User Tag List

Էջ 9 686-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959109509 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #121
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ցավից դողում էր երկնակամարը,ջղաձգվում էին երկնքի արյան կաթիլները,ամպերը թմբուկ էին զարկում,Լույսը երկնում էր...
    Լույսը ծնեց վառ,գիշեր աչքերով...Խավարին:

  2. #122
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2007
    Հասցե
    Հուսով եմ, որ նրա սրտում
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Արդեն 1 օր ու մի քանի ժամ է ինչ ես քո ձայնը չեմ լսել: Իհարկե մեղավորը ես եմ, կամ գուցե և ճիշտ եմ, բայց դե իրականում արել եմ մի բան ինչ բանականությունս է ինձ թելադրել, ոչ թե սիրտս: Ես իրականում շատ -շատ կուզենայ, որ հիմա զանգեիր...
    Գիտեմ, որ դեռ երեկ ես ինքս ասացի վերջ, գիտեմ, որ քեզ շատ կարոտել եմ, գիտեմ, որ երբեք չես կարդա այս տողերը...
    Ինչու է միշտ այսպես լինում, ուզում եմ մի բան իսկ իրականում անում մեկ այլ բան...
    Հիշում ես երեկ ասացի, որ ինչ որ բան ես փշրել ներսումս, իսկ հիմա, իսկ հիմա մի մեծ դատարկություն է ներսումս, մի տեսակ տանջող մենակություն կամ տխրություն...
    Այսօր իմ կյանքում տեղի է ունեցել այն ինչի մասին ես վաղուց երազում էի, իսկ այդ պահին ես մտածում էի քո մասին
    Ու հիմա էլ մի տեսակ ծանր ու խեղդող կարոքեղում է կոկորդս, գիտես դժվար է առանց քեզ, շատ դժվար...

  3. #123
    Սկսնակ անդամ Dina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Տարօրինակ է ինչքան ժամանակ է դադարել եմ մտածել... Դրանով հանդերձ դադարել եմ ինձ մարդ զգալ։
    Ուզում եմ գրել, մտքերս հանձնել թղթին, բայց թվում է դա էլ եմ մոռացել.
    Իսկ ժամանակ կար շատ էի գրում. Չնայած հաշվի առնելով որ գրում էի տխուր ժամանակ միայն, կարող եմ ենթադրել որ հիմա ուրախ եմ…
    Սակայն ոչ, ուրախ էլ չեմ, երևի թե երջանիկ եմ, քանի որ երկար ժամանակ է չեմ գրում , իսկ ուրախությունը այսքան երկար չի տևում։
    Կարդում եմ գրածներս. ինչքան հակասական մտքեր կան գրված, փաստորեն երջանիկ մարդիկ իրենց մարդ չեն զգում՞. ծիծաղս եկավ իմ իսկ արած հետևութան վրա.
    Ինչքան լավ կլիներ որ մարդ աներ այն ինչ ինքն է ուզում, այլ ոչ թե այն ինչ ինքն իրեն պարտադրել է. Հոգնել եմ իմ արջև դրած խնդիրներս լուծելուց, ինչի՞ համար եմ ես մի բան պարտադրում ինձ ու … դժգոհելով որ ստիպված եմ անել դա, անում եմ. Չէ որ կամ մարդիկ որ անում են այն ինչ իրենք են ուզում.

    Ուֆ, երևի թե գրածներս կարդացողը ինձնից գլուխ չի հանի, չնայած բնական է, չէ որ ես ել ինձանից գլուխ չեմ հանում...
    Սկսել եմ ատել ցուրտը, ինձ ջերմություն է պետք…
    Ավելի հեշտ է գնալ մի ճանապարհով, քան ետ դառնալ նրանից…
    (հետևություն )
    Եթե ուզում ես մարդ զգալ քեզ, հետևիր քո կյանքի ընթացքին.

  4. #124
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մեջբերում Dina-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ է ինչքան ժամանակ է դադարել եմ մտածել... Դրանով հանդերձ դադարել եմ ինձ մարդ զգալ։
    Ուզում եմ գրել, մտքերս հանձնել թղթին, բայց թվում է դա էլ եմ մոռացել.
    Իսկ ժամանակ կար շատ էի գրում. Չնայած հաշվի առնելով որ գրում էի տխուր ժամանակ միայն, կարող եմ ենթադրել որ հիմա ուրախ եմ…
    Սակայն ոչ, ուրախ էլ չեմ, երևի թե երջանիկ եմ, քանի որ երկար ժամանակ է չեմ գրում , իսկ ուրախությունը այսքան երկար չի տևում։
    Կարդում եմ գրածներս. ինչքան հակասական մտքեր կան գրված, փաստորեն երջանիկ մարդիկ իրենց մարդ չեն զգում՞. ծիծաղս եկավ իմ իսկ արած հետևութան վրա.
    Ինչքան լավ կլիներ որ մարդ աներ այն ինչ ինքն է ուզում, այլ ոչ թե այն ինչ ինքն իրեն պարտադրել է. Հոգնել եմ իմ արջև դրած խնդիրներս լուծելուց, ինչի՞ համար եմ ես մի բան պարտադրում ինձ ու … դժգոհելով որ ստիպված եմ անել դա, անում եմ. Չէ որ կամ մարդիկ որ անում են այն ինչ իրենք են ուզում.

    Ուֆ, երևի թե գրածներս կարդացողը ինձնից գլուխ չի հանի, չնայած բնական է, չէ որ ես ել ինձանից գլուխ չեմ հանում...
    Սկսել եմ ատել ցուրտը, ինձ ջերմություն է պետք…

    Dina ջան նախ պիտի սովորես կառավարել քո ցանկությունները, որ հետո անես այն ինչ ուզում ես: Ճիշտ է դժվար բան է, բայց անհնար չէ: Եվ հետո քեզանից գլուխ հանելը իմ կարծիքով այնքան էլ դժվար չի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #125
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2007
    Հասցե
    Հուսով եմ, որ նրա սրտում
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մի տեսակ սառել եմ...
    Կամ կարծես թե քարացել, ինչ է ուզածս
    ինչ եմ փնտրում
    Թող ամպրոպ լինի, թող կայծակ լինի, եթե դրանից հետո շնչելն ավելի հեշտ կլինի

  6. #126
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Բոլոր գրողները շիզոֆրենիկ են
    Մեջբերում եմ հոգեբուժության դասագրքից (շիզոֆրենիայի ախտանիշներն են). «Ասոցիացիաների խանգարումը կարող է դրսևորվել մտքերի ակամա հորդահոսքի ձևով կամ խորհրդանշական մտածողությամբ, երբ առարկաներն ու երևույթները ստանում են առանձնահատուկ, միայն հիվանդին հասկանալի իմաստ. օրինակ, «անձրևը երկնքի քրտինքն է» կամ «երկնքից եկող քիմիական բանաձևը. ապուրի մեջ աղ են լցնում, որ օրգանիզմում ապուրը չփչանա»:

  7. #127
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր

    Ամայի աշխարհ ու էլ ոչինչ: Կարոտել եմ նրան, ով դեռ չի եկել: Ամայի աշխարհ ու էլ ոչինչ,,,

  8. #128
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Բավական երկար ժամանակ այս ցավը հեռու էր վանվել ինձանից: Այսօր կրկին ապրեցի հոգուս ցավը: Կարծում էի, թե մեր սիրո գիծը անընդհատ ուղիղ է: Մեկընդմեջ հայտնվող ընդհատումները աչքաթող անելով մի ոստյունով փորձում էի հաղթահարել սիրո քնքշությամբ, բայց այսօր մի հսկա բեկյալի առաջ կանգնեցի: Ուժերս լքեցին ինձ այն շրջանցել փորձելու պահին: Ուր եմ գնում, չգիտեմ: Կարծում էի աչքերս փակ քայլելը լոկ հաճույքիս պիտի ծառայի, բայց այսօր հասկացա, որ կյանքը այդպիսի կատակ կարող է խաղալ հետս` ստիպել քայլել փակ աչքերով` անհայտ ուղիներով առաջ ընթանալ: Ուր եմ հասնելու, ուր եմ գնում, հիմա որ բեկյալն է ճանապարհս խոչընդոտելու...

  9. #129
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ինչպես կուզենայի քեզ վերադարձնել այն խոսքերդ, որ մի պայծառ ու անմեղ առավոտ ներխուժեցին իմ մեղավոր հոգին ու էլ հանգիստ չտվեցին: Կարծում էի լոկ խոսքեր են, բայց իրականում իրենց մեջ թաքցնում էին ճշմարտության խայթող թույնը: Իսկ այսօր ես այդ թույնի համը զգացի հոգումս: Ինչ-որ տհաճ քաղցրություն ուներ այն` ցավեցնող ու միաժամանակ թմրեցնող: Ու հիմա... Չեմ ուզում այդ թույնը ևս քեզ վերադարձնել, չեմ ուզում, որ դու զգաս, որ քաղցրությունը կարող է սրտխառնոցի չափ տհաճ լինել:
    Կներես

  10. #130
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Տխուր եմ, տառապել եմ ուզում...
    Հետո ինչ, որ կյանքն ուրախ է, ապրուստն էլ ձրի:
    Տեղս տաք է, փորս էլ կուշտ:
    Յարս յոթ սարի հետևում չի, հարևանի հարսն էլ ինձնից սիրուն չի:
    Ինտերնետիս քոքը չի կտրվում, կտուրիցս ջուր չի կաթում:
    Ոչ դարդ ունեմ, ոչ ցավ, ոչ էլ թե մի բան ու գործ...

    Հա, ինչ անենք...
    Ես տխուր եմ, տառապել եմ ուզում...

  11. #131
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Գործիս տեղի բակում երկու կատու կա։ Սիրահարներ են։ Ես տենց ռոմանտիկ կատվային սեր չէի տեսել։ Միշտ միասին են։ Ամբողջ օրն իրար գուրգուրում են, իրար սիրելով ման են գալիս։ Մեկ էլ կտեսնես ծառի տակ ռոմանտիկ գրկախառնված, անուշ քնած են։ Նե՜նց էլ սիրուն կատուներ են։

    Վերջերս էլ մի հատ սիրուն ձագուկ են ունեցել։ Նե՜նց անմեղ մռութ ունի։ Ու շատ հետաքրքրասեր է։ Հիմա ծնողները իրան էլ են հետները զբոսանքների տանում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #132
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործիս տեղի բակում երկու կատու կա։ Սիրահարներ են։ Ես տենց ռոմանտիկ կատվային սեր չէի տեսել։
    Ես էլ երեկ պարապմունքի գնալուց 2 կատու տեսա.Իրար փաթաթված կնստած էին պատուհանի մոտ ու երևի հայելու մեջ էին միմյանց նայում. ժամ նայում էի

  13. #133
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Նենց մի բան եմ ուզում...
    Ուզում եմ մի բան լսեմ ուրախանամ, կամ...
    նենց ուրախանալ եմ ուզում, ուզում եմ սիրել կամ նենց....

    Շատ բան եմ բաց թողել բայց դեռ հասցնել է պետք դեռ շատ բան պետք է հասցնեմ...
    նենց ուրախանալ եմ ուզում , սիրել...
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  14. #134
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Էսօր մտքիս հա մի բան է գալիս. «Շուտ եմ ասել, պիտուշը ես եմ»: Թե որ խաղի ժամանակ էիք ասում, ու ինչ էր նշանակում, չեմ կարողանում տեղը բերել:
    Գոնե հասկանամ, թե ինչի է գլխումս դա պտտվում... չլինի՞ էսօր պիտուշը ես եմ:

  15. #135
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ուրբաթ օրվանից ուզում էի մտնեի քաղաքանություն բաժինը…
    Հիմա ահավոր փոշմանել եմ, նույնիսկ խոսալս չի գալիս…
    Ինչ վատա, որ ես ճիշտ դուրս եկա…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 9 686-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959109509 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •