- Շուտով նա մեխանիկա է տեսնում նույնիսկ այնպիսի անբիծ ու թանկարժեք երևույթում, ինչպիսին սիրելիի ժպիտն է։
Պ․ Վ․ Ցապֆե, «Վերջին մեսիան»
Սովորաբար մեջբերումներով սկսվող գրառումները շարքայինից տարբերվող բովանդակություն են ենթադրում կամ հավակնում են դրան։ Բայց սա էդ դեպքը չի։ Ի վերջո, ոնց ասել ա մի հանճարեղ մարդ, ինչքան խորն ես փոսդ փոսում, էնքան լռությունը ևս խորանում ա։
Ուղղակի հայելու մեջ ինքս ինձ բաժակով կչխկացնեմ (հայտնի սովետահայ կինոհերոսի պես) ու պաթետիկ, անշուք բառերի փոխարեն համանման երաժշտություն կտեղադրեմ․
Քանի որ թեմայի 15-րդ գրառումն ա, հուսամ շուտափույթ ու բարեհաջող կկորի, ինչպես արցուն․․․, չէ, էս ուրիշ կինոյից էր։ Իմ կինոյի վերջում լուսաբացին տանից արագ փախնում եմ կաղալով։
Էջանիշներ