User Tag List

Էջ 81 688-ից ԱռաջինԱռաջին ... 317177787980818283848591131181581 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,201 համարից մինչև 1,215 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1201
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ոնց եմ սիրում քո շագանակագույն աչքերը մեղրագույն երանգով: Երբ զայրանում ես կամ ընկնում մտածմունքների մեջ, աչքերդ կեսգիշերի են նմանվում: Երբ նայում ես վրաս ու ասում, որ միշտ հոգ ես տանելու իմ մասին, նրանք փայլում են հազարավոր արևների նման: Այնքան ջերմություն կա աչքերիդ մեջ: Թվում է, թե բավարար է հավերժ ապրելու համար: Ոնց եմ սիրում, երբ խոսում ես: Ձայնդ էլ այնքան ջերմ է, կարծես թե իր ամուր գիրկն է առնում հոգիս: Նայում եմ աչքերիդ մեջ ու ձայնդ պարուրում է ինձ գարնան նման: Դու իմ գարունն ես, իսկ ես քո անձնական թմրադեղը:

    Ափսոս որ ԴՈՒ գոյություն չունես
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (09.05.2009)

  3. #1202
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Օրգանիմի պահանջները սահմանափակում են մեզ... ես ինձ միշտ ազատ մարդ եմ համարել... սխալվել եմ... ինչ անիմաստ տեսք են ունենում մարդիք երբ ցանկության գերին են դառնում... հիմա էլ ես, մտքումս ռիթմով մի բառա գալիս ու գնում... պատկերացնում եմ, ավելի սրվումա ցանկությունս, փորձում եմ դուրս գալ, անիմաստա, ոնց որ շրջափակման մեջ լինեմ, երբա հանգիստ թողնելու էս մարդը ինձ, երբա վերջանալու էս տափակ ժողովը... նույն հարցերը , նույն ապուշ պատասխանները, արդեն չծիծաղելի հումորները... երբ եմ հասնելու երանելի թվացող գլանակին
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (01.02.2012)

  5. #1203
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    ևս մի անքուն գիշեր ու ես գժվեմ … 3-րդ գիշերն ա արդեն, ինչ չեմ կարողանում քնել…3 գիշեր շարունակ անկոչի պես ինձ ու իմ մենակությանը հյուր ես գալիս… գնա՛, հեռացի՛ր իմ կյանքից, կորչի՛ր անհետ, խնդրում եմ… հոգնել եմ… հոգնել եմ քեզանից… ուզում եմ ազատ լինել… ուզում եմ հանգիստ ապրել… ուզում եմ վայելել կյանքս… ուզում եմ արթնանալ ժպիտը դեմքիս և ոչ թե էն մտքով, թե երբ ա գալու ինձ հոգեհարազատ երեկոն… ու էլի կնստեմ պատուհանիս մոտ ու կսկսեմ անիմաստ երազել….
    ուզում եմ ... Մի՞թե շատ բան եմ ուզում էս անարդար կյանքից...

    էս բանաստեղծությունն էլ իմ մասին ա
    Я по утрам, как все встаю,
    Но как же мне вставать не хочется!
    Не от забот я устаю,
    Я устаю от одиночества.
    Я полюбила вечера,
    За то, что к вечеру доверчиво
    Спадает с плеч моих жара,
    Мои дела сдаются к вечеру.
    Я дни тяжелые люблю,
    За то что ждать на помощь некого,
    И о себе подумать некогда.
    От трудных дней я крепче сплю.
    Но снова утро настает,
    И мне опять вставать не хочется.
    И врать, что все - наоборот,
    Что я устала от забот,
    Что мне плевать на одиночество.

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (07.05.2009), Աբելյան (09.05.2009), Լուսաբեր (07.05.2009), Կաթիլ (09.05.2009), Մարկիզ (07.05.2009)

  7. #1204
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Քանի օր է` ահագին շատ եմ կարդում Ակումբ, կարդում ու տխրում եմ: Գնալով ինքն ավելի քիչ է նմանվում այն Ակումբին, որը կարդում էի երկու տարի առաջ, երկու տարվա ընթացքում: Փոխվել է շատ բան: Իմը չի: Ես եմ փոխվել: Տունուտեղի զգացողությունն ա փոխվել: Էլ իմ տունը չի: Էս օրագիրն էլ` իմ սենյակը չի...
    Տխուր ա: Իմ ճանաչած մարդիկ ու չճանաչածները նույն դեմքն են դառնում...
    Էլ սեր ու ջերմություն չկա: Ինչ-որ փոփոխություններ են սպասվում երևի, հոտն առնում եմ: Բայց չգիտեմ` ինչ կլինի:
    Մենակ մի բան ա մնացել. դեռ սիրտս ցավում ա Ակումբի համար: Բայց դե, ոնց որ ասում են, կանցնի, սա էլ կանցնի...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (01.02.2012)

  9. #1205
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Շատ հոգնել եմ էն ամեն ինչից , ինչ ցավա պատճառում ինձ ու քեզ: Քո ցավին չդիմանալով, ինչ որ ելք ես փնտրում ու չգիտեմ ինչի միշտ ինձ ցավացնելով ցավազրկում ես քեզ... Միշտ ասում եմ որ մի քիչ էլ դիմանանք ու լավ կլինի... որնա էտ լավը սերս ես ել արդեն չգիտեմ: Չեմ ուզում, ահավոր չեմ ուզում որ հույսդ կտրես, բայց իմ մեջ հիմա հույսի փշուրիկ էլ չկա, ոնց չեմ ուզում քեզ հիասթափեցնեմ... Չգիտեմ ում եմ խաբում ինձ թե քեզ, դու ել փոքրիկ բալիկի նման սպասում ես, որ մի հույս տամ , մի բան ասեմ ու հավատաս... աչքերիս որ նայում ես իմ սեր, զգում եմ որ սպասում կա, ինչ որ լավ բանի ակնկալիք, էլ ուժ չեմ ունենում ասելու, որ ես ել եմ մոլորվել, որ էլ ելք չեմ տեսնում... ինչ կլինի մեզ հետ... չգիտեմ... չգիտեմ ինչ ելք գտնեմ:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (01.02.2012)

  11. #1206
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր - 3

    Ինչ - որ սաղ սիրո մասին են խոսում ու բոլոր բոլորը բողոքում են , թե՞ ինչի ա ամեն ինչ մեր ուզածին հակառակ: Եսիմ երեխեք ջան, ես էլ չգիտեմ:
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Janita Hero (10.05.2009)

  13. #1207
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Հարազատներս շատ են նեղվում, երբ ինքնամփոփ եմ դառնում: Դե ես էլ այդպիսին եմ. շատ եմ նեղվում, երբ ինձ համար թանկ մարդիկ տխուր են կամ ինչ-որ թախիծ եմ նկատում աչքերում և ինչ ասես, որ չեմ անում, որ ժպտան:
    ...Բայց տխրությունը գեղեցիկ է… Այն տարբեր երանգներ ունի, այն միայն սև չէ: Կարծում եմ, երբ ջրի վրա ալիքներ են առաջանում, ուրախություն է ենթադրում, շարժում, ակտիվություն: Իսկ երբ ջուրը հանգիստ է, այն իր տխրությունն է վայելում: Նկատել եմ ինչպիսի խորություն ունեն տխուր և թախծոտ աչքերը...
    Երանգները գեղեցիկ են տխրության: Հրաժեշտից, բաժանվելուց շատ եմ տխրում: Բայց նկատել եմ ինչպիսի գեղեցկություն ունի արևի հրաժեշտը, երբ այն հրաժեշտ է տալիս առավոտին: Նկատել եմ ինչպես են աստղերը հրաժեշտ տալիս լուսնին, իսկ լուսինը` գիշերին: Իսկապես, տխրությունը երանգներ ունի: Նկատել եմ ինչպես է գարունը հրաժեշտ տալիս ձմռանը: Իսկ աշունը` ամռանը: Ինչպես է ջրի կաթիլը հրաժեշտ տալիս տերևին:
    Գեղեցիկ է բնության տխրությունը: Տխրելու պատճառները մարդիկ են հորինել: Տխրությունը բնությունն է մեզ նվիրել: Սիրում եմ տխրությունը, երբ այն միայն բնության երանգներ է պարունակում: Սիրում եմ տխրել բնության հետ և լինել նրա կողքին, երբ նա տխուր է.միայն այդ պահին մարդիկ ինձ շատ մոտ են ու հարազատ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (09.05.2009), Ուլուանա (09.05.2009), Փոքրիկ (08.05.2009)

  15. #1208
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ուշադրություն: Գրառումն անհրաժեշտ է կարդալ եսամոլությունն ու աննորմալ էմոցիաները մի կողմ դնելուց հետո:

    Տեսնես մարդկության քանի՞ տոկոսն է առավոտյան արթնանալուց հետո ասում. «Ես նորմալ մարդ եմ»: Կամ՝ լավ, արթնանալուց հետո չէ, գոնե օրվա ընթացքում հիշու՞մ է գեթ մեկ անգամ, թե ինչու է ինքը լույս աշխարհ եկել, ինչու է կյանք մուտք գործել: Հիշու՞մ է, որ ինքը պետք է իրեն ու ինչ-որ մեկին երջանկացնի, սերունդ պարգևի, երեխա մեծացնի, սիրի ու գուրգուրի մանկիկին: Կա՞ դրանից կարևոր բան կյանքում, կա՞ն դրանից գեղեցիկ ու քնքույշ ակնթարթներ… Հիշու՞մ է, թե ինչու է ինքը ստեղծվել (թե ո՞վ է ստեղծել, դա էական չէ)… Փոքրիկ, երեխա, մանուկ… Սիրում ես ու սիրում, սիրում ես ու սիրում: Փոքրիկի մայրիկ կամ հայրիկ… Ընտանիք… Ընտանիք…

    Հիշում եմ, թե ինչպես էին հայրս ու մայրս գրկում ինձ ու քույրիկիս, երբ այնտեղ, որտեղ մենք էինք բնակվում, ռմբակոծություն էր: Հիմա եմ հասկանում, որ դա հաստատ մեզ չէր փրկի… Եթե հանկարծ արկը դիպչեր մեր հին փայտաշեն տանը… Բայց ես այնպես ապահով էի ինձ զգում մայրիկիս գրկում: Ես ու քույրիկս նույնիսկ քնում էինք՝ չնայած գրադից արձակած արկերի ահասարսուռ ձայներին: Դրանք իմ ու իմ ընտանիքի համար երջանիկ պահեր էին: Կա՞ սրանից ավել սեր… Համոզված եմ, չկա… Իհարկե, թե մայրիկս ու հայրիկս ինչ զգացողություններ ունեին, չգիտեմ, բայց երևի երջանիկ էին, որովհետև… այս մեկն էլ մեր տանը չդիպավ, այս մեկն էլ… մենք էլ ՝ քույրիկիս հետ հանգիստ քնած ենք:
    Մեր տանն այդ թեմաներից չենք խոսում: Կարծես՝ մոռացել ենք, չի եղել նման բան…

    Հիշե՛ր՝ պետք չէ էգոիստ լինել այնքան, որ դու ինքդ աղավաղվես ու խճճվես քո ինքնաճանաչողության միայն քո եսասեր ու եսամոլ գանգուղեղին հասանելի պրոցեսներում… Իսկ հիվանդագին էգոիզմով չտառապելու համար անհրաժեշտ մեթոդները բազմաթիվ են ու բազմազան:

    Չգիտեմ էլ, թե ինչու գրեցի: Բացեցի թեման, ու սա գրեցի:

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.05.2009), Artgeo (16.05.2009), cold skin (09.05.2009), impression (09.05.2009), Nadine (09.05.2009), Rammer (09.05.2009), Ribelle (09.05.2009), Արշակ (09.05.2009), Կաթիլ (09.05.2009), ԿԳԴ (10.05.2009), Հայկօ (09.05.2009), Ուլուանա (10.05.2009), Փոքրիկ (09.05.2009)

  17. #1209
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի ժամ առաջ իմ աշխարհը փուլ եկավ: Հիմնովին քանդվեց, թողնելով ինձ անասանելիորեն ծանր փլատակների տակ: Իսկ ես հիմարս հավատում էի նրա անսասան հիմքերին: Ատում եմ վարդագույն ակնոցներս: Ատում եմ ինքնավստահությունս: Ատում եմ հետաքրքրասիրությունս: Անիմաստ հարց- Ախր ինչի հենց ես՞
    Ուզում եմ գիշերը հավերժ տևի:
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (11.05.2009), Փոքրիկ (10.05.2009)

  19. #1210
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ընդհանրապես, «շնորհակալություն»-ը շատ լավ բան է: Նկատի ունեմ այստեղի «շնորհակալություն»-ը… Վիրտուալն ահագին ռեալանում է: Տվյալ մարդու մասին ահագին տեղեկություն է ապահովում: Կարող ես միանգամից կարծիք կազմել տվյալ անհատի սկզբունքների, մտածելակերպի մասին: Կարծիք կարող ես կազմել այն մասին, թե ինչպես նա կվարվի իրականում…

    Մեր հասարակությունը դեգրադացված է, մարդկային փոխհարաբերությունները հիմնված են ցածր, տափակ արժեհամակարգերի վար: Ցանկացած միջավայր, որտեղ հավաքվում են մեր հասարակության մեծ քանակի ներկայացուցիչներ նույնպես զերծ չէ նույն այդ հասարակությունում առկա ախտերից: Առանձին դեպքերում էլ կարելի է փաստել, որ այդ միջավայրերը մեր հասարակությունում առկա մարդկային փոխհարաբերությունների հայելին են: Եվ տվյալ մարդկային խմբերի անդամների կիրթ կամ տգետ լինելն այստեղ կապ չունի: Հարցը հոգեբանության մեջ է: Հոգեբանություն, մտածելակերպեր, որոնք փոխելը շա՜տ դժվար է: Մեր հասարակության անկապությունն արտացոլվում է նաև այս ֆորումում:

    …լավ, ինչևէ, անդրադառնամ «շնորհակալության»-ը: Շատ քիչ թվով մարդիկ կան, որ օբյեկտիվ են այս հարցում: Նկատե՞լ եք, թե ինչն է այստեղ գրառումներին «շնորհակալություն» հայտնելու դրդապատճառ հանդիսանում: «Շնորհակալություն» հայտնողը շատ ու շատ դեպքերում առաջնորդվում է ոչ թե տվյալ գրառման որակով ու բովանդակալից, հետաքրքիր, սրամիտ լինելով, այլ հաշվի առնելով բոլորովին այլ պատճառներ, որոնք են.

    - Պոդդերժկա ընկերոջը կամ մտերիմին (այնպես, ինչպես մեր շենքի դեմի բիսեդկում բլոտ խաղցող Ասկոն է «մի հատ պաձերժկա» ասում բլոտում իր հընգեր Վաղոյի «ղառը ղոզին»)

    - Քծնանք տվյալ գրառման հեղինակին (գրեթե այնպես, ինչպես կոտրված ջահելն է «մերսի» ասում իրեն կոտրող, բայց «ներողամիտ» քըթնված լյավերին այն բանի համար, որ իրեն քացու տակ չեն քըցըմ)

    - «Վրիժառության» արտահայտում տվյալ գրառման հեղինակի հետ անհամաձայնություն արտահայտող մարդու նկատմամբ (այնպես, ինչպես շարքային ու խելքը շատ բանից չհասնող օբիժնիկն է վարվում)

    - Հոսանքին կուլ գնալը, երբ տվյալ գրառմանը «շնորհակալություն» են հայտնել բազմաթիվ մարդիկ( այնպես, ինչպես Տրիբունի պատմած անեկդոտի մեջի էշը, որ սահմանը հիմարի պես խախտում էր միայն այն պատճառով, որ բիզնես անող ձին ու կովը խախտում են՝ առաջնորդվելով «դե, սաղ փախան, ես էլ փախա» սկզբունքով)

    Ինչ արած: Բուժել է պետք:

    Հ.Գ. Գրառմանը «շնորհակալություն» հայտնելը չի խրախուսվում:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.05.2009), Enigmatic (13.05.2009), impression (12.05.2009), Nareco (14.05.2009), Yellow Raven (16.05.2009), ԿԳԴ (12.05.2009), Հայկօ (12.05.2009), Ձայնալար (12.05.2009), Ներսես_AM (12.05.2009), Որմիզդուխտ (07.06.2009), Ուլուանա (12.05.2009), Ուրվական (12.05.2009)

  21. #1211
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի քանի օր առաջ SMS ստացա։ Անծանոթ համար էր. խնդրում էին 200 դրամ փոխանցել։ Փոխանցեցի։ Հետո ևս մի SMS եկավ՝ նույն խնդրանքով։ Դա էլ փոխանցեցի։ Պատասխան SMS–ում շնորհակալություն էին հայտնում և ասում, որ ետ կփոխանցեն գումարը՝ հեռախոսահաշվի վերալիցքավորումից հետո։ Գործընկերս իմացավ այդ խնդրանքների մասին, ասաց, որ իզուր եմ պատասխանել և գումար փոխանցել, խաբեություն է։ Ես կարծում էի, որ այդպես չէ (անգամ եթե այդպես լիներ, մարդ է, էլի, կարող է՝ շտապ պետք էր մեկի հետ խոսել, իսկ դրամը պակասել է)։ Հաջորդ օրը նույն համարից մի աղջիկ զանգահարեց հարցնելու՝ արդյո՞ք ես գումար եմ փոխանցել։ Դրական պատասխան ստանալով՝ շատ զարմացավ և հարցրեց, թե ինչու եմ փոխանցել այդ գումարը։ Պատմեցի, որ SMS էր եկել՝ խնդրանքով։ «Բայց ինչ խնդրանք էլ ստանայիք, չպետք է փոխանցեիք»,– կարծիք հայտնեց անծանոթուհին։ Հետո բացատրեց, որ իր բջջայինը մորաքրոջ աղջկա մոտ էր մնացել, որն էլ, հավանաբար, ուղարկլ էր այդ SMS–ները (հետո էլի մի 3-4 հատ նույն բովանդակության հաղորդագրություն ստացա, բայց ոչինչ չուղարկեցի)։ Ասացի՝ խնդիր չկա, ու դրանով մեր խոսակցությունն ավարտվեց։ Չէի ակնկալում, որ հաղորդագրություններ ուղարկողը կպահի խոստումը, բայց այսօր SMS ստացա, որը հայտնում էր, որ այդ համարից 400 դրամի փոխանցում է կատարվել հեռախոսահաշվիս։
    Հետո էլ ասում են՝ մարդկությունն ու ազնվությունը վերացել է։
    Ափսոս, որ հաճախ թույլ ես տալիս կասկած մտնի մեջդ։

  22. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.05.2009), Ariadna (16.05.2009), Chuk (12.05.2009), comet (13.05.2009), impression (15.05.2009), Janita Hero (17.05.2009), Kita (12.05.2009), Monk (16.05.2009), murmushka (12.05.2009), Nadine (14.05.2009), Ribelle (13.05.2009), unknown (19.05.2009), Yellow Raven (16.05.2009), Երկնային (13.05.2009), Երվանդ (12.05.2009), ԿԳԴ (12.05.2009), Հայկօ (13.05.2009), Ուլուանա (12.05.2009), Ռուֆուս (15.05.2009), Ֆրեյա (15.05.2009)

  23. #1212
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Հին թշնամանք

    Երբևէ պատահե՞լ է, որ ինչ-որ մեկին ատես ամբողջ սրտով ու հոգով ու քո մոտ էնպիսի տպավորություն լինի, որ ավելի լավ ա մեռնես, քան մի կողմ դնես քո ատելությունն ու թշնամանքը ու հաշտվես նրա հետ:

    Իմ հետ կատարվել է նման բան, պարզապես կարող եմ ասել, որ հայտնվել էի սխալ ժամանակ սխալ տեղում, դրա հետևանքով ընկել էի լիքը անախորժությունների հետ: Բարեբախտաբար կարողացա առանց լուրջ վնասների (բարոյականը չհաշված) այդ դժվարին իրավիճակից դուրս գալ, բայց մեր փոխադարձ ատելությունը այնքան մեծ էր, որ երդվեցի, որ եթե այդ աղջկան երբևէ փողոցում տեսնեմ, կթքեմ երեսին ու կանցնեմ:

    4 տարի է անցել այդ աղջկան վերջին անգամ տեսնելուց հետո: Այսօր գնացել էի բանկ, ինձ սպասարկող աղջկա դեմքը ծանոթ թվաց, բայց չկարողացա մտաբերել, թե ով է, փոխարենը ինքը ինձ ճանաչեց ու ժպտաց: Ինքն էր: Ես էլ իրեն ժպտացի, մի փոքր խոսեցինք, իրարով հետաքրքվեցինք: Զգացի, որ հին ատելությունից մեջս ոչ մի բան չի մնացել, մի պահ նույնիսկ վատ զգացի անցյալի համար: Կարծես թե իր մոտ էլ էր նույնը:

    Երբ դուրս եկա բանկից էնքան թեթև էի ինձ զգում, ոնց որ ուսերիցս մի ծանր բեռ ընկած լիներ: Վերջիվերջո կյանքը լավ բան է, մի օր կռվում ես, հաջորդ օրը հաշտվում
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.05.2009), Enigmatic (15.05.2009), impression (15.05.2009), Jarre (20.05.2009), Kita (15.05.2009), Monk (16.05.2009), murmushka (16.05.2009), Nadine (15.05.2009), Sona_Yar (15.05.2009), Երվանդ (15.05.2009), Հայկօ (15.05.2009), Մարկիզ (16.05.2009), Որմիզդուխտ (07.06.2009), Ուլուանա (15.05.2009), Ֆրեյա (15.05.2009)

  25. #1213
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3


    ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԱԿՈՒՄԲԸ՝akumb.am-ը:


    Ինչքան փորձեցի ռադս քաշել, էլի հենց նստում եմ էս անտեր համակարգչի դիմաց, նորից ու նորից akumb.am: Եվ ինչի ինձ ասացին այս կայքի մասին: Այ մարդ, ակումբամոլ եմ դարձել:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (16.05.2009), Ariadna (16.05.2009), Որմիզդուխտ (07.06.2009)

  27. #1214
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Երևի սկզբում հեշտ էր մտածելը որ գնալու ես, շատ հանգիստ էի վերաբերվում էտ մտքին, իմ համար տարբերություն չկար կլինես թե չէ, բայց հիմա սիրտս կանգնումա, ուզում եմ մեռնել, կես տարվա մեջ ոնց կապվեցի քեզ, հիմա ոնց որ իմի մասը լինես, ու զարմանում եմ թե ոնց դու կարաս կապված չլինես: Ինչքան հանգիստ ու մեծ ցանկությամբ ես ասում գնալուդ մասին: Կգնաս ու կմոռանաս ինձ, կմոռանաս որ սիրել եմ, կմոռանաս էն բոլոր անիմաստ բաները որ իրար հետ էինք անում, կմոռանաս մոր ապրած կես տարին: Լավ բա ես , ես ոնց մոռանամ?...
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  28. #1215
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան օրեր, երբ բոլոր աղջիկները գեղեցկուհի են երևում աչքիս . . . Այդ օրերին իմ մեջ հազիվ եմ խեղդում ' բոլորիդ սիրում եմ ' գոռալու ցանկությունը . . . Վերջերս հաճախ են նման օրեր պատահում . . . Այսօր էլ արդ օրերից է :-) պատճառը երևի մեջս կուտակված անսահման սերն է, որը կամ նվիրելու եմ աշխարհի ամենաերջանիկը դառնալուն ' դատապարտված ' աղջկան, կամ էլ տենց էլ չեմ հանդիպի էդ աղջկան ու մի օր էլ սիրտ ս կպայթի ներքին ճնշումից . . .
    Վերջին խմբագրող՝ John: 16.05.2009, 11:49:

Էջ 81 688-ից ԱռաջինԱռաջին ... 317177787980818283848591131181581 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •