վկաներ» թեման, որտեղ մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցվում է, որ ազգային ողբերգության մեղքի գլխավոր չափաբաժինը այս աղանդավորականներինն է, երկիրը այս վիճակում է նրանց պատճառով, նույնիսկ կան վարկածներ, որ Տիտանիկն էլ են իրանք խորտակել, մեկը իրա հարևանի աչքերի հայացքից հասկացավ, որ հարևանի կյանքը էտ վկաները թունավորել են, որտև մինչև էտ իրա հայացքը մի քիչ ուրիշ ձև էր ու դեռ ավելին, մեկ ուրիշի էլ հարևանի հորքուրի տղու ընկերոջ մորքուրի թոռան աղջիկը ունի մի ծանոթ եհովական ու գիտի, թե իրանք ինչքան են ստանում հոգեորսության համար..... Ու մեկ էլ էս կարևոր պահին, որ ով տրամադրություն չունի, ով քրֆելու հավես ունի մտել ա էս թեման ու զբաղվում ա նրանով, ինչով սովորաբար պիտի զբաղվեն զուգարանում, հայտվնում ա նոր գրառում «Երթուղայինը կանգնեցնելու եղանակներ» թեմայում։ Ու մտածում եմ, արա՛, ի՞նչ երթուղային, ի՞նչ կանգնացնել։ Ձեռտ բարձրացնում ես կանգնում ա, էլի՞.... Էէէէէէէ..... Չենք կարում, էլի, համախմբվենք, պայքարենք..... Փահ՝ մառշռուտնին կանգնացնելու ձև

    Կամ էն օրը՝ ընդամենրը երկու օր առաջ։ Ամբողջ հայ ազգը մեծ շուքով տոնում է մեր քաղաքի՝ Երևանի 2792 ամյակը ։ Շնորհավորանքներ, բարի մաղթանքներ, հիշողություններ հին Երևանից, բողոքներ նոր Երևանից, երազանքներ ապագա Երևանի մասին, հին ու բարի երգեր Երևանի մասին, գեղեցիկ նկարներ ու վիդեոդրվագներ Երևանյան աննման տեսարաններից ։ Բոլորի մոտ տոնական տրամադրություն է, բոլորը շտապում են հանրապետության հրապարակ, իսկ ովքեր էլ չեն շտապում տենց ուրախ, նոստալգիկ տրամադրությամբ զբոսնում են Ակումբում։ Մեկ էլ հայտնվում են գրառումներ, որ գոնե էտ օրը չպիտի լինեին, էլի.... Օրինակ՝ ««Հարամ անենք» ակցիա», կամ՝ «Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու», կամ էս մեկը՝ «Ողջ, բայց մեռած...»։ Ու էս ամենը հեչ։ Սարսափելին էն ա, որ էս տոն օրով էլ կան հիվանդ մարդիկ, ովքեր արդեն ոչ մեկին չհետաքրքրող թեմաները պատրաստ են արթնացնել ինչ գնով էլ լինի՝ չհասկանալով, որ հիմա հեչ դրա ժամանակը չի, որ սենց ավելի շատ են մարդկանց զզվցնում էտ թեմայից ու էն ով որ էլ մտնում էր էտ թեման արդեն էտ էլ սկի.... Դե կոնկրետ հիմա խոսքս գնում ա Ժան Ժակ Ժառի թեման վառ պահող խփնվածի մասին.... Էս մարդը ոչ մի բանի ժամանակը չգիտի՝ չի ջոգում....

    Ասածս ինչ ա. crazy-crzay-crzay world բնակեցված՝ իմ ու քո նման crazy-crzay-crzay մարդկանցով
    Վերջին խմբագրող՝ Jarre: 12.10.2010, 13:40: Պատճառ: տառասխալի ուղղում

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.10.2010), Ariadna (12.10.2010), Chilly (12.10.2010), einnA (12.10.2010), helium (12.10.2010), matlev (12.10.2010), Nadine (12.10.2010), Nare-M (12.10.2010), Norton (12.10.2010), Shah (13.10.2010), Արշակ (13.10.2010), Արևհատիկ (12.10.2010), Դեկադա (14.10.2010), Ինչուիկ (13.10.2010), Հարդ (12.10.2010), Մանուլ (12.10.2010), ՆանՍ (12.10.2010), Ուլուանա (12.10.2010), Ռուֆուս (12.10.2010)

  3. #2582
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,670
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոփոխությունները քեզ շրջապատող աշխարհում կատարվում են այն ժամանակ, երբ քո մեջ մի բան արդեն փոխվել է:

  4. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.10.2010), A.r.p.i. (13.10.2010), Chilly (13.10.2010), einnA (13.10.2010), Legolas (13.10.2010), Nare-M (13.10.2010), Norton (13.10.2010), Shah (13.10.2010), Ungrateful (13.10.2010), VisTolog (13.10.2010), Yevuk (13.10.2010), Անտիգոնե (13.10.2010), Արշակ (13.10.2010), Երկնային (14.10.2010), Կաթիլ (13.10.2010), Հարդ (13.10.2010), Մանուլ (13.10.2010), Նաիրուհի (13.10.2010), Ուլուանա (13.10.2010), Ռուֆուս (13.10.2010)

  5. #2583
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հայտնաբերել եմ, որ 3-րդ մասում ոչ միայն մարդիկ են ուռող/ծակվող, այլեւ ծիտիկները:
    Իմ համար մայթով քայլում եմ, քիչ հեռվում ծիտիկները գետնին նստած իրանց համար ծակվում են… է՜հ, արածում են… է՜հ, քուջուջ են անում:
    Գնալով մոտենում եմ ճնճղուկներին, իրանք էլ բնականաբար ինձ տեսելուց (դե ես շատ վախելանու եմ)` մի մասը թռչում են, մի մասը ոտով են փախնում, մի մասը մարշրուտնի են նստում փախնում են, մեկ էլ զգում եմ, որ սրանցից մեկը արդեն կոշիկիս դիմային հատվածի տակ ա:

    Ի՞նչ երկարացնեմ, ոտս բարձրացրի, տակից թռավ գնաց:
    Լավ ա չլխճեցի:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.10.2010), davidus (13.10.2010), Katka (13.10.2010), Nare-M (13.10.2010), VisTolog (13.10.2010), Արևածագ (13.10.2010), Դեկադա (14.10.2010), Նաիրուհի (13.10.2010)

  7. #2584
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստված, երբ ուսումնասիրվում է թեոլոգիայի տեսանկյունից, ցավոք սրտի այն Աստվածը չէ, երբ մեկնաբանվում է փիլիսոփայության և հոգեբանության դեպքում: Քրիստոսը այնպիսի մի Աստված է մեզ ներկայացրել, ով չի պատժում, ով պատերազմներ չի հրարհրում քմահաճույքից ելնելով, չի վնասում ու երբեք խտրականություն չի դրսևորում մարդկանց հանդեպ, այլ ներկայացրել է մեզ, որպես կամեցող, ներող ու խաղաղ մեկին:
    Իսկ դու՞: Դու խտրականություն դրսևորու՞մ ես բոզերի հանդեպ: Իսկ Նա նրանց իր գիրկն է ընդունում: Թմրամոլներին ատու՞մ ես: Իսկ Նա սիրում է դրանց նմաններին: Դու մեջքով ես կանգնում մուսուլմաններին կամ բուդիստներին, որովհետև նրանք քրիստոնյա չե՞ն: Իսկ Նա պարզապես առկա է նրանց սրտերում: Գիտե՞իր:
    Կապ չունի մարդկանց կրոնական, սեռական կամ էլ մշակութային պատկանելիությունը: Քրիստոսը մեզ ներկայացրել է մեկին, ով միմիայն անհանգստանում է յուրաքանչյուրիս համար:

    Հ.գ. Քարոզ չէր:
    Եղի´ր մի քիչ աստված:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 13.10.2010, 20:01:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2010), Lianik (13.10.2010), Nare-M (13.10.2010), Անտիգոնե (13.10.2010), Արշակ (14.10.2010), Արևածագ (13.10.2010), Ինչուիկ (14.10.2010), Ձայնալար (14.10.2010), Նաիրուհի (17.10.2010), ՆանՍ (14.10.2010), Շինարար (13.10.2010)

  9. #2585
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտքեր ...երազներ...գծագրվող պլաններ...աշխարհընկալում.....անձնական վերաբերմունքը կյանքի նկատմամբ....ամեն ինչ սին է, դատարկ, իզու՜՜՜ր,
    Մեծամասնություն կոչեցյալը գտնում է այսպես ու էլ ինչի է պետք այն փսքրամասնության կարծիքն ու ցանկությունները... կյանքը խաղ է, այն էլ բավականին կարծրացած արդեն, (այս դարում այլ ակնկալիքներ կային) երևի իզուր ես փորձում կարծրացած ձևաչափից տարբերվել, այլ մեկը լինել...........

    հակասություն է, որ խենթացնում է քեզ....

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (13.10.2010), Tig (15.10.2010), _Հրաչ_ (13.10.2010), Ինչուիկ (14.10.2010), Կաթիլ (13.10.2010), Շինարար (13.10.2010)

  11. #2586
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյորիսեցին փողոցով քայլում է, մեկ էլ տեսնում է՝ թուղթ է ընկած: Վերցնում է, տեսնում 25-ռուբլանոց է, թքում է վրան, գցում գետնին ու ասում. «Թյո՛ւ, գոնե մին սայի (մաքուր, սպիտակ) թողթ իներ, կյիրեի»: Առակս ասել կուզե, թե կյորիսեցիք «կլյաուզնիկ են»: Դե, ես էլ կիսով չափ էդ կողմերից եմ, ուրեմն իմ մեջ էլ կա:

    Այսօր կատաղեցի, բողոք գրեցի tpg-ին (Transports publics genevois)` Ժնևյան հասարակական տրանսպորտի կազմակերպությանը: Ուրեմն, մեր «գեղի ավտոբուսը», համար իգրեկ (ligne Y, թվերը պրծել էին համարներ տալուց, մնացել էին տառերը, երևի), միջպետական ավտոբուս է, մեկնում է Ժնևից (Շվեյցարիա) Սան-Ժենի (Ֆրանսիա), սովորաբար ժամը մեկ, իսկ երեկոյան պիկ ժամերին՝ ժամը երկու անգամ: Արդեն կես տարուց ավել է, ինչ երթևեկում եմ դրանով, ընդամենը 1-2 անգամ է ժամանակից շուտ եկել, մի քանի անգամ էլ՝ ժամանակին: Միշտ ուշանում է, 5-20 րոպե: Այսօր էլ աշխատանքից վերադառնալիս մի խումբ մարդ (ես էլ մեջները) 25 (!) րոպե սպասեցինք՝ մինչև ավտոբուսը գա: Նենց էլ մի անվրդով տեսք ուներ վարորդը, ու նենց դանդաղ էր քշում, կարծես թե ավտոբուսների չվացուցակն իրեն չէր վերաբերում: Էլ չդիմացա, մտա tpg-ի կարգը ու բողոքի ձևանմուշ լրացրի իմ ճխլված ֆրանսերենով: Նույնիսկ ինձ համար անսպասելի «աչքաբացություն» էի արել՝ ավտոբուսի համարներն էի նայել (պարզվեց՝ անհրաժեշտ է): Ասա՝ թե ժամանակին չեք կարողանում ավտոբուսի ներկայությունը կանգառում ապահովել՝ խցանում է, կամ այլ պատճառներ կան, գոնե չվացուցակը փոխեք, մարդիկ կանգառում չկանգնեն, սառեն:
    Տեսնենք՝ էդ որ ասում են «Շվեյցարիա, օրենքի երկիր, մարդու իրավունքներ», բան-ման... էդ սաղ ճի՞շտ է, թե՞ везде обман:
    Վերջին խմբագրող՝ ars83: 13.10.2010, 22:53:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.10.2010), Ariadna (14.10.2010), Chilly (14.10.2010), davidus (14.10.2010), einnA (14.10.2010), My World My Space (13.10.2010), Yevuk (13.10.2010), Արշակ (14.10.2010), Արևածագ (14.10.2010), Երվանդ (13.10.2010), Ինչուիկ (14.10.2010), Ձայնալար (14.10.2010), Նաիրուհի (14.10.2010), ՆանՍ (14.10.2010), Ներսես_AM (13.10.2010), Ռուֆուս (14.10.2010), Ֆոտոն (20.10.2010)

  13. #2587
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակ /5-6 տարեկան/, մի շատ մոտ ընկեր ունեի... Անունը Տիկո էր:
    Ընկերություն էինք անում ընտանիքներով, հարազատների պես: Ապրում էին մեր շենքում ու ամբողջ օրը կամ ես էի իրանց տանը, կամ Տիկոն մեր: Կան շատ մարդիք, ավելի մտերիմ կամ բարեկամական կապերով, որոնց չեմ տեսել մոտ 3 տարի, բայց մշուշոտ եմ հիշում... Իսկ Տիկոյին հիշում եմ լավ : Եվ թեկուզ ինքը հարազատ եղբայր ուներ, ինձ ավելի շատ էր սիրում : Մի խոսքով` մանկական, բայց ամուր ընկերություն:
    7 տարեկանս դեռ չէր լռացել, երբ ընտանիքով տեղափոխվեցին Հոլանդիա, հիմնական ապրելու: Լաց ու կոցս կապել էի, ամիսներով տառապում էի; Հետո դպրոց, նոր շրջապատ... Ու ամեն ինչ մոռացվեց:
    Երեկ հավաքելով տանս այն սենյակը, որն ընդհանրապես չեմ մտնում /կարիքը չի լինում/, գտա մանկությանս ֆոտոալբոմները, նայեցի ու տեսա իմ ու Տիկոյի լուսանկարը... Անգամ հիշեցի այդ լուսանկարի օրը` դպրոցի հայաթում էր, սեպեմբերի 1-ին, էդ օրը իրա մեծ եղբայրը առաջին դասարան էր գնում:
    Երեկոյան անելու բան չկար, որոշեցի Տիկոյին փնտրել : Սկզբից մտածեցի, որ 6 տարեկանից Հոլանդիայում ապրող մարդուն հաստատ չեմ գտնի օդնօկլասսնիկում)), մնաց ֆեյսբուքը: Ազգանունը հիշում էի, քանի որ իմ ազգանունից էր: Ֆեյսբուքում գրեցի «Տիգրան Վարդանյան», 48 էջ մարդ ա բերում, չեմ ալարում ու բոլորը թերթում եմ՝ չկա: Բնականաբար առաջնորդվում եմ էն մտքով, որ գոնե մի նմանություն պիտի որ մնացած լինի: Չեմ հուսահատվում և փնտրում եմ «Տիկո Վարդանյան» /իհարկե լատինատառ/… Բերում ա 1 էջ ու քանի որ տվյալ անունով մարդիք քիչ են, մտնում եմ բոլորի էջերն ու մանրամասն զննում եմ: 3-րդ մարդու էջում, իրա "стена"-ի վրա տեսնում եմ սա՝ «Tiko теперь использует Facebook на Nederlands языке»: Նոր չէր գրանցվել, բայց էջը համարյա դատարկ էր՝ չեր մտնում ֆեյս, ուներ 3-4 լուսանկար… Բացում եմ լուսանկարները, թերթում եմ, գտնում եմ որոշակի նմանություն... Հաստատելու համար նայում եմ իրա ընկերների ցուցակը ու տեսնում եմ՝ «Նարեկ Վարդանյան», «Անի Վարդանյան» /հորեղբոյր աղջիկն էր/: Մանրից համոզվեցի, որ գտել եմ ընկերոջս : Հետո հիշեցի, դատարկ էջի մասին` ախր չի մտնում ֆեյսբուք : Ընկերանալու հրավերք ուղարկեցի ու սկսեցի էջը փորփրել... «Անձնական ինֆորմացիա» բաժնում, տեսա փոստի հասցեն` ***@hotmail.com ու վրազ մտքովս անցավ MSN-ը: Բացեցի MSN-ս, պոիսկ տվեցի ու բերեց , նկարում ինքն ա... Ընկերության առաջարկ ուղարկեցի հույս ունենալով, որ գոնե MSN մտնում ա:
    Էսօր ամբողջ օրը msn-ս միացրած եմ պահել ու մտքովս ինչ ասես չի անցել... Օրինակ` մտածում էր, որ կարողա հայերենն ա մոռացել, կամ էլ չի հիշի ինձ և այլն:
    Իրիկունը տեղեկացում ա գալիս, որ Տիկոն ավելացրել ա ինձ ընկերների ցուցակում: Հիմա մտածում եմ` ի՞նչ գրեմ, երկար-բարակ տեքստեր գրելու հավես չկար)) (տրանսլիտը չչարաշահելու համար, դիալոգը կգրեմ հայատառ)`
    - Բարև, Տիկ ջան
    - Բարև, ո՞վ ա:
    - 1 րոպե սպասի ախպերս:
    Էս ընդհացքում, վրազ գնում հանում եմ էն լուսանկարը, որը գտել էի առավոտյան, արագ հեռախոսով լուսանկարից լուսանկարում եմ, ամեն ձև փորձելով անել այնպես, որ լավ երևա: Էդ լուսանկարն եմ ուղարկում, ընդունում ա, ես էլ սպասում եմ ռեակցիային Ու բեսամթ ուրախ եմ, որ հայերեն ա հասկանում:
    - Արս, դու ե՞ս
    - Հա ախպերս, ես եմ
    Նույն րոպեին ստանում եմ լուսանկար իրա կողմից, ընդունում եմ: Գալիս տեղ ա հասնում, նայում ու տեսնում եմ` էլ ավելի փոքր ժամանակվա լուսանկար ա ուղարկել /4 տարեկան/, Իր ծնունդի լուսանկարն ա` մեջը ես եմ, մամաս, ինքն ու իր մաման :
    - Ո՞նց ես բռատտտ, չգիտեմ էլ ինչ ասեմ, ինչից սկսեմ:
    - Լավ եմ Տիկ ջան, լիքը խոսալու, պատմելու բան կա` բայց գրելու չի ախպերս, կզանգվենք կխոսանք, թե չէ` սենց չենք պրծնի:
    - Արս, հենց նոր մերոնց ասի, որ քո հետ եմ խոսում, հիմա սաղովի կոմպի դեմն ենք...
    - Դե բարևի սաղին, հիմա հաստատ սաղ խառնվելու ա, որ սկսենք պատմել, վաղը ես սաղ օր օնլայն կլինեմ, ազատ ժամանակ գտի մի 2 ժամ, մի ձև զանգվենք սաղիդ հետ ուզում եմ խոսամ: Որ ասեմ` կարոտել եմ, մի քիչ են չի լինի, քիչ ա էդ բառը:
    Ու տենց խոսացինք մոտ 30 րոպե, հասցրեցի մի 2 բառ գրվել ընտանիքի բոլոր անդամների հետ իսկ հետո ասեցի, որ գնում եմ քնեմ ու վաղը կսպասեմ, որ մտնեն: Չուզեցի երկար խոսամ, երկար պատմեմ` սաղ խճճվելու էր, լուչշե սպասեմ վաղվա... Մտքերս պիտի հավաքեմ :

    Հ.Գ. Ինտերնետ, համացանց... :

  14. Գրառմանը 48 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.10.2010), A.r.p.i. (14.10.2010), Ariadna (14.10.2010), CactuSoul (14.10.2010), Chilly (14.10.2010), Chuk (14.10.2010), davidus (14.10.2010), E-la Via (16.10.2010), einnA (14.10.2010), Enigmatic (16.10.2010), Freeman (15.10.2010), Gayl (14.10.2010), helium (14.10.2010), Inna (16.10.2010), ivy (15.10.2010), Jarre (14.10.2010), Legolas (14.10.2010), matlev (15.10.2010), My World My Space (14.10.2010), Nare-M (14.10.2010), Norton (14.10.2010), Rammstein (14.10.2010), Ribelle (22.10.2010), Sona_Yar (15.10.2010), Yevuk (14.10.2010), Անտիգոնե (15.10.2010), Արշակ (14.10.2010), Արևածագ (14.10.2010), Արևհատիկ (14.10.2010), Բարեկամ (18.10.2010), Դատարկություն (14.10.2010), Դարք (16.10.2010), Երվանդ (14.10.2010), Էլիզե (16.10.2010), Ժունդիայի (15.10.2010), Ինչուիկ (14.10.2010), Լուսաբեր (14.10.2010), Հայկօ (14.10.2010), Հարդ (14.10.2010), Ձայնալար (14.10.2010), Մանուլ (14.10.2010), Նաիրուհի (14.10.2010), ՆանՍ (14.10.2010), Նարե (19.10.2010), Շինարար (14.10.2010), Ուլուանա (14.10.2010), Ռուֆուս (16.10.2010), Ֆոտոն (20.10.2010)

  15. #2588
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,670
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հետաքրքիր բան կա սիրո մեջ: Պատահում է այնպես, որ Ա-ն սիրում է Բ-ին, բայց Բ-ն չգիտի ու այդպես էլ երբեք չի իմանում այդ մասին: Իսկ սերն այդ ամենաիսկական սեր է` կրքոտ, չհաշվարկված, չբացատրված, չբնրոշվող կոնկրետ ինչի համար, Coup the Coeur, ամենակուլ` թաքուն, ներջերմատվություն, գլխապտույտ, անհավասարակշիռ, զառանցանք:
    Բանը նրանումն է, որ էներգիայի այդպիսի հզոր հոսքի առկայությունն ինքնին, միափակ երևույթ չէ, այլ գերլիցք դաշտ` երկու օբյեկտի միջև, թեև սկսվում է Ա օբյեկտից ու ավարտվում Բ-ի վրա: Ասածս ինչ է: Ենթադրենք Բ-ն այդպես էլ երբեք չի իմանում իրենց ուղղված ու իրենով ստեղծած այդ սիրո մասին: Ուրեմն, ստացվում է, որ կորու՞մ է վեկտորի այդ մի ծայրը /որի վրա այդքան լիցք կար կուտակված/` առանց սպառվելու ընդունիչի կողմից… Ինչ-որ ինքնանպատակ է ստացվում, ու մի բան բաց է թողնված… Կոպիտ ասած՝ ափսոս է էներգիան... Երևի ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ժամանակ , ինչ-որ մի բան այնուամենայնիվ կատարվում է կամ կկատարվի…

  16. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.10.2010), A.r.p.i. (15.10.2010), Agni (14.10.2010), Amaru (16.10.2010), Ariadna (14.10.2010), Chilly (14.10.2010), E-la Via (16.10.2010), einnA (14.10.2010), Jarre (14.10.2010), murmushka (16.10.2010), Nare-M (14.10.2010), Sona_Yar (14.10.2010), Yevuk (14.10.2010), Արշակ (14.10.2010), Արևհատիկ (15.10.2010), Դեկադա (14.10.2010), Երվանդ (15.10.2010), Ժունդիայի (14.10.2010), Ինչուիկ (14.10.2010), Հարդ (14.10.2010), Մանուլ (14.10.2010), Նաիրուհի (14.10.2010), ՆանՍ (14.10.2010), Շինարար (14.10.2010), Ուլուանա (14.10.2010)

  17. #2589
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն օր էս ժամերին եմ սպասում, երջանկությունս կես ժամ ա տևում, բայց մինչև հաջորդ օր էս ժամին սպասելուն իրա զորությունը թողնում ա, բայց սենց երկար չի կարա մնա

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (16.10.2010), Lianik (14.10.2010), Nare-M (14.10.2010), Sona_Yar (15.10.2010), Ինչուիկ (16.10.2010), Նաիրուհի (14.10.2010)

  19. #2590
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի էշային գրառում ունեմ բլոգումս, էսօր նորից մտաբերել էի... Բերեմ էստեղ:


    Էշը...

    Կամ անհիմն դիսկրիմինացիայի անմեղ զոհը:
    Հա, ինչ վատ բան կա, էշին է վերագրված: Էնքան էլ տարբեր-տարբեր ասելու ձևեր կան.
    էշություն
    էշ-էշ
    էշի պես
    էշավարի
    էշի չափեր
    էշի բոյ
    Ստոպ: Էդ վերջին երկուսը որ լրիվ անարդար են: Էշը ոչ եսիմ ինչ բոյ ունի, ոչ եսիմ ինչ չափեր: Էն ընձուղտին ու փղին չե՞ն տեսնում:
    Դա դեռ քիչ չի, մի հատ էլ խառնում են էշի անունը ուրիշ վատումատ երևույթներում.
    էշի ականջում քնած
    իր էշը քշող
    Էշ մի սատկի, գարուն կգա...
    Էլ եսիմ ինչեր..

    Բայց ինչի՞ հենց էշը: Մի՞թե ինքը պիտի լինի էս աշխարհի քավության նոխազը: Ախր նենց էլ լավ աչքեր ունի` բարի, հավատարիմ... Բա պրիչոսկան... Բա համեստ գույնը... Բա Բրեմենյան երաժիշտներում...
    Չեմ էլ հավատում, թե հիմար է: Խորք կա իր մեջ, խորք...
    Ու ախր մի տեսակ անարգանք եմ զգում իր հանդեպ: Որ կարգին հայհոյանք լինի, հո էշի անունը չեն օգտագործի: Ինքը ընդամենը հիմարությունը մատնանշելու համար է, կարգին վիրավորանքների ժամանակ կճչան.
    - Անասո'ւն:
    - Տավա'ր:
    - Ե'զ:
    Էս խոշոր դեպքերում էշին շան տեղ դնող չկա... Իրեն տխմար անեկդոտներում կօգտագործեն ու ապարանցիների հետ կհամեմատեն: Անկապ կծոց, ոչ մի կարգին վիրավորանք:
    Բարդ է էս կենդանական աշխարհի հարցը:
    Բայց ես շատ եմ մտածում էշի մասին... Թե ոնց էղավ, որ ինքը սենց օրն ընկավ...
    Չգիտեմ...

    Մուլտը հիշեցի, ոնց է իշուկը իր մամային հարցնում.
    - Մայրիկ, իսկ ավանակը շա՞տ վատ բան է:
    Խեղճ իշուկ...

  20. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.10.2010), A.r.p.i. (15.10.2010), AniwaR (15.10.2010), Ariadna (15.10.2010), Chuk (15.10.2010), E-la Via (16.10.2010), einnA (15.10.2010), Jarre (15.10.2010), My World My Space (15.10.2010), Norton (15.10.2010), Ruby Rue (19.05.2013), Արշակ (15.10.2010), Արևածագ (15.10.2010), Արևհատիկ (15.10.2010), Երվանդ (15.10.2010), Ինչուիկ (15.10.2010), Ձայնալար (15.10.2010), Նաիրուհի (15.10.2010), Ուլուանա (15.10.2010), Ռուֆուս (15.10.2010)

  21. #2591
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկական սիրուց մարդիկ ուղղակի վախենում են: Որովհետև թեկուզ մշուշոտ, բայց պատկերացնում են, որ եթե դա պատահի, բոլոր օրենքներն ու պայմանականությունները, որ իրենց շրջապատում են, հանկարծ ավելորդ ու անպետք կդառնան: Այն ամենը, ինչ որ դարերով կուտակվել է ու իբր հեշտացրել է մարդու կյանքը: Դրանք բոլորը մտացածին են: Իսկ ինչի՞ համար: Աստված գիտի: Չէ որ նա, երբ Ադամի կողոսկրից ստեղծեց Եվային՝ պատվիրելով երկնչել ամուսնուց ու հնազանդվել նրան, չբացատրեց, թե ինչու՞ հենց այդպես պիտի լինի: Սերը հավասարների փոխհարաբերության ձև է, իսկ գլխավորի ու երկրորդականի տարբերությունն ի սկզբանե ջնջում է հավասարության իրավունքը: Շատ հին ժամանակներից ենք ապրում այդ անհասկանալի օրենքներով, ու թվում է, թե դա մայրական կաթի միջոցով է փոխանցվում զավակներին: Հասկանալ ու թեկուզ ինքն իրեն խոստովանել, որ այդպես ճիշտ չի, նույնիսկ շատ քիչ տղամարդկանց է հաջողվում: Նրանք, որ ստեղծված են Նրա պատկերով ու նմանությամբ: Իսկ կնոջը, որ տղամարդու կողոսկրից է ընդամենը սարքված, «կողոսկրի» շրջանակներից դուրս մտածելը նույնիսկ վտանգավոր է:
    Չադրա եմ ուզում:

  22. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.10.2010), A.r.p.i. (15.10.2010), CactuSoul (15.10.2010), Chilly (15.10.2010), E-la Via (16.10.2010), einnA (15.10.2010), Lianik (15.10.2010), murmushka (16.10.2010), My World My Space (15.10.2010), Norton (15.10.2010), Tig (15.10.2010), Դեկադա (15.10.2010), Ժունդիայի (15.10.2010), Ինչուիկ (15.10.2010), Նաիրուհի (15.10.2010), Ռուֆուս (16.10.2010)

  23. #2592
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,670
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի գիրք եմ կարդում, …զգայացունց. այդպես գնահատեմ լավ-վատի փոխարեն: Կարդալ ոչ մեկի չէի երաշխավորի: Համենայնդեպս իմ ծանոթներից: Նախ, rate-ն այնպիսին է, որ անպատճառ կվիրավորի շատերի զգացմունքները` որոշակի նորմերի հետ կապված: Տհաճությունն իր հերթին:

    Հեղինակը Հյուբերտ Սելբին է: Ամերիկացի գրող: Նրանց, ում հայտնի է այս անունը, արդեն պետք է որ ինչ-որ բան ասի: Համենայնդեպս լեզվի ու բովանդակության մասին: Գիրքը կոչվում է Last Exit to Brooklyn.

    Սելբիի մի քանի գրքերից ահագին տպավորված էի (ու եմ),իսկ Բրուկլինի մասին լսել էի դրանցից առաջ էլ, ու որ հենց սրանով է մտել գրականության պատմության մեջ: Այնպես որ, կարդալ այս գիրքը մտադիր էի վաղուց:

    Թեև հիմա երևի մի երկու երրորդն եմ կարդացել, բայց արդեն պարզ է, ու պարտադիր չէ չշտապել եզրակացությունների անցնելը. գիրքն ինքը` իրար հետ սյուժետային կապ չունեցող գլուխների հավաքածու է, որոնց ընդհանրացնում է մի քանի բան. իրադարձությունների աշխարհագրական տեղանքը, այն է` Բրուկլինը` իր ինչ-որ մի կոնկրետ բարով, բարի կոնկրետ տիրոջով ու կոնկրետ հաճախորդներով; սոցիալական խավը, ձգտումները, կենսաոճը, մի խոսքով` վարքերն ու բարքերը:
    Յուրաքանչյուր գլուխը մի կոնկրետ դեպք է, մյուսների հետ կապ չունեցող /թեև մի գլխի գործող անձիք կարող են էպիզոդային մասնակցել մի ուրիշ գլխում, քանի որ նույն թաղամասի բնակիչներ են/. այդպես հեղինակը երևի ավելի ընդգրկուն է դարձնում այդ ժամանակ երկրագնդի այդ կետի` Բրուկլինի թփթփոցը: Իսկ ժամանակաշրջանն այդ վաթսունականներն են, ու դրա հետ կապված մի բան էի մտաբերել. տարիներ առաջ, երբ տեսաֆիլմերը նոր էին մուտք գործում Հայաստան, մի ֆիլմ էինք նայում վաթսունականների ամերիկայի մասին, ու ամբողջ ֆիլմի ընթացքում մորաքրոջս տղան ստիպված էր լինում “ստոպ” ռեժիմում առաջ տալ համարյա ամբողջ ֆիլմը /թե ինչի էինք նայում, չգիտեմ /: Ու տպավորվել է իր մի քոմենթը. Վաթսունականների թարախը, որը պիտի պոկվեր-մաքրվեր ամերիկայի վրայից: Ու հիմա, Սելբիի Բրուկլինում այդ թարախն է թըքթըքում, ու ես, խեղդվելով ու սեղմվելով դրա գարշահոտությունից, աղավաղված մռութով, հոնքերս իրար բերած` կարդում եմ էդ գիրքը, ու մտածում. եթե դա կա, պիտի լիներ մեկը որ գրեր դրա մասին…

    Սելբին իր գրքերում մի երակ է հաջողությամբ բռնել. Անկումը: Երբ մարդ խախտում է սահմանը, ու սկզբում լավ է, ու շատ լավ է, ու կարծես միշտ լավ է լինելու, ու հետո սկսվում է սահումը… Ու էլ տեղ չկա բռնվելու: Արդեն հեռու ես:

    Շատ կարևոր է հասկանալ, թե երբ ես սկսում հեռանալ: Շատ կարևոր է չմոտենալ խելագարության սահմանին:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 15.10.2010, 19:26:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.10.2010), Chilly (16.10.2010), Ինչուիկ (16.10.2010), Շինարար (15.10.2010), Ռուֆուս (16.10.2010)

  25. #2593
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքա՜ն ճիշտ է ընկերներիցս մեկը. «Շատ լուրջ խնդիրներ կլուծվեն ոչ թե էն ժամանակ, երբ դու լինես գերմարդ, այլ այն ժամանակ, երբ ջանաս լինել ուղղակի ՄԱՐԴ....»

    ՀԳ՝ Հենց Բարեկամը սկսեց երկար գրել՝ ես սկսեցի կարճ գրել

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2010), einnA (15.10.2010), Inna (16.10.2010), Nare-M (15.10.2010), Tig (16.10.2010), Անտիգոնե (16.10.2010), Արևածագ (16.10.2010), Երվանդ (15.10.2010), Ինչուիկ (16.10.2010), Ձայնալար (17.10.2010)

  27. #2594
    արբեցած բզեզիկ Nare-M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2010
    Հասցե
    Երազների գրկում…
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր այնքան հրաշալի եղանակ էր։ Առավոտից չէ – մռայլ, ամպամած ու ցուրտ էր, իսկ այ գործից հետո… Ինստիտուտ էի գնում։ Նոր էի հասել նրա մոտի այգուն, երբ կարկուտ սկսվեց, բայց կարծես ձյուն լիներ, կոշտ չէր, մանր ու անձրևի պես խիտ։ Ամպամած էր։ Շուրջբոլորս դեղնած տերևներ էին, որոնք գորգի նման ծածկել էին գետինը, ու այդ համատարած դեղինի վրա թափվող սպիտակ կարկուտը, որին զուգընթաց՝ ամպերի տակից դուրս եկած ու երկնքում պայծառ շողացող արևը… Մի քանի րոպե տևեց, բայց ի՜նց սիրուն էր… Հետո կարկուտը դադարեց, այնպես հանկարծակի, ինչպես որ սկսվել էր։ Ամպերն ամբողջովին ցրվեցին։ Մնացին միայն դեղնած տերևներն ու երկնքում շողացող արևը. ոսկե հեքիաթ…
    Բուրմունքից արբեցած բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ հոտավետ բուրաստան…

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (15.10.2010), Անտիգոնե (16.10.2010), Ժունդիայի (15.10.2010), Ինչուիկ (16.10.2010), Նաիրուհի (15.10.2010), Շինարար (15.10.2010)

  29. #2595
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ էսքան ալարկոտ չլինեի՝ էս գրառումս կսիրունացնեի, կհարստացնեի ու կուղարկեի Շինարարի Իմ քաղաքը նախագծին: Դե եթե նույնիսկ ամբողջը չէ, ապա գոնե մի մասը: Դեռ չգիտեմ ինչ եմ գրելու, բայց հաստատ գիտեմ՝ թեմայից շեղվող եմ:
    Մի խոսքով, գրազ կգամ, շատերդ չէ, որ նկատել եք, թե ինչ... ՏՈՒՍՈՎԿԻ քաղաք ա Էրևանը: Կուշկվելու, մարդ ա իրա թայֆեն գլխին հավաքելու քաղաք ա: Նույնիսկ ամեն մի կաֆեն իրա տուսովկեն ունի: Կաֆեն էլ, ասեմ քեզ, մենակ Կոնսի մոտի ԳլՅամուՌը չի, Կետիկնոցն էլ ա:

    Կետիկնոցի տուսովկեն հիմնականում մի քանի տեսակ ա լինում՝ ա. Ուտոպիանայի տուսովկա, որն իր մեջ ներառում ա մի քանի տաղանդավոր ու բազում իրենց տաղանդավոր կարծող ֆեմինիստա-լեսբիախառը կանանց բ. Գրողների տան դեռ քայլել կարողացող /դե գոնե մինչև Կետիկնոց ձգող/ գրողների տուսովկա, գ. գրողների տան անդամներից տրաքողների տուսովկա, դ. դեռ որևէ տուսովկի չպատկանող ակտիվիստ երիտասարդների տուսովկա, բայց դա մի քիչ սուտ ա, իրանք տուսովկի տնազ են:

    Ամեն մի կոնկրետ տեղ ունի իր կոնկրետ տուսովկեն, ամեն մի իրադարձություն, լինի դա չմո ներկայացում որևէ չմո թատրոնում, թե Հայֆեստի եսիմորերորդ փառատոն, ենթադրում ա իր տուսովկի ներկայությունը: Այսինքն, եթե գնացիր Հայֆեստ, հանդիպելու ես ծիպա-ես-նենց-էլիտարոտ-դեմք-եմ-մենակ-սենց-փախած-կինոներ-եմ-նայում, այո-իսկապես-ռեժիսորն-ի-վերջո-կարողացավ-արտահայտել-հերոսի-հոգու-խռովքը մեկ էլ նորմալ կինո սիրող ջահելության: Վայ, ինչ ափսոս, որ անուններ տալ չեմ կարող էստեղ, մի երկու բնորոշ բան էլ գրեի, պայթեիք ծիծաղից: Դե լավ, էդ համով մասերը կպահեմ բլոգիս համար, որի տեղը ձեզ չեմ ասի

    Կաֆե մտանք, կինո գնացինք, գնանք կանգառ, նստենք մարշրուտկա: Բնականաբար՝ առաջինը մտքիդ գալիս ա վարորդների տուսովկեն: Դրանից էդքան էլ լավ խաբար չեմ, բայց մի բան նկատել եմ՝ կան երկու տիպի վարորդներ, ա. տռասի վրա մենթերի մասին զգուշացնող լույս վառող ախպեր տղերք մեկ էլ բ. անտարբեր, իրանց գծով դանդաղ քշող վարորդներ, որոնք մեռնեն ավելորդ անգամ ֆառ չեն վառի, ինչ ա թե դիմացից էկողին չտուգանեն: Ջհանդամը տուգանեն, իրանք խորը հորանջած ունեն ամեն ինչի վրա:

    Վարորդներից անցնենք իրենց ուղևորներին: Հլը սրան նայեք, այ Ֆլոպիկ: Ֆլոպիկը տղայի տեսակ ա: Ինքը հիմնականում լինում ա նիհար, ակնոցով ու կամպյուտռշիկ: Ինքը հագնում ա ճղած ջինսեր, բոթաս, մատները մաքուր են, հեռախոսը երբ զանգում ա, ասում ա՝ ալո, հա ապեր վինչը վառել էր... Ֆլոպիկները մի տեսակ ստիպված տուսովկա են, որովհետև եթե ոչ մեկի վինչը չի վառել, իրենց հետ ոչ մեկ չի շփվում: Դրա համար իրանք շփվում են իրար հետ: Սպայկա են զատո:

    Ու մեկ էլ պատմեմ սովետի թվին դասատու աշխատած ու արդեն դարն ապրած կանանցից: Իրենց տուսովկի ամրությունը հասկանում ես ու խոնարհվում ես նրանց առաջ, եթե աստված չանի, նույն մարշրուտկայում երկու ՀԱՏ նրանցից լինեն: Անկախ նրանից՝ իրար ծանոթ են, թե ոչ, մինչև իջնելը հասցնում են միասին ծավալել գիտահանրամատչելի դաստիարակչական գործունեություն, որը միշտ ավարտվում է նույն տխուր եզրահանգմամբ՝ ա՜խ էս ջահելները...

    Լավն են էս ջահելները, եթե մեջներից հանես ֆանատիկներին, դա իմ ամենաչսիրած տուսովկան ա:
    Վերջին խմբագրող՝ impression: 16.10.2010, 00:24:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  30. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.10.2010), A.r.p.i. (16.10.2010), Amaru (16.10.2010), Ariadna (16.10.2010), CactuSoul (17.10.2010), Chilly (16.10.2010), E-la Via (16.10.2010), Katka (16.10.2010), My World My Space (16.10.2010), Tig (16.10.2010), Ungrateful (16.10.2010), Արևածագ (16.10.2010), Արևհատիկ (16.10.2010), Դատարկություն (16.10.2010), Եկվոր (16.10.2010), Ժունդիայի (16.10.2010), Ինչուիկ (16.10.2010), Լուսաբեր (16.10.2010), Հայկօ (16.10.2010), Հարդ (16.10.2010), Ձայնալար (17.10.2010), Մանուլ (17.10.2010), Նաիրուհի (16.10.2010), Շինարար (16.10.2010), Ուլուանա (16.10.2010), Ռուֆուս (16.10.2010)

Էջ 173 686-ից ԱռաջինԱռաջին ... 73123163169170171172173174175176177183223273673 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •