User Tag List

Էջ 66 688-ից ԱռաջինԱռաջին ... 165662636465666768697076116166566 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 976 համարից մինչև 990 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #976
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Ուֆ, դե տանջեցիր թողիր ինքդ քեզ տանջելով: Դե ինչ անեմ, որ էդ տանջանքը քեզ մի բան էլ հաճելի ա: Հա տանջվում ես ու չես կշտանում: Չնայած, տանջում ես` տանջի, ինձ էլ ա հաճելի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. #977
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Լացացրեց…

    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիթեռ…
    Սպիտակ` սև պուտերով…
    ակամայից երկխոսության հատված հիշեցի…

    - թիթեռնիկ ես իսկական
    - թևերո՞վ
    - ահա
    - իսկ ի՞նչ գունավորում ունեն
    - եսիմ, դու կիմանաս
    - չէ, հենց քո համար… տարբեր մարդկանց համար գունավորումը տարբեր կարող ա լինի
    - ո՞նց
    - դե, նայած թե ինչ լույսի տակ են նայում…
    - իսկ ի՞նչ գունավորում ես դու տեսնում քո վրա
    - հմմ.. իմ համար երևի թափանցիկ եմ
    - իմ համար էլ կանե՞ս, որ թափանցիկ լինես
    - վտանգավոր ա.. թափանցիկը չեն տեսնում, տեսնում են միայն այն, ինչ թվում ա՝ կախված շրջապատող լույսից
    - իսկ կա՞ ձև, որ իրականը կարողանաս տեսնել
    - ահա, միայն եթե աչքերդ փակ են
    .....


    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Թռչում է ծաղիկների գլխավերևով, մոտի~կ մոտիկ… համարյա քսվելով խոտերին, համարյա հաճույք է զգում խոտերի հետ խաղալով, բայց չի նստում, վայելում է ազատ խաղը: Միայն թե մի թռչնի բաժին չդառնա…
    այլ մեջբերում.

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    -Ով ես դու?
    - Նյա~.. Ես փերին եմ:

    …
    - Փոշի էր,- մի կերպ դեմքիցս մի կաթիլ ժպիտ քամելով ուսս թափ տվեցի ես: Զատիկը անհետացավ: Ես այդպես էլ չեմ իմանա` թռավ նա դեպի ինձ համար անմատչելի բարձունքներ, թե մեջքի վրա ընկնելով ու անշարժանալով` տրորվեց որեւէ մեկի անխնա կրունկի տակ:
    դիպուկ նկարագիր. ու միշտ էլ էդպես ա եղել. բավական է՝ մեկի համար փերի լինես, կշպրտի քեզ իր ուսի վրայից. չէ՞ որ փերիներ չկան, երևակայություն միայն… ու երբեք ոչ մեկի մտքով չի էլ անցնի, որ ուրիշի ցեխոտ կոշիկի տակ ընկնելուց ամենևին էլ երևակայան չես…


    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե թևեր ունենար, կկտրեր դրանք ու կպահեր սնդուկի մեջ, յոթ փականի տակ: Իրեն պետք չէ ազատությունը: Մայան պետք է պատկանի, Մայային պետք է պատկանի: Նա գիտի այդ զգացումը, նա գիտի այդ հաճույքը` մեկին պատկանելու հաճույքը: Թող անգլուխ թիթեռները երազեն ազատության մասին, իսկ ինքը` գլուխ ունեցող, բայց թևեր չունեցող թիթեռը գիտի կյանքի արժեքը…
    ի՞նչ ազատություն.
    էդ ազատությունը շատ թանկ գին ունի…


    Մեջբերում Բարեկամի-ի խոսքերից
    Ինչու՞ չենք ընտրում ազատություն. այնտեղ գրկող չկա…
    Մեջբերում Երկնային-ի խոսքերից
    Այս Երկինքը չափից դուրս մեծ է միայն ինձ համար…
    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա, երևի` նա, ով վերևներում է, պոկել է քո թևերը, ու իլյուզիա տվել փոխարենը, որ դու երջանիկ ես առանց թևերի: Նա քեզ համոզել է, որ դու-դու ես, որ դու այնպիսին ես, ինչպիսին ծնվել ես: Նա քեզ համոզել է, որ չպետք է փոխվես, չպետք է փոխես թևերիդ գույնը: Նա քեզ վախ է ներշնչել, որ առանց թևերի դու-դու չես լինի: Նա քեզ համոզել է, որ դու պետք է ազատության ձգտես, ու դու խելոք-խելոք արդարացնում ես նրա ակնկալիքները:
    սա իմ կյանքը չի, ես էլ ակվարիումի ձուկ չեմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.01.2009), impression (20.01.2009), Ribelle (20.01.2009), Sunny Stream (20.01.2009), Երվանդ (20.01.2009), Ծով (20.01.2009)

  4. #978
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Մեկ-մեկ ջերմությունս չի հերիքում: Սառում եմ: Թեյ եմ խմում բերանս այրելով` բայց չի անցնում: Հասկանում եմ, որ թեյը չի օգնի, բայց համառորեն շարունակում եմ վառվել, մանավանդ երբ հուսահատ զգում եմ, որ շարունակում եմ սառել: Ձմեռը մեղք չունի, ոչ էլ անձրևաջրերի խողովակներից կախված սառցե արձանիկները, որ ամեն տեսնելիս անխնա ջարդում եմ: Սառում եմ: Ու ընդհանրապես, վերջերս ժպիտս հանգիստ է դարձել, էմոցիոնալ սովի ու համատարած սառեցման պայմաններում միգուցե սա կարելի է կոչել "խելքը գլուխը հավաքել":
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Selene (20.01.2009), Երկնային (20.01.2009), Երվանդ (20.01.2009), Վարպետ (20.01.2009)

  6. #979
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Էսօր մանկապարտեզի ճտերից մեկը՝ մի երեք տարեկան աչոնիկ, քնից արթնացավ, լուրջ-լուրջ դեմքով եկավ մոտս ու թե.
    - Դու փորիդ մեջ երեխա ունե՞ս:
    Խառնվեցի իրար՝ չլինի՞ չաղացել եմ: Ասում եմ.
    - Ինչի՞ց վերցրեցիր:
    Ինքն էլ թե.
    - Բոլորն էլ ունեն:
    Ու փորը տնկած՝ գնաց մի ուրիշ ուսուցչի մոտ, թե.
    - Դանիելա, կստուգե՞ս, աղջիկ է, թե տղա:
    Դանիելան էլ մի կարգին ստուգեց ճտի փորը ու ասաց.
    - Դեռ պարզ չի:
    Ճստոն խիստ հայացք քցեց վրաս՝ իբր թե լավ կանեիր, դու էլ ստուգվեիր:
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.01.2009, 00:01:

  7. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.01.2009), Amaru (21.01.2009), Chuk (21.01.2009), impression (21.01.2009), Kita (21.01.2009), Selene (23.01.2009), Shauri (26.01.2009), Srtik (21.01.2009), Դեկադա (25.01.2009), Երկնային (21.01.2009), Ներսես_AM (22.01.2009), Ուլուանա (22.01.2009), Ռուֆուս (03.11.2010), Ֆրեյա (22.01.2009)

  8. #980
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Օրագի'ր, դու դեռ անկապ ես, սա էլ իմ երկրորդ անկապ գրառումն ա քո անկապ էության մեջ...
    Կներես, որ քեզ նեղացնում եմ, անկապ եմ անվանում, բայց լավ կլնի մի լավություն անես ինձ, ոչ ոքի չթողնես կարդա իմ գրածը... չեմ ուզում կարդացողն էլ վարակվի իմ տրամադրությամբ, չեմ ուզում իմ մեջի վատ մասնիկն իր մեջ առնի գրածս կարդալով: Թող միայն լավ, ուրախ, դրական լիցքերը տարածվեն:
    Խեղդվում եմ... Ուզում էի մի դեղ խմել... չգիտեմ` ինչի դեղ խմել... իմ հիվանդության դեղից չկա...
    Մի լավ գոռալ է պետք... Երանի հայտնվեի սարերում, մի ամայի տեղ, ու այն անգամվա նման գոռայի, երբ ոտքիս ճիճու էր նստել ու ակամայից հավեսով գոռացի...
    Այնքան լավ էր.... Այնքան հանգիստ էր... Այնքան ազատ էր... Ոչինչ չի սեղմի կրծքավանդակս, էլ չեմ խեղդվի...
    հոգնել եմ ամեն ինչից, հոգնել եմ բոլորից...
    Իսկ ումից ես չեմ հոգնել, ինձնից են հոգնել...
    Ու ստացվում է այդպես, միշտ, որ չի համընկնում...
    Ու ստացվում է, որ միշտ վրիպում է...
    Ոնց եմ ԶԶՎՈՒՄ հիստերիկներից...
    Ոնց եմ զզվում այս ապուշ պատահականությունից, բայց գուցե պատահականություն չի, ճակատագիր է... Ով իմանա?
    Հոգնել եմ, ահավոր հոգնել ապուշներից, տանել չեմ կարողանում, հենց այդ ասածս ապուշներին հանդիպում եմ, օրգանիզմս սկսում է դիմադրել, սկսում է ինքնաոչնչանալ, եթե չփախչեմ դրանցից, կամ էլ չընդդիմանամ դրանց ապուշությանը...
    Օ, մա~րդ, Օ~ դու' ոչնչություն...
    Քո ոչնչության մեջ տապակվում ես, եփվում...
    Քեզ թվում է, թե մեծ բան ես դառել, մեծ մտքեր ես արտահայտում, բայց իրականում ոչնչություն ես... Ոջիլ, ճիճու, մրջյուն, որին լղճելը մի վայրկյանի գործ է..
    Թպրտու'մ ես դու, մա'րդ, քեզ կոտորում ես, քեզ երևակայում ես քո երազած աղջիկը/տղեն...
    Ե~րբ ես հասկանալու, որ եղած-չեղածդ ոչնչություն է...
    Մի քե'զ նայիր հայելու մեջ, այ ուռո~դ..
    Ինչիդ վրա ես այդպես ուրախ, ինչիդ վրա ես հպարտանում...
    Համարձակ ես? Անվախ ես? Երևի ժամանակն եկել է, որ ես էլ անվախանամ ու գամ քեզ տեղը դնեմ, որովհետև նողկանք եմ զգում քո նկատմամբ ողջ հոգովս, ատում եմ քո մեծամիտ ու ինքնահավան հիստերիան, ատում եմ քո անհիմն հպարտությունը...
    Ժամանակն է, որ դու ինձնից վախենաս... Ժամանակն է, որ բաց թողնես անմեղ հոգիներին, դու', սատանա'... Ու հավատա, կվախենաս, հենց քո մեթոդներով էլ կխաղամ, հենց քո զենքը քո դեմ կօգտագործեմ... Տեսնեմ` դուրդ կգա, այ ք...
    Դրանից ավել չես... Դրանից ավել լինելու համար խելք չունես... Դրանից ավել լինելու համար չափից ավելի ... Ուղեղ ունես, բայց անջատվում է մի ուղեղդ, երբ մյուս ուղեղդ է միանում...
    Չկա քո համար արժեք, չկա քո համար սրբություն...
    Անուղեղ...
    Դու լավն ես, ազնիվ ես... Քեզ չարժի վստահել, քեզ չարժի սիրել, քեզ չարժի նվիրվել, որովհետև դու թույլերին խժռում ես ու սարքում քո ստրուկը... Դու ուժեղ ես, բայց ես քեզնից ուժեղ եմ, քանի որ բարություն կպահեմ հոգուս մեջ, չեմ չարանա, չեմ ատի, չեմ մտածի... Ուղղակի կհարվածեմ` ու վերջ...

    Չգիտեմ` ես եմ վատ, թե դու...
    Ոչինչ, դեռ կստուգենք...
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 22.01.2009, 20:35:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (22.01.2009)

  10. #981
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Ուզում եմ ծովային ճանապարհորդության գնալ... մենակ...վայ...ոնց եմ ուզում...նայել ծովին...ուղղակի նայել ծովին....

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (23.01.2009), Ֆրեյա (22.01.2009)

  12. #982
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    .........

    ցուրտ ա… մի կողմից անձրև ա գալից, մյուս կողմից էլ ամեն ինչ անկապ ա…
    մի նոր բան եմ ուզում, բայց չգիտեմ էլ ինչ…
    ճփ…ճփ…
    անձրև…

  13. #983
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Խոհանոցում ցուրտ ա...բայց դե հարմար ա...թեյ, հա թեյ...գնալ-գալ չկա...
    կարծես թե ամեն ինչ վերջացրի...լավն ա էլի Ազնավուրը...
    Ի՞նչ եմ մտածում...դե հա...էդ թեմայի վերնագիրը տեսնելիս միշտ մտքովս նույն բանն ա անցնում...
    Հիսուսը խաչի վրա տանջվելիս կամ դահիճների կողմից կապկպված, ասում էր՝ Հայր իմ ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում....
    ու ինձ անընդհատ թվում ա, թե կյանքում ոչ ոք պատիժ չի կրի, որովհետև ամենամեծ մեղքը /ըստ իս/ ըստ ՀԻսուսի գուցե դրանք գործել են անգիտակցաբար...թե ի՞նչ...չգիտեմ...բայց դե Շատոբրիանը ճիշտ ա մտածում...մի քիչ գլուխը կախ...խոնարհ...ու ամեն ինչ գուցե այլ կերպ լինի...ՀԸ՞ն...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (23.01.2009)

  15. #984
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    ԵՍ ժամանակի զգացողություն չունեմ...փոխարենը. ես ունեմ ժամանակ, որը շատ զգայուն է...
    Եթե նման բան հնարավոր ա...ես կուզենայի լինել գոնե էն զգացողությունը, որը չունեմ...այդ ժամանակ ես չեի ունենա ինքս ինձ...իսկ դա կօգներ չլինել այսքան եսասեր...ընդհանրապես...ես կարծում ե մ, որ եսը մեր իրականում մենք չենք սիրում...մենք սիրում ենք նա-ն, որը փորձում ենք տեղավորել մեր Ես-ում...
    մենք միշտ ձգտում ենք հասնել մեզ կողքից հետևեղ նա-ին, իսկ նա իրոք որ եսասեր է...

    ...
    Ռա՛ֆ, չգիտեմ, թե ինչի ես չորրորդ դասարանից ի վեր իմ հոգում էդքան վառ կերպարդ թողել...ես համարյա ոչինչ չեմ հիշում, բացի նրանից, որ դու գիտեիր՝ շուտով չես լինի, բայց համոզված էիր, որ ոչինչ չի ավարտվի...թերևս բացի կյանքից...իսկ կյանքը դու ամեն ինչ չէիր էլ համարում կարծում եմ...համենայնդեպս ես զգում, եմ, որ էդպես կլիներ, եթե լիներ...
    քո թարս դրած գլխարկը...հետո որ ծուռ էիր դնում իբր ձուկ ծախող ես...եթե իմանայիր, թե ինչքան եմ թաքուն իմ տխուր օրերին քեզ հիշել ու մտովի քո պայծառությունից վարակվել...
    Ռա՛ֆ, իմ լավ բարեկա՛մ...եթե հոգին իսկապես երբեմն մեզ՝ երկրի վրա մարդու տեղ է դնում...ես դեմ չեմ...թակի՛ր պատուհանս, բացեմ, խոսենք...ինչպես վաղ առավոտվա քամին...չեմ գտնում նկարը...դու չտեսար տենց էլ...բայց ասեմ, լավ էիր դուրս եկել...

  16. #985
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    սկսել եմ նախանձել
    նախանձում եմ բոլոր նրանց, ովքեր կարողանում են նկարել
    գոնե կարողանայի մի քիչ խզմզել , մի փոքրիկ նմանություն ստեղծել
    կուզենայի կարողանալ քո դիմագծերը նկարել, ամենւորեք, ամեն պահ, ու դու այդպես միշտ իմ կողքին կլինեիր
    կուզենայի կարողանայի արտացոլել աչքերդ ու զգալ դրանց ջերմությունը, երբ դու հեռու ես
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  17. #986
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Հոգնեցի…
    ուղղակի հոգնեցի, քեզանից եմ երևի սովորել "հոգնել": Հոգնեցի քո "դեպրեսսիայից", կոպտությունից, էգոիզմիցդ, նրանից, որ "քեզ ոչ ոք չի հասկանում"… ես հավերժ չեմ կարող սպասել, որ կայանաս, փորձես ավելի լավը դառնալ, մեծանաս…
    Ես կարող էի օգնել, բայց քեզ իմ օգնությունը պետք չի… քեզ ոչ մեկի օգնությունն էլ պետք չի:

    Մեկ-մեկ վախենում եմ պատկերացնել, թե ինչ կործանիչ կլինի էգոիզմդ: Սկզբից կվերացնի բոլոր նրանց, որ քեզ սիրում են, հետո մի օր կարթնանաս, ու կտեսնես, որ մեն-մենակ ես մնացել… դու ու էգոիզմդ, մինչև քեզ էլ չուտի…

    «Մի օր կփոխվեմ…»
    Ինքդ քե՞զ ես խաբում, թե՞ դիմացինին… Նա, ով ցանկանում ա փոխվել, չի թողնում դա հետոյին: Վաղը չկա, էդ "մի օրդ" երբեք չի գա… կամ կգա, բայց արդեն շատ ուշ կլինի որևէ բան փոխելու համար:

    Գիտեմ՝ դու ճիշտ էիր: Ինչ հեշտ ա ամեն ինչ. մարդուն ասում ես՝ ես վատն եմ, ես քեզ կցավացնեմ, գործ մի ունեցի հետս: Ու անմեղ ժպիտ ես ընդունում, իսկ դիմացինը նայում ա ու չի էլ կարողանում պատկերացնել, որ ամեն ասածդ ճշմարտությունն ա: Հետո, երբ ցավացնում ես, ինքը քեզ մեղադրելու իրավունք չունի. չէ՞ որ "զգուշարել" էիր, ուղղակի ինքը չլսեց, չընդունեց, չհավատաց: Դե ուրեմն թող "պատասխան" տա իր այդ "սխալի" համար: Մարդիկ միշտ էլ պատասխան են տալիս իրենց սխալների համար:

    …
    Դեռ երկար նայում էի, աչքերս սառել էին… թարթեցի, տեսնեմ՝ չկաս, չգիտեմ ով էր տեղդ կանգնած. էնքան օտար էր… ու անընդհատ մտքովս պտտվում էր. «Ես քե՛զ չեմ սիրում. գնա՛… էն մյուսին վերադարձրու»: Հետո հասկացա, որ էն մյուսը իրականում երբեք գոյություն չի ունեցել, միշտ էլ այդ օտարն էիր:

    Ապրի քո կյանքով. էնպես, ինչպես ճիշտ ես համարում, էնպես, ինչպես ուզում ես…
    Ես էլ իմով կապրեմ… հեշտ ու հանգիստ…

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.01.2009), Dorian (25.01.2009), murmushka (25.01.2009), Ribelle (26.01.2009), Sunny Stream (25.01.2009), Գալաթեա (27.01.2009), Երվանդ (25.01.2009), Հայկօ (25.01.2009)

  19. #987
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Աչքովս ընկավ IVY-ի գրառումը ու ես էլ հիշեցի...իմ աղջնակին:Ես էս էլ որերորրդ անգամ համոզվում եմ, որ աղջիկների մեջ մայր բնությունն ի սկզբանե դնում է մայրական բնազդը: Մի քանի օր առաջ քույրս աղջնակ է ունեցել .. ու հիմա մենք գնում են ծննդատունէ տեսակցության// ամենից զավեշտը էտ պատերի տակ կանգնելնա, դեռ լավա որ հիմա բջջայիններ կան, թե չէ կանգնում ես ու ապուշ կտրածի պես գոռում անունը, ու սպասում, թե երբ քո հարազատը կնայի//:Ամբողջ ճանապարհին իմ աղջիկը հարցերի տարափ էր թափում` սկսած թե ոնց են երեխաները հայտնվում մայրիկի փորում ու վերջում էլ թե ոնց են դուրս գալիս :Երբ իրեն հուզող հարցերի պատասխանները «ստացավ», նա կանգնեց ու հարցրեց
    - Մամ, արի մի անուն էլ մենք ընտրենք, որ իմ աղջկա անունը դնենք:
    Դե եթե հաշվի առնենք, որ նա որոշել էր դեռ 7 տարեկանում ամուսնանալ ուրեմն հիմա էլ ճիշտ ժամանակն է անուն որոշելուն:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Selene (25.01.2009)

  21. #988
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Հերիք չի՞: Լրիվ ուրիշ ես դառել: Ես ե՞մ մեղավոր: Ասա ինձանից շատ ով ա քո մասին մտածում... Մի բան արա, քանի ուշ չի: Ինչ անե՞ս: Գնա նստի պարապի: Հասկանալի ա, տրամադրություն չունես, բայց եթե չստանաս, հետո չգաս ասես "դու ես մեղավոր": Դե, մի բան արա: Ի՞նչ... Էհ... Քիչ ա մնում մի հատ "ուֆ" էլ ես ասեմ: Երկու օր մնաց, չես կարա՞ դիմանաս: Իսկ էս երկու օրը լավ պարապի :
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  22. #989
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Գիտես երևի ես եմ միօրինակ դառել, կամ էլ իրոք ինչ-որ բան շուրջը այն չի……
    օրնակ նայի
    հավաքում եմ սրտատրոփ www.akumb.am կայքը:
    հավաքում եմ յուզերնեյմ փասս էլի խելագարի նման:
    մտա, արդեն ակումբում եմ, բայց ինձ ՈՉԻՆՉ հետաքրքիր չէ, թեպեդ ես մեկ ա բան եմ ման գալիս շունչս պահած, ուստի գնում եմ գլխավոր մենյու-ի մեջ "Ղեկավարում" բաժին, ընչաքաղցի պես արագ-արագ որոնում եմ բոլոր իմ բաժանորդագրված/չգիտեմ էլ թե որտեղից/ թեմաների մեջ այն ուր դուք բոլորդ եք հիմա ու ՄՏԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ!!!!!!!!!!!!!!
    Բայց սա դեռ վերջը չէ, ինչի համար ես այսքան երկար ճանապարհ անցա………
    վերջը…… մի քիչ սքրոլով իջեցնում եմ որ տեսնեմ «Նայել առաջին չընթերցվածը », /այս մասը պետք է ֆիլմի դանդաղեցված կադրերի նման պատկերացնել/ քլիք եմ անում ու բացվեեեեեեեեեեեեց, վերջի՜՜՜ն գրառումը………

    Ախր դու չես պատկերացնում, թե ինչքան եմ ես սպասում, որ մի լավ բան գրած լինի , ու միշտ չի, որ այդպես է լինում, ուստի՝ իմ բոլոր այս տվայտանքներն էլ՝ ոչ միշտ՝ արդարացված… (

    ալոոո՜՜՜, կա՞ մեկը , ալո՜՜՜՜
    Դե բնական է՝ մեկը կա, անգամ երկուսն էլ կան…… բա մնացա՞ծը
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  23. #990
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Քանի օրա արդեն կրծումա ինձ անհանգստությունը, էս ինչ ծույլիկն եմ ես դարձել, ինչքան անկապ եմ վատնում ժամանակը : Հա ասում եմ սա կանեմ նա կանեմ ու էլի...խիղճս տանջումա աչքիցս լրիվ ընկել եմ...
    Ոնց կարա պատասխանատու մարդը դառնա ծույլիկ այ իմ նման
    Սպանել, սպանել ժամանակը ...էհ ճիշտա ես համակարգչային հիվանդություն ունեմ , քանի մարդ չկա խոստովանեմ մեկա ասողները չեն կարդալու

    Նույնիսկ վախենում եմ ասեմ վաղվանից կանեմ ես են բաները... սպասումեմ մի բան լինի... բայց սխալ եմ անում...


    բայց վաղվանից արժի սկսել
    Love has an enemy, but it is already defeated!

Էջ 66 688-ից ԱռաջինԱռաջին ... 165662636465666768697076116166566 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •