User Tag List

Էջ 54 686-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864104154554 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 796 համարից մինչև 810 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #796
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Կար ժամանակ, որ ես փոքր երեխա էի ու բացի նրանից, որ սիրում էի բակում խաղալ, նաև երազել էի սիրում: «Այ ի՜նչ լավ կլիներ, - մտածում էի, - որ մեծանամ ու վարսավիր դառնամ... կամ էլ թագավոր»: Դա դեռ այն ժամանակներն էր, երբ թագավորի ու նախագահի տարբերությունն իմ պատկերացմամբ միայն գլխի թագն ու ադամանդազարդ գավազանն էր:

    Անցան տարիներ: Արդեն գիտեի թագավորի ու նախագահի տարբերությունը, շատ բան էր փոխվել իմ մեջ ու իմ պատկերացումներում: Բայց երազել դեռ սիրում էի: «Երնեկ մեծանամ ու գիտնական կամ նախագահ դառնամ», - երազում էի ես:

    Էլի անցան տարիներ:
    Հիմա փոքր մասշտաբի ղեկավար եմ մի վիրտուալ ակումբում: Ու արդեն շատ ավելի բան եմ տեսնում քան առաջ...
    Փոքր ժամանակ պատկերացնում էի, որ երանություն է նախագահ կամ թագավոր լինելը, անընդհատ վայելք...
    Ակումբային հանդիպում... Մեկի բարևելուց սառնություն ու օտար ինչ որ բան եմ զգում, ու ուղեղս արագ շամփրում ա հիշողությունը. երեկ, որպես ղեկավար, դիտողություն եմ տվել: Քիչ անց մեկը հարցնում է. «Չու՞կ, ինչու՞ ես տխուր մի տեսակ»: «Տխուր չեմ», - ստում եմ ես, - «հոգնած եմ շատ»: Ու պատվիրում եմ երկրորդ շիշ գարեջուրը, որ նրա սառնությունը փոքր-ինչ պաղեցնի շիկացած ուղեղիս տաք գալարները: Ի՞նչ կանեի, եթե նախագահ լինեի: Մոտս էր գալու մանկության ընկերներից մեկն ու ասեր, որ իրեն արդարադատության նախարար դարձնեմ: Ու ես մերժելու էի: Այդպես էլ չէի կարողանալու նրան համոզել, որ ինքը հարմար չի այդ պաշտոնին, ինչպես որ փոքր ժամնակ չէի կարողանում ապացուցել, որ դաղալություն է անում պախկվոցի խաղալուց ու ցելա գցելուց: Ու նեղանալու էր... կորցնելու էի ընկերոջս.. կամ էլ չէի մերժի, կդարձնեի իր փափագած նախարարն ու... կկորցնեի ինքս ինձ: Ու ամեն դեպքում, էլի իրեն էլ կկորցնեի, ինձ էլ: Արժեհամակարգի փոփոխություն, մեծ փոփոխություն: Ստիպված ես երբեմն անցնել քո իսկ սահմանած նորմատիվների վրայով ու դավաճանել քեզ ու ընկերներիդ:

    Հիմա հետադարձ հայացք գցելու ու վերլուծելու ժամանակն է: Ինչ-որ բան սխալ է արվել: Բայց ի՞նչը: Չպիտի մտերմանայի ակումբցիների հետ, որովհետև այսպես դժվար է իմ գործն անելը: Դժվար է նկատել նրանց խախտումներն ու պատժելը: Չէ, էլի անում եմ, բայց ամեն անգամ սիրտս մի տեսակ կծկվում է, որովհետև մտածում եմ, որ ցավոտ է նրան, իմ հարազատին իմ կողմից դիտողություն ստանալը կամ պատժվելը: Ու չեմ սխալվում... հիմնականում չեմ սխալվում: Անծանոթներին հեշտ է, նրանց իրականում չեմ ճանաչում ու ավելի հանգիստ եմ գործս անում: Գարեջրի երրորդ շիշը... Ու մի ցավոտ ու սուր միտք նորից ուղեղիս է հասնում: Այսօր ինչ-որ մեկին, իմ գործն անելուց, հարկադրված կոպտել եմ: Տեսնես այդ մարդն իրե՞ն ոնց է զգում: Մտնում է ինչ-որ վիրտուալ ակումբ և ինչ-որ մեկը, օգտվելով իր ղեկավար պաշտոնից, իրեն կոպտում է՝ անունը դնելով, որ իր գործն է անում: Դավաճանել եմ այս արժեհամակարգին էլ. մարդ, մարդկային արժեք, նրա զգացմունքների նկատմամբ հարգանք:

    Փաստորեն հերթով դավաճանում եմ բոլոր արժեհամակարգերիս՝ ինքս ինձ, ընկերոջս, մարդուն... Ի՞նչ կանեի, եթե նախագահ լինեի ու ինչ-որ մեկը ինձ դիմում ներկայացներ, վստահ որ ճիշտ բան է անում, իսկ ես իրեն ուղարկեի գրողի ծոցը: Հազարավոր տիրաժներով տպվող թերթում հաջորդ օրն իմ մասին կկարդայի ամենավերջին խոսքերը...

    Մնաց մեկ արժեհամակարգ, մտածում եմ, վերցնելով չորրորդ շիշ գարեջուրը: Ընտանիքը, նրան հավատարմությունը: Ու հանկարծ հիշում մորս արդարացի զայրույթը. «եթե տանն ես, էդ համակարգչի առաջ ես նստած, քո ակումբում ես, մի հատ երեսներիս չես հասնում»: Այս արժեհամակարգին էլ եմ դավաճանել: Հիշու՞մ ես, մայր, ոնց է մանուկ ժամանակ գլուխս ծնկներիդ դրած երազում վարսավիր կամ թագավոր դառնալու մասին: Իսկ ի՞նչ կանեի, եթե նախագահ լինեի... օրերով տանը չէի լինելու, գուցե չիմանայի, եղբայրս երեխա ունեցե՞լ է, թե՞ չէ: Դժվար է...

    Բարձրացնում եմ հայացքս ու հանդիպում ընկերներիս պայծառ դեմքերին: Այնուամենայնիվ ճիշտ եմ արել, որ մտերմացել եմ: Մի ամբողջ հարստություն եմ ձեռք բերել... դժվար է այդ հարստությունը պահել կարողանալը, շատ դժվար... բայց պիտի՛...

    Էսօր շատ բան է փոխվել:
    Ես եմ շատ փոխվել:
    Բայց դեռ շարունակում եմ երազել:
    Երազանքներիցս մեկն է. լինել շարքային ակումբցի:


    հ.գ. Չգիտեմ, ի՞մ համար գրեցի, թե՞ քո: Երևի երկուսիս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #797
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Էս ինչ վատ եմ, սենց երկար ժամանակ ինձ չէի զգացել... Չուկի էս վերևի գրածից վաբշե տխուր վիճակ ա... Ինչ լավ ա, որ ընկերներս ու ընտանիքս կան...
    Лучше Гор могут быть только Горы.

  3. #798
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մոռացել եմ շնորհավորել ամենահարազատներիցս մեկի ծնունդը... Ու ամենաահավորն այն է, որ իր մտքով էլ չի անցնի, որ ես ՄՈՌԱՑԵԼ եմ, հաստատ ժպիտը դեմքին մտածել է՝ մեր երեխեն էլի խառն ա, աշխարհի ծեր են ուղարկել, հեռախոսն էլ չի բռնում: Բայց դե պատճառը տրիվիալ է՝ մոռացել եմ ընդամենը: Եթե միայն մարդիկ ինձ վերաբերվեին այնպես, ինչպես ես՝ իրենց... չէ, աստված չանի:

    - Մամ, որ մեծանամ, ի՞նչ դառնամ:
    - Լավ մարդ,-ժպտալով ասում էր մամաս: Երևի թե ինքն արդեն էն ժամանակ գիտեր, որ չէր ստացվելու...

  4. #799
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Փորձե՞լ եք, հիվանդ լինելով հանդերձ, (նկատի ունեմ սուր շնչառական վիրուսային հիվանդությունը), մի լավ հարբել: Մարմնիդ ջերմաստիճանը 38,5 է, իսկ դու խմում ես ու խմում: Հետո էլ, քիթդ ֆսֆսացնելով ու կոկորդդ քերելով, շատախոսում ես ինչից ասես, եթե նույնիսկ չգիտես, թե ինչից են խոսում սեղանակիցներդ, կամ էլ գիտես, բայց լավ չգիտես: Բա, որ գիշերվա կեսին գալիս ես տուն ու պառկում քնելու `թքած ունենալով առողջությանդ վրա, առանց դեղի, բանի…
    Ու գիշերը ջերմաստիճանդ ավելի է բարձրանում, հասնում 39,5 կամ չգիտեմ` 40…Էդ վաբշե «կայֆ» ա: Հաջորդ օրն ես իմանում քնած ժամանակվա վարքագիծդ, խոսքերդ, երգերդ, գոռոցներդ, ինչ-որ անձանց հետ կռիվներդ… «Թատրոն»… Ինչու՞ չեն մերոնք ինձ ձայնագրել կամ տեսագրել:
    Բայց դե մերոնք չեն դիմացել, արթնացրել են ջերմիջեցնող են տվել…
    Սկսում ես քրտնելը, սրբվում ես, նորից ես քրտնում, բերանով ես շնչում, որովհետև քթիդ լորձաթաղանթը բորբոքված է և հնարավոր չէ քթով շնչել: Թեյ ես խմում, որի համը չես զգում: Ծխում ես ու սկսում մի այլ կարգի հազալը: Բա որ քիթդ «լիցքաթափում» ես, մի արաղի բաժակ քթային կիսամածուցիկ հեղուկ է գալիս: Մեկ էլ մյուս անցուղին… Այստեղից էլ մի երկու արաղի բաժակ եկավ: Անու՜շ:

    Առավոտյան` 37,5:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 04.10.2008, 13:32:

  5. #800
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    ՎԱԶՎՌԱՇԵՆԻՅԵ ԻՄՓՌԵՇՆԱ ԴՎԱ
    Կապանսկի սինդրոմ ա, հենց եկա Երևան, կանցնի

    Իսկ մինչ այդ, կշարունակեմ ուսումնասիրել Կապանն ու կապանցիներին: Ուրեմն, ահավոր ունիկալ ժողովուրդ են, ուղղակի մեռնելու բան: Ամեն օր մի օյին գալիս է գլխներիս: Ու դեռ մի քանի օր էլ վայելելու ենք այս ամենը: Ուրեմն, քանի որ գործուղման ենք, այլ ոչ թե հանգստի, ամեն անգամ սնվում ենք տեղի եղած-չեղած երկու ռեստորաններից որևէ մեկում, որոնք ունիկալությամբ մեկը մյուսին չեն զիջում: Ասենք ո՞րտեղ էիք լսել հետևյալը՝
    - Հունական սալաթ ունե՞ք:
    - Այո՛, չունենք:

    - Դե իսկ բնական հյութ կա՞:
    - Այո՛, չկա:
    Այսպես էլ ապրում ենք, եզ ոչինչ չեն մերժում:
    Իբրև թե նման բաները մեզ քիչ են, դեռ երեկ էլ մի այնպիսի դեպք պատահեց, որ ինձ թվաց, թե ծիծաղից կպայթեմ:
    Ուրեմն, երեկոյան բավականին ուշ վերադարձանք օֆիսից ու գնացինք վերոնշյալ ռեստորան՝ ընթրելու: Ներսում՝ մի շուխուռ, մի հարայ-հրոց, ես ու Մերին /երկրորդ գործուղված դժբախտը/ սարսափահար իրար ենք նայում ու արդեն տատանվում՝ արժե՞ ներս գնալ, թե՞ ոչինչ, սոված կքնենք: Բայց դե քաղցը հզոր ուժ է: Ունեցած-չունեցած քաջություններս հավաքեցինք ու ներս մտանք: Պարզվեց, որ այդ դժոխային աղմուկը ընդամենը երեք հարբած ջահելների գործն է, որոնք գոռգոռում ու "երգում" էին: Մենք բնականաբար չանցանք նստելու մեծ սրահում, ուր սովորաբար ճաշում ենք, այլ խնդրեցինք մատուցողուհուն մեզ էդ աղմուկի հնարավորինս հեռու տեղավորել: Մատուցողուհին շատ պատրաստակամ ասաց.
    - Էկեք գնանք առաջին ԲԱՆԿԵՏՆԻՆ:
    հըըըը՞՞՞՞՞ Մենք կոնֆերանսից չենք վերադառնում, ջանա, մեզ մի հասարակ սեղանը բավարար կլինի: Բայց դե, ճար չկար, հետևեցինք մատուցողուհուն ու հասանք մի դռան, որի վրա հայերեն գրված էր՝ Բանկետնի N1: Ներս մտնելուն պե պարզվեց, որ դրան ուղղակի մենք Երևանում կուպե ենք ասում: Հազիվ էինք նստել, մեկ էլ ներս ընկավ էն հարբածներից մեկը՝ շամպանի շիշը ձեռքին: Սարսափահար եղանք: Մտածեցի, որ իմ վաղեմի երազանքը՝ մի կապանչիկ // ունենալու, ուր որ է՝ իրականանալու է էս թառլանի շնորհիվ, որը շիշը թափահարում էր ու ոգևորված ինչ-որ բաներ գոռգռում: Վերջում մի կերպ հասկացանք, որ իր կինն արդեն իրեն հենց այդ օրը մի կապանչիկ է պարգևել, ու հիմա ընկերներով նշում են, մեզ էլ հրավիրում էր միանալու իրենց: Դե մենք սկսեցինք մերժել, հնարավորինս քաղաքավարի, ու մեկ էլ սա վրա տվեց՝
    - Տյուք վատ բաներ չմտածեք, տա իմ հալալ-զուլալ երեխան ա, օզում եմ ասեմ, կնգանիցս ա:
    Մի կերպ էդ նորաթուխ պապային ճամփինք ու թուլացանք ծիծաղից:
    Բա, սենց բաներ էլ են լինում:

  6. #801
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Սիրում եմ սենյակիս լուսամուտագոգը…
    էս տանը ամենաշատը լուսամուտագոգս եմ սիրում… երբ տեղափոխվենք, որտե՞ղ եմ նստելու, ձմռանը վերմակի մեջ փաթաթվելու ու գիշերվա կեսին ականջակալներն ականջիս երաժշտություն լսելու կամ հեռախոսով զավզակելու…
    համ էլ աստղերն են երևում, ու մեր այգու կանաչները, ծաղիկները…

    ախր այնքան հարմար է, ապահով եմ զգում, իմ փոքրիկ անկյունը… իսկ էնտեղի լուսամուտագոգը հաստատ էսքան մեծ չի լինի, համ էլ նայելու բան չկա էնտեղից… դիմացի տունը մենակ, ո՛չ երկինք, ո՛չ այգի, ո՛չ էլ փողոց, որ գոնե անցնող-գնացող մեքենաներին նայեի…

    չէ՛, չեմ ուզում գնալ… ամենասիրելի սովորությունիցս չեմ ուզում հրաժարվել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #802
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Լավ այդքան հիմար պետք չի լինել: Տեսնես, քանի տարեկան ես: Ամուսնացած ես, ամուսնացած չես: Ինչ մասնագետ ես: Աչքիս հոգեբուժական ախտորոշում ունես:

    Այնքան էլ հնարամիտ չեմ, որ ակնհայտ ծաղրս ընդունես, որպես լրջագույն հոգեփիլիսոփայական պատասխան-խոհ:

  8. #803
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    …. Մենք իրար հանդիպեցինք երազում: Կարծեմ մենք ծանոթ չենք, բայց ես զգացի ինչ-որ հարազատ բան: Դե իմ մոտ այդպես հաճախ է լինում, մի շարք անծանոթ մարդկանց հետ ինչ որ հետաքրքիր կապ եմ զգում:
    Ես լուռ նայում էի, փորձում էի մտաբերել արդյոք երբևէ տեսել եմ այդպիսի անկեղծ աչքեր, որոնցում ես զգացի հանգստություն, բայց և տխրություն, որը չգիտեմ ինչպես փոխանցվեց ինձ: Դու նայեցիր երկար ու լուռ, նայեցիր աչքերիս մեջ ու ժպտացիր.... Դու ամեն ինչ գիտես իմ մասին...
    - Սևերը, թե սպիտակները,- հարցրեցիր դու??
    -Ինչ?? Չգիտեմ, իսկ դա կարևոր է??
    -Հը, դե ինչպես կյանքում սև գծից հետո գալիս է սպիտակը և այդպես շարունակ: Ընտրես սևերը, հաջորդում կլինի սպիտակը: Միայն թե պետք է ձգտես ապիտակում երկար մնաս, սևում նույն սկզբունքով պայքարես:
    -Ես վաղուց չեմ խաղացել և կարծես մոռացել եմ խաղալ…
    -Ոչինչ, դժվար ոչինչ չկա, նույնը ինչ որ կյանքում : Սա այն ամենն է ինչ դու ունես ու բոլորը քեզ համար շատ թանկ են: հնարովորին քիչ կորստով պետք է հասնես հաղթանակի…
    -Իսկ հնարավոր է հաղթեմ, բայց կորուստս ավելի մեծ լինի և որն է կարևոր` հաղթանակը, թե կորուստը???
    -Հնարավոր է: Որոշիր ինքդ: Առանց կորստի հաղթանակի չես հասնի::
    -Իսկ գուցե հաղթանակը իմ ամենամեծ կորուստն է ու դրան հասնելը այդքան իմաստ չունի:
    -Իսկ ինչ է հաղթանակ…Դու երբևէ մտածել էս ինչ է նշանակում հաղթել…
    -Ես գիտեմ ինչ է կորուստը, ինչ է նշանակում կորցնել, ես գիտեմ, որ հաղթանակը կորստի հոմանիշն է …
    -Շախ...
    -Ահ, ես ինչպես միշտ անուշադիր եմ… Հիմա ես կկորցնեմ իմ ֆավորիտին, բայց միևնույն ժամանակ մատ կանեմ... Չէ, ես այլ կերպ կխաղամ այլ կերպ,ես կթողնեմ, որ իմ ֆավորիտները խաղի մեջ մնան: Հաղթանակը քոնն է…
    ...Չգիտեմ երազ էր, բայց դու այնքան մոտիկ էիր, թեև անծանոթ, բայց հարազատ… կարծես մենք երբևէ չենք բաժանվել… գուցե իմ մտքերն են խառնվել իրար…Դու նայում ես լուսնին??? Այն այսօր իսկապես գեղեցիկ է…


    Հ.Գ. Հաղթանակ, միթե այդքան կարևոր է հաղթանակը… Իմ ֆավորիտները դեռ խաղի մեջ են և դա վեր է ամեն մի հաղթանակից…

  9. #804
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ինչ անկապ բան ստացվեց: Առավոտյան արագ-արագ տանից դուրս եմ վազում, տրանսպորտի մեջ միայն հայտնաբերում, որ գումար չեմ վերցրել: Հասնում եմ իմ կանգառը, պայուսակս եմ փորփրում.... Ինչ անեմ? Զանգում եմ ընկերոջս:
    -Որտեղ ես?
    -Քաղաքից դուրս եմ, ինչ կա?
    -Մարշուտկայի մեջ եմ, փող չեմ վերցրել: Արդեն 2 կանգառ անցել եմ:
    Ասում է` իջիր, մեքենայի համարը վերցրու, մինչև գամ:
    Տարբերակ չկա, արդեն ուշանում եմ: Կողքիս նստած աղջիկը միանգամից զգաց վիճակս, 100 դրամ տվեց, տվեցի վարորդին իջա: Խայտառակություն: Blush
    Ես ոչինչ չեմ ուզում...

  10. #805
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Չեմ սիրում էն օրերը, երբ մենակ եմ մնում տանը. վախենում եմ երևի, ինքս էլ չգիտեմ, թե ինչից։ Էսօր մենակ օրերիցս էր։ Գործից տուն էի գալիս, տեսնեմ՝ կուրտկայիս վրա մի նարնջագույն զատիկ է քայլում է էսկողմ–էնկողմ։ Ուրախացա մի տեսակ։ Ժամանակ առ ժամանակ նայում էի կուրտկայիս, հա էնտեղ էր. ճամփորդում էր, թե ինչ... Մի քիչ էլ որ քայլեցի, նայեցի, արդեն չկար... Ինչ արած։
    Եկա տուն, կուրտկաս փոխեցի ավել բարակով ու վազեցի մյուս գործին։ Երեկոյան ուշ վերադարձա դատարկ բնակարանս ու հեռուստացույցը միացրեցի, որ չվախենամ։ Մեկ էլ աչքս ընկավ պատուհանի ապակուն. տեսնեմ՝ նարնջագույն զատիկս վրան նստած է։ Էկել էր ինձ հետ։ Մատս մոտեցրեցի, նստեց վրան, պատուհանը բացեցի ու փչեցի զատիկին, որ թռչի գնա։ Էն էլ չհասկացավ, թե չուզեց... Մնաց... Ես էլ ուրախացա, ինչ մեղքս թաքցնեմ։
    Հեռուստացույցն անջատեցի։

  11. #806
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Меняются и время и мечты,
    Меняются как время представления.
    Изменчивы под солнцем все явления
    И мир всечасно видишь новым ты.

    Во всём и всюду новые черты,
    Но для надежды нет осуществления.
    От счастья остаётся сожаление,
    От горя - только чувство пустоты.

    Уйдёт зима, уйдут снега и холод
    И мир весной, как прежде, станет молод.
    Но есть закон,
    Все обратится в тлен.

    Само веселье слёз не уничтожит
    И страшно то, что час пробьет, быть может,
    Когда не станет
    В мире перемен...

    (c) Luís Vaz de Camões

    Սրանով սկսեց օրս, սրանով էլ վերջացավ: Ինչու՞ է անկեղծությունն ինքս իմ հետ բերում միայն դատարկության ու հուսահատության: Մի՞թե ես արդեն չափազանց խելոք եմ հասարակ մահկանացու լինելու համար:
    Ուֆ: Վաղուց հոգնել եմ հույս ունենալուց, որ ինձ կհասկանան: Հոգնել եմ հույս ունենալուց, որ կսովորեմ ինքս ինձ արտահայտել:
    Հոգնել եմ նրանից, որ ինձ օգտագործում են: Հոգնել եմ խաբվելուց: Հոգնել եմ տարբեր ինտրիգներից: Հոգնել եմ մարդկային հիմարությունից: Հոգնել եմ իմաստ որոնելուց այնտեղ, որտեղ այն չկա:
    Ավելի լավ է նստեմ տանը, ծխեմ, գինի խմել ու խնձոր ուտեմ, վրեն դարչին լցնելով: Դրանից լավ դեղ դեպրեսսիայի դեմ չկա:
    Հարբած էմ հազի դեղից ու ուժեղ ալկոհոլային կոկտեյլից: Փաստորեն, էլի սկսել եմ խմել: Վատ չի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #807
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում ................

    Երկուշաբթի ծնունդդա , հետաքրքիրա ինչ նվիրեմ, որ յուրահատուկ լինի ու բոլոր բոլորից տարբերվի.., կամ ընդհանրապես պետքա թե ոչ, որ մտածում եմ ոչ էլ արժանի ես իմ ուշադրությանը:
    Երանի էս տարի հենց այդ օր , որ դու ծնվեցիր միասին անցկացնենք: Հուսանք…
    Բայց իմացի քեզ ամենալավն եմ ցանկանում, միշտ, միշտ ժպտաս, ծիծաղես (ծիծաղդ շատ եմ սիրում), որը շատ հազվադեպա դեմքիդ հայտնվում… հասնես էն ամենին ինչին , որ ուզում…Ունենաս այն ամենը ինչի համար հիմա ապրում ես… Եղիր միշտ ուրախ կյանքս ու միայն ծայրահեղության դեպքում տխրես ( դե էն ժամանակ, որ կողքիդ չեմ լինում)
    Պուճուրս մերսի ծնողներիդ , որ այդ հիանալի օրը ԴՈՒ ծնվեցիր…
    Միշտ կողքիդ եմ …

    էս աչքիս բաժինը խառնել եմ…
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  13. #808
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ................

    Հիասթափեցնելն ի՜նչ հիմար բան է: Որ քեզ են հիասթափեցնում, էդ դեռ ոչինչ: Բայց որ դու ես հիասթափեցնում, այն էլ նու՜րբ ու էմոցիոնալ էակի, ահավոր ա: Պատկերացնում ես, թե ի՜նչ է զգացել այդ պահին, պատկերացնում ես հիասթափության առաջացման ու դրսևորման ողջ «մեխանիզմն» ու ընթացքը, ու քեզ զգում ես «տականք»…
    Ասում ես՝ ո՜վ եմ եեեեեեես:
    Չես էլ փորձում արդարանալ: Արդարանաս ի՞նչ համար, ու՞մ համար, եթե նման դեպքերում արդարանալու բարոյական իրավունք չունես: Մանկապարտեզ չի, կամ էլ դպրոց… Մորքուրիս տուն էի գնացել, դասս չարի: Դաժան է: Երևի սովորություն է դարձել հիասթափեցնելը:
    Լավ սովորություն չի:
    Վնասակար է այլոց առողջության համար: Թարգել է պետք…

  14. #809
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Բան
    Տենաս էտ "բան" բառը ո՞վ ա ստեղծել: Ո՞ր մի "Բանը" :Բանը բանով հանի հետո էտ բանից լից մեջը որ բանին հետ բանեցնես:
    Հայ աշխա՜՜՜րհ, հայ բա՜՜՜ն
    տենաս էս ո՞վ ա ստեղծել

  15. #810
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Լավ օր էր…
    Տենաս՝ զգա՞ց, որ արդեն հինգ գավաթ խմել եմ…
    Եթե այո, ապա «հալալ» ա…ես` Իսկ եթե ոչ, ապա…
    Իսկ տեսնես, այլոց համար լա՞վ օր էր…
    Լա՜վն ես, լավը…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.10.2008, 22:25:

Էջ 54 686-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864104154554 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •