User Tag List

Էջ 47 686-ից ԱռաջինԱռաջին ... 374344454647484950515797147547 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 691 համարից մինչև 705 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #691
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Վսյո վերջ…
    Փակում եմ ակումբի, տրավիանի օդնօկլասնիկի-ի պատուհանները, անջատում եմ հեռախոսս, բոլոր մեսենջեռներս ու ինջ նվիրում եմ աշխատանքին, աշխատանքն էլ ինջ եմ նվիրում, էսօր մինչ ժամը 18:30 անհասանելի եմ …
    Մի հատ մաքրություն ա պետք անել ուղեղումս, անկապ մտքերս դասավորեմ իրանց տեղերում զա օդնո էլ գործ կանեմ
    Լավ ես գնացի

  2. #692
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ժամանակին տնից դուրս էի եկել, որպեսզի հանկարծ չուշանամ, նստել էի տաքսի: Զագս էի շտապում, Արտակն ու Վերան սպասում են: Հո սենց բանից էլ չեմ ուշանալու: Բայց ուշացա: Մեքենան հաջողացրեց մի քանի մանր-մունր խցանումների մեջ ընկնել ու քանի-որ ասել էի շտապում եմ, որոշեց կարճ ճանապարհով գնա, ինչն էլ երկարացրեց ճամփան:

    Ակամա սկսեցի հիշել... դպրոց, ապա 10րդ դասարան, ապա համալսարան, աշխատանք, հետո էլ բանակ: Որտե՞ղն ասես, որ չեմ ուշացել: Անգամ բանակում հաջողացնում էի ասենք ճաշից ուշանալ: Ու թվում է, թե ճակատի գիր է, որովհետև եթե ասենք 8:30 պետք է համալսարան հասնեի ու տնից դուրս էի գալիս 7:00-ին, մեկ է, 8:50-ից շուտ տեղ չէի հասնում, չնայած 15-20 րոպեյվա ճանապարհ էր... Մի բան պիտի լիներ, կամ մեկին պիտի տեսնեի, կամ չգիտեմ: Բայց ուշանում էի:

    Ճակատագի՛ր... Չեմ հավատում ախր այդ ճակատագիր կոչվածին: Ուրեմն ի՞նչ, կանխատեսված է, որ հա պիտի ուշանա՞մ: Չէ, տենց չի: Իրականում ընդամենը կամք ու ժամանակը լավ հաշվարկել է պետք: Զանգում է ընկերս. «Արտ, քեզ շտապ տեսնել է պետք, կարող ես 10 րոպեից լինես Բարեկամության մետրոյի մոտ»: Ուզում եմ ասել՝ Հա: Հետո հասկանում եմ, ու ասում. «Չէ, 15 րոպեից»: Գնում եմ: Հասնում եմ ճիշտ ժամանակին ու ուրախ ժպիտը դեմքիս սպասում եմ ուշացող ընկերոջս: Փաստորեն ճակատագիր չէ: Մնում է նույն կերպ շարունակել... Իսկ ի՞նչ է, այդքան կամք չունեմ, որ շարունակեմ: Փոփոխությունների շրջան է, ես պատրաստ եմ

    հ.գ. Հեշտ է մեղքը գցել ճակատագրի, բախտի, իրադարձությունների վրա: Բայց դա իմ ոճը չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #693
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    1շաբաթ 5 օր է տնից դուրս չէմ գալիս,նենց անսովորա չեմ գնում ընկերներիս մոտ,չեմ զանգում ոչ մեկին,իսկ երբ ինձ են զանգում ալարում եմ պատասխանեմ նրանց հարցերինՀետս մի բան են չի,ինքս ինձ չեմ ճանաչումԲայց ինչը ստիպեց ինձ դառնալ եսպիսին,կամ ով՞,չէ ավելի շուտ ինչը՞,բայց միգուցե…Չգիտեմ էլԱմեն ինչ խառնել եմ իրար,չեմ կարողանում մտքերս ի մի բերեմ
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  4. #694
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ուզում եմ մի բան գրել, մեջիս անհասկանալին դուրս հանել, բայց չգիտեմ էլ թե ինչ……
    Զզվում եմ չոր ու ցամաք մարդկանցից …
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  5. #695
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ մի բան գրել, մեջիս անհասկանալին դուրս հանել, բայց չգիտեմ էլ թե ինչ……
    Զզվում եմ չոր ու ցամաք մարդկանցից …
    Հա, էդ չորերը լավը չեն, ես էլ եմ սոչնի սիրում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #696
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ոնց որ նորից կրկնվի նույն պատմությունը պարծենում էի, ինքս իմ մեջ մտածում, որ եթե նման վիճակում հայտնվեմ, արդեն գիտեմ ինչ եմ անելու, բայց հիմա… Չէ, այս անգամ շուտ կսթափվեմ
    Հ.Գ. Ասում են, սովորում են սեփական սխալների վրա, իսկ ես արդեն մեկ անգամ սխալվել եմ այդ հարցում, այնպես որ չփորձես
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  7. #697
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Էս քաղաքում փոշի կա: Ինքը նստում է հագուստին, լցվում է աչքերը, ավիրում մազերը, բայց դա ոչինչ, տանելի է. անտանելին այն է, որ ինքը մտնում է մարդկանց ուղեղը: Կինո Մոսկվայի դիմաց հսկայական սարդ է ապրում, այնքան սարսափելի, որ եթե ասեն՝ գիշերները կենդանանում ու ման է գալիս քաղաքով, չեմ զարմանա: Իրեն տեղադրողի ուղեղում էլ է հաստատ փոշի լցվել: Մի քիչ կանգնեցի, նայեցի ահռելի միջատին, հետո անցա, գնացի իմ ճամփով, իսկ բոլոր լավ ու բարի մտքերս մնացին սարդի երախում: Հետո էլ ասում ենք՝ ոնց եղավ, որ էս քաղաքում սնկի պես աճում են դեպրեսիվ ու ճնշող մտքերը, որոնք մեծ հաջողությամբ հանձնվում են թղթին: Փոշի կա էս քաղաքում, կեղտոտ փոշի: Այն շնչողին, եթե դեռ լավատես է, հերոսի կոչում տվեք: Իմ քաղաքը չի:

  8. #698
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Դրա համար եմ Հեռո
    Ես էլ երեկ տան փոշիներն էի հավաքում ու մտածում, որ կյանքում ես ընդհամենը մեկ թշնամի ունեմ, նրա մասին դու նոր հանգամանալի նկարագրեցիր
    մտածում էի, որ անպայման ակումբում պիտի ասեմ դա, են էլ դու ասեցիր, էլ չեմ ասի գործս ահակին թեթևացրիրապրես
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  9. #699
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Շրջում եմ խանութում ու նայում խայտաբղետ խաղալիքներին: Ի՞նչ գնեմ այն փոքրիկ աղջնակի համար, որը 5 տարեկան է ու` դատապարտված…Սարսռում եմ…գլխուղեղի քաղցկեղ…Արդեն հասցրել եմ տանը լացել կարեկցանքից, անզորությունից…Բայց որոշել եմ զսպել մեջս փոթորկվող ծանր զգացումներն ու գնալ տեսության…Գուցե գնդակ վերցնեմ…Այս տիկնիկն էլ վատը չէ…Բայց կանգ եմ առնում գունավոր մատիտների մոտ, առանց երկար մտածելու վերցնում նաև մի նկարչական ալբոմ ու դուրս գալիս խանութից:
    Դանդաղ եմ գնում…Դժվար է: Անցյալ անգամ, երբ գնացի, չկարողացա անգամ մի բառ փոխանակել հետը:
    Էլի սևուկ աչիկներով հետևում է ինձ, տանը հավաքված բարեկամներից փախչում է` այս ու այն կողմ նետելով նվերները: Ուզում է անցնել կողքովս…Առանց բառ ասելու մեկնում եմ տոպրակը:
    _Սա ի՞նչ է:
    _Ինքդ նայիր,_ անտարբեր ձևանալով ասում եմ ես:
    Բացում է ու զարմացած նայում երեսիս:
    _ Դու կարողանու՞մ ես նկարել:
    Գլխով եմ անում` ինչ-որ կոկորդս խեղդող բան փորձելով կուլ տալ:
    _Կուզե՞ս միասին նկարենք:_Խոստումս հիշելով ու ինձ ձեռքս հավաքելով ասում եմ ես: Հիմա էլ նա է գլխով անում:
    Նկարում եմ…իսկ նա փոքրիկ մատներն անվարժ շարժելով ներկում է: Մերթ-մերթ ինձ է հպվում ու ժպտում …Ես էլ եմ ժպտում: Ասում են հիվանդ երեխաներն ավելի շատ բան են հասկանում քան իրենց հասակակիցները: Ու այդ պահին ինձ թվում է, թե լրիվ կարդում է մտքերս…Բայց չեմ թեքում աչքերս նրա թախծոտ ու ժպտացող հայացքից:
    _Գիտե՞ս ինչ եմ պատասխանում, երբ հարցնում են, թե ինչ է եղել ճակատս,_հարցնում է հանկարծ:
    _Ի՞նչ: Նայում եմ վիրահատությունից մնացած խոր հետքերին:
    _Ասում եմ, որ դրսում խաղալիս եմ ընկել,_լուրջ-լուրջ պատասխանում է:
    _Ճիշտ ես անում, բա ի՞նչ: Այս անգամ թաքցնում եմ աչքերս….
    _Իսկ քեզ ո՞վ է նկարել սովորեցրել: Վա~յ, տես` փղի կնճիթը կարմիր ներկեցի...
    Ու ո~նց է կչկչում…. Ծիծաղի վրա հայրն ու մայրն աչքերը լայն բացած ներս են վազում…Հասկանում եմ, որ վաղուց չեն լսել մանկան լիաթոք ծիծաղը…
    Արդեն ուշ է, մայրն ուզում է պառկեկցնել քնելու: Իսկ նա ձեռքս բաց չի թողնում:
    _Ուզում եմ ինքը քնացնի ինձ,_ցածրաձայն մրմնջում է փոքրիկը:
    Զգույշ հանում եմ շորերը:
    _Գլխարկս չհանես,_ ասում է խորհրդավոր:
    _Չեմ հանի, իհարկե:
    Ծածկում եմ վերմակով ու ասում. «Ուզու՞մ ես հեքիաթ պատմեմ»:
    _Չէ,– մեծավարի ասում է երեխան,_ուզում եմ մեր նկարած այն նկարը պատից փակցնես: Վաղը տատիկիս կնվիրեմ:
    Պոկում եմ ալբոմի էջն ու մեխից կախում: Մինչև շրջվեցի` քնել էր…Մե~ծ վերմակի տակ կծկված` մի փոքրիկ մարմին, մի` գունավոր աշխարհ…Համբուրեցի զգույշ ու փոքր-ինչ խաղաղված դուրս եկա սենյակից, ասես մեկ ժամվա լիարժեք կյանք պարգևած լինեի այդ տանջված փոքրիկին: Բարի գիշեր պզտլիկ: Մինչ հանդիպում չգիտեմ` երբ, չգիտեմ` որտեղ….

  10. #700
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ու ամեն անգամ, երբ մի չնչին պատճառից սիրտդ նեղվում է, սկսում ես մտածելը, թե էս աշխարհում ամենադժբախտն ես Անգամ եթե պատճառ էլ չկա, ուղղակի ոչ ամեն ինչն է ընթանում այնպես, ինչպես դու կուզեիր, սկսում ես տխրել իսկական էգոիստ լինես ոնց որ
    Նման էգոիստական մտքերով լիքը բացել էի, որ օրագրի հերթական էջս լրացնեմ գուցե /եթե իհարկե մյուս անգամների պես ուղղակի չբացեմ, կարդամ մյուս գրածներն ու լուռ փակեմ, գնամ/ ու.. կարդացի Մանոնի գրառումը
    Արցունքներս գուցե մի կերպ զսպեմ հիմա, բայց հոգուս ցավը չեմ կարող... Գոնե փոքրիկներից նման ահավոր հիվանդությունները հեռու մնան...
    Էլ երբեք չեմ դժգոհելու ոչ մի բանից…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. #701
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Շրջում եմ խանութում ու նայում խայտաբղետ խաղալիքներին: Ի՞նչ գնեմ այն փոքրիկ աղջնակի համար, որը 5 տարեկան է ու` դատապարտված…Սարսռում եմ…գլխուղեղի քաղցկեղ…Արդեն հասցրել եմ տանը լացել կարեկցանքից, անզորությունից…Բայց որոշել եմ զսպել մեջս փոթորկվող ծանր զգացումներն ու գնալ տեսության…Գուցե գնդակ վերցնեմ…Այս տիկնիկն էլ վատը չէ…Բայց կանգ եմ առնում գունավոր մատիտների մոտ, առանց երկար մտածելու վերցնում նաև մի նկարչական ալբոմ ու դուրս գալիս խանութից:
    Դանդաղ եմ գնում…Դժվար է: Անցյալ անգամ, երբ գնացի, չկարողացա անգամ մի բառ փոխանակել հետը:
    Էլի սևուկ աչիկներով հետևում է ինձ, տանը հավաքված բարեկամներից փախչում է` այս ու այն կողմ նետելով նվերները: Ուզում է անցնել կողքովս…Առանց բառ ասելու մեկնում եմ տոպրակը:
    _Սա ի՞նչ է:
    _Ինքդ նայիր,_ անտարբեր ձևանալով ասում եմ ես:
    Բացում է ու զարմացած նայում երեսիս:
    _ Դու կարողանու՞մ ես նկարել:
    Գլխով եմ անում` ինչ-որ կոկորդս խեղդող բան փորձելով կուլ տալ:
    _Կուզե՞ս միասին նկարենք:_Խոստումս հիշելով ու ինձ ձեռքս հավաքելով ասում եմ ես: Հիմա էլ նա է գլխով անում:
    Նկարում եմ…իսկ նա փոքրիկ մատներն անվարժ շարժելով ներկում է: Մերթ-մերթ ինձ է հպվում ու ժպտում …Ես էլ եմ ժպտում: Ասում են հիվանդ երեխաներն ավելի շատ բան են հասկանում քան իրենց հասակակիցները: Ու այդ պահին ինձ թվում է, թե լրիվ կարդում է մտքերս…Բայց չեմ թեքում աչքերս նրա թախծոտ ու ժպտացող հայացքից:
    _Գիտե՞ս ինչ եմ պատասխանում, երբ հարցնում են, թե ինչ է եղել ճակատս,_հարցնում է հանկարծ:
    _Ի՞նչ: Նայում եմ վիրահատությունից մնացած խոր հետքերին:
    _Ասում եմ, որ դրսում խաղալիս եմ ընկել,_լուրջ-լուրջ պատասխանում է:
    _Ճիշտ ես անում, բա ի՞նչ: Այս անգամ թաքցնում եմ աչքերս….
    _Իսկ քեզ ո՞վ է նկարել սովորեցրել: Վա~յ, տես` փղի կնճիթը կարմիր ներկեցի...
    Ու ո~նց է կչկչում…. Ծիծաղի վրա հայրն ու մայրն աչքերը լայն բացած ներս են վազում…Հասկանում եմ, որ վաղուց չեն լսել մանկան լիաթոք ծիծաղը…
    Արդեն ուշ է, մայրն ուզում է պառկեկցնել քնելու: Իսկ նա ձեռքս բաց չի թողնում:
    _Ուզում եմ ինքը քնացնի ինձ,_ցածրաձայն մրմնջում է փոքրիկը:
    Զգույշ հանում եմ շորերը:
    _Գլխարկս չհանես,_ ասում է խորհրդավոր:
    _Չեմ հանի, իհարկե:
    Ծածկում եմ վերմակով ու ասում. «Ուզու՞մ ես հեքիաթ պատմեմ»:
    _Չէ,– մեծավարի ասում է երեխան,_ուզում եմ մեր նկարած այն նկարը պատից փակցնես: Վաղը տատիկիս կնվիրեմ:
    Պոկում եմ ալբոմի էջն ու մեխից կախում: Մինչև շրջվեցի` քնել էր…Մե~ծ վերմակի տակ կծկված` մի փոքրիկ մարմին, մի` գունավոր աշխարհ…Համբուրեցի զգույշ ու փոքր-ինչ խաղաղված դուրս եկա սենյակից, ասես մեկ ժամվա լիարժեք կյանք պարգևած լինեի այդ տանջված փոքրիկին: Բարի գիշեր պզտլիկ: Մինչ հանդիպում չգիտեմ` երբ, չգիտեմ` որտեղ….
    Դժվար է անտարբեր լինել հիվանդների նկատմամբ, առավել ևս, երբ այդ հիվանդը երեխա է, այն էլ անբուժելի հիվադ երեխա: Կարդալուց հետո սրսուռ անցավ մարմնովս, գուց և պատճառներից մեկը նաև այն է, որ ճանաչում եմ երեխայի ծնողներին...
    Այս պատմությունը երևի կարելի է տեղադրել մեկ նոր էջում, որտեղ կարելի կլինի ոչ միայն քննարկել այս ցավոտ թեման, այլև հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնենք և' երխային, և' նյութական օգնության կարիք ունեցող ծնողներին:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  12. #702
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս պատմությունը երևի կարելի է տեղադրել մեկ նոր էջում, որտեղ կարելի կլինի ոչ միայն քննարկել այս ցավոտ թեման, այլև հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնենք և' երխային, և' նյութական օգնության կարիք ունեցող ծնողներին:
    Շնորհակալություն lili-4 ջան, մոդերատորները իրենք կորոշեն: Իրոք ցավոտ թեմա է:

  13. #703
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    վերջին միավորներս ջնջվեցին այն միավորներս, որոնք վաստակել էի այս գրառումից՝

    -Սա էլ որերորդ անգամ ն է հավատքով աղոթում եմ ու ժամ էլ չի անցնում ստանում եմ պատասխանը
    -դե զուգադիպություն ա էլի՜
    -Չէ, Աստվածաշունչը հավանականության տեսությունն ուսումնասիրողների համար չէ……

    Ես հավատում եմ
    բա
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  14. #704
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Էս վերջերս ով չի ալարում, հետս կռիվա անում Ակումբում
    Տեսնես` ինչի՞ցա Կարողա՞ ավատարս փոխեմ, անցնի, հը՞..
    Աչքիս ավատարիս վրա են գալիս հա, երևի մտածում են` ես եմ սպանել էս Ամուրիկին, որ բերեմ դնեմ ավատար..
    Վերջին խմբագրող՝ Kuk: 14.08.2008, 19:58:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #705
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ինտերնետում մի հոդված աչքովս ընկավ` «Հրաշք գրկախառնություն» վերնագրով…

    Նկարագրված էր երկվորյակների առաջին շաբաթը: Ծնվելուց հետո երկվորյակներից ամեն մեկին առանձին տեղ էին պահում: Բայց այնքան թույլ էին, որ բժիշկը նույնիսկ հույս չուներ, որ ողջ կմնա նրանցից գոնե մեկը: Բայց բուժքույրը հիվանդանոցի կանոնը խախտեց, ու երկվորյակներին մի ինկուբատորի մեջ տեղափոխեց:

    Հաջորդ առավոտյան բժիշկը տեսավ, որ գիշերվա ընթացքում երկվորյակներից մեկը, որն այնքան թույլ չէր, ինչքան մյուսը, գրկել էր քույրիկին: Դրանից հետո երկուսի մոտ էլ սրտի աշխատանքը կարգավորվել էր ու մարմնի ջերմաստիճանը նորմալացել…

    ինչու՞ են մարդիկ մոռանում, որ կյանքի ամեն վայրկյան կարելի է հրաշք ապրել, եթե սիրում ես…
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 14.08.2008, 20:19:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Էջ 47 686-ից ԱռաջինԱռաջին ... 374344454647484950515797147547 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •