Եթե մեռնեի, ու հոգի կոչված սուբստանցիան իրականություն լիներ և մի երկնային ժուռնալիստ հարցներ, թե ի՞նչ էական, կամ հոգու մեջ դրոշմված ատրիբուտ կար հողեղեն կյանքում, ապա սույն հարիֆս կպատսխաներ` երաժշտությունը։ Երաժշտությունը եթե ոչ մագի դինամիկներից դեպի ականջներ, ապա առնվազն մտքիս մեջ հնչել է գրեթե բոլոր նյութական ու հուզական դրվագներում, և առանց դրա էպիզոդները վայթե կլինեին դատարկ` առանձ ձկների ու բույսերի ակվարիումի պես։
***
Չորս տարի առաջ այս օրերին մահամերձ մորս համար ջազ էի դնում, հուսալով, որ մի փոքր կթեթևանա և կճախրի հոգին ամպերով, չնայած միևնույն ժամանակ իմ սեփականը ծանր զնդանի պես ընկղմվել էր բոլոր հնարավոր իջվացքներից ամենախորում, որտեղ հնչյուններն ինձ համար որսալի չէին։
Ջազը, ասում են` աֆրոամերիկացիների հոգու ճիչն էր իբր, կապանքների մեջ տխրություն փարատելու դարման ու մխիթարանք։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ