User Tag List

Էջ 67 686-ից ԱռաջինԱռաջին ... 175763646566676869707177117167567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 991 համարից մինչև 1,005 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #991
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Դու գիտե՞ս, թե ինչպես են լքում
    Ցավը, հույսը, սերն ու հոգին,
    Այդ նրանք են միայն չքվում՝
    Անդադար մնալով մեր կողքին։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (26.01.2009), murmushka (27.01.2009), Nadine (28.01.2009), Երկնային (27.01.2009)

  3. #992
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    ...
    Տեսնում ես՝ ինչպես է լռում լռությունս, փակվում իմ ներսում,
    Այդ նրա համար է միայն, որ թվա, թե արդեն չեմ մրսում...
    Սա կեղծիք է, երդվում եմ ինձնով...չեմ զգում այն, ինչ գրում եմ,
    Իսկ դու դեռ կույրի նման հավատում ես, որ լռում եմ...
    ...
    Ինչու՞ եմ տանջել սովորել...ինչու՞ եմ սովորել լքել...
    Ինչու՞ եմ այդքան քեզ սիրել՝ քո կղզում այդպես էլ չեղած,
    Ինչու՞ են ոչ մի տեղից հայտնվում շաղված մտքեր,
    Եվ աչքերդ՝ սև ու խորունկ, իմ եսից ինձ միշտ էլ շեղած։
    ...
    ԵՍ սիրո մասին չեմ գրում...սերը ես չգիտեմ, թե ինչ է,
    Բայց երբեք ոչինչ չի լռում և հենց ինքը /բութ/ ոչինչը...
    ...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (27.01.2009), Kuk (27.01.2009), Nadine (28.01.2009), Երկնային (27.01.2009)

  5. #993
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Էսօր տուն վերադառնալիս մտա մեր կողքի սուպերմարկետը, վաճառողուհին ժպտաց. զգացի, որ ճանաչում է գնորդներին: Դե ո՞նց չճանաչի. համարյա ամեն օր էնտեղից առևտուր ենք անում: Ու մտածեցի՝ ես իր մասին ոչինչ չգիտեմ, բացի նրանից, որ անուշիկ աղջիկ է, բայց տեսնես ինքը ինչքա՞ն բան գիտի մեզնից յուրաքանչուրի մասին:
    Եթե ամեն օր հետևես մարդու գնումներին, էնքան բան կարող ես հասկանալ նրա կյանքի մասին: Անգամ ընտանեկան կարգավիճակը կարող ես հայտնաբերել՝ ամուսնացած է, թե ոչ, տանը երեխաներ կան, թե չէ, անգամ կարող ես գուշակել սեռական կյանքով ապրում է, թե երկար արձակուրդի մեջ է: Կարող ես իմանալ՝ ինչ հաճախականությամբ է տունը մաքրում, անձնական հիգիենայի որ միջոցներն է նախընտորւմ. դրանք էլ իրենց հերթին էնքան բան կպատմեն այդ մարդու էության: Դե իհարկե կարող ես պարզել առողջ ապրելակերպի կողմնակից է, թե ոչ, ծխո՞ւմ է արդյոք, օգտագործո՞ւմ է ալկոհոլ, բուսակե՞ր է: Եթե արդեն գիտես այդ մարդու բոլոր նախընտրությունները, ապա աչքիցդ չի վրիպի, որ այսօր ինչ-որ արտասովոր օր է, եթե սովորականից տարբերվող գնումներ է անում. հաստատ հյուրեր է ընդունելու: Եվ հաճա՞խ են այդպիսի օրեր լինում, օ~հ ոչ. ուրեմն այս մարդու տանը այցելուներ քիչ են լինում: Իսկ այսօր էլ ճաշ եփելու հավես չունի, մի պիցա գնեց, մի հատ էլ ըմպելիք ու սիգարետ. երեկոն ապահովված է հեռուստացույցի առջև:
    Հմմ... Տեսնես այդ անուշիկ աղջիկը գիտի՞, թե ինչ քանակությամբ ինֆորմացիա է անցնում նրա կողքով, քանի կենսագրություններ... Եթե միայն ուշադիր լինի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Janita Hero (27.01.2009)

  7. #994
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Ծխելը հետաքրքիր բան ա` նամանավանդ գիշերը:Նստած ծխում ես նայում ծխի հենց նոր ստամոքսիցդ փչած ծխի շերտերին ու քեզ սկսում ա թվալ որ զգում ես տիեզերքը: Պրծնում ես ու սկսում խղճալ քեզ որ տենց ծխելով պիտի զգաս
    Հետո մի հատիկ էլ ես վառում ու կեսից քեզ բռնում էն մտքի վրա որ դու ֆսյո տկի դեմք ես, պրծնում գնում ես քնելու ու ղժժալդ գալիս ա քիչ առաջվա ՔՈ վրա, խժժալուց հետո սկսում ես գիտակցել որ ինչ որ <անջատիչ> ա չխկացել ու դու էլի նույն կյանքի մեջ հետաքրքրություն չտեսնող դեպրեսիվ գյադեն ես դարձել, հետաքրքիր բան ա ծխելը, ինչ ուզում եք ասեք, նամանավանդ գիշերը ու նամանավանդ որ քո բաժին քունը ուղարկել էն եսիմ ում:Թքաաած թե ռակ չի առաջացնում(էս վերջի տողը ավելացրի որ Չուկը որպես ծխախոտի գովազդ չդնի ջնջի)Բարի գիշեր ժող , ես էլի չըըըըըքնա

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (27.01.2009), Բարեկամ (27.01.2009), Հայկօ (27.01.2009)

  9. #995
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Երեկ մի ֆիլմ էի դիտում, կոչվում էր "Հ.Գ. Սիրում եմ քեզ", ու դիսկը պարզվեց, որ փչացած էր, կարողացա նայել միայն կեսը: Բայց էնքան քնքուշ ու դրական էմոցիաներ առաջացրեց, որ թեև ամբողջությամբ չեմ դիտել, մինչև հիմա տպավորության տակ եմ: Ինչ ուզում եք, ասեք, բայց տրիվիալ ռոմանտիզմից ավելի հուզիչ բան լինել չի կարող:

    Տեսնեմ ում եմ խնդրում ֆիլմը քաշել ինտերնետից, որ մինչև վերջ նայեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. #996
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Չնայած նրան, որ ուշ եմ քնել ու դեռ ննջեցման պրոցեսում եմ,բայց էսօր լավ օր ա...արև, տուդա-սյուդա...մենակ թե օրը սկսելուց առաջ զանգեմ հրեշտակին. ինքը գիտի հաստատ՝ ինչ պահ ա
    լավ ա գոնե մեկ, գոնե մաքսիմում մեկ հոգու ընկեր ունենալը...

  11. #997
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
    Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
    Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
    Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ:
    Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
    Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:

    Ապրի Չարենցը: Մենակ ինքն ա ինձ հասկանում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (01.02.2009), Sunny Stream (27.01.2009)

  13. #998
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    մտածում եմ ինչու է այսպես
    ամեն ինչ լավ է, բայց ինչ-որ բան այնուամենայնիվ խիստ պակասում է, զգում եմ այդ դատարկությունը
    միգուցե շատ ավելին եմ պահանջում ,քան կարող ես տալ՞
    չգիտեմ, բայց ախր զգացմունքները միայն բառերով չեն արտահայտվում,ինձ թվում է այն զգում ես ուղղակի, զգում որ լցվել է հոգուդ ամեն մի անկյուն
    բայց ես շարունակում եմ զգալ ինչ-որ անբացատրելի դատարկություն, չեմ հասկանում որտեղ է այն, չեմ հասկանում ինչումն է նրա էությունը, բայց կա այդ դատարկությունը, ու այն գնալով ինձ հեռացնում է քեզանից
    օգնիր ինձ, օգնիր հաղթահարել այս ամենը, օգնիր լցնել դատարկությունը, օգնիր վերջապես զգալ ամբողջականությունը... օգնիր
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աբելյան (28.01.2009), Գալաթեա (27.01.2009), Երկնային (27.01.2009)

  15. #999
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Գիտեմ, որ բոլորին չես գոհացնի: Գիտեմ, որ հավերժ կանգնած ես ընտրության առաջ: Ինքնասիրությու՞ն, թե՞ քաղաքավարություն: Ազնվությու՞ն, թե՞ հանդուրժողականություն: Ճշմարտությու՞ն, թե՞ հարգանք: Ե՞ս, թե՞ դիմացինս: Թե... Կամ... Գուցե... Երևի...

    Գիտեմ, որ նեղացնելը վատ բան է, վիրավորելը՝ անընդունելի: Բայց և գիտեմ, որ նա, ով միայն ընկերներ ունի ու ոչ մի թշնամի, լավ մարդ չի կարող լինել: Սակայն երբեմն մտածում եմ. ինչու՞: Ախր ինչու՞: Չէ՞ որ ես դա չե՛մ ուզում: Չէ՞ որ ես չէի ուզի, որ ինձ հետ էլ նույն կերպ վարվեին: Չէ՞ որ ընկերներդ հատուկենտ են, իսկ թշնամիներդ՝ շատ ու շատացող: Սակայն միևնույն է՝ գիտեմ, թե համառորեն միշտ ինչ եմ ընտրել ու կընտրեմ: Ցավոք սրտի: Թե՞ բարեբախտաբար...

    Չգիտեմ՝ անհոգի լինելն է լավ, թե մերկ ու փխրուն հոգի ունենալը:

    Գիտեմ, որ ոսկե միջինը շուտ է ժանգոտում:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (28.01.2009), Kita (28.01.2009), Երկնային (28.01.2009), Ուլուանա (01.02.2009)

  17. #1000
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Օրվա գիր
    Անցկացված ուսումնասիրության հիման վրա երեկ ազատվել են աշխատանքից 85 հազար մարդ:

    նաև…
    Ֆինանսական կրիզիսի ժամանակաշրջանում "Հերշես" շոկոլադի արտադրատեսակների ֆիրմայի շահույթը ավելացել է 51% -ով

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (28.01.2009), Ուլուանա (01.02.2009)

  19. #1001
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Ճիշտ է, այսօր մեր բանակը տասնյոթ տարեկան է: Մեր բանակը բազմաթիվ թերություններ ունի/որոնք ունեն օբյեկտիվ պատճառներ/, բայց մեր բանակը լավն է, հզոր է…Թերությունները պայմանավորված են մեր հասարակությունում մեր մեղքով արմատացած երևույթներով ու հարաբերություններով: Մյուս կողմից էլ սպայական կազմում կան մարդիկ, որոնք չունեն իրենց դիրքին համապատասխան գիտելիքներ, իրենց կոչմանը համապատասխան բարոյական չափանիշներ: Տասնութ տարեկան պատանին մեղավոր չէ շատ զորամասերում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների համար: Նա այդպիսի հասարակության ծնունդ է և այդ գաղափարների կրողն է ի ծնե:
    Այնուամենայնիվ մեր զինվորը լավն է, շատ լավն է: Ու քանի դեռ նա պահպանում է մեր սահմանը, մենք կարող ենք հանգիստ քնել:
    … Ծառայությանս ընթացքում մի դեպքի ականատես եղա, որը մինչև հիմա հիշելիս հուզվում եմ:
    … Ամռանը մեր զորամասում մի քանի տասնյակ զինվորներ մեկ օրվա ընթացքում սննդային թունավարակում ստացան: Չնկարագրեմ, թե ինչ ծանր էր նրանց վիճակը, հատկապես առաջին օրը: Բոլորին մեկուսացրեցինք այդ պահին հենակետերում գտնվող անձնակազմի զորանոցում, քանի որ վերջնականապես պարզ չէր թունավորման պատճառը, ինչպես նաև բացառված չէր վարակի տարածումը: Իհարկե բոլորը ստացան անհրաժեշտ բուժօգնություն… Նման դեպքերում պետք է հատուկ կամ խիստ կամ ավելի խիստ հսկողություն սահմանվի անձնակազմի անձնական հիգիենայի պահպանման, զորամասի ողջ տարածքի սանիտարական վիճակի, հատկապես ճաշարանի վրա: Հաջորդ օրը վաղ առավոտյան որոշվեց, որ պետք է սահմանել ճաշարանի մշտական վերակարգ այնպիսի զինվորներից, որոնք առավել գիտակից են, առավել հասուն են և այլն: Հասկանալի է՝ ինչ պատճառով:
    Սովորական իրավիճակներում մեր՝ բժիշկներիս կողմից օրվա վերակարգն ընդունող անձնակազմը պարտադիր նախօրոք հետազոտվում էր, և եթե որևիցե մեկը ուներ այնպիսի խնդիր, որը կխանգարեր նրան պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, անպայման հանվում էր վերակարգն ընդունող անձնակազմի ցուցակից: Շատ ուշադիր էինք հատկապես ճաշարանի վերակարգի նկատմամբ:
    Ի դեպ, /ովքեր ծառայել են գիտեն/ ճաշարանի վերակարգում գտնվելը զինվորների հիմնական մասի համար ցանկալի չէր: Նախ, աշխատանքն այնտեղ բավականին ծանր է: Երկրորդ, ճաշարանի վերակարգում գտնվելը այնքան էլ պատվաբեր չէր համարվում: Ճիշտ հասկացեք՝ ոչ թե՝ անպատվաբեր է, այլ այնքան էլ պատվաբեր չէ: Բնականաբար շատերը խուսափում էին ընդգրկվել: Խուսափում էին տարբեր ճանապարհներով, սովորական «սաչոկություն անելուց» մինչև իրենց ստորաբաժանումների հրամանատարներին խնդրելը և այլն: Ասեմ նաև, ուղղակի հեշտ լինելու համար, ստորաբաժանումների հրամանատարներից շատերը գրեթե միշտ նույն մարդկանց էին նշանակում ճաշարանի վերակարգում, որոնք հիմնականում մի քիչ խեղճ զինվորներն էին:
    Լավ, շարունակեմ… Թունավորման հաջորդ օրն է: Առավոտյան տողանն է: Գունդը շարված է շարահրապարակում: Ինքս գտնվում էի այն զորանոցում, որտեղ մեկուսացվել էր հիվանդ անձնակազմը և լուսամուտից նայում էի շարահրապարակին: Ամեն ինչ անցավ սովորականի նման: Վերջում զորքին չցրեցին, մնացին կանգնած ստորաբաժանում առ ստորաբաժանում : Եկավ հրամանատարը: Երևի միայն մեր հրամանատարը նման հայտարարություն կաներ: Նա նախ անդրադարձավ նախորդ օրվա կատարվածին: Նշեց, որ զինվորները պետք է պարտադիր հետևեն իրեն անձնական հիգիենային և այլ, և այլն… Ապա ասաց, որ պետք են 39 զինվոր, որոնք կընդգրկվեն ճաշարանի մշտական վերակարգում: Հատուկ շեշտեց, թե ինչպիսի որակներ պետք է ունենան տվյալ զինվորները: Եթե կան այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են օգնել մեզ այս ծանր ու շատ կարևոր պահին, թող շարքից դուրս գան տաս քայլ: Չէ, չհրամայեց, ուղղակի ասաց… Հրամայեց սպայական կազմին՝ «չխառնվել»…
    Տեր աստված… Ողջ գունդը միաժամանակ տաս քայլ առաջ գնաց… Ողջ զորքը, «ամենախեղճ» զինվորից մինչև «ամենայախշին», ամենատարբեր մարդիկ, պատրաստ էին խաչ քաշել իրենցում հիմնավորված աշխարհահայացքի, բարքերի վրա հանուն հայրենիքի ու հանուն իրենց զորամասի…

  20. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.01.2009), impression (28.01.2009), Kuk (29.01.2009), matlev (25.09.2010), murmushka (29.01.2009), Norton (29.01.2009), Selene (28.01.2009), unknown (28.01.2009), Արշակ (27.09.2010), Գալաթեա (28.01.2009), Դատարկություն (25.09.2010), Երկնային (28.01.2009), Երվանդ (28.01.2009), Հայկօ (28.01.2009), Ձայնալար (29.01.2009), Մանուլ (25.09.2010), Ներսես_AM (28.01.2009), Ուլուանա (01.02.2009), Ռուֆուս (30.01.2009), Քամի (30.01.2009)

  21. #1002
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Եթե կաս, աստված,
    Եվ չես ստեղծել
    Արտասուք ու լաց,
    Հեծել, անիծել,
    Թե չար նախանձի
    Թույնով մահացու
    Դու չես վարակել
    Պարզությունն հոգու
    Թե դու չես ասել,
    Որ կյանքը այսպես
    Լինի անսպառ
    Տանջանքի հանդես,-
    Մեղմացրու մարդկանց
    Կիրքն ամբարտավան,
    Եթե աստված ես
    Դու խաղաղության։
    ---------
    Տե՛ր արագահաս,
    Աստված արդարի,
    Ո՞ւր ես, եթե կաս.
    Ես աղոթք արի,
    Բայց սրածության
    Ահարկու ձայնից
    Խլացավ իսկույն
    Իմ աղոթքն անբիծ.
    Եվ ես, վայրենի
    Կրքից կատաղած,
    Ամբարիշտների
    Քարերից փախած,
    Քո անվան հուսով
    Կռվեցի երկար,
    Պարծեցա քեզնով,
    Սակայն դու չեկար։
    Էլ ինչո՞ւ եմ ես
    Տառապում այսքան,
    Եթե աստված ես
    Դու անմեղության։
    ---------
    Ինչո՞ւ տակավին
    Չես պատժում չարին,
    Ո՞ւյժդ է պակասում,
    Թե՞ չենք աղերսում։
    Ինչո՞ւ չես գալիս,
    Ո՞ւր ես, եթե կաս,
    Թե դո՛ւ չես տալիս
    Խեղճին պատուհաս.
    Թե չարագործին
    Դո՛ւ չես տվել սուր,
    Որ խաղաղ հոգին
    Սարսափի իզուր.
    Թե՞ դու չըգիտես,
    Որ այստեղ, երկրում
    Մարդը ժպտերես
    Մարդ է գիշատում.
    Դե արի՛ ու տե՛ս,
    Զարկի՛ր ու շանթի՛ր,
    Եթե աստված ես
    Դու վըրեժխնդիր։
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (28.01.2009)

  23. #1003
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    42
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Էհհ ... Աստված իմ,նոր օրը սկսվեց բայց ամեն ինչ մնացել է իր տեղում , ոչ մի բան չի փոխվել, նույնիսկ այնպիսի տպավորությունէ , որ Երկիրնել է կանգ առել..... էհհհ .. լվացվեմ... գուցե այդ կերպ կարողանամ ազատվել այս կեղտից, այս փոշուց... փոշի որը կուրացնում է մարդկանց աչքերը, որը քարացնում է մարդկանց սրտերը.... Ի՞նչ, միթե՞ սա ես եմ ... չէ. չէ սա ես չեմ կարող լինել...... բայց... բայց ախր ինչ նման է ինձ..
    - Լսի... դու ո՞վ ես
    - Ե՞ս... դու եմ իսկ դու՞
    - Չէ... դու չես կարող ... դու ինձ նման չես.....
    - Ո՞վ ասեց.... ախր նայիր ամեն ինչ նույնն է... աչքերդ, բերանդ... հայկական քիթդ, ի՞նչով ես ինձանից տարբերվում
    - Արտաքինով միգուցե դու նույնն ես , բայց ինձ չես կարող խաբել, մենք իրարից տարբերվում ենք...... սար ու ձորերի տարբերություն կա մեր մեջ...... Դու... դու ավելի դաժան ես .... քո սրտում միայն խավար է, քո աչքերում միայն ատելություն
    - Հիմարի մեկը .... դու ոչինչ չհասկացար..... Ընկնելով քո երազանքների ու քո նպատակների ետևից դու վերածնվեցիր, և վերածնվեցիր ինձ մեջ.... մի մարդու, որը չունի ոչ մի զգացմունք, ունի միայն սեր....Հը.... այն էլ փողի նկատմամբ...... ԴՈՒ դարձել ես փողի գերի... դու նույնիսկ սպանում ես փողի համար, նույնիսկ............
    Այժ ամեն ինչ ավարտված է... այն տղան որ սիրում էր անգամ ծաղկի վրա նստած ցողը, այժմ սիրում է միմիայն ինքն իրեն ..... Դու ինքդ ես քո դահիճը.... Ինքդ էլ վճռիր քո ճակատագիրը .... Ախ դու հիմար փոքրիկ գառնուկ !!!!!
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (29.01.2009), Երվանդ (28.01.2009), Նորմարդ (29.01.2009), Ուրվական (29.01.2009)

  25. #1004
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Գիշեր էր, զով ամառային գիշեր...

    Եղնիկը ամբողջ մարմնով խրվել էր ճահճի մեջ... Նեղվում էր գարշահոտությունից, ճանճերից ու մոծակներից, ուզում էր ազատվել, սակայն բոլոր փորձերը ապարդյուն էին.... Ճահիճը դանդաղ քաշում էր եղնիկին դեպի ներքև... Նրա գեղեցիկ, սլացիկ մարմինը ցեխոտվել էր, մկանները պրկվել էին, թվում էր, թե եղնիկին լոկ մեկ ճիգ էր հարկավոր, ուժերի գերլարում, ճահճից ազատվելու համար... Սակայն դա պատրանք էր, ճահիճը դանդաղ կլանում էր եղնիկին... Եղնիկը աչքերը հառեց դեպի երկինք, գոնե լուսաբացը գար, գոնե վերջին անգամ կարողանար տեսնել արևը.... Սակայն լուսաբացը չէր գալիս... Մութ էր, եղնիկը մենակ էր, իսկ ճահիճը կործանում էր նրան, իսկ արեգակը չկար....

    Վերևում մեղմ ժպտում էր լուսինը, ամեն ինչ վերջացել էր...
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (29.01.2009)

  27. #1005
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Ցուցամատս արնահոսում է... սա էլ արդեն երրորդ անգամ..... չունեմ հարմարանք դեղերի ապակյա անոթիկները բացելու/կոտրելու/ համար ու ստիպված ձերքերով եմ բացում դրանք որ հետո միջմկանային ներարկում անեմ մորս..... Ոչի՝նչ, կդիմանամ, մորս առողջությունն ավելի թանկ է ինձ համար այս պահին.... մամ շատ եմ սիրում քեզ, քո համար ամեն բանի պատրաստ եմ!!!!
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (31.01.2009), Աբելյան (29.01.2009), Քամի (02.02.2009)

Էջ 67 686-ից ԱռաջինԱռաջին ... 175763646566676869707177117167567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •