User Tag List

Էջ 59 686-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369109159559 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 871 համարից մինչև 885 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #871
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    [օֆֆտոպ]
    Առավոտնվանից ինչ-որ Արամ ա զանգահարում Ընդ որում 10 րոպեն մեկ, տարբեր համարներից։ Սկզբում զանգահարեց արթնացրեց «Արամ 07։21» պատասխանեցի, ձայն չհանեց, 10 րոպե հետո նորից զանգահարեց, բայց ուրիշ համարից «Արամ 07։31» , հետո ուրիշ «Արամ 07։41» և վերջում «Արամ 07։51» չգիտես ինչու էկրանին երկու տարբերակ կար, կամ ստոպել էդ Արամին կամ սառեցնել 10 րոպեով։ Հասկացա, որ հեռախոսի բուդիլնիկ եմ պատասխանում ու վերջնականապես արթնացա ինքս իմ վրա ղժժալով։ Էս վերջերս հաճախակի եմ ինքս իմ վրա ղժժում ու տժժում։ Օրինակ երեկ խանությում հոտած երկու խաճապուրու համար 400 դրամ տվեցի ու ինքս ինձնից գոհ-գոհ դուրս եկա, այն դեպքում երբ մեկ խաճապուրու գինը 150 դրամ էր։ Լիֆտում չգիտես ինչի Էնթեր կնոպկան էի փնտրում թիվը սխմելուց հետո, տարօրինակն էն ա, որ գտա։ Ու սա էլ դեռ ամենը չէ, տուն գնալուց ամեն անգամ, չգիտես ինչի սխալ համարի ավտոբուս եմ նստում ու ամբողջ ճանապարհին մտածում թե ինչի՞ եմ նստել սխալ համարի ավտոբուս; Իսկ իրականում հոգնել եմ։ Հավեսով հոգնել, բոլորից ու... հա, հա, առաջին հերթին ինձնից, իմ հիմարությունից, իմ ապուշ բնավորությունից։ Ու համարյա չկա մեկը, ում հետ կկիսվեմ, ում կպատմեմ, կթեթևանամ։ Ես կամաց-կամաց բնաջնջում եմ իմ ընկերներին։ Նպատակադրված, սառը ու հաշվարկած։ Որոշ մարդիկ կոտոշություն են անում ու դեռ կան, բայց դե... ամեն ինչ իմ ձեռքում է։ Մեկ յազվություն ավել, մեկ յազվություն պակաս, միևնույն է վերջում կմնամ մենակ։ Կհասնեմ հիմար նպատակիս ու ինքս ինձ կխճամ։ Ավելի լավ ա ես, քան ուրիշները։ Նի դոմա, նի դրուզեյ, նի վրագով... Բանջարեղեն... Ո՞ւր ա ժպտացող դիմակս, հագնեմ, գնամ դուրս։ Մարդիկ սպասում են, պիտի լքեմ տունս, տխուր ու դատարկ, որը երբեք, կրկնում երբեք չի լինի լիքն ու աղմկոտ։ Ես եմ տենց որոշել։ Կլինի... մեկ էլ... Դե ամեն ինչ չի, որ պիտի ստեղ գրեմ։ Օրագիրն անկապ է, անկապ գրում եմ։ Ամեն ինչ չի, որ շոու է, կարդացեք տողատակերը, գտեք ճշմարուտությունը։ Իսկ ես կգնամ հանգստանալու, մարդկանցից, ինքս ինձնից։ Ու ոչ ոք չի հասկանա, ես լքեցի, թե ինձ լքեցին։ Համենայն դեպս հասկացիր, որ ես քեզ չեմ սիրում, պարզապես չեմ կարող սիրել ու մի տանջիր ինձ ու քեզ։ Ոչինչ չի ստացվի, ոչինչ չի ստացվի... Ինչ-որ մի պահ ուղեղս սբոյ ա տվել կամ հենց արտադրամասում ա վնասվել։ Էական չի։ Ես դադարել եմ փնտրել պատճառները, ինձ հուզում են միայն հետևանքները։ Սիրելու ու սիրվելու մեծ ցանկություն ունեմ, բայց ոչ քեզ նման լավ մարդուց։ Մեղք ես իմ ձեռը։ Ես ուզում եմ դու երջանիկ լինես, իսկ ինձ հետ չես լինի։ Թողնում եմ քեզ... Գնա քո ճանապարհով, այլ ճանապարհով, իմ ու քո ճանապարհները խաչմերուկ չունեն, չպիտի ունենան...
    [/օֆֆտոպ]

    [թեմային վերբերող մաս]
    Ատում եմ բոլորին, տխուր եմ, գարեջուր չկա, գործից տուն չեմ եկել, գնում եմ գործի։ Անձրև չկա, ձյուն չկա ու նմանատիպ բլա բլա…
    [/թեմային վերբերող մաս]
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 31.10.2008, 08:34:

  2. #872
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    տունը մնացածը...

    1. Արթնանում ա երբ ուզում ա, հագնում ա գույնզգույն ու ինչ ուզի, գործի ա գնում երբ ուզում ա, ուր գնում որ ժամին ուզում գնում երբ ուզում գալիս ա, տուն ա գալիս քնելու :

    2. Արթնանում ա 6-ին, հագնում ա իրա ամուսնության նվեր ստացած կնիկական խալաթն ու փոռիկներվ տապըշկեքը, մարդուն ճանապարհում ա աշխատանքի, կերակրում ա երեխային, հաց մաց ա սարքում, տներն ա մաքրտում, ու հակառակ հերթականությունը ԱՄԵՆ ՕՐ, մեկ-մեկ կարող ա ժամանակ գտնի պատուհանից նայի …… ու ողջ որը տանն ա……


    Առաջինը ազաբ աղջիկն ա
    Երկրորդն էլ դե ի տուպոմու պոնյած……

    Դե ասեք Ո՜վ Համա՜յն Հայոց Պառավներ և ոչ միայն թե ՈՎ Ա ՏՈՒՆԸ ՄՆԱՑԱԾԸ
    Վերջին խմբագրող՝ ivy: 01.11.2008, 00:22:
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  3. #873
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. տունը մնացածը...

    Կանգնած ենք արևի տակ, ու ժպտում ենք իրար: Ես՝ իմ քսանութամյա ժպիտով, նա՝ իր յոթ կամ ութամյա: Երկուսս էլ արև ենք կլանում, ես՝ արդեն քսանութ տարի, ինքը՝ յոթ կամ ութ: Ու անթարթ նայում ենք իրար: Չենք ծանոթանում, չենք զննում, ուղղակի ոնց որ ֆոտոապարատն է դետեկտ անում դեմքերը, մենք էլ իրար դեմք ենք դետեկտ արել ու նայում ենք: Ես գնում-գալիս եմ մի քանի մետր, տեղում կանգնել չեմ սիրում, ինքն անշարժ է: Ու էդպես մի տասնհինգ րոպե: Մեկ էլ.
    - Ինձ ներս կտանե՞ս:
    Մոտենում եմ ու նրա ոտքերը ճռռացնելով տանում ներս: Ներսում ինչ-որ մեկը նրան գրկում ու նստացնում է դիվանին: Ես նրա ոտքերը թողնում եմ դռան մոտ ու նորից գնում դուրս: Ու սկսվում է նրանց դասը, նրան նստեցնողը մոտենում է դաշնամուրին ու նվագում մանկական ինչ-որ երգ: Նա էլ սկսում է երգել իր յոթ կամ ութ տարեկանի ձայնով... Նստած...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #874
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. տունը մնացածը...

    Սկսել եմ խուսափել որոշումներ կայացնելուց: Չեմ հասկանում, ինչն է պատճառը: Առաջ բոլորի աչքն էի մտցնում իմ ինքնուրույնությունը, իսկ հիմա չեմ ցանկանում որոշումներ կայացնել, ընտրել սևի ու սպիտակի միջև: Երևի պատճառն այն է, որ հիսուն հիսուն է, որ սև սպիտակ չէ, այլ երկուսն էլ մոխրագույն են: Դե արի ու ընտրի...
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  5. #875
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. տունը մնացածը...

    Ռոբերտը գրել սկսել էր դեռ մանկուց:
    5 տարեկան էր, որ գրիչն առել ու խզբզում էր տետրի մեկ տողանի թերթի վրա, համոզված լինելով, որ իր խզբզանքը շատ է նման մեծահասակների իսկական տառերով գրած տեքստերին: Հետո՝ դպրոց, ինիստուտ, նախաինիստուտ, հետինիստուտ: Գրում ենք, գրում ենք, գրում ենք, ձեռով, ավելի ճիշտ մատներով, ավելի ճիշտ՝ մատներով բռնած գրիչով... Գրում ենք ու գրում, գրում ու գրում:
    Հա, բանակում էլ էինք թարսի պես գրում, խալխը էթում ա վազվզում, պոստ պահում, պալիգոն գնում, տուռնիկի վրա ժիմ անում, մենք էթում ենք ու գրում...գրիչով, ինչ-որ թղթերի վրա...գրում ու գրում, գրում ու գրում...
    Աշխատանքն էլ նենց ա, որ էլի պտի գրես, գրես ու գրես...գրիչով, թղթերի վրա, մինչև աջ նախադաստակի առաջին և երկրորդ մատների դիստալ՝ հեռակա ֆալանգներն անզգայանան, թմրեն ու դեֆորմացվեն...մի քիչ էլ երրորդը: ՈՒ հըլը գրում ես, էլի ես գրում ու գրում...
    ......... Հարգանքներով՝ թանաք Ռուբո...

  6. #876
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մոդերատորական. թեմայի վերջին 2 գրառումները, որոնք շպարված թեմայից դուրս գրառումներ էին, ջնջվել են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #877
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Խմում եմ: Ջուր եմ խմում՝ ապրում եմ: Հյութ եմ խմում՝ թարմանում եմ: Գարեջուր եմ խմում՝ զբաղվում եմ: Օղի եմ խմում՝ հառփում եմ: Պոեզիա եմ խմում՝ արբենում եմ: Երաժշտություն եմ խմում՝ հագենում եմ: Թարմանում, զբաղվում, հառփում, արբենում, հագենում ու հասկանում եմ, որ այս օրս էլ անցավ, իսկ ես որ մի լավ բան չարի այսօր: Օր-օրի, օր-օրի, օրը շաբաթ է դառնում, ամիսը՝ տարի, ծնողներս առանց թոռ են մնում, ես՝ նույն քսաներեք տարեկանը՝ լինի այսօր, մյուս տարի, հինգ տարի անց: Փոփոխություն չկա, նորություն չի՛ք, միշտ նույն ավտոբուս-աշխատանք-տուն-ավտոբուս խարանը, ամսվա վերջում փող ունես՝ տղա ես, պարտք ունես՝ ջանդ սաղ, ծանոթդ բարևեց՝ բարևեց, չտեսնելու տվեց՝ դու՛ ես մեղավոր, էստե՞ղ ես՝ հայրենասեր ես, դու՞րսն ես՝ բիթի ու աչքաբաց ես: Բոլոր ծանոթների համար տարբեր ես, բոլոր ընկերների համար՝ ուրիշ: Իսկ ընկերներ չունես, ընկե՛ր ունես, միակ ու անկրկնելի, որովհետև ընկերդ նա է, ով եղբորիցդ էլ հարազատ է ու եղբա՛յրդ է, ոչ թե քեզ պաչելով բաևողը: Ու թիկունքդ դատարկ է, մեջքդ՝ փափուկ, որովհետև դեմքիդ ժպտացողը ծոծրակիդ լեզու է ցույց տալիս, որովհետև սեղանի վրա քո կենացը խմողը սեղանի տակ քո դեմ դանակ է սրում: Լարվա՛ծ եղիր, զգո՛ն եղիր, ոչ ոքի մի՛ վստահիր, բոլորի դեմ ծածուկ զենք ու բացահայտ ծիծա՛ղ խաղացրու, ու քայլի՛ր ընկածների վրայով: Դու լավն ես, եթե կարո՛ղ էիր ուրիշին վատություն անել ու չե՛ս արել, և ո՛չ թե՝ եթե լավություն ես արել դիմացինիդ: Լավությու՞ն ես անում՝ ուրեմն խե՛ղճ ես, ուրեմն վախենու՛մ ես: Ուրեմն վաղը տրորելու՛ են քեզ: Քեզ սիրող չկա, կա քեզանից վախեցող:

    Խմած եմ... Հառփած, արբեցած, հագեցած ու սթափ ու չկայացած:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.05.2009), Katka (11.05.2009)

  9. #878
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Գնացել էի Արամի մոտ։ Երկուս ու կես տարեկան է, բայց կարգին բլբլում է։ Արդեն մի քանի օր է՝ սովորում ենք հավաքական կատեգորիաներ, ասենք՝ կենդանի, մեջը է մտնում շուն, կատու, մուկ և այլն, մարդ՝ տղա, աղջիկ, կին, թռչուն՝ կաչաղակ, սոխակ... Մի խոսքով, Արամը սովորում է դասակարգել։ Բայց դե ինքն իր մանկական, կախարդական ու ոչ մի օրենքի չենթարկվող տրամաբանությունը ունի էդ ամենի վերաբերյալ։
    Էսօր մի գիրք էինք իրար հետ նայում, որը կանաչ դրակոնչիկի մասին էր։ Ու ես ոգևորված պատմում եմ, որ սա վիշապիկ է, բերանից բոց է դուրս գալիս, այս ու այն։ Տեսնեմ՝ Արամը մտահոգվել է։ Ուշադիր նայում է կանաչ գազանիկին, նրա ատամներին, պոչին։ Մեկ էլ ինձ ասում է.
    – Վիշապիկը կոկորդիլո՞ս ա։
    – Չէ, Արամ ջան, կոկորդիլոսը կենդանի ա, իսկ վիշապիկը... հմմ... ուղղակի վիշապիկ ա,– պատասխանում եմ ես։
    Ու էստեղից Արամը հավանաբար եզրակացրեց, որ վիշապը մի առանձին կատեգորիա է, ինչպես մարդը, կենդանին ու թռչունը։ Բայց բան չասեց։ Գիրքը վերջացրեցինք։ Սկսեցինք խաղալ։ Թափեցինք բոլոր խաղալիքները ու սկսեցինք դասակարգել։
    – Ծառը բույս ա, աղվեսը կենդանի ա...
    Մեկ էլ Արամը ոգևորությամբ վերցրեց խաղալիք կոկորդիլոսին ու ասաց.
    – Կոկորդիլոսը կենդանի՜ ա։
    – Ապրես, Արամ ջան,– գովեցի ես։
    Նույն ոգևորությամբ վերցրեց գորտին, ուշադիր նայեց դուրս պրծած աչքերին ու բացականչեց.
    – Գորտը վիշապի՜կ ա։

  10. #879
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    փորձարկումը ինքստ ինքյան լավ բան է: Ես սիրում եմ …
    բայց երբ խոզաբույծը սկսում է արագացուցիչով փորձարկումների լիցենզիա առնել ու հլա էդքանը քիչ է, ինչ որ բան փորձարկել՞՞՞
    սարսափելի է…

  11. #880
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Էս վերջերս հասկացա մի կարևոր ճշմարտություն. մի քանի տարի առաջ իմ կյանքը համապատասխանում էր ապրելու հետ կապված նպատակներիս ու երազանքներիս, с точностью до наоборот: Իսկ հետո կամաց-կամաց սկսեցին որոշ բաներ փոխվել, ու ամենահետաքրքիրն այն է, որ առանձնապես ոչ մի ջանք չեմ գործադրել, բայց ահագին բան է փոխվել, ահագին բաների եմ հասել: Միակն ինչ արել եմ դրանց հասնելու համար... երազելն էր: Ու նոր միայն, վերլուծելով կյանքիս տարբեր փուլեր, տարբեր իրավիճակներ ու գործողությունների հաջորդականություն, հասկացել եմ, որ իրականում իմ կյանքում փոխվել է այն, ինչն ԻՐՈՔ ուզել եմ փոխել: Եվս մի հետաքրքիր դիտարկում. ոչինչ չեմ արել ուզածիս հասնելու համար, ոչ մի ավելորդ նեղություն, ընդամենը երազել եմ էդ փոփոխության մասին, երազել էնքան, որ արդեն ջանս քոս էր ընկնում էդ մտքերից, մտածել նույն բանի մասին էնքան. մինչև սկսում ես հավատալ, որ դա իրոք այդպես է, ու մի որոշ ժամանակ անց դա ՊԱՏԱՀՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ: Օրինակ. մի քանի ամիս առաջ փոխեցի աշխատանքս, որովհետև բոլոր բջիջներովս ուզում էի ուրիշ աշխատանք: Ու էդ աշխատանքն ինձ տրվեց, օդից, հենց այնպես: Ու այն լավագույնն էր բոլոր հնարավորներից, քանի որ ստիպված չեղա ամեն ինչ սկսել զրոյից ու մի ամբողջ տարի սպասել աշխատավարձի բարձրացման: Մի պարզ օրինակ էլ բերեմ, որ հաստատ բոլորիս հետ. պատահել է, որ հիշել եք ձեր մտերիմներից մեկին, ում վաղուց չեք տեսել, կարոտած մտածում եք նրա մասին, հիշում ինչ-որ ուրախ բաներ՝ նրա հետ կապված, ու այդ օրը նա կամ զանգում է, կամ պատահաբար հանդիպում եք, կամ մեկը խոսում է նրա մասին: Ինչ է ստացվում... քո ճակատագիրը, տիեզերքը, բարձրագույն բանականությունը, կամ էլ ոնց կուզեք՝ կոչեք, հոգ է տանում քո մասին: Տիեզերքը վերադասավորվում է քեզ համար, քեզ տալիս այն, ինչն իրոք ուզում ես: Ու, ևս մի փաստ, խնդրում եմ սրան ուշադրություն դարձնել, եթե որոշել եք փորձարկել ձեզ վրա այս ամենը, ոչ թե պետք է մտածել, թե ինչ վատ է, որ չունեք այս կամ այն, ինչ վատ է, որ անում եք այս, այլ՝ ինչ լավ կլիներ ունենալ սա, ինչ լավ կլիներ զբաղվել սրանով: Մտքերը պետք է դրական լինեն, քանի որ դրանք մի քանի հարյուր անգամ հզոր են բացասականներից:

    Սա հենց այնպես, բարձրաձայն մտքեր, ուղղակի պետք էր գրել, որ չմոռանամ ու մեկ էլ տեսար, մեկին մի օգուտ տվեց:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. #881
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Լինում է, չի լինում, մի անբախտ է լինում: Ինչ անում է՝ բախտը չի բերում: Զարթուցիչը լարում է առավոտյան ժամը 8-ի վրա՝ ժամացույցը փչանում է, ու ինքը ուշանում է քննություններից, ցնցուղով այգին է ջրում՝ ցնցուղի մեջ ժավել է լցված լինում, կերակրի մնացորդը գցում է աղբարկղը՝ ընկնում է աղբարկղից դուրս: Ահավոր անբախտ է լինում: Ու մի օր որոշում է նետվել անդունդը: Մոտենում է անդունդի եզրին, բացականչում է. "իիիիի-ռա՛ս" և ցատկում: Բայց բախտը չի բերում, և շալվարի՝ գոտու համար նախատեսված օղակներից մեկը կառչում է անդունդի պռունկին աճած ծառի ճյուղերից մեկից: Այդ պահին մի գոգնոցավոր պառավ է անցնելիս լինում այդ կողմերով և տեսնում է անբախտ դժբախտին ու հարցնում.
    -Ի՞նչ է պատահել, բարեկամս:
    -Անբախտ եմ տատի, շատ եմ անբախտ:
    -Բա ես էլ բախտ բաժանողն եմ:
    -Բա ինձ էլ տուր:
    Տատը ձեռքը տանում է դեպի գոգնոցը ու մի մեծ ծրար է հանում:
    -Վերցրու: Մեծ բախտի ես արժանանում:
    Անբախտը մեկնում է ձեռքը ու վերցնում ծրարը: Բայց հենց այդ պահին ճյուղը կոտրվում է, ու անբախտը սլանում է վար՝ դեպի անդունդը, բայց սլանալու պահին բախտը ձեռքից բաց է թողնում ու վերջում վայրեջք կատարում խոտի դեզերի մեջ՝ առանց վնասվելու: Վեր է կենում ու զայրացած թափ տալիս շորերի վրայի փոշին:
    -Էս անգամ էլ բախտս չբերեց:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #882
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Հովո, Սեթո, Բարոն, Վռամ, Գուգո, Գևոր, Քնար ու այլ դեմքեր...
    Քնելու ժամանակն է, հեռուստացույցը ժամը 10-ին անջատեցինք, որ քնեն... 10 անց չգիտեմ քանիսին երեքն էին, չորսն էին եկան իմ՝ հերթապահիս մոտ, ... նայենք էլի, նայենք ՛՛Որոգայթը՛՛ , լավ էլի, նայենք էլի... Բացատրում եմ, որ բացի այն, որ այդ ժամին հեռուստացույցը պետք է անջատած լինի, համոզում եմ նաև, որ այդ ֆիլմը նայել պետք չէ, ՛՛Բաղնիքդ անուշ՛՛ է պետք նայել, ՛՛Սլուժեբնի ռոման՛՛ և այլն... խորանում եմ, բացատրում, որ դա նայելու բան չի...Վերջը՝ չէ, նայեցին...
    Մյուս բաժանմունքից են կանչում: Մեկը բուժքրոջից նեղացել ա, որովհետև չի թույլատրել նայել ՛՛Որոգայթը՛՛, ասել ա՝ գնա քնի... Բունտ ա անում, ասում ա՝ էս ինչ ա, ոնց որ բերդ լինի, սկի ընդե չի սենց... փորձում եմ բացատրել, որ էդ ֆիլմը նայել պետք չի, էնտեղ նայելու բան չկա: Ասում ա՝ չէ, ես վաղը դուրս եմ գրվելու, ես էդ կինոն վաղուց նայում եմ ու պիտի նայեմ ամեն օր, ցերեկն էլ հեռուստացույցը չեն թողնում միացնենք մինչև աշխատանքային ժամի ավարտը, կրկնությունն էլ չեմ կարում նայեմ... Սենց չի լինի... Վերջը մի կերպ խաղաղացրի, քիչ անց քնեց...
    Հաջորդ օրն ա, հոգնած եմ... Սենյակի հեռուստացույցը միացրած ա...Ես էլ ինչ-որ բան եմ խզբզում: Մեկ էլ շեֆն ա գալի, թե՝ էս ՛՛Որոգայթի՛՛ կրկնությունը քանիսին ա, 1-ի կողմերը, չէ...
    Վերջը՝ նստանք իրար հետ նայեցինք...

    Ավելացվել է 1 րոպե անց
    էսա որոգայթն ա, ես էլ ...
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 06.11.2008, 20:49: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #883
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Էս ինչ սևուսպիատակ ա.. մարդ օր օրի հիասթափվում ա կյանքից..
    Ինչ դժվար ա սեփական տրամադրության վրա ազդելը..
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #884
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Էսօր իբր որոշել էի ծոմ պահել ու չմտնել ակումբ, բայց չէի կարող ուղղակի չգրել……

    Հիշում եմ ինչքան էի գլուխ ջարդում, ամենայն ուշիմությամբ, ուշադրությամբ ու պատասխանատվությամբ օրերով լրացնում էի այդտեղ ընդունվելու փաստաթղթերը, երաշխավորագրերը ու անօգուտ՝ առաջին փուլից էն կողմ չէի անցնում …… այս անգամ ընկերուհիս ասաց որ էլի կա ընդունելություն. ծիծաղեցի, մատների արանքով ու թքած ունենալով ամեն տեսակի պայմանականությունների վրա մի 20 րոպեում ամեն ինչ պատրաստեցի, անգամ երաշխավորագիր ու դեդլայնի վերջին 5 րոպեում ուղարկեցի...

    մեյլ. անցել եք առաջին փուլը, հրավիրվում եք երկրորդին…
    գնում եմ, էլի նույն կերպ/ի միջի այլոց ու ստից/ գրում հանձնարարությունը երկրորդ փուլի
    մեյլ. հրավիրված եք երրորդ փուլի, անցել եք երկրորդ փուլը. յաաաա՜, աչքերիս սկսում եմ չհավատալ …
    գնում եմ ու էլի նույն ձև անտարբեր…
    մեյլ.հրավիրվում եք չորրորդ փուլին աաաաաաաաա՜՜՜՜՜, մի՞թե, չէ էս անգամ նույնիսկ աչքերս տրորեցի էնքան որ հավատս չէր գալիս…
    գնացի շատ թափթփված տեսքով, անտարբեր ու ոչ մի հարցի նորմալ չպատասխանեցի: Դուրս եկա ըտեղից ու մտածում եմ «բալքի պրծա՞, թե՞ կարող ա բախտս չբերի ու անցնեմ »;

    վերջնական պատասխանների օրն եկավ էլ անցավ էլ ու չկա ոչ մի մեյլ. «հազիվ պրծա» մտածում էի..... ու մեկ էլ

    մեյլ. շնորհավորում ենք դուք ընդունվել էք, այսինչ օրը այսինչ ժամին արդեն դասի էք էսինչ տեղում. աաաաաաաաաա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ երեք անգամ կարդացի, որ հավատամ Ա՜յ քեզ բաաաաան, մարդ էլ սենց թքած ունենա ու 250(կամ ավելի շատ երևի) հոգու մեջից ընտրվի

    հավես էր բայց.....

    Այ թե բոլոր ընդունվելու տեղերը սենց հեշտ ու թեթև լինեին իրենց ընթացքով……
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  16. #885
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Նոր ինտերնետն էի քչփորում ու մի հոդված աչքովս ընկավ, նենց պուպուշն էր…

    4-8 տարեկան երեխաներին նույն հարցն էին տվել. Ի՞նչ է սերը… Այս կերպ նրանք փորձում էին պարզել երեխաների հոգատարության աստիճանը:
    և ահա պատասխանները, որոնք շատ ավելի խորը դուրս եկան, քան կարելի է պատկերավնել…

    Երբ իմ տատիկը հիվանդացել էի, նա չէր կարողանում կռանալ, որ ոտքերի եղունգները քսի: Իմ պապիկը մշտապես դա անում էր նրա համար, նույնիսկ այն ժամանակ, երբ իր ձեռքերը ցավում էին: Սա սեր է:
    Ռեբեկկա, 6 տարեկան

    Եթե ինչ-որ մեկը սիրում է քեզ, նա յուրահատուկ ձևով է անունդ արտաբերում: Ու դու գիտես, որ քո անունը ապահով է նրա բերանում:
    Բիլլի, 4 տարեկան

    Սեր է, երբ դու ինչ-որ բան ուտում ես ու ամենահամեղ կտորը տալիս ես ինչ-որ մեկին ու չես ստիպում, որ նա փոխարենը ինչ-որ բան տա քեզ:
    Քրիսի, 6 տարեկան

    Սերը, դա այն է, ինչից դու սկսում ես ժպտալ, նույնիսկ երբ չափազանց հոնած ես:
    Թերրի, 4 տարեկան

    Սեր է, երբ իմ մայրիկը հայրիկիս համար սուրճ է պատրաստում, ու մի կում է անում նախքան նրան տալը, որ համոզվի, որ համեղ է ստացվել:
    Դեննի, 7 տարեկան

    Սեր է, երբ դու տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը, ու նա հետո հագնում է այն ամեն օր:
    Նոել, 7 տարեկան

    Սեր է, երբ քո շուիկը լպստում է դեմքդ, նույնիսկ այն բանից հետո, երբ դու նրան ամբողջ օրով տանը մենակ ես թողել:
    Մերի-Էնն, 4 տարեկան

    Եթե դու չես սիրում, դու ոչ մի դեպքում չպետք է ասես «ես սիրում եմ քեզ»: Բայց եթե սիրում ես, դու դա պետք է անընդհատ ասես, իսկ մարդիկ մոռանում են:
    Ջեսսիկա, 8 տարեկան


    Ամենահոգատարը ճանաչվեց 4 տարեկան մի փոքրիկ, որի ծեր հարևանի կինը մահացել էր: Տեսնելով, որ ծերուկը լաց է լինում`երեխան նրա բակ մտավ ու նստեց ծերուկի ծնկներին: Ուղղակի նստել էր: Երբ մայրը հարցրեց, թե ինչ էր նա ասել հարևանին, երեխան պատասխանեց. «Ոչինչ, ես պարզապես օգնեցի, որ լաց լինի…»
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dr. MGM (23.11.2009), Empty`Tears (06.01.2009), Kita (02.02.2009), My World My Space (22.04.2010)

Էջ 59 686-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369109159559 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •