Գիտես ինչ եմ սովորել՞
Ապրել առանց քեզ...
Գիտես ինչ եմ սովորել՞
Ապրել առանց քեզ...
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Ինչ անկաաաապ օրա..
Հերիք չի սաղ ձանձրալի էր, փորձեցի դաս սովորել, ու ......
լույսեեեեերը տարաաան... մամմմա ջան
հիմա էլ տվեցին, բայց էլ դաս սովորող չկաաաա
կլասնիկի հավես չկա....
հավես չկա...
ալրում եմ նույնիսկ ալարել![]()
- Նայի, Ման. նե՜նց լավ զգացողություն ա, որ դու վախենում ես (ես կասեի` քեզ վախեցնում են), ու հենց էդ պահին քեզ փրկում են:
Հեհ, բա որ չհասցրի՞ն...
Վերջին խմբագրող՝ Մանուլ: 18.02.2010, 01:07:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Legolas (18.02.2010), Yellow Raven (18.02.2010), Աբելյան (18.02.2010), Ֆոտոն (18.02.2010)
Ինչի՞ են մարդիկ էսքան դունդուկ![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Տրամադրությունդ արդեն բարձր է....
Պատահում է, որ առավոտից նամռոտ տրամարդություն ունես։ Ու հենց այդ օրը կռվում ես ամենամոտիկ ընկերոջդ հետ։ Ու մտածում ես. «Ա, դե հերիք է ինչքան հետը ընկերություն արեցի։ Քսան տարի.... Արդեն հոգնել եմ։ Անհասկացողի մեկնա...»։ Բայց հետո երեկոյան քայլում ես ու ինքդ քեզ նախատում։ Մոտենում ես հեռախոսին, ու հենց էդ պահին զանգ է գալիս։ Վերցնում ես։ Ինքն է. «Արտ, կներես, չափերս անցա»։ Իսկ դու էլ ասում ես. «Հա, ընկեր, ճիշտ ես ասում էրկուսս էլ չափերներս անցանք, արի վաղը հանդիպենք խոսենք, կարոտել եմ քեզ»։ Դնում ես լսափողը ու տրամադրությունդ արդեն բարձր է
Կամ գալիս է գարունը, ինչպես շուտով մեզ մոտ։ Շկաֆից հանում ես աշնանից նաֆթալին դրված քո ամենասիրած պիջակը ու հագնում ես։ Դուրս ես գալիս փողոց, ձեռքդ մտցնում ես գրպաններից մեկը ու գտնում ես անցած տարվանից մնացած հազար դրամ
։ Էղածը բան չի՝ թղթի կտոր, բայց տրամադրությունդ արդեն բարձր է
Կամ հարևանդ մեքենա է առնում, ու մի քանի շաբաթ գիշերները էդ մեքենայի սիգնալիզացիայի ձայնից չես կարողանում քնել։ Բայց մեկ էլ զգում ես, որ էս երկու գիշեր է արդեն լավ քնում ես։ Մի օր էլ է անցնում՝ էլի հանգիստ ես քնում։ Չորրորդ օրը, հինգերորդ...։ Հետո շաբաթվա վերջում հանդիպում ես էդ հարևանիդ, ու հարցնում ես՝ «Գև ջան, ո՞նց ես»։ Ինքն էլ թե. «Է՜, ապեր, մեքենաս գողացել են»։ Ու դու այդ պահին տրագիկ հայացքով, գլուխդ օրորելով՝ «Վա՜յ, ի՜նչ վատ բան է եղել....»։ Բայց հենց էդ պահին տրամադրությունդ արդեն բարձր է![]()
Կամ էլ քո էն վերևում նշված սիրած պիջակովդ փողոցում ման ես գալիս, մեկ էլ մյուս մայթում մի գեղեցիկ աղջիկ ես տեսնում ու ինքը քո վրա մի վայրկյանից ավել է նայում։ Դու գիտես, որ էլ կյանքում իրան չես տեսնելու, երբեք հետը չես խոսալու, բայց տրամադրություն արդեն բարձր է(դե հասկացաք, մաքուր, մանկական փոխհարաբերությունների մասին եմ խոսում)
Կամ մտնում ես խանութ բոթաս առնելու։ Էս ես փորձում, էն մյուսը։ Մեկ էլ տեսնում ես մի փոքրիկ տղա մամային համոզում է իրեն առնել այդ բոթասից, իսկ մաման էլ, թե. «Էս քառորդ երեք հատ հինգ կունենաս կառնեմ»։ Ու հենց էդ մոմենտին, դու հասկանում ես, որ բոթաս առնելու համար դու կարիք չունես լավ սովորելու, քեզ խելոք պահելու.... Դու արդեն մեծ մարդ ես, դու ես որոշումներ կայացնում, դու կայացած մարդ ես, ունես քո կյանքը, ինչ կուզես կառնես, ունես աշխատանք, պլաններ ապագայի համար, ունես ընկերներ, էս երեկո իրենց հետ հանդեիպելու ես ժամանակ անցկացնելու և ուրախանալու, կյանքդ եռում է։ Ու մտածում ես. «Ես մեծ մարդ եմ»։ Ու տրամադրությունդ արդեն բարձր է
Ու էդ ամեն ինչից հետո մեքենայովդ գնում ես ու մեկ էլ գայիշնիկը կանգնացնում է։ Տրամադրությունդ ընկնում է, հիշում ես էն անեկդոտը, որ երջանկությունն ու ուրախությունը հյուր են գնում ու գայիշնիկը կանգնեցնում է։ Կամ որ, Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա ու էլի գայիշնիկը կանգնեցնում է։ Ու էդ պահին ջղայնացած հանում ես անձնագիրդ, պռավաներդ ու մեջը փող դնելով պատրաստվում ես մեկնել գայինշիկին, ու հենց էդ պահին ինքը ասում է. «Գիտեք փողոցի շարունակությունը քանդված է ու լավ կլինի էս մյուս փողոցով գնաք, որ հետո իզուր տեղը հետ չգաք»։ Ու դու ասում ես. «Օ՜, շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում։ Ու մեկ անգամ ևս շնորհակալություն», ու մեքենայովդ գնում ես։ Ու դու էնքա՜ն ես ամաչում, որ միանգամից վատ բան մտածեցիր էդ գայիշնիկի մասին։ Բայց տրամադրությունդ արդեն բարձր է։ Այո՛, դու ամաչում ես ու հենց էդ ամոթից էլ տրամադրությունդ բարձրանում է
Ո՜նց եմ սիրում էս կյանքը....
Մտահղացումը իմս չէ
*e}|{uka* (18.02.2010), AniwaR (19.02.2010), Ariadna (19.02.2010), CactuSoul (19.02.2010), cold skin (20.02.2010), erexa (06.10.2019), Legolas (19.02.2010), Sona_Yar (20.02.2010), Yeghoyan (18.02.2010), Yevuk (19.02.2010), Արևհատիկ (18.02.2010), Դեկադա (18.02.2010), Երկնային (18.02.2010), Կաթիլ (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Մանուլ (18.02.2010), Ներսես_AM (18.02.2010), Ուլուանա (18.02.2010), Ռուֆուս (18.02.2010), Ֆոտոն (18.02.2010)
Չեմ սիրում երբ իրար տակից կծում են, կապ չունի կծվողներն են հարազատ, կծողները, թե երկուսն էլ օտար են, սիրուն չի:
Փորձաշրջանդ անցավ… շնորհավորում եմ, Դուք չեք ընդունվում "աշխատանքի"…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Նկատե՞լ եք ընդհանուր առմամբ կանայք գրառումներ անելուց (թե՛ ֆորումում, թե՛ չատով անմիջական խոսակցության ժամանակ) ինչքան ավելի շատ են հույզիկներ օգտագործում, քան տղամարդիկ:(ըհըն, մեխանիկաբար էլի ձեռքս գնաց հույզիկներին
): Ես էլ եմ բավական շատ օգտագործում, ու միշտ մի տեսակ մտավախություն եմ ունենում. տեսնես մի բան էն չէ՞ր, որ էդպես էլ գոնե մի հույզիկ չդրեց: :// Եսիմ...
![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Երևանյան ուղևորություններ բլոգս քանի որ ջնջել եմ, այստեղ գրեմ… Այսօր Երևան գնալիս լավ բան էի ուզում անել, բայց քամին խանգարեց… Նման բան հաճախ եմ անում, բայց այսօր քամու գործոնն էական էր… Նեղություն կրեցի, իսկ նեղությունիցս ոչ ոք չխերվեց… Տխրեցի… Մարդիկ, ում հանդեպ ուզում էի՝ այդ լավ բանն արած լինեմ, ամեն ձևով ցույց տվեցին, որ գնահատեցին իմ կրած նեղությունը, բայց դրանից ոչինչ չփոխվեց… Կողքիս մարդիկ՝ ոչինչ, կարևորը՝ տեսար, որ գնահատեցինք քո արարքը, ապրես, ամեն մարդ չէր անի, տխրելու պատճառ չունես… Բայց ո՞նց չունեի, եթե չէի արել, որ գնահատեն, արել էի, որ օգտվեն…
Sona_Yar (21.02.2010), Դատարկություն (20.02.2010)
(Խորհուրդ չի տրվում կարդալ իմաստի բացակայության պատճառով)
Այս քանի օրը, որքան էլ որ փորձում եմ, մտքիցս դուրս չի գալիս մի ամսաթիվ, մի սովորական, կամ էլ խիստ անսովոր օր: Ուղղակի օր՝ փետրվարի 19: Դա ընդհամենը մի օր էր, բայց նաև կյանքի մի մեծ դպրոց էր: Այնքան խտացած էր, որ հիմա փորձում եմ հերթականությամբ դասավորել, չի ստացվում, գժվելու աստիճան մտքերս շաղախվում են իրար: Առավոտյան ժամը 6:30 պապաս ինձ ուղեկցում էր այդ կյանքի դպրոցը, երբևէ պապայիս՝ ինձնով հպարտանալը այդքան ցայտուն չէի զգացել: Օրը այնքան արագ էր թռնում, այնքան հույսեր էր բերում, բայց ժամը 14-ից սկսվեց դժոխքը,այդքան հույսերի փոխարեն տեսնում էի հազարապատիկ ավելի հիասթափություն,նողկանք, ստրկություն, ծախվածություն,ու ընկերներիս, որոնց մարմինների վրա ամեն անգամ դպրոցից դուրս գնալ-վերադառնալը իր ցավեցնող հետքը թողնում էր, բայց էլի շարունակում էինք մեր գործը… չէ մտքերս խառնվեցին, էլ ոչինչ չի ստացվում հիշել:
Հիմա, որ մեզ հիշում եմ, նմանեցնում եմ պուճուր, աննշան մրջյունների, որոնք այնքան միամիտ էին, որ կարծում էին՝ կարող են պայքարել հորդառատ անձրևի դեմ ու դեռ հաղթել, չստացվեց: Բայց այդ օրվանից հետո իմ մեջ այնքան բան փոխվեց ու ամեն ինչ դեպի վատը՝ կոտրվեցի, երազանքներս ի չիք եղան, ատեցի. շատ մարդկանց ու շատ բաներ ատեցի:Անիծեցի ով լինելս, անիծեցի այն հողը, որի վրա կանգնած էի, բայց որն այնքան անհուսալի պիտի այդ օրվանից հետո լիներ, հիմա էլ եմ ատում, հա՛, վատ եմ անում, ամոթալի է, բայց այդպես է:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Էսօր լավ օր էր... հաջողված՝ քիչը շատերից: Այգով՝ աղջկանս հետ անցնելուց, տեսնելով նստարանին նստած տարիքով ամուսիններին, աղջիկս մի լավ զննեց նրանց ու ասեց.
- Մա՛մ, այգին ջահելների տեղ չի՞, որ գան սեր բացատրեն... Իրենք եկել են իրենց ջահելությունը հիշեն:
Ջանս... չեն հիշում՝ վերապրում են ...
Սիրում եմ քայլել փողոցով ու նայել.... չէ՛, տեսնել, զգալ մարդկանց... մի տեսակ արդեն գարնանային են, ինչ որ սեր եմ տեսնում բոլորի աչքերում, քայլվածքում... օդում
Ծխում եմ, 5 րոպեյից մոռանում, որ ծխել եմ: Փորձում եմ հիշեմ` չեմ կարողանում, վրայա տալիս սաֆսալը, ստիպված նորից եմ ծխում: Հենց վերջացնում եմ, հիշում եմ, որ 5 րոպե առաջ հաստատ ծխել եմ, որտև մոխրամանը` էդ 5 րոպե առաջվա սիգարետից հետո էի դատարկել, ու հիմա մեջը 2 հատ բիչոկ ա... ու տենց սաղ օր:
Մարկիզ (25.02.2010)
... հետո ի՞նչ, որ հիմնականում լսողի դերում ա մեկըդա նշանակում ա՞, որ, եթե դու տրամադրություն չունես ուրեմն իրա խոսելուն պետքա դեմքի
էս արտահայտությամբ պատասխանե՞ս: Կարողա ինքն էլ շատ ժամանակ տրամադրություն չի ունենում լսելու, առավել ևս պատասխանելու, բայց դու դա զգում ե՞ս
![]()
![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
բա արժի՞ մի երկու շնորհակալության ու վարկանիշների համար հոգու էքսհիբիցիոնիզմ կազմակերպել
ինձ թվում ա` չարժի
անկապություն ա![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Մամաս օդնօյում գրանցված ա, ու նենց հավես ա նայել, ոնց ա իրա դասարանցիներին, կուրսեցիներին գտել, իրար հետ ինչ հավեսով են գրվում… ու ամենախոխմն էն ա, որ, չնայած իրանք էլ են արդեն մտել էդ ինտերնետային հունի մեջ, բայց մեկ ա տարբերվում ա իրանց գրվելը… թե ոնց են ամեն նամակ գրում, ոնց որ իսկական նամակներից լինի, որ սկսում ա բարևով, ոնց ես, ինչ ես հարցնելով, քո մասին նորութունները գրելով, հարցնելով, թե ինքը ոնց ա… ու վերջում անպայման գրել, թե ումից ա նամակը… ու ամեն անգամ, ամեն օր էդ երկար նամակները…Էն օրը մամաս բողոքում ա. «Պատկերացնու՞մ ես, ինձ գրել ա՝ բարև, ու էլ ոչինչ…
ասա ի՞նչ ես ալարում, մի երկու բառ ավել գրի, հիմա ես էդ բարևին ի՞նչ պատասխանեմ» մեկ էլ մնաց-մնաց, ասում ա. «Եղավ, ես էլ իրան կգրեմ բարև, տեսնեմ ինչ ա հետո ասում»
Տեսնես մի 20 տարի հետո իմ երեխեքն ո՞ր մի արածիս վրա են էսքան ուրախանալու…աչքիս էն ժամանակ ինտերնետն իրանց համար նենց բան ա լինելու, ոնց որ մեր համար էն հնադարյան լարերով ու ֆռռիկով հեռախոսները, որ ուզում էիր 9 հավաքեիր, մատով 9-ից քաշում էիր դռդռալով հավաքում էր համարը
ինչ մի պատկերավոր նկարագրում եմ
մի խոսքով էլի անկապացա…
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.02.2010, 22:46:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
AniwaR (22.02.2010), Ariadna (24.02.2010), CactuSoul (22.02.2010), Enigmatic (24.02.2010), Farfalla (23.02.2010), Kita (22.02.2010), Kuk (22.02.2010), Monk (26.02.2010), Nadine (23.02.2010), Norton (25.02.2010), PetrAni (23.02.2010), Yeghoyan (22.02.2010), Yevuk (22.02.2010), Աբելյան (23.02.2010), Մանուլ (23.02.2010), Մարկիզ (25.02.2010), Ռուֆուս (22.02.2010)
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ