User Tag List

Էջ 118 686-ից ԱռաջինԱռաջին ... 1868108114115116117118119120121122128168218618 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,756 համարից մինչև 1,770 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1756
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Էսօր, փաստորեն, Եվրատեսիլի բում ա: Աչքդ ուր թեքում ես՝ Եվրատեսիլ ա: Վիժն չեմ ասում, էլի, մի տեսակ սիրուն չի հնչում, չնայած հիմա pro-choice դիրքորոշումը մոդա ա: Դե սաղ գրում են, ես էլ մի բան գրեմ: Մի ժամանակ հարուստներն ու ազնվականները շուն էին պահում, վազացնում էին, կամ ձիեր էին բուծում, մրցումներ էին անում խաղադրույքներով... Ծայրահեղ դեպքում՝ ծաղրածուներ էին պահում ու համեմատում, թե ումն ա ավելի լավը: Էսօր, ոնց որ թե, մոդան երգիչ պահելն ա: Նենց տպավորություն ա, որ էս երգչիստ-եգչուկների ամեն մեկի (մեջքի) հետևում մի հատ հաստ բումաժնիկ ու մեծ անուն ա (կանգնած), ու էդ բումաժնիկների ու անունների համար պրիստիժի հարց ա, թե ում բուծած կայծոռիկը «կանցնի, ապե»: ՍՄՍ ուղարկեք, ՍԸՄԸ՜Ս: Դահլիճում՝ երեք հազար մարդ, ամեն մարդու մոտ՝ երեք հատ հեռախոս, ամեն հեռախոսից՝ քսան հատ սմս... Կայծոռիկի տենդ ա, ինչ ա: «Գրազ գա՞նք, որ երկու րոպեում քսան հատ չես հասցնի ուղարկել». «Կհասցնեմ: [սուզվել ա հեռախոսի մեջ]»: «Հլը ինչ լաաաաավն ա Էմին»... «Անդրե՜»... «Փչացած: Սկի հայերեն էլ չի խոսում»: «Ախչի էտի ընդե կարևոր չի»: «Բա դու գիդեի՞ր որ...» ու գնա՜ց: Աշխարհի միակ կարևոր հարցը Եվրատեսիլն ա, աշխարհի կենտրոնը՝ հեռախոսի ու հեռուստացույցի էկրանները: Էն «մտրակ ու պրյանիկի» մեջի պրյանիկի դոզան մի քիչ շատ են տալիս, կախվածություն ա առաջանում, ինչքան հասկանում եմ: Քաղցրը վնաս ա հոգեկան առողջությանը, մի չարաշահեք: Մեկ-մեկ (պրոֆիլակտիկ նկատառումներով) պլետով ձաղկեք ձեզ, բարի մարդիկ, թող մտրակի ու պրյանիկի բալանսը չխախտվի: Լավ ա ռայոններից ավտոբուսներով մարդ չեն բերում թափանցիկ հեռախոսներով քվեարկելու: Մեկ սըմըսի արժեքը՝ հինգ հազար դրամ զրո զրո լումա, ներառյալ ճանապարհածախսը: «Վայ քոռանամ ես, էն գյոզալական տղուն չտվին (լավ էր պարում, չէ՞, ասում են էտի Մադոննայի մարդ ա եղել վախտին), էդ [լիքը ցենզուրա]-ին տվին»: Ու սաղ հայ ազգը զբաղված ա 2525 համարին տարաբնույթ թվեր ուղարկելու ազգափրկիչ գործունեությամբ: Սովորական թվեր չեն դրանք, ամեն թվի տակ մի ողջ տրագիկոմեդիա ա թաքնված (4 - Մարգուշիկս խնդրեց, 2 - ախպերս իրանց սաղ ընգերութունով սրան են պաձձեռշկա անում, 8 - շեֆը ասելա ութ կքվեարկեք, 1 - հա լավ, հարուր դրամ ա էղածը, ղրգի թող էթա, քեզնից ինչ ա գնում): Տենց ա, ձու գողացողը ձի էլ կգողանա, համ էլ: Ստրուգացկիների «Մարդաբնակ կղզին» կարդացեք, նույն բանն ա, ուղղակի ընդեղ ռադիոմագնիսական ճառագայթներով էին ժողովրդի մեծագույն մասին բանջարեղեն սարքում, ստեղ էդ դերը իրա վրա վերցրել ա Վիժընը (ոնց որ քֆուր լինի էս բառը, հաճելի ա նույնիսկ օգտագործելը): Դե Ստրուգացկի ձաձաները խելոք մարդիկ էին, որ ամեն ինչ բաց տեքստով գրեին, Սովետը գլուխները կուտեր: Բայց դե ես հո գիտե՞մ, որ էդ գիրքը Եվրատեսիլի մասին ա: Եվրատեսիլից կարևոր իրադարձություն վերջին հազարամյակում ընդամենը մի քանի հատ են եղել. Ղարաբաղյան պատերազմ, Մեծ Եղեռն, Դոդի Գագոյի աղջկա հարսնիք, «Որբերի» ու «Որոգայթի» պրծնել: Թե ասա՝ որբերի պրծնելու հետ ի՞նչ գործ ունես, ա՛յ վսեմ ու հանճարեղ հայ ազգ: Թողեք մարդիկ առանձին ուրախանան, էլի: Բայց Ծառուկյանի աղջկա հարսնիքը թեմայա, ապե: Ինտեռնետում կա, նայի, վեռչնա: Թքած, որ կողքի հարևանի տունը արդեն էքսկավատորով տիրումայրիկ են արել ու գալիս են իրա տան ուղղությամբ, կարևորը որ «Ադնակլասնիկը մի դրամ ա, ընգեր», «Մի հատ նեեե՜ց թույն ուկրայինկա եմ կպցրել, հլը արի ցուց տամ»: «Փորս կուշտ, գլուխս խախանդ»-ը իր տեղը զիջում ա «Դռուզյաներս միլիոն, րոպեներս՝ ձրի»-ին: Չէ, հաստատ պրյանիկի պերեդոզ ա էս մարդկանց մոտ: Դետոքսն էլ, ասում են, չի օգնում, ուրիշ բան ա պետք մտածել: «Ջան, մի հատ հինգ րոպեով հել մի հատ բան նայեմ ինտերնետով, էլի»: «Ադնակլասնիկ ե՞ս մտնելու»: «Չէ՜, ղեկավարս բան ա ուղարկել մեյլով, պիտի վռազ նայեմ, երկու րոպեով հել, էլի»: Ջհանդամ թե կիրակի օրվա գիշերով ոչ մեկի ղեկավարը մեյլ չի ուղարկում, ոչ մեկ էլ ղեկավարի մեյլ չի կարդում, կարևորը՝ դու հել երկու րոպեով, դոզան արդեն թողում ա, լոմկա ա սկսում, շուտ կլասնիկ ա պետք ծակվել: Ծայրահեղ դեպքում՝ Եվրատեսիլ: Բայց անպայման հետդ մարդ պիտի լինի նայող, որ դու ցույց տաս, թե դու ինչքան շատ բան ես անում էդ վերոհիշյալ հաստ բումաժնիկների ընտանի երգիչների համար, վիզ ես դնում, սըմըս ես ուղարկում, բա ո՞նց, բա էլ ո՞ր օրվա համար ենք, պիտի հասնենք իրար, չէ՞ (մեր ախպեր Գագոն), թե չէ իրանց ձին մեր ձիուց շուտ կհատի եզրագիծը, զապադլոյա: «Տասներկու հատ ուղարկել եմ, մնաց ութ հատ»: Բա մարդը հազիվ իրան կարևոր ա զգում, օգտակար ա զգում, զգում ա, որ իրան էլ մարդու տեղ դնող կա, գլխաքանակում համապատասխան բիռկա ու հերթական համար տվող կա: Վիժն վիժն մինչև վերջ, այսինքն՝ մինչև խեղճ որբերը պրծնեն: Զի դա է ճշմարիտը, ամեն:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 15.02.2010, 02:00:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.02.2010), Amaru (15.02.2010), Ariadna (15.02.2010), CactuSoul (15.02.2010), Chuk (16.02.2010), Kita (15.02.2010), Kuk (15.02.2010), murmushka (15.02.2010), Yevuk (15.02.2010), Դեկադա (15.02.2010), Մանոն (16.02.2010), Ռուֆուս (15.02.2010)

  3. #1757
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Իմ ու Լոկիի արկածներից
    Էսօր ման ենք գալիս ու էտ ընթացքում մոտ 1 րոպե 8 տարեկան տղա կողքովս քայլում է ու մի տեսակ քաշվում մոտենալուց, հիմա մնաց-մնաց ու մեկ էլ.
    - Քուրիկ զեբրա՞ է:
    -Չէ, դալմատին է(Ու ես մեջս արդեն գետնին պառկած քանդվում եմ):
    -Բա քանի՞ տարեկան է:
    -Ամսական է:
    -Իյա, քանի՞?
    -10:
    -Բա դու քանի՞ տարեկան ես: (Դեմքին էլ նենց արտահայտություն է, որ զգացվում է մտքում քցում-բռնում էր):
    -22:
    -Իսկ ես 8, բա ընտանիքում քուրիկ-մուրիկ չունե՞ս:
    -Քուրիկ ունեմ միայն:
    -Յիա, 2 հոգի եք, ես էլ միայն քուրիկ ունեմ, բա՞ փոքր է քեզնից:
    -Չէ, մեծ է: Բա՞ քո քուրիկը:
    -Մեծ է: (Է՜հ դեմքով ասաց)
    Մնաց-մնաց, մտածում էր, էլի քցում-բռնում, մեկ էլ.
    -Պապաս քեզնից մեծ է, 35 տարեկան, դու փոքր ես իրանից:
    - Լավ դե հաջող մենք հետ ենք գնում:
    -

    Հ.Գ. Մի դեպք էլ հիշեցի, երբ մի սփյուռքահայ երեխա Լոկին նայեց ու ասաց.
    -Մայրիկ նայի, սևը ճերմագի վրա շունիկ
    Վերջին խմբագրող՝ քաղաքացի: 15.02.2010, 15:23:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. Գրառմանը 36 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.02.2010), A.r.p.i. (15.02.2010), Amaru (15.02.2010), Ariadna (15.02.2010), ars83 (15.02.2010), CactuSoul (15.02.2010), Cassiopeia (15.02.2010), Chuk (16.02.2010), Enigmatic (15.02.2010), Farfalla (15.02.2010), helium (15.02.2010), Jarre (15.02.2010), Kuk (15.02.2010), My World My Space (15.02.2010), Nadine (15.02.2010), Norton (15.02.2010), One_Way_Ticket (15.02.2010), Ribelle (16.02.2010), Yellow Raven (15.02.2010), Yevuk (15.02.2010), Աբելյան (15.02.2010), Արևհատիկ (15.02.2010), Դատարկություն (15.02.2010), Դեկադա (15.02.2010), Երկնային (15.02.2010), Էլիզե (27.04.2010), Ինչուիկ (15.02.2010), Լուսաբեր (15.02.2010), Ծով (15.02.2010), Կաթիլ (16.02.2010), Հայկօ (15.02.2010), Ձայնալար (15.02.2010), Մանոն (16.02.2010), Մանուլ (15.02.2010), Ռուֆուս (15.02.2010), Ֆոտոն (15.02.2010)

  5. #1758
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ինչքան եմ փոխվել 2 տարի առաջվա համեմատ… Ու ամեն մի փոփոխությունից հետո ինքս ինձ հանգստացնում եմ, որ хуже некуда: Բայց թե վատից վատն էլ կա ոնց տենում եմ: Էսօր ոչ մի բան ինձ հաճույք չի պատճառում: Даже որ կոմպի դեմն եմ նստում (կլասնիկ ա, ակումբ ա, խաղ ա, թեկուզ մի օգտակար գործ ա), կամ որ երաժշտություն եմ լսում, կամ մի ուրիշ բան, էդ ամեն ինչը արդեն մեխանիկորեն ա: Հետաքրքիր ա, մի քանի ամիս հետո՞ ինչ վիճակ ա ըլնելու, ու ո՞րն ա սրանից էնկողմ վատը…
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 15.02.2010, 18:30:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.02.2010), Kuk (15.02.2010)

  7. #1759
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Անընդհատ պտտվում ա ուղեղումս էդ միտքը… ու չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի, եթե տենց վարվեմ… բայց չի գնում, անընդհատ ուղեղումս ա… արդեն չգիտեմ, մենակ ե՞ս եմ սենցը, թե՞ բոլորն են տենց, թե դա մարդկային ա, չգիտեմ… երկրային լինելն ինձ սկսել ա դուր չգալ, երկնային էլ չեմ կարող լինել… իսկ երկուսի արանքը՝ երկնքի ու երկրի միջև չեմ ուզում… անորոշությունը ամենավնասող բանն ա… փաստորեն պետք ա երկրային լինեմ, չնայած որ դուրս չի՞ գալիս… կամ էլ ուղղակի սպասել չեմ կարողանում, ավելի շուտ, եթե իմանայ ինչին եմ սպասում, երևի կսպասեմ, բայց օդից ինչ-որ բանի սպասելն էլ հիմարություն ա…
    գոնե դու ինձ հասկանայիր…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (15.02.2010), Jarre (15.02.2010), matlev (05.05.2010), Ribelle (16.02.2010), Դեկադա (15.02.2010), Ինչուիկ (15.02.2010), Ռուֆուս (15.02.2010)

  9. #1760
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Այսօր համալսարանում մի լսարան մտա գրատախտակին մոտավորապես այսպիսի բան էր գրված.
    «Գեշ աղջիկներ չկան:Մեկի աչքերն են սիրուն, մյուսի ոտքերը, էն մյուսի քիթը:»
    Ու ինքս ինձ հարցրեցի, միթե՞ կան մարդիկ ովքեր կարող են սիրահարվել օրինակ աղջկա քթի վրա կամ էլ սիրել աղջկա ոտքը:
    -Ես քեզ սիրում եմ:
    -Կներես, բայց ես քո հանդեպ անտարբեր եմ:
    -Ես քո քթի հետ եմ խոսում ինչու ես ապակողմնորոշում քթիդ:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (16.02.2010), Jarre (16.02.2010), Kita (16.02.2010), Kuk (16.02.2010), Yeghoyan (16.02.2010), Արևհատիկ (16.02.2010), Երկնային (16.02.2010), Ինչուիկ (16.02.2010), Ձայնալար (16.02.2010), Մանուլ (16.02.2010), Ռուֆուս (16.02.2010)

  11. #1761
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    9:30.
    Հենց նոր տուն մտա, սաղ գիշեր չեմ քնել: Պատասխանատու օր ա, քնելու ժամանակ չկա, 1 ժամից գործի եմ, չեմ կարա չգնամ:
    Գիշերը լավն էր, արժեր դրա խաթր գործի տեղը խայտառակ լինել:
    Չեմ փոշմանում:
    Տեսնենք ի՞նչ կլինի: ))

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.02.2010), CactuSoul (16.02.2010), Kita (16.02.2010), Kuk (16.02.2010), Ձայնալար (16.02.2010), Ֆոտոն (16.02.2010)

  13. #1762
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ո՜նց չեմ սիրում ցեղական ընկերությունը՝ էն որ ընկերներ են, որովհետև իրենց ցեղակից են համարում, որ պատրաստ են իրենց չարությունը, անտակտությունը դուրս թափել՝ «ընկերոջս եմ պաշտպանում», «ընկերոջս թասիբն եմ պահում» պատճառաբանությամբ։

    Ո՜նց չեմ սիրում մեծամասնության էֆեկտը՝ էն որ մի քանի հոգով հավաքվում են ու մեկի վրա ղժում՝ իրենք էլ չհասկանալով, որ այդպիսով պարզապես «կերակրում են» իրենց կոմպլեքսներին։

    Ո՜նց չեմ սիրում թաքնված շակալությունը՝ էն որ անկապ մեջ են ընկնում յանըմ պաշտպանում են ինչ որ մեկին կամ ինչ որ բան, բայց իրականում ուզում են ինչ որ մեկի աչքը մտնել ու իրենց լավ զգալ, որ իրենք էլ ինչ որ խմբի մի մասն են։

    Ո՜նց չեմ սիրում hard անտակտությունը՝ էն որ մարդու արժանապատվությունը հնարավորից էլ շատ են գցում։ Ախր վիրավորելն էլ իր կուլտուրան ունի...

    Չէ, չէ, սխալ եք հասկացել ես զոհ չեմ, պարզապես դիտող՝ ականատես, ու տխուր գիտակցող, որ եթե էդ մարդը էդ սովորությունը ունի ու էսօր էս մեթոդներով քեզ է պաշտպանում, վաղը փորձես մի բան ասել կամ անել, որ իր սրտով չի քեզ է հոշոտելու նույն մեթոդներով....

    Բայց հերիք է միայն հիշել, որ կան մարդիկ ովքեր փորձում են «բանական կապիկներից» մի քիչ ավելի բարձր կյանքով ապրել, ու ամեն ինչ տեղն է ընկնում ....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 16.02.2010, 18:36: Պատճառ: Անավարտ գրառում

  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.02.2010), Artgeo (16.02.2010), cold skin (20.02.2010), Dayana (16.02.2010), Gayl (16.02.2010), impression (21.02.2010), Legolas (18.02.2010), My World My Space (16.02.2010), Norton (17.02.2010), Աբելյան (17.02.2010), Արևհատիկ (16.02.2010), Դեկադա (16.02.2010), Երկնային (16.02.2010), Լուսաբեր (16.02.2010), Մանուլ (16.02.2010), Նարե (16.02.2010), Ուլուանա (16.02.2010), Ռուֆուս (16.02.2010)

  15. #1763
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    ըհըն, էլի սարսափներս վերադարձան… ես էլ կարծում էի, որ էլ չեն գալու, հազիվ բարի երազներ էի սկսել տեսնել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  16. #1764
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Գիտե՞ս թե իրականում, ինչքան հեշտ ա ամեն ինչ: Ինչքան հեշտ ա բոլոր դժվարությունները հաղթահարել, իսկ հեշտ բաները դժվարացնել…
    Գիտե՞ս ինչքան հեշտ է վերցնել ու ասել՝ թևերս կտրել են, չեմ կարող թռչել...գիտե՞ս, որ ընդամենը մի քիչ ցանկություն ա պետք , ու թևերը կաճեն...
    Գիտե՞ս, որ լացելը ամենահեշտ բանն ա, բայց մարդ կա լացել չի կարողանում, այ դա դժվար ա...
    ԳԻտե՞ս, որ աշխարհում բոլոր հիասթափություններից ու մայրամուտներից հետո պիտի լույսը բացվի...
    ուրիշ ձև չկա...չկա, գիտե՞ս....գիտե՛՛՛ս...
    ուրեմն ինչի՞ ես ժամանակ կորցնում...ինչու՞ չվերցնել ու չթերթել էջը հենց հիմա...ինչու՞ վախենալ ինքդ քեզնից...ինչու՞ մտածել, մտածել, տանջվել...
    ու թվում ա ընդամենը, թե ամեն ինչ սովորական ա դառնում...պարզապես մարդը պրոգրեսի կարիք ունի...մարդը ձանձրանում ա իրավիճակներից, միջավայրից, մարդկանցից, ինքն իրենից...դա նոռմալ ա...իսկ եթե կյանքում կրկնվում են նույն հարվածները, ուրեմն ոչ թե հարվածողներն են շատացել, այլ պարզապես հին հարվածից դու դեռ դաս չես քաղել...
    Ես երջանիկ եմ շատ...ունեմ հրաշալի ընտանիք,ընկերներ, սիրում եմ ու սիրված եմ, բայց ինձ էլ շատ հաճախ շատ բան չի հերիքում, ինչպես նոռմալ մարդկանց մոտ...
    մի հայտնի խոսք կա...«մենք ստեղծում ենք դժվարություններ, որ հերոսաբար հաղթահարենք»
    հիմա մի ստեղծիր բարդություններ, մեկ ա իրանք սենց թե նենց գալու են, միանգամից կհաղթահարե՛ս...
    ժպտա՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛..
    Հ.Գ. երկիրը երկիր չի
    Վերջին խմբագրող՝ Ծով: 16.02.2010, 20:39:

  17. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2010), Chuk (16.02.2010), Kuk (16.02.2010), Legolas (18.02.2010), My World My Space (16.02.2010), Norton (17.02.2010), Արևհատիկ (16.02.2010), Դեկադա (16.02.2010), Երկնային (16.02.2010), Մանոն (16.02.2010), Մանուլ (16.02.2010), Ուլուանա (16.02.2010)

  18. #1765
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Էհ, ախպեր, երկինքներից իջիր երկիր, ամեն ինչ չի, որ լավ ա, բայց ինչ անհաջող մարդիկ կան…

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (16.02.2010), Yevuk (17.02.2010), Աբելյան (17.02.2010), Արևհատիկ (16.02.2010), Մանոն (16.02.2010)

  20. #1766
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ժամանակիս զգացողությունը խառնվել է: Մեկ օր առաջ եմ ընկել…Այս շաբաթվա մեջ արդեն որերորդ անգամ: Այ քեզ հետաքրքիր բան…Էնպես էլ վստահ մատյանում 17.02 լրացրեցի, դեռ հլա խեղճ երեխեքին էլ չհավատացի, որ սխալ եմ գրանցում Մդաաա…

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (17.02.2010), Yellow Raven (18.02.2010), _Հրաչ_ (16.02.2010), Արևհատիկ (16.02.2010), Երկնային (16.02.2010), Ծով (16.02.2010), Կաթիլ (16.02.2010), Ֆոտոն (16.02.2010)

  22. #1767
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ամեն անհավանական բանի կհավատայի, բայց, որ կհանդիպեմ կենդանի քսերոքսի դժվար թե…Ձեզ պատահե՞լ է, որ ունենաք այնպիսի զգացողություն, թե թիկունքում միշտ մեկը գալիս է ձեր ետևից՝ ուղղակի տրորելով ձեր ոտնահետքերը, փորձելով շնչել ձեր շնչած օդը: Տհաճ բան է ամեն դեպքում

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.02.2010), My World My Space (17.02.2010), Արևհատիկ (16.02.2010), Ծով (17.02.2010), Կաթիլ (16.02.2010)

  24. #1768
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Մեղավորն Աստվածն ա. ինքը մի մեղք ա գործել, ու քանի որ ինքը միակն ու միայնակն ա, չկա մեկը, ով իրան կպատժի, որոշեց ստեղծել իր նմանակին՝ Ադամին, որպեսզի ինքն իր հետ դատ ու դատաստան խաղա, ու հիմա մենք բոլորս հազարամյակներով էդ խաղի հորձանուտներում մոլորվածի նման պատժվում ենք՝ չիմանալով դրա պատճառը: Ստեղծեց, որ պատժի, խիղճը հանգստանա, հետո նկատեց, որ ինքն էնքան ֆանտազիա չունի, ինչքան որ ունի իր ստեղծած կենդանու տեսակը, այս նոր տեսակը, որը բնության տականքն ա, ու ոչ միայն բնության, ընդհանրապես՝ գոյության տականքն ա: Էդ նոր արարածն իր գործած մեղքերով սկսեց գերազանցել Աստծուն. սկսեց գործել այնպիսի մեղքեր, որ Աստված արդեն անկարող էր դրանց համարժեք պատիժներ հնարել, բայց Աստված էլ էդքան միամիտ չէր ու ելքը գտավ. այդ արարածից մի հատ էլ ստեղծեց, որպեսզի նրանք միմյանց նկատմամբ մեղքեր գործեն, իրենք իրենց ձևերով դաժանաբար պատժեն միմյանց, իսկ ինքը նայի ու գոնե էս անգամ խիղճը հանգստանա, և որպեսզի նրանք չգուշակեին Աստծո կատարած գործողությունների իրական նպատակը, նա երկրորդ արարածին լույս աշխարհ բերելը պատճառաբանեց, իբր միմյանց օգնելու և բազմանալու համար է: Աստված սա արեց, քանի որ իրականությունն իմանալու դեպքում նրանցից ուժեղը միանգամից կոչնչացներ մյուսին, և ինքը հանգիստ կապրեր: Այս՝ գրեթե ամենահավանական սցենարն Աստծու համար շատ պարզ էր, քանի որ նա ստեղծելուց նրանց մեջ ներդրել էր չափից շատ էգոիզմ: Այս փուլում, կարելի է ասել՝ Աստված հաղթանակ տարավ. նրանք միմյանց չոչնչացրին, ընդհակառակը՝ բազմացան, և աստված կարծեց, թե իր կտերը տեղ են հասել: Բայց իրականում ամեն ինչ այսքան պարզ ու մակերեսային չէ, որքան երևում է: Սրանց լույս աշխարհ բերածներն արդեն կատարելագործված էին՝ պիղծ էին ու տականք վերին աստիճանի: Նախ սկսեմ նրանից, թե ինչպես եղավ, որ երկու արական սեռի ներկայացուցիչների լույս աշխարհ գալուց հետո մարդ արարածի բազմացումը կանգ չառավ. ո՞ւմ շնորհիվ շարունակվեց բազմացումը, երկու արուների՞, թե՞ մայրը սատար կանգնեց կարևոր և ազգապահպան այս գործին: Հաջորդը՝ սրանք չկերան Աստծու հնացած կուտը, որ կերել էին իրենց ծնողները. սրանցից ուժեղը խժռեց թույլին և ինքն իրեն հռչակեց բարի, ասաց, որ ինքնապաշտպանության է դիմել՝ չափավոր և չչարաշահված ինքնապաշտպանության. վկաներ չկան, ինքն ասում է, ինքը լսում, առարկություններ չկան և չեն կարող լինել, խնդիր չկա, անցանք առաջ: Բազմացում, բազմացում… Ֆիլմն արդեն ձանձրալի է, ամեն ալիքով նույնն է՝ սպանություն, խաբեություն, բռնաբարություն, դավաճանություն… Այլևս նայել չի լինում, ազդում է հոգեկանի վրա, դեպրեսիա է սկսվում Աստծու մոտ, այսպես չի կարելի, առողջությունը կքայքայվի, տարիքից շուտ կծերանա, պետք է քայլեր ձեռնարկել, պետք է մաքրել այս ամենը՝ վերացնել: Չէ, ամբողջությամբ չի կարելի, մի փոքրիկ դոզա ամեն դեպքում պետք է, արդեն կախվածություն է առաջացել այս սերիալներից, ու դրանց միանգամից ոչնչացումը կարող է նոր, այս անգամ ավելի խորը դեպրեսիայի առիթ հանդիսանա և հող նախապատրաստի ինքնաքայքայման: Խնայել նրանցից համեմատաբար մաքուրներին, իսկ մյուսներին խեղդել: Եվ նրանց, ում պահել է պետք, պետք է կապել բնությանը, ցույց տալ, թե որքան բարի է բնությունը: Խեղդվողները խեղդվեցին, փրկվողները փրկվեցին, և դեռ միսսիան ամբողջովին չէր ավարտվել, մարդ կոչված չարիքը գնաց հերթական ստոր քայլին. անմեղ մի արարածի փորձության ենթարկեց սեփական անվտանգության ապահովության համար: Այս անգամ արդեն Աստված զայրացավ. ֆանտազիան սկսեց գործել, այսքան ժամանակում հասցրել էր իր ստեղծած արարածներից որոշակի տականքություններ սովորել, հասցրել էր դրանց մեխանիզմներին ծանոթանալ, կառավարման մեթոդներին տիրապետել: Եվ ահա որոշեց մարդկանց «աշխարհում» ստեղծել մի փոքրիկ աշխարհ՝ բնության օրենքները ներառյալ: Մարդկանց բաժանեց երկու մասի՝ մի մասը՝ մոտ 95 տոկոսը, խաղում էր բնության դերը, իսկ մնացած մոտ 5 տոկոսը խաղում էր, իսկ իրականում չէր էլ խաղում, հենց այդպես էլ կար՝ մարդկանց դերը: Մարդկանց 95 տոկոսի մեջ մտնում է ողջ բնությունը՝ իր բուսական ու կենդանական աշխարհով, հող ու ջրով, լույս ու մթով, իսկ մնացած մոտ 5 տոկոսը դա այն չարիքն է, նույն ինքը՝ մարդը, ով վերացնում է մյուսներին. մի մասի հետ վարվում է ինչպես բույսի հետ՝ տրորում է, պոկում իր արմատից, այրում… Մի մասին վերաբերվում է ոչխարի պես՝ հավաքում է մի քանակ, քշում այնտեղ, որտեղ իրեն հարմար է, երբ ուզում է մորթել նրանցից որևէ մեկին, մի մասին կամ բոլորին, այդպես էլ վարվում է… Մի մասը առյուծ է, տաքարյուն, գիշատիչ, անվախ, նրանց գցում է իրար դեմ, նրանք կռվում են, հոշոտում միայանց, իսկ մարդը հրճվում է. հրճվում է, որովհետև իր ուզած պահին կոչնչացնի երկուսին էլ, կամ մենամարտից հետո կոչնչացնի հաղթողին հենց հաղթանակը տոնելու պահին: Աստված սա արեց, քանի որ սեփական փորձից հասկացավ, որ միայն պատժելով ոչինչ չի փոխվում, պետք է այնպես պատիժ կիրառել, որ պատժվողի համար նաև խրատական լինի, և ահա մարդու ձեռքով, մարդու մեթոդներով պատժում էր մարդուն: Աստված հաղթած դուրս եկավ նաև այս փուլում: Եվ ահա այս մի ֆիլմը բավականին հետաքրքիր է, և ոչ այնքան ձանձրացնող, այն տևում է երկա՜ր-երկար, ու վերջը դեռ չի երևում, քանի որ մարդու ուղեղի հնարավորությունների վերջնակետը չի երևում, իսկ միգուցե դա անսահմանափա՞կ է: Իսկ եթե Աստված ձանձրանա նաև ա՞յս ֆիլմից, արդյո՞ք մտածել է այդ մասին, արդյո՞ք առաջիկա փուլից ևս Աստված հաղթած է դուրս գալու: Իսկ միգուցե Աստված իր առջև ամենևին էլ նպատակ չի դրել հաղթելու, այլ ընդամենը ցանկանում է ամեն ինչ կարգի բերել, իսկ այս ֆիլմի համար սահմանել է ժամկետ. և ֆիլմը կշարունակվի այնքան, մինչև մարդը խրատվի, մինչև մարդը հասկանա, որ շրջապատը վերացնելու համար չէ, որ շուրջը նայելիս ամենևին էլ կարևոր չէ առաջինը մտածել այն մասին, թե ինչպես կարելի է վնասել շրջապատին և անձնական օգուտ քաղել դրանից: Մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ. նախ պետք է պարզել՝ Աստված խաղո՞ւմ է…
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (17.02.2010), Legolas (18.02.2010), Norton (17.02.2010), Մանուլ (18.02.2010), Սերխիո (17.02.2010)

  26. #1769
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Մարդկայի երևակայությունը չափ ու սահման չունի...
    Չի՛ կարելի մտքերը բարձրաձայնել, որովհետև այն կամ անկատար կմնա, կամ էլ՝ ինչը որ շատ հաճախ է պատահում, միշտ էլ կգտնվեն մարդկային չրեր, ովքեր շախմատային քայլ կանեն ու այն կօգտագործեն, իսկ վերջում կբռնեն ջայլամի դիրք՝ գլուխը թաղելով ավազների մեջ, իսկ մեզ կցուցադրեն իրենց բաց հետույքը: Այդ մարդկային չրերի ուղեղին հասու է միայն մեդալի մի կողմը՝ այն ինչը որ իրենց աչքերն են տեսնում, այն՝ ինչը որ իրենց ականջներն են լսում և այն՝ ինչ որ իրենց ուղեղի ծալքերը ի զորու կլինեն տեղավորել: Իսկ մյուս երեսը... նրանք դա չեն տեսնի, որովհետև մյուս երեսը հնարավոր է որ իրականը լինի, իսկ նման չրեր իրականը լսելու ունակություն չունեն, դե ո՞նց կարան իրենց երեևակայության բնականոն ընթացքը խաթարեն.. իրենց առաքելությունը էս երկրի վրա կայանում է մենակ երևակայության շնորհիվ գագաթներ գրավելը՝ շախմատային քայլերով մաֆիա խաղալ, իսկ մեց ցուցադրեն իրենց հետույքը...

    բայց, դե ոչինչ... թո՛ղ երևակայեն... միևնույն է, նրանք մնում են ինձ համար էլի նույն մարդկային ՉՐԵՐ
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 17.02.2010, 08:46:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (17.02.2010), Արևհատիկ (17.02.2010)

  28. #1770
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Էս րոպեներին լրանում ա ուղիղ 1 տարին: Գրելուս ընթացքում աչքիս առաջ անցնում են էդ րոպեները: Ու րոպեների ճշտությամբ հիշում եմ մի տարի առաջ կատարվածը:
    ---
    17:42... Լեզուս կապ ա ընկած: Չեմ կարում ձեն հանեմ: Մի 5 րոպե սպասեմ...
    17:47... Դե, էլի չի ստացվում: Ինքս իմ հետ գրազ եմ գալի, որ մոտս չի ստացվի:
    17:49... Լեզուս ֆռաց, ամեն գնով ինձ առաջ տարավ, ես էլ ասեցի: Ի՞նչ ասեցի... Կարևոր չի: Հիմա ամաչում էլ եմ հիշելուց: Բայց հիշում եմ հայացք-մայացք ու մի քիչ անհամարժեք պատասխան: Ինքս էլ ինձ համոզում եմ, որ նորմալոտ ա ամեն ինչ:
    17:53... Է՞լ ինչ ասեմ: Իմ ասածից հետո մեծ անորոշություն էր բացվել, ու չէի կարա թողեի գնայի: Էդ անորոշությանը վերջ տալու համար շարունակություն տվեցի, ու ամենադաժանը ըտեղից սկսվեց:
    17:56... Կամաց-կամաց լեզուս էլի կապ ընկավ, ես էլ հասկացա, որ արդեն ամեն ինչ որոշվեց: Ոնց որ ինքս ինձնով, գիտակցված փակեցի էդ էջը: Չնայած, մի որոշ ժամանակ էլի ինքս ինձ համոզում էի, որ նորմալոտ ա ամեն ինչ:
    ---
    Մինչև տուն մտնելը ոչ մի բան չէի զգում: Մարշուտնուց իջնելուց մի պահ ուզում էի էդ օրը վաբշե տուն չմտնեի: Ասենք, մտնեմ ինտերնետ ու մինչև առավոտ մնամ... Մտնելը մտա, մի կես ժամ կլասնիկով պատմեցի մարդկանց, էլ չդիմացա, հելա: Հիմա՞ ուր մտնեմ: Ոնց որ ժամանակ եմ ձգում ուղղակի: Տուն մտնելուց առաջ ընկերոջս դուրս կանչեցի ու պատմեցի, դե ինքն էլ ասեց. "Լավ ա արել": Ինչքան ուզում եմ պարզ պատմեմ, (իրականում ժամանակ եմ ձգում) Էդ տիպի բաներ եմ լսում: Ուֆ, էլ ժամանակ ձգել չի ստացվում, ստիպված պտի գնամ տուն: Մտնեմ տուն, նոր ամեն ինչ ծանրութեթև անեմ: Համ էլ էլի կլասնիկ կմտնեմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (20.02.2010), Դատարկություն (18.02.2010), Մանոն (18.02.2010)

Էջ 118 686-ից ԱռաջինԱռաջին ... 1868108114115116117118119120121122128168218618 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •