User Tag List

Էջ 672 684-ից ԱռաջինԱռաջին ... 172572622662668669670671672673674675676682 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,066 համարից մինչև 10,080 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10066
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հավատում, որ իմ սիրելի Այբը նորից վերադարձել է Ակումբ❤️
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (25.07.2020), Այբ (24.07.2020)

  3. #10067
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոլանդիայից տեղափոխվելուց հետներս մեր հին հեծանիվներն էլ էինք բերել:
    Հետո նորը գնեցինք ու էդ հները էս արդեն մեկ տասնամյակից ավել ա տենց հայաթում գցած մնում են:

    Հա պիտի տանեի թափելու, հա ձեռքս չէր գնում:
    Հայերից մեկը կար՝ մետաղի ջարդոն էր հավաքում, տանում հանձնում:
    Ասեցի՝ արի տար, ասեց՝ օքեյ, բայց հետո իր քամեոնը փչացավ ու տենց էլի մնացին..

    Վերջը էսօր ասի սպասի հայտարարություն գցեմ՝ պրծնենք..
    Նկարեցի ու տեղադրեցի, թե եկեք ձրի տարեք:

    Հայտարարությունը գցելու պահից սկսած միանգամից սկսեցին ռմբակոծել՝ բառիս բուն իմաստով.. (քիչ առաջ 98-րդն էր գրել)
    Արդեն տեղը-տեղին հասցրել էի փոշմանել, որ ձրի եմ գցել, երբ մեկը գրում ա, թե բա հո չե՞ս գժվել՝ ձրի Sparta ես բաժանում, քել ինձ տուր էլի..
    - Ախպեր չէ, պայմանը պայման ա՝ արդեն առաջին գրողին եմ խոսք տվել..
    - €25 կտամ, լավ էլի գամ տանեմ..
    - Չէ, յան տուր..

    Բայց, որ խորանում ես, մի ամբողջ էպոխա են էդ հեծանիվները հետներս անցել:
    Մի տեսակ սենտիմենտալ կապ կա, որ հիմնականում դրա պատճառով էս ամբողջ ժամանակ չէի տանում կոնտեյներ-կայան՝ թափելու:


    Ընդ որում՝ պահեստը դասավորելուց առավոտը մի հին ու ծանր բացովի սեղան էլ ընկավ աչքովս: Իր ծանրաքաշ աթոռներն էլ՝ կողքից անպակաս:
    Մի քանի տարի առաջ տանը մեծ միջոցառում պիտի լիներ ու ահագին շատ աթոռներ էին պետք:
    Մի հայտարարություն հանդիպեց, որ էդ սեղանն ու աթոռները ձրի տալիս էր:
    Գրեցի՝ սեղանը պետք չի, բայց աթոռները գամ տանեմ, թե բա՝ չէ, մենակ իրար հետ եմ տալիս..
    Օքեյ լավ..
    Մի շքեղ առանձնատան հասա տված հասցեով ու դռներն էլ մի պատկառելի արտաքինով ու նրբաճաշակ հագնված ծերունի բացեց:
    Սեղանն ու աթոռներն օգնեց տեղավորել մեքենայումս ու հուզված պատմեց, որ դա իր ու կնոջ առաջին համատեղ ձեռքբերումն էր մի 40-50տ առաջ, երբ դեռ ուսանողական հանրակացարանում էին բնակվում:
    Վերջում էլ ձեռքս սեղմեց ու թե՝ լավ կնայես մեր կահույքը...

    «Լավ կնայես մեր կահույքը».. բըլին..
    Էսքան տարի անցավ ու, բացի էն մի անգամից, էլ երբևէ պետք չեկան դրանք:
    Հավայի տեղ են զբաղեցնում:
    Բայց դե էդ մարդու պատմությունն էնքան էր ազդել վրես, որ վայթե էդ էլ մի 10 տարի անց օնլայն գցեմ, որ հիմա էլ մեկ ուրիշը գա, տանի պահի )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.07.2020), erexa (29.03.2021), John (26.07.2020), Skeptic (25.07.2020), Varzor (25.07.2020), Աթեիստ (25.07.2020), Արշակ (26.07.2020), Նաիրուհի (26.07.2020), Ուլուանա (26.07.2020)

  5. #10068
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զանգեց, թե իջիր ներքև, նկուղում ահագին բաներ եմ գտել քեզնից մնացած, բերել եմ։
    Մի մեծոտ տոպրակ էր՝ հիմնականում հնացած, անպետք իրերով, բայց դե ուրախացա, որ մտքով անցել էր վերադարձնել։

    Հին առարկաները հաճախ ահագին ուժեղ էներգետիկա ունեն, ու եթե նույնիսկ պատահաբար ես հայտնաբերել և գիտես, որ էլ կարիքը չունես, միևնույն է դժվար է բաժանվել դրանցից։ Ոչ էն է՝ պահես, ոչ էն է՝ դեն նետես։
    Նույնն էլ էս տոպրակն էր։ Ես սովորաբար «արագ թափող եմ», բայց սրա վրա լռվեցի, մնացի։

    Անկյուններից մեկում էլ մի առարկա գտա, որը կարծում էի՝ վաղուց կորցրել եմ, բայց փաստորեն ամեն անգամ հետս տնից տուն էի տեղափոխել ու թողել նկուղում՝ ինչ-որ արկղերի մեջ։ Մոտ 17-18 տարվա նվեր էր՝ հայաստանյան տարիներից մնացած։ Հետս Գերմանիա էի բերել ու դրանից հետո երբևէ չէի օգտագործել, թեև լրիվ կիրառելի առարկա էր։
    Հիմա նայում եմ վրան ու մտածում՝ ինչ անեմ։
    Տանեմ նկո՞ւղ, որ մի քսան տարի հետո նորից հայտնաբերեմ ու նորից կանգնեմ էս հարցի առա՞ջ։
    Թե՞ մի քիչ դրամա մտցնեմ կյանքումս, դնեմ միջի պարունակությունը վերանայեմ, աչքերս թացացնեմ, հետո գնամ գետի մոտ, հնությունը հանձնեմ ալիքներին (բոլիվուդ սթայլ)։
    Կամ էլ կարելի է փորձել հասկանալ, թե դեռ ինչի է ունակ էս առարկան ու մի քիչ բանեցնել, որ իր կյանքն էսպես անիմաստ չանցնի՝ նկուղներում ժանգոտելով ու դրամաներին զոհ գնացած։
    Էսպիսի բարդ որոշումներ՝ կիրակի օրով։

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.07.2020), John (26.07.2020), Sambitbaba (28.07.2020), Արշակ (26.07.2020), Նաիրուհի (26.07.2020), Ուլուանա (26.07.2020)

  7. #10069
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հանկարծ մտածեք, որ դուք հիմար եք, հիշեք ինձ, ով լինելով Բժշկական համալսարանի մոտ, մի ոտ Հերացի ճամփան մտածում է գնալ տրանսպորտով ու նստում է տռոլիկ, որը իջնում է Չարենց ու նոր բարձրանում է Հերացի((

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.07.2020), Աթեիստ (26.07.2020), Արշակ (26.07.2020)

  9. #10070
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ խոսում ես կանանց իրավունքների մասին, շատերը քամահրանքով, քմծիծաղով ու հեգնանքով են նույնիսկ վերաբերվում` թե բա ի՞նչ խնդալու բան եք ասում։
    Ու շատ դեպքերում, ցավոք, նման կերպ արտահայտվում են կանայք։ Այն կանայք, որոնց իրավունքները գուցե ամենաշատ են ոտնահարվում, այն կանայք, ովքեր սովոր են ու օքեյ է իրենց համար միշտ իրենց անվան փոխարեն "աղջի" լսելը, օքեյ է ծեծը, օքեյ է դավաճանվելը։ Իրենց համար սաղ օքեյ է, որովհետև իրենք "հայ կին" են ու դրանով ամեն ինչ ասված է։ Ի վերջո, իրենք այդպես էլ դաստիարակվել են, մեծացել` ցածր ինքնագնահատականով ու ենթարկվելու մեսիջով։ Ու իրենք հնազանդ են, այո', գուցե չափից շատ։ Բայց մեկ է` ըմբոստանալու, ավելի ճիշտ, հնազանդվելու դիմաց իրենք բնազդաբար հատուկ մղումներով ուզում են իրենց հնազանդության "վարձը" ստանալ։ Ու այդ վարձը` չարությունն ու բամբասանքն է շրջապատող աշխարհի ու մարդկանց նկատմամբ (դրանով կարծես իրենք են փորձում շրջապատը իրենց "հնազանդեցնել"): Ու պատահական չէ, որ նման կանայք սարսափում են, որ իրենց տղաները պետք է մի օր ամուսնանան."Վայ, հիմիկվա աղջիկները" ու ինչքան ատելություն կա, դրանով արտահայտում են։ Իսկ հետո, բնականաբար, տղա թոռ են ուզելու, որ բավարարեն իրենց թերի էգոն` ցածր ինքնագնահատականի ու "կնգա սորտը կտրվի" տատական ստացած ժառանգության հիմքի վրա աճած։
    Ու դե արի իրենց բացատրի, որ չարությունը սեփական սեռի նկատմամբ` դա հայ ավանդական կնոջ տիպարը պահելու հետ ոչ մի կապ չունի, դրանով զուտ սեփական "ես"-ի մերժումն է արտահայտվում, որը միայն չարություն է ծնում։
    Հետևաբար` կանանց իրավունքների մասին խոսելիս, շատ կարևոր է հենց կանանց դիրքորոշումը։ Ի վերջո, ընկալումը, որ սիրուց չեն ծեծում, սիրուց չեն դավաճանում... ու ընդհանրապես, ո՞նց կարող եք ձեր նման կյանքի մեջ "սեր" բառը խցկել։

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (29.03.2021), Sambitbaba (28.07.2020), Varzor (29.07.2020), Աթեիստ (28.07.2020), Արշակ (29.07.2020)

  11. #10071
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Ֆրենդներիս մեջ մի անկապ տղա կա, կես ժամը մեկ մի էշ ստատուս գրում ա, ալյա՝ «սերիալ էի նայում ինտերնետս գնաց», «տապչկիս թայը տեսնող եղել ա՞»: Ես էլ որպես մազոխիզմի պիոներ՝ չեմ ջնջում իրան: Ասեմ ավելին, բոլոր ստատուսները կարդում եմ, հլը մի բան էլ կարող ա մտնեմ տենամ հո մի բան բաց չեմ թողել: Ուղղակի հետաքրքիր ա, թե մարդու էշությունը մինչև ուր կարա հասնի: Մի օր էլ գրեց թե բա ֆեյսը ժամանակս տանում ա, ջնջվում եմ: Ուրախացած շունչ քաշեցի, թե պրծա, էլ չեմ կարդա: Էն էլ ոչ էլ գնաց: Հիմա ինձ խաբված եմ ու քցված եմ զգում:
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 29.07.2020, 13:11:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.07.2020), erexa (29.03.2021), Freeman (29.07.2020), Jarre (28.08.2020), John (29.07.2020), Meme (01.08.2020), Varzor (29.07.2020), Աթեիստ (03.08.2020), Գաղթական (29.07.2020), Հայկօ (29.07.2020), Նաիրուհի (29.07.2020)

  13. #10072
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ հուսահատության ամենահատակում երազանքի աշխատանք ունենալու հնարավորություն էր, բայց ստեղծագործական աշխատանք ա, իսկ ես էս պահին ի վիճակի չեմ ստեղծագործել, կես ժամից փորձնական հանձնարարության դեդլայնն ա, երեք դիալոգից ու երկու կոմիքսից մի դիալոգ եմ ընդամենը գրել։ Ու գիտեմ, չեմ կարողանալու շարունակել, ամբողջ օրը գլխացավից մեռնում եմ, գիտեմ, որ ամեն անգամ շանսերը բաց թողելով ոչ մի բանի կյանքում չեմ հասնի, բայց շարունակում եմ համառորեն բաց թողել ու չգիտեմ, էլ ընդհանրապես չգիտեմ կյանքից ինչ եմ ուզում․․․

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.07.2020), Cassiopeia (30.07.2020)

  15. #10073
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Ոտքով գործի իջնելուց մեկ - մեկ նաուշնիկներով եմ իջնում, քանի որ երաժշտություն կա, որ չեմ համբերում հասնեմ օֆիս, նոր լսեմ: Բայց քանի որ յութուբով եմ լսում, հեռախոսը լոք անել չի լինում, ու տենց բաց դնում եմ գրպանս: Արևի տակ քայլելուց սենսորը տաքանում ա ու երգերը փոխվում են: Սկզբից նյարդայինանում էի, հանում նորից էի դնում, բայց հետո որոշեցի հետևել պատահականությանը ու լսել էն, ինչ փոխում ա ինքն իրան: Ասեմ՝ վատ չի: Լավ էլ փլեյլիսթ ա կազմում իմ համար: Ճիշտ ա, մեկ - մեկ էն մսոտ մասերին փոխելու համար ուզում եմ պատահականության քիթ բերանը ջարդեմ, բայց հիմնականում տենց ավելի հարմար ա, քան աննդհատ հեռախոսը հանել դնելը:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.08.2020), Անվերնագիր (03.08.2020), Հայկօ (03.08.2020), Նաիրուհի (03.08.2020), Ուլուանա (04.08.2020)

  17. #10074
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերուհիս դժգոհում է իր տնօրենից, ես էլ դասեր եմ տալիս` թե բա տնօրեն մարդ է, մի հատ էլ խոսա, լսի դու էլ, տնօրեն է ի վերջո, հասկանու՞մ ես, նորմալ է, որ խոսում է, թող խոսա... բանի տեղ մի դիր։Ճ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.08.2020), Արէա (03.08.2020)

  19. #10075
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծխարանում հույն Դեսպինան մենակ էր նստած, երբ եկա.
    - Բա իմացա՞ր ինչ ա եղել, - աչքերը փայլում էին
    - ??
    - Մեր Հագիա Սոֆիան մզկիթ դարձնելուց ընդամենը 1 շաբաթ անց դրանց նշանակած գլխավոր մոլլային սրտի կաթված խփեց՝ մահացավ..
    ..Ծիծաղս չկարողացա զսպել...
    - Գիտեի, որ հույնից բացի մեկ էլ հայը սրա խորհուրդը կհասկանա.. Լսի էս ֆլամանացիներին դաժը ծամում դնում եմ բերանները, մեկ է՝ նենց են նայում վրաս, կարծես պինգվինին առաջին անգամ եղունգկտրիչ ցույց տալուց լինեն...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (08.08.2020), Աթեիստ (06.08.2020), Բարեկամ (07.08.2020), Դեղին մուկիկ (12.08.2020), Հայկօ (06.08.2020), Նաիրուհի (08.08.2020), Ներսես_AM (10.08.2020)

  21. #10076
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    1. Փոքր ժամանակ, երբ առավոտները քունս դեռ տանում էր, երազում էի՝ մահճակալս անիվներ ունենա ու ինձ տանի դպրոց, մինչև ես ճանապարհին կշարունակեմ քնել: Էդ երազանքս դեռ ուժի մեջ ա, ուղղակի հիմա գործի պիտի տանի:

    2. Մոտավորապես մի շաբաթ առանց ֆեյսի: Կյանքիս որակը էապես լավացել ա: Մենակ հիմա զգացի թե ինչ անիմաստ բեռ էր ուսերիս էդքան անիմաստ նյուզ ֆիդ կարդալը: Էս ընթացքում մենակ մի անգամ, պետքի համար երկու րոպեով նորից մտա, նյուզ ֆիդը աչքովս ընկավ, սիրտս խառնեց, արագ դուրս եկա: Բոլորին խորհուրդ եմ տալիս:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.08.2020), Jarre (28.08.2020), Meme (02.09.2020), Varzor (10.08.2020), Բարեկամ (11.08.2020), Ուլուանա (10.08.2020)

  23. #10077
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուկաշենկոյի ու Պուտինի վրա անկեղծ զարմանում եմ, չեմ հասկանու՞մ, դուք փոփոխություն հեչ չեք ուզում. նոր կոլեկտիվ, նոր էջ ...
    Վերջին խմբագրող՝ Այբ: 11.08.2020, 14:24:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.08.2020), Աթեիստ (11.08.2020)

  25. #10078
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արեգը «Չիկարելիի արկածներն» է կարդում: Դե, էդ գիրքը մեր մանկության գրքերից է` 80-ականների վերջերին հրատարակված, ես էլ հավեսով կարդացել եմ ժամանակին, ինչպես իմ սերնդակիցներից շատերը: Բայց էն, ինչ Արեգը հիմա կարդում է, նոր հրատարակություն է` 2015 թ.-ի` լրիվ այլ տպագրական ֆորմատով ու նկարազարդմամբ: Հայերեն գրքերն Արեգին սովորաբար բարձրաձայն կարդալ եմ տալիս, որ համ վարժ կարդալու մեջ հմտանա, համ էլ անծանոթ բառերը, անհասկանալի մտքերը պարզաբանենք: էն օրը կարդում էր մի գլուխ, որում Չիկարելիի քույրը Չիկարելիին զգուշացնում է թատրոն գնալուց առաջ, որ էնտեղ իրեն կարգին պահի. «Ներկայացման ժամանակ չխոսես, կոնֆետ չուտես, աջ ու ձախ չնայես, ձեռքի հեռախոսը կանջատես...»: Ինձ թվաց` ե՛ս եմ ինչ-որ բան սխալ լսել. ախր էն թվերին ի՞նչ ձեռքի հեռախոս: Մի հատ էլ ինքս կարդացի, որ համոզվեմ, բայց պարզվեց` չէ. հենց էդպես էլ գրված է: Գիրքը, փաստորեն, update են արել մեր ժամանակների երեխաների համար: Մի խոսքով` մեր մանկության Չիկարելին այլևս առաջվանը չի. նա զարգացել է ու սկսել է բջջայինով ֆռֆռալ : Տեսնես` ուրիշ ի՞նչ update-ներ են մեզ սպասում հետագա գլուխներում: Հետաքրքրությամբ սպասում եմ :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.08.2020), erexa (29.03.2021), ivy (12.08.2020), Jarre (28.08.2020), Meme (02.09.2020), unknown (17.08.2020), Varzor (14.08.2020), Աթեիստ (14.08.2020), Այբ (13.08.2020), Բարեկամ (13.08.2020), Գաղթական (13.08.2020), Դեղին մուկիկ (12.08.2020), Նիկեա (14.08.2020)

  27. #10079
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ մի ընկերության մասին պատմել, որը սկսվել է մի քանի տարի առաջ ու գնալով ավելի է ամրանում։
    Նոր Սոնյայի սենյակն էի կարգի բերում՝ մինչև իր վերադարձը (կատուները մեր բացակայության ընթացքում հասցրել էին էնտեղ մի կարգին փարթի անել), ու մի թուղթ գտա, որի վրա երկու ձեռագրով գրառումներ էին արված՝ «Բենսոն»-ի մասին։ հասկացա, որ Բենսոն-ը անունների վանկերից է կազմված՝ Բենի ու Սոնյա։ Ժպտացրեց։

    Բենին ու Սոնյան ճանաչում են իրար մանկապարտեզից ու արդեն մի քանի տարի է՝ մտերիմ ընկերներ են։
    Հանդիպում են ամեն օր (նույն դասարաններում չեն), իսկ շաբաթավարտները գրեթե ամբողջովին միասին են անցկացնում։ Միասին գնում են գրադարան, հեծանիվ քշելու, լողալու, զբոսնելու, պաղպաղակ ուտելու։ Առաջ սովորաբար մեծերից մեկն էլ հետներն էր լինում, բայց արդեն մի քանի ամիս է՝ սկսել են առանց մեզ էլ կազմակերպել իրենց հանդիպումները տան մոտակայքում։ Հանդիպումների ընթացքում մեզնից մեկի տուն էլ են գալիս, երբ սովածանում են կամ հոգնում դրսից․ իրենց տրամադրության տակ երեք տներ են, չորրորդը՝ Բենիի պապայինը, հեռու է։ Բենիի պապան գերմանացի է, որը վաղուց արդեն Նահագներում է ապրում, իսկ մաման մեկ քառորդով հայ է, մեկ քառորդով՝ հրեա, կիսով չափ էլ՝ ռուս։
    Սոնյան փորձում է Բենիից ռուսերեն սովորել, Բենին Սոնյայից՝ հայերեն։

    Բենիի ու Սոնյայի մասին չորսով ենք հոգ տանում՝ ես, ընկերս, Սոնյայի պապան ու Բենիի մաման։ Եթե որևէ մեկին ինչ-որ տեղ ենք ուզում տանել, սովորաբար մյուսին էլ ենք հետներս վերցնում՝ լինի դա լճերում լողալ, հեծանվարշավ, կինո-թատրոն, թե ուրիշ մի բան։
    Բայց իրենց ոչ մի հատուկ իրադարձություն պետք չի՝ միասին լավ ժամանակ անցկացնելու համար։ Իրենք միշտ մի զբաղմունք գտնում են, որ ոչինչ էլ չլինի, ուղղակի ժամերով խոսում են կամ իրար հետ ինչ-որ բաներ գրում-կարդում։
    Երբ Սոնյայի հետ օգոստոսի առաջին կեսին արձակուրդի էի, ամեն օր զանգում էին իրար, պատմում իրենց օրերի մասին։ Հետո միասին գնացին ամառային ճամբար․ Բենիի մաման տարավ իրենց էնտեղ, Սոնյայի պապան հետ է բերելու։ Սպասում եմ վերադարձին, որ պատմի, թե ոնց է անցել։

    Հետաքրքիր է, թե դեռ ինչքան կտևի իրենց ընկերությունը, արդյո՞ք կշարունակվի նաև դեռահասության ժամանակ ու դրանից հետո, թե կավարտվի մանկության դռների մոտ։
    Բենին սեպտեմբերից գիմնազիա է գնալու, իսկ Սոնյան դեռ մի տարի էլ ունի՝ մինչև տարրական դպրոցի ավարտը։ Տեսնես դա կազդի՞ իրենց ընկերության վրա։
    Ինչ էլ լինի, ուրախանում եմ Սոնյայի համար, որ փոքր տարիքից էդքան մտերիմ ու ամուր ընկերություն է ստեղծել և հավատարմորեն պահպանում է արդեն մի քանի տարի է։

  28. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2020), Cassiopeia (23.08.2020), Chilly (26.08.2020), erexa (29.03.2021), Jarre (28.08.2020), Sambitbaba (22.08.2020), Աթեիստ (23.08.2020), Արշակ (23.08.2020), Բարեկամ (22.08.2020), Գաղթական (22.08.2020), Հայկօ (03.09.2020), Հարդ (25.08.2020), Նաիրուհի (22.08.2020), Նիկեա (22.08.2020), Ուլուանա (22.08.2020), Տրիբուն (22.08.2020)

  29. #10080
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մանկությունը նոր արդուկած ձմեռային գիշերանոցի հոտ ունի, հա․․․ Ու էլի շատ հոտեր, որոնց մասին մի օր հերթով պատմելու եմ։ Իսկ հիշողություններն ինձ մոտ ամենից ամուր են պահպանվում հենց հոտային ֆորմատով։
    Բարեկամի էս գրառման հետ կապված անկապ օրագրային գրառում անեմ։
    Հոտառությունն իրոք շատ ուժեղ ու հաճախ ըստ արժանվույն չգնահատված զգայարան է։ Մարդիկ լիքը ջանքեր են գործադրում արտաքին տեսքի վրա, բայց երբեմն լիովին արհամարում են հոտը։
    Վերջերս սկսել եմ հետաքրքրվել օծանելիքով, առաջ ես էլ էի այդ ոլորտի կողքով անտարբեր անցնում։ Ու քանի որ հոտառությունը շատ ուժեղ զգայարան է, հենց սկզբից ստանդարտները դրեցի շատ բարձր։ Էժանագին օծանելիքին նույնիսկ մոտիկ չեմ գալիս։ Էժանագին ասելով՝ նկատի ունեմ Dior, Chanel, Burberry Բրենդեր, որոնց ես նախկինում էլ մոտիկ չէի գալիս, սակայն հակառակը, թանկության պատճառով։ Բայց օծանելիքի հարցում ոչ մի կոմպրոմիսս։ Նպատակ չունեմ 100 տարբեր ֆլակոն հավաքել, ինչպես ֆանատները։ Թող մի քանի հատ ունենամ, բայց ամենալավերը։ Իմ պլանկան Creed-ն ու Tom Ford-ն է։ Առաջինի մոտ ավելի լավ են ստացվում գարնանա-ամառային բուրմունքները, երկրորդի մոտ՝ աշնանա-ձմեռային։ Ըստ իմ ճաշակի, իհարկե։

Էջ 672 684-ից ԱռաջինԱռաջին ... 172572622662668669670671672673674675676682 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •