Դու խաղում ես այնպես , ինչպես ես եմ խաղում,
Եվ մենք իրար շատ ենք սազում այս մեծ խաղում...
Բայց հենց որ զգանք, որ շատ հեռուն ենք գնացել,
Խաղի վերջին ուրեմն բան չի մնացել...
/ոնց ասես/![]()
Դու խաղում ես այնպես , ինչպես ես եմ խաղում,
Եվ մենք իրար շատ ենք սազում այս մեծ խաղում...
Բայց հենց որ զգանք, որ շատ հեռուն ենք գնացել,
Խաղի վերջին ուրեմն բան չի մնացել...
/ոնց ասես/![]()
Ի վիճակի չեմ մտածել, հասկանալ, ընդունել, հավատալ... Միակ գործողը ներքին զգացողությունս ա, մնացած ամեն ինչն անջատվել են: Ու մենակ գիտեմ, որ հոգնել եմ, որ էս ամենն արդեն վաղուց իմը չի, որ էնքան եմ փակ, որ արդեն բացվելու ձևն եմ մոռացել: Հեռու եմ, իմ պատյանում, թողեք հանգիստ մնամ, ես ոչ մեկի չեմ խանգարում: Ու չեմ ուզում մեղավոր զգալ նրա համար, որ ինձ նեղացրել են անհիմն, չպատճառաբանված, հենց նենց, ուղղակի: Չեմ ուզում հավատալ, որ ուրիշների բլոգերում իմ մասին դեռ գրում են, որպես մի ահավոր երևույթի: Ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեն: Չհարցնեն, չհետաքրքրվեն, չհիշեն.... վաղվա օրն էլ գլորեմ ու վերջ:
Զզվել եմ ամեն ինչից, խեղդվում եմ , մեռնում եմ, սատկում եմ, բայց քիչ մնաց, երևի դիմանամ
![]()
Kuk (14.02.2009)
Ժպտում եմ
Շատ բան չեմ ուզում. երկար մնա, ժպի՜տ:Նենց էի քեզ կարոտել…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ծով (15.02.2009)
կներե՛ս...մի բան էլ ու վերջ...վե՛րջ
Հ.Գ.«---ոնց եմ Ձեզ կարոտել![]()
Ամուսնացած ջահել աղջկան տնային տապշկեք են նվիրում ........որ ի՞նչ, որ տունը լռվի՞ միշտ.......... փոխանակ ասենք երեկոյան զգեստ նվիրեն / կամ քնքուշ ներքնազգեստ.../, որ ամուսնյակի հետ ինչ-որ հետաքրքիր տեղ գնա, լավ ժամանակ անցկացնի....առանց տան ճաշախառը ու տապշկայախառը ու բիգուձիախառը վիճակների.....
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Firegirl777 (18.02.2009), Մարկիզ (15.02.2009)
Էսօր ձեռքս ընկավ թերթի հերթական համարը որտեղ թեսթ կար- արդյոք կախված ե՞ք ինտերնետից...
Որոշեցի ինքս իմ հանդեպ անաչառ լինեմ ու տամ ճիշտ պատասխաններ, այլ ոչ թե մտածեմ ու նոր պատասխանեմ, որ ճեղքեր չլինեն:Ու պարզվեց, որ ես էտ կախվածությունը չունեմ.... բայց էսօր հակառակն եմ զգում: Իսկ կարողա չկախվածության պատճառը մշտական կապ չունենալ է....
Հիմա ինչ ստացվեց, ես ինձ խաբեցի թե՞ պարզապես ճիշտ պատասխան տալու համար պատեհ ժամանակը դեռ չի եկել...
Ու հիմա ես ինձ մեղավոր եմ զգում.. իմ առաջ, իսկ դա վատ ա, որովհետև սկսում եմ մրցել ինքս ինձ հետ... տեսնենք ով կհաղթի:
Հերիք մականուն փոխեք, չեմ հիշում` ովդ ով է, հասկանո՞ւմ եք, չեմ հիշում:Լրիվ թքած ունեն իմ հիշել-չհիշելու վրա...
![]()
Սու՜տ… Ստելն արվեստ է: Մանր-մունր կենցաղային ստերն արվեստի նմուշներ չեն: Անբարոյականության դրսևորումներ են: Այ, ստել պետք է իմանալ իմ նման/ահավոր պարծենկոտն եմ/: Ես, որ մասնագիտությունս նոր էի ընտրել, մեր փորձված ու սիրելի ավագ կոլեգաներից մեկի հետ ծանոթանալիս, հարցրեց. «ստել գիտե՞ս»: Ասացի. «այո»: Ասավ. «կդառնաս»: Ստելիս պետք է ուրույն, այդ պահին հատկանշական արտահայտություն տալ աչքերին, հայացքին, ձեռքերին, իրանին, հատուկ ինտոնացիաներ հաղորդել ձայնին: Նաև հարկավոր է աչքերի խոնավության աստիճանը զակազով ավելացնել կամ պակասեցնել: Նայած, թե ստի նպատակը կոնկրետ որն է: Կարճ ասած՝ պետք է խաղաս: Թատրոն ա, թատրոն: Թատրոն, որտեղ պետք է ունենաս մասնագիտական ու ոչ մասնագիտական, բայց մասնագիտության հետ սերտորեն առնչվող գիտելիքներ և ունակություններ: Խաղա՜Լ… Հաջողված, արդյունավետ խաղից հետո աշխարհը կարծես քոնն է: Երբեմն պետք է լինում խաղալ մաքրամաքուր էակի՝ երկնքից իջած հրեշտակի դեր, երբեմն անհրաժեշտ է լինել ահավոր դաժան, չոր ու ցամաք, կողահաստ, սկզբունքային, վատը, լավը, իրա ընգերը, իրա ընգերուհին
: Չէ, թատրոն չի: Խաղում ես մարդու հետ ու ոչ հանդիսատեսի համար: Խաղում ես այդ մարդու համար: Վերջը, ի՞նչ ասեմ…
Հա, ինչ կապ ունի սա թեմայի՝ «Օրագրի» հետ՞՞՞… Ուղղակի այսօր մի երեսուն դեր եմ փոխել:/թու-թու-թու, հաջողված/
![]()
Բեթին արթնացավ այն բանից, որ սառնություն զգաց մեջքին: Վեր կացավ, ուզում էր ավելի հարմար տեղ գտնել ու գունդուկծիկ լիներ, բայց մայրը նրան չթողեց նորից տեղավորվել, հրեց առաջ՝ քույրերի ու եղբայրների կողքը:
- Բալիկներ, արդեն եկել է ժամանակը, որ ձեզ տանեմ ման գալու: Ժամանակն է որ դուք իմանաք՝ ինչ է պետք անել գոյատեւելու համար, որտեղից կարելի է ուտելիք հայթայթել, ինչպես պետք պաշտպանվել թշնամիներից: Դուք պետք է սկսեք վաստակել ձեր ապրուստը:
Բալիկները դեռ չէին հասկանում, թե ինչ է իրենց սպասվում, բայց շատ էին ուզում գնալ "դասի":
Մայրը առաջ գնաց՝ նշան անելով, որ հետևեն իրեն: Բեթին վախեցած ու հուզված էր "դուրսը" տեսնելու սպասումից, այդ պատճառով առաջինը վազեց մոր հետևից, ավելի ճիշտ՝ թաքնվեց նրա հետևը:
Երբ դուրս եկան նկուղից, արևը ծակեց Բեթիի աչքերը. ոչինչ չէր տեսնում, միայն զգում էր ծանոթ հոտ, որ մոր վրայից էր գալիս, երբ նա դրսից վերադառնում էր իրենց որջը: Քիչ անց Բեթիի աչքերը սովորել էին լույսին ու նա համարձակություն ունեցավ վերջապես բացել աչքերը:
Շուրջբոլորը անհասկանալի ու անծանոթ բաներ էին: Ամեն ինչ մեծ էր իր համեմատ ու վախենալու: Մայրը բացատրում էր, թե ինչեր են ծառերը, շենքերը, ովքեր են այն կենդանիները, որ արագ-արագ անցնում են փողոցներով ու երկու ուղղահայց են:
- Մայրի, մայրիկ, նայիր, սա էլ է մեզնից՞,- ոգեւորված հարցրեց Բեթին ու առաջ վազեց, դեպի փողոցով անցնող մեկը:
Մայրը նրա վզից բռնեց ու հետ շպրտեց:
- Խելոք կանգնիր տեղդ, ի՞նչ ես առաջ ընկնում: Հիշեք, երեխաներ, դրանք մեզնից չեն, թեև նման են մեզ, բայց անճոռնի են: Իրենց համարում են ընտրյալներ, այսպես ասած՝ ազնվական ցեղատեսակներ: Դրանք ապրում են մարդու հետ ու լսում են մարդուն, ման են գալիս մարդուն կապած: Դրանք մեզ չեն ճանաչում որպես եղբայրներ ու պատրաստ են իրենց տերերին պաշտպանելու համար գզել մեզնից ցանկացածին: Հեռու մնացեք դրանցից, բայց մի վախեցեք: Իմացեք, որ կարող եք գոռալ դրանց վրա ու այնքան մոտիկ գնալ, որքան պարանի երկարությունն է. միևնույնն է ոչինչ չեն կարող անել ձեզ: Բայց դա այն ժամանակ, երբ մեծանաք: Իսկ հիմա, գնանք, սովորենք խոհանոցների տեղերը:
Մայրը մինչև կեսօր ման էր տալիս երեխաներին զիբիլանոցներով, ցույց տվեց մսի խանութների տեղերը: Մի քանի տեղ համեղ պատառներ գտան, բայց եղբայրները, որ ավելի խոշոր էին չափերով ու ուժեղ, խլեցին դրանք Բեթիից, ու նա մի քիչ սոված մնաց վերջիվերջո:
Երբ տուն էին վերադառնում, ճանապարհին հանդիպեցին իրենցից մեկին: Բեթիին թվաց, թե ծանոթ հոտ է զգում նրանից, ավելի մոտ եկավ ու լսում էր, թե ինչ է խոսում մայրը այդ ձյաձյայի հետ:
-Վաղը առավոտյան նորից գնալու եմ դավթաշեն, կաշխատեմ ձեր համար էլ մի բան գտնել այնտեղ: Եթե գործերս հաջողվեն ու հարմար տեղ գտնեմ, էլ ամեն օր չեմ գնա գա, ձեզ էլ կտեղափոխեմ այնտեղ… Մնում է մի հարմար որջ գտնենք, որ էրեխեքը չմրսեն, դեռ ցուրտ է լինում գիշերները:
- Ինչպես ես կարողանում ամեն օր գնալ դավթաշեն ու հետ գալ, ախր շատ հեռու է ու վտանգավոր է: ճանապրհին ուրիշ շներ կան, մեքենաներ: Մի օր մի փոձանքի ես գալու...
.....
Երբ վերադարձան տուն, արդեն երեկո էր: Մայրը որջի անկյուններից մեկում վաղուց թաքցրած ոսկորներից մեկը հանեց ու տվեց բալիկներին, որ զբաղվեն մինչև քնելու ժամը:
Երբ վերջացրին ոսկորը, էլի մի քիչ խաղացին, մայրը նրանց մի քանի նոր հնարքներ ցույց տվեց, թե ինչպես է պետք կատուներին ու այլ կենդանիներին վզից բռնել ու թափ տալ, հետո տեղավորվեցին մոր շուրջը ու քնեցին:
Բեթին շատ էր հոգնել: Նոր տպավորությունները, ճանապարհը, խաղերը նրան ուժասպառ էին արել:
Մայրը խոսում էր, բայց նա արդեն չէր լսում, քնել էր: Միայն հիշեց, որ վաղն էլ են գնալու ման գալու ու գոհունակությնան հոգոց հանեց...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Firegirl777 (18.02.2009)
Վերջապես կարողացա մոռանալ քեզ... այս անգամ ոչ մեկը ինձ չոգնեց... ինքս իմ մեջ ուժ գտա ու հանեցի քեզ իմ սրտից...ինքս իմ վրա զարմանում եմ... բայց կարողացա... ես արեցի դա... հիմա ես ազատ եմ... միշտ էլ ազատ եմ եղել... իսկ հիմա... հիմա սիրտս է ազատ:
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Շատ խորն եմ վիրավորված, բայց թե մենակ իմ վրա եմ ներվայնանում: Մենակ ինձ եմ մեղադրում: Զզվում եմ ինքս ինձնից: Չեմ ուզում աչքիս երևամ: Էն էլ ու՞ր պախկվեմ: Ու՞ր կորեմ ինքս իմ աչքից:
Մի քանի րոպե ա մնում, հասցնելը կհասցնեմ: Էն էլ ի՞նչ... Անզոր կլնեմ ինչ-որ բան ասեմ: Ու երևի չարժի էլ: Թող, թե չէ ամեն ինչ ավելի կփչացնես: Թող ու գնա քնի, էլի: Աչքիս էլ մի երևա:
Ըհը, սկսավ: Արդեն չես էլ հասցնի: Իսկ էն ամեն ինչը, էն պատկերները, ձայները, զգացողությունները, որ քո մոտ ասոցիացիաներ են առաջացնում, էսօր էլ քեզ հանգիստ չեն տալու: Ցավակցում եմ:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ահավոր նեղացկոտ եմ դարձել, բայց ինձ թվում է, որ դա իմ շրջապատից է, ոչ թե ինձանից, հայտնվել եմ ինձ անսովոր միջավայրում ու չեմ կարողանում ոչ մի կերպ համակերպվել, ուզում եմ, որ մյուսները հասկանան ինձ ինչպես ես եմ փորձում հասկանալ նրանց, սիրում եմ երբ մարդիկ իրար հարգանքով են նայում ու փորձում այնպես անել որ դիմացինին էլ լավ լինի, բայց կյանքը ցավոք այդպիսին չէ, հիասթափություն կա, նեղվածություն ու ցավ, ոչ ֆիզիկական, ցավ սրտում, որ խեղդում է կոկորդը արցունքներով, չնայած օջախը չես զգում ու չես հասկանում թե ինչու է ցավում…
Ուղեղը փորձում է բացատրել ամեն ինչ ու հանգստացնել, չէ որ մարդ միշտ ավելի հանգիստ է, երբ ամեն ինչ բացատրելի է նրա համար, երբ ամեն ինչ հասկանալի է, իսկ ես չեմ հասկանում.
Շատ հաճախ այդ ցավը նետում եմ մի խոր անկյուն փորձելով ճամպրուկում դրված վարդագույն ակնոցներն գտնել ու հագնել, երկար, շատ երկար ման եմ գալիս ու ի վերջո հուսահատ հասկանում եմ, որ դրանք վաղուց կորցրել եմ, ու ցավը նեղացած կատվիկի նման գալիս փաթաթվում է սրտիս, մլավում ու փսմրտվում, ու հասկացնում, որ մեկ է ինձնից պոկ եղողը չի, ինչ էլ լինի իմ կողքիս կմնա ու միայն ինձանից է կախված ինչ ես նրան կանվանեմ ցավ թե..... երջանկություն: Գուցե շատ տարօրինակ հնչի բայց հենց երջանկություն, բայց միթե երջանկությունը չի որ ստիպում ցավ զգալ այն մտքից որ կարող ես կորցնել, իսկ այն կգնա մի օր թողնելով մի հուշ իր մասին:
Սրտի տրոփյունը խանգարում է քունը ու երբ ականջիդ մեջ լսում ես սեփական սրտի տրոփյունը մտածում ես այս ինչ ահավոր ու սքանչելի ստեղծագործություն է որ ստիպում է սիրել, ատել, ապրել, շնչել և երջանկացնում է և դժախտացնում, իսկ հիմա էլ հաստատում է իր գոյությունը ու հանգիստ չի տալիս, այն մոր նման որ չտեսնելով ոչ մի հոգատարություն իր վաղուց մեծացած երեխաների կողմից միշտ կրկնում է, իսկ ես ձեզ մեծացրել եմ, կերակրել ու պահել:
Իսկ հիմա նա նաև հիշեցնում է, որ աշխատում է ոչ միայն քո համար որ իր վրա ևս մի հոգս է վերցրել ու աշխատում է ավելի արագ, ավելի եռանդով, որպեսզի նորից երջանկություն պարգևի քեզ:
Հանուն նրա.... Շատերս կրկնում եք դա և մեր կյանքը բաժանում եք շրջանների, որոնք ապրվում են ինչ -որ մեկի համար, հանուն նրա, որ նա լինի երջանիկ, նույնիսկ եթե այդ անձը երբեմն հուսահատությունից սեփական անձն է լինում, բայց անպայման.....
ՀԱՆՈՒՆ ՆՐԱ
Վերջին խմբագրող՝ Firegirl777: 18.02.2009, 19:01:
Ինչ հետաքրքիր ա…
սկզբից մարդուն ամեն վայրկյան հիշում ես, կարոտում, սպասում… հետո գալիս ա մի պահ, որ մոռանում ես, որ պետք ա հիշես, կարոտես, սպասես… սկզբից զարմանում ես, որ մոռացել էիր էտ ամեն ինչի մասին, ախր առաջ շնչել-արտաշնչելու պես ինքնստինքյան էր ստացվում, դու ինքդ քեզ չէիր հիշեցնում, ստացվում էր…
Նստած Նորա Ջոնս եմ լսում.
As I sit and watch the snow fallin' down
I don't miss you at all
I hear children playin' laughin' so loud
I don't think of your smile
So if you never come to me
You'll stay a distant memory
Out my window I see lights going dark
Your dark eyes don't haunt me
I don't miss you at all....
ո՜նց եմ իրան հասկանում…
ուրիշ հանգամանքներում դաժան կհնչեր ասածս, բայց ոչ հիմա.
էլ չեմ կարոտում քեզ…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Janita Hero (19.02.2009), Nadine (18.02.2009), Ribelle (18.02.2009), Երվանդ (18.02.2009)
Հայրեր և որդիներ.... միշտ համեմատել եմ երբ դեռ երեխա էի և հիմա երբ արդեն երեխաներ ունեմ:Նրանց փոխհարաբերությունները, հայացքների առաջխաղացումները... Չաղ հայկական հարսանիքն էիրն ցույց տալիս// ին աղջկա տարերքնա//, մենք էլ նստած նայում ենք ու երբ պիտի քահանայի հարցին - տեր ե՞ս որդյակս-փեսան պատասխաներ տեր եմ, տղաս ասաց հա
: Ես հիշում եմ նման թեմաներով անգամ չէինք խոսում մեր ծնողների հետ, ուր մնաց ուրիշի փոխարեն ասենք հա:
Հետաքրքիրա իմ տղան ինչի ասեց հա....
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 19.02.2009, 08:13:
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ