Մի քանի օր առաջ էր, Մոնումենտում: Ակումբցիների հետ էի: Իրանք գնացին կարուսել նստելու, ես ու Երոն գարեջրելու, ճիշտ ա Երոն գարեջրին ինչ-որ վաղուց դավաճանել ա, սրճեց: Դե մարդ գարեջուր խմելուց հետո ի՞նչ ա ուզում: Ճիշտ եք, զուգարան: Էնպես որ ես ուղևորվեցի հասարակական զուգարան, որտեղ մի ծեր տատիկ նստած բոլոր «կարիքավորներից» փող է հավաքում, մարդ ա 100 դրամ: Տվեցի իմ 100 դրամն ու մտա:
Դուրս եկա: Կողքի դռնից, որը կանանց համար է նախատեսված, դուրս եկավ մոտ 40 տարեկան մի կին: Նորմալ հագնված, բավական համակրելի կին էր: Բայց դեմքից զգացվում էր, որ մի ցավ ունի: Չզսպված ցավ: Էնպես ստացվեց, որ մի քանի քայլ իրար հետ քայլեցինք, իրար կողքի ու էդ ընթացքում լսեցի, թե էս կինը ոնց է քթի տակ շատ կամաց ասում «որ 100 դրամ ունենայի, ես էլ զուգարան կմտնեի»: Ու էդ խոսքերի մեջ ցավ կար ու զգացվում էր, որ մի կերպ է իրեն զսպում: Ու խիստ տրտմություն, տխրություն կար էդ ձայնում: Ազդվեցի: Ու կատաղեցի տատիկի վրա, որ նրան ներս չի թողել: Իրենից ի՞նչ էր գնում, խեղճ կին ա, թող մի վայրկյանով մտներ, հոգար իր կարիքները:
Նման դեպքերում շատ եմ ամաչում, բայց էս անգամ ամոթս մի կողմ դրեցի ու ասեցի. «Վերցրեք այս 100 դրամը ու զուգարան գնացեք, խնդրում եմ»: Ու իրան մեկնեցի 100 դրամը: «Վայ ապրես, տղա ջան», - կմկմաց: Ժպտացի ու չգիտեմ ինչի առաջ չգնացի: Ինքն էլ էր կանգնած, չէր շրջվում, որ հետ, զուգարան գնա: Հետո հասկացա, որ ինձից է ամաչում, շրջվեցի ու գնացի սրճարանի կողմը, որտեղ արդեն բոլոր ակումբցիներն ինձ էին սպասում:
Մի քանի քայլ արեցի ու հանկարծ որոշեցի շուռ գալ... կինը փախնում էր: Առավ 100 դրամս ու փախավ: Իսկ կար ժամանակ, երբ երեխայի համար հաց առնելու համար էին փող, ողորմություն ուզում: 100 դրամս, իհարկե, ափսոս չի: Բայց չեմ սիրում լինել խաբված, իսկ սրանք բոլորն արտակարգ դերասաններ են դառել, Հոլիվուդում լինեին, օսկար էլ կստանային:
Ի դեպ գտել եմ ձևը: Այլևս ողորմություն հավաքողներին փող չեմ տալիս, այլ տալիս եմ խանութից վերցրած ՀԴՄ կտրոնը. գուցե շահե՞ն: Բայց մենակ տեսնեք, թե ի՜նչ արհամարհանքով են նայում ու շպրտում այդ թղթի կտորը: Բա՛... էսպես էլ ապրում ենք:



Մեջբերել
Վաղը չէ մյուս օրն էլ թեզի պաշտպանության եմ, իսկ ձայնս ծխող տղամարդու ձայն ոնց որ լինի: 







), ու էտ իրականում տենց ա, ես ինչքան էլ ինձ վատ զգամ , երբեք չեմ արտահայտվում, բայց եթե դու չլինեիր ինձ թվում ա ես էս անգամ նվնվալու էի
: Ես շնորհակալություն չեմ սիրում ասել հարազատ մարդկանց, ու նեղվում եմ երբ ինձ են ասում, քանի որ մտածում եմ էտ ուղղակի ձև ա, իրականում երբ քո համար կարևոր ինչ որ բան են անում ու դու ասում ես շնորհակալ եմ, ոնց որ անկարևոր ու ինչ որ շնորհակալությունով գնահատվող բանի վերածես էտ, իմ համար երբեք արտաքին ձևը կարևոր չի եղել ու չի, կարևորը մարդու ներքին զգացածն ա,բայց էս դեպքում ուզում եմ բացառություն անել, ու քեզ ասել շնորհակալ եմ, նրա համար որ կաս, նրա համար որ նեղությանս պահին էկար ու ինձ նեցուկ(

Էջանիշներ