Ասում են մարդը նկարների միջոցով վերարտադրում է իր ցանկությունները: Չգիտեմ ինչքանով են ճիշտ ասում, բայց ինքս ցանկացած «ասում»- ները միշտ փորձել եմ ինձ համար պարզաբանեմ:
Նկարների հարցում երևի թե ճիշտ են ասում: Դեռ մանկուց ինձ ինչ հիշում եմ՝ չունենալով նկարչական տաղանդ՝ ի հակադրություն նկարիչ քրոջս ու հորեղբորս, միշտ նկարել եմ: Մեծերը երբեմն դա խզբզանք են համարել, բայց իրականում էտ խզբզանքս շարունակվում ա մինչև հիմա: Հիմա էլ շատ հաճախ ինձ բռնեցնում եմ մատիտով թղթի վրա նկարելուց, երբեմն անգիտակցաբար նկարելուց: Լավ ի՞նչ կա զարմանալու, կասեք դուք: Կա. զարմանալի այն է, որ էսքան տարիներ ես անընդհատ նկարում եմ մենակ մի պատկեր. Տուն... իրականում դա պատկեր չի. էտ իմ աշխարհն ա: Փոքրիկ տուն իր փոքրիկ այգով... միշտ վախեցել եմ ու հիմա էլ վախենում եմ մեծությունից... մեծ տներից, մեծ մեքենաներից/ ամենևին չշփոթել բարձր մեքենաների հետ/, անծայրածիր տարածքներից նաև մեծանալուց՝ծերանալուց / մեծ արմատից ա. երևի դա է պատճառը/:
Ի՞նչի հենց տուն... չգիտեմ: Միշտ էլ ունեցել եմ տուն, ապրել եմ Մեր տանը: Բայց ես ուզում եմ Իմը: Իմ տունն եմ ուզում որ դառնա Մերը...
Ու.... էտպես էլ մերը իմը չդառավ ու երևի թե դա է պատճառը, որ մինչև հիմա նկարում եմ իմը ու ինչպի՜սի ջանադրությամբ...
... էսօր պահարանները մաքրելուց պատահական ձեռքս ընկավ աղջկաս նամակը ձմեռ պապին ուղղված, որտեղ ինքը խնդրել էր Տուն իր մամայի համար: Կողքին էլ տղաս էր նկարել այդ տունը, որպեսզի Ձմեռ պապը հստակ պատկերացնի թե կոնկրետ ինչպիսի տուն եմ ես ուզում: Մի բան հաստատ էր այդ նկարում ... այդ տունը կլիներ Իմ Տունը որը կդառնար Մերը...![]()
Էջանիշներ