User Tag List

Էջ 681 684-ից ԱռաջինԱռաջին ... 181581631671677678679680681682683684 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,201 համարից մինչև 10,215 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10201
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ զարմանում եմ, թե ոնց են Հայաստանից դուրս տարիներով աշխարհի ամենաբազմազան վայրերում ապրած մարդիկ էդպես էլ սարսափելի նեղմիտ մնում։ Լավ, էդքան տարբեր մարդկանց տեսնելուց, հետները շփվելուց հետո մտահորիզոնները չի՞ լայնանում, թե՞ չեն էլ շփվում, այլ իրենց չորս պատերի մեջ փակված սոցիալական ցանցերում գրառումներ են անում տարիներ շարունակ։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.01.2023), Sambitbaba (04.01.2023), Աթեիստ (03.01.2023)

  3. #10202
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարատեսակ ուղիղ ու անուղղակի աղբյուրներից տեղեկություն ունեմ, որ աղջիկներին իմ ակցենտը դուր է գալիս։ Խոսքը ռուսերենի մասին է։ Դե լատվիական ակցենտին ստեղ բոլորը սովոր են, իսկ հայկականը էկզոտիկա է։ Ըստ այդմ, էս դրվագն իմ համար շատ հասկանալի ու խնդալու է։ Ամբողջ ֆիլմը վաղուց նայել եմ, վերջերս միտքս ընկավ, գուգլեցի։



    Իսկ այ քոմմենտները սկզբում զարմացրին։ Բա թե՝ ռեալիստիկ չէ, բլա բլա բլա։ Իհարկե ռեալիստիկ չէ, հումոր է։ Այն, որ մարդիկ հումորը գնահատելու փոխարեն նախանձի գիրկն են ընկնում, շատ լավ խոսում է այն մասին, թե արևմտյան աշխարհում տղաների մեծամասնությունը ինչ կարգի է նեղված։ Ես էլ եմ արևմտյան աշխարհում ապրել, ու հետ նայելով իրենց շատ լավ հասկանում եմ։

  4. #10203
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի գրառում էլ անեմ, քանի լեզուների պահով հավեսի եմ ընկել։

    Վերջերս ինձ հետաքրքրեց, ինչպիսին է հայերենը օտարալեզու սովորողների համար։ Գուգլեցի ու բավական հետաքրքիր պատասխաններ գտա (իհարկե, հայերի կողմից)։ Ամենալավը սա էր։
    https://www.quora.com/How-difficult-...nglish-speaker
    Հատկապես այբուբենի պահը այն էր, ինչ ես ինքս ինձ չէի ուզում խոստովանել ու նույնիսկ մտածել դրա մասին։ Ոնց կլինի, մեր հպարտությունն է, Մեսրոպ Մաշտոց, և այլն։ Բայց եկեք ընդունենք՝ շատ թերի այբուբեն է, լիքը իրար նման տառերով։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (14.01.2023), Ուլուանա (13.01.2023), Վիշապ (13.01.2023)

  6. #10204
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտ 1 տարի առաջ վեգան բաղադրատոմսերի մի գիրք էի առել (մեջը` 500 բաղադրատոմս): Հետաքրքիր հարաբերությունների մեջ եմ էդ գրքի հետ: Ամեն անգամ, երբ չեմ իմանում` ինչ պատրաստել էդ օրվա համար, հավեսով բացում եմ գիրքը, երկար կարդում, ուսումնասիրում բաղադրատոմսերը, վերջում, որպես կանոն, էդպես էլ ոչ մի հարմար բան չգտնելով, «բայց ինչ անկապ գիրք ա» մտածելով` փակում ու լրիվ ուրիշ` գրքի բաղադրատոմսերի հետ կապ չունեցող մի հետաքրքիր բան մոգոնում ու սարքում: Մի խոսքով` շատ լավ գիրք է :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.01.2023), Աթեիստ (14.01.2023), մարդ եղած վախտ (14.01.2023)

  8. #10205
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մասսաների վրա ազդող սենց խնդիր կա, ըստ որի մարդկանց հաջողության պատմությունները ահագին կողմնակալ են ներկայացվում։ Մարդիկ առհասարակ ունեն այսպես կոչված ինքնասպասարկող կողմնակալություն (self-serving bias), ըստ որի մարդը իրա հաջողությունները վերագրում ա ինքն իրեն (բնավորությանը, խելքին, աշխատասիրությանը, և այլն), իսկ ձախողումները վերագրում ա արտաքին աշխարհին։ Իհարկե, իրականությունը էդ երկուսի արանքում ա, բայց մեր իրականությունում ձախողված մարդկանց քարկոծելու անթիվ անհամար դեպքեր կան, դրա համար կկենտրոնանամ դրա հակառակ կողմի վրա։ Մասնավորապես, ինձ շատ քիչ ա հասնում, որ հաջողված մարդը իրա հաջողության պատմության մեջ բավարար ներառի էն բոլոր արտոնությունները (privilege), որ տարիներ շարունակ ունեցել ա, ու որոնք իրան թույլ են տվել հասնել հաջողության։ Հիմա քիչ թե շատ տարածվել ա nepo baby֊ի թեման, բայց մեկա, ինձ թվում ա հաջողության պատմություններում գերակշռում ա էն տեսակետը, որ մեկը հանճար ա, մեկը հանճար չի, ու պակաս քննարկված ա էն թեման, որ մեկը ասենք գիտնականների կամ երաժիշտների, կամ բեզբոժնի հարուստների ընտանիքից ա, իրա վրա մանկուց ահռելի աշխատանք ա տարվել, ներդրում ա արվել, իսկ մյուսը ուղղակի զրկված ա եղել տարրական ռեսուրսներից։ Կարծեմ միջավայրի ու ռեսուրսների մասին բավարար խոսելը մարդկանց կօգներ ավելի լավ պատկերացնել, թե ոնց ա լինում հաջողության հասնելը ու նաև ընկածին խփելու իմպուլսը գուցե զսպվեր մի քիչ։ Մեկ էլ երևի գրագետ֊հայրենասերները Հայաստանը էլ չէին համեմատի Իսրայելի հետ։

    Հիմա հետաքրքրված չեմ լսել էն “հաջողակ” մարդկանց, ովքեր իրանց արածի/չարածի մասին խոսում են առանց իրանց հետևում կանգնած միջավայրի, ռեսուրսի, ու իրանց վրա տարված աշխատանքի հսկայական մասսային հղվելու։

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (15.01.2023), Freeman (16.01.2023), ivy (25.01.2023), John (15.01.2023), Sambitbaba (28.01.2023), StrangeLittleGirl (15.01.2023), Աթեիստ (16.01.2023), Նաիրուհի (25.01.2023), Ուլուանա (17.01.2023)

  10. #10206
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պապա էր զանգել, որ իր դեռահաս աղջկա համար թերապևտիկ օգնություն էր փնտրում։ Խոսելու ժամանակ ասեց, որ իր համար ամենակարևորն էն է, որ հոգեբանը իգական սեռի լինի ու հետն էլ՝ մայր։ Եվ հենց էդպես էլ ուղիղ հարցրեց, թե արդյոք ունեմ երեխաներ։ Դե սեռս ձայնիցս երևի արդեն հասկացել էր․ միայն անուն-ազգանունով գերմանացիներն իմ սեռի մասին ոչ մի պատկերացում չեն կազմում, մինչև ինձ չտեսնեն-չլսեն։ Հիմա էլ ուզում էր երեխաներ ունենալու հարցը պարզել։

    Մի տեսակ շփոթվեցի հարցից։
    Երևի առաջին ռեակցիաս էն կլիներ, որ ասեի՝ դա իմ աշխատանքի ու մասնագիտական գիտելիքների հետ կապ չունի և իմ երեխա ունենալ-չունենալն իրեն չի վերաբերվում։
    Ընդհանրապես ժամանակ առ ժամանակ ականջովս ընկնում է երիտասարդ մասնագետների գանգատները, որ իրենց կլիենտների/պացիենտների կողմից հաճախ հնչում են էսպիսի արտահայտություններ․ «Դուք դա չեք կարող հասկանալ, երեխաներ չունեք / չափազանց ջահել եք / ... »։
    Սա համարում եմ անարդարացի խտրականություն ու չհիմնավորված բացասական դիրքորոշում, որը ոչ մի կապ չունի մասնագիտական պատրաստվածության հետ։

    Ու հիմա էս հարցից մոտս խառնաշփոթ առաջացավ, թե ինչ պատասխանեմ։ Այնուամենայնիվ որոշեցի բավարարել պապայի հետաքրքրությունը և իմ պատասխանով ներառվել իր կրիտերիաների մեջ։
    Բայց հետո դեռ երկար մտածում էի սրա մասին։ Մտածեցի, մտածեցի ու եկա էն մտքին, որ հոգեբանի/թերապևտի անձը կապ ունի ի վերջո (մենակ մասնագիտականը չի), այցելուի համար հնարավոր չի դրանից լրիվ «պոկվել», երբ իր համար շատ կարևոր հարցերի մասին պիտի խոսի կամ իր երեխային վստահի։

    Իմ աշխատանքի մի մասը նաև դիագնոստիկան է՝ IQ-ից սկսած, զարգացման տարբեր խախտումներով վերջացրած։ Դիագնոստիկայի ժամանակ ոչ ոք առանձնապես չի հետաքրքրվում քո անձով․ կարևորը արագ ու ստանդարտներին համապատասխանող թեսթավորումն անցնեն ու իրենց անհրաժեշտ թուղթը ստանան։
    Իսկ այ երբ կոնսուլտացիոն/թերապևտիկ ակնկալումներով են գալիս, շատ ուշադիր զննում են քեզ։ Ու դու դե սկզբում ներկայացնում ես քո որակավորումները և այլն, բայց իրենք միայն քեզ են նայում։ Իրենց քո անձն է հետաքրքիր։ Ինձ թվում է, առաջին մի քանի րոպեում արդեն պարզ է՝ կուզի էս մարդը հետդ աշխատել, թե չէ։

    Երբեմն լինում է, որ առաջին հանդիպման ընթացքում լրիվ ակնհայտ է դառնում՝ հիմա դուրս են գալու, քարտդ թափեն ու էլ երբեք էդ կողմերը ոտք չդնեն։
    Դա կարող է մենակ արտաքինդ լինել, կամ ձայնդ, խոսելու ձևդ, շարժումներդ․ եթե ներդաշնակություն չզգացին իրենց անձի հետ, էլ չեն գալու։ Ինչքան էլ լավ մասնագետ լինես։
    Ու սա երևի թե էդպես էլ պիտի լինի․ չափազանց խորը թեմաներ են, որ մարդ ամեն մեկի առաջ հանգիստ հանի, սեղանին փռի։

    Ինձ ամենաշատը անհանգստացնում էր, որ իմ՝ ուրիշ մշակույթից լինելը կարող է լուրջ թեմա լինել կլինետների համար, երբ խոսքը ընտաներկան թեմաների մասին է։ Որ իրենց մտավախությունը կլիներ, թե արդյո՞ք ուրիշ մշակույթի մարդը կարող է իրենց հասկանալ և օգնել։
    Բայց սա կարծես խնդիր չի։ Թե գերմանացիների, թե ոչ գերմանացիների մեջ կան մարդիկ, ում համար շատ համախատասխան հոգեբան եմ, և էնպիսի մարդիկ, որոնց ընդհանրապես չեմ համապաստախանում՝ անկախ ազգությունից։
    Ինձ թվում է, ես իմ ծագմանը շատ ավելի մեծ նշանակություն եմ տալիս, քան մարդիկ։ Շատերին միայն կարևոր է, որ մեր "vibe"-ը իրար հետ համընկնի, եթե կարելի է էդպես ասել։ Կամ էլ ասենք որ ես մամա լինեմ․ էդքան սովորելս՝ հեչ, Սոնյան՝ մեջ

    Մտածում եմ, թե ընդհանրապես ինչքան բան եմ իմ աշխատանքում ուսման/սովորածի հիման վրա անում ու ինչքան բան՝ անձնական փորձի հիման։ Մոտս զույգեր են գալիս, որ անցնում են բաժանման միջով, չգիտեմ՝ կկարողանայի՞ իրենց իսկապես էնպես աջակցել, ինչպես հիմա, եթե ինքս չունենայի էդ փորձը։
    Կամ էն բոլոր հարցերը ծնող-երեխա հարաբերություններում կլինեի՞ն արդյոք էսքան տեսանելի, եթե անձնական փորձս չլիներ։
    Լիքը երեխաներ են գալիս մոտս՝ դեռահասության տարիքի, ու ես երևի էլի կկարողանայի հետները աշխատել, եթե մամա չլինեի, բայց երբեմն երբ խոսում են, էնքա՜ն ծանոթ թեմաներ են տնից։

    Էսքան մտածելուց հետո էն պապայի հարցը մի ձև կարողանում եմ հասկանալ։ Ու գիտեմ՝ քանի հարյուր նոր թերապևտիկ ուսումներ էլ անցնեմ, միևնույն է այցելուներս առաջինը «ինձ» են նայելու։

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.01.2023), Freeman (25.01.2023), John (26.01.2023), Sambitbaba (28.01.2023), Բարեկամ (25.01.2023), մարդ եղած վախտ (25.01.2023), Նաիրուհի (26.01.2023), Ուլուանա (25.01.2023), Վիշապ (25.01.2023)

  12. #10207
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ հաշվետվություն ունեի սարքելու, 7-8 ամիս ա ձգձգում էի: Վերջին անգամ էդ թեմային դեկտեմբերի կեսերին էր անդրադարձանք՝ խոստացա, որ հունվարի վերջ մինչև պատրաստ կլինի: Մինչև էդ ժամկետ չէի նշել, երևի նաև էդ էր պատճառը որ անընդհատ «խիստ հարգելի» պատրվագներ էի գտնում չանելու էդ գործը: Վերջը, նոր պրծա, ուղարկեցի: Վերջնաժամկետից 3 օր առաջ: Հպարտ եմ ինձնով: Մի թեթև էլ որ գնահատվեր արածս՝ երևի շատ ավելին կանեի: Թե չէ 5,5 տարում միակ հավելավճարը բուն գործիս հետ ընդհանրապես կապ չունեցող թեմայով եմ ստացել

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.01.2023), ivy (29.01.2023), _Հրաչ_ (29.01.2023), Աթեիստ (29.01.2023), Վիշապ (29.01.2023)

  14. #10208
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն, մելանխոլիկ զեղումներիս մեջ ինչ–որ բանականության առկայծում է տեղի ունենում ու ինքզինքիս ապուշ հարցեր եմ տալիս այս կյանքի իմաստների մասին ու հայտնաբերում, որ պատասխաններ չունեմ ու որ երբեք էլ չեմ ունեցել, դե գոնե ինչ–որ բան ըստ տարածված կենցաղային ու փառասիրական կարծրատիպերի` տուն տեղ, ընտանիք–երեխաներ, աշխտանք–կարիերա, արվեստ–մշակույթ, ֆլան–ֆստան։
    Ինձ մոտ աչքսի ամեն ինչ կամ սպոնտան է ստացվել, կամ չստացվել, կամ էլ ըստ կարճաժամկետ, ոտի–վրա պլանների։

    Կրակին յուղ է ավելացնում նաև այն, որ մեր կազմակերպության համագործակցությամբ մի ինչ–որ առողջապահական կայքից տարին մի երկու անգամ տեստ–հարցումներ է գալիս պարզելու աշխտատողների ֆիզիկական ու հոգեկան վիճակը, տեստային հարցերից մեկը` «ես ունեմ հստակ նպատակներ իմ կյանքում»–ն է, որը բնականաբար ենթադրում է, որ առողջարար է դրական ամուր պատասխանը։ Ես սովորաբար դրական տրամադրության մեջ դրական եմ պատասխանում, սակայն անվսահաբար, բայց արագ անցնում եմ հաջորդ հարցերին, որ քարկապ չընկնեմ։

    ***

    Կյանքը ժամանակ է, իսկ ժամանակը ըստ էյնշտեյնի հարաբերական է` կախված անկապ լռված դիտորդի ու իր կյանքով սրընթաց ապրողի կյանքերի արագությունների հարաբերությունից։
    Այսինքն մեկի համար ժամանակը կարող է ացնել հիանալի, մյուսի համար` ձգված, սև խոռոչի իրադարձությունների հորիզոնում ժամանակատարածության ճողվաքի պես։

    ***

    Հեչ զգացե՞լ եք, որ երբեմն տիեզերքը ձեզ ազդանշաններ է տալիս ընտրություն կատարելու համար։
    Ասենք մի քանի օր առաջ ես մայրուղու վրա նկատեցի, որ անջատված սեղմել եմ գազին շատ ավելի, քան խելամտություն ու կարգն էր թելադրում,
    ու այդ պահին ռադիոյով հնչող մեղեդին ստիպեց, որ նայեմ երգի անվանն ու բառերին, որն ասում էր` «դանդաղեցրու, դանդաղեցրու...»։
    Հասկանալի է, որ ձեր տեսանկյունից սա զուտ պատահականություն է, բայց իմ տեսանկյունից ոչ, որովհետև Այնշտայն-Պոդոլսկի-Ռոզենի պարադոքսի սկզբունքով ձեր ու իմ իրականությունները տարբեր են։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.01.2023), _Հրաչ_ (29.01.2023), Աթեիստ (29.01.2023), Ուլուանա (29.01.2023)

  16. #10209
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա Ռիգայի հասարակական տրանսպորտի mobile app-ն է։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Ու ոչինչ, որ քաղաքի բնակչության կեսից ավելիի մայրենի լեզուն ռուսերենն է։ Սենց տապոռ կառավարությամբ Պուտինին նույնիսկ դենացիֆիկացիա պետք չէ հորինել հարձակվելու համար։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (29.01.2023), Նաիրուհի (30.01.2023)

  18. #10210
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Զահլա էլ չեմ անում երկար գրառում անեմ,երևի դուզն էլ էդա։ Մեկա ստեղ ամեն մեկս գալիս ենք մեր ապուշ կարծիքը առաջ տանելու համար ու ոչ մեկիս տնգլին չի դիմացինի ապուշ կարծիքը։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (03.02.2023), մարդ եղած վախտ (02.02.2023)

  20. #10211
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ինձ թվում է, որ դրախտը ու դժոխքը նույն ժամանակին ու նույն տեղում են։

  21. #10212
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ախպեր, սենց որ վերհիշում եմ անցած գնացած օրերը մի հատ կարևոր պահ կա, որ մտքիցս չի հելնում։ Ոշմ որ նոր էի եկել ակումբ, լիքը աղջիկներ կային, մեկը մեկից սիրուն, ես էլ խելոք երեխա, տենց ընկերական վերաբերմունքով բանով էլի ախպեր ։Դ հենց գնացի բանակ խելք հավաքած հետ եկա, սաղ ցվրվան մեր բախտից։
    Խոսքի փոխանակ էդ վախտ շատ լինեին, որ մտնեիք կուռաժիտ լինեինք, տենց վեհ գաղափարներից գրեինք, յանմ մենք էլ ենք ջոգում էլի ինչա կատարվում աշխարհքում, հետո դե հետները տենց հելնեինք կաֆե-մաֆե, այգի-մայգի, պաչ-պռոշտ, էս յան էն յան։
    Բախտ էլի, չոտկի, չապրած տարիներ այսպես ասած։

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.02.2023), ivy (06.02.2023), StrangeLittleGirl (06.02.2023), Արամ (08.02.2023), մարդ եղած վախտ (06.02.2023)

  23. #10213
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքում ամենից շատ ձանձրույթ է պատճառում կանխատեսելիությունը։ Մինչդեռ պարադոքսալ ձևով մեր բոլոր ծրագրերն ու գործողություններն ուղղված են հենց կանխատեսելիություն ապահովելու ուղղությամբ։ Երևի որովհետև վախը անիմանալիից՝ հաղթում է ձանձրույթին։ Նորից էդ վախը։
    Իրական ազատությունը վախի բացակայությունն է։ Նշանակում է՝ կյանքը լիարժեք ապրելու համար նախ պետք է դառնալ ազատ։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (09.02.2023)

  25. #10214
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դանիական ակադեմիան ահագին բազմազան էր։ Թեև հիմնականում դանիացիներ, փոքրամասնություն սպիտակ արտասահմանցիներ, ես էլ մեջների բացառությունը, ամեն դեպքում ինչ տիպի մարդու ասես կհանդիպեիր. ամենաբազմազան սեռական կողմնորոշմամբ ու գենդերային ինքնությամբ, child-free կանանց, հիսունն անց տարիքում երեխա որդեգրածների, ամուսնալուծվածների, դեպրեսիա, տագնապ ու այլ հոգեկան խնդիրներ ունեցողների, զուգահեռ արվեստով զբաղվողների (գրողներ, երաժիշտներ և այլն)։ Ու էս բազմազանության մեջ ես ինձ «տանն» էի զգում։ Չնայած համալսարանների ինստիտուցիոնալ ռասիզմին, իմ աշխատանքային առօրյան հետաքրքիր էր անցնում, ես ինձ իմ կոլեգաներից տարբեր չէի զգում (բացառությամբ թերևս էն ժամանակների, երբ տղամարդկանցով լի թիմերում էի, ու միակ տարբերությունը գենդերային էր). նույն հետաքրքրություններն ունեինք, նույն խառնվածքը։ Լիքը հետաքրքիր թեմաների շուրջ էինք զրուցում, բանավիճում, մեկ-մեկ իրարից նեղանում, բարիշում։ Ու թվում էր՝ Դանիան էդ էր որ կար, դանիացիներն էդ էին որ կան։

    Բայց իրական Դանիան իր «նորմալ» մարդկանցով տեսա, երբ ակադեմիան թողեցի ու մեծ ընկերությունում գործի անցա։ Այստեղ հանկարծ ինձ շատ ավելի օտար զգացի, որովհետև ամեն ինչով էի մեր թիմից տարբերվում. էստեղ գրեթե բոլորը ծնվել-մեծացել են որևէ փոքր քաղաքում կամ գյուղում. Կոպենհագենից կամ Օրհուսից մարդ չկա։ Ավարտել են Դանիայի տեխնիկական համալսարանը, իսկ հատուկենտ «բազմազանները»՝ Կոպենհագենի կամ այլ դանիական համալսարան։ Ուսումնառության տարիներին քաղաքում են ապրել։ Իսկ ավարտելուց որոշ ժամանակ անց տեղափոխվել արվարձաններ։ Ամուսնացել են իրենց առաջին կամ երկրորդ ընկեր-ընկերուհու հետ։ Ունեցել երեխաներ։ Աշխատանքի գալիս են մեքենայով։ Ձմռանը գնում են Նորվեգիայում դահուկ քշելու, ամռանը հանգստանում են Իսպանիայի ծովափերում։ Դանիայից դուրս աշխարհին ծանոթ են միայն տարբեր տուրիստական ճամփորդություններով, իսկ առավել համարձակները նաև եվրոպական որևէ համալսարանում մի կիսամյակ Էրազմուս են արել։ Էս առումով իմ շվեդ կոլեգան ամենաբազմազանն է, որ էս բոլորը ոչ թե Դանիայում, այլ Շվեդիայում է արել, դեռ հետն էլ ամուսնացել է ուկրաինացու հետ։ Ու ամեն օր աշխատանքի գալիս է ոչ թե Կոպենհագենի որևէ արվարձանից, այլ Շվեդիայի Մալմո քաղաքից։ Մի այլ «բազմազան» կոլեգա, որի ծնողներից մեկը դանիացի չէր, խիստ զարմացավ, երբ իմացավ, որ միայն Կոպենհագենում յոթ տարբեր բնակարաններում եմ ապրել. ինքն ամբողջ կյանքում մեկ ծնողների հետ է ապրել, մեկ ներկայիս բնակարանում, որտեղ տեղափոխվել է սովորելու համար։

    էստեղ չկան ամուսնալուծություններ, դեպրեսիաներ ու տագնապներ, զանազան սիրային արկածներ, զուգահեռ կարիերաներ։ Կա միայն դանիական խաղաղ, նորմալ կյանք ընտանիքների հետ ու լավ վարձատրվող աշխատանք։ Էդ առումով ես լրիվ այլմոլորակային էի իրենց համար. հերիք չի դանիացի չեմ, դեռ մի բան էլ մայրաքաղաքներում ծնված-մեծացած-ապրող մեկն եմ, ոչ միայն մեքենա չունեմ, այլև վարորդական իրավունք, կրթությունս էլ խառը համալսարաններից է։ Բայց դա խնդիր էր ոչ թե իրենց, այլ ինձ համար. թեև իմ՝ թվացյալ բազմազանությանը սովոր մեկիս, հայտնաբերեցի, որ սովոր չեմ «նորմալ» մարդկանց հետ շփվելուն։ Իսկ այս «նորմալ» մարդկանց բնավորությունները, թեև իրենց կենսագրություններին խիստ միակերպությանը, շատ ավելի բազմազան են, քան ակադեմիական իմ գործընկերներինը լինեին դանիացի, թե արտասահմանցի։

    Էդպես առաջին ամիսներին մի կոլեգայի հետ լիքը խնդիրներ ունեի։ Իհարկե, դիմեցի շեֆիս, ինքը վայրկենական լուծում տվեց։ Բայց ինձ համար սարսափելի էր ամեն օր սերտ աշխատելը մեկի հետ, որ էդ աստիճանի տրամագծորեն տարբեր էր ինձնից. ինքը control freak, ես՝ վստահող, որ դիմացինը կանի էն, ինչ իրենից է կախված, ինքը՝ փող աշխատելու համար կրթություն ստացած, ես՝ էս գործի մեջ, որովհետև ուղղակի սիրում եմ ստատիստիկա ու տվյալագիտություն, ինքը՝ մեր թիմի ու ընկերության մեր հատվածի գնալով աճող մայրիշխանությունից դժգոհ, իսկ ես՝ վերջապես ճիշտ տեղում եմ, ինքը «սուպերմարկետային», իսկ ես՝ «լուրջ» գրականության ընթերցող։

    Մի անգամ էս նույն կոլեգաս զարմանքով պատմեց, որ Կոպենհագենի օդանավակայանում տեսել է մեկին սաղմոն գնելիս։ Իր համար անհասկանալի էր, թե ինչու պիտի մարդ օդանավակայանից սաղմոն գնի. ու՞ր է տանելու, ինչի՞ համար, ուրիշ տեղ չկա՞ սաղմոն, սաղմոնն էդքան կարևո՞ր է, որ հենց օդանավակայանից գնես։ Հիշեցի մորս, երբ ամեն անգամ հարցնում եմ՝ ինչ բերեմ հետս, աչքերը պսպղացնելով ասում է. «կարմիր ձուկ»։ Կոլեգայիս ասացի, որ այդ մարդը կարող էի հանգիստ ես լինեի, որ Հայաստան գնալիս միշտ հետս սաղմոն եմ տանում։ Տանում եմ, որովհետև Հայաստանում չկա։ Օդանավակայանից, որ հնարավորինս կարճ ճամփա գնա։ Բացի դրանից, հենց էդ խանութը սառեցնող տոպրակներ ունի, որ միանգամից ձեռք եմ բերում սաղմոնի հետ։ Վստահ եմ՝ այդ օրը կոլեգայիս նեղ աշխարհը մի քիչ ավելի լայնացավ։


    Բայց էս բոլոր տարբերություններով հանդերձ երկուսս էլ ապրում ենք Կոպենհագենի նույն թաղամասում ու հեծանիվով ենք աշխատանքի գնում-գալիս։ Իսկ ժամանակի ընթացքում (էստեղ նաև վստահ եմ, որ շեֆիս աննկատ միջամտությունը մեծ դեր ունի) էս կոլեգայիս հետ սկսեցի լեզու գտնել, նույնիսկ սիրել նրան։ Հետո մի անգամ պատահաբար հանդիպեցի նրան իմ սիրելի սրճարանում, որ պարզվեց իր սիրելի սրճարանն էլ է։ Հետո պարզվեց, որ իր «սուպերմարկետային» ու իմ «լուրջ» գրականությունը լիքը հատման կետեր ունեն։ Իր control freak-ությամբ ու իմ վստահելիությամբ սկսեցինք իրար փոխլրացնել ու ահագին լավ թիմային աշխատանք անել։ Ինքը սկսեց ինձնից սովորել ավելի քաղաքավարի լինել, ես իրենից՝ ավելի կտրուկ։ Իմ նեղ աշխարհն էլ մի քիչ ավելի լայնացավ։

    Ընդհանրապես, էս մի տարում էս ընկերությունում աշխատելով սովորել եմ ավելի շատ, քան երբևէ դիմացինին չդատել, չքննադատել, չծաղրել, որ «նորմալ» մարդկանցից էլ լիքը սովորելու բան կա։ Ինչ խոսք, այդ միջավայրում լինելով ինքդ էլ ես սկսում կամաց-կամաց «նորմալանալ», ու ես ինձ հայտնաբերում եմ իմ հեկտիկ սոցիալական կյանքը գնալով կրճատելիս ու գնալով ավելի շատ «նորմալ» դանիացու ապրելակերպի անցնելիս։ Ու դա կարծես ավելի լավ է, ավելի շատ էներգիա է տալիս։ Ակադեմիայի կոլեգաներիս կարոտում եմ մեկ-մեկ, բայց ամեն անգամ հանդիպելիս էլ ուզում եմ ասել, թե որքան լավ է ակադեմիայից դուրս։

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.02.2023), Ruby Rue (13.02.2023), Աթեիստ (12.02.2023), մարդ եղած վախտ (11.02.2023), Նաիրուհի (11.02.2023), Ուլուանա (11.02.2023), Վիշապ (11.02.2023)

  27. #10215
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիգայում ծորակից եկող ջուրը զզվելի ջուր է, համենայն դեպս քաղաքի կենտրոնում։ Ես մի տեսակ սովորել եմ, ամենաէժանագին ֆիլտրով ֆիլտրում եմ ու խմում։ Ամեն դեպքում, գիտենալով որ ոչ բոլորն են դա խմում, նոր տարուն լիքը մարդ էի հավաքել տանս, զգուշացրեցի որ եթե այդպիսի ջուր չեք խմում, հետներդ բերեք։ Ինչպես մնացած ամեն ինչը, ջուրը այնքան շատ էին հաշվարկել, որ մի տասը լիտր մնաց արդյունքում։ Դե հո չեմ թափելու, կխմեմ։ Սկզբում ահավոր անհամ թվաց։ Հետո մանրից սովորեցի։ Իսկ երբ վերջացավ, ու վերադարձա իմ՝ ծորակից ֆիլտրված ջրին, այն ինձ սարսափելի թվաց։ Հիմա դիլեմմայի մեջ եմ, թե որն է ճիշտը։ Գինն ու լոգիստիկան խնդիր չէ, եթե մաքուրն է ճիշտը, կկազմակերպեմ։ Այդուհանդերձ, խիստ կասկածներ ունեմ։ Գուցե այդ զզվելի ջրի մեջ ինչ-որ կարևոր բաներ կան, թեկուզ վնասակար, բայց իմունիտետը զգոն պահող։

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (14.02.2023), մարդ եղած վախտ (14.02.2023)

Էջ 681 684-ից ԱռաջինԱռաջին ... 181581631671677678679680681682683684 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •