User Tag List

Էջ 89 686-ից ԱռաջինԱռաջին ... 397985868788899091929399139189589 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,321 համարից մինչև 1,335 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1321
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Գնում եմ, վերջապես... Էս օրվան շատ էի սպասել, երևի ամբողջ տարի, գնում եմ այնտեղ ուր ամեն ինչ ակնեղծ է ու մաքուր: Այնտեղ չկա լույս, այնտեղ չկա ինտերնետ, չկա կապի միջոց, երջանիկ եմ: Հեռու քաղաքակրթությունից: Մի ամիս հեռուստացույցի ապուշությունները չեմ նայելու, հեռվից լսվող ռաբիզի կլկլոցները չեմ վայելելու, մի ամիս ստեղծագործելու եմ ազատ ու անկաշկանդ մթնոլորտում, մի ամիս փափուկ մահչակալիս մեջ չեմ քնելու, մի ամիս լսելու եմ գայլերի ոռնոցը ու չախալների լացը, շրջապատված եմ լինելու ծառերով, ծաղիկներով, կենդանիներով, մի ամիս խոտի դեզ ու կաղնու ծառ եմ նկարելու: Մի ամիս երեսս չեք տենալու: Երջանիկ եմ...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (15.07.2009), Ambrosine (14.07.2009), Chuk (14.07.2009), Jarre (15.07.2009), murmushka (14.07.2009), Ungrateful (14.07.2009), Բարձրահասակ (15.07.2009), Դեկադա (18.07.2009), Փոքրիկ (15.07.2009)

  3. #1322
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Այսօր մտանք Մերգելյանի շուկայի «հարուստների բաժինը»։ Դե էն ամենամեջտեղի մասը էլի, որ ծածկ ունի ու հարուստները չցանկանալով իրենց պղծել հասարակ ժողովրդի հետ առևտուր անելով, միշտ այնտեղից են գնումներ կատարում։ Չէ-չէ, ես հարուստների դեմ չեմ, ու խոսքս փող ունեցողների մասին չի, այլ նրանց մասին է, որոնք ապրում են միայն փողով, ու աշխարհին նայում են ոչ թե վարդագույն ակնոցներով, այլ դոլարից կանաչած իրանց անիմաստ աչքերով....

    Էնքա՜ն ծիծաղալու է, չեք պատկերացնի։ Համարյա նույն միրգը երեք մետր այն կողմում վաճառում են երկուսից երեք անգամ էժան։ Բայց էս մարդիկ, «իմաստուն», «մտածող» ու իրանցից դավոլնի հայացքներով ու կեցվածքներով մի քանի անգամ թանկ են վճարում։

    Մեկին տեսա, որ Ջիպից իջավ, ու էրևում էր, որ «գոլդ» տղեքից էր, ում ավտոյի համարները գոլդա, հեռախոսի համարները գոլդա, մատանիի քաշը գոլդ թիվա, կոշիկի ռազմերը գոլդա, ծննդյան ամիս ամսաթիվնել է գոլդ....

    Հետո առևտուր արեցինք ու մտանք կողքի խանութը կնոջս համար մազի ներկ առնելու։ Դե գիտեք, որ մազի ներկերն էլ համարներ ունեն, ու տեսածիցս շփոթված վաճառող աղջկան խնդրեցի որ մեզ գոլդ համարի մազի ներկ տա....

    Բայց ջոգիք, ես էլ էի էտ շուկայից առևտուր անում....

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Manya (15.07.2009), Դեկադա (16.07.2009), Երկնային (15.07.2009), Ուլուանա (18.07.2009), Ռուֆուս (15.07.2009)

  5. #1323
    Լիարժեք անդամ Manya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի տեսակ իմ աշխարհս մռայլվել է: Ու գույներս
    հնացել, չգիտեմ դա ինձնից է, թե իմ ապրած կյանքից
    թե շրջապատի մարդկանցից: Ամեն ինչ փոխվել է
    աշխարհս դատարկվել է ու մարդկային գույնզգույն
    երանգները մաքրվել են ու վերածվել հասրակ մատիտի
    գծած գծի գույնին: Չէ ես չեմ թողնի որ նկարս ու իմ
    Երփներանգ աշխարհս ոչնչանան և ջնջվեն:

    Գեթ մի գիշեր է մնացել,
    Որ այս օրը մաքրվի:
    Օրը չի մնում ճերմակ
    Ինչպես խզբզած թուղթը,
    Որ ճնջում է ռետինը
    Որ ճերմակի:
    Այդպես էլ դու պետք է անես,
    Քո օրը միշտ ճերմակացնես:
    Ու թեև այն մռայլ է և դաժան
    Քծերը շատ են ու մուգ
    Քո ձեռքի ռետինել անվորակ
    Սակայն ամեն ինչից մի ելք կա
    Հաղթահարիր դու միայն:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.07.2009), Sona_Yar (15.07.2009)

  7. #1324
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ախխխ, սիրտիս բախոցների հետևից չեմ հասցնում…
    վախից ա, անհանգստանալուց, թե չգիտեմ ինչից, բայց…
    լավ եղի, խնդրում եմ…
    հուսով եմ ես էլ եմ լավ, եթե սիրտս չկանգնի հիմա, ու եթե մի երկու օրից վատ լուր չստանամ…

    ի՞նչ անեմ…
    ցավում եմ քեզ համար, իրանց համար…
    մի բան ասա…
    հիմա…

    լավ, ոչինչ մի ասա. ես կգրկեմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.07.2009), Nadine (17.07.2009), Մանուլ (18.07.2009), Ռուֆուս (16.07.2009), Փոքրիկ (16.07.2009)

  9. #1325
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էս վերջերս քանի գնում ավելի մեծանումա ամեն ինչ մոռանալու ցանկությունս: Ձնագնդու մնան մեծանումա ամեն ինչ թողնելու ու հեռանալու ցանկությունս:
    Անընդհատ թվումա ուղակի զզվելի երազ եմ տեսնում, որ հեսա ուր որա բացելու եմ աչքերս ու ամեն ինչ լավա լինելու: Բայց ոնց երևումա ինքնախաբեությամբ եմ զբաղվում , արդեն մի կես տարի շարունակ: Մի պահ պայքարում էի , իմ կարծելով երջանկությանս համար, մի պահ հիասթափվեցի, բայց իներցիայով շարունակում էի պայքարել, հիմա... հիմա չեմ ուզում... ցանկությունս մի գիշերում կորեց: Միևնույննա անիմաստա, էն ժամանակ գոնե նպատակ կար, հիմա ոչ մի բան չկա, անհետաքրքիր ու աննպատակ: Նման դեպքեր որ լինեին մի քանի օր առաջ , կընկնեի դեպրեսիայի մեջ, ինչ որ կտրուկ քայլերի կգնայի, իսկ հիմա ինչքան անտարբեր եմ, ինձ թվումա եթե կողքի շենքն էլ փլվի չեմ շարժվի: Դատարկվելա ամեն ինչ, երևի հանգստանալա պետք, մի պահ հեռանալ էտ ամեն ինչից ու հասկանալ թե իրոք ինչի համար էր ամեն ինչ, դե որովհետև իմ համար չէր հաստատ: Ոնց ակարա մարդ մի օրում էլ չզգա ոչինչ?
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  10. #1326
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էսօր երթուղայինում "զարմանալի" բան տեսա, մի մարդ էր նստած ու հավեսով հարսանիքի լուսանկարներ էր նայում: Փորձեցի վերհիշել, թե վերջին անգամ երբ եմ ունեցածս լուսանկարները տպել թղթի վրա... երևի մի վեց-յոթ տարի առաջ, երբ դեռ ժապավենով կամերաներն էին մոդա: Իսկ հիմա համակարգչիս մեջ բոլոր լուսանկարները սիրուն սիրուն դասավորված են իրենց համապատասխան ֆոլդերներում, ամեն մի ֆոլդերը իր վերնագիրը ունի, ավելի հին լուսանկարները CD-ների ու DVD-ների վրա են արխիվացվել, ու էսքան տարի մտքովս չի էլ անցել, որ նկարները կարելի է թղթի վրա տպել....

    Էհ, ապրում ենք ու շատ հաճախ չենք էլ նկատում, թե մեզ շրջապատող աշխարհը ինչ արագ է թվայնանում....
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sunlight (18.07.2009), Ungrateful (18.07.2009), Դեկադա (18.07.2009)

  12. #1327
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Նախանձում եմ.... ես նախանձում եմ...
    ...չէ ես չեմ նախանձում փողատերերին` թեպետ ժամանակ առ ժամանակ ինքս էլ զգում եմ նրա գայթակղիչ ու չափից դուրս արժեքավոր լինելը...
    ... ես չեմ նախանձում դիվանագետներին`չնայած նրա չափազանց նրբանկատ օգտագործումը կազատի «պատերազմներից»....
    ....չեմ նախանձում եսասերների`թեպետ այդ շատ կարևոր բնորոշումը երբեմն ազատում է ավելորդ անգամ հենակ դառնալուց...
    .... ես... ես նախանձում եմ հավատացյալին.... չէ մի շփոթեք կրոնավորի հետ...
    Ես նախանձում եմ Մարդ Հավատացյալին, որը հավատում է....
    Ես նախանձում եմ հավատին...

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.07.2009), Ambrosine (18.07.2009), Ariadna (18.07.2009), Ռուֆուս (18.07.2009), Սլիմ (22.07.2009)

  14. #1328
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Հետաքրքիրն է այս օրագիրը:
    Չգիտեմ կարոտը երեւի ամենավատ հիվանդություններից է:Կարոտը քայքայիչ է: Ավելի վատ է լինում, երբ մարդը նստած է կողքիդ, բայց դու նրան կարոտում ես: Նայում ես նրան ու կարոտում հենց իրեն: Ֆիքսված պահեր, որոնք աչքիդ առաջ են գալիս: Ես դրանք նմանեցնում եմ արեւի շողերին, որոնք դուրս են գալիս փակ սենյակի դռան ներքեւի անցքից, ու երբ նայում եմ այդ շողերին, այնքան ջերմություն եմ զգում, դուռը բացելու իմաստ չկա, շողերը արդեն իսկ վազում են քո մոտ: Նայում եմ քեզ ու կարոտում այն արեւի վառ շողին, որ հիմա հեռվում է: Վախենում եմ կարոտել կողքիս նստած մարդկանց. այդ տեսակ կարոտախտը անբուժելի է...

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (19.07.2009), unknown (20.07.2009), Ռուֆուս (18.07.2009), Ֆոտոն (19.07.2009)

  16. #1329
    միշտ լավատես Աշխեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2009
    Տարիք
    36
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Անկապ օրագիր, ինչ լավ է ասված, դե լսի օրագիր ջան...
    Տարիներ առաջ օրագիր էի պահում, ժամանակ առ ժամանակ լրացնում էի, երբեմն կարդում, վերհիշում էի ու վստահ էի, որ կյանքս հեքիաթ է, որ ես արտառոց եմ.
    Դրանից հետո շատ եմ ցանկացել նորից օրագիր պահել, երբեմն նույնիսկ սկսել եմ, բայց չեմ շարունակել, չգիտեմ ինչու, կամ էլ գիտեմ, որովհետև էլ կյանքս այդքան հետաքրքիր չի, որովհետև էլ դպրոցը չի իմ աշխարհը, ու ես այլևս թագուհի չեմ, որովհետև կյանք եմ մտել, որովհետև ավելի անկեղծ եմ ինքս ինզ հետ…
    Բայց քեզնից անկապ օրագիր հուսով եմ չեմ ամաչի, կասեմ այն ինչ զգում եմ, ու ամենը վարդագույն ակնոցների միջից ներկայացնելու կարիք չեմ ունենա.
    Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են , որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (18.07.2009)

  18. #1330
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Պատ. Անկապ օրագիր - 3

    Էն օրը կարդում էի դպրոցական ժամանակվաս օրագիրը: Նկարագրված էր մի օր, որ սովորականից տարբերվում էր:
    Մի հետաքրքիր դրվագ կար: Երթուղայինն անհայտ պատճառով կանգնել էր ու վարորդը իջել: Մոտ տաս րոպե սպասելուց հետո շատերս ցանկացանք դուրս գալ: Բայց պարզվեց, որ դուռը բացվում է վարորդի մոտից և դրսից: Պարզ է, որ մեկին կանչեցինք ու իջանք: Այնուհետև, որպես օրվա ոչ սովորական շարունակաություն, որոշել էի տուն ոտքով գնալ: Բնականաբար ոչ սովորական դեպքերում մի քանի բան են միաժամանակ անսովոր լինում: Մոտակա տատիկից արևածաղիկ եմ գնում: Ու ի՞նչ հարցնի տատին, որ լավ լինի: Հարցրեց՝ տղա՞ եմ, թե՞ աղջիկ:
    :
    Ու էնքան հանգիստ տոնով էի այս միտքը հավերժացրել
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  19. #1331
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ո՞նց սկսեմ, որ լավ լինի:

    Հետաքրքիր բան է կյանքը... Չէ:

    Հիշում եմ. տարիներ առաջ... Չէ:

    Աղջիկը քայլում էր անձրևի տակ... Չէ:

    Սիրելիդ իմ օրագիր... Չէ:

    Մետաֆիզիկական գոյամիասնությունը... Չէ:

    Լուսնի եղջյուրը ծածկվեց Քարքե լեռան հետևում... Չէ:

    Լավ, կարճ կասեմ.

    Թքել եմ աբիժնիկների վրա:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.07.2009), Kuk (19.07.2009), Norton (20.07.2009), Ungrateful (19.07.2009), Երվանդ (19.07.2009), Նարե (22.07.2009), Ռուֆուս (19.07.2009), Սլիմ (22.07.2009), Քամի (19.07.2009), Ֆրեյա (19.07.2009)

  21. #1332
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ընդհանրապես ես էստեղ չեմ գրում, բայց էս անգամ պիտի գրեմ, ու կարճ, ուղղակի էս օրը պիտի հիշվի, ուզում եմ ասեմ, որ էսօր ով որ մեր հետ էր ու ով որ կուզենար մեր հետ լիներ, բայց ինչ-որ պատճառով հնարավորություն չուներ, էդքանիդ սաղիդ ուզում եմ մի բան ասեմ.
    Ես ձեր ցավը տանեմ...
    Лучше Гор могут быть только Горы.

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (19.07.2009), Jarre (22.07.2009), Kuk (19.07.2009), Norton (20.07.2009), Աթեիստ (19.07.2009), Արշակ (20.07.2009), Գալաթեա (19.07.2009), Երկնային (19.07.2009), Հայկօ (19.07.2009), Ռուֆուս (19.07.2009), Ֆրեյա (19.07.2009)

  23. #1333
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Հինգշաբթի մեր ակումբցիներից մեկին տեսա Մաշտոցի պողոտայի «Մանկան» խանութի մոտ /պաղպաղակ էր լիզում մի աղջկա հետ միասին/, որը ինձ շաաաաաաաաաաատ շատ ա «սիրում» էլի…… ինքն ինձ չի ճանաչում դեմքով, իսկ ես նրան գիտեմ:
    Հա ինչ էի ուզում ասել, ինքը նայում ես՝ համակրելի, երկարահասակ երիտասարդ ա , բայց իրա վերաբերմունքից ու գրառումներից մեր ակումբում հո չե՜մ խորշում, հո չե՜մ խորշում/ու ոչ միայն ես.../:
    Հիմա եթե գնամ անձնական էջս ու տեսնեմ, որ ինքն ինձ կրկին բացասական վարկանիշ ա դրել, չեմ զարմանա, քանի որ դա ինքն ա, դեռ՝ գաճաճ մարկային հասկացություններում ու ընկալումներում, կաճի երևի....
    ախր ժողովուրդ ջան նենց գրառումների ա բացասական գնահատում, որ դրա համար մինիմում չորս հատ շնորհակալություն կա, նույնքան էլ դրական վարկանշում: Քիչ ա մնում մտածեմ, որ իր ուղեղի հետ մի բան էն չի....

    Հաջորդող գրառումներում կհանդիպեք նրան հաստատ, քանի որ ինքն էսքանը դժվար թե կարողանա հասունորեն մարսել...

    կամ էլ ուղղակի ուրիշ ակումբցու հետ եմ շփոթել
    Վերջին խմբագրող՝ Janita Hero: 19.07.2009, 02:35:
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  24. #1334
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ժնևում մի կին կա, որ չափազանց զզվող է: Հաճախ կարելի է տեսնել նրան ավտոբուսում՝ մի մեծ պայուսակ ձեռքին, մոտենում է որևէ երկտեղանի նստարանի, ինքը նստում մի նստարանին, մյուսի վրա դնում օայուսակը, որպեսզի ոչ ոք չնստի: Եթե մի բանի ձեռք տալու անհրաժեշտություն է լինում, օրինակ՝ կանգառում կանգնելու համար վարորդին նախազգուշացնելու կոճակը, պայուսակից հանում է ցելոֆանե տոպրակ, անցկացնում ձեռքին, ապա միայն դիպչում: Երկու օր առաջ հանդիպեցի նրան նաև գնացքում՝ Մոնտրյոյից վերադառնալիս: Եկավ, պայուսակը դրեց կողքիս, ներողություն խնդրեց, ասաց, որ չանհանգստանամ. ընդամենը մի քանի բան է պայուսակից հանելու: Ասացի՝ խնդիր չկա: Էլի նույն ցելոֆանե տոպրակներով էր: Ժնևում նստեցինք նույն ավտոբուսը: Կինը նստեց նստարաններից մեկին, պայուսակը դրեց կողքը, և... օ՜ սարսափ, նստարանը կեղտոտ էր: Պայուսակից անձեռոցիկ հանեց, սկսեց սրբել և գոռալ: Ֆրանսերեն ես այնքան էլ լավ չեմ հասկանում, բայց հասկացա, որ բողոքում է եկվորներից, որոնք հարգանք չունեն իրենց քաղաքի նկատմամբ: Բողոքում էր Սան-Ժենիի (Ժնևին սահմանակից ֆրանսիական քաղաք) բնակիչներից, ապա ֆրանսիացիներին անվանեց «կեղտոտ շներ»: Նստածներից մի աղջիկ զարմացած և սպառնալից ասաց՝ պաղդո՞ն, բայց կինն այնքան կատաղի հակաճառեց նրան և հրամայեց,մ որ լռի, որ աղջիկը լռեց: Մարդիկ ժպտում էին, գլխով դեպի նրա կողմն անում, թե՝ ծալքը պակաս է:
    Ինչևէ, պետք է ասեմ, որ եվրոպացի մարդիկ այստեղ բավական փնթի են, չնայած՝ հնդիկների և արաբների անունն է դուրս եկել: Հաց ուտելուց առաջ ձեռքերը հազվադեպ են լվանում, ոմանք էլ զուգարան գնալուց հետո չեն լվացվում Տրանսպորտում հանգիստ կարող են ցեխոտ ոտքերը դնել մոտակա նստատեղին՝ առանց անհանգստանալու, որ հաջորդ նստողի հագուստը կեղտոտվելու է: Ես, իհարկե, բնավ մաքրության տիպար չեմ, սակայն տհաճ է:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (20.07.2009), Jarre (22.07.2009), Norton (20.07.2009), Ձայնալար (20.07.2009), Ռուֆուս (19.07.2009), Սլիմ (22.07.2009), Փոքրիկ (20.07.2009), Ֆրեյա (19.07.2009)

  26. #1335
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի պարսիկի եմ ծանոթացել այսօր: Էնքան վատ էր անգլերեն խոսում, որ…
    Այնպիսի հարց տվեց, որ ծիծաղս չկարողացա զսպել. ստիպված եմ անգլերեն գրել
    When you sleep good morning?
    Հայերեն՝
    Երբ ես քնում բարի լույս առավոտյան…

Էջ 89 686-ից ԱռաջինԱռաջին ... 397985868788899091929399139189589 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •