User Tag List

Էջ 78 688-ից ԱռաջինԱռաջին ... 286874757677787980818288128178578 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,156 համարից մինչև 1,170 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1156
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Շարունակեմ ներքին բալանսավորման թեման: Արդեն պարզ է, որ իրական ներքին բալանս ոչ մեկը չի կարող ունենալ, միշտ մի երևույթը, հատկությունը, բնավորության գիծը, տրամադրությունը կամ չգիտեմ ինչը իր աներևույթ հակառակորդին հաղթահարում ու առաջ է նետվում, դառնալով քո ընդհանուր տրամադրության, բնավորության, մարդկային արժեքների ստեղծողն ու նկարագիրը:

    Ուրեմն ինչ է պետք անել: Չգիտեմ, գուցե զառանցում եմ, բայց իրավիճակը հասկանալու համար պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրի մարդու մեջ ապրում է երկու տիպի գազան: Ու սրանք իրար դեմ մշտական կռվի մեջ են, կենաց-մահու պայքար են մղում: Առաջին գազանը չարի մարմնացումն է, ինքը իր մեջ ներառում է ատելությունը, էգոիզմը, նախանձը, սուտը, հիմարությունը, ամբիցաները... Մյուսը բարու մարմնացումն է, ու ինքն իր մեջ ներառում է սերը, մարդասիրությունը, հավատարմությունը, ճշմարտությունը, խելքը, հավատարմությունը: Հիմա կհարցնես, թե հապա ո՞վ է հաղթում այդ պայքարում, իսկ ես կասեմ, այն գազանը, ում կկերակրես: Ամեն ինչ մեր ձեռքերում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (14.04.2009), Norton (14.04.2009), Selene (12.04.2009), Փոքրիկ (11.04.2009)

  3. #1157
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի անգամ ինձ բնութագրելիս ասեցին նաև, որ խորամանկ եմ... Ժպտացի, լուռ համաձայնեցի, դե ամոթ էր, որ ասեի՝ ես մի քիչ միամիտ եմ, սկսեի արդարանալը, մտածեցի՝ ժամանակի ընթացքում կերևար ինչպիսինն եմ:
    Հիմա երևի խիղճդ քեզ գիշերներն էլա տանջում, որ ես քո պատկերացրածի 0.01 տոկոս խորամանկությունն էլ չունեի, փոխարենը ունեի նրբանկատություն ու ասածներիդ ենթատեքստերն ուղիղ հասկանալու ունակություն, մարդկանց ու առանձնապես քեզ՝ ամենալավ ու դրական, ամենաազնիվ հատկանիշներով ընդունելու ու ... ցավոք
    Կորուստից երբեմն շահումն ավելի շատ է, քան էտ պահին պատկերացնել կարող ենք, ուրեմն սպասեմ հաջորդ պահին, երբ կկարողանամ նայել աչքերիդ, ժպտալ էնպես, ինչպես դու, երբ հարցնում էիր, թե ինձ ինչ է եղել էս քանի օրը, որ դարձել եմ պաշտոնական քո նկատմամբ, ու ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... Չէ-որ ես իմ 24-ում շատ ավելի ուժեղ եմ ու համարձակ, քան դու քո ..-ում

    Երոն ճիշտա՝ ես երբեք էլ խորամանկ չեմ դառնա
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.04.2009), murmushka (12.04.2009), Nadine (13.04.2009), Norton (14.04.2009), Երկնային (12.04.2009), Մարկիզ (12.04.2009), Նիկեա (21.10.2014), Ուրվական (12.04.2009), Փոքրիկ (12.04.2009)

  5. #1158
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ինքը մի քիչ նաիվ էր, մի քիչ էլ հրաշքների հետ սեր ուներ: Համոզված էր, որ ինքն էլ է մի քիչ հրաշագործ: Ինքը սիրում էր նայել կտուրներին, ժպտում էր աղավնիներին ու երեխաներին, զբոսնում էր անձրևի տակ, մեջքի վրա պառկում այգու խոտերի մեջ, ձեռքերը դնում գլխի տակ ու նայում լողացող ամպերին: Մարդիկ միշտ տարօրինակ հայացքներ էին գցում նրա վրա: Մարդիկ էդպիսին են մեր քաղաքում: Նրանք էդպիսին են էությամբ, էդպիսին են ամենուր, բայց մեր քաղաքում նրանք դա չեն էլ փորձում քողարկել քաղաքավարության տակ:

    Ինքը չէր նեղվում: Չէր էլ նկատում: Կամ գուցե նկատում էր, բայց բանի տեղ չէր դնում, չգիտեմ, չեմ ուզում հորինել, քանի որ հաստատ չգիտեմ:

    Ինքը առավոտյան վեր էր կենում, համբուրում կնոջը, ով ժպտում էր քնի մեջ, հագնվում, լվացվում ու գնում աշխատանքի: Չէր նախաճաշում, որովհետև գրեթե երբեք ուտելիքը չէր բավականացնում: Ինքն էլ աղքատիկ նախաճաշը թողնում էր կնոջը:

    Իրեն մեղավոր էր զգում, որ չի կարողանում հոգալ իր փոքրիկ ընտանիքի կարիքները, ծնողներն էլ մի կողմից հանգիստ չէին տալիս, հատկապես` կնոջ ծնողները: Ի տարբերություն նրանց, կինը չէր դժգոհում: Միշտ սիրով էր արդուկում նրա տաբատն ու վերնաշապիկը: Ժպտում էր, երբ նայում էր իրեն: Փաթաթվում էր ու սկսում մազերը շոյել, երբ զգում էր, որ նա ունի դրա կարիքը:

    - Ես գիտեմ, որ դու շատ ավելի կարևոր գործ ես անում, քան նրանք կարծում են,- ասում էր կինը,- ու կարևոր չի, թե ինչքան ես վաստակում: Մենք հո էսպես էլ ենք երջանիկ:

    Ինքը դնում էր գլխարկն ու դուրս գալիս: Քայլում էր դեպի իր մշտական տեղն ու մտածում, որ մասնագիտությունը սխալ է ընտրել: Ինքը կարող էր ավելի շատ գումար վաստակել, եթե նման լիներ իր հետ միասին նույն աշխատանքը կատարողներին: Ու թեև նույն համազգեստն էին կրում, ինքը միևնույն է, շատ էր տարբերվում: Նրանք բոլորը, կամ գրեթե բոլորը, փքված էին, դեմքներից դժգոհություն էր կաթում, կոպիտ էին, հարգանքի մասին լսած չկային:

    Հասնում էր իր տեղը, քմծիծաղով նայում զոլավոր փայտիկին, այն դնում մի կողմ ու անցնում իր պարտականություններին: Այսինքն` դրանց այն մասին, որ ուրիշները չէին կատարում: Իր կոլեգաները առավոտից իրիկուն զբաղված էին կարգը խախտած կամ էլ չխախտած մեքենաներ տուգանելով: Ինքը դրանց հետ գործ չուներ: Ինքը ուշադիր հետևում էր, որ մարդիկ միայն կանաչ լույսի տակ անցնեն փողոցը, որ ոչ ոք փողոցում աղբ չթափի, որ մարդիկ սովորեն օգտվել աղբարկղերից ու վերջապես հասկանան, որ դրանք վառելու համար չեն նախատեսված: Միակ դեպքը, երբ ինքը տուգանում էր վարորդին, էն էլ մեծագույն հաճույքով, այն էր, երբ մեքենայից ինչ-որ աղբ էին նետում փողոց: Մոտենում էր, քաղաքավարի բարևում ու տուգանում:

    Կոլեգաները` հաստավիզ կամ էլ նրբիրան (նայած թե ինչի համար են նախատեսված) ծաղրում էին իրեն, քանի որ մարդիկ էդպիսին են էությամբ, էդպիսին են ամենուր, բայց մեր քաղաքում նրանք դա չեն էլ փորձում քողարկել քաղաքավարության տակ:

    Իսկ ինքը շարունակում էր իր գործը` միշտ վստահ, որ մի օր կտուգանի վերջին վարորդին, նկատողություն կանի վերջին չարաճճի երեխային, ով կարմիր լույսի տակ կփորձի փողոց անցնել, որ մի օր ինքն էլ պետք չի լինի մաքուր քաղաքին ու օրինապահ քաղաքացիներին:

    Ինքը լավ գիտեր, որ քաղաքը խեղդվում է լիքը այլ խնդիրներից, որ մեծ ու խրթին պրոբլեմներ ունի քաղաքն ու իր մարդիկ, բայց քանի որ չուներ ուժ կամ իշխանություն` քաղաքն ազատելու չար ու ագահ մարդկան ձեռքից, անում էր այնքան, որքան կարողանում էր:

    Ինքը հավատում էր հրաշքների ու ես էլ: Օգնենք նրան:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.04.2009), Janita Hero (15.04.2009), Kita (14.04.2009), murmushka (14.04.2009), Nadine (13.04.2009), Norton (14.04.2009), Ruby Rue (18.05.2014), Second Chance (14.04.2009), Selene (12.04.2009), Հայկօ (13.04.2009), Մարկիզ (12.04.2009), Ռուֆուս (13.04.2009), Քամի (12.04.2009)

  7. #1159
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ինչ է պետք անել: Չգիտեմ, գուցե զառանցում եմ, բայց իրավիճակը հասկանալու համար պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրի մարդու մեջ ապրում է երկու տիպի գազան: Ու սրանք իրար դեմ մշտական կռվի մեջ են, կենաց-մահու պայքար են մղում: Առաջին գազանը չարի մարմնացումն է, ինքը իր մեջ ներառում է ատելությունը, էգոիզմը, նախանձը, սուտը, հիմարությունը, ամբիցաները... Մյուսը բարու մարմնացումն է, ու ինքն իր մեջ ներառում է սերը, մարդասիրությունը, հավատարմությունը, ճշմարտությունը, խելքը, հավատարմությունը: Հիմա կհարցնես, թե հապա ո՞վ է հաղթում այդ պայքարում, իսկ ես կասեմ, այն գազանը, ում կկերակրես: Ամեն ինչ մեր ձեռքերում է:
    Մարդկային էությունը նկարագրող հանճարեղ բնորոշում է: Պարզապես չեմ կարող վարկանիշ չտալ հեղինակին:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  8. #1160
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկային էությունը նկարագրող հանճարեղ բնորոշում է: Պարզապես չեմ կարող վարկանիշ չտալ հեղինակին:
    Վարկանիշը ստացա: Բայց վարկանիշը չստացավ այդ բնորոշման նախնական հեղինակը, ով անհայտ է, թե ով է: Վարկանիշը ստացավ այն փոխառողը՝ ես: Ընդ որում հետաքրքիր զուգադիպությամբ վարկանիշ տվողը գիտեր, որ ես միայն ու միայն փոխառող եմ, այլ ոչ երբեք հեղինակ: Համենայն դեպս դա հուշեց վարկանիշի տեքստը. «Գայլերի կռիվը»: Եթե ճիշտ եմ հիշում, հնդկական առասպելաբանության նմուշ է, հնդկական առած, մի շատ գեղեցիկ ու խորը խոսք, որը ընդմիշտ տպվել է հիշողությանս մեջ: Ներքին բալանսավորման գալու հրաշալի առիթ էր: Քո ստեղծածի կողքը դիր ուրիշի ստեղծածը՝ քո անունով: Ու գիտեք, հետաքրքիր է: Երբեք չեմ հասկացել գրագողներին: Գրագողությունը համարել անիմաստագույն մի բան: Որովհետև եթե օրիգինալը կտրում ես իր նախնական տեղից, իր հիմնական կոնտեքստից, իր բնօրրանից, դառնում է անհամ մի բան, ինչպես, օրինակ, իմ արածում: Գեղեցիկ խոսքը, որը ցանկացած կարդացող հիացմունքով է կարդացել իր նախնական տարբերակով, չնչին փոփոխություններից հետո իմ շուրթերում դարձավ անիմաստ մի բան, չգրավող, ամենևին խորություն չունեցող: Համենայն դեպս դա են ցույց տալիս արձագանքների սակավությունը ու գրառմանս շրջանցումը: Սկզբից մտածեցի, թե գուցե ոմանք պարզապես ծանոթ էին առածին ու նրբանկատորեն լռել են, որ չմերկացնեն «գրագողությունս», բայց պարզվեց, որ չէ: Մի քանիսի հետ խոսեցի, պարզվեց ծանոթ չէին... վստահ եմ, սկզբից կարդային օրիգինալը. կհիանային:

    Բայց այսուհանդերձ, սա ինձ չօգնեց գալ ներքին բալանսավորման ու ես դեռ փնտրում եմ բանալին: Պատրաստ եմ գոչել ու հայտարարել, որ գտնողին դրամական պարգև եմ խոստանում: Բայց... Հիշում եմ, առաջ նեղվում էի, երբ ստեղծագործությանս համար բացասական գնահատական էի ստանում: Ընկնում էի գրեթե դեպրեսիոն մի վիճակի մեջ, ազդում, դառնում ագրեսիվ: Շատ ուշ հասկացա, որ առանց դրա բալանսը գտնված չի լինի, ու ես ակամա փորձում եմ խախտել էդ բալանսը: Նույնն ակումբում, առաջ ներվայնանում ու նյարդայնանում էի, երբ իմ արած գործի հասցեին վատ բան էի լսում, երբ ինձ մեղադրում էին աչառության, տեխնիկական լիազորություններիս չարաշահման, անարդարամտության մեջ: Շատ ուշ հասունացա հասկանալու համար, որ ոչ մի դրական գործ չի կարող միայն դրական գնահատականի արժանանալ: Որովհետև այդ նույն բալանսավորումը, եթե օրինակ երկու անհատին վերաբերվող հարց ես քննում, երբեք չի կարող այն աստիճան բալանսավորված լինի, որ երկուսին էլ գոհացնես: Կամ էլ պիտի Սողոմոնի նման բռնես ու երեխուն մեջտեղից ճղես, ինչը անհնար է: Ուրեմն ընդամենը պետք է ձգտել այդ բալանսավորման ուղղությամբ, կամ ավելի ճիշտ բալանսավորման խախտման: Այսինքն պիտի էնպես անես, որ չբավարարվածները ավելի սակավ լինեն, քան բավարարվածները... Ու ակամա դառնում ես բալանսավորման սկզբունքի տքնաջան խախտողը:

    Դեմոկրատիա, սոցիալիզմ, հավասարություն... սրանք բոլորը, ինչպես և ազգայինը, կեղծ կատեգորիաներ են, հնարված «սկզբունքներ», որոնց երբևէ չես կարող հասնել, շատ-շատ մոտենաս, շատ մոտենաս: Բայց կատարյալ բալանսավորում երբևէ չի կարող լինել:

    Ու ակամա գտնում ես տիեզերական մի նոր օրենք, ֆիզիկայի չհայտնագործված տեսություն՝ բալանսավորումը կբերի տիեզերքի ամենամեծ պայթյունին, որի ժամանակ հօդս կցնդեն բոլոր նյութական ու ապանյութական բարիքները ու կմնա մենակ դատարկությունը, վակուումը: Հա, էլի ցնդաբանում եմ: գիտեմ: Բայց այդպես է: ՈՒրեմն պետք է ձգտել բալանսավորման, բայց միաժամանակ չմոռանալով, որ դրան չի կարելի հասնել: Հակառակ դեպքում կլինի ճահճացում, իսկ ճահիճը կլանում է, իսկ հետո լինում է պայթյուն:


    հ.գ.
    Մոդերատորական. հաջորդ դեպքերի համար Լավ Ոստիկանին ուզում եմ տեղեկացնել, որ այս թեման նախատեսված է միայն ու միայն անկապ օրագրային գրառումների և ոչ դրանց մասին մեկնաբանություններ գրելու համար և հաջորդիվ բոլոր նման դեպքերը համարվելու են թեմայից դուրս գրառումներ: Այս խստությունը ևս մեկ քայլ է բալանսավորման հասնելու ճանապարհին:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.04.2009, 02:53:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (15.04.2009), impression (14.04.2009), Nadine (15.04.2009), Ուլուանա (14.04.2009)

  10. #1161
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մարդ էլ երկու կյանք ունենա երազներս վերջերս այնքան գունեղ են դարձել, ոնց որ երկու կյանք ապրեմ: Բայց ամենաշատը նեղվում եմ, երբ որ արթնանում եմ, զգում եմ, որ երազումս ավելի երջանիկ էի Տեսնես, մենակ իմ մոտ ա տենց լինում՞
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (14.04.2009)

  12. #1162
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Կեցցե՛ մեր պետությունը, աշխարհի ամենաանկախ պետությունը, կամ անվճար պտույտ մը հրապարակին մէջ։

    Մեքենայով մտնում եմ հրապարակ, տուգանային չէ, մեր անկախ, ազատ Հանրապետության Հրապարակ, պտտվում եմ դեպի Նալբանդյան ու ամենաձախ եզրային գոտուց (դե նկատեցի համարյա լրիվ ջնջված գծանշանը, բայց դե թող թարմացնեն, թքած) աջ «մարգատը» միացրած մտնում Նալբանդյան ու կանգնում կարմիրի տակ։ Մեկ էլ կողքս մի «Տոյոտա» է կանգնում, մեջը երկու ոստիկան են, այս կողմի կերած–խմած յուղոտ դեմքը ձեռքով է անում, որ ապակին իջեցնեմ ու.
    – Որ անցնեք, աջ մասում կանգնեցրեք։
    Կանգնեցի, փաստաթղթերը հանեցի, ապակին լրիվ իջեցրի սպասում եմ։ Սպասեցի, տեսնեմ սա եկել ու հետևի դռան մոտ կանգնել է «իրենից դավոլնի»։Բարձրաձայն իբր ինքս ինձ ասում եմ. «հիմա ինչ, պիտի ես իջնե՞մ, արա», ու իջնում եմ։ Կարճահասակ, քյաբաբ դեմքը ներկայանում է՝ ավագ տեսուչ …յան (գրողը տանի, ինչու՞ չեմ մտաբերում մարդկանց անունները)։
    Ձեռքս դեռ չպարզած, խլում է վկայականներս ու.
    – Դուք պարոն …յանն եք, հա՞, ուրեմն կանգնացնելուս պատճառը հասկացա՞ք, պարոն …յան։
    – Ոչ, չհասկացա։
    – Էնտեղից միայն ձախ կարելի էր գնալ, պարոն …յան (գողական հեգնանքով), իսկ դուք ուղիղ գնացիք։
    – Իսկ որտե՞ղ է նշված, որ միայն ձախ կարելի է գնալ։
    – պարոն …յան, էնտեղ գծանաշան կա…
    – Էնտեղ գծանշան չը՛կա։
    – պարոն …յան, ուզու՞մ եք, գնանք, ցույց տամ…
    – Հա գնանք։ – Պարոն …յան լսեք ինչ եմ ասում…
    – Գիտեմ, էնտեղ կա գծանշանի հետք, բայց համարյա չի երևում…
    – Բա պարող …յան ասում եք չկա…
    – Դուք ակտը կազմեք, ես կգրեմ ոչ չկա…
    – Պարո՜ն …յան, եկեք հենց հիմա գնանք, միասին նայենք…
    – Գնանք։
    – Նստեք մեքենան, պարոն …յան, հա՞, հիմա կգնանք, ու դուք կտեսնեք, պարոն …յան, որ անտեղի հակաճառում եք, պարոն …յան։
    Բացում է «Տոյոտայի» հետևի դուռը, նստում եմ, դիմում է կողքինին.
    – Քշի, տանենք, թող պարոն …յանը տեսնի գծանշանը։
    Քշում են մտնում Աբովյան փողոցով դեպի հրապարակ։
    – Որտե՞ղ եք աշխատում, պարոն …յան
    – էդ ինչ, անձնական տվյալներ ե՞ք հավաքում։
    – Չէ օրենքով պահաջվում է, որ պիտի լրացնենք։
    – Հա հեչ, ինժեներ եմ, … հիմնարկում։
    – ինժինեռների կարիք կա հա՞ հիմա։
    – հիմա՞, ի՞նչ իմանամ։
    – պոլիտեխնիգցիները վախտին լավ էր էլի, գործ կար, բան, օֆֆ…
    Հասանք չարաբաստիկ եզրագծին ու…
    – Ահա տեսե՞ք պարոն …յան…
    – ու՞ր ա գծանշանը…
    – ոնց…
    – հա՛ ու՞ր ա, էս սպիտակ փոշի՞ն…
    – պարո՜ն …յան, հիմա տեսախցիկով կարող եմ նկարել, արձանագրել…
    – նկարեք, արձանագրեք…
    Մի պահ լռում է։ Հասանք մեքենայիս։ Իջանք,
    – Պարոն …յան, դուք տեսա՞ք որ կար…
    – չէ, համարյա չէր երևում։
    – բա ուշադիր լինեիք պարոն …յան։
    – ես ուշադիր եմ, համ էլ ակնոցներով իսկի չէր երևում։
    – Եթե տեսողության պրոբլեմ ունեք, պարոն …յան, հանեք ակնոցներդ…
    – ես տեսողության պրոբլեմ չունեմ, ակնոցներս հանելու խնդիր էլ չունեմ, թող գծանշանը նորմալ թարմացնեն, նկատեմ (վրա եմ տալիս)…
    – պարո՜ն …յան, դուք պարտավոր էիք գծանշանը նկատել, մի քիչ որ ուշադիր լինեիք կնկատեիք, որ էնտեղ գծանշան կա, պարոն …յան…
    – Դե ակտ կազմեք, ես կգրեմ, որ գծանշանը նկատելի չի, հենց այդպես, համ էլ հենց դուք նոր խախտում արեցիք…
    – ոնց, շառ խո չե՞ս…
    – հա, դուք առանց ձայնային ազդանշանի մտաք սխալ ուղղությամբ…
    – պարո՜ն …յան, ես ձեր հետևից եկա, միգալկան միացրած…
    – չէ, հենց նոր, որ դուք ինձ բերեցիք, նույն գոտուց մտաք ու սիրենա…
    – պարոն …յան, հիմա ձեզ տանեմ բաժի՞ն, հա՞, պարոն …յան, որ հակաճառում ե՛ք…
    – բաժի՞ն, տարեք, մենակ ասեք ինչի համար…
    – տանեմ բաժի՛ն, որ խոչնդոտում եք ոստիկանի աշխատանքը, պարոն …յան, որ անտեղի հակաճառում եք, երկարացնում եք… ուրեմ լսեք, պարոն …յան, ես հիմա ցանկացած վարորդի ուզում եք, փորձի համար կանգնեցնենք, մարդիկ կիջնեն, կընդունեն սխալը, կամ կասեն, ուշադիր չէի, ներողություն կխնդրեն (այդ պահին պատկերացնում եմ այդ վարորդին, իջնում է, ձեռքի մեջ հինգ հազարանոցը, բարևում–փոխանցում, բարև ձեզ պարոն ավտոտեսուչ, կամ կներես ցավդ տանեմ, ախպերս, կամ մեռնեմ սրտիդ, կամ ախպերս չէի ջոգել, որ զնակ կա, ոստիկանը՝ բավարարված ռոժով, ոջինչ աբեր, պադահում ա…), հանգիստ մարդավարի, պարոն …յան, իսկ դուք հիմա խոչնդոտում եք ոստիկանի աշխատանքը, ներկայացնում եք ընենց, որ ես յանի անտեղի եմ կանգնացնել, շառ եք անում, հլը քիչ մնա ազգի դավաճան էլ կհանեք… պարոն …յան
    – լավ, լսեք պարոն ավտոտեսուչ…
    – պարոն ավտոտեսուչ չէ, տեսա՞ք, ես նորմալ մոտեցա, ներկայացա, չէ՞ պարոն …յան
    – լավ ներողություն, ներվայնացրի, բայց ես ավելի ներվայնացած եմ, ասե՞մ ինչի, որովհետև շատ անգամ տեսնում եմ, որ դուք, ավտոտեսուչներդ խախտումներով եք քշում, աչքիս առաջ, ու նաև 999, չգիտեմ 777 համարներով ջիպեր առաց որևէ կարգի հենց ձեր աչքի առաջ քշում են, ու չեք կանգնացնում, հիմա…
    – պարոն …յան, լավ, դուք լսել ե՞ք կարգազանցության իրավունքի մասին…
    – չէ։
    – Դա փաստաթուղթ է, որը թույլ է տալիս կարգը խախտել, ծառայողական նպատակներով… ու տենց մարդիկ ունեն էդ փասատաթուղթը, բա՞ պարոն …յան, ու բոլորն էլ գիտեն դրա մասին…
    – Օհո, իսկ ես՝ հասարակ վարորդս ոնց եմ իմանալու, որ այսինչ ջիպը նման փաստաթուղթ ունի, որ կարող է վրայովս անցնել, ես իրեն ժամանակին զիջեմ, համ էլ ծառայողական է, թող մեքենան համապատասխան գունավորումն ունենա, «միգալկա», «սիրենա», ձեր մեքենայի պես…
    – Պարոն …յան, հիմա ես ձեզ ասում եմ, որ դա օրինական փաստաթուղթ է։
    Այդ ժամանակ կողքինը արդեն ձանձրացել ու իջել էր մեքենայից, մոտեցավ ու.
    – Նառուշիլովկան ա էլի ապեր։
    – Լավ, մի անկեղծ հարց տամ էլի…
    – Ասա, լսում ենք, պարոն …յան
    – Իսկ նման փաստաթուղթ չկա՞ ասենք քրեական հանցագործության թույլտվություն տալու համար, որ ասենք թույլ է տալիս քրեական հանցագործություն կատարել, դե խփել մեկին ասենք…
    – Չէ, կարծեմ չկա, դժվար տենց բան…
    – ափսոս…
    – պարոն …յան, էս վերցրու (տալիս է վկայականներս), հասկացանք չէ՞ իրար, որ տենց չի…
    – հա, լավ հասկացանք, կներեք։
    Շինծու ժպիտ եմ տալիս դեմքիս, ու գնում նստում մեքենաս։ Ակամայից ուղեղս ինչ–որ ռոքային իմպուլսներ է գեներացնում, որ չեզոքացնի մոտս ստեղծված անասուն, անհավասարակշռված վիճակը.

    Ուա՛թ ը սպելդի՛դ փա՛՜յ պիցա պիցա փա՜՛յ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    Էվրի մի՛նիթ, էվրի սե՛քընդ, բա՛յ բա՛յ բա՛յ բա՛յ բա՛յ բաաաաաա՜յ…!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.06.2009), Chuk (15.04.2009), Kita (15.04.2009), murmushka (14.04.2009), Nadine (15.04.2009), Norton (16.04.2009), Ribelle (15.04.2009), Արշակ (18.04.2009), Ափրիկյան (15.05.2014), Լավ ոստիկան (14.04.2009), Հայկօ (14.04.2009), Մարկիզ (15.04.2009), Ներսես_AM (14.04.2009), Ուլուանա (14.04.2009), Ուրվական (05.07.2009), Ռուֆուս (14.04.2009)

  14. #1163
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Իմ համար խելոք բառ էի նայում Lyngvo-ում....
    ու հանդիպեցի հետևյալ թարգմանությանը
    Jammed
    He gets high but never jammed up — Он колется для кайфа и никогда не бывает в отрубе

    Վատ չի...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (15.04.2009)

  16. #1164
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    ինչի են հայերը գեշ /թող չկարդան ովքեր համամիտ չեն ասածիս/: Իրոք գեշ են է…
    քիթները մեծ, գլխներին մազ չկա, կամ էլ նենց մազոտ են՝ թող փախի, էլ չեմ ասում թե ինչ տձև ատամնաշատ ու խորը պրիվկուս ունեն…ու ինչից ա որ մեծ կամ աութ օֆ օրդեր քիթ ունեցողի բերանն էլ ա տգեղ, որովհետև ետ լրիվ պատճառահետևանքային կապ ա. քիթը չի հասցնում նորմալ օդ ապահովել, ստիպված բերանդ բաց ես օդի պակասը լրացնում ու ատամնային համակարգը խախտվում ա /կատակ չի, լուրջ բժշկի ուսումնասիրության արդյունքն եմ ասում/… հետո գնում ատամներ են ուղղում բրեկետներով ու եսիմինչով……

    ինչ եմ ուզում ասել. ուզու՞մ ես սերունդդ սիրուն լինի- վերացրու բոլոր քեզ խանգարող հանգամանքները, վիրահատվի, ի վերջո 21րդ դար ա, մարդուն ամեն բան հասանելի ա

    ու որպես վերջաբան՝կրկնվեմ. «Գեղեցիկ մարդու հետ ավելի հեշտ ու լավ ա շփվել....»

    վերոգրյալս ոչ մի վիրավորանք չի ուղղում և ոչ մեկի հասցեին, ուղղակի կարծիքս ա…
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (15.04.2009), Ribelle (16.04.2009), Լեո (18.05.2009)

  18. #1165
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ես միայն այն գիտեմ, որ ոչինչ չգիտեմ


    Լավ է ասել Սոկրատեսը:
    Իմացության զգացումը կենսափորձին հակառակ համեմատական է: Ինչքան շատ ես սովորում կյանքը, էնքան շատ ես հասկանում, որ բան չգիտես դրա մասին: Գնալով վիճաբանելու ցանկությունը մոտս կորում է, որովհետև հոգնեցնում ու մի քիչ էլ ձանձրացնում է մարդկանց համոզվածությունը, որ իրենք գիտեն: Այդ իմացողները, որոնց թվում է`հասել են ճշմարտությանը, անհետաքրքիր են, երբեմն էլ` ուղղակի տհաճ: Համոզվածությունից տգիտության հոտ եմ առնում, ինչպես նաև աչք ծակող անփորձության: Ինքս էլ եմ էդպիսին լինում. դեռ այնքան բան չեմ սովորել, որ վերջնակնապես հասկանամ` ոչինչ չգիտեմ... Ու երբեք չեմ իմանա այնքան, որ հասնեմ որևէ ճշմարտության, իսկ նրանք, ովքեր հասել են, միշտ էլ խղճուկ ու անգետ են թվալու:
    Վերջին խմբագրող՝ ivy: 16.04.2009, 09:51:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.04.2009), Norton (16.04.2009), Մարկիզ (16.04.2009), Չիպ (16.04.2009)

  20. #1166
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ինչ հետաքրքրիր է, գրեթե յուրաքանչյուր մարդ, ով իմ կյանքում իրեն հատկացված դերն է խաղացել, ունի իր մեղեդին: Միայն դու ես, որ ալկոհոլ մնացիր իմ կյանքում: Սկզբում մոհիտո էիր. համեղ էր, երբեք չէի փորձել, բայց ներքին համոզվածություն ունեի, որ անպայման շաաատ եմ հավանելու: Հետո մարտինի էիր, կլասիկ, լիմոնով ու զեյթունով, մի ամբողջ ամիս: Վերջում դարձար երեք բաժակ տեկիլլա, իրար հետևից: Ամբողջ գիշեր խելահեղ պարում էի, գլուխս պտտվում էր, ու ես գիտեի, որ էլ չեմ տեսնելու ու զգալու քեզ: Առավոտյան զարթնեցի, ու հասկացա, որ էլ չեմ ուզում խմել:

    Հ.Գ. Ինչևէ, վաղուց կյանքով չեմ հարբել, ուզում եմ խմել: Մի նոր կոկտեյլ առաջարկեք…
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.04.2009), Chuk (16.04.2009), Nadine (16.04.2009), Safaryan (16.04.2009), Երկնային (16.04.2009), Լուսաբեր (16.04.2009), Չիպ (16.04.2009)

  22. #1167
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քացախ դարձած գինին …

    Մի տեսակ հոգնում ես էլի, հա իչքան կարող ես նույնը անել, մի օր կգա չէ էդ օրը, որ ասես վսո, յան տուր էլի, արդեն զզվել եմ, գնա ու մի երևա ընդհանրապես:
    Ոնց որ Բելլն ա ասում ՝ ինչքան կարող ես նույնը խմել, խմել, այն էլ էն դեպքում, որ ինչ որ մեկը գինին բաց է թողել, իսկ դու ինքդ քեզ համոզում ես, որ չէ, այն նոռմալ է, դեռ կարող ես գոնե մի կում անել ու զգալ համն ու հոտը, բայց չգիտես էհ քանի քանի տարվա բացած գինի ա, որը արդեն քացախ ա դարձել, իսկ ես չեմ ուզում զգալ այն ամենի համը, որը որ արդեն օգտագործել են:
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (16.04.2009), Ribelle (16.04.2009)

  24. #1168
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քացախ դարձած գինին …

    ...և այնտեղ, ուր կար ժպիտ, հիմա մոլախոտ է աճում

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (23.04.2009)

  26. #1169
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի քանի օր առաջ հորս ընկերն էր մեր տուն եկել, մի արտակարգ մարդ ու հրաշալի բժիշկ՝ իր տարօրինակություններով: Բուսաբույժ է, արտակարգ բարի մի անձնավորություն, միաժամանակ հրաշալի մասնագետ, ակադեմիական կրթությամբ, ով խորացել է բույսերի մեջ ու անգիր գիտի դրանցից յուրաքանչյուրի դերը: Առանձնահատկություններից մեկն այն է, որ իր հայտնագործած դեղերը, որոնք հաճախ քթախոտի տեսքով են լինում, պիտի անպայման փորձարկի իր վրա: Բացառություն է չբերության դեմ դեղը, որը իր վրա փորձարկել չկարողանալու օբյեկտիվ պատճառներից ընկել է խոր հուսահատության, գուցե դեպրեսիայի գիրկը: Ի վերջո այն փորձարկվել է այլոց վրա՝ կանանց, ու շատերին բուժել: Բայց հիմա դրա մասին չի, որ ուզում եմ գրեմ: Պարզվում է, որ երբեմն, խիստ հազվադեպ, բացառություններ լինում են, ու ինքն իր հայտնագործած դեղն իր վրա չի կարողանում փորձարկել: Տարիներ առաջ էր: Ականջի սուր ցավ ունեի, ամիսներ շարունակ: Ոչ մեկն օգնել չէր կարողանում, ոչ մի բժիշկ: Մի օր եկավ մեր տուն, նայեց, զննեց, տնտղեց, իր հատուկ սարքերով ուսումնասիրեց, հետո մի փոքրիկ ամանով քթախոտ տվեց, ասաց. «սա քաշի, ու փռշտա, Արտակ ջան»: Դե ասողն ինքն էր, շատ եմ վստահում, առանց մի վայրկյան վարանելու ասածն արեցի:

    Երբ արդեն փռշտացի, հանգստացա, ասեց.
    - Արտակ ջան, ճիշտն ասած էս դեղը դեռ ոչ մեկի վրա չեմ փորձարկել: Ժամանակ չի եղել, առաջինն եղար: Ես քեզ հիմա հիվանդացրի, արհեստական: Մի քիչ հետո տաքությունդ կբարձրանա, կսկսես հազալ, փռշտալ, գլուխդ ուժեղ կցավա: Բայց երեք օրից որ լավանաս, կարող ա ականջիդ ցավն էլ չլինի: Ես քեզ կզանգեմ, կիմանամ: Համ էլ կիմանամ, սա ճի՞շտ դեղ ա, թե՞ չէ:

    Ու գնաց:
    Քիչ հետո տաքությունս բարձրացավ, գլուխս ցավում էր, ես հազում ու փռշտում էի: Փոխարենը 3 օրից ականջիս ցավի հետքն էլ չկար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  27. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.04.2009), impression (17.04.2009), Kita (17.04.2009), murmushka (17.04.2009), Norton (18.04.2009), Ribelle (17.04.2009), Երկնային (17.04.2009), Մարկիզ (17.04.2009), Ուլուանա (17.04.2009), Ռուֆուս (17.04.2009)

  28. #1170
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ես լռում էի . . .
    Ու ես մենակ էի . . .
    Բայց ես գիտեի . . .
    Ու ես կանխազգում էի . . .
    Բայց ես հույս ունեի . . .
    Ու ես զարմացա . . .
    Բայց ես հավատում եմ . . .
    Ու ես դեռ . . .
    Բայց արդեն ուշ է . . .

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (17.04.2009), Բարձրահասակ (17.04.2009), Մարկիզ (17.04.2009)

Էջ 78 688-ից ԱռաջինԱռաջին ... 286874757677787980818288128178578 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •