User Tag List

Էջ 667 684-ից ԱռաջինԱռաջին ... 167567617657663664665666667668669670671677 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,991 համարից մինչև 10,005 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9991
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաթե իսկական Ծննդյան տոների նվեր էի էրեկվա հերթապահ բժիշկների համար, որ ինչպես հարկն է ղժժացին վրաս, դե փորձելով քաղաքակիրթ երևալ ։Ճ
    Ըստ երևույթին մինչև տոները գլխիս էնքան էի զոռ տվել, որ ուղեղս որոշեց 100%-ով արձակուրդ գնալ, կամ ինչպես տատս կասեր՝ երբ որ Աստված ուզում է մարդուն պատժել, ապա սկզբից խելքն է առնում։
    Հա, ուրեմն կինս բասկետբոլի գնդակ էր առել, NBA-ի գնդակի կրկնօրինակ, էն որ կինոներում սևամորթները դրանով խելոք խաղում են, մինչև մի հիմար մոտենում է, ու համը դուրս է գալիս, այ դրանից։
    Ու ես, կիսացրված, մինչև օրվա շատ ավելի կարևոր գործերին անցնելը, որոշեցի դա փչել ինչպես հարկն է ու վերցրի իմ հեծանվի նասոսը, նայեցի գնդակի վրա՝ գրված էր փչել 8 psi, նայեցի նասոսիս վրա երկու սանդղակ կար՝ bar/psi, ու առանց շատ խորանալու համապատախանորեն ընտրեցի ներքին սանդղակը ու սկսեցի փչել, որ սլաքը հասնի մինչև 8-ը։
    Ընթացում ինքս ինձ հարց էի տալիս, բայց ոնց որ մի բան էն չի, ինչ-որ շատ ա փչվում, բլա բլա բլա․․․ իսկ ուղե՞ղս, դե ուղեղս էդ պահին թքել էր իմ բոլոր պակրիշկաների, գնդակների ու նասոսների վրա ու մի փոքր լայաղ էլ չարեց ինձ ասելու, թե՝ դդում, մեքենայիդ ակերը 38 psi ես փչում, հեծոյիդ ակերը՝ 120, իսկ էս գնդակը 8 է, ՈՒ՛Թ, ընդհամենը, որ սլաքը մի չըռթ պիտի սանդղկի սկզբից շարժվեր ու վերջ․․․
    Մեկ էլ գը՛մփ, ու ականջներս խլացան․․․ ու մի քիչ ուշ ջոկեցի, որ համ էլ թոփլում եմ ։Ճ
    Էս բժիշկը, որ բարետես մուժիկ էր, ուրեմն ռենտգենից հետո էկավ սենց յանիմ լուրջ դեմքով, թե սա իր իմացած կյանքում առաջին դեպքն էր, որ գնդակի պայթելուց ջարդվածք է լինում։
    Դե ոտի բութ մատն է, ջհանդամ, սաղ պրոբլեմը 4-6 շաբաթ սպասելն է։
    Հա ինչ էի ասում՝ անկեղծորեն մաղթում եմ ձեզ հաճելի տոներ և բարձր տրամադրություն, կարևորը՝ անփորձանք ։Ճ

    Հ․Գ․ Անիծյալ գնդակը փաստորեն չափազանց որակյալ էր, հետո հասկացա, որ դիմադրել է մինչև 7.5 մթնոլորտ, այսինքն մոտ 110 psi (pound per square foot).
    Հալալ ա քո արտադրողի կերած կաթի․․․ մեջը․․․
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 26.12.2019, 04:18:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.12.2019), ivy (26.12.2019), John (26.12.2019), kitty (06.01.2020), Life (26.12.2019), One_Way_Ticket (26.12.2019), Quyr Qery (26.12.2019), Sambitbaba (26.12.2019), Smokie (20.09.2020), Varzor (26.12.2019), Անվերնագիր (26.12.2019), Արամ (26.12.2019), Գաղթական (26.12.2019), Հայկօ (26.12.2019), Յոհաննես (26.12.2019), Նաիրուհի (26.12.2019), Ներսես_AM (26.12.2019), Շինարար (26.12.2019), Տրիբուն (26.12.2019)

  3. #9992
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոներին ընկերոջս եղբոր աղջիկը՝ յոթ տարեկան բավական աշխույժ մի երեխա, մեզ հետ էր։ Քանի որ ես մեծ մասամբ չշփվող, ինքս իմ մեջ փակված ու երեխայի՝ իր հետ խաղալու գրեթե բոլոր հրավերները մերժում էի ու քանի որ երբեմն անգլերեն, երբեմն դանիերեն էի խոսում, աղջիկը մնաց-մնաց ու դանիերեն (իր իմացած միակ լեզվով) հարցրեց․
    - Դու դանիերեն խոսու՞մ ես։
    - Հա՛,- պատասխանեցի։
    Ոնց որ թե չհավատաց ու որոշեց ստուգել․
    - Դե ասա, «պիցցա» ի՞նչ ա նշանակում։

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (28.12.2019), CactuSoul (31.12.2019), Freeman (28.12.2019), ivy (28.12.2019), Smokie (20.09.2020), Հարդ (06.01.2020), Նիկեա (30.12.2019), Շինարար (16.01.2020)

  5. #9993
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս գնացի Աուշվից: Միշտ շատ էի ուզում գնայի: Տարիների ընթացքում երկրորդ համաշխարհայինի մասին էնքան ֆիլմեր էի նայել, որ մի տեսակ մտքումս էդ տեղը դարձել էր մոգական մի ինչ-որ վայր: Ու անպայման «պետք ա գնալ տեսնել» լիստիս առաջին տեղերում էր:
    Ինչ ասեմ … շատ ընտիր ֆոտոներ արեցի (չնայած տեղին չի սենց բան գրելը բայց դե) ու սարսռեցի միաժամանակ տեղի ծանր ու միաժամանակ քաշող ատմոսֆերայից: Եղանակն էլ անձրևոտ ու մռայլ էր: Ինձ լրիվ կինոյում էի զգում: Համ սիրտս թրթռում էր պոզիտիվ ոգևորությունից, համ էլ գիտակցում էի, որ ողբերգական մի տեղում եմ գտնվում: Տուրիստների տարափ:

    Ներքևի մուտքի մոտի բլոկներից մեկը ճաշարանի են վերածել, որ մտնես հաց ուտես նաև: Ռեստորան են կոչում, բայց լրիվ քեզ զգում ես լագերի ճաշարանում: Մի ամբողջ օր ընկղմվեցի լրիվ էդ իմ այցի մթնոլորտի մեջ: Ինձ թվում էր՝ 43-44 թիվն ա ու ես դա ապրում եմ: Ախր շա՛տ շա՛տ եմ նայել պատերազմյան ֆիլմեր ու դոկումենտալներ ու վերջապես հայտնվեցի էդ տեղում: Հազար ու մի ուրիշ վոյաժից ավելի լավ էքսպեղիոնս էր:

    Ժամանակը կանգ առավ: Նոյեմբերի վերջն էր… նենց մի սիրուն աշուն էր… սիրուն ու մռայլ: Սառը: Բայց գերող:

    Մտա բոլոր բլոկները հերթով… գազի կամերաները և այլն…
    ու… ու լռություն: Լռվա մնացի զարզանդած: Ոչ թե տեսքից: Այլ աուրայից: Դա մի ուրիշ բան ա:
    Դա անբացատրելի ա:
    Դա պիտի զգալ տեղում:

    Մարդկանց կոշիկները… շորերը… սումկաներն ու բագաժները…
    երեխեքի խաղալիքներն ու կանանց պոկռտած մազեր…
    մի տոննա:
    Համարակալված համազգեստները…

    Հետո գնացի Բիրկենաու: Կողքն ա:
    Մի քանի ժամ արդեն անցել էր: Անձրևը դադարել էր: Երեկոյան կողմն էր… ու սիրուն մի հատ մայրամուտ էր…
    ոնց որ խոսար էդ տեղանքի տխրության ու ողբերգության հետ:

    Ամեն մի անցկացրածս վայրկյանը մի էյֆորիա էր:
    Մարդիկ կմտածեն՝ տարօրինակ էյֆորիաներ ունես: Հա: Ես շատ էմոցիոնալ եմ ու ամեն ինչն իմ վրա ազդում ա: Ես կայֆ էի ստանում իմ տխուր ու տրտում զբոսանքից ողբերգական ու մոգական էդ տեղում:
    Գերող էր ամեն ինչը:

    Ես էս իմ ճամփորդությունը փայփայելու եմ մինչև կյանքիս վերջ:

    Հաջորդ դեստինասիոնս Բուքենվալդն ա:

    52E59132-BF27-4040-BA85-05C1A2E25955.jpg
    71016A8E-91B1-4CC7-B52B-08C7618E4298.jpg
    15FB7CA2-C47F-4457-9749-17E435766D8F.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Adam: 28.12.2019, 02:46:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.12.2019), ivy (30.12.2019), Quyr Qery (31.12.2019)

  7. #9994
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճամփորդությունիցս առաջ տունը թողնում եմ երկու շա՜տ ջահել ու շա՜տ սիրահարված մարդու, որոնցից ամեն մեկը դեռ ծնողների հետ է ապրում։
    Կարգախոսը․ «Կարող եք անել ինչ ուզում եք, միայն թե հոգ եք տանում կատուների մասին ու մաքրություն պահպանում»։
    Ու տեսնելով իրենց ուրախության չափը, որ մի ամբողջ շաբաթ երկուսով են լինելու լրիվ ազատ տանը՝ հասկանում եմ, որ հիմա ինչ սիրուն կղզի էլ չուղևորվեմ, միևնույն է իմ արձակուրդն իրենցին չի հասնելու

    Բոլոր օնլայններիդ ու օֆֆլայններիդ գալիք Նոր տարին շնորհավոր, ու թող Ձմեռ պապին կամ էդ շարքի ուրիշ դևերը ձեզ էլ լավ-լավ նվերներ բերեն

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (30.12.2019), CactuSoul (31.12.2019), Chuk (31.12.2019), Freeman (31.12.2019), Life (31.12.2019), Quyr Qery (31.12.2019), Sambitbaba (31.12.2019), Smokie (20.09.2020), Արշակ (07.01.2020), Հարդ (06.01.2020), Յոհաննես (31.12.2019), Նաիրուհի (06.01.2020), Նիկեա (30.12.2019), Շինարար (30.12.2019), Վիշապ (01.01.2020), Տրիբուն (31.12.2019)

  9. #9995
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ էս տարին նոր էր սկսվում, չէի պատկերացնում, որ սկսվելուց մի ամիս հետո առողջական ու ընտանեկան խնդիրներ եմ ունենալու, հետո՝ լուծելու եմ, որ հրաժարվելու եմ ֆեյսբուքից (մոտ 10 ամիս), մի օրում թողնելու եմ ծխելը (արդեն կես տարի), ամուսնանալու եմ էն միակի հետ, ում հետ երազում էի դիմավորել 2019-ը:

    Ես Նոր տարին շատ եմ սիրում, առհասարակ, էն ամենը ինչ սիրուն է ու մարդուն մի քիչ հրաշք է բերում, ես սիրում եմ:
    Իսկ պրագմատիկ կողմս իմ բոլոր սիրելի մարդկանց առողջություն ու ուժ է մաղթում (ակումբ ) հա ու լիքը նվերներ :
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.01.2020), Chuk (31.12.2019), Freeman (31.12.2019), ivy (31.12.2019), Life (31.12.2019), Meme (31.12.2019), Sambitbaba (31.12.2019), Smokie (20.09.2020), Աթեիստ (31.12.2019), Գաղթական (31.12.2019), Հարդ (06.01.2020), Մուշու (11.04.2020), Նաիրուհի (06.01.2020), Վիշապ (01.01.2020), Տրիբուն (31.12.2019)

  11. #9996
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գնացել եմ անկապի հին գրառումներն եմ կարդում....
    աշխատանքի վայրում եմ, զանգերը քիչ են ....
    դառը սուրճնա պակասում....
    գնամ դնեմ ....
    հավե՜ս ...........
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.12.2019), Sambitbaba (31.12.2019), unknown (13.01.2020), Varzor (03.01.2020)

  13. #9997
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ գարնանն ընկերներիցս մեկը 21 տարեկանում մահացավ, էս տարին ես նզովում էի, մտածում էի էլ լավ չեմ լինի, դեպրեսիվ ու մռայլ տրամադրություն էր։ Ես որոշել էի ատել 2019-ը, բայց գյուղում ես երջանկություն ու խաղաղություն գտա՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մայրիկիս մահից մի շաբաթ առաջ ես զգում էի աղետը։ Ահավոր հիվանդ էի ու մտածում էի, որ իմ ժամանակը եկել է։ Բայց սեփական մահից ավելի սարսափելի էր աշխարհում ամենահարազատ մարդուն կորցնելը։ 2020-ին ընդառաջ բոլորը հույս ու երջանկություն են մաղթում, իսկ ես էնքան խճճված եմ, որ ոչ մի հույսի, առավել ևս երջանկության ստվեր անգամ չկա։ Գյուղից հեռացա, որ հայրիկի մոտ լինեմ, մոտ գյուղ տեղափոխելը լիքը եթեներից է կախված, չգիտեմ կստացվի, թե ոչ։ Հենց էդ անորոշության պատճառով նաև չեմ կարող ուղեղս լցնել նոր աշխատանք որոնելով։ Եթե մի զբաղմունք, մի եկամուտ չլինի, ես չգիտեմ, թե ոնց եմ հաղթահարելու համակողմանի ճգնաժամերը։ Ու էս ամենի ֆոնին ես խրախուսում եմ ընկերներիս նոր գործ սկսել, իմ ցավը թողած իրենց դարդերն եմ լսում, սպունգի նման բոլոր ցավերը ներս քաշում, հետո, թե մեկը որոշի ինձ քամել, էնքան ցավ հետ կլցվի աշխարհ, որ ավելի լավ ա առանց էս ամենը թոթափելու ուղղակի սիրտս չդիմանա, պայթի։

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.01.2020), Cassiopeia (04.01.2020), Chuk (13.01.2020), Freeman (04.01.2020), Meme (04.01.2020), Sambitbaba (03.01.2020), Smokie (20.09.2020), StrangeLittleGirl (07.01.2020), Varzor (04.01.2020), Աթեիստ (07.01.2020), Անվերնագիր (03.01.2020), Հայկօ (05.01.2020), Հարդ (06.01.2020), Նաիրուհի (06.01.2020), Շինարար (04.01.2020), Ուլուանա (07.01.2020), Վիշապ (03.01.2020)

  15. #9998
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Իրական արտաքին աշխարհի հետ առաջին անգամ բախվել եմ դպրոցում, իսկ մինչև դպրոցն ավելի շատ իմ աշխարհում էի ապրել: Դպրոցում միջանձնային շոկ ապրեցի երբ հասկացա մարդիկ սիրում են իրար վիրավորել, ցավ պատճառել, ծաղրել ու մնացած բոլոր անդուր բաներն անել: Ծայրաստիճան անհասկանալի էր ինձ, թե ինչի համար են մարդիկ իրանց տենց պահում: Հիմա եմ հասկանում, թե ինչի համար գերազանցիկ առաջին դասարանին հաջորդեց ավելի հարվածային երկրորդը, ավելի միջակ երրորդը ու ավելի ծույլիկ մնացած տարիները. խորը հիասթափություն կար մարդկանցից ու աշխարհից:
    Երկրորդ մշակութային հարվածը ստացա երբ կողքից տեսա թե դասարանցիներս ոնց էին խոսում իրանց ծնողների հետ, ոնց էին տգեղ պատասխան տալիս, ոնց էին բղավում նրանց վրա: Իսկ երրորդ հարվածն էն էր, որ ես չէի հասկանում. ինչի՞ համար են համատարած փչացնում դասագրքերը: Անգամ աղջիկները կարող էին գրիչով փչացնել գրքերի ծայրերը, կամ ուղղակի գրիչով գրել վրան: Ընդհանուր մթնոլորտը իր բոլոր բաղադրիչներով տալիս էր երկու ճանապարհ. կամ պատ քաշել քո ու բոլորի մեջ, կամ դառնալ բոլորի նման: Իրականում տենց էլ մնացի ճանապարհի ընտրության հատվածում ու ոչ ես ինձ հասկացա, ոչ մնացածը:

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.01.2020), CactuSoul (09.01.2020), erexa (10.01.2020), Freeman (07.01.2020), John (07.01.2020), Smokie (20.09.2020), StrangeLittleGirl (07.01.2020), Աթեիստ (07.01.2020), Արէա (07.01.2020), Արշակ (07.01.2020), Յոհաննես (07.01.2020), Նաիրուհի (08.01.2020), Ուլուանա (07.01.2020), Վիշապ (08.01.2020)

  17. #9999
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ, երբ դուրս էի գալիս աշխատանքից, դեռ լրիվ մթնած չէր, մինչդեռ երեք շաբաթ առաջ՝ տարեմուտի վերջին աշխատանքային օրվա ավարտն արդեն լրիվ մութ էր: Լույսը հե՜տ է գալիս:
    Կոլեգաս ասում է, որ մարդ պիտի իր էներգիան միշտ ներսից ստանա՝ անկախ արտաքին աշխարհից: Սովորաբար էդպես էլ կա. մենակ լույսի պակասն է, որ «ներսից» չեմ կարողանում կոմպենսացնել, ու հատկապես վերջին տարիներին զգում եմ, թե դա ինչքան բացասաբար է վրաս ազդում:
    Սիրում եմ «սիրուն» թվեր, ու 2020-ն էդ առումով շատ համակրելի է թվում: Գերմանացիներն էլ մի հատուկ ձևի են անվանում էս տարեթիվը՝ ոչ թե երկու հազար քսան, այլ ուղղակի՝ քսան-քսան, ու էդ «ցվանցիգ-ցվանցիգ»-ը մի ձև ախորժելի է հնչում: Հետն էլ երկու քսանի արանքում մտովի պլյուս եմ դնում ու դառնում է էս տարվա իմ տարիքը՝ 40: Ինձ նենց հպարտ եմ զգում իմ քառասունով, ոնց որ դրակոնի լեվել հասած լինեմ: Դեռ մի քանի ամիս պիտի սպասեմ իհարկե, բայց ես արդեն սենց փքված ման եմ գալիս՝ իմ մոտակա քառասունից գոհ: Արդեն աչքի տակով ախմախ գրքեր եմ անցկացնում՝ կյանքը քառասունից հետո թեմաներով, հետն էլ երևի արժի ինչ-որ կրեմներ առնել, էն որ առավոտյան, թե քնելուց առաջ կանայք քսում են դեմքներին, աչքներին էլ վարունգի շերտեր են դնում:
    Ախ, կյանքը նորից հրաշալի՜ է:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.01.2020), Freeman (08.01.2020), John (10.01.2020), Meme (08.01.2020), Quyr Qery (11.01.2020), Smokie (20.09.2020), StrangeLittleGirl (08.01.2020), Հայկօ (09.01.2020), Նաիրուհի (10.01.2020), Շինարար (08.01.2020), Վիշապ (08.01.2020)

  19. #10000
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքի լրահոսում աչքովս ընկած «Գրետելն ու Հենզելը» նոր սարսափ ֆիլմի գովազդից եղբորս հետ խոսք բացվեց էն մասին, որ Թումանյանի հեքիաթներից շատերն էլ պակաս սարսափ ֆիլմերի սցենարներ չեն, մի քիչ երևակայություն, էֆեկտներ, ու լիարժեք սարսափը պատրաստ է: Էդ առումով երկուսս էլ առաջինը հիշեցինք «Կռնատ աղջիկը», հետո եղբայրս նշեց «Կացին ախպերը», ես էլ ասեցի, որ չէ, «Կացին ախպերը» իրապատում-հեքիաթ է, խնդիրն էնտեղ զուտ գյուղացիների ընկալումներն էին, ինքն էլ, թե` բայց իրապատումն էլ պակաս սարսափ չի: Ես էլ մտածեցի` մի անգամ էլ կարդամ հեքիաթը, ու որոնելիս հայտնաբերեցի, որ, փաստորեն, դրա մուլտն էլ կա: Նայեցինք. մի իսկական սարսափ, ինչպես Արշակը նկատեց. լրիվ սադո-մազո : Հեքիաթը մուլտի համեմատ լրիվ պուպուշություն է: Եթե չեք տեսել մուլտը, հանկարծ փոքր երեխաների հետ չնայեք: Մեկ էլ հետաքրքիր էր, որ սարսափ-մուլտֆիլմը եզրափակվում էր «Քեռին եկավ մեր բակը, դուլուլու, դուլուլու, մեր բակը» երգի մեղեդիով, ուղղակի իրենք երևի նկատի են ունեցել. «Կացինն եկավ մեր գեղը, դուլուլու, դուլուլու, մեր գեղը» :

    Ի դեպ, նայելիս մտքովս անցավ, որ «Կացին ախպերն» ու «Հայելին» գաղափարական առումով ահագին նման են. երկուսն էլ մարդկանց տգիտության վրա հիմնված սարսափներ են: Բայց դաժանության առումով «Հայելին» հեչ համեմատելի չի «Կացին ախպոր» հետ:
    Էս էլ մուլտը, նայեք, զարզանդեք.

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.01.2020), erexa (11.01.2020), ivy (11.01.2020), Meme (11.01.2020), Quyr Qery (11.01.2020), Smokie (20.09.2020), Varzor (12.01.2020), Հայկօ (11.01.2020), Հարդ (12.01.2020), Շինարար (11.01.2020)

  21. #10001
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանայք փոխվել են։ Կանացիությունը պակասել է, նրբությունն ու համեստությունն էլ մի տեսակ մոդայիկ չի։

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (13.01.2020), Varzor (12.01.2020), Հարդ (12.01.2020), շշուկ (13.01.2020)

  23. #10002
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ ես սեքսիստ չեմ, բայց կանանց հետ գիտություն ու քաղաքականություն չեմ քննարկում։

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (13.01.2020), Աթեիստ (13.01.2020), Նաիրուհի (13.01.2020)

  25. #10003
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզվում ա, եթե ամուսնացած տղամարդը քեզ ընկերության հայտ ա ուղարկում, ընդունում ես, ուրեմն դու «փչացած» ես, հակառակ դեպքում էլ ինչի՞ էիր հայտն ընդունում։ Հետաքրքիր ա, մենակ հատուկենտ կերպարներ են էս տեսակետի հետևորդը, թե երևույթը երկրումս մասսայական ա, ես էի ուղտի ականջում քնած։

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.01.2020), StrangeLittleGirl (16.01.2020), Varzor (16.01.2020), _Հրաչ_ (17.01.2020), Աթեիստ (16.01.2020), Նաիրուհի (16.01.2020), Շինարար (16.01.2020)

  27. #10004
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բան չեմ հասկանում։ Մի հատ գիրք էի կարդում, How to be fucking awesome։ Երևի Էն Վեգասի կլուբի հերթում կանգնած ժողովուրդի նման։ Կարճ ասած ասում էր․ “First you have to love yourself․ You should be your number one priority. Be Selfish!”․ Որ կարդում էի ընդհանուր հասկանում էի ինչ ա ասում, լրիվ make sense էր: Դրանից հետո սկսեցի կարդալ ուրիշ գիրք՝ Emotional Intelligence-ի մասին, բայց անունը չեմ հիշում։ Սկզբում խոսում էր, քո զգացումները հասկանալու ու կառավարելու մասին, հետո սկսեց խոսալ էմպատյաի մասին ու պնդում էր, որ էմպատյան էդ շան թույն բան ա awesome լինելու համար։ Հիմա ես ուզում եմ էս երկու կարդացածս ինֆորմացիան իրար կպցնեմ, ինչ որ բան հասկանամ, բայց ախր էմպատյան ու էն վերևում be selfish-ը ոչ մի ձև իրար հետ չեն կպնում իմ մոտ։ Էմպատյան չես կարա միացնես/անջատես, որ երբ պետք ա միացնես, երբ պետք չի անջատես։ Եթե ուժեղ էմպատյա ունես, ուզես թե չուզես սելֆիշ չես կարողանում լինել, որովհետև գիտակցաբար թե անգիտակցաբար խորանում ու սկսում ես զգալ ուրիշի զգացումնքները, որի արդյունքում քո ընդունած որոշումները հեչ selfish չեն լինում։ Դրանից հետո TEDx-ի talk էի լսում։ Չուվակը խոսում էր լիդեռների մասին ու ասում էր, որ աշխարհի լիդեռների մեծ մասը ոչ կոմպետենտ, նարցիստիկ/սելֆիշ ուռոդներ են։ Ինչքան շատ ինֆորմացիա էս հավաքում, ենքան ավելի բարդ ա ամենինչ դառնում։ Ու էս մակարդակի գրքեր կարդալով ինչ պետք ա անես։ Օրինակ փորձես դառնալ selfish, որ awesome լինես։ Էմպատյան մեջդ սպանես ու կողքիդ մարդկանց համար դառանս զուտ բնազդային մակարդակում հետաքրքիր մարդ: Բայց իրականում իրանց ոչ մի value չտաս։ Էդ չուվակը TEDx-ի էդ էր ասում, որ էդ կարգի մարդիկ բնազդային են մեզ ձգում։ Թե ի՞նչ անես, թե խորանաս քո Emotional Intelligence-ի մեջ ու քո էմպատյաի ձեռը կրակը ընգնես, որ աջ ու ձախ քեզ օգտագործեն։ Կարճ ասած՝ չեմ հասկանում։

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2020), John (20.01.2020), Նաիրուհի (21.01.2020)

  29. #10005
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խեռդան բարի ու հոգատար կին ա:
    Կոլեգաս ա:

    Մեր համայնքային միջմշակութային հանձնաժողովի հանդիպմանը՝ վաղուց, քննարկում էինք տարբեր ազգերի մշակութային առանձնահատկություններն ու ներկայիս գլոբալիզացիայի շրջանում նույն երկրում բնակվող տարբեր մշակութային էլեմենտների համակեցությանն օժանդակող սուր անկյունների շրջանցումը:

    Էն ժամանակ Խեռդան մի միջադեպ պատմեց իր վաղ մանկությունից, որից խորը մշակութային շոկ էր ապրել ու որից մինչ օրս տպավորված ա:
    Ծնողների հետ շրջկենտրոնում էին բնակվում ու նոր թուրք հարևաններ էին ստացել:
    Մի օր էլ՝ էդ թուրքերն, օրը ցերեկով, գերդաստանով հավաքված ոչխար էին մորթում՝ հենց փողոցում:
    Կենդանու բառաչը տարածվել էր թաղով մեկ, իսկ հոսող արյունն էլ՝ ողջ փողոցով մեկ..
    Փոքրիկ Խեռդան միակը չէր՝ ով ապշահար ու տագնապած հետևում էր սույն երբևէ չտեսնված ու չլսված արարողությանը:
    Ամբողջ թաղամասն իրար էր անցել ու չգիտեին, թե ինչպես վարվել այս, իրենց բնորոշմամբ, ծայրահեղ բարբարոսային ակցիային:

    Էդ ժամանակներում էր, որ նման սպանդերի շարունակականությունից դրդված իշխանությունները թուրք համայնքի ներկայացուցիչների հետ կլոր սեղան հրավիրեցին:
    թուրքերն էլ դե իրենց իրավունքների ոտնահարում էին համարում՝ իրենց ազգային արարողությունների փողոցում անցկացնելն արգելելը: Սովորական սպանդանոցներից էլ կտրուկ հրաժարվում էին օգտվել, քանի որ էնտեղ նախ չէին թույլ տալիս սպանդին ուղեկցող որոշ ծեսեր կատարել, երկրորդն էլ՝ սպանդանոցներում խոզեր էլ էին մորթում, հետևաբար և, ըստ իրենց, էդ վայրերը «հարամ» էին:
    Մի խոսքով՝ լուծումը գտան մահմեդականներին առանձին «հալալ» սպանդանոցներ հիմնելու արտոնություն տալով, որոնք տարածված են մինչ օրս:

    Էդ օրը ես Խեռդային ու մնացածին չլուսաբանեցի, որ դա զուտ «մահմեդական բարբարոս» ծես չի, որ քրիստոնյա ու իրեն քաղաքակիրթ համարող Հայաստանում էլ է ընդունված Մատաղ անելը:
    Բայց էդ վաղուց էր..
    Հիմա եվրոպական մամուլում ավելի են հաճախակիացել Հայաստանի մասին լուրերը:
    Այնուամենայնիվ հուսով եմ, որ էսօր էլ արևմտյան մամուլն անհաղորդ կմնա թավշյա ոչ բռնի հեղափոխության դրոշներն առած ու դրան մասնակցած լինելը նոր դրոշ սարքած անասնապահների ու մսավաճառների «ապստամբությանը», քանի որ համոզված եմ, որ իրապես քաղաքակիրթ մարդու համար երևույթը բարբարոսություն ու խավարամտություն համարելն այլընտրանք չունի, եթե հանկարծ իմանան, որ անասնապահները, մսավաճառներն ու իրենց կողմնակիցները մեծ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հիգիենայի ու նորմալ սանիտարական պայմանների...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2020), John (20.01.2020), Վիշապ (21.01.2020)

Էջ 667 684-ից ԱռաջինԱռաջին ... 167567617657663664665666667668669670671677 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •