User Tag List

Էջ 154 686-ից ԱռաջինԱռաջին ... 54104144150151152153154155156157158164204254654 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,296 համարից մինչև 2,310 համարի արդյունքները՝ ընդհանուր 10287 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2296
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքա՜ն եմ սիրում մեր գյուղը... Դեբեդ... կարոտում եմ մեր գետը, մեր օդը...
    Ուզում էի էս անգամ գնայի ու շաաաաատ /հինգ հատ ամպի չափ՝ ասել ախպորս աղջկա / մնայի գյուղում... էն էլ չի ստացվում, ոնց որ... է՜խ... նայեմ նկարներին ու կարոտս առնեմ....

    Մեր գետը... Մեր քարերը...
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 14.07.2010, 13:30:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (14.07.2010), Chilly (14.07.2010), My World My Space (14.07.2010), Բարեկամ (15.07.2010), Դատարկություն (14.07.2010), Ձայնալար (17.07.2010)

  3. #2297
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուժաստիկ իրականություն
    Ամեն ինչ լավ էր սկսվում, ժամը 23:00ից 10 էր պակաս, ասի մետրոյին կհասնեմ կակրազ Ու սիրուն հասա, համոզված գնացի, անջատված կանգնած, հոգնած սպասում եմ` ուրախացա մետրոյում շուն տեսնելով ու տենց մի 5 րոպե սպասելուց հետո մետրոն եկավ, նստեցի ու մեկ էլ կեսից ուշքի եկա, որ սխալ կողմից եմ նստել: Մի խոսքով հասցրեցի իջնել Զորավոր Անդրանիկ, անցա դեմը ու սպասում եմ, մարդ չկա, մի 5 րոպե սպասելուց հետո, նայում եմ վերևից մարդ չի իջնում, բայց աշխատում են էսքալատրները: Վերջը աշխատող տեսա, հարցրեցի մետրո էլ չի լինելու այն կողմից, բա լինելու է, շունչ քաշեցի, ասի մետրոյում չմնացի լավ է: Հանգստացա, սպասում եմ, մեկ էլ էտ կինը եկավ, ստեղ նկարագրեմ էտ կնոջը, որը սենյակում մազերն էր ֆենում, երբ մոտեցա իրեն, հաքած էր էն հավեսին խալաթներից երկար ու նենց համովն էր, մի 60 տարեկան ուրեմն եկավ, բա թե հատուկ եկա ասելու, որ ոչ թե մետրոն էլ չկա, այլ գնացք, թե չէ մետրոն միշտ էլ տեղում է, ուրախացա, ժպտացինք սրտանց ու գնաց իր տեղը Ու հիմա մտածում եմ, լավ բա մենակ ես եմ, կարող է չտեսնի գնացքավարը, չկանգնի, հետո գնացքի մոտենալու պահին, ասի թու այ գիժ, բա իջնողներ պիտի խո լինեն:
    Վերջը բարեհաջող նստեցի, հասանք բաղրամյանի կանգառ, շարժվեցինք ու մեկ էլ կեսից կանգնավ մեջտեղները, ես գիտեի թե հասանք, սիգնալ է տալիս, հետո շարժվեց ու կրկնին կտրուկ տոռմուզ տվեց, քիչ էր մնում դիմացի գնացքին հաքնեինք դու մի ասա ու տենց 5 վայրկյան քշում է ու կանգնում, սիգնալում, տոռմուզում Ես արդեն լեղաճաքվա, կպած դեպքեր եմ հիշում մետրոյի հետ կապված
    Ու սենց երազում եմ էս անտեր մետրոյից իջնեմ ու հենց հասանք վազելով դռան մոտ կանգնա, մեկ էլ դուռը մի քիչ բացվեց ու փակվեց, ես ըտեղ վաշե վատացա, առավել ևս, որ դիմացի վագոնում լույսերը անջատվեցին ու տենց կես րոպեից նոր դռները բացվեցին, ես վազելով թռա գնացքից ու հանգիստ շունչ քաշեցի, նեռվայն ծիծաղացինք դիմացի վագոնից ելնող կնոջ հետ Ասեմ որ իմ վագոնում միակ աղջիկն էի
    Տենց էլ ես երբեք 11ից ուշ մետրո մտնող չեմ, մենակ, որ հաստատ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.07.2010), A.r.p.i. (16.07.2010), Chilly (15.07.2010), Chuk (14.07.2010), Farfalla (15.07.2010), helium (15.07.2010), impression (15.07.2010), Katka (15.07.2010), My World My Space (16.07.2010), Norton (15.07.2010), SSS (16.07.2010), VisTolog (16.07.2010), Yevuk (15.07.2010), Արևածագ (14.07.2010), Արևհատիկ (16.07.2010), Դատարկություն (14.07.2010), Ժունդիայի (14.07.2010), Լուսաբեր (16.07.2010), Հայկօ (15.07.2010), Ձայնալար (17.07.2010), Մանուլ (20.07.2010), Նարե (14.07.2010), Ներսես_AM (15.07.2010), Շինարար (14.07.2010), Ռուֆուս (14.07.2010)

  5. #2298
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ որ մարդ քնել չի ուզում, սկսումա տախտակ բաներով զբաղվել
    Ակումբում նայում էի, թե մի քանի իրար հետ ոչ մի կապ չունեցող բառեր քանի թեմաներում են հիշատակվել: Հարցման նման մի բան, տեսնելու, թե մարդիկ ինչ բառեր են ավելի շատ օգտագործում: Ստացվեց հետևյալ պատկերը`

    Փառանձեմ-19 թեմա
    Համբալ-17 թեմա
    Ջոլի-11 թեմա
    Պարանոյա-8 թեմա
    Բաբաթին-7 թեմա
    Գնոստիկ-7 թեմա
    Ռազբորկա-7 թեմա
    Քարտաշ-7 թեմա
    Ռագատկա- 5 թեմա
    Կապտաթույր-5 թեմա
    Իզվրաշենեց-4 թեմա
    Ցնցոտի-4 թեմա
    Պանթեիզմ-3 թեմա
    Շամբալա-2 թեմա
    Էգեղեն-1 թեմա
    Ավելի լավա գնեմ քնեմ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (16.07.2010), Արևհատիկ (16.07.2010), Դատարկություն (16.07.2010), Դարք (16.07.2010), Հայկօ (16.07.2010), Նարե (16.07.2010), Ռուֆուս (16.07.2010)

  7. #2299
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից առավոտ է ու նորից.... Էնքան շատ բան կա, որ ,,նորից" ու ,,կրկին" է: Ու երևի այդ միապաղաղությունն է, որ կյանքը դարձնում է այսքան կարճ: Անցնում են օրերը... և ոչ մի առտառոց բան, ամեն ինչ նույնն է ու... մեկ էլ նայում ես տարեթվին ու պարզում, որ անցել է քո կյանքի՝ ևս մի երկու-երեք տարին... Անիմաստ, ոչինչ չարած, դատարկ, զուրկ նույնիսկ հիշողությունից: Բա՜աաա, հարազատներս...
    Այո, հենց այդպես է, որ կա: Կանքը շատ կարճ է թվում: Եվ պատճառը այդ ,,կրկինն" ու ,,նորիցն" են:
    Նորից առվոտ է: Կրկին վեր կացա տեղիցս, ու նորից գնացի աշխատանքի: Այնտեղ նորից նույն մթնոլորտն ու նույն պրոբլեմներն էին: Կրկին եկավ վերադասս ու նորից ինձ մեղադրեց վատ աշխատելու մեջ: էլի անցավ աշխատանքային օրը, նորից վեր կացա ու կրկին վերադարձա տուն: Տուն մտնելուն պես նորից միացրեցի հեռուստացույցը: Էլի մեր սերիալներն են...
    Նորից առավոտ է, կրկին վեր եմ կենում տեղիցս ու...
    Երևի սա է պատճառը, որ օրագիր չեմ պահել: Ամաչում եմ 265օր, 530օր, ....ու էլի 5 անգամ 265օր գրել այդ մեկ օրվա պատմությունը...
    Դժբախտություն չէ, ողբերգություն է:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.02.2012), Արևածագ (16.07.2010)

  9. #2300
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հետիոտնի համար կարմիր լույս է: Ու դեռ երկար է կարմիր լինելու, այստեղ կարմիրը երկար է պահում: Ճանապարհի եզրին կանգնած են մի քանի քաղաքացի ու սպասում են կանաչ լույսին, այդ թվում՝ ես: Բայց մի քանի երիտասարդ չեն դիմանում ու իրար հետ ուրախ զրուցելով սկսում են անցնել ճանապարհը:

    Ջիպի անհամբեր ու շտապող, ոչ զուսպ վարորդը մեքենան կտրուկ արգելափակում է՝ հետիոտներին վրաերթի չենթարկելու համար, ապա գլուխն ու ձեռքը հանելով պատուհանից գոռում է կարգազանց հետիոտների վրա.
    - Արա՛, չե՞ք տենում որ կարմիր ա, ու՞ր եք քշում...

    Մի երիտասարդ ու համակրելի կին մոտենում է ճանապարհին՝ բռնած որդու ու դստեր ձեռքերը: Փոքրիկ դուստրը վախեցած հարցնում է.
    - Մամ, էս մարդն ինչի՞ գոռում:
    - Որովհետև, բալես, էս մարդիկ սխալ են անցնում փողոցը: Այ նայեք, կարմիր լույս ա վառվում, էդ նշանակում ա, որ դեռ անցնել չի կարելի, պետք է սպասենք, որ կանաչ լույսը... վա՜յ... բոլորն անցնում են... եկեք արագ...

    Ու զավակների ձեռքը բռնած արագ անցնում է կարմիրի տակով:
    Փառք Աստծու՝ բարեհաջող անցան...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.07.2010), A.r.p.i. (17.07.2010), ars83 (17.07.2010), Kita (17.07.2010), matlev (17.07.2010), My World My Space (17.07.2010), Norton (17.07.2010), Rammstein (17.07.2010), Ribelle (26.07.2010), Yellow Raven (17.07.2010), Yevuk (17.07.2010), Դարք (16.07.2010), Երվանդ (17.07.2010), Ինչուիկ (17.07.2010), Ձայնալար (17.07.2010), Մանուլ (19.07.2010), Ներսես_AM (17.07.2010), Ռուֆուս (16.07.2010)

  11. #2301
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուզեյի, որ մեզանից յուրաքանչյուրը տեսներ իր առջևի թե չոփը, թե գերանը... անկախ դրանց պատկանելիությունից:

    Զանգել է հեռու ազգականներիցս մեկը: Սովորական ողջյունն ու ձևական բնույթի հարցերը վերջացնելուց հետո սկսում է.
    __ Տեսա՞ր չէ, որ անպատիժ չմնացին... Աստված ամեն ինչ տեսնում է,__( չմոռանամ ասել, որ նա ինչ որ աղանդի հտևորդ է),__ գիտեն թե կարող են ամեն տեսակ չարություններ անել ու մնալ անպատիժ:
    __ Դե դժբախտություն էր, բոլորիս հետ կարող է պատահել,__ պատասխանում եմ ես:
    __ Ոչ, դա նրանց մեղքերի պատիժն էր: Իրենք մեղանչեցին, դրա համար էլ այդպիսի դաժան ճակատագիր ունեցան: Դու չգիտես թե ինչեր են դրել դրանք իմ գլխին: Արժանի պատիժը իրենց գլխին թափվեց...
    __ Հասկացիր,__ նորից ընդհատում եմ ես,__ դա դժբախտ պատահար էր: Եվ ես չեմ հասկանում, այդ ինչպիսի՞ ահռելի մեղք պետք է գործած լիներ նա քո հանդեպ, որպեսզի արժանի լիներ այդպիսի անհաջողությունների: Եվ դու ասում ես դա այնպես, կարծես թե գոհ ես դեպքերի նման զարգացումից:
    __ Վա՜յ, ի՞նչ ես ասում, ես... ես հեչ հիշաչար չեմ, իրենք են մեղավոր, իրենց գործած մեղքերը...
    __ Լսիր սիրելիս, եթե քո նման մտածեմ, ապա դու էլ երևի քիչ մեղքեր չես գործել: Որովհետև պակաս դժբախտը դու չես: Երեխադ դեռ չէր ծնվել, երբ զրկվեցիր ամուսնուցդ: Դրանից հետո մահացավ մայրդ, մահացավ քրոջդ ամուսինը, մահացավ քո միակ եղբայրդ: Դե հայրդ ավելի շուտ էր մահացել: Չգիտեմ ինչ-ինչ պատճառներով զրկվեցիր տնիցդ, կորցրեցիր աշխատանքդ: Կարծում եմ դու էլ երևի շատ մեղքեր ես գործել ու չարություններ արել...
    __ Ոչ, իմ դժբախտությունների պատճառը այլ է...
    __ Ի՞նչն է, եթե գաղտնիք չէ:
    __ Ինձ տատիկս է անիծել, տատիս անեծքն է բռնել...

    Կուզեյի, որ բոլորս տեսնեյինք մեր առջևի թե չոփը, թե գերանը... անկախ պատկանելիությունից:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (18.07.2010), Դեկադա (17.07.2010)

  13. #2302
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գանձս, արևս, բան չմնաց, ևս 2 գիշեր քնել-արթնանալ ու դու արդեն մոտս կլինես, կգաս ու կունենամ կյանքիս ամենաիմաստավորված ամիսներից մեկը:
    Սպասում եմ, կարոտում եմ, սիրում եմ…
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.07.2010), Chilly (20.07.2010), Farfalla (17.07.2010), KiLa (18.07.2010), murmushka (20.07.2010), VisTolog (17.07.2010), Yevuk (20.07.2010), Արևածագ (18.07.2010), Մանուլ (20.07.2010)

  15. #2303
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատրաստվում եմ մամայիս ճանապարհելու... թեկուզ դեռ մի քանի օր ունեմ, բայց արդեն զգում եմ կարոտը: Էսօր երկուսով որոշեցինք, որ լավ կլիներ իր տան գրքերը բերեի իմ տուն: Ո՜վ գիտե մեկ էլ երբ է գալու... գուցե պետք գա: Ու դասավորելու ժամանակ ձեռքս ընկավ մի գիրք « Որոտան»-ը: Փոշոտվել էր...Կամաց կամաց թերթեցի ու հասա ընդգծված տողերի: Իսկ դրանք մամաս է ընդգծել: Էս տողերը նվիրում եմ մամայիս....

    «- Իմաստ պետք է դնել կյանքի մեջ, այլապես կյանքը կփոխարինվի դանդաղ մահվան: Եվ մի՛ խուսափիր դժվարություններից, որովհետև ոչ մի կանաչ ճանապարհ դեռ մարդուն բարձրությունները չի տարել: Եվ գնահատի՛ր կյանքը, որպեսզի արժանի լինես նրան: Աշխատիր գեղեցիկ ապրել, որպեսզի մահդ էլ գեղեցիկ լինի: Մի՛ հուսահատվիր, և այդպես մի նայիր շուրջդ: Մարդը մեծ է, հզոր, հարատև այն դեպքում, երբ ոչ թե տրորում, այլ ձեռք է մեկնում իր նմանին, կյանքն է զոհում նրա համար: Պաշտիր մարդուն: Ես, որ դարերի կյանք ունեմ քեզ էլ եմ հիշելու: Թեև մամռակալում են անցյալ պատկերները և դեռ ժանգ էլ է նստում մամուռի վրա, դարձյալ հիշում եմ արժանավորներին: Ես քեզ այդպիսին գիտեմ:
    ... և վերջապես / տարիներ թվացող օրերից հետո ընդամենը/ հաշտվում ենք, երևի առաջինը հարազատներն են նկատում այդ, որովհետև ուշադիր ու հոգատար ենք լինում մեր լալկան եղբոր նկատմամբ ու ուզում ենք լավ, շատ լավ բան անել հարազատների համար, որպեսզի նրանք ներեն մեզ...Ահա այդ ժամանակ է, որ ՏՈՒՆը շունչը պահած ու տաք հևքով է սպասում մեզ:



    Ի դեպ գրքի հերոսուհու պատվին աղջկաս կնքեցի Մանե անունով

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.07.2010), Ariadna (22.07.2010), cold skin (18.07.2010), Kita (18.07.2010), My World My Space (18.07.2010), Sona_Yar (18.07.2010), Yevuk (20.07.2010), Արևածագ (18.07.2010), Դատարկություն (18.07.2010), Էլիզե (18.07.2010), Մանուլ (20.07.2010), Ուլուանա (18.07.2010)

  17. #2304
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ գիշերը անձրև էր գալիս:

    Գիշերային անձրևներից վախենում եմ: Ոչ թե էն անձրևներից, որ ես դրսում եմ ու թրջվում եմ, այլ նրանցից, որ պառկում եմ քնելու ու հանկարծ սկսում է... Մանկությունիցա եկել: Էդ ձայնից` անձրևի կաթիլների հարվածների ձայնից սիրտս սկսում է ավելի արագ բաբախել, անհանգիստ եմ դառնում ու կորցնում եմ քունս: Ամեն կերպ փորձում եմ խուսափել նրա ձայնից, նույնիսկ բարձով ծածկում եմ դեմքս, բայց էդ ձայնը շատ սարսափելի է, ինքը բարձի միջով էլ է խցկվում ականջներիս մեջ, իրեն ամբողջ մարմնով ես զգում: Ու էդպես տանջվում եմ անքնության մեջ, մինչև անձրևը կավարտվի, կամ քունը հանկարծ կհաղթի մռայլ գիտակցությանս:

    Մյուս օրն սկսում է ավելի սարսափելին: Գիշերը մրսում եմ, գլխացավ, ատամնացավ, ջերմություն. բայց պետք է պարապմունքի գնալ, որի ժամն էլ զանգում ու ասում են, որ փոխել են: Տարօրինակ կերպով միշտ այդ օրը պետք է մարդիկ քեզ նկատեն, անկապ հարցեր տան, քարոզներ կարդան, չթողեն, որ մենակ մնաս...

    Բայց հետո ամեն բան փոխվում է. պարապմունքի տեղը հակառակ քո սպասելիքի լավ է ստացվում, մառշուտկայում մի մարդ բարի հայացքով քեզ է նայում ու մի հին ծանոթ քեզ ճանաչում ու ժպտում է: Հասկանում ես, որը օրը լավ ավարտ է ունենալու: Իսկ գիշերային անձրևը... գիշերային անձրևը առավոտյան արևն ու քամին գոլորշի են դարձրել, որը դու արդեն շնչել ու արտաշնչել ես օդի հետ... էդպես

  18. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.07.2010), A.r.p.i. (30.07.2010), Agni (20.07.2010), Chilly (20.07.2010), cold skin (21.07.2010), E-la Via (23.07.2010), Farfalla (20.07.2010), KiLa (20.07.2010), Legolas (26.07.2010), My World My Space (20.07.2010), Norton (20.07.2010), unknown (20.07.2010), Yeghoyan (20.07.2010), Yellow Raven (20.07.2010), Yevuk (20.07.2010), Արևածագ (20.07.2010), Արևհատիկ (20.07.2010), Ժունդիայի (21.07.2010), Ինչուիկ (20.07.2010), Լուսաբեր (20.07.2010), Մանուլ (20.07.2010), Շինարար (20.07.2010), Պոսեյդոն (20.07.2010)

  19. #2305
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան մարդիկ, որոնք ինձ սիրում են: Սիրում եմ այդ մարդկանց բոլորին, քանի որ ով ինձ սիրում է, ես եմ թույլ տվել որ սիրեն, բնականաբար ինքս իրենց սիրելուց հետո եմ թույլ տվել, համենայն դեպս ինձ հայտնի չի այնպիսի դեպք՝ ում չսիրեմ, նա ինձ սիրի: Կան նաև մարդիկ, որոնք ինձ չեն սիրում: Ինձ այս տարբերակը ավելի է դուր գալիս... սիրում եմ, որ ինձ չեն սիրում:
    Ու կան այնպիսի մարդիկ, որոնք ինձ չեն սիրում, բայց ցույց են տալիս, որ սիրում են... Չեմ սիրում ձեզ, գնացեք գրողի ծոցը....
    Чеширский КотЭ

  20. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.07.2010), Chilly (20.07.2010), Farfalla (20.07.2010), KiLa (20.07.2010), Kita (20.07.2010), Kuk (20.07.2010), Legolas (26.07.2010), matlev (20.07.2010), My World My Space (20.07.2010), Nadine (22.07.2010), Norton (20.07.2010), SSS (21.07.2010), unknown (22.07.2010), Yeghoyan (20.07.2010), Արևածագ (20.07.2010), Արևհատիկ (20.07.2010), Դարք (20.07.2010), Ժունդիայի (20.07.2010), Ինչուիկ (20.07.2010), Լուսաբեր (20.07.2010), Հայկօ (20.07.2010), Մանուլ (20.07.2010)

  21. #2306
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք չէի մտածում, որ դա կպատահի իմ ծնողների հետ

    Երբեմն մտածում եմ, թե ինչպիսին է լինելու մեր սերունդը մի քառասուն-հիսուն տարի հետո, երբ բոլորս տատիկներ ու պապիկներ դարձած լինենք։ Մտածում եմ թե ինչպիսի սովորություններ կունենանք, ինչպիսի բառապաշար, ինչպիսի երաժշտական ճաշակ....

    Պատկերացնում եմ, որ 75 տարեկան պապիկը թոռանը կասի՝ «Արամիկ ջան, հըլը էնք Փինք Ֆլոյդի The Dark Side of the Moon-ը դիր մի քիչ լսեմ»։ Կամ էտ տարիքի մի տատիկ՝ «Հեղինե ջան, մի հատ Շակիրա դիր լսեմ»։ Կամ էլ մի բոյով, սկիլետի կազմվածքով, թոռոմած մի բիձուկ մանյակի հայացքով պահանջում է, որ հնչեցնեն Ժան Միշել Ժառ

    Իսկ այս կիրակի յոթանասունամյա մայրիկս եկել էր մեր տուն Եվ մեկ էլ, երբ ես համկարգչի առջև զբաղված էի իմ գործերով, մոտեցավ ինձ և մի տեսակ ամաչելով խնդրեց (յանըմ իմ տարիքի բան չի, ամոթ ա, բայց խնդրում եմ )՝ «Մի հատ Ջորջ Վոթերս միացրու լսեմ»։

    Էտ որ լսեցի, ոնց որ չուգունից թավայով գլխիս տային Ախր ինքը ամբողջ կյանքը Ազնավուր, Կոմիտաս, Բեթհովեն սիրող մարդ ա եղել, ի՞նչ Ջորջ Վոթերս, ինչ բան.... Հետո խելքս կամաց-կամաց տեղը եկավ։ Ու գիտակցեցի, որ Ռոջեր Վոթերս է ուզում, որը ես հաճախ լսում եմ (տեսնես ոնց էլ ազգանունը հիշեց, ախր չէ՞ որ մենք ընդամենը մի անգամ ենք խոսել այդ երաժշտի մասին....)։ Չեք պատկերացնում, պահի տակ էնպես հուզվեցի....

    Բոլոր գործերս թողեցի ու մայրիկիս հետ նստեցինք հեռուստացույցի առջև։ Amused to Death-ը դիտելուց հետո մայրիկիս պատվերով միացրեցի Պիտեր Գաբրիել, այնուհետև Փինք Ֆլոյդի հին համերգներից մեկը.... Հավատս չէր գալիս, որ դա իրականություն է....

    Հետո նա երազանքով հիշեց Ազնավուրի Que C'est Triste Venice-ը և ասաց, թե ինչ մեծ հաճույքով կլսեր։ Իսկ իմ հավաքածոյում որքան էլ զարմանալի թվա, բայց այս երգը չկար Սակայն մի անգամից հիշեցի Յութուբի մասին ու վայրկյանական գտա։ Լսեց, ուրախացավ, մի փոքր հուզվեց (դե պապայիս ու իրա երիտասարդության երգն էր....)։

    Չէր հասկացել, որ ինտերնետով եմ բացել։ Հենց իմացավ, զարմացավ, սկսեց շնորհակալություն հայտնել, որ իր համար գտա իր ուզած երգը։ Ես էլ միանգամից սկսեցի բացատրել, որ դա ընդհանրապես դժվար չէ, որ ընդամենը գրում ես անունը և երգը բացվում է։ Նա չհավատաց։ Զարմացավ։ Սկսեց տալ իր սիրած հին երգերի անունները՝ վստահ լինելով, որ անհնար է դրանք գտնել։ Հերթով բացեցի։ Մեկից հետո մյուսն էր լսում՝ այսպես վեց երգ....

    Մինչ նա վայելում էր իր սիրած երգերը, ես նայում էի նրա կյանքից հոգնած, սակայն զարմանքից փայլփլող ու մանկական հետաքրքրությամբ համակարգչիս էկրանին նայող նրա աչքերին....

    Մի անգամ շատ վաղուց, մեկի բլոգում կարդացել էի, թե ինչպես էր իր հայրիկը հուզվել, երբ իմացել էր, որ Յութուբում կարող է լսել տարիներով իրեն սիրելի և հարազատ երգերը, որոնք ժամանակին շատ դեֆիցիտ էին և դժվար ճարվող....

    Էս ամենը ինձ կրկին հիշեցրեց մի ճշմարտություն՝ թող թոռոմած ու կնճռապատ մաշկը քեզ չխաբի։ Ծեր մարդ չկա։ Ծերը դա ուղղակի տեսք է՝ արտաքին։ Մենք բոլորս մարդիկ ենք՝ զարմանալու, գնահատելու, սիրելու և ապրելու ցանկությամբ օժտված։ Չէ՞ որ հենց հիմա ես կարող էի ունենալ նույն ուղեղը, նույն մտածելակերպը, սակայն մարմինս լիներ հինգ անգամ ավելի ծերացած։ Եվ ի՞նչ....

    Այս երկու օրը փողոցում յուրաքանչյուր տարեցի տեսնելուց ինքս ինձ հիշեցնում եմ, որ նա իմ հասակակիցն է։ Վերջիվերջո սկիզբ ու վերջ չունեցող ժամանակի ուղիղի վրա 50-60 տարվա տարիքային տարբերությունը ոչինչ է։

    Բարի՛ գալուստ ՄԱՐԴԿԱՆՑ (ոչ թե երիտասարդների կամ տարեցների) աշխարհ

  22. Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.07.2010), AniwaR (20.07.2010), Ariadna (22.07.2010), ars83 (20.07.2010), Chilly (21.07.2010), cold skin (21.07.2010), E-la Via (23.07.2010), Enipra (22.07.2010), helium (20.07.2010), impression (22.07.2010), Kita (20.07.2010), Legolas (26.07.2010), matlev (20.07.2010), My World My Space (20.07.2010), Nadine (22.07.2010), Nare-M (31.07.2010), Norton (20.07.2010), Rhayader (24.07.2010), Ribelle (21.07.2010), Ruby Rue (19.05.2013), unknown (22.07.2010), Yeghoyan (20.07.2010), Yellow Raven (20.07.2010), Yevuk (20.07.2010), Արևածագ (20.07.2010), Արևհատիկ (21.07.2010), Դատարկություն (20.07.2010), Դարք (25.07.2010), Դեկադա (20.07.2010), Ժունդիայի (21.07.2010), Լուսաբեր (20.07.2010), Հայկօ (20.07.2010), Հարդ (23.07.2010), Մանուլ (20.07.2010), Նաիրուհի (14.12.2011), Ուլուանա (20.07.2010), Ռուֆուս (21.07.2010)

  23. #2307
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից ճգնաժամ?? չեմ հասկանում... մեկ մեկ վախենում եմ մտնեմ իմ աշխարհ ու էլ չկարողանամ դուրս գամ.. օրինակ էսօր ինձ ծանր բնավորության մարդու տեղ էին դրել: Ծիծաղս եկավ: Ախր ես ահավոր ջրիկ, ուրախ դեմք եմ, ուղղակի ոչ բոլոր միջավայրերում եմ բացվում: Չգիտեմ ինչի ա սենց սրտիս կպել էտ ամեն ինչը, չեմ հասկանում, երևի մի բան կա, իզուր հո չէր կպնի:
    Ինձ մի տեսակ ճահճի մեջ եմ զգում...ուֆ, լավ էէէ...
    mananart.blogspot.com

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (24.07.2010)

  25. #2308
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2009թ. հուլիսի 21՝ կյանքիս ամենաերջանիկ օրը: Էսքան տարիների ընթացքում մեր տան առաջին ուրախությունն էր՝ եղբորս հարսանիքը: Ինչքան էինք սպասել էդ օրվան
    Էդ մի քանի օրվա ընթացքում ես աշխարհի ամենաբարի աղջիկն էի: Ով ինչ ասում էր, խելոք, առանց երկմտելու անում էի: Նույնիսկ էդ շոգ օրը ժամերով արդուկ էի անում ու չէի հոգնում: Ավելին, ես էի բոլորին ասում բերեք ձեր շորերը արդուկեմ:
    Արդեն շատ ուշ էր: Տան բոլոր գործերը վերջացրած պառկեցինք քնելու: Դե բայց ինչ քնել Հեռախոսով մտա ինետ ու իմ հույսերը արդարացան՝ Ռուզիկը օնլայն էր Մի քանի ժամ փոխանակվեցինք թիթիզ-միթիզ մտքերով՝ կապված ձևավորման հետ, իրար բարի գիշեր մաղթեցինք ու քնեցինք:
    Առավոտյան պլաններս ամբողջությամբ պատրաստ էին: Զարթնեցի ու գնացի դուրս՝ անհրաժեշտ պակաս-պռատ իրերը առնելու համար: Ամեն գնով պիտի հասցնեի՝ նույնիսկ եթե չհասցնեի մազերս կարգին սարքել ու քսմսվել (Դե սրանց համար ոչ մեկի օգնությանը չդիմեցի: Ոնց-որ Սասն ա ասում բնականը միշտ էլ գեղեցիկ ա )
    Ըհը, ժամերը անցնում են շատ արագ: Տանը խառը վիճակ էր: Մամաս ահավոր լարված էր, որ չենք հասցնելու: Դե ուշացնող էլ ես էի Սասի հետ նախօրոք պայմանավորվել էի, որ պիտի մի քիչ ձգձգի, մինչև ես վերջացնեմ: Բայց ամեն ինչ իր ժամանակին հասցրեցինք, դեռ մի բան էլ մենք սպասեցինք:
    Պայմանավորված ժամին արդեն ԶԱԳՍ-ում էինք: Մի քիչ սպասելուց հետո, երաժշտության ներքո ներս հրավիրեցին Հուզմունքից ամբողջ մարմինս փշաքաղվել էր: Չէի պատկերացնում, որ մենք էնքան ենք մեծացել, որ արդեն Սասունի ամուսնանալու ժամանակն ա:
    Փոխանակվեցին իրենց այո-ներով, ամուսնական մատանիներով, համբույրներով: Շամպայնը պայթեցրինք՝ ուրախություն, շնորհավորանքներ, պաչիկներ: Վալս պարեցին, նորից նույն հուզմունքը:
    Էնտեղից գնացինք սիրահարների այգի, այնուհետև ռեստորան: Մեծահասակները անհանգիստ մեզ էին սպասում, անընդհատ զանգում էին, հարցնում ամեն ինչ նորմալ ա՞, հո բան չի եղել? (Դե հայ ենք չէ, միշտ վատն ենք մտածում):
    Ուրախացանք, պարեցինք, կենացները կամաց-կամաց թեժանում էին
    Վրա հասավ տարոսիկներ բաժանելու, ծաղկեփունջը նետելու և տորթիկը կտրելու գեղեցիկ պահերը: Դե էդ օրը ինքը գեղեցիկ օր էր, բայց էս պահերը առանձնահատուկ ուշադրություն են գրավում: Որոշեցին, որ ծաղկեփունջը չեն նետելու, այլ Լուսը աչքերը փակած պիտի տա մեկին Պտտվեցինք Լուսի շուրջը, ինքն էլ ծաղկեփունջը մեկնեց ուղիղ ինձ Էդ պահին մենակ Սասի ու Լուսնյակի ուրախացած դեմքերը տեսնեյիք: Մտածեցին, որ հենա մի տարվա մեջ կպսակեն, պրծնեն ինձնից : Բայց չէ, դուք ինձնից տենց շուտ չեք պրծնի
    Տորթիկը կտրեցին, նորից շամպայն: Պարեցին գեղեցիկ վալսը ու պարի ընթացքում երջանիկ ու բարի դեմքեր՝ հիացած էդ գեղեցիկ զույգով

    Հրեշտակներս, ձեզ աշխարհի ամենալավն ու բարին եմ ցանկանում: Թող էս պահին ձեր բաժանում լինի ձեր կյանքի միակ դժվարությունը: Սիրում եմ ձեզ շա՜տ-շա՜տ
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  26. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.07.2010), Agni (21.07.2010), Amaru (21.07.2010), Ariadna (22.07.2010), Chilly (23.07.2010), E-la Via (23.07.2010), Farfalla (21.07.2010), helium (22.07.2010), Kita (22.07.2010), Legolas (26.07.2010), My World My Space (22.07.2010), Nare-M (31.07.2010), Norton (22.07.2010), SSS (22.07.2010), unknown (22.07.2010), Yeghoyan (21.07.2010), Yevuk (21.07.2010), Արևածագ (23.07.2010), Դատարկություն (21.07.2010), Էլիզե (22.07.2010), Ժունդիայի (22.07.2010), Լուսաբեր (23.07.2010), Հարդ (23.07.2010), Մանուլ (22.07.2010), Նաիրուհի (14.12.2011), Շինարար (21.07.2010)

  27. #2309
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճամբար :
    Միշտ չեմ սիրել ճամբարը: Ոչ մի անգամ չեմ գնացել, բայց ուրիշների պատմելուց ահագին վատ տպավորություն եմ ստացել: Դուրս չի գալիս, որ ինձ խիստ ռեժիմով ղեկավարում են: Դե, ոչ մեկին էլ դուր չի գալիս երևի: Էս տարի ընկերուհիս անընդհատ ասում էր` գնանք մի տեղ հանգստանալու, թեկուզ ճամբար, բայց ես չէի ուզում: Ինքն էլ ինչ-որ հատուկ բան չէր ճարել, ուղղակի ուզում էր :
    Ամենամոտիկ ընկերուհիներիցս մեկը ընկերուհու հետ պիտի գնար Սևան` հանգստանալու: Էդ ընկերուհու աշխատավայրից էին տանում: Հետո պարզվեց, որ մի տեղ էլ կա, ու հանգստանալ շատ ուզող ընկերուհուս էլ պիտի տանեին: Մանրամասները չգիտեի, ինձ թվում էր` պանսիոնատ ա, աշխատակիցներից մի քանիսը չեն գալիս, ազատ տեղեր կան: Գնալուց մի քանի օր առաջ պարզվեց, որ մի տեղ էլ կա` ինձ համար : ՈՒրախությանս չափ չկար. գնում եմ հանգստանալու ամենամոտիկ ընկերուհիներիս հետ.. Սևանում... 5 օրով : Դրանից էլ լավ բա՞ն: Տատիկիս տանն էի, հաջորդ օրը պիտի գայի, որ գնայի գրասենյակ, պայմանավորվեի: Բայց դե մամաս պիտի մանրամասն իմանար, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, ով ա կազմակերպում: Զանգում եմ ընկերուհուս` մանրամասների համար, պարզվում ա` «Միասին»-ն ա կազմակերպում : «Մանթրաժ», հիասթափություն : Բայց դե արդեն պայմանավորվել ենք, պիտի հաջորդ օրը նկարներս տանեմ : Թքած ամեն ինչի վրա, գնում եմ` ընկերուհիներիս հետ հանգստանալու ու զվարճանալու...
    Ի միջի այլոց, էդ 5 օրերի ընթացքում ոչինչ չէր հիշեցնում հանրապետականների մասին` բացի «Միասին» պլակատի տակ գրված «Առաջ, Հայաստան»-ից: Հա, բա ՊՆ կերակուրները : Ոնց որ բանակ գնացած լինեինք : Բայց եկավ վարչապետը ու ամեն ինչ փչացրեց: Հաստատ խմած էր: Բացահայտորեն, շատ կներեք, ղժժում էր իր հետ «բանավիճող» երեխեքի հետ: Օտարալեզու դպրոցների մասին էր խոսում: Ասում ա` ես էլ եմ ռուսական դպրոց գնացել: Զգացվում ա: Դժբախտաբար կամ երևի բարեբախտաբար չի լսում: Ափսոս, որ նկարում էին: Աբսուրդ բաներ էր ասում:
    Բայց ավելի աբսուրդ էր նախագահի գալուստի կազմակերպումը: Երևանից ավտոբուսներով երեխեքին բերեցին Սևան, «Արի տուն» ծրագրի մասնակիցներին բերեցին, հատուկ իրենց համար ուտելիք բերեցին, որ նախագահը 20 րոպե խոսեր: Քթի տակ էլ խոսում էր, ոչ ոք չէր լսում: Ասել էին, որ ոչ մեկը հարց չտար: Նախօրոք մի քանի հոգու հարցեր էին ասել, իրենք էդ հարցերը տվեցին, նախագահն էլ խելոք-խելոք պատասխանեց: Ծափ-ծափ:
    Էս ամեն ինչով հանդերձ` ոչ մի վայրկյան չեմ ափսոսում, որ գնացել եմ: Հաճախ սոված էինք մնում, բայց ոչինչ: 5 օրվա ընթացքում 1 անգամ ենք Սևանում լողացել, բայց ոչինչ: Մինչև հիմա իրերիցս ծխի հոտ ա գալիս, բայց ոչինչ: Կարևորը երեխեքն են, կարևորը մեր ծանոթություններն են, շփումը, գիշերը 4-ին, երբ բոլորը քնած են, թեյ խմելը, ջրիկությունները, զվարճությունները, հիստերիկությունները... Երևի 2 օր կարելի ա պատմել, թե ինչեր ենք արել, ու էլի ամեն ինչ չենք հասցնի պատմել : Գնալու երկրորդ օրը մի քանի հոգով խոսում էինք, ու նենց տպավորություն էր, ոնց որ արդեն մի քանի տարի իրար ճանաչում էինք:
    Լավն են մեր երեխեքը: Շատ:
    Փիլիսոփայությանս դասախոսը հաճախ էր շեղվում դասախոսության բուն թեմայից ու ուրիշ բաներից զրուցում: Նրան ամենաշատը մտահոգում էր աղջիկների ճակատագիրը: Համարում էր, որ Հայաստանում լավ տղաներ չեն մնացել (հազիվ մի քանի հոգի, որոնց մատների վրա կհաշվեր): Շատ էր խոսում էդ թեմայով: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, երբ էդ թեմայով խոսում էին, առաջինը աչքիս առաջ Ակումբն էր գալիս, ու մտածում էի, որ ինքը շատ քիչ մարդկանց ա ճանաչում : Հիմա էդ շրջանակը ընդլանվում ա կամաց-կամաց:
    Այ էդքան լավն են :
    Մենք դպրոցից 4 ընկերուհի ենք եղել: Ոչ ոք չէր հավատում, որ դպրոցն ավարտելուց հետո մենք շփվելու ենք: Բայց փաստը մնում ա փաստ, որ մեր մեջ ոչինչ չի փոխվել էս 2 տարվա ընթացքում: Երևի ավելի ենք մտերմացել, չեմ հիշում, թե էն ժամանակ ոնց էր : Ուզում եմ, որ էս երեխեքի հետ էլ տենց լինի:
    Չգիտեմ, կարող ա դասախոսս մեր տարիքի տղաներին չափից շատ լուրջ ա վերաբերվում, բայց դե դեռ երեխա ենք, էլի:

    Էնքան հագեցած էր էդ 5 օրը, որ ինձ թվում ա` ամբողջ ամիս ստեղ չեմ եղել : Աբորիգենների նման ենք մեզ պահում դրսում :


    Մի խոսքով` չափից դուրս ուրախ եմ, որ գնացել եմ, բայց մի կողմից էլ մի քիչ վատ եմ զգում, որ «Միասին»-ի հետ եմ գնացել :
    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 22.07.2010, 15:23:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  28. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.07.2010), Ariadna (22.07.2010), Chilly (23.07.2010), Farfalla (22.07.2010), Kita (22.07.2010), Legolas (26.07.2010), Norton (23.07.2010), Rhayader (24.07.2010), Sona_Yar (23.07.2010), unknown (22.07.2010), Yevuk (22.07.2010), Արևածագ (23.07.2010), Արևհատիկ (22.07.2010), Դատարկություն (25.07.2010), Ժունդիայի (22.07.2010), Ուլուանա (22.07.2010), Ռուֆուս (22.07.2010)

  29. #2310
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր զարթնել եմ ժամը 15:07
    Չնայած մինչ այդ առավոտ 9ին ինձ զարթնացրեցին, ես էլ կռվեցի քնած-քնած, դատապարված մտածեցի, որ վսյո, քունս փախավ ու աչքերս փակի
    Հիմա նայում եմ ժամին, մտածում եմ ժամս է սխալ, աչքիս է երևում, ինչ ժամը 3 Կակ մինիմում Լոկին խո պիտի ինձ զարթնացներ գոնե մինչ 1ը Հետո ասի երևի հերթական երազս է Էն որ իրականը չեմ տարբերում ու դրա համար մոտս սաղ կյանք deja vu է
    Տենց վեր կացա, Լոկիի հետ կռվեցի, որ շուտ չի զարթնացրել Ընդհանրապես շունը լավ բան է, հիմա տնեցիք 95% իրա հետ են կռվում ինչ լինում է
    Տենց բայց նա վսյակի քրոջիցս պարզեցի, իսկապես իրա հետ կռվել եմ առավոտ Ու դուրս եկա էս անտեր շոգին ման գալու:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  30. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (23.07.2010), Farfalla (22.07.2010), Legolas (26.07.2010), Meme (23.07.2010), Monk (24.07.2010), My World My Space (22.07.2010), Nadine (22.07.2010), Rhayader (25.07.2010), SSS (23.07.2010), Yevuk (22.07.2010), Արևհատիկ (22.07.2010), Դատարկություն (25.07.2010), Ժունդիայի (22.07.2010), Հայկօ (22.07.2010), Մանուլ (22.07.2010), Ռուֆուս (22.07.2010)

Էջ 154 686-ից ԱռաջինԱռաջին ... 54104144150151152153154155156157158164204254654 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •