[օֆֆտոպ]
Առավոտնվանից ինչ-որ Արամ ա զանգահարումԸնդ որում 10 րոպեն մեկ, տարբեր համարներից։ Սկզբում զանգահարեց արթնացրեց «Արամ 07։21» պատասխանեցի, ձայն չհանեց, 10 րոպե հետո նորից զանգահարեց, բայց ուրիշ համարից «Արամ 07։31» , հետո ուրիշ «Արամ 07։41» և վերջում «Արամ 07։51» չգիտես ինչու էկրանին երկու տարբերակ կար, կամ ստոպել էդ Արամին կամ սառեցնել 10 րոպեով։ Հասկացա, որ հեռախոսի բուդիլնիկ եմ պատասխանում ու վերջնականապես արթնացա ինքս իմ վրա ղժժալով։ Էս վերջերս հաճախակի եմ ինքս իմ վրա ղժժում ու տժժում։ Օրինակ երեկ խանությում հոտած երկու խաճապուրու համար 400 դրամ տվեցի ու ինքս ինձնից գոհ-գոհ դուրս եկա, այն դեպքում երբ մեկ խաճապուրու գինը 150 դրամ էր։ Լիֆտում չգիտես ինչի Էնթեր կնոպկան էի փնտրում թիվը սխմելուց հետո, տարօրինակն էն ա, որ գտա։
Ու սա էլ դեռ ամենը չէ, տուն գնալուց ամեն անգամ, չգիտես ինչի սխալ համարի ավտոբուս եմ նստում ու ամբողջ ճանապարհին մտածում թե ինչի՞ եմ նստել սխալ համարի ավտոբուս; Իսկ իրականում հոգնել եմ։ Հավեսով հոգնել, բոլորից ու... հա, հա, առաջին հերթին ինձնից, իմ հիմարությունից, իմ ապուշ բնավորությունից։ Ու համարյա չկա մեկը, ում հետ կկիսվեմ, ում կպատմեմ, կթեթևանամ։ Ես կամաց-կամաց բնաջնջում եմ իմ ընկերներին։ Նպատակադրված, սառը ու հաշվարկած։ Որոշ մարդիկ կոտոշություն են անում ու դեռ կան, բայց դե... ամեն ինչ իմ ձեռքում է։ Մեկ յազվություն ավել, մեկ յազվություն պակաս, միևնույն է վերջում կմնամ մենակ։ Կհասնեմ հիմար նպատակիս ու ինքս ինձ կխճամ։ Ավելի լավ ա ես, քան ուրիշները։ Նի դոմա, նի դրուզեյ, նի վրագով... Բանջարեղեն... Ո՞ւր ա ժպտացող դիմակս, հագնեմ, գնամ դուրս։ Մարդիկ սպասում են, պիտի լքեմ տունս, տխուր ու դատարկ, որը երբեք, կրկնում երբեք չի լինի լիքն ու աղմկոտ։ Ես եմ տենց որոշել։ Կլինի... մեկ էլ... Դե ամեն ինչ չի, որ պիտի ստեղ գրեմ։ Օրագիրն անկապ է, անկապ գրում եմ։ Ամեն ինչ չի, որ շոու է, կարդացեք տողատակերը, գտեք ճշմարուտությունը։ Իսկ ես կգնամ հանգստանալու, մարդկանցից, ինքս ինձնից։ Ու ոչ ոք չի հասկանա, ես լքեցի, թե ինձ լքեցին։ Համենայն դեպս հասկացիր, որ ես քեզ չեմ սիրում, պարզապես չեմ կարող սիրել ու մի տանջիր ինձ ու քեզ։ Ոչինչ չի ստացվի, ոչինչ չի ստացվի... Ինչ-որ մի պահ ուղեղս սբոյ ա տվել կամ հենց արտադրամասում ա վնասվել։ Էական չի։ Ես դադարել եմ փնտրել պատճառները, ինձ հուզում են միայն հետևանքները։ Սիրելու ու սիրվելու մեծ ցանկություն ունեմ, բայց ոչ քեզ նման լավ մարդուց։ Մեղք ես իմ ձեռը։ Ես ուզում եմ դու երջանիկ լինես, իսկ ինձ հետ չես լինի։ Թողնում եմ քեզ... Գնա քո ճանապարհով, այլ ճանապարհով, իմ ու քո ճանապարհները խաչմերուկ չունեն, չպիտի ունենան...
[/օֆֆտոպ]
[թեմային վերբերող մաս]
Ատում եմ բոլորին, տխուր եմ, գարեջուր չկա, գործից տուն չեմ եկել, գնում եմ գործի։ Անձրև չկա, ձյուն չկա ու նմանատիպ բլա բլա…
[/թեմային վերբերող մաս]
Էջանիշներ