User Tag List

Էջ 670 686-ից ԱռաջինԱռաջին ... 170570620660666667668669670671672673674680 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,036 համարից մինչև 10,050 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10036
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,623
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, սա լուրջ հետազոտություն է, թե անկապ ջուրծեծոցի։
    https://hbr.org/2018/05/drunk-people...roblem-solving
    Բայց կարող եմ փաստել, որ շատ փայլուն մտքեր ինձ հենց թեթև հարբած ժամանակ են այցելել։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (23.04.2020), Գաղթական (23.04.2020)

  3. #10037
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ…
    Ակումբի Mark Pouler-ը չկա էլ…
    Չգիտեմ… ափսոս էր տղան։

    Հ.գ. հանկարծ հիշեցի, որ ժամանակ կար, երբ ծիծաղում էինք «ակումբը չգիտեմ քանի տարի անց» թեմայում, որ շուտով ցավակցություններ բաժին ա պետք…
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (22.05.2020), erexa (29.03.2021), Freeman (30.04.2020), Jarre (24.05.2020), Quyr Qery (05.05.2020), Sambitbaba (30.04.2020), Smokie (05.05.2021), Varzor (24.04.2020), Ներսես_AM (27.04.2020), Ուլուանա (25.04.2020), Վիշապ (30.04.2020)

  5. #10038
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն էրեկ կնոջս հետ մարզվում էինք մեր գարաժում, ու սենց խրախուսական բարի հայացքով նայում էի իրեն ու մտքովս անցավ, որ Աստված (չգիտեմ էս ծրագրի անունը էլ ինչ դնեմ) բոլորին անխտիր իր ուզածը տալիս է, ուղղակի մարդիկ պիտի ճիշտ պահին տեսնեն ու գնահատեն տրվածը, ու իրենց չկորցնեն, չհաբռգեն, որ բոլորի կյանքում էն ինչ որ տեղի է ունենում, դա բոլոր հնարավոր տարբերակներից լավագույնն է, ֆլան ֆստան․․․
    Ու մեկ էլ կինս թե՝ լսի էն ատամի խոզանակները չէիր առել հա՞, նկատի ուներ, որ էդ օրը առավոտ խանութ էի գնացել, ու իր թիթիզ էլէկտրական ատամի խոզանակներից էր պատվիրել, ու ես էլ վերցրել էի, հետն էլ ահագին առևտուր էի արել, վերջը ընդհանուր կլորիկ հաշիվ վճարեցի, ու տենց քշում էի տուն, մեկ էլ ճամփին աչքովս ընկավ՝ սևամորթ սլացիկ աղջիկ էր, սպորտային թեթև հագնված, սենց մայթի վրա, վրանի դիմաց, մտածեցի բոմժեր էին, ու վրանում էին ապրում, ու սկսեցի ծանրութեթև անել կյանքի կոնտրաստը իմ առևտուրը, սրանց կյանքը․․․
    Հա, ուրեմն էդ պահին, չգիտեմ ինչու շատ պարզ հիշեցի, որ խոզանակները մեքենայից մնացած բաների հետ իջեցրել ու դրել եմ սեղանին ու ջղայնացա, թե բա ոնց չես տեսել, ախր հաստատ իջեցրել եմ, ու վախեցա, թե էս աղջկա մոտ սկլերոզ ա սկսվում ջահել ջահել․․․ տենց մի քիչ տվինք առանք, ու քիչ էր մնում կռիվ անեինք, մեկ էլ հանկարծ կապ տեսա էն մտածացիս ու էս դիպվածի մասին, ու մտքովս անցավ, որ սա հերթական պրովակացիան ա էն ծրագրի մեջ, ինչը որ մենք կյանք ենք կոչում, ու միանգամից սսկվեցի։ Ախր շատ պարզ էի հիշում, որ խոզանակները մեքենայից իջեցրել եմ, բայց հետո մտածեցի, ի՞նչ, եթե դա կեղծ ինֆորմացիա է։ Չեքի մեջ ապրանքը կար, պետք էր հասկանալ թե ուր ա կորել։ Հաջորդ միտքը որ եկավ, դրամարկղի աշխատողները ապրանքը չեն դրել սայլակիս մեջ, ախ ստորներ, գուցե դիտավորյալ․․․ Ստոպ, սա էլ հնարավոր է, որ հաջորդ պրովոկացիան է, բայց ախր ուրիշ ոչ մի վարյանտ չկար, մեծ գարդոնից կտոր էր, ոչ կարող էր ճամփին ընկնել, ոչ սայլակի մեջ կարող էի թողնել։ Բայց ինքս ինձ ստիպեցի ջնջել ուղեղիս մեջ էն միտքը, որ դրամարկցի աշխատողները գողություն են արել, դա անհիմն, չապացուցված ու ամենագլխավորը՝ չար միտք է։ Մի քառասունքանի դոլարանոց զպրտիչ, աշխարհի վերջը չի, մարդիկ վրաններում են ապրում, իսկ ես նյութական մարնրուքների վրա ապուշ մտքեր եմ գեներացնում, ու մեղավորներ եմ ման գալիս, սկսած դրամարկղի աշխատողներից, վերջացրած ծրագրային սիմուլյացիաներով։
    Էսօր առավոտ շուտ տարօրինակ ձայնից վերթռա, նայեմ՝ փողոցը հեղեղվում է, պարզվեց ոռոգման ջրի խողովակը պայթել էր, հետո քանդրտեցի, պարզվեց ծառի արմատներից մեկը խողովակը հողի տակ ճզմել, պայթեցրել է, գնացի որոշ մասեր ու մեկ էլ գայլիկոն առնելու նորոգման նպատակներով, ապրանքները սայլակից դատարկեցի մեքենան, սայլակը հրեցի դեպի սայլակների հավաքատեղի, ու արդեն հեռանում էի ու հանկարծ ամենավերջին պահին նկատեցի, որ գայլիկոնը թողել եմ սայլակի մեջ։ Մտածում եմ՝ սոցիալ մեկուսացման հետևանքներն ե՞ն, ծերանում ե՞մ, թե՞ ծրագիրը ինձ փորձում է ապացուցել, որ ոչ մի ծրագիր էլ չկա․․․
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.05.2020), LisBeth (01.05.2020), Quyr Qery (05.05.2020), Sambitbaba (30.04.2020), Skeptic (03.05.2020), Varzor (01.05.2020), Անվերնագիր (30.04.2020), Արամ (30.04.2020), Բարեկամ (30.04.2020), Նաիրուհի (01.05.2020), Ներսես_AM (01.05.2020), Շինարար (30.04.2020), Ուլուանա (01.05.2020), Տրիբուն (30.04.2020)

  7. #10039
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շունիկիցս հրաժարվեցի:
    Golden retriever 1.4 տարեկան:
    Խիղճս շատ ա տանջում ու իրոք լաց եմ եղել երեկ: Բայց դա արել եմ իր համար: Իր իսկ չտանջվելու համար:
    Ես շատ ոչ ստաբիլ եմ շուն պահելու համար: Ինքը ինձ սովորել էր (ես էլ ՝ իրեն) , բայց ես իրան չէի տալիս էն ակտիվ կյանքն ինչն իր տեսակին պետք ա:
    Ես էնքան մի անբացատրելի սեր եմ տածում golden retriever տեսակի համար, որ իմ համար շան միակ բնորոշումն էդ տեսակով ա կատարվում:

    Ես կարծես ուրիշ շուն չճանաչեմ ու չընդունեմ բացի իրենցից:

    Բայց դրա հետ մեկտեղ իրենք կիլոմետրերով վազելու, թռվռալու, էներգիա ծախսելու կարիք ունեն ու թեև էսքան ժամանակ էգոիստաբար իրեն պահելով իմ սեփական հաճույքի համար ու իրան ընդամենը տալով իր համար բնության կողմից նախատեսված ակտիվ կյանքի ընդամենը մեկ երրորդը ՝ արել եմ հանուն իմ անկեղծ սիրո իր հանդեպ՝ միայն վերջերս հասկանալով, որ ինքը դժբախտ ա ու իսկական ընտանիքի կարիք ունի:

    Ընտանիք, երեխեք…
    շատ մեծ այգի:

    Ես իրան չեմ կարա ապահովեմ էդ ամեն ինչով: Ու էստեղ հարցը ֆինանսը չի հիմնականում:
    Էստեղ հարցն իմ ապրելակերպն ա ու իմ էդ մոդելին չհամապատասխանելը:
    Ես եթե նույնիսկ հնարավորություն ունենայի շատ մեծ պարտեզով տուն ունենալ՝ չէի գնա էդ քայլին, որովհետև դա իմը չի:
    Ըստ այդմ էլ ես չեմ կարող հանգիստ խղճով golden retriever պահել:

    Իրեն օրական զուտ երեք անգամ կես ժամով դուրս հանելը բավարար չի: Ինքը անդադար ուշադրության կարիք ունի: Էմոցիոնալ ձևով կապվում ա քեզ հետ ու քեզ որպես իր աստված ա ընդունում ու քո բացակայությունից տանջվում ա ու լաց լինում:
    Նվեր տվեցի մի գյուղում ապրող ընտանիքի ՝ մեծ տնով , այգով ու երեխեքով:

    Համոզված եմ՝ ավելի երջանիկ կյանք կունենա քան իմ հետ:

    կկարոտեմ քեզ իմ միակ ընկեր…
    էլ չեմ կարա քեզ անընդհատ փաթաթվեմ ու սրտիդ արագ բախումը լսեմ:
    Հավերժ կմնաս իմ սրտում:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (29.03.2021), Freeman (02.05.2020), ivy (02.05.2020), Skeptic (03.05.2020), Աթեիստ (02.05.2020), Արշակ (03.05.2020), Բարեկամ (03.05.2020), Գաղթական (03.05.2020), Հայկօ (02.05.2020), Նաիրուհի (06.05.2020), Ուլուանա (03.05.2020), Վիշապ (03.05.2020)

  9. #10040
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տասհինգ տարի առաջ մի հատ հաստափոր վեպ էի կարդացել՝ Պածյոմկին անունով։ Ամբողջ վեպից մենակ Եկատերինայի մասին պատկերացումներս եմ հիշում։
    Մի անգամ, երբ գիրքը ձեռքին, մեջքը ուղիղ ու քիթը բարձր նստած էր, Տ-ն, ակնոցը հանեց ու աչքերը տրորեց։ Էնքան նման էր Եկատերինային։ Երկար նայում էի․․․
    Ափսոսում եմ, որ հիմա քիչ ենք հանդիպում։ Երեկ ձայնային մեսսիջ ա ուղղարկել, բողոքում ա, որ մարդ չկա։ Քանի որ շփվելու ցանկությամ մեղմ ասած չեմ տառապում, մանավանդ էս վերջերս, իրան գիշերային հաճախորդներ մաղթեցի ու ասեցի՝ բարի գիշեր։
    Մեկ էլ թե բա․
    - Գիշերային չեմ ուզում, թող հիմա գան։
    Ես էլ սարկազմով, թե բա, հեսա կկախարդեմ, սպասի։
    Կես ժամ անց գրում ա․
    - Չգիտեմ ինչ ես արել, երևի էդ ոլորտում լուրջ գիտելիքներ ունես, բայց կես ժամ ա չեն դադարում գալ։
    Ասի պրոֆեսսիոնալ գաղտնիք ա։
    Ասեց թե բա հիմա էլ նենց արա որ գիշերը չգան։ Ասի աչքիս վրա, մենակ թե դրա համար կամ ինձ մի հատ խնձոր ես տալու կամ էլ հոգիդ։
    Խնձորի վրա բարիշեցինք․․․
    SWTS

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.05.2020), Sambitbaba (03.05.2020), Skeptic (03.05.2020), Varzor (04.05.2020), Աթեիստ (03.05.2020), Անվերնագիր (03.05.2020), Արէա (04.05.2020), Յոհաննես (03.05.2020), Նաիրուհի (06.05.2020)

  11. #10041
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, թե մարդիկ ինչքան կարան կապված լինեն անշունչ առարկաների հետ։ Հնարավոր ա՝ մեր նախնիների տոտեմիստական անցյալի արձագանքներն են, հնարավոր ա՝ էլ ավելի հին ծագում ունի էդ երևույթը, քանի որ ինչքանով տեղեկացված եմ, մենակ մարդկանց չի բնորոշ դա։ Ինչևէ, մի ժամ առաջ անկողնում պառկած՝ մի հատ ընտիր սայ-ֆայ դիստոպիա կարդացի-վերջացրի, ու հենց պատրաստվում էի կարևոր մարդու գրել ու խորհուրդ տալ դա, հանկարծ քնով անցա, շուռ եկա, ու մոտ 6 տարի աչքիս լույսից ավելի խնամքով պահած Kindle-ս հայտնվեց էս վիճակում․

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Իրոնիան էն ա, որ կարդացածս վիպակում բավականին փաստարկված քննադատություն կա մեքենաներից կախվածության ու դրանց կապվածության դեմ։

    Թեկուզ էս պահին կարող եմ ավելի թարմ մոդել պատվիրել, բայց նորը չեմ ուզում, ակնհայտ պատճառով։

    Ու գիտեմ, որ իմ իրավիճակը 2 գրառում վերևում նկարագրվածի հետ համեմատելն առնվազն իգնորամուսի պահվածք ա, բայց կարծում եմ` հաշվի առնելով էն ամենը, ինչ ստացել եմ էդ պլաստմասսայե տախտակից, իրավունք ունեմ գոնե մասամբ նմանվող զգացում ունենալ։
    Վերջին խմբագրող՝ Skeptic: 03.05.2020, 15:12:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.05.2020), Անվերնագիր (05.05.2020), Հայկօ (03.05.2020), Յոհաննես (03.05.2020), Ներսես_AM (03.05.2020), Ուլուանա (04.05.2020)

  13. #10042
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ ա որ Դե Նիրոյին Պաչինոյից միշտ մի կլաս բարձր են գնահատում, հետաքրքիր ա:
    Ընդամենը խարիզմայի համա՞ր:
    Պաչինոյի բազմաերանգությունը Դե Նիրոն չունի, ըստ իս: Բայց մեկ ա՝ էլի՜ իրան ավելի բարձր են գնահատում:
    Տարօրինակ ա:
    Դե նիրոն իմ համար բոլոր ֆիլմերում Դե նիրո իսկ Պաչինոն ամեն տեղ Պաչինո չի:

  14. #10043
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց էս երգը լսում եմ, մեջս սաղ խառնվում է իրար, ինչ-որ անասելի հաճելի, բայց համ էլ դառնահամ հիշողություններ են գալիս: Անկախ ինձանից սկսում եմ մտածել ինչ կփոխեի կյանքումս, եթե կարողանայի հետ տալ ժամանակը, մյուս կողմից սկսում եմ երազել հաջորդ կյանքի մասին: Սենց լիքը բան եմ մտածում, ափսոսում, տխրում, բայց համ էլ նենց լուսավոր ա ամեն ինչ էդ սաղ ընթացքում թվում ինձ:

    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.05.2020), Varzor (08.05.2020), Նիկեա (08.05.2020), Վիշապ (08.05.2020)

  16. #10044
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ակտիվացած քիթմռութ ջարդելու թեման ինձ հիշեցրեց, որ ես բռունցքով հարվածելու տեխնիկաներից հեչ տեղյակ չեմ, ինչի պատճառով հունվարին մատներս լավ վնասեցի․ ճկույթս մինչև հիմա չի վերականգնել։
    Հիմա դրել վիդեոներ եմ նայում, թե ոնց է պետք ճիշտ խփել։
    Դու մի ասա՝ բռունցք արած ձեռքում բութ մատը պիտի անպայման իր ճիշտ դիրքն ունենա, ու հարվածն էլ պիտի կենտրոնացնել ցուցամատի ու միջնամատի կոճերի վրա և ոչ մի դեպքում մատնեմատի ու ճկույթի։
    Նայում եմ, թե Սասուն Միքայելյանը Մարուքյանի քիթմռթին ոնց հասցրեց, ու հասկանում, որ ես էդ տեխնիկայից դեռ լավ հեռու եմ։
    Բայց երևի մյուս անգամ մոտս ավելի լավ ստացվի․ առաջինը լրիվ ինքնաջարդոց էր։

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.05.2020), Freeman (09.05.2020), Sambitbaba (25.05.2020), Varzor (09.05.2020), Աթեիստ (09.05.2020), Հայկօ (09.05.2020), Նաիրուհի (10.05.2020), Շինարար (09.05.2020), Վիշապ (09.05.2020), Տրիբուն (09.05.2020)

  18. #10045
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,623
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2015 թիվն էր։ Ավստրալիայից Հայաստան էի եկել Հոնգ-Կոնգում stopover-ով։ Վերջինումս մի քանի օր անցկացրել էի, ու երբ Հայաստան հասնելիս պարզեցի, որ ինչ-որ գրիպանման սիմպտոմներ ունեմ, բնականաբար հիմնական վարկածն էր, որ Հոնգ-Կոնգում եմ վիրուս կպցրել։ Էդ երկու շաբաթը ինչ Հայաստանում էի, բարեկամներիցս ով ինչ հիվանդություն էր ունենում, մեղավորը ես էի, իսկ պատճառի անունը դրել էինք "չինական վիրուս"...

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.05.2020), Varzor (12.05.2020), Գաղթական (13.05.2020)

  20. #10046
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համարյա Բուդդա



    Մեզ ասում են, որ պետք ա ուրախանալ, քանզի շատերը կորցնում են աշխատանքը։
    - Հիմա մնում ա գոյատևել։
    Եվ մենք ուրախանում ենք, ինչպես կապիկը, երբ իրեն հասած վարունգը կողքի վանդակի կապիկին հասածից պակաս չի, դեռ մի բան էլ ավել ա։ Կապիկի համար միևնույն ա, որ կողքի վանդակի կապիկը խանդ ա բացահայտում էդ պահին։ Ամեն ինչ իդեալական ա, քանի դեռ չգիտի, որ կան կապիկներ, ում հատապտուղներ ա հասել, կամ նրանք, ովքեր ուզած պահի, ուզած ծառից, ուզած չափի բանան կարան պոկեն․ հա երբ պրիմատ ես, ստեղ, ինչպես ասում ա Լինդեմանը՝ սայզ դազ մեթըր աֆթըր օլ․․․ե՜վ ազատություն․․․
    Խոսելով ազատության մասին․ երբ այն կախված ա ինչ-որ բանից, դա արդեն ազատություն չի։ Ազատությունը ընտրության մեջ ա։ Երբ այն չունես, սկսում ես ինքնախաբեությամբ զբաղվել, մի բանում ընտրություն չունենալը կոմպենսացնելով այլ բանում ռադիկալը կայացնելով ու սկսում ես վայելել, մոլորությունը։
    Սովորում եմ կանգնել լեռան դիրքով, լեռ, որ չի գնում Մուհամմեդի մոտ։ Տեսնես նա երազո՞ւմ ա այլ չափումների մասին։ Ոչ մեկ չի երազում այլ չափումների մասին, բացի․․․ տեսնես նա ընդհանրապես երազո՞ւմ ա։ Հասկանում եմ, որ ինչպես ցանկացած հպարտ լեռ, չափազանց շատ եմ մտածում Մուհամմեդի մասին։
    Կյանքում ամենախորը ներշնչածը մի քանի վայրկյան պահում եմ, ներսումս փողոցներից բեթար ամայություն ունենալով, սրտիս համար լիքը տեղ եմ ստեղծել։
    - Օքեյ ա, երբ ցավ ես զգում, - ասում ա գուրու Մինգուրը, - Գիտակցի՛ր ցավը, պատրաստ եղի՜ր։
    Դուրս եմ գալիս պատշգամբ, վառում սիգարետը ու հիշում վաճառողի ժպտացող դեմքը, երբ ամեն անգամ սիգարետը մեկնելուց ասում ա․
    - Դուք ծխո՞ւմ էլ եք։ Հաճելի թունավորո՜ւմ։
    Բարեհամբույր ժպտում եմ ի պատասխան, քանզի ես հիմա համբերություն եմ փորձարկում ու դիմակը ինձ լավ օգնում ա էդ հարցում, քողարկելով անհաջող նրբությունները։
    - Օքեյ ա բարկանալը, - ասում ա Մինգուրը, - գիտակիցի՛ր, պարտաստ եղի՜ր։
    Հեռվում, գորշ անտառի ու դեռևս չկանաչած ծառերի վրա վերանում ա արևածագի լույսերի մեջ շողշողացող Քաղաքը։ Նույնիսկ այս հեռավորությունից ա շլացնող։ Ասում են պետք ա հատուկ մտային տեսողություն ունենալ, որ գտնվելով Քաղաքի ներսում չկուրանաս, քանի որ մարդիկ էլ վերին աստիճանի լուսավորված են՝ բոլորը տոլեռանտ են, իմաստուն, վակցինացված և սիրուն, ու ամենակարևորը իրենց կենսագործունեությամբ բնությանը ոչ մի վնաս չեն պատճառում, այդ իսկ պատճառով անվերջանալի խոսում են տվյալ թեմաներից։ Մի խոսքով, իդեալական հասարակություն ա, դիստոպիկ մտքերը քշա ենք անում։ Օ՜, մոռացա, ևս մի կանխատեսելի փաստ, հենց նենց ոչ մեկ չի կարա մտնի քաղաք, նախ տեղը պետք ա իմանաս, հետո երևի փորձություն անցնես և կբացվեն քո առջև դռները։
    Ինձ թվում ա, որ ինչ որ հեռավոր հիշողոթյուն ունեմ էդ քաղաքի մասին, բայց չեմ կարողանում հասանելի դարձնել այն։ Սկսում եմ մտածել, թե ո՞նց կարելի ա հասնել Քաղաք առանց արտակարգ դրությունը խախտելու։ Մարդ կարիք ունի մի բանի վրա ժամանակ առ ժամանակ գլուխ ջարդի։
    Ձեռքերս ճակատիս մոտ համբուրվում են՝ անջելի մուդրա և միտքս ապակոդավորում ա ապագա, որում ես ունեմ VR սաղավարտ, նեյրոքընեքշընով, որ թույլ ա տալիս հիշողոթույունները վերաստեղծել։ Բայց դրա համար պետք ա ասեղներ կոխես աչքերիդ մեջ, ինչպես Նյուտոնը՝ լույսի մասին կիսասխալ, կամ կիսաճիշտ՝ ըստ աշխարհահայցքի, եզրահանգում անելուց առաջ։
    Ահա ես դրանք կոխում եմ ուղիղ այնտեղը, որտեղից որոշ թվով տարիներ առաջ շիզոֆրենիայով հիվանդներին լոբոտոմիա էին անում։
    Բացվում ա կարճատև գովազդ, առանց դրա նույնիսկ սեփական հիշողություններդ չես կարա նայես։ Ուրեմն գովազդում մի բարդ նախադասություն ա ու հետկադրային ձայնը ասում ա՝ այս նախադասությունը քերականորեն ճիշտ ա, բայց դժվարընթեռնելի։ Եկեք պարզեցնենք սաղ, ասում ա ու մեր մի բարդ նախադասությունը սարքում ա մի քանի պարզը։ Բարեբախտաբար հենց էդ պահին գծագրվում ա բաց թողնելու դուռը։ Ինձ, դե պարզ ա, պարզ նախադասությունները չեն գրավում, ես հավատում եմ մարդկանց ընթերցելու ունակություններին, նենց որ գլխանց նետվում եմ դեպի ելքը։
    Եվ այսպես, զարտուղին գոյանում ա ոչնչից, նյութականացվում ոտքերիս տակ ու ներսումս լարում առնական էներգիան, հաստատուն՝ չգիտես ինչու, դե դրա մշտական կրողները կժխտեն իհարկե, բայց դրանից տաղլա բան չկա։ Ասենք բարև Շիվային, ու հաջող, քանի որ քամու առաջին հարվածից ծնկներս սկսում են երերալ։ Հանուն արդարության պետք ա ընդունեմ, որ քամին այնքան ուժգին ա, որ նույնիսկ փոքրիկ ջրափոսում Այվազովսկու վրձնին վայել ալիքներ ա անում։
    Դիմացով մի մեծ պոլիէթիլենային տոպրակ ա սավառնում, ինչ-որ սուպերմարկետի լոգոյով, ինչպես հուշիկ մի տերև, քամու թևին։ Նայելով նրան հասկանում եմ, որ սխալ տակտիկա եմ ընտրել, սենց առօրեական բանից ծայրահեղ իմաստանում եմ։
    Շարժվելու համար էներգիաս փափկացնում եմ, թողում եմ լողա ներսումս վերև ներքև՝ Շակտի հոսք։ Պոլիէթիլենային տոպրակն էլ ա հասել էներգիան ղեկավարելու հմտությունների։ Մտածում եմ վազել հետևից, բայց Շակտիի հոսքից այնքան կանացի ու հմայիչ եմ դառել, որ ծառարմատներով երիզված ճամփիս թախծոտ կերպի մի ասպետ ա հայտնվում, ռոբոձիով ու ըստ իմ կասկածների, ամեն ինչին հավատալու վտանգավոր ձիրքով։ Շուտով փոխտեփոխտ կրկնած դավադրության տեսություններից, կայացնում եմ, որ նրա հավատի տևողությունը ուղիղ համեմատական ա ինֆորմացիայի շրջանառման արագությանը։
    Սենց ա ասում ասպետը․
    - Նստիր ձիուս, քեզ վզալեն տեղ հասցնեմ։
    Հենց պատրաստվում եմ հրաժարվել, կողքի խելագարված ամբոխներից մի թերահավատ դեմք ա զատվում ու մոտենում։ Ո՞րն ա թերահավատ դեմքը։ Դե տենց, մարդու նայում ես ու գիտես, որ թերահավատ ա, մեկընդմիշտ ձանձրացած կիսախուփ աչքեր, արհամարական ծամածռած շուրթեր ու ամեն երկրորդ րոպեին կրկնում ա․
    - Սաղ սութ ա, - ինքնաժխտվող թեզը։
    Մնում ա պպզացնել, ձեռքը մի բատատ տալ, որ չռթի ու տեղական ինքնակառավարման փիլիսոփան պատրաստ ա։
    Ձին գլխի գալիքը գիտակցելով, հուսահատ փնչացնում ա։
    Ուրեմն այս անձերը ամեն մի ուսիս բազմած, իսկ ես ձիու վրա, ճամփա ենք ընկնում։ Շատ ենք գնում թե քիչ, արդեն մեկեն ժխտած դավադրությունների հաշիվը կորցրել եմ․
    - Ծերերին են ուզում վերացնեն, դեմոգրաֆիկ քընթրոլ։
    - Սաղ սութ ա։
    Թախծոտ ասպետը մենթալ կապ ունի համաշխարհային ցանցի հետ, իսկ փիլիսոփան անբեկանելի արգյումենտների շարան։
    Հա, շատ էինք գնում․․․ մի խոսքով Քաղաքը սկսեց նշմարվել հեռվում։
    - Օքեյ ա, երբ թեթևացած ես զգում, - ասում ա գուրու Մինգուրը, - Գիտակցիր և այլն։
    Քաղաքի դռների մոտ ազգային ժողավի նիստ ա։ Դժվար չի կռահել, որովհետև սաղ իրար մեր են քրֆում ու իրար գլուխ են ջարդում։
    Հա՜, հա՜, օքեյ ա հիասթափված լինելը, գիտակցում ու անցնում ենք առաջ։
    Պահապանը ինձ միանգամից հրավիրում ա ներս, քանի որ էսքան եկել եմ ու ոչ մեկի չեմ սպանել ճամփին, սենց ասած արժանավայել անտարբերություն եմ ցուցաբերել, բոլոր իրադրությունների մասին ներքուստ բարձրագոչ մոնոլոգներ կառուցելով։ Ասում ա․
    - Էսպես, էսպես, սա սենց, նա ընենց, ոչ մի հստակ բան, չմոռանանք որ ստեղ աշխարհի ճակատագիրն ա որոշվում ու ամեն մի կարծիք փիս կարևոր ա։
    Հետո հերթով վրա են տալիս բոլոր ճառագող վեհությունները։ Մեկը մեկից խելացի, կրթող ու տոլեռանտ, ոնց որ նախապատմությունն էր ասում։ Սենց լսում, լսում եմ ու հանկարծ մտքի պայծառությունը խփում ա քունքերիս։ Քաղաքը հենց համացանցի մի մասն ա։
    Էստեղ էլ, ինճպես ամենուր սաղ մարդիկ իրական չեն, սաղ էս մարդիկ իրենց մասին պատկերացումներ են, որ պատմում են իրենք իրենց և ուրիշների։
    Դրան հասնելու համար պետք ա հստակ գիտակցել, թե ինչու ես ուզում այս կամ այն բանը անել, ու չանել ոչինչ, որի հիմքում խելքին մոտ մոտիվացիա չկա, կամ անելու դեպքում հորինել այդ տրամաբանական բացատրությունը։ Դիրկ Ջենթլին ենթադրում էր, որ վերջինս ուրվականների կողմից ղեկավարվելու նշան ա։ Հետո էլ նա հավատում էր, ամեն ինչի ֆունդամենտալ կապին։ Շեղվեցի․․․ հա, հետաքրիր միտք ա, բայց իրականությունը ինքնամանիպուլյացիան ա։ Դրանից ազատվում ես, պատմող եսին տալիս ես բոլոր սանձերը ու հասարակական կերպարը ձեռք ա բերում վերոնշյալ որակները, դառնում ա կամ սիրուն, կամ խելացի, կամ բնապահպան, կամ բոլոը միաժամանակ։ Օղորմի փորձառական եսին։
    Ծալապատիկ նստում եմ, ու փորձում եմ գտնել․․․
    - Էս սաղ քեզ կառավարելու փորձեր ա, ընչաքաղցությանը հաղթել, նշանակում ա կանգնեցնել առաջընթացը, - ասում ա ասպետը։
    - Սաղ սութ ա, - վրա ա տալիս փիլիսոփան։
    Ես չկա, ասում էր Բուդդան։ Զգում եմ, որ ուր որ ա Բուդդա կդառնամ, քանի որ էդ պատմությունն եմ ուզում պատմել իմ մասին, քանի որ կոտրել եմ իմ գեների գլխավոր ալգորիթմը։ Բուդդա՞․․․
    Վճռորոշ պահին ռոբոձիու ծրագրի տերմինալ սխալի հետևանքով, հետևի ոտքերով նենց ա չիֆթում, որ երկաթե պճղակը հագնում ա ուղիղ երրորդ աչքիս ու բոլոր չակռաներս միանգամից փակվում են։
    Բուդդա միշըն իզ ֆեյլդ։
    Աչքերս ցավում են, մտածում եմ հաջորդը ծանոթ տաք ազդրերի մասին հիշողությունը անլոք անեմ, որոնց վրա կարամ գլուխս դնեմ, ու մատները շոյեն դեմքս, քնեմ․․․ մեկ էլ բալկոնի պատուհանի դիմացով, ծույլ ու ռոմանտիկ գալարվելով տեսադաշտս կտրում ու անցնում ա ինքը՝ պոլիէթիլենային տոպրակը, սուպերմարկետի լոգոյով։ Ուզում եմ վազել հետևից։ Ես ապրում եմ 13-րդ հարկում․․․
    SWTS

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (12.05.2020), Անվերնագիր (13.05.2020), Վիշապ (13.05.2020)

  22. #10047
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,757
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գործատուներիս հարցում բախտս միշտ չի բերում։ Մեկին ասում եմ՝ ֆբ կամ ինստագրամ հղում ուղարկի, մենակ ֆիրմայի անունն ա գրում ուղարկում ինձ։ Առաջարկում եմ աշխատանքը օպտիմալացնել, որ համ արագ անես, համ հեշտ լինի, ասում ա՝ չէ, ես հատ-հատ պարամետրերը կգրեմ, կլցնեմ։ Ու ինքը բացարձակապես չգիտի, թե իրան ինչ ա պետք, լրիվ ես պիտի մտածեմ։

    Մյուսը, լինելով լրատվական բնագավառում աշխատող անձ, իրա լրատվական կայքի համար նենց տարօրինակ պահանջներ ա դրել, որ ես եմ դրել, իրան բացատրում, որ չէ, էլի, դա քեզ պետք չի։ Էսօր ասում ա՝ չէ, պիտի լուրեր գցելը ավտոմատացվի։ Օրական 50 հոդված տեղադրելը շատ ժամանակատար ա։

    Տեսնենք հաջորդն ով ա լինելու

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (16.05.2020)

  24. #10048
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,623
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճախ եմ ուտելիք պատվիրում առաքումով, հատկապես վերջին երկու ամիսը, հասկանալի պատճառներով։ Շենքի բակի դարպասը կոդով է։ Պիտի հավաքես 2871, հետո սեղմես մեջտեղի անանուն կոճակը, որը մոտավորապես enter-ի դերն է տանում։ Առաքման ինստրուկցիաների մեջ հատուկ գրել եմ։ Վերջերս այդ մասը նույնիսկ մեծատառ դարձրեցի։ Կոդը 2871, ՀԵՏՈ ՍԵՂՄԵԼ ՄԵՋՏԵՂԻ ԿՈՃԱԿԸ։ Միևնույնն է, ամեն երրորդ առաքիչը զանգում է՝ բա թե կոդը հավաքում եմ, դուռը չի բացվում։

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.05.2020), Աթեիստ (20.05.2020), Արշակ (20.05.2020), Նաիրուհի (20.05.2020), Վիշապ (21.05.2020), Տրիբուն (21.05.2020)

  26. #10049
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,666
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մի օր մտնեի ակումբ տեսնեի, որ նոր մարդա եկել։ Տենց 23 տարեկան մի հատ հուրի-փերի, խելացի, զարգացած, սիրուն, սիրուն հետևով, 2.5 ծիծիկներով։ Հետո մի հատ նկար քցեր, ես էլ մտնեի խորոզլամիշ լինեի։ Սաղիդ անձնական նամակով գրեի. HERU MNA MARALICS.
    Տենց կամացից սկսեինք շփվել-մփվել, իրան աբուռ-նամուսով աղջկա տեղ դներ, բայց նամյոկով հասկացներ, որ փորնհաբի վիդոները ըստ կատեգորիայի անգիր գիտի ու ներսում վառվումա սեքսի ջահը։
    Ես էլ խաշլամի ջրով կռանտի վինտիլը դախազ բացեի, սկսեինք մանդրից լկստվելը ու գզմզվելը։
    Գնայինք մեր գյուղ ճատրակ խաղայինք ու հետն էլ դաշնամուրի գել լիներ, ինքը նվագեր մի երկու ժամ ես էլ հավեսով լսեի։
    Հետո հելնեինք խմեինք-ծխեինք, հմմմմ, չէ ապ, մարդա մի բաժակ գինի, սեքսի օյաղնա լավը։
    Ըդենց, սիլ-բիլի տռալի-վալի անեինք, էն լկստվել, իրար հետևից վազել, բռնել, բաց թողնել, բռնել, բաց թողնել.....
    Վերջը, մտնեինք սենյակ, էն լիալուսնի վախտ մերկացնեինք զմմյանց ու էդ լուսնի լույսի տակ նայեի մարմնին ու հիանայի, ինքն էլ էդ լույսի շնորհիվ պատի վրայի դոշիս մազերի ստվերով հիանար։
    Ու գնաց կաշը լոբով ճաշը.... ըհը ըըըըը ահ օֆ իուֆ օխաաայ օխայյշ լազաաաթ ըըըը աահ ըը ահհ ըըը ահհհհ... ոշմ ջոգիգ, բարձր կարգով հանդես կգայի, էն որ մինչև մահ չէր մոռանա, հետո կսկսեինք սիգարետ ծխելը, էս երգը կմիացնեի. cigarettes after sex- sweet, կսկսեինք գլոխ շինել, իբր հա էլի, լուրջ դեմք ենք, լուրջ բաներից ենք խոսում, տոլի եսիմ, արժեր պռոստը իրար նայել, ժպտալ, կամ ուժե երկրորդի արարգու անել, տոլի պռոստը խոսալ...
    դե առավոտ կանուխ էլ, կիջնեի հարևանիս հացատուն, երկու հատ ձու կբերեի ու իրան նախաճաշ կսարքեի, կմտնեի սենյակ, կտեսնեի ոնցա արևի շողը ընկել դեմքին ու իմ արև կդզեր, ախր շատ մարալ կլներ էլի։
    Ոշմ հավեսս փախավ էսքանը հերիքա

  27. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.05.2020), Freeman (21.05.2020), ivy (21.05.2020), Անվերնագիր (03.02.2024), Արէա (21.05.2020), Արշակ (21.05.2020), Հայկօ (21.05.2020), Նիկեա (01.06.2020), Վիշապ (21.05.2020), Տրիբուն (21.05.2020)

  28. #10050
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,666
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Անվերնոն ինձ շատա ասել, որ մարդկանց հետ շատ բաց եմ ու շատ եմ մոտ թողնում, դե ես էլ իբր գիտեի, թե ում հետ ոնց եմ, բայց Անվերնոն ճիշտ էր ու հենց իմեննօ ակումբում էլ մի հատ բաց-անկեղծ գրառում ու ֆսյո էդա, կամ մի քիչ մոտ էս թողում հելնում գլխիդ են նստում, դե ես էլ ուրախությունն եմ, պետքա գնամ ասեմ-խոսամ, որ ռոժները բացեմ։ Ոշմ, շատ մեծ հիասթափություն եմ ապրում ձեզնից, իմ վերաբերմունքը ձեր նկատմամբ փաստորեն ահագին սխալ էր։ Գրառումը շատ երկար կարար լիներ, հատ-հատ անրադառնայի, բայց էդ արդեն չարժի, ձեր նկատմամբ էլ ոչ մի բացասական կարծիք չունեմ, զուտ իմ վերաբերմունքը ու մոտեցումը կփոխեմ։

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.05.2020)

Էջ 670 686-ից ԱռաջինԱռաջին ... 170570620660666667668669670671672673674680 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •