User Tag List

Էջ 63 686-ից ԱռաջինԱռաջին ... 135359606162636465666773113163563 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 931 համարից մինչև 945 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #931
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում ...........................

    Վա՛յ, արդեն երազումս եմ տեսնում, որ հետդ խոսում եմ, ամեն անգամ օրս կարճացնում եմ, որ շուտ անցնի այդ երկար շաբաթները…չէ, որ խոսք էիր տվել, որ կլսեմ քո մասին, բայց արդեն չորս, հինգ օր անցել ա ու ոչ մի տեղեկություն…տեսնես մտածում ես իմ մասին… ամեն անգամ գրելու եմ ու իսկապես սպասելու եմ… ասեցիր, որ ես խոսք տամ՝չմոռանամ, ես ոչ թե չեմ մոռանում, այլ ամեն անգամ ավելի ու ավելի եմ կարոտում, միշտ մտքումս ես…չգիտեմ ինչ ա հետս կատարվում…գալու ես ու ամեն ինչ հերթով ցույց տամ…արի էլի շուտ արի, կարոտում եմ քեզ իսկապես..
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  2. #932
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Անկապ օրագիր

    վախ Աստված իմ, ոնց չեմ ուզում ավտո վարել սովորել…
    էսօր դասերիս երկրորդ օրն էր, ու ընդհանրապես գոհ չեմ… տեսնես մի քանի դաս հետո ինչ տպավորություններով կգնամ ավտո վարելու…ամենավերջը էն էր, որ թեքվելուց ձախ պռոտիվ մտա… տեսնեմ մյուս շաբաթ ոնց կլինի… հուսով եմ, որ լավ…
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  3. #933
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ..............

    Ես չեմ կարող լուռ հեռանալ,
    Ես չեմ կարող քեզ մոռանալ,
    Կուզեմ թեկուզ օդ չշնչել,
    Գոնե հեռվից աչքով դիպչել,
    Գեթ մի վարկյան հայացք նետել,
    Ինչ է մնում, զուտ աղոթել...
    Ինչ եմ անում, գնում-գալիս,
    Ամոթահար մտքում լալիս,
    Ինչ է ուզում մռայլ հոգիս,
    Քեզ է կանչում, սեր է տենչում,
    Խորին քնում լուռ մեղանչում,
    Սիրուց հարբած հոգին տանջում...
    Ոնց է կարող մարդ զարմանալ,
    Ինչ տրված էր նրան իմանալ,
    Ինչ էր սպասվում, ում էր հասնում,
    Զուր էր հոգին խորն արտասվում.
    Բայց, ինչ արած, սա էր սպասվում հենց այն մարդուն,
    Ով կսիրի քուն թե արթուն:


    Ուղղկաի պահպանելու համար…
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  4. #934
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Զզվում եմ, որ սկսում ես էդ արտահայտություններդ…
    էլ չեմ պատրաստվում քո ամեն վիրավորանքից հետո լռել, ինքս իմ մեջ կուտակել, հետո էլ երեսիդ ժպտալ, ինչ ա հին ընկերներ ենք…
    էլ ընկերներ չենք. իմ մեղքը չէր, ես ամեն ինչ արեցի, որ իրան պահեմ, թանկ էր ընկերությունդ…

    Հիմա էլ սկսել ես պատմել, որ «առաջ սենց վատը չէի», որ «ինչ-որ մեկն ինձ փչացրել ա».…
    Թող տենց լինի… ես եմ վատը, ես եմ անհանդուրժող, ես եմ անսիրտ, ես եմ սխալ… ու դու երբեք չես վիրավորել ինձ… ոչ էն ժամանակ, երբ արհամարհում էիր, ոչ էն ժամանակ, երբ ստիպում էիր, որ ավելորդ ու անտեսված զգամ, ոչ էն ժամանակ…, և այլն, և այլն…

    էն ժամանակ էնքան կարևոր չէր, չէ՞… իսկ հիմա՞… դու գիտեիր, որ եթե մեկից հիասթափվում եմ, էլ երբեք չեմ ընդունում իրեն էնպես, ինչպես առաջ…

    Դե ուրեմն իմացի, որ դու ես ինձ «սենց վատը դարձրել» ու «դու ես փչացրել»…

    Ես քեզ ոչինչ պարտք չեմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  5. #935
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    ԵՍ մտածում եմ, որ էս աշխարհը ո՛չ կլոր ա, ո՛չ ձվաձև ա, ո՛չ էլ կյանքւոմ քառակուսի ա եղել կամ կրեայի վրա...
    ես մտածում եմ, որ էդ մի հատ մարդ ա...քնած ա...մի այլ կարգի խորը...որ էս ամեն ինչը երևակայությունն ա ինչ-որ մեկի..ինչ-որ մեկի ութ վայրկյանն ա...
    արա...ով որ ա էս...քնե՞լ ես...արթնացի՛ր...էս ինչ երազ ա, որ էսքան երկար ա տևում...ես էլ քո երազի մեջի երազահանն եմ, թե՞ ոնց...
    Վերջին խմբագրող՝ ivy: 08.12.2008, 11:16: Պատճառ: սմայլերի կրճատում

  6. #936
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Օրը կարող էր և այսպես չսկսվել կարող էր բոլորվին այլ կերպ լինել...
    -Ի՞նչ ավելորդ բան եմ արել ես...ես միշտ եմ այդպիսինը ուրեմն ինձ էլ պետք է այդպես հասկանալ, այդպես ընկալել...
    -Չե՞մ հասկանում, լավ էլ գիտես որ բութ չեմ, հարյուր անգամ նույն բանը մի ասա ուրեմն, փորձի այլ կերպ, այդ ձևերը հնացել են, ու ոչ մի անգամ էլ օգուտ չեն տվել
    Էլ ինու՞ եմ անհասկացողը ես, երբ դու...
    Մի բան էլ փորձում ես ինձ հասկացնելու համար իբր թե« նույն կերպ» վարվել ինձ հետ, երբ չես հասկանում իմ վարվելակերպը էլ ոնց ես փորձում իմ կերպ վարվել...

    Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, միայն մի քիչ հասկանալ էր պետք, ոչ թէ հասկացնել
    Love has an enemy, but it is already defeated!

  7. #937
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
    - Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
    Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
    Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ

    ուրեմն այսպես է անցնում... ասում էի ցավ չեմ ապրի, ասում էի ուժեղ եմ, փաստորեն այսպես է ցավում... անցնում է՞.... դեռ չի անցել...
    ասում ես մտածել է պետք՞ ... չես վախենում, որ հետո էլ անիմաստ կլինի այդ ամբողջ մտածելդ.... իզուր անօգուտ.....
    միգուցե սա զուտ պատրվակէ՞ ասում ես, որ ոչ
    դե ինչ կապրենք
    սա էլ կանցնի

    սիրում եմ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  8. #938
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Պատկերացնում եմ դեմքի արտահայտությունը, երբ անակնկալս տեսնի իսկ մեկնաբանություններիցս հետո կարող ա պարզապես ինձ սպանելու ցանկություն առաջանա

    դեռ մոտս չէր եղել, որ մարդու կյանքը ուտելուց սենց հավեսին զգացողություն ունենամ… բայց դե կդիմանա, ճա՞րն ինչ… էսքան ուտում եմ, աչքիս արդեն համակերպվել ա…

    Բայց անակնկալս լավն ա ոչինչ որ մի քիչ էլ ջղայնանա, հետո կզգա թե ինչ «խորիմաստ» ա…
    չէ, լրիվ իրա համար ա…

    վայ, ես ցնդել եմ, բայց նե~նց հավես ա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. #939
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Նայում ես լուսանկարիդ ու կարծես դիմագծերիդ մեջ պարզ տեսնում ես քո հենց էն թերությունները, որոնք կոնկրետ էս պահին զգում ու գիտակցում ես։ Զարմանում ես՝ ախր էս նկարդ նախկինում հազար անգամ նայել ես, ո՞նց չէիր նկատել աչքերումդ ծվարած թերություններդ։ Ու վախեցած մտածում ես՝ չլինի՞ թե ուրիշներն էլ են էս նկարին նայելիս նույնը տեսնում։ Բայց քեզ մխիթարում ես նրանով, որ էս պահին էդ նկարդ ուրիշ ոչ ոք չի տեսնում, թե չէ ինչ ամոթ կլիներ... Ընդ որում՝ բոլորովին կապ չունի, թե որ լուսանկարդ ես նայում. էս պահին բոլոր նկարներիդ մեջ էդ նույն թերություններն աչքերումդ արտացոլված են, հայացքիդ մեջ դաջված, ու նկարիդ մեջից քեզ ծաղրում են մի տեսակ. ասում են՝ այ է՛ս ես դու, բա։ Որ լեզու ունենային, հաստատ լեզու էլ կհանեին քեզ։ Լավ է՝ չունեն։
    Ու նյարդայնացած փակում ես լուսանկարներիդ թղթապանակը... Ոչինչ, վաղը կանցնի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #940
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Վաղուց առավոտյան չէի արթնանում…
    Հիմա առավոտ վաղ եմ արթնանում, բայց էնքան վատ եմ զգում, որ արթնանլուս ժամանակ մութ ա, վա՜յ ո՜նց եմ նեղվու՜մ, ասես օրը երկնելիս լինի, ես էլ իր հետ տանջվեմ էնքան մինչև որ վերջնականապես լուսը բացվում ա, լուրջ եմ ասում, սենց ուրեմն ես ամեն առավոտ պիտի տանջվեմ մինչև ամառը գա, որ լույսը շուտ բացվի, ականատեսը չլինեմ իրա երկունքի ցավերին……
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  11. #941
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ինչո՞ւ են մարդիկ խուսափում «ջան» բառից: Տեսնես՝ դա գիտակցաբա՞ր է արվում, թե՞ չեն էլ զգում: Գուցե ուղղակի չե՞ն սիրում այդ բառը կամ էլ գուցե դա անձնական տարածքը պահպանելու և ուրիշներինի մեջ չներխուժելու միջո՞ց է: Չգիտեմ՝ իրականում ինչ է. երևի ամեն մարդ իր պատճառներն ունի: Բայց սառնության հոտ է փչում դրանից...

  12. #942
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Բարև, Օրգաիր 2, դու անկապ ես

    Երանի Գարի Պոտերի մեջի Դամբլդորի հիշողությունների զուգարանից լիներ, վատ հիշողություններս ու հոգեբանական թափոնները լցնեի մեջը, ջուրը քաշեի...
    Օրագի՛ր ջան, գիտե՞ս, որոշ մարդկանց թվում ա, թե հիստերիկ անկառավարելի իմպուլսիվ ստեռվա լինելը շատ գրավիչ ա ու օրիգինալ, ես քեզ կասեմ. այդ ամենը լինելը շատ ավելի հեշտ ա, քան առանց խանգարումների մարդ լինելը Չնայած՝ որոշ կտեր ուտվում են Ոչինչ, դա էլ կանցնի
    Մի անհանգստացիր, օրագիր ջան, ծիծաղս հիստերիկ ա, համարյա՝ հուսահատ

    Հետո մեկ-մեկ զարմանում եմ՝ ինչքան մարդ բութ ու շատակեր կարա լինի Ինչ աստիճանի տափակ ու էմոցիոնալ իմպոտենտ
    Տեսնես Quos ego -ն եզակի թվով դիմելիս ոնց կլինի՞
    Սուիցիդալ հակումներ չունեմ, բայց նենց կուզեի անսպասելիորեն մեռնեի… շատ անակնկալ ձևով, սիրում եմ անակնկալներ Որոշ մարդիկ ճիշտ դուրս կգային, որոշ մարդիկ մանթո կլինեին, որոշ մարդիկ էլ կուրախանյին, մի քանի հոգի էլ վերջը կհասկանային կյանքի իմաստը
    Իսկ ես՝ կամ չէի լինի, կամ էլ հրեշտակիկ կլինեի, հանգիստ իմ համար ամպիկի վրա կնստեի, վերևից չիշիկ կանեի "....... ....."-ի շենքի կռիշին, կգնայի կնստեի կոխքը, կտեսնեի ինչ ա անում, ինչ չի անում Մեկմեկ էլ թաքուն պաչիկ կանեյի, մեկ ա ոչ ոք ինձ չէր տեսնի…
    Ուզում եմ հրեշտակ լինել, definitely


    Quos ego
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. #943
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    թե սիրել ես ինձ մի քիչ
    հեռացիր, մի տանջիր

    առավոտյան ինչ լավն էր եղանակը, ամենուր հալվող ձյուն էր կարծես գարուն էր, երբեք չէի զգացել գարուն ձմռանը, միգուցե սրտումս էր ուղղակի գարուն, իսկ երեկոյան, երբ տուն էի վերադառնում, նորից ձմեռ էր, ցուրտ ձմեռ
    ձեռքերս սառչում են
    այգում էի, այն լքված էր, թրջված տերևներ, կարծես հոգիդ դատարկող անձրևից հետո ամեն ինչ մաքրվել էր , կարծես ոչինչ չէր եղել
    ինչ դժվար է մենակ զբոսնել այնտեղ , ուր զբոսնում են երկուսով, այդ ցավն այնքան ֆիզիկական է, որ ակամա ուզում ես ավելի խորը զգալ, զգալ , արտասվել, թողնել ամեն ինչ այնտեղ, թրջված տերևների կողքին ու.... սկսել ամեն ինչ

    դե գնա իմ կյանքից,որ նորից քեզ կանչեմ
    մի մնա իմ կողքին, որ սիրուդ կարոտեմ.....
    Վերջին խմբագրող՝ murmushka: 11.12.2008, 20:56:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  14. #944
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Բոմժային ակնթարթներ

    Երթուղայինի օդը ասես մեկը վակուում աներ: Մի ակնթարթում ձմեռային առավոտվա պաղ ու թարմ օդի հոսքը, որ գալիս էր բաց դռնից, վերացավ` իր տեղը զիջելով ինչ-որ գաղջ հոտի, որը ստիպեց լի երթուղայինում գտնվող բոլորին զզվանքով հայացքն ուղղել հոտի կողմը, որ իմանան` ում են հայհոյելու, ոմանք` մտքում, իսկ առավել համարձակները կամ անդաստիարակներն էլ` բարձրաձայն: Իսկ հոտի “տերը” մի մուրացկան էր կամ այսպես ասած` բոմժ, որը վրայի նախկին մուշտակի մնացորդները ձնից թափ տալով` տեղավորվել էր վարորդի կողքի նստատեղին: Վարորդն այն է` ուզում էր նրան դուրս քշել, երբ բացվեց ընդհանուր դուռն ու ներս մտավ մեկ այլ բոմժ: Վարորդի կողքինը տղամարդ էր, իսկ այս մեկի ոչ հագուկապից, ոչ սանրվածքից ոչ էլ դիմագծերից հստակ ասել հնարավոր չէր, թե նա որ սեռին էր պատկանում: Հագին նույն քուրքն էր, ինչ կրում էր վարորդի կողքին տեղավորված տղամարդը, նրանից ոչ պակաս գարշահոտում էր, դեռ ավելացրած ալկոհոլի հոտը, որ փչում էր վրայից: Միակ բանը, որ ստիպում էր կասկածել, որ կին է` դեմքին մազերի բացակայությունն էր: Ձեռքին մի երկու տոպրակ էր, անտանելի կեղտոտ, մեջը` մի քանի խնձոր, մանդարին ու այլ մթերք: Մյուս ձեռքին (ավելի անհեթեթ բան լինել ուղղակի չէր կարող)` ծաղկեփունջ: Հարբած էր: Օրորվում էր: Իսկ երթուղայինում արդեն կանգնածներ կային, ու սա երբ ճոճվելով փորձեց բարձրանալ, կորցրեց հավասարակշությունն ու դրան էլ գումարվեց վարորդի անհամբերությունն, ով չսպասեց դուռը փակելուն, որ տեղից շարժվի, մեքենան տեղից պոկվեց ու նա փափուկ տեղի վրա դրմփաց փողոց: Դրմփաց ու էդպես էլ մնաց. միայն փափուկ տեղով գետնին կպած, ոտները մի քիչ վերև, իսկ ձեռքերը` մթերքով տոպրակով ու ծաղկեփնջով` վեր պարզած: Էդպես Վիննի Թուխն է դրմփում փշերի մեջ ու մնում անշարժ: Տեսարանն այն աստիճանի զավեշտ էր, որ ոչ ոքի մտքով էլ չանցավ նրան օգնել վեր կենալ: Ընկնողի աչքերում ոչինչ չկար: Մի պահ թվաց, թե հենց էդպես էլ կքնի: Տղամարդը փնթփնթալով իջավ երթուղայինից, որի վարորդն առիթից օգտվելով` քշեց գնաց, ու փորձեց օգնել ընկածին, որ վեր կենա: Սա հրեց տղամարդուն, ինքնուրույն վեր կացավ, դրամատիկ ժեստով շպրտեց տոպրակներն ու ծաղկեփունջը ու գնաց մի պատի տակ կուչ եկավ: Էդ պահին հասկացա. կին էր: Էդ աստիճան հարբածության մեջ էլ դեռ վատ էր զգացել ,որ էդքան մարդու աչքի առաջ շրխկացել էր երթուղայինից: Տղամարդը սկսեց գոռգռալ` արի ստե~ ասըմ եմ: Հետո տեսնելով, որ չի գալիս` ինքը գնաց, պպզեց կնոջ կողքին ու գրկած սկսեց համոզել, որ վեր կենա: Հետո հոտ եկավ, վերցրեց գետնին շպրտված ծաղկեփունջն ու տարավ դրեց կնոջ գիրկը: Կինը շնորհակալ ժպտաց: Հա ինչ անենք, թե ժպիտը սպիրտ էր բուրում…

  15. #945
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոսկվաա՜՜՜՜՜՜ Երևան՜՜՜՜՜՜...........

    Վաաաաաաաայ Աստված իմ ինչ ուրախ եմ....Օրս էսքան լավ երբեք չէի սկսել...
    Ծնողներս ինձ մի մեծ նվեր արեցին…ջաաաաաան ամառը գնում եմ Մոսկվա Երևան…
    Էսպիսի բան միանգամից մոտս չէր եղել, որ չսպասեի ու ..... քնից զարդնում ես ու ինչ ես լսում…
    Մերսի ծնողներիս, դեռ Նոր տարին չսկսած արդեն նվերներ են անում...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

Էջ 63 686-ից ԱռաջինԱռաջին ... 135359606162636465666773113163563 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •