User Tag List

Էջ 150 686-ից ԱռաջինԱռաջին ... 50100140146147148149150151152153154160200250650 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,236 համարից մինչև 2,250 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2236
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկականից Նաիրիի վերջին՝ "CrossStone" ալբոմը շատ բոց ա, հիասքանչ հևի մետալ` ֆոլկի էլեմենտներով: Վա՛յ չլսողին: Էս երկու օր ա՝ մենակ էդ ալբոմն եմ լսում ու չեմ կշտանում: Հպարտանալու ա ուղղակի, որ էս թվին մեզ մոտ էս որակի երաժշտություն գրողներ կան: Ու իրանք իրոք քշում են մինչև վերջ:

    Ի դեպ, հենց հիմա ականջիս տակ երգում են՝

    Քանդվեց «հայոց աշխարհ», մնաց «հայոց երկիր»,
    Եվ հնուց մեզ հասած մի երկու խոսք ու գիր
    Իսկապես հանճարեղ խոսքեր: Դարձնենք այս օրվա կարգախոսը: Ուռա՜:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 15.06.2010, 19:03:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. #2237
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Norton-ի գրառումը ինձ ուսանողական ամիսները հիշեցրեց:

    Ահավոր էր: Հիմնական մասը փողով ընդունված ու ընթացքում նույն փողով գնահատական ստացած ուսանողներ, որոնք թքած ունեն դասի վրա, թքած ունեն համակուրսեցու վրա, թքած ունեն դասախոսի վրա…

    ճիշտա, կուրսը բավականին փոքր էր՝ 21-22 ուսանող, որոնցից միայն մի քանիսին էր դասը հետաքրքիր՝ 7-8 հոգու, իսկ մնացածը ո՛նց իրենց դպրոցում էին, այնպես էլ քոլեջում: Վլե, Սպիտակցի Հայկո, Արտաշ ու էլի տենց բարձր մակարդակի երգիչներով լցված հեռախոսները անընդհատ ականջիդ տակ էին: Կուրսի հումորովներն իրեն «Նոյի թվի» ու հազար անգամ ծեծված անեկդոտներով փորձում էին հումորով երևալ: Ծիծաղս գալիս էր ոչ թե իրենց հումորի, այլ այդ հումորի «հում» լինելու վրա:

    Միակ ձևը՝ դասը լսելու, առաջին տեղերում նստելն էր: Գոնե էդպես հետևի մանկամիտները չէին կարող ո՛չ քեզ խանգարել, ո՛չ էլ փորձել խանգարել, սեփական մանկապարտեզային տարիները հիշելով: Ուղղակի ապշած եմ, թե ո՞նց կարող է տղային տեխնիկայի, ֆիզիկայի մասին դասերը ընդհանրապես չհետաքրքրի, իսկ աղջիկներին՝ հակառակը:

    Մի անգամ դասախոսներից մեկն ասեց «Վերջում կտեսնեք, որ աղջիկներն ավելի շատ են լինելու՝ որպես լավագույն ուսանող ու իրենց մասնագիտության մեջ պրոֆ.»: Ես էլ մտքում գլուխ գովացի. «Իմ նկարն էլ աղջիկներով «շրջապատված» կլինի լավագույն ուսանողների հետ, որ կպցված կլինի քոլեջի պատին »:

    Հիասթափվեցի հենց առաջին շաբաթից:
    Մոտ մեկ ամիս անց արդեն մտածում էի խումբս փոխելու մասին: Հա, ու ոչ միայն ես, այլ նաև մյուս ընկերս, որին պակաս հետաքրքիր չէին դասերը: Համարվում էինք ամենաթույլ խումբը: Դե պատճառն ակնհայտա…

    Պետք էր նախապես ճշտել, թե որ դասախոսներն են մյուս խմբերում դաս տալիս, որ ոչ միայն նորից հարմարվելու կարիք չլինի, այլ նաև չլինեն չսիրված ու «կռիս» դասախոսները: Միգուցե փոխելու դեպքում լրիվ այլ կերպ կլիներ ու ես մինչև հիմա դեռ կսովորեի…

    Անցավ երեք ամիս, որոշեցի դուրս գալ:

    Հետաքրքիր էր, երբ դուրս գալու դիմումն էի գրում, պարզվեց մեր կուրսից ևս երեք հոգի էլ են ցանկանում դուրս գալ + այն ընկերը, որը ինձ հետ ցանկանում էր տեղափոխվել այլ խումբ:

    Երևի թե չեմ մոռանա բարձ. մաթեմի դասախոսիս աած խոսքերը. «Այ քեզ Հովհաննես Համ անվճար սովորում ես, համ քննությունը բարձր միավորով անցել ես, համ քո հետ ոչ մի խնդիր չի եղել (դե շատերը դասախոսների հետ խնդիրներ ունեին:) ու դու՞րս ես գալիս:»

    Դուրս եկանք: (Ես գիտեի գաղտնիքը) Երկար սպասված լարվածության կորուստ:

    Դուրս եկածներից մեկը գնաց «Տեխնիկական քոլեջ» (կարծեմ տենց էր կոչվում), մյուսը՝ Աբովյանի քլոեջ, իսկ այդ կուրսից ինձ մնացած միակ խելքը գլխին ընկերը՝ համալսարան՝ նանոֆիզիկա: Ափսոս չընդունվեց համալսարան: Մահացավ: Հա՛, հենց այդպես:

    Վերջ:


    ՀԳ Խումբը չի դարձել այն հիմնական պատճառը, որի համար ուսումս ընդհատել եմ:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 15.06.2010, 19:34:


  3. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (16.06.2010), Norton (15.06.2010), unknown (16.06.2010), Yellow Raven (15.06.2010), Արևհատիկ (15.06.2010), Դատարկություն (23.06.2010), Ժունդիայի (15.06.2010), Հայուհի (15.06.2010), Մանուլ (21.06.2010)

  4. #2238
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երեկ երեկոյան տուն էի գալիս ու հանդիպեցի մի շատ հետաքրքիր իրավիճակի, չգիտեմ, գուցե ձեզ համար անհասկանալի լինի, թե ինչու եմ ես դա հետաքրքիր համարում... Շենգավիթի "հայաթներից" մեկում ինչպես միշտ տղաներ էին խմբված, կարծում եմ ավելորդ է նշել նրանց խոսակցությունների մշտական թեմաները..բայց երեկ նրանք հավաքվել ու բանավիճում էին, թե Գրիգոր Լուսավորիչի ժամանակ որ թագավորն է կառավարել` Տրդատ 2-ը, թե Տրդատ 3-ը....հմմ, ակամայից ծիծաղս եկավ, ուրախությունից էր, թե ինչից, չհասկացա...
    մեկ էլ էն օրը մտածում էի, ախր Շենգավիթի պատերը մնացել են առանց Փոքրիկ Իշխանի, պետքա մի բան անել, ու պատերի դատարկությունը լցնել
    mananart.blogspot.com

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (15.06.2010), unknown (16.06.2010), Yellow Raven (15.06.2010), Արևածագ (15.06.2010), Դարք (15.06.2010), Հայուհի (19.02.2011)

  6. #2239
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանքային օրվա վերջին րոպեներն են, տոթը ստիպումա շնչահեղձ լինել… անհամերությամբ ուզում եմ դուրս թռչել սենյակից ու թթվածին շնչել`հոգնել եմ, տուն եմ ուզում գնալ… Պատահաբար լսում եմ բարձր թմբուկների ձայն, դուրս եմ գալիս պատշգամբ ու… մի հատ հիանալի տեսարան. ամբողջ Ամիրյան փողոցը պատվածա Կարմիր, Կապույտ ,Նարնջագույն գույներով… Գեղեցիկ հագուստով աղջիկները թմբուկները ձեռքին առաջ են քայլում՝ տակտին համապատասխան…հետո հայտվեց մեեեծ դրոշը` զինվորները բռնած ու հետո լիքըըը դեռահասներ “ՀԱԱ՜ՅԱ՜ԱՍՏԱԱ՜Ն” աղաղակելով քայլում էին…. Նենց ադրենալին ստացա, մեջս հայրենասիրություն լցվեց ու մի տեսակ թարմացա … էլ ոչ շոգում եմ, ոչ էլ հոգնած եմ...Այսօր մեր դրոշի օրնա... Շատերի համար անիմաստ, բայց շատ իմաստավոր մի օր… Դրա մեջ ծես կա...
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  7. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (15.06.2010), Meme (15.06.2010), Ribelle (16.06.2010), unknown (16.06.2010), Yeghoyan (15.06.2010), Yevuk (15.06.2010), Արևածագ (15.06.2010), Արևհատիկ (15.06.2010), Դատարկություն (17.06.2010), Երկնային (15.06.2010), Ժունդիայի (15.06.2010), Հայկօ (15.06.2010), Մանանա (15.06.2010), Նաիրուհի (11.12.2011), Ուլուանա (15.06.2010), Ռուֆուս (15.06.2010)

  8. #2240
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր պարզել եմ, որ հայկական դրոշակի գույները ներառում են 10% կարմիր, 10% կապույտ, 10% ծիրանագույն ու 70% ԳՅԱԼԸԲՈ: Գործից տուն էր գալիս, հրապարակը լցված էր որոշ քանակությամբ եռագույն երիտասարդներով ու լի՜քը ԳՅԱԼԸԲՈ համազգեստով ոստիկաններով. որ կողմ նայում էիր՝ ոստիկաններ ու ոստիկաններ էին: Փա՛ռք եռագույնին: Բաց սև, մուգ սև ու գյալըբո:
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (17.06.2010), cold skin (16.06.2010), Farfalla (15.06.2010), helium (15.06.2010), Kita (15.06.2010), Kuk (16.06.2010), Norton (15.06.2010), Ungrateful (16.06.2010), unknown (16.06.2010), Yellow Raven (15.06.2010), Արևածագ (15.06.2010), Արևհատիկ (15.06.2010), Ձայնալար (15.06.2010), Նարե (15.06.2010), Ռուֆուս (15.06.2010)

  10. #2241
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էհ, վատ օր չէր.... էսօր եղբայրս իր դստրիկի համար փոքրիկ բիլիարդ էր առել ու մեր պստոյի /չորսամյա պստոյի/ հետ ես բիլիարդ էի խաղում... խաղալիս ահագին նոր կանոններ բացահայտվեցին ինձ համար՝ դե օրինակ, որ բիլիարդ կիով չեն խաղում, խաղում են բացառապես մատներով /ասե՛նք ՈՉ կիին / , վարդագույն "շարիկին" /ինչպես ասում է պստոն / խփել չկա.... "վարդագույնը լավն ա, բա մե՞ղք չի, որ խփեն" , համ էլ էտ "շարիկները" շա՜տ հարմար են՝ նենց հավես կորում են, ինչքան էլ ման գաս՝ չես գտնի
    Մի խոսքով՝ ահագին ուսուցողական օր եմ էսօր ունեցել չնայած, խաղը հա պարտվում էի.... դե հիմիկվա սերունդը ուրի՛շ է էլի, անգամ բիլիարդ են լավ խաղում
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (16.06.2010), Yeghoyan (16.06.2010), Արևհատիկ (15.06.2010), Երկնային (15.06.2010), Երվանդ (15.06.2010), Ձայնալար (16.06.2010), Նաիրուհի (11.12.2011), Ֆոտոն (16.06.2010)

  12. #2242
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ երիտասարդների մեջ շատ տարածված ու սիրելի էր «Сумерки» ֆիլմը, հետո շարունակությունը ՝ «Новолуние»-ն, ճիշտն ասած ՝ առաջին մասը ընդհանրապես դուրս չէր եկել, մի կերպ նայեցի, համ էլ արդեն գիրքը կարդացել էի, հետաքրքիր չէր, էնքան որ ժամանակից հետ չընկնեմ
    Մարդամեկի հետ քննարկում էինք, ասացի, որ երկրորդ մասը չեմ նայելու, (իրա դուրն էլ չէր եկել).... բայց էսօր չգիտեմ ՝ խի նայելու եմ, ժող ջան, եթե վաղը Ակումբ չմտնեմ, իմացեք՝ ֆիլմից եմ վատացել
    Нет без правил игры, есть игра по неволе!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lord (17.06.2010)

  14. #2243
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ասիական ընկերակցություն

    Երեքով նստած ենք աշխատասենյակում՝ չինուհի Ջանլինը, նրա ամուսին Ջինը և ես: Չինացիներն ինքնամոռաց ֆուտբոլ են դիտում համացանցով: Ջանլինը, երևում է, զգացմունքառատ ֆուտբոլասեր է: Ժամանակ առ ժամանակ «օ՜», «նօ՜» և նման բացականչություններ է բաց թողնում: «Սսս»,- միանգամից սաստում է ամուսինը, իբր՝ էս մարդուն մի խանգարիր, գործ է անում: Իսկ այդ մարդը լուրջ դեմքով Ակումբում գրառում է անում: Ջանլինն այնքան է տարվել ֆուտբոլով, որ չի նկատում, որ ծամոնը ճպճպացնում է մարդկային ականջի՝ ձայնի ընկալման վերին սահմանի մոտակայքում: Ինչևէ, նորմալ մարդիկ են, սովորաբար համեստ, բաց: Ինձ համար կանաչ թեյ են բերել, արդեն մի շաբաթից ավել է: Մնում է ես հիշեմ, բաժակ բերեմ հետս:
    Մոտեցա, ասում եմ՝ ո՞վ է խաղում: Ջանլինը, փայլող աչքերով՝ Բլազիլիան ընդդեմ Հվ. Կորեայի:
    - Ո՞ւմ կողմից եք:
    - Երկուսի էլ,- պատասխանում է պացիֆիստ Ջինը: - Պարզապես գեղեցիկ ֆուտբոլ ենք նայում:
    - Մենք երկուսին էլ սիրում ենք,- վրա է բերում Ջանլինը:
    - Ոնց որ ծնողներս լինեք,- ասում եմ,- իրենք էլ, եթե տարվում են ֆուտբոլով, ամեն ինչ մոռանում են, սկսում են գոռգոռալ: Եթե ուզում եք, կարող եք գոռգոռալ էլ. ես դեմ չեմ, սովոր եմ:
    Միտքը, հավանաբար, Ջանլինին դուր եկավ, ավելի ակտիվ սկսեց ձայներ հանել: Ինչևէ, իմ ականջներում Թ. Մոնկը ջազ է նվագում, ավտոբուսն էլ մի տաս րոպեից կգա, կգնամ:

    Իսկ կացարանում ինձ սպասում է Ֆոնգը: Վիետնամացի իմ տարիքի (երեկ երբ ասաց, չհավատացի, այնքան փոքրամարմին է) տղա, որն արդեն քանի տարի է Ֆրանսիայում է, ազատ տիրապետում է լեզվին և մեծ պատրաստակամություն է հայտնել ֆրանսերեն խոսելու հետս, որպեսզի ֆրանսերենս լավանա: Փոխարենը խնդրել է անգլերեն մի քանի բան բացատրեմ իրեն հնչյունաբանությունից (այն էլ ով՝ ես ) ու հետը մեկ-մեկ անգլերեն խոսեմ: Բայց, սովորաբար, մեր անգլերեն խոսելը վերջանում է նրանով, որ անցնում ենք ֆրանսերենի. Ֆոնգը համարյա անգլերեն խոսել չգիտի:

    Այնքան նստեցի համակարգչի դիմաց, որ աչքերս նեղացան, հա: Գնամ, հասնեմ ավտոբուսին: Հետաքրքիր մարդիկ են մեր նեղակն «բարեկամները»:

  15. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.06.2010), A.r.p.i. (16.06.2010), E-la Via (29.07.2010), helium (16.06.2010), Monk (30.07.2010), My World My Space (17.06.2010), Norton (15.06.2010), unknown (16.06.2010), Yeghoyan (16.06.2010), Yevuk (16.06.2010), Արշակ (16.06.2010), Արևհատիկ (16.06.2010), Դատարկություն (17.06.2010), Երվանդ (17.06.2010), ԿԳԴ (16.06.2010), Հայուհի (16.06.2010), Ձայնալար (16.06.2010), Ռուֆուս (16.06.2010), Ֆրեյա (16.06.2010)

  16. #2244
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜՞նց չեմ սիրում էս միջատներին:
    խի՞ են էդքան անդուր, սարսափելի տեսքով, ամենաքիչը 3-4 ոտանի, տո էլ եսիմ ինչ հավելյալ մարմնի մասերով…
    խի՞ եմ էդքան վախում բնության փոքր արարածներից, որոնց անունն է սարդ, կարիճ, պապուկ (պապուկ), խավարասեր, եսիմ քանի ոտնուկ…

    Հերիքա, մի մրջնաչափ սարդ տեսնեմ՝ էն էլ գիշերով, ու իմ անքուն գիշերն ապահովածա: Արդյունքում անջատվումա քնելու համակարգը, փոխարենը ակտիվացնումա վախը. արդեն անկախ քեզնից մարմնիդ վրա միջատի քայլեր ես զգում, անընդհատ հայացքդ պատերինա՝ նոր միջատ գտնելու և վնասազերծելու համար... պարանոյաի տեսակա փաստորեն

    Կարճ ասած, ես ահավոր վախենում եմ ցանկացած կենդանի էակից, որն ունի երկուսից ավել ոտք:


  17. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (17.06.2010), Empty`Tears (17.06.2010), Enigmatic (21.06.2010), Norton (17.06.2010), unknown (21.06.2010), Անահիտ (22.06.2010), Ժունդիայի (17.06.2010), Ինչուիկ (23.06.2010), Հայուհի (17.06.2010), Հինատա (18.06.2010), Ռուֆուս (17.06.2010), Ֆրեյա (17.06.2010)

  18. #2245
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չեմ հասկանում ինչա հետս կատարվում...մեջս ամեն ինչ խառնվել ա, տակնուվրայա եղել: Նենց ահավորա, երբ մի բան անում ես ու հետո մտածում . "հա լավ, բայց ինչի համար եմ էս ամեն ինչն անում?" էն որ ուզում ես լացես ու չես կարողանում: ԷԷ, թե ասա ուր էիր թափառում, երբ մարդկանց լացելու ունակություն էին բաժանում? տենց էլ բան լինի, չեմ կարողանում լացեմ..ու ընդհանրապես...չեմ հասկանում, չեմ հասկանում, չեմ հասկանում, չեմ հասկանում...
    երբա գալու ամսի 26-ը, երբ ես գոնե 4 օրով կկարողանամ գնալ գյուղ, իջնել ձոր ու ժայռերի մեջտեղը նստել...աահհ, մենակ, ինքդ քեզ հետ, ոչ մեկ քեզ չի խանգարի...բնությունն ու դու...
    օգոստոսին էլ երևի գնամ ծով, մի պահ մտածում էի, ինչ անկապա` մամայի հետ գնալ ծով, ոչ ընկերներդ են կողքդ, մենակ մամա...բայց հիմա նոր հասակնում եմ դրա կայֆը- առավոտ շուտ ծովի ափին մենակ նստած, գիշերը ուշ` ծովի ափին մենակ նստած... չէ, տենց լավա:
    Վերջերս նկատել եմ, թե ես ինչքան եմ սիրում աշխարհը, երբ որ մարդիկ կողքս չեն լինում...
    mananart.blogspot.com

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (23.06.2010), Nare-M (30.06.2010), unknown (21.06.2010), Yevuk (17.06.2010), Ինչուիկ (23.06.2010)

  20. #2246
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հնդկաչինական

    Այսպիսի բան դեռ չէի տեսել:
    Նստած աշխատում եմ, մեկ էլ անլար (wireless) կապը կորավ: Էլ. փոստը, վեբը, ամեն ինչ: Այսօր ավելի շուտ էլի էր կորել, զանգեցի պատասխանատուին, խնդրեց գնամ երկու աշխատասենյակ այն կողմ գտնվող սենյակը, խնդրեմ այնտեղի նստածներին՝ սարքը վերաբեռնավորեն: Իսկ դա երկու հնդիկների աշխատասենյակ է: Գնացի, տեսնեմ իրենք էլ առանց ինտերնետ կապի նստած են: Խնդրեցի վերաբեռնավորեն, արեցին, բոլորս ուրախ-ուրախ անցանք մեր գործերին:
    Նոր էլ, որ կապը կորավ, գնացի իրենց մոտ, որ ասեմ, որ սարքը վերաբեռնավորեն՝ արդեն մտքում ծրագրելով, որ վաղը դիմեմ պատասխանատուին՝ սարքն ուսումնասիրչելու, անհրաժեշտության դեպքում փոխարինելու խնդրանքով: Վերջիվերջո, մեր ամբողջ միջանցքը՝ 13 հոգի, այդ կապն օգտագործում են:
    Գնամ, տեսնեմ ինչ. հնդիկ տղաներից մեկը նստած զրույց է անում լապտոպի օգնությամբ:
    Ասում եմ.
    - Դու ինտերնետ կապ ունե՞ս:
    Պատասխանում է.
    - Այո:
    Ասում եմ.
    - Ես չունեմ, որ խնդրեմ, սարքը կվերաբեռնավորե՞ս:
    Պատասխանը.
    - Վա՛յ, ես անջատել էի սարքը, միացրել իմ լապտոպին: Դու էլ ե՞ս այն օգտագործում: Հիմա հետ միացնեմ:

    Այդպես մեր հնազգի «բարեկամն» իրեն փորձում էր «Արմենտելի» մենատիրական դերում:
    Բայց հետաքրքիրը որն է. այդ կապից օգտվող մնացած մարդիկ նստած զարմացած նայում են էկրաններին, թե՝ այս ինչ բան է, ՑԵՌՆ-ում ու հանկարծ ինտերնետ կապ չկա:

    ---------- Ավելացվել է՝ 22:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:53 ----------

    Անեկդոտ
    Մի ռուսի զանգում են գիշերվա կեսին և ադրբեջանական ակցենտով ասում.
    - Աֆյանսի՛ (Афянсы!):
    - Ինչպե՞ս,- հարցնում է ռուսը:
    - Աֆյանսի՛:
    - Քաղաքացի, դուք ո՞ւմ եք ուզում:
    - Աֆյանսի՛:
    - Այսինքն՝ Ֆանտոմա՞ս:
    - Ֆանտոմա՛ս, Ֆանտոմա՛ս: Վախեցա՞ր:
    ---

    Սա էլ պատմեմ, նոր գնամ: Այսօր ինչ-որ զվարճալի օր է:
    Հեռախոսազանգ: Վերցնում եմ, մեկը դժվարըմբռնելի անգլերենով ասում է.
    - Կարող ե՞մ խոսել Խանջինի հետ:
    Ասում եմ՝ ինչպե՞ս:
    - Ըըը, կարո՞ղ եմ խոսել Ջինխանի հետ:

    - Ըըը, Ջինջինի հետ:
    Ասում եմ.
    - Ուզում եք խոսել Ջանլինի հե՞տ:
    - Այո, այո, Ջանլինի՛ :
    - Աշխատասենյակում չի այս պահին:
    - Իսկ նրա, ըըը՜... ընկե՞րը:
    - Ուզում եք Ջանլինի ամուսնու հե՞տ խոսել:
    - Այո, այո, ամուսնու:
    - Հիմա կփոխանցեմ:

    Ամուսինն էլ կամաց ինձ հարցնում է՝ Ջանլինի հե՞տ է ոզում խոսել (երևի մտածեց՝ հլը տեսնեմ էդ ո՞վ է, որ կնոջս հետ է ուզում խոսել, ինձ էլ ասում է «ընկերը» ): Վերցրեց, պարզվեց իրենց չինացի ընկերներից է, սկսեցին իրենց լեզվով խոսել:
    Ես էլ գիտեի՝ մենակ ես եմ, որ իրենց անուններից գլուխ չեմ հանում:
    Վերջին խմբագրող՝ ars83: 17.06.2010, 21:19:

  21. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.06.2010), A.r.p.i. (18.06.2010), Ariadna (18.06.2010), Chilly (18.06.2010), cold skin (18.06.2010), helium (19.06.2010), Kita (17.06.2010), Moonwalker (11.12.2011), Norton (17.06.2010), SSS (18.06.2010), Tig (18.06.2010), unknown (21.06.2010), Yeghoyan (17.06.2010), Yevuk (17.06.2010), Արևհատիկ (17.06.2010), Դատարկություն (17.06.2010), Երվանդ (17.06.2010), Լեո (20.06.2010), Մանանա (17.06.2010), Մանուլ (21.06.2010), Նաիրուհի (11.12.2011), Ռեդ (17.06.2010), Ռուֆուս (17.06.2010), քաղաքացի (18.06.2010), Ֆոտոն (18.06.2010)

  22. #2247
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քսան տարվա հնության դեպք եմ պատմում , հիանալի հասկանալով, որ ակումբցիների մեծ մասն այդ ժամանակ «տուն- տունիկ» էին խաղում, մի մասն էլ ինչքան ուղեղը լարի , չի հիշելու այդ «նախապատմական» ժամանակները, որովհետև ինքն այդ ժամանակ միաբջիջ տեսքով անգամ գոյություն չի ունեցել: Բայց պիտի նշեմ, որ պատմելիքս դրանից բոլորովին չի տուժի:
    Նոր էի ամուսնացել: Սկեսրայրս խնձոր էր տանում Երևան՝ վաճառելու: «Ժիգուլին» ամուսինս պիտի քշեր: Խնձորի արկղերը բեռնելուց հետո, տեսան, որ հետևում, կարելի է այնպես հարմարացնել , որ մի մարդ էլ նստի: Ամուսինս ասաց՝ արի' գնանք:
    Մեծ խանդավառությամբ համաձայնեցի, ու սկրեսոջս ցուցումի համաձայն, թե «կինը միշտ պիտի ավտոյի առաջի նստարանին նստի», ամուսնուս կողքին բազմած, հասանք Երևան: Հիմա լավ չեմ հիշում, կարծեմ Երրորդ մասի շուկան գնացինք, սկեսրայրիս օգնեցինք տեղ գտնի, մի երկու արկղ խնձոր դրինք կողքին, ավտոն թողեցինք շուկայի կայանատեղում, խնձորը մեջն էր, մենք տրանսպորտիվ գնացինք կենտրոն: Պաղպաղակ կերանք, խանութների ցուցափեղկերին նայելով հասանք «Ռոսսիա»: Մեր բախտից էր երևի.այդ օրը Սովետական Միությունում «Քամուց քշվածները» ֆիլմի պրեմիերան էր: Ու երկրի առաջին սեանսը հեց «Ռոսսիայում» էր՝ առավոտյան ժ.11 ին: Անսպասելի հաջողությունից ոգևորված՝ տոմս գնեցինք ու մտանք կինոն նայելու: Պիտի ասեմ, որ դահլիճը կիսադատարկ էր, մեկ էլ շատ լավ հիշում եմ չոր աթոռները: Իսկ կինոն 3,5 ժամ է տևում:
    Կեսօրն անց էր, դահլիճից կիսաթմրած դուրս էինք գալիս, տեսնենք մի մարդ, ձայնը գլուխը գցած, վիճում է տոմսավաճառի հետ.
    -Ամոթ էլ չեք անում, գետինը մտնե'ք, սուտասաններ, ի՞նչ կա էդ կինոյի մեջ, որ ժողովրդին խաբում եք, տոմս ծախում: Իմ փողը հետ տվե'ք...
    Տոմսավաճառի ձայնը չէր լսվում, երևի արդարանում էր, իսկ տղամարդն իրենն էր պնդում.
    -Բա խի՞ եք աֆիշի վրա ըտենց բան նկարե, որ մարդկանց ֆռռացնե՞ք...
    Ասեմ, որ ազդագրերն այն ժամանակ ձեռքով էին նկարվում, իսկ «Քամուց քշվածներինն» իսկապես շատ վարպետորեն էր արված. Ֆիլմից մի դրվագ էր, երևի միակը, որտեղ Ռեթ Բաթլերը գրկել է Սկառլետին , կրքոտ աչքերով նայում է ու ուր որ է պիտի...
    -Արմեն, էս մարդն ի՞նչ էր սպասում, որ չտեսավ ու հիմա բողոքում է,- հարցրի ամուսնուս:
    -Աֆիշին գրել են՝ հզոր կրքեր ու զգացմունքներ, նա էլ կարծել է՝ էրոտիկա պիտի լինի:
    Կինոյից դուրս գալուց հետո «պեռաշկի» կերանք , մի քիչ էլ զբոսնեցինք, մնացածն արդեն կարևոր չի:
    Այս պատմությունը երկար- բարակ պատմեցի որպեսզի ասեմ. Մեր սիրելի ակումբցիներից Մեկը (մատնացույց չեմ անում, բայց բոլորս էլ գիտենք` ու՞մ մասին է խոսքը), շա՜տ գայթակղիչ վերնագրով օրագիր է բացել: Բայց երբ մտնում ես, տեսնում ես, որ հայտարարվածից մենակ «ամենաանմեղն » է՝ ռոքնռոլլը: Իսկ մնացած թեմաների մասին ակնարկ անգամ չկա:
    Կինոթատրոնում գոռգոռացող տղամարդու օրինակով՝ պահանջում եմ չիրականացած ակնկալիքների փոխհատուցում՝ գրառումների տեսքով՝ համաձայն օրագրի վերնագրի:

  23. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (18.06.2010), Ariadna (18.06.2010), Chilly (18.06.2010), Chuk (18.06.2010), einnA (23.06.2010), Kita (18.06.2010), Kuk (18.06.2010), Mr. Annoying (11.02.2017), My World My Space (18.06.2010), Norton (18.06.2010), Tig (18.06.2010), Yellow Raven (18.06.2010), Yevuk (18.06.2010), Արևհատիկ (18.06.2010), Դեկադա (25.06.2010), Ժունդիայի (18.06.2010), Հայուհի (19.02.2011), Ձայնալար (21.06.2010), Մանանա (18.06.2010), Մանուլ (21.06.2010), Նաիրուհի (11.12.2011), Նարե (18.06.2010), Ուլուանա (18.06.2010), Ռուֆուս (18.06.2010)

  24. #2248
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին ժամանակներս բավական տարածված է երիտասարդների հասարակական ակտիվությունը կամ դրա իմիտացիան: Եվ ահա, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ մեծ թվով մարդիկ կարծես թե մասնակցում են զանազան պայքարների (օտարալեզու դպրոցների բացման դեմ, Մարիամ Սուխուդյանի գործով, Ամառային դահլիճի գործով), սակայն շատ փոքր թիվն է նրանցից իրոք մասնակցում պայքարին: Կոնկրետ իմ օրինակով ասեմ` պայքարս սահմանափակվում է միայն իմ ակտիվությանը դեմ արտահայտվող մի քանի ընկերներիս հետ թեժ բանավեճերով և, ասենք թե, ֆեյսբուքիս գլխավոր նկարը փոխելով: Լավագույն դեպքում բլոգումս մի քիչ բան եմ գրում այդ մասին: Ու գիտե՞ք հետաքրքիրը որն է. որ ես ինձ լրիվ բավարարված ու հասարակայնացված եմ զգում դրանով: Մի՞թե դա ինքնախաբեություն չէ... Նայում եմ, օրինակ, Ֆրանսիայում երիտասարդությունն ինչ է անում իրեն դուր չեկած հարցերի լուծման համար, կամ բազմաթիվ այլ երկրներում... Ինչ է ներդնում այնտեղ այդ պայքարի մեջ հասարակական ստատուսով մոտավորապես ինձ հավասար երիտասարդը, հաստատ շատ ավելի, քան ես: Եվ ի՞նչ... Մի՞թե ես արժանի չեմ իմ երկրի վիճակին... Եսի՞մ...

  25. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.06.2010), einnA (18.06.2010), Kuk (18.06.2010), murmushka (18.06.2010), My World My Space (18.06.2010), Norton (18.06.2010), Tig (18.06.2010), Yevuk (18.06.2010), Արևածագ (18.06.2010), Արևհատիկ (18.06.2010), Դարք (18.06.2010), Երվանդ (18.06.2010), Ձայնալար (21.06.2010), Մանուլ (21.06.2010), Ուլուանա (18.06.2010), Ռուֆուս (18.06.2010)

  26. #2249
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ օր էր... սկսվեց լավ ու ավարտվեց լավ /նշում եմ հատուկ Վիստի համար՝ հաշվի չառնելով այն փաստը, որ ստեղնաշարիս վրա մի պստլիկ միջատ է զբոսնում /
    Օրս լի էր մարդկային բացահայտումներով... թե՛ արտաքին տվյալների բացահայտում, թե՛ ներաշխարհի բացահայտում...չնայած՝ վերջերս ինձ համար մարդկային էության բացահայտումները հիասթափությամբ լի են եղել, անչափ ուրախ եմ, որ այսօրվա բացահայտումներից հետո չեմ հիասթափվել:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (19.06.2010), Շինարար (19.06.2010)

  28. #2250
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ խելագարվում են, այսօր նստեցի տաքսի, թեթև հոտ զգացի և երբ շարժվեցինք մեքենայի մեջ օդ խաղաց և քիչ էր մնում ուշքս գնար:Մարդը կոշիկները հանել էր և մի քանի տարվա նասկիներով գազ, տոռմուզ էր խաղում:
    Ոչ բողոքում եմ, ոչ էլ բարոյահոգեբանական լեկցիաներ գրելու հավես ունեմ, միայն թե զարմանում եմ:

  29. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (10.12.2011), Kuk (19.06.2010), My World My Space (19.06.2010), Ungrateful (20.06.2010), Դարք (19.06.2010), Ռուֆուս (19.06.2010)

Էջ 150 686-ից ԱռաջինԱռաջին ... 50100140146147148149150151152153154160200250650 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •