User Tag List

Էջ 77 688-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879808187127177577 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,141 համարից մինչև 1,155 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1141
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Հրեշտակներին մոտենալ հնարավոր չի:
    Հրեշտակները փոքրիկ են, շատ, արտասովոր սիրուն, նուրբ, քնքուշ... բայց նրանց ոչ մեկը չի կարող տեսնել: Հենց որ ուզում ես մոտիկանալ, հրեշտակները միանգամից չքվում են, որ հանկարծ իրենց մոտիկից չտեսնես: Հրեշտակներին նկարել էլ հնարավոր չի: Ֆոտոապարատի օբյեկտիվը պահում ես վրան, նկարում ես, նկարը նայում ես, ամեն ինչ կա, հրեշտակը չկա: Ու ոչ էլ հեռադիտակով կարող ես նրանց նայել: Միշտ ուզել եմ հրեշտակներին մոտիկից նայել, բայց հենց առաջին քայլն արել եմ, չգիտես ոնց զգացել ու անհետացել են: Դրանով հրեշտակները տառականներին են նման: Բայց հիմիկվա դանդալոշ տառականներին չէ, այլ հին, ավանդական տառականներին, ովքեր հեռվից հեռու քո շարժումը զգում ու խուճապահար փախնում էին: Իսկ նոր տառականները շատ հանդուգն են ու իսկապես դանդալոշ, կոշիկդ մոտեցնում ես քթին, ինքը դեռ արհամարհական, հիմար, ապուշ, տխմար ժպիտով քեզ ա նայում: Հետո կոշիկով ճզմում ես, անբարեհունչ ճտոցը ականջներիցդ մտնում ու գլխուղեղիդ ծալքերի արանքում մարում ա, իրա մարմինը լղոզվում ա գետնին, բայց իրա տխմար ժպիտը շարունակում ա մնալ սատկած դիակի դեմքին: Իսկ հին տառականները ճիշտ հրեշտակների նման չքվում էին, հենց որ նրանցից թեկուզ շատ հեռու շարժում է լինում: Հիմա կասեք, թե էս ի՞նչ գռեհկություն է, ոնց կարելի է հրեշտակին բերել ու համեմատել տառականի հետ:

    Բայց ախր հենց այդ կոնտրաստն է, որ ավելի ցցուն է դարձնում հրեշտակի հմայքը: Ինչպես սևի ու սպիտակի համադրությունը: Ու այո, կարելի է սպիտակ հրեշտակի կողքին խոսել սև տառականի մասին, որ նրա գեղեցկությունը ավելի վառ երևա ու նրա լույսը ավելի ու ավելի հեշտությամբ կարողանա վերացնել շրջապատի խավարը: Բայց հրեշտակը չի թույլատրում, որ ես իր լույսը ավելի մոտիկից տեսնեմ, ինչ-որ սահման է դրել: Հենց փորձում եմ ավելի մոտենալ, չքվում է: Ուզում ես նրա բարի ճերմակին մոտենալ, ճանաչել, մի քիչ քեզ վերցնել... չի տալիս.. Ճերմակը... մի՞շտ է սպիտակը բարի: Չգիտեմ: Օրինակ այդ նույն հրեշտակը վերցրել է մի ճերմակ կավիճ ու մի հատ գիծ է գծել: Դա այն սահմանն է, որից ավելին ես չեմ կարող իրեն մոտենալ: Մնացածը փակ է: Ավելի մի քայլ անում ես, փակվում է քո առաջ, չքվում է... Դե հիմա գնա ու ասա, որ այդ սպիտակ կավիճը բարի էր: Բայց ակամա հիշում եմ մի ուրիշ սպիտակ կավիճ, որով տառականների համար գիծ էի գծում, ու իրանք էդ գծին հենց մոտենում էին, շունչները փչում, ընկնում էին: Էլ ինչ կոշիկ, ինչ զզվելի ճտոց: Քեզ մնում էր դրանց ոտիկները դեպի երկինք չռած դիակները հավաքել ու շպրտել: Երկու սպիտակ կավիճ, երկու սպիտակ գիծ, մեկն ինձ համար չար, մեկը բարի:

    Հետո էլ ասում են, թե խենթ չի այս աշխարհը:
    Իսկ գուցե խե՞նթ չի, գուցե ե՞ս եմ խենթ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.04.2009, 02:05:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.04.2009), comet (01.04.2009), Enigmatic (01.04.2009), Kita (01.04.2009), Monk (04.04.2009), murmushka (03.04.2009), Nadine (01.04.2009), Safaryan (01.04.2009), Երկնային (01.04.2009), Մարկիզ (01.04.2009), Ֆրեյա (04.04.2009)

  3. #1142
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Երբ ամեն ինչ թարսվել է - դե ինչ, պատահում է,
    Երբ ճամփադ հոգնած ելնում է սարն ի վեր,
    Երբ կոպեկ չունես, իսկ պարտդքդ մեծ է,
    Ուզում ես ժպտալ, բայց տնքում ես հեգ,
    Երբ քաղցր խոսքն անչափ տհաճ է թվում
    Հանգիստ ես տենչում
    Դե հանգստացիր,
    Բայց հանգիստդ առ ու ՄԻ ՀԱՆՁՆՎԻ՛Ր…

    Հաջողությունդ երեկ դեռ պարտություն էր,
    Ինչ փույթ թե միայն գլխիվայր շրջված,
    Կասկածի ամպը դա ուրախություն է,
    Արծաթ երիզով բոլորապատված,
    Եվ ինչ իմանաս, թե ինչքան մոտ ես,
    Արդեն տեղ հասել ես, բայց դեռ չգիտես:
    Ուրեմն մաքառիր, երբ ցավը մեծ է,
    Աշխարհը շուռ գա՝ ԴՈւ ՄԻ ՀԱՆՁՆՎԻՐ…
    Ամեն ինչ փոխվում է...

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.04.2009), Monk (04.04.2009), murmushka (02.04.2009), Surveyr (02.04.2009), Բարձրահասակ (19.05.2009), Չիպ (02.04.2009), Փոքրիկ (03.04.2009)

  5. #1143
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Կարծում էի, թե քեզ ավելի ցածր ընկնելու տեղ չկա այլևս...
    Կարծում էի, թե արդեն ինչքան կարողացել ես, նսեմացել ես, ով, երբ, ինչքան ուզել քեզ նսեմացրել է, վրայովդ տրորել-անցել է...
    Ավելի ճիշտ լիներ, որ Դուքով դիմեի քեզ երևի...

    Բայց դե արի ու տես, որ Մորֆեուսը ճիշտ է. "Սահման գոյություն չունի..."
    Այո, քո ոչնչությանը սահման չկա...
    Քո տխմարությանը սահման չկա...
    Քո անկմանը սահման չկա...

    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Poqrik_Arev (03.04.2009), Selene (05.04.2009)

  7. #1144
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    երբ փոքր էի, ձեռքս մտցնում էի եռման ջրի մեջ ու ամուր սեղմում ատամներս ,սպասում էի, երբ կհարմարվեմ ջրի ջերմաստիճանին
    հիմա ամեն անգամ, երբ սիրտս ցավից եռում է, ամուր սեղմում եմ ատամներս ու սպասում....միգուցե հարմարվեն նոր ջերմաստիճանին՞՞՞՞՞՞

  8. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.04.2009), Artgeo (03.04.2009), Chuk (03.04.2009), impression (06.04.2009), Janita Hero (04.04.2009), Kuk (03.04.2009), Monk (04.04.2009), Nadine (03.04.2009), Poqrik_Arev (03.04.2009), Ribelle (04.04.2009), Selene (05.04.2009), Srtik (05.04.2009), Աբելյան (03.04.2009), Գալաթեա (03.04.2009), Երկնային (04.04.2009), Լավ ոստիկան (09.04.2009), Հայկօ (05.04.2009), Մարկիզ (10.04.2009), Ուլուանա (03.04.2009), Ռուֆուս (03.04.2009), Փոքրիկ (03.04.2009)

  9. #1145
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էսօր հասկացա, թե ինչի "և Աստված ստեղծեց.....ու տեսավ որ բարի է":
    Առաջին անգամ թխվածք եմ թխել ժողովու՜րդ, ու տեսա թե ինչ բարի է …
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.04.2009), impression (06.04.2009), Monk (04.04.2009), Sunny Stream (05.04.2009), Լավ ոստիկան (13.04.2009), Լեո (24.05.2009)

  11. #1146
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    գեղացիությանը չափ չկա ուղղակի: 5 ամիս առաջ, մեր թաղամասում հանդիպում եմ դպրոցական ուսուցչուհիներիցս մեկին:
    - Բարև ձեզ:
    - (հայացքը գցում է վրաս ու անձայն հեռանում)

    Լավ, ոչինչ, երևի տեղը չբերեց:

    դրանից 1 ամիս հետո, նույն ճանապարհին հանդիպում եմ իրեն և մյուս ուսուցչուհիներիցս մեկին:

    - Բարև ձեզ:
    - (կիսատ-պռատ երեսները շուռ տալով, հեռանում են)

    Կամ տեղը չի բերում, կամ էլ չի ուզում բարևի: Հավանական տարբերակը 2-րդն ա:
    Դե ես էլ նենց մարդ եմ, որ 2-րդ անգամ եթե մեկը բարևս չառավ, 3-րդ անգամ թքած կունենամ ու չեմ բարևի, ու չեմ էլ նկատի նույնիսկ:


    Անցավ 2 ամիս: Տեսա նույն ճանապարհին, չբարևեցի, նույնիսկ չնայեցի էլ իր կողմ:

    Այսօր, ժամը տենց 12-ի կողմերը անցնում եմ նույն ճանապարհով: Դիմացի մասով դեպի ինձ ա գալիս ինքը ու իր կոլեգաներից մեկի հետ՝ էն նախկին ուսուցչուհուս և էլի մի քանի ուսուցչուհիներ: Դասերը նոր էին վերջացել, գնում էին տուն հավանաբար:
    Հենց տեսա իրենց, քայլերս արագացրեցի ու առանց բարևելու անցա կողքներով:
    Չանցած 1 մետր.

    - (կողքիններին՝ գոռալով) էս Ադամը... արդեն որերորդ անգամնա անցնումա կողքովս ու բարև չի տալիս:

    Խայտակառակ եմ եղել ամբողջ փողոցով:

    - Բայց դպրոցական տարիներին լավ էլ խելոք, բարի տղա էր... ես չգիտեյի որ սենց անշնորհքա:

    Շրջվում է մյուս ուսուցչուհին ու գոռում.

    - Չե՞ս էլ ուզում բարև տաս հա՞... ինչա, չե՞ս լսում:

    Մի կերպ, մանթոյաջղայնացած վիճակով հասա տուն ու մինչև հիմա չեմ կարողանում որոշել գեղցիության չափը:
    Ու տենց էլ չհասկացա, ե՞ս եմ անշնորհք, թե իրանք...

    Հ.գ. հիշեցնեմ, որ ես ապրում եմ Բանգլադեշ թաղամասում:
    մի խոսքով, մի այլ կարգի բանգլադէշ վիճակ էր մոտս:
    Վերջին խմբագրող՝ Adam: 04.04.2009, 19:49:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (07.04.2009), Srtik (05.04.2009), Լավ ոստիկան (09.04.2009), Լուսաբեր (05.04.2009), Ուլուանա (05.04.2009)

  13. #1147
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էսօրը հետաքրքիր էր: Մի քանի հոգի տարբեր ձևակերպումներով նույն հարցը տվին. «ավատարիդ վրայի մռութիկն ո՞վ է»: Ուղղակի մի մասը «հրաշք» էին ասում, մի մասը մռութիկ, մի մասը «անուշիկ», մի մասը «դեմք»... Գուցե մեկն էլ «ուռոդ» ասի, հնարավոր է, միլիոն պատկերացում... Հարցն ուրիշ է: Այ ես ստորագրությանս մեջ գրել եմ. «քայլ առ քայլ' դարից դար», բայց մտքովս անգամ չի անցել, որ 20-ից 21-րդ դար անցնելուց հանկարծ էսքան կփոխվեմ: Հանկարծ այդ «մռութը», «հրաշքը», «անուշիկը», «դեմքը» կամ թեկուզ «ուռոդ» կամ «այյլանդակը» կարող է դառնալ Չուկ, ինչ-որ վիրտուալ աշխարհի «ադմինիստրատոր», ինչ-որ որոշակի հարցեր վճռող, որոշ հարցերում հաջողակ, իսկ որոշներում բացարձակ անհաջողակ մի «մեծ» մարդ, 25 ամյա մի պատանի, ով հստակ հայց է ներկայացրել մտնել «մեծահասակների» աշխարհ, իսկ ոմանք այդ հայցն ընդունում են, մյուսները ոչ: Ոմանք նրան դասում են հաջողակների շարքում, մյուսներնն անհաջողակների: Ես էլ չեմ հասկանում, թե աշխարհից ինչ եմ ուզում.. մի տեղ հրաշալի աշխատանքի են կանչում, կտրականապես մերժում եմ, մյուս տեղն ուզում եմ աշխատել, զարմացած վրաս են նայում: Ու նորից ու նորից մնում եմ հին աշխատանքիս տեղում... չէ, վատ չի: Բայց փոփոխության ժամանակն է: Էն մյուս կողմից նկատում են, բայց մյուս կողմից զարկում են գլխիդ, ու զգում ես, որ զրո ես: Օ՜ֆ, դուր չի գալիս էս մեծական աշխարհը, ուզում եմ էլի փոքրիկ լինել, ավատարիս պես...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 08.04.2009, 02:21:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.04.2009), Ariadna (09.04.2009), Artgeo (09.04.2009), Ceceron (08.04.2009), Enigmatic (08.04.2009), impression (08.04.2009), Jarre (08.04.2009), Kita (08.04.2009), Kuk (09.04.2009), murmushka (09.04.2009), Nadine (10.04.2009), Norton (08.04.2009), Ribelle (08.04.2009), Safaryan (08.04.2009), Արշակ (08.04.2009), Բարձրահասակ (08.04.2009), Լավ ոստիկան (09.04.2009), ԿԳԴ (09.04.2009), Մարկիզ (09.04.2009), Ներսես_AM (08.04.2009), Ուրվական (08.04.2009), Ռուֆուս (08.04.2009), Ֆրեյա (09.04.2009)

  15. #1148
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    - Արի գնանք, ես քեզ ցույց կտամ երազանքի ծառը, - փոքրիկ Թզուկն էր, որ ձեռքիցս բռնած ինձ տանում էր իր հետևից:
    Իսկ ես փոքրիկ տղա էի, ինձ չէր հետաքրքրում երազանքի ծառը, բայց գնում էի, որովհետև ուղեկցողս փոքրիկ թզուկն էր: Նախանձով նայում էի նրա փարթամ բեղ ու մորուքին... ես էլ էի էդպիսին ուզում: Փառահեղ մորուք ուներ: Այնպիսին, ինչպիսին ունենում է հեքիաթների միջի ձմեռ պապը, իսկ իսկական ձմեռ պապը երբեք այդքան փարթամ մորուք չի ունենում: Իմ թզուկը նման էր սնկի, ճիշտ էնպես, ինչպես պապիս գրքի մեջի թզուկն էր: Բայց չեմ հիշում, պապս իր «Ծիպիլին, Տիմբական ու Ծիծաղը» վիպակում ասել էր, որ թզուկը սնկանման է, թե դա մի օր թաքուն ականջիս էր շշնջացել: Ծիպիլիի գլխավոր հերոսը եղբայրս է՝ Տարոնը: Նրա համար է գրել: Ես էլ ուզում էի, իմ վիպակն ունենալ:
    - Պապի, բա իմ մասին ինչու՞ չես գրում:
    - Գրելու եմ, - խոստացավ պապիս, - պիտի Ծիպիլիի շարունակություն գրեմ, քո մասին է լինելու՝ Արտակի ու կախարդների անհավանական արկածները:
    Բայց չէր գրում: Կամ էլ գրում էր, ես չգիտեի: Ու թզուկիս հետևից էի գնում, երբ հանկարծ հասկացա, որ երբ հասնեմ երազանքի ծառին, պիտի մտքումս երազանք պահեմ, որ պապս իմ մասին էլ հեքիաթ-վիպակ գրի: Բայց կարծեմ երազանքի ծառին այդպես էլ չհասանք, որովհետև թզուկս ծեր էր ու ճանապարհին հոգնեց, նստեց մորի ուտելու:
    Շատ ուշ իմացա, որ պապս սկսել է գրել նոր վիպակը: Իմ մասին: բայց էդպես էլ չտեսա, կորան էդ թղթերը՝ ուրիշների հետ: Գուցե կինն է պահել, որ ձեռքներս չընկնի, չգիտեմ: Գիտեմ, որ էդպես էլ չտեսա:
    Երազանքի ծառը... Մի օր մենակ հասա այդ ծառին, մի փարթամ ու գեղեցիկ ծառ էր: Ու վրան բազում թաշկինակներ... Հայկական մի սովորություն, հինավուրց եկեղեցու հարևանությամբ ծառին կապում են իրենց թաշկինակները, ու այդ հրաշք ծառը դառնում է տգեղ ու խուճուճ ինչ-որ մի բան: Հանեցի թաշկինակս, որ կապեմ: Արդեն երազանքս ուրիշ էր... ու՞ր էր թե մանկական երազանք ունենայի, գային էն հին ժամանակները: Խիստ անձնական, շահադիտական մի երազանք էր մտքումս: բայց չկապեցի: Թաշկինակը դրեցի գրպանս: Սնահավատ չեմ: «Եթե ճակատագիրն ուզի, առանց թաշկինակի էլ կլինի» , - մտածեցի ես: Ճակատագիրն ուրիշ բան էր նախատեսել, դա հետո պիտի իմանայի:
    Բայց էսօր աչքերս փակեցի ու նորից ծերուկին տեսա: Իմ սնկանման թզուկին: Չգիտես ինչու՞ պապիս էր նման: Ուղղակի փարթամ բեղ ու մորուքով էր: «Պապի, իմ մասին հեքիաթն ու՞ր է», - հարցրի, - «տար ինձ երազանքի ծառի մոտ, որ ցանկանամ այդ հեքիաթը»:

    «Ամեն ինչ քո ձեռքերում է, - ասաց հեքիաթի բարի թզուկը: - Ինքդ գրիր շարունակությունը ու հերիք երազես: Քո ձեռքերում է քո ապագան»: Չգիտեմ, խաբե՞ց, թե՞ ճիշտ էր ասում, բայց կարծում եմ, որ պիտի գրեմ Ծիպիլիի շարունակությունը: Միայն թե չգիտեմ, թե ովքեր կլինեն հերոսները: Մի քանիսին գիտեմ, նրանք իմ կյանքից են: Բայց առեղծվածները շատ են: Գուցե բարի կախարդները ինձ օգնեն՝ Ծիպիլին ու Տիմբական... տեսնենք
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.04.2009, 02:59:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (09.04.2009), Kita (09.04.2009), murmushka (09.04.2009), Nadine (10.04.2009), Արշակ (09.04.2009), ԿԳԴ (09.04.2009), Մարկիզ (09.04.2009), Ուլուանա (09.04.2009)

  17. #1149
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Փաստորեն մարդը կարա օրգազմի աստիճան հաճույք ստանա նույն նկարը մի էջի վրա մի քանի անգամ տեսնելուց Թե՞ աբիժնիկության դրսևորման ոճ ա Հա բայց դրանից ինձ ի՞նչ վնաս Ճիշտ ա` շատ աբիժնիկ ունենալը, կամ ընդհանրապես` աբիժնիկ ունենալը լավ չի, բայց ես մեղավոր չեմ, ազնիվ խոսք` մեղավոր չեմ
    Վերջին խմբագրող՝ Kuk: 09.04.2009, 21:45:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. #1150
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    էնքան հետաքրքիր ա. երեկ առաջին անգամ Չուկին «վժիվույու» տեսա կանգառում կանգնած…
    ինչի ա հետաքրքիր, որովհետև ես իրոք զարմացա, թե ինչպես ա հնարավոր տենց փոքր մարմնում, տենց փոքր կազմվածքում ու կառուցվածքում էտքան հզոր էնէրգիա, համբերություն, ուժ ու արարելու ունակություն առկա լինի … բայց արի ու տես, որ բնության մեջ անհնար բան չկա……
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.04.2009), impression (10.04.2009), murmushka (14.04.2009), Nadine (10.04.2009), Արշակ (10.04.2009), Մարկիզ (10.04.2009)

  20. #1151
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էհ, էսքան գլխիս մուր լցրեցիր, հիմա՞ ինչ ես ուզում: Հիմա՞ ինչ գործ ունես երազներիս մեջ: Գոնե քնածս վախտ ինձ հանգիստ թող, այ մարդակերպ կապիկ: Էս աշխարհում դու իմ համար առաջինն ես: Առաջինը, որին ես ի սրտե ատում եմ: Հել, կորի մտքերիցս: Թող իմ համար ապրեմ: Աչքիս հերիք ա երևաս: Ու թարսի պես իմ հարազատ միջավայրը իմ համար հիմնականում քո հետ ա ասոցացվում ու դու ինձ ստիպում ես, որ ես էդ միջավայրից կտրվեմ:
    Միակողմանի ատելությունն էլ մի բան չի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  21. #1152
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Բալանս, սա ամենակարևոր բանն է, որին պետք է ձգտել: Երբ որ բալանսը չկա, արդեն աննորմալ վիճակի հետ գործ ունենք, իրավիճակը դառնում է խիստ պայթյունավտանգ: Ամեն վայրկյան կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել:

    Փորձենք բալանսավորել: Վերցնեմ սկզբի համար անձիս որոշ բնութագրումներ. թերարժեքության բարդույթ ու մեծամտություն: Երկուսից էլ ունեմ բավարար չափով ու կարևոր չի իրական քանակը: Կարևորը, որ նրանք իրար հավասարակշռեն, մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա: Օրինակ եթե էդ բալանսը չկարողանամ պահել ու ինչ-որ պահի թերարժեքությանս զգացումը գերակշռի մեծամտությանս նկատմամբ, ապա դրան մեծ հավանականությամբ կհետևի հոգեկան անկայունությունս, գուցե դեպրեսիայի մեջ ընկնեմ, որին իր հերթին կարող է հաջորդել ֆիզիկական վատառողջությունը ու... պայթյու՛ն: Մի մարդ ևս շարքից դուրս եկավ, դարձավ հասարակության համար անպիտան: Հետևաբար անշուշտ պետք է պայքարել թե՛ մեծամտության դեմ, թե՛ թերարժեքության բարդույթների, քանզի երկուսն էլ արատավոր երևույթներ են, թեև ոչ մի մահկանացու դրանցից որևէ մեկից զերծ չէ, բայց այ պայքարելուց պետք է պայքարել միայն ու միայն հավասարաչափ: Որ հանկարծ էնպես չլինի, որ վերացնես միայն մեծամտությունն, իսկ հետո թերաժեքության բարդույթի ձեռից գնաս հոգեբուժարան, կամ էլ թերարժեքությունից ձերբազատվես, ապա որպես պատվավոր նարգիզ քեզ այրեն խարույկների վրա, նայեն քամահրանքով, արհամարհանքով:

    Կամ թեկուզ բարությունն ու չարությունը, խելքն ու տհասությունը, տրամաբանման ունակությունն ու շիկամազությունը... բոլորը պիտի բալանսավորվի: Որովհետև եթե կա դրախտը, դիցուք, ապա պիտի լինի նաև դժողքը, հակառակ դեպքում մի հզորագույն տիեզերական պայթյունի ականատես կլինենք: Ու հետևաբար չի կարող որևէ տեղ գոյություն ունենել հրեշտակը, քանզի դա կնշանակի նաև սատանայի գոյությունը, ով, ինչպես գիտենք, չկա:

    Ու հանկարծ կանգնում ես դիլեմայի առաջ, թե ինչպե՞ս ես էսինչ մարդուն համարում արտակարգ անձնավորություն, իսկ մյուսին՝ տականք: Պատասխանը միանշանակ է: Բոլորի մեջ էլ կա տականքության աստիճան, բայց այսինչի մոտ տականքը գերակշռում է: Բայց չէ՞ որ դա խախտեց բալանսի սկզբունքը... ուրեմն այնուամենայնիվ չկա բացարձակ բալանս: Ու դա, գիտե՞ք, հրաշալի է: Որովհետև բացարձակ բալանսը ճահճացումն է: Իսկ ճահիճը, ճիշտ է, հաճախ գեղեցիկ է, բայց կործանարար է միշտ: Բայց եթե չկա բալանսը ու ողջ աշխարհը բալանսավորված է, ուրեմն գուցե կա հրեշտակը, թեկուզ և չկա սատանան: Ուրեմն գուցե կարող է լինել դրախտ, բայց դժողք չլինի, ու այսուհանդերձ գերհզոր համատիեզերական պայթյունը չկայանա: Բայց չէ, էդպես էլ չի կարող լինել, զգում եմ, որ բացառվում է: Ուրեմն պետք է գտնել բալանսավորման գործակից: Այսինքն բալանսի ինչ-որ թույլատրելի աստիճան: Ու այդ դեպքում, կարելի է նաև գտնել, թե մեծամտությունիցդ, օրինակ, որքանը կարող ես վերացնել, այդ ընթացքում առանց թերարժեքությանդ բարդույթին կպնելու, որ հանկարծ ու դեպրեսիայի մեջ չընկնես, թե չէ մեծամիտ ուղեղս ասում է, որ ես դեռ էս հասարակությանը պետք եմ, հեչ դեպրեսվելու բան չեմ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (10.04.2009), murmushka (10.04.2009), Nadine (10.04.2009), Norton (10.04.2009), Safaryan (10.04.2009), Մարկիզ (10.04.2009)

  23. #1153
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Այդ ինչ-որ բանը դեռ շարունակում է ինձ հետապնդել
    Ինչ-որ բան փոխվել է ինչ ես էլ չեմ հասկանում, փոխվել է փոխվում է փոխվելու է, չգիտեմ ինչ է կատարվում, բայց զգում եմ, այդ փոփոխությունը մենակ ես եմ զգում, ու նորից ինձ միայնակ զգում, երբեմն ոչինչ պետք չէ, բացի հասկացող ու ըմբռնող հայացքից,
    երբեմն հարցերն ավելորդ են, որովհետև պատասխաններ չկան, կամ դեռ չեն գտնվել
    երբեմն ամեն ինչ սարսափելի է, երբեմն ամեն ինչ հոգնեցնող, այ հենց այդ ժամանակ փնտրում ես հասկացող ու ըմբռնող հայացք, իսկ երբ, այդ հայացքում միայն կշտամբանք ու զայրույթ ես տեսնում......
    ծանր է զգալ քեզ միայնակ , երբ մենակ չես

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.04.2009), Norton (10.04.2009)

  25. #1154
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Բարև օրագիր...
    այսօր վատ բան չունեմ գրելու սովորաբար դե վատ բաներն եմ քո մեջ գրում մենակ...

    Մարմնի ջերմաստիճան- 36.6
    Ուղեղի գերլարում -0
    Ուղեղի բթացում - 100%
    Տուն գնալու ժամանակ - 100%
    Ականջակալներում երգ - Sigur Ros -Track 04
    Առաջնային նպատակ - Վեր կենալ կոմպի աթոռից ու գնալ խանութ
    Տանջամիտք - .... /գաղտնիք /
    Ընդհանուր վիճակ - hollow

    Ընդհանուր վիճակը գնահատում եմ` կյանքի հետ համատեղելի
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  26. #1155
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Բարև, օրագիր... Աչքով տվեցի

    Մարմնի ջերմաստիճան- 42.0 C
    Ուղեղի գերլարում -0
    Ուղեղի բթացում - 100%
    Տուն գնալու ժամանակ - 100%
    Ականջակալներում երգ - Կոմպերի դզզզոց
    Առաջնային նպատակ - Վեր կենալ կոմպի աթոռից ու ռադ ըլնել խանութ
    Տանջամիտք - վայ քու արա !!!!!!
    Ընդհանուր վիճակ - կատաղած, սահմանայինին մոտ

    Ընդհանուր վիճակը գնահատում եմ` կյանքի հետ համատեղելի

    լավ էլի, դե հերիք ա էլի... yyy
    զզվել եմ արդեն, ինչքան կարելի ա yyy
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

Էջ 77 688-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879808187127177577 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •