User Tag List

Էջ 149 686-ից ԱռաջինԱռաջին ... 4999139145146147148149150151152153159199249649 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,221 համարից մինչև 2,235 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2221
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երևանյան պատկեր «Football on my mind» շարքից: Ներեցեք որակի համար՝ հեռախոսով ավելի լավ չստացվեց, այն էլ շարժվող երթուղայինից (բայց աչքս ինչ կադր է բռնում, թափով հանեցի, նկարեցի):
    Օրվա երգը՝

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.06.2010), cold skin (09.06.2010), helium (11.06.2010), Katka (09.06.2010), kyahi (11.06.2010), Lord (09.06.2010), My World My Space (09.06.2010), SSS (09.06.2010), tikopx (09.06.2010), VisTolog (09.06.2010), Yellow Raven (09.06.2010), Yevuk (09.06.2010), Երվանդ (09.06.2010), Էլիզե (09.06.2010), Ժունդիայի (09.06.2010), Հայուհի (09.06.2010), Մանուլ (10.06.2010), Ռուֆուս (11.06.2010)

  3. #2222
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց հետաքրքիր ա, կողքս նստած, նայում ես գործ ա անում կպած, թիմակցի հետ ինչ որ բան ա թունդ քննարկում: Ու մեկել հենց այդ ամենաթեժ պահին, հոպ, ու անձնական օրագրում մի գրառում ա հայտնվում, որի նման գրելու համար առնվազն ինձ անհրաժեշտ ա կտրվել ամեն ինչից: Էտքան բան հիշել, խտացնել ու ձևակերպելու համար ահագին պետք ա կենտրոնանալ, էլ ուր մնաց մի հատ էլ կողքից խորացած գործ անել: Տենց բան մենակ աղջիկներն են կարողանում Սիրում եմ կողքս նստող Նապոլեոնին

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.06.2010), Dayana (10.06.2010), Katka (11.06.2010), matlev (09.06.2010), Meme (11.06.2010), Rhayader (09.06.2010), unknown (09.06.2010), Դարք (11.06.2010), Ռուֆուս (11.06.2010)

  5. #2223
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապ ու օրագրային` թեկուզ և ոչ ստեղծագործական

    Էրեխեք ջան, մի բան ասեմ, չնեղանաք: Էդ որ մտնում եք ու մի հանգի իրար հետևից “Շնորհավոր“ գրում` սկի կողքը անունս էլ չգրելով, իմաստը ո՞րն է: Թե չեք ճանաչում ինձ, ձեր անէմոցիա շնորհավորանքը ոչ ձեզ է պետք, ոչ ինձ: Իսկ թե ճանաչում եք ու մեկա ուրիշ բան չկա գրելու, ավելի լավ է բան մի գրեք. էդ մի ստանդարտ բառը հաստատ շնորհավորանք չի, այլ ընդամենը վերաբերմունքի ցուցադրություն:
    Ես ձեզնից ոչ մի բան չեմ ակնկալում, ընդհանրապես մի գրեք. ձեր անիմաստ (կամ մեջը լրիվ ուրիշ իմաստ դրած) մի բառը ինձ առնվազն տհաճ է:
    Մի խոսքով, դադարեցրեք էդ շնորհավորանքի թեման: Իմ երեսունամյակն է. տրամադրությունս մի փչացրեք: Հա՞:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (12.06.2010), einnA (11.06.2010), Gayl (11.06.2010), Lord (11.06.2010), StrangeLittleGirl (11.06.2010), unknown (11.06.2010), VisTolog (11.06.2010), Դարք (11.06.2010), Երկնային (11.06.2010), Ռուֆուս (11.06.2010)

  7. #2224
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Դու անկանխատեսելի ես, դու ոչ ստանդարտ ես, դու ֆիզիկո՛ս ես»

    Իմ անուշադիր գործողությունների շարքից հերթական դրվագը: Մեր միջանցքում տպիչ են տեղադրել: Բոլորիս տեղեկացրին, հասցեն տվեցին, միացանք, փորձեցինք տպել (ես տպեցի "Speeches in World History" գրքից Dan, duke of Zhou-ի ճառը. հեսա չինացի աշխատակիցներս Իսպանիայից վերադառնան, նվիրեմ իրենց): Ամեն ինչ նորմալ անցավ, որոշեցի մի հատ էլ «կծիչ» (stapler) ուզեմ քարտուղարությունից (էն որ թղթերը «կծում», միացնում է իրար): Գնացի, վերցրի. «կծիչն» էլ տվեցին, մի բուռ էլ ամրակ հետը: Բերեցի, որ ամրակները տեղադրեմ մեջը, չեն մտնում: Գնացի, ասացի՝ այսպես, այսպես, չի մտնում, մի հատ նայեք՝ ավելի նեղը չունե՞ք: Մի քարտուղարուհին գնաց կանչեց մյուսին, միասին նայեցին, վերջը մյուսն ասում է՝ բայց սրանք ստանդարտ բաներ են, պիտի որ մտնեն: Բացեցինք «կծիչը» մտցրինք, տեղավորվեց: Դու մի ասա՝ ես ուրիշ կողմից էի փորձել տեղադրել Առաջին քարտուղարուհին ասում է. «Դու որ բացեցիր, ցույց տվիր, թե ինչպես ես մտցրել, մի պահ ես էլ շփոթվեցի (իբր որ թարս եմ պահել, էլի): Դե, ես ֆիզիկոս չեմ»: Ասա, հազար տարի աշխատում ես ֆիզիկոսների հետ, էլ ի՞նչ՝ ես ֆիզիկոս չեմ: Ասում եմ՝ ես էլ ֆիզիկոս չեմ: Մի հատ նայեց վրաս «համոզվա՞ծ ես» դեմքի արտահայտությամբ, ասում է՝ դե համարյա ֆիզիկոս ես, էլի: Ինչպես մի լավ մարդ կասեր «Ֆիզիկայի ինստիտուտի օդը շնչել ես»:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.06.2010), cold skin (14.06.2010), Kuk (12.06.2010), Norton (12.06.2010), Yevuk (12.06.2010), Արևածագ (12.06.2010), Դատարկություն (11.06.2010), Էլիզե (11.06.2010), Հայկօ (11.06.2010), Շինարար (11.06.2010), Ռուֆուս (11.06.2010)

  9. #2225
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու սպանում ես իմ մեջ ապրող "ես"-ը: Ախր դա այն նույն "ես"-ն է, որը մի ժամանակ քեզ համար գրավական եղավ ինձ սիրելու: Դա այն հատկանիշն է, որը ես իմ մեջ ամենից շատն էի հարգում ու փայփայում: Սպանում ես, ու ես ոչինչ չեմ կարողանում անել, որովհետև սիրում եմ քեզ:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (12.06.2010), Enigmatic (12.06.2010), Kuk (12.06.2010), Meme (11.06.2010), SSS (12.06.2010), Yevuk (12.06.2010), Արևհատիկ (23.04.2012), Ժունդիայի (11.06.2010), Հայուհի (11.06.2010), Մանուլ (11.06.2010)

  11. #2226
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ, երբ Ակումբում ներդաշնակ գրառումներ եմ հանդիպում: Այսօր, որ թեման (հատկապես օրագրայինները) ընթերցում եմ, միմիայն սեր, համբերատարություն ու լավատեսություն եմ տեսնում: Կատարյալ օր է ինձ համար: Դե ինչ արած, Ակումբը դարձել ա կենսակերպիս միջոցներից մեկ: Ապրեք բոլորդ:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 11.06.2010, 20:26:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (12.06.2010), My World My Space (12.06.2010), SSS (12.06.2010), Դարք (11.06.2010), Հայուհի (11.06.2010), Մանուլ (11.06.2010), Շինարար (11.06.2010), Ռուֆուս (11.06.2010)

  13. #2227
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու՜՜խխխ... անձրևա գալու... դաս էլ չկա սովորելու Ուզածիս չափ կվայելեմ անձրևի ձայնը, սառը քամին, տերևների ու պատուհանիս ապակիների կռիվը

    Սիլում ե՜՜՜մ
    Нет без правил игры, есть игра по неволе!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դարք (11.06.2010)

  15. #2228
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ անձրևից հետո եղող սառնոտ, անուշ օդը, ծառերի թաց կեղևի, տերևների, խոտի հոտը Այնքան հրաշալի անձրև է մաղում, կվայելեմ դեպի կացարանս քայլելիս:

    Իսկ մինչ այդ Ռավելի «Pavane pour une infante défunte»-ն եմ լսում (Պավան(ա) [16-րդ դարի դանդաղ եվրոպական պար] հանգուցյալ արքայադստեր համար):
    Հովհաննես-Փիլիպոս (կամ էլ Ժան-Ֆիլիպ) Կոլարի կատարումը, իմ կարծիքով, շատ գեղեցիկ է.

    Ստեղծագործությունը մոտս միշտ ասոցիացվում է Չառլզ Դիկենսի «Great Expectations»-ի այս դրվագի հետ, (գլուխ XI): Փորձեմ թարգմանել:

    - Այդ դեպքում գնա դիմացի սենյակը,- ասաց նա (միսս Հավիշամը)՝ սմքած ձեռքով ցույց տալով ետևումս գտնվող դռանը,- և սպասիր այնտեղ, մինչև ես գամ:
    Ես անցա աստիճանավանդակով և մտա նրա ցույց տված սենյակը: Ցերեկային լույսն այս սենյակից էլ էր ամբողջովին վտարված, օդը ծանր էր: Օջախում քիչ առաջ կրակ էին վառել, որն ավելի հակված էր մարելուն, քան վառվելուն, և սենյակի ծուլորեն անշարժացած ծուխն ավելի սառն էր թվում, քան օդը՝ կարծես մառախուղը մեր ճահիճների վրա: Օջախի վերևի դարակին դրված մոմերի սառը ճյուղերը հազիվ լուսավորում էին սենյակը, կամ, ավելի ճիշտ, հազիվ ցրում էին նրա խավարը: Սենյակը մեծ էր, ես կասեի, ժամանակին նույնիսկ գեղեցիկ էր եղել, բայց յուրաքանչյուր տեսանելի առարկա այստեղ պատված էր փոշու և բորբոսի շերտով և փխրվում էր: Ամենանկատելի իրը երկար սեղանն էր, որի վրա սփռոց էր փռած, կարծես այն պատրաստում էին խնջույքի համար, երբ տունն ու ժամացույցները քարացան: Սփռոցի կենտրոնում ծաղկաման հիշեցնող մի բան կար. այն այնքան խիտ էր պատված սարդոստայններով, որ գրեթե աննշմարելի էր, և, դիտելով այդ դեղնագույն տարածությունը, որի մեջտեղից այն աճում էր սև սնկի նման, տեսա կետիկապատ թաթերով և մարմնով սարդերի, որոնք ներս ու դուրս էին վազում նրա միջից, ասես սարդերի համայնքում մի մեծ իրադարձության մասին լուր էր հենց նոր տարածվել: Ականջիս հասավ նաև պատի անցքերում վազվզող մկների ձայնը. երևի նրանք նույնպես հետաքրքրված էին միևնույն իրադարձությունով: Իսկ սև բլոճները ուշադրություն չէին դարձնում այդ իրարանցումին. նրանք շաշափելով քայլում էին օջախի շուրջը ծանր ծերունական քայլերով, կույրերի կամ խուլերի նման, , թվում էր, իրար հետ էլ լավ հարաբերությունների մեջ չէին:
    Այդ սողացող միջատներն ամբողջությամբ գրավել էին ուշադրությունս, և ես հեռվից հետևում էի նրանց, երբ միսս Հավիշամը
    ձեռքը դրեց ուսիս: Մյուս ձեռքով նա հենվել էր ձեռնափայտին: Կարծես այս վայրի տիրուհի կախարդ լիներ:
    - Սա,- ասաց նա՝ ձեռնափայտով ցույց տալով երկար սեղանը,- այն տեղն է, որտեղ ինձ դնելու են, երբ մահանամ: Նրանք գալու են և նայեն ինձ այդտեղ:
    Աղոտ զգացումով, որ ուր որ է, նա կբարձրանա սեղանին և կմահանա նրա վրա, ինչպես շուկայում տեսած այն սարսափելի մոմե արձանիկը, ես կծկվեցի նրա հպումից:
    - Ի՞նչ ես կարծում, սա ի՞նչ է,- հարցրեց նա՝ նորից ձեռնափայտն ուղղելով սեղանի կողմը,- այնտեղ, սարդոստայնների տակ:
    - Չգիտեմ, տիկին, չեմ կարող գուշակել:
    - Դա մեծ տորթ է: Հարսանեկան տորթ: Իմը:
    Չգիտեմ՝ ինչպես է առաջացել մոտս այս ասոցացիան, բայց շատ ներդաշնակ են երաժշտությունն ու տեքստը:

    Խաղաղ գիշեր:
    Վերջին խմբագրող՝ ars83: 12.06.2010, 01:45:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (12.06.2010), Kuk (12.06.2010), murmushka (12.06.2010), SSS (12.06.2010), Yevuk (12.06.2010), Դատարկություն (21.07.2010), Ռուֆուս (12.06.2010), Ֆոտոն (14.06.2010)

  17. #2229
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ են մարդիկ այդքան կեղծավոր:Այն է վատ, որ մարդկության մոտ 90 տոկոսը կեղծավոր են:
    Տանել չեմ կարողանում, երբ հետևից խոսում են, բայց ուրախ եմ, որ մայրիկիցս մի գիծ եմ ժառանգել, ինչ զգում եմ դեմքին ասում եմ, այսինքն դեմքին ասող եմ: Ճիշտ է, այդպես կոպիտ է, բայց ներսն է մաքուր, քան սիրալիր և նուրբ, բայց մեջը «կեղտ»:
    Ցավոք իմ շրջապատում շատ են այդպիսինները, ես դա նոր եմ նկատում:
    Երևի թեման սխալ չեմ ընտրել:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (15.06.2010), Smokie (12.02.2012), unknown (15.06.2010), Հայուհի (12.06.2010)

  19. #2230
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հմմ, ես էլ եմ ուրախ, որ նորից բացվեց թեման...
    գիտեք, երեկ մի հատ անիմացիա եմ նկարել, կըանքիս առաջին գործն էր էտ ոլորտում, ասում են վատ չի ստացվել թեման "ժամանակ"ն էր, բայց իմ մոտ լրիվ բնապահպանական ա ստացվել, հա ու մի հատ հանճարեղ պահ կա էտ ամեն ինչի մեջ, երբ երեխան մտածումա, որ եթե բոլորը միաժամանակ մի ուղղությամբ քայլեն, Երկիրը կսկսվի ավելի արագ պտտվել իրականում եղբայրս էր փոքր ժամանակ տենց մտածում, հա, մեկ ել մտածում էր, որ տերևների շարժվելուցա քամի լինում, ոչ թե հակառակը
    ի դեպ, դնեմ, դուք էլ նայեք
    mananart.blogspot.com

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (14.06.2010), AniwaR (14.06.2010), Meme (14.06.2010), unknown (15.06.2010), Yeghoyan (16.06.2010), Yellow Raven (14.06.2010), Yevuk (14.06.2010), Դատարկություն (14.06.2010), Դարք (14.06.2010), Հայուհի (14.06.2010), Միքո (14.06.2010), Ֆոտոն (14.06.2010)

  21. #2231
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի ֆիլմի ու իրականության խաչմերուկում եմ՝ գրեմ:

    Այսօր որոշեցի նայել մի ֆիլմ, որտեղ պատմվում էր մի երիտասարդ աղջկա մասին, որի մեջ «բնակություն էին հաստատել» չար ուժերը:
    Մի քիչ փորձեմ գեղարվեստորեն ներկայացնել...

    Լուռ է: չկա ոչ մի ձայն, ոչ մի լույս: Միայն համակարգչի էկրանի լույսն է, որ լուսավորում է մի փոքրիկ հատված, ավելի անտեսանելի դարձնելով «հետին պլանը»: Արդեն ուշ գիշեր է: փողոցներում չկա ոչ մի լույս, ոչ մի շենք չի լուսավորվում: Միայնակ նստած եմ նոթի առաջ, և իմ միստիկ, սարսափ ֆիլմն եմ նայում: Ֆիլմն էլ բավականին լարվածություն առաջացնող էր: Դրան նպաստում էր գիշերը, յուօրինակ լռությունը… մթության մեջ միստիկ ինչ-որ բան գտնելու, տեսնելու ցանկությունը: ժամերը գնում են, ֆիլմը շարունակում է իր ընթացքը, այնպես, որ չես նկատում թե ոնց անցավ այդ երկու ժամը: Մոտենում էին ֆիլմի վերջին րոպեները՝ ամենալարված ու սպասումներով լի: Հանկարծ, ամենաթեժ պահին, երբ ամբողջ միտքդ ուղղված է դեպի ֆիլմի ներկա իրավիճակը հասկանալուն, երբ դրա պատճառով լարված են մարմնիդ մկանները, դրսի ուժեղ քամուց շրխկալով բացվում է լուսամուտը, վարագույրը քամուց սկսում է «ալիքներ տալ», որից ինչ-որ ձայներ էին առաջանում: Միանգամից կանգնեցրի ֆիլմի ընթացքը: Նայեցի ժամին՝ 2:22: չէ՛, դա սովորական ժամ է: Ուրիշ բան, եթե 3:00 լիներ (): Հանեցի ականջակալներս, փորձեցի համակարգչի արձակած լույսով լուսավորել շուրջս, գոնե հասկանալու համար թե ինչ էր տեղի ունեցել: Միացրեցի հեռախոսի «ֆանարիկը» ու գնացի դեպի սենյակային լույսի աղբյուրը: չխկ-չխկ.. հմմ, չմիացավ: (լույս չկար) ի՞նչ է կատարվում. չլինի՞ իսկապես սև ու մութ ուժերն են եկել ինձ մոտ... Հեռախոսի լույսն օգնեց հասնել լուսամուտի մոտ: Նայեցի շուրջս.. սակայն ոչինչ չէր երևում: Միայն Վեներան էր իր պայծառությամբ զարդարել երկինքը:

    Նե՜նց լավ քամի էր:

    Ի դեպ, այս դեպքից հետո հասկացա, որ եթե նման մի բան է լինում, անհրաժեշտ է ուղղակի մի փոքրիկ աղմուկ, որպեսզի հանգստանաս…

    ՀԳ Անկապ վերջաբան:

    Հավելում
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 14.06.2010, 02:53:


  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (14.06.2010), AniwaR (14.06.2010), Gayl (14.06.2010), helium (14.06.2010), Magic-Mushroom (26.06.2010), unknown (15.06.2010), Yeghoyan (16.06.2010), Yellow Raven (14.06.2010), Yevuk (14.06.2010), Էլիզե (14.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Հայուհի (14.06.2010), Ռուֆուս (14.06.2010)

  23. #2232
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիտասարդականից մետրո եմ նստում…
    Վագոնը կիսադատարկ էր, գնացի նստեցի վերջի նստարանին /վագոնի վերջում 2-3 հոգու համար նախատեսված նստարաններ են` այ դրանցից մեկի վրա/: Դեմս նստած են 2 աղջիկ, կվարտալի լեքսիկոնով ասած` «Ռոքեր-ոտ», տոլի Էմօ… չնայած դրանք սաղ իմ համար նույն… մմմ... «բանն» են:
    Հեռախոսիս մեջ խորացած գնում եմ, միամիտ աչքս դրանց վրա ընկավ` կպած ինձ էին նայում, ես էլ սկսեցի առանց աչք փախցնելու նայել… մեկը լավիկն էր, սիրուն ոտքերով, սև երկար մազերով, մռուտ դեմքով ու մեծ… հա, իսկ էն մյուսը գեշո էր:
    Նաուշնիկներս հանեցի ու զգացի, որ իմ մասին զրույց ա գնում`
    - Ուրեմն մազերը սե՜նց կտրենք, առաջ սանրենք, թեք չոլկա անենք…
    - Ահա, սառոչկայի տեղը մայկա ու կեդեր հագցնենք` սև գույնի:
    - Բա ձեռնե՞րը:
    - Եսի՞մ: Հա, թրաշն էլ սեե՜նց դզմռտենք՝ վերջ կլինի:
    - Լսի՜, բայց ոնց որ քյարթու ա:
    - Դժվար, երևի աշխատում ա, ստիպված կլասսիկ ա հագնվում:
    - Կարողա, ոչինչ կփոխենք:
    Հագնված էի հնարավորինս դասական, մազերս հետ սանրած:
    Հազիվ էի ինձ զսպում, ուզում էի ասել, որ իրանց թայ ծառերը շուտվանից կտրել են, տարիքով աղջիկներ եք` ամոթ ա:
    Հազիվ էի զսպում, որտև հետաքրքիր էր մի տեսակ:
    Հասանք «Մարշալ Բաղրամյան», սրանք տեսան, որ չեմ իջնում ուրախացան`
    - Վա՜յ, մեր հետ բարեկամություն ա գալի, թխի
    - Ուռա՜:
    Ձեռք ձեռքի տվեցին, թխեցին իրար, և այլն:
    Ուշադիր լսում էի, նորից իմիջս էին քննարկում /փոխում/ ինձ նայելով:
    Հասանք Բարեկամություն, գնացի կանգնեցի դռան մոտ, եկան կանգնեցին հետևս:
    Էլ ավելի բարձր քննարկելով հետևիցս դուրս եկան ու արագ-արագ, հետ չմնալու համար քայլեցին հետևիցս`
    - Նայի, լավ բոյով ա, իրան սենց ջինս կսազի, քիփոտ մայկա կհագցնենք:
    - Հա՜, դե արի, արի, արագացրու:
    Դուրս եկա, բարեկամության մետրոյի մոտի տոնավաճառը / չգիտեմ, կոնկրետ էդ տոնավաճառ ա, թե ինչ ա…/ կռուգով ֆռում եմ, որ դուրս գամ իմ կանգառի մոտ, սրանք էլ հետևիցս, տաղավարներում արդեն հագուստ ընտրելով` իմ համար:
    - Նայի, նայի, այ էն սև կեդերը ինքն ա:
    - Ուհու, էն մայկան էլ կվերցնենք, կսազի:
    - Տանելու եմ մեր տուն իրան, պահեմ, լավն ա:
    - խա-խա՜, խի-խի՜…
    Որոշեցի 1 կռուգ էլ ֆռալ, համոզվելու համար, որ սրանք հաստատ կտցրած են ու անելու բան չունեն:
    Ֆռացի, սրանք շարունակում էին ինձ հետևել: Ճանապարհին, սրանք հանդիպեցին ծանոթ աղջկա, ինձ մատնացույց անելով, 2 բառով ինձ ներկայացրեցին… էդ աղջկան ցրեցին ու շարունակեցին իմ համար շորեղեն ընտրել:
    Խոսքը նորից կեդերից գնաց, հասել էինք արդեն իմ կանգարի մոտ տանող ելքին… Կանգնեցի ու ֆռացի, սրանք մի պահ խառնվեցին իրար, կանգնեցին ու զարմացած նայեցին ինձ: Հայացքս թեքեցի սև մազերովի վրա`
    - Մռութ, ես սև կեդեր չեմ սիրում, սաղ նշածներիդ հետ համաձայն եմ, մենակ էդ կեդերի մոմենտը մի բան անենք` փոխենք էլի:
    Կանգնած են, ոչ ձեն են հանում, ոչ էլ հայացքներն են թեքում, Էդ պահին հեռախոսիս զանգ ա գալի, ջեբիցս հանում եմ հեռախոսը, Էլի նայում եմ սրանց`
    Լավ, դե ես հելա, վռազ եմ… դուք ընտրեք, տեսեք ինչ էք անում, ես 2 օրից էլի մետրո եմ նստելու:
    Ֆռացի, հեռախոսս վերցրեցի ու խոսալով դուրս եկա մետրոյից… էլ չեկան :

  24. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.06.2010), Amaru (17.06.2010), Chilly (14.06.2010), einnA (15.06.2010), Enigmatic (14.06.2010), Farfalla (14.06.2010), helium (14.06.2010), Kita (14.06.2010), Kuk (14.06.2010), Ribelle (16.06.2010), Sona_Yar (14.06.2010), unknown (15.06.2010), VisTolog (14.06.2010), Yellow Raven (14.06.2010), Դարք (14.06.2010), Էլիզե (14.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Հայկօ (14.06.2010), Հայուհի (14.06.2010), Նաիրուհի (11.12.2011), Նարե (14.06.2010), Ռուֆուս (14.06.2010)

  25. #2233
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ պատահաբար հայտնաբերեցի, որ շատ մոտ ընկերներիցս մեկը ինձ իր Սկայպի կոնտակտների միջից ջնջել էր: Ճիշտն ասած, շատ անսպասելի էր, սկզբում բավականին ջղայնացա, նեղացա, հետո մտածեցի, որ երևի ես եմ մեղավոր, ինչ-որ մի բան սխալ եմ արել, ինքն էլ ինձանից նեղացել ու ջնջել ա... Հետո իրար հետ խոսեցինք, բոլոր հարցերը պարզեցինք ու ինձ նորից ավելացրեց կոնտակտների մեջ:

    Դրանից հետո մոտս բզիկ առաջացավ, ժամանակ առ ժամանակ ստուգում էի, արդյո՞ք ուրիշ մեկը ինձ Սկայպից չի ջնջել: Լավ ա, մի քանի հոգի, ում հետ էդքան էլ ցանկություն չունեի շփվելու ինձ հեռացրել էին, ես էլ հանգիստ խղճով իրենց ջնջեցի

    Էսօր մի շաբաթ բացակայելուց հետո նորից Սկայպ եմ մտնում ու հայտնաբերում եմ, որ էդ մարդը նորից ինձ ջնջել ա... Էս անգամ իրոք չգիտեմ ինչն էր ինձ Սկայպից հեռացնելու պատճառը Չեմ հիշում, որ իրեն վատություն արած լինեմ, չգիտեմ ինչ ասեմ...
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (14.06.2010), Meme (14.06.2010), unknown (15.06.2010), Մանուլ (14.06.2010), Միքո (14.06.2010), Ֆոտոն (14.06.2010), Ֆրեյա (14.06.2010)

  27. #2234
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ ծանոթներիցս մեկն ասաց.
    -Ի՜նչ էլ մի խրվել ես ակումբում...
    Ամենացավոտ տեղիս կպավ: Խրվե՞լ... իհարկե խրվել եմ: Եթե գրեթե երկու տասնամայակ մարդուն զրկես նրանից, ինչն իր կյանքի համար ամենակարևորագույնն է եղել, ինչի հետ կապվել են բոլոր երազանքներն ու մասնագիտական հմտությունները, եթե մարդուն զրկես հայերենով շփվելու հնարավորությունից, իհարկե՝ նա կվերցնի ու կխրվի «Դար»-ում: Անընդհատ մտածել եմ, որ այս աքսորը գուցե Աստծո պատիժն էր, կամ էլ ինչքան էլ անհեթեթ է հնչում, ինչ որ մեկի անեծքը: Մի տղա կար, շատ էր սիրում ինձ: Նա գնաց բանակ, իսկ ես վերցրի ու ... ամուսնացա ուրիշի հետ: Բանակում ուզել էր ինքնասպան լինել, փրկել էին: Մայրն ինձ անիծելով ման էր գալիս... Իսկապես անհեթեթ է, բայց տարիների հեռվից ինչքան էլ քննում եմ, չեմ կարողանում հասկանալ. ինչու՞ հենց այսպես պիտի լիներ: Փիլիսոփա քեռիս ամեն կերպ ինձ համոզում էր. «Մասնագիտություն սովորի, գործ չունես էդ «քամու» ֆակուլտետի հետ»: Բանասիրականի մասին է խոսքը: Իմ ընդունելության տարիներին մրցույթը լինում էր քսան հոգի՝ մի տեղի համար: Իհարկե՝ ընդունվելուց հետո էլ տեսա, որ իսկապես գիտելիքներով ընդունվածները 3- 4 հոգի են: Աբխազիայից քույրեր կային. առաջին թելադրության մեջ նրանցից փոքրը՝ 56, իսկ մեծը՝ 64 ուղղագրական սխալ էր թույլ տվել: Նրանք էլ էին ընդունելության մրցույթն «անցել»: Հետո կամաց- կամաց ծանոթանալով իմացա, որ կուրսում «պատահական» մարդիկ գրեթե չկան: Բայց սա չի կարևորը: Կարևորն այն է, թե ինչքա՜ն ջանքեր ու նյարդեր էին ծախսվել ընդունվելու համար, ինչքան շատ էի ուզում, ինչքա՜ն էի սիրում, ի՜նչ հաճույքով էի սովորում: Եվ ի՞նչ... Կյանքի դաժան ալիքը շպրտի քեզ մի ափ, որտեղ ո'չ դու ես պետք, ո'չ քո իմացած սիրելի հայերեն- մասնագիտությունը մի գրոշ արժի: Ու այն ամենը, ինչ իսկապես սիրում ես, առանց որի կյանքդ վերածվում է բույսի գոյության, այդ ամենը մնա անհասանելի հեռվում: «Աքսոր՝ առանց նամակագրության իրավունքի»: Իհարկե, իմ շրջապատում էլ հայեր կան, ում հետ շփվում եմ, բայց առօրյա կենցաղային, խաշի ու իրենց առևտրի թեմաներն ինձ երբեք չե՜ն գոհացրել: Դրա պատճառով էլ այդքան հեշտությամբ « խրվել» եմ ակումբում: Վերջապե՜ս կարող եմ խոսել նրա մասին, ինչն ինձ համար իսկապես կարևոր ու նրանց հետ, ով հասկանում է, թե խոսքն ինչի՞ մասին է: Վերջապես «աքսորյալիս նամակագրության իրավունք է տրված»:
    Տե'ր Աստված, գոնե սա շատ չհամարես:

  28. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.06.2010), Amaru (17.06.2010), Chuk (14.06.2010), einnA (15.06.2010), Malxas (06.11.2010), Meme (14.06.2010), Norton (14.06.2010), Ribelle (16.06.2010), SSS (15.06.2010), unknown (15.06.2010), VisTolog (14.06.2010), Yevuk (15.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Հայուհի (15.06.2010), Մանուլ (21.06.2010), Նարե (15.06.2010), Ուլուանա (14.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Ֆոտոն (15.06.2010)

  29. #2235
    ֆուտբոլ նայել չեմ սիրում Lord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2010
    Հասցե
    տարածքում
    Գրառումներ
    735
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վաղը իմ ամենամոտիկ երկու ընկերները բանակ են գնում, իրանք շատ ուրախ են(կարող է և ոչ, ուղակի այդպես են ցույց տալիս), բայց ես տխրում եմ, չեմ ուզում, որ գնան, մտածում եմ որ հնարավոր լիներ երկուսի տեղնել նորից կգնայի կծառայեի, ես այդ ամենի միջով անցել եմ և չեմ ուզում որ իրանք էլ այդ ամենի միջով անցնեն, չեմ ասում որ չեն կարողանա, հաստատ կարան, միգուցե և ինձանից լավ, բայց էլի չեմ ուզում, լավ բաներ շատ կտեսնեն, բայց ետ լավը շատ չնչին է այն վատի դիմաց որ նրանց սպասվում է, ես համոզված եմ որ նրանք ամեն դժվարություն կհաղթահարեն, բայց ինչ գնով, նրանց նյարդերի, նրանց առողջության, մի կողմից կարոտն է խեղտելու , մյուս կողմից կապանքներն են կոկորդը խեղտելու, բայց հետո մտածում եմ, լավ է ամեն ինչին էլ մերջ կա, թեկուզ և շատ երկար է թվում, պատկերացնում եմ որ հետ են գալու ամեն ինչը հաղթահարած, ավելի ուժեղ, արդեն աշխարհին ուրիշ ձև են նայելու՝ նորովի, մեծական, և այդ ամենից հետո ոչինչ չի կարող նրանց կանգնեցնել իրենց ճանապարհին և ուրախանում եմ
    Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում

  30. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (15.06.2010), Agni (15.06.2010), AniwaR (15.06.2010), Chuk (14.06.2010), Farfalla (15.06.2010), Gayl (15.06.2010), Meme (15.06.2010), My World My Space (14.06.2010), Norton (14.06.2010), SSS (15.06.2010), tikopx (15.06.2010), unknown (15.06.2010), VisTolog (15.06.2010), Yeghoyan (16.06.2010), Yevuk (15.06.2010), Դարք (15.06.2010), Երկնային (15.06.2010), Ժունդիայի (15.06.2010), Մանանա (15.06.2010), Մանուլ (21.06.2010), Միքո (15.06.2010), Նարե (15.06.2010), Շինարար (14.06.2010), Ռուֆուս (15.06.2010), Ֆոտոն (15.06.2010)

Էջ 149 686-ից ԱռաջինԱռաջին ... 4999139145146147148149150151152153159199249649 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •