Իմ մանկություն այսօր քեզ այնքան պատահական հանդիպեցի, այնքան անսպասելի, ինչպես երեևի թե պետք է հանդիպեի մեկին, ում՝ ինձ թվում էր, որ չէի էլ կորցրել, բայց ինչքա՜ն էի սխալվում:
Գետինը հաշվելով ու անիծելով ցուրտը՝ անցնում էի Կոմիտասի անվան պանթեոնի մոտով…
Տաքացա, հիշեցի, տխրեցի, ժպտացի, թախծեցի, կարոտեցիիիիիիիիիիիիիիիիի.....
Չորս տարեկան: Կտորե տոպրակներով մաման, ես, տատին ու Արամը գնում էինք փայտ հավաքելու, դե դա էլ այդպիսի խաղ էր, բայց խաղի կանոնները պահանջում էին, որ հանկարծ ծառից չպոկեինք՝ ուղղակի տակի մնացորդները պիտի հավաքեինք, ու խաղի դատավորը՝ կյանքումս երբևէ հանդիպած միակ լավ ոստիկանը, այդ կանոնի շնորհիվ մեզ բարեհաճորեն էր ընդունում: (Ոստիկան Արսեն ողջույններ քեզԲա հետո ի՜նչ հաճելի էր մեր խաղի արդյունքով ամբողջ օրը տաքանալ վառարանի շուրջն ու ծիպուլե(խորոված կարտոֆիլ) ուտել…
Քայլերս շարունակվում էին. կառուսելներ նստելու ոչ հնարավորություն կա, ոչ էլ առավել ևս փող...... Մա՛մ, ախր միշտ էլ հնարամիտ ես եղել, նստում էինք, ու դու մեզ օրօրում էիր............ երջանիկ էինք.... բայց քեզ էլ եմ հիշում, չա՛ր մարդ, որ եկար ու ջղայնացար, որ քո տարածք էինք մտել առանց գումար տալու........ բայց մեկ է՝ չհաջողվեց.... շարունակում էինք երջանիկ մնալ.........
Մի քիչ էլ ժամանակի աստիճանով բարձրացա. ամառ, միշտ քեզ սիրել եմ ,ամա՛ռ ջան, բա իմ ու Արամի գնդակները ինչքա՜ն էի սիրում, եսիմ ինչից էին, բայց հաստատ գիտեմ, որ ծառից էին պոկվում, ու այնքան ժամանակ էին հաճելի խաղալիք, քանի դեռ չէին ճզմվել ու անտանելի հոտ արձակել…ջաաաաաան, էլի շատ ուրախացա, երբ ձեզ հանդիպեցի:
Մենակ թե կեղտոտ էր, այլանդակել էին իմ մանկության հրաշքի դեմքը, տոպրակները, ծխախոտի տուփերն օտար էին ու տհաճ, այ դուք, դուք օտար էիք իմ մանկությանը, չքվե՛ք ու վերացե՛ք:
Դռները մեկ առ մեկ փակում
Կյանքիս անցած էջերի պես,
Էջերը լույս պահում սրտում,
Մնացածը տալիս քամուն,
Եվ հեռանում՝ բարո՛վ մնաք:
Բարո՛վ մնաս, Ի՛Մ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ,
Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
Աքսորների խուլ ահազանգ,
Կռի՛վ ու խա՛ղ, բարո՛վ մնաք:
Բարո՛վ մնաք, ի՛մ ընկերներ,
Որ կիսեցիք ինձ հետ օրերը իմ,
Ես կհիշեմ ամեն վարկյան,
Նրանց, որոնք արդեն չկան,
Օրհնյա՛լ լինեք, բարո՛վ մնաք…
© Արթուր Մեսչյան
Էջանիշներ