User Tag List

Էջ 659 684-ից ԱռաջինԱռաջին ... 159559609649655656657658659660661662663669 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,871 համարից մինչև 9,885 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9871
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանցի ընկերներիցս մեկը հիասթափված գրում ա, բա թե՝ ամերիկյան դեսպանատանը մերժեցին հերթական անգամ: «Տեսնում էլ են՝ բարձր լեվելի անգլերեն եմ խոսում իրանց հետ ինտերվյուի ժամանակ և այլն… ու սառը կերպով մերժումը շրխկացնում են»: Ես էլ ասում եմ՝ Էհհհ… դու էլ նույն հարիֆությունն ես անում, փաստորեն, ինչ ես՝ մտածելով, որ տպավորում ես իրենց: )))) Ինչի՞ ես ցույց տալիս անգլերեն լավ իմանալդ. դա պոտենցիալ էմիգրանտի պրոֆիլ ա նշանակում: Ընդհակառակը. պիտի քեզ որպես քյարթ ներկայացնես ու ձև տաս, որ համարյա բառ չգիտես: Էդ վախտ չեն մերժի: Դա՛ ա Հայաստանից ԱՄՆ տուրիստի վիզայի դրական պատասխան ապահովողներից ամենապոպուլյարը… Ա՜խ էդ մերժումները… էդ սառը դեմքով հյուպատոսների կեղծ ժպիտներն ու դեմքիդ շրխկացնելը… ասում եմ՝ գիտես ես էդ ամենի հետ ծանոթ չե՞մ: Քանի՜ տարի ա անցել … ԱՄՆ-ում նույնիսկ ապրելուց հետո էլի՛ ժամանակ առ ժամանակ մտքիս են գալիս պատանեկության տարիներիս վիզաների մերժումները… տրավմա ա ու մինչև կյանքիդ վերջ քեզ ուղեկցում ա: Ասում ա՝ օկ, մյուս անգամ քյարթ կձևանամ… ասում եմ՝ ուշ ա , ինքն արդեն ինչ-որ պետք ա կոմպում գրել ա քո պրոֆիլի ու քո անգլերենի մասին: Տուրիստականով գնալդ մոռացի: Միայն աշխատանքային վիզա. վերջ: Կամ էլ ամուսնություն: Էդ էլ գլխացավանք ա:

  2. #9872
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն կարծում եմ, որ ոչ թե հայրիկ եմ այլ համատեղության կարգով նաև գժանոցի տնօրեն
    Տեսնես քանի անգամ է նույն բանը հորս մտքով անցել...
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  3. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (03.04.2019), CactuSoul (03.04.2019), ivy (03.04.2019), John (03.04.2019), Skeptic (03.04.2019), Աթեիստ (03.04.2019), Գաղթական (03.04.2019), Շինարար (03.04.2019)

  4. #9873
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Օքեյ:
    - Արի թողենք էսօր: Հիմա կարող ես ազատ շունչ քաշել: Գնա տուն: Հինգշաբթի ժամը 4-ին:
    - Արդեն ոնց որ թե լավ եմ:
    - Մի քիչ հանգստացա՞ր:
    - Կներեք… անկախ ինձնից ստացվեց…
    - Դու հասկանում ե՞ս, որ խնդիրը քո՛ մեջ ա, այլ ոչ իմ սեանսերի:
    - (լաց, ջղաձգություն) Ոչինչ չի աշխատում: Ոչ մի արդյունք: Երկրորդ շաբաթն ա արդեն...
    - Ի՞նչ կասկած:
    - Մի կասկած ունեմ:
    - Ինչու՞ տանը չես կատարում տվածս վարժությունները:
    - Խնդրեմ:
    - Մի բան կարող ե՞մ քեզ հարցնել:
    - Չէ, ամեն ինչ նույնն ա: Չեմ պատկերացնում՝ ոնց պիտի լինի ձեր ասածը:
    - Որևէ նոր զգացողություննե՞ր:
    - Սովորական: Քարշ եմ տալիս ինքս ինձ:
    - Ո՞նց ա ընդհանուր վիճակդ:
    - Չգիտեմ էլ ինչ մտածեմ…
    - Սա պիտի որ զգաս արդեն:
    - Այսինքն:
    - Քեզ համար նոր վարժություն եմ գտել: Ես քեզնից ավելի շատ մոտիվացիա ունեմ:
    - Էսօր էլ ե՞նք նույնն անելու ինչ 3 օր առաջ:
    - Ափսոս: Կանաչ թեյը հանգստացնում ա:
    - Ես տագնապի ժամանակ ոչ կարողանում եմ խմել, ոչ էլ ցանկություն ունեմ որևէ բանի:
    - Ամեն ինչ կապակցված ա: Սննդակարգդ փոխել ե՞ս: Թեյ խմի երեկոները:
    - Գիշերները լավ չեմ քնում:
    - Ասա:
    - Մի ուրիշ խնդիր է՛լ ունեմ:
    - Կանցնի: 6 ամսից դու լրիվ ուրիշ մարդ ես լինելու:
    - Դեղերը սրտխառնոց են առաջացնում:
    - Հը, ինչ կա: Ինչի՞ ես մի տեսակ:
    - Էսօր կարա՞նք կարճ կապենք:
    - Ողջույն, ներս արի: Տեղավորվի:

    Տուկ-տուկ:

    <<<< տու՛կ ……… տու՛կ ……… տու՛կ ……… տու՛կ ……… >>>> զարկերակս ա՝ երբ քեզ հետ չեմ: Երբ դեմքդ չեմ տեսնում: <<<< տու՛կ-տու՛կ, տու՛կ-տու՛կ, տու՛կ-տու՛կ>>>> ... հիմա զգում ե՞ս: Զգա: Քեզ հետ եմ: Դեմքդ տեսնում եմ: Մի գնա կողքիցս: Է՛ս ա իսկական տուկ-տուկը: Սրտիս նորմալ ռիթմը: Ինձ մենակ չթողես: Ինձ համոզում են դեղեր խմել, որ էլ քեզ չսիրեմ: Դավադրություն ա: Ամուր գրկի ինձ: Կողքիցս տեղ չգնաս: Սիրում եմ քեզ: Չեմ ուզում դեղ: Գժվում եմ: Տու՛կ-տու՛կ, տու՛կ-տու՛կ, տու՛կ-տու՛կ...

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (03.04.2019), Skeptic (03.04.2019), Varzor (03.04.2019)

  6. #9874
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քամինգ-աութի սուր ցանկություն ունեմ։ Բայց ոչ որպես ԼԳԲՏՔ+, որովհետև ԼԳԲՏՔ+ չեմ։ Ոչ էլ որպես աթեիստ, որովհետև դա վաղուց եմ արել, ու Ակումբում գրանցվելուց համարյա անմիջապես հետո ամեն ձևի սրբազան պատերազմներ եմ մղել կրոնի դեմ, լրիվ Thom-ի չսիրած մոլեռանդ աթեիստներից էի Բայց հիմա chill and laid back եմ էդ առումով (հայերեն համարժեքը չգտա), կարծում եմ՝ կրոնական դաստիարակություն ստացած ու հետո WinRAR-ից unpack եղած աթեիստներից շատերն են անցել էդ փուլով։ Էդ առումով եղբորս համար ավելի հեշտ էր․ կրոնը երբեք էլ իրա տանձին չի եղել։

    Բայց վստահ չեմ, որ իմ նմանների համար գոյություն ունի էնպիսի տերմին, որը թույլ կտա մեզ համախմբել համապատասխան կատեգորիայում։ Ու նաև վստահ չեմ, որ «քամինգ-աութ» ուժեղ արտահայտությունը տեղին կլինի էս դեպքում։ Անմիջապես կապված ա էվոլյուցիայի հիմնական սկզբունքի հետ, ավելի կոնկրետ՝ դրա մեդալի հակառակ կողմի, փայտիկի հակառակ ծայրի հետ։ Մյուս կողմից, ինչ-որ երևակայական-կիսացնդած դեգերումների փոխարեն ավելի ճիշտ ա կոմպից կտրվել, լողանալ, հագնվել ու քամինգ աութ լինել տնից, որ գործից չուշանամ։

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (03.04.2019), boooooooom (03.04.2019), CactuSoul (03.04.2019), ivy (03.04.2019), LisBeth (03.04.2019), StrangeLittleGirl (03.04.2019), Thom (04.04.2019), Նիկեա (09.04.2019), Շինարար (03.04.2019), Ուլուանա (03.04.2019)

  8. #9875
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ինֆորմացիա հայ բառի մասին:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  9. #9876
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ հետաքրքիր բան ա չէ՞ մանկությունը: Մանկությանդ ժամանակ երազածդ, որ պատանեկության տարիներին ասես մի քիչ պահպանվում ա, իսկ հետո՝ լրիվ վերափոխվում…

    Փոքր ժամանակ աճպարարության համար խելքս գնում էր: Ուզում էի հայտնի աճպարար դառնալ: Ամեն ինչ ունեի տանը՝ սիրողական աճպարարությամբ զբաղվելու համար: Մամայիս խնդրում էի ինձ գրքեր առներ, որ կատարելագործվեմ ու պրոֆեսիոնալ կերպով սկսեմ զբաղվել դրանով: 9-12 տարեկանում կյանքիս միակ նպատակը դա էր. դառնալ Դեյվիդ Կոպպերֆիլդ: Քանի՜ քանի՜ գիշերներ էի անցկացնում՝ լաց լինելով ու խնդրելով մամայիս՝ ինձ Կոպպերֆիլդի կասետները ճարել:

    - Այդ տղա, ես ո՞րտեղից ճարեմ դրանք: Ես հո ամենակարող չեմ:
    - Չէ, մի բան արա՝ ինձ ճարի իրա համարների ձայնագրությունները:

    Հիշում եմ՝ մի օր եկավ ու ասեց՝ ճարել եմ: 2001 թիվն էր: Ուրախությանս չափ չկար:
    Կինոմոսկվայի ներսում, տոմսերի վաճառակետի հենց կողքը հատուկ ծառայություն կար՝ տարբեր ձայնագրություններ պատվիրելու VHS-ի վրա: Ձայնագրություններ, որ վաճառքում չկային:
    3 կասետ նվիրեց մամաս ինձ: Ամեն մեկին 7.000 դրամ էր տվել: Ուրախությանս չափ չկար: Ամիսներ շարունակ անդադար դիտում էի ու չէի կշտանում:

    2002-ին Մաշտոցի պողոտայի վրա բացվեց surprise անունով մի օրիգինալ խանութ: Աճպարարական տարբեր հնարքների գրքեր ու իրեր էին վաճառում: Աշխարհն իմն էր: Surprise խանութն իմ կյանքի ուրախությունն էր:
    Նոր ապրանքներ կային, որ Հայաստանում ոչ մի տեղ չէիր գտնի: Տարբեր տեսակի խայտաբղետ պայթուցիկներ՝ հրավառությունների համար և այլն:

    - Մամ, աշխատավարձդ ստացել ե՞ս… փող տուր՝ surprise գնամ, տեսնեմ նոր ֆոկուսի գիրք կամ ապրանք կա՞…

    2002 թվին, ծնողներս տեսան, որ առանց աճպարարության չեմ դիմանում ու որ դա նույնիսկ քմահաճույք էլ չէր, այլ իսկական կիրք (երբեմն նույնիսկ դպրոց չէի գնում՝ տանը սիրածս գործով զբաղվելու համար) ու որոշեցին ինձ տանել Երևանի կրկես՝ ոմն Սոս Պետրոսյանի մոտ:

    - Բալիկ ջան, քո մոտ կա պոտենցիալ: Պիտի շատ աշխատես քեզ վրա: Կարող ենք մյուս շաբաթվանից էլ սկսել պարապմունքները: Քեզ կարող եմ սովորեցնել մի շարք գաղտնի հնարքներ, որ համաշխարհային աճպարարներն են օգտագործում: (լավ ա չասեց. «էլ ոչ ե՛ս տրամադրություն ուե՜մ…»)

    Մի խոսքով, ծնողներս համաձայնվեցին, մինչև էն պահը, երբ առաջին պարապմունքի ժամանակ մամաս երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց ու ասեց՝ չէ, վախենում եմ:
    Վայ մամ… էդ քո վախը: Է՛դ քո վախը, մա՜՜մ...
    Կոտրեցիր երազանքս էդ քո վախով: Հիմա ես երևի արդեն հայտնի աճպարար էի ու շրջագայությունների մեջ էի, եթե չլիներ քո էդ վախը:
    Ինչի՞ց վախեցար:

    - Ես չեմ կարա հանգիստ քնեմ՝ իմանալով, որ դու պինգպոնգի գնդակը բերանդ ես մտցնում ու հանում: Ո՛չ մի դեպքում:

    Տանը է՛լ մի լացուկոց, է՛լ մի տուրուդմփոց ու խռովել… թե բա՝ մամ, դու փչացնում ես իմ երազանքը:

    - Վախենում եմ Ադամչիկ: Թարգի ֆոկուսներդ: Պինգպոնգի գնդակը բերանդ չես դնելու: Ուր մնաց՝ դրանով հնարքներ անես պարբերաբար: Վերջ: Փակված ա խոսակցությունը:

    Մինչև հիմա սրտիս դարդ ա եղել, բայց ժպիտով եմ հիշում էդ ամենը, մի տեսակ…
    ...մամայիս վախը, որ ինձ խանգարեց դառնալ աճպարար:
    Հիմա մտածում եմ դրա մասին ու գոհ եմ: Չէի ուզի աճպարար լինել:

    Մանկության երազանքները պահպանվում են երբեմն մինչև պատանեկություն ու հետո լրիվ վերափոխվում են…

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.04.2019), ivy (04.04.2019), John (04.04.2019), Skeptic (04.04.2019), Smokie (01.10.2019), Յոհաննես (04.04.2019), Շինարար (04.04.2019), Ուլուանա (04.04.2019)

  11. #9877
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտել եմ ինձ, կարոտել եմ էն ժամանակները, երբ ջահել էի, մոտիվացված ու ամպերում էի ապրում։ Ինչքան հեքիաթային ու անհասանելի էր մեզ շատերիս արտասահմանում կրթություն ստանալը թվում, ինչ ջանքեր ու եռանդ էինք ներդնում էդ գործընթացներում, որ հարյուրավոր մարդկանցից մատների վրա հաշվածները կրթաթոշակ ստանային։
    Հետո ստանում ես։ Հետո դիմացդ է գալիս աշխարհը, որն ամենևին էլ դեմոկրատ ու ազատ չէ, ինչքան քեզ էր թվում։ Որտեղ բյուրոկրատիաներն ու անիմաստ գործերը քեզ էնքան են խեղդում, որ երանի ես տալիս անքուն քննական գիշերներին։ Երբ տեսնում ես, որ իրականում մեր կյանքն էնքան շատ է կախված պարզ հանգամանքներից, ինչպիսին այս կամ այն երկրի քաղաքացիությունն է։ Երբ քո ստացած 2.5 տարվա անգլալեզու կրթությունը հեչ, բայց նորից ու նորից TOEFL հանձնելը մեջ։ Երբ անկախ քո որակներից, դու բազմաթիվ բաներ չես կարողացել անել ու չես էլ կարողանա, որովհետև սխալ տեղում ու միգուցե սխալ ժամանակներում ես ծնվել։ Երբ որոշ մարդիկ պրիվիլեգիաներ ունեն, իսկ ոմանք էլ եռակի շատ պիտի աշխատեն, որ կոմպենսացնեն դրանք։ Երբ ամեն ինչ համատարած սխալ է թվում, ու գիտության նկատմամբ անսահման սերն ու ձգողությունը վերածվում է փախուստի։ Փախուստի ավելի վատ աշխարհից, երբ նանոաշխարհում, թվերի մեջ ապրելը միակ լուծումն է թվում, որ չնկատես, թե ինչ ատելություն ու քաոս է տիրում շուրջդ, և թե ինչ ավելի վատ է՝ քո պղպջակից դուրս։ Ինչի՞ս է պետք էն հանգամանքը, որ շատ ավելի զարգացած ու կոմպետենտ եմ դարձել, երբ էլ չեմ ուզում ինձ ծռեմ ու ձևափոխեմ էնքան, մինչև մի որևէ համակարգ որոշի ինձ ընդունել։
    Բյուրոկրատիաների ու ձևականությունների էս աշխարհում, ազատություններն ու ցանկությունները կամաց մեռնում են։ Որտե՞ղ է ավելի լավ հարցը պատասխան չունի․ չարյաց փոքրագույնն էլ ընտրելուց հոգնել եմ։


  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.04.2019), John (05.04.2019), Mr. Annoying (05.04.2019), StrangeLittleGirl (04.04.2019), Thom (04.04.2019), Varzor (05.04.2019), Անվերնագիր (05.04.2019), Գաղթական (05.04.2019), մարդագայլուկ (04.04.2019), Յոհաննես (04.04.2019), Ներսես_AM (05.04.2019), Նիկեա (09.04.2019), Շինարար (04.04.2019), Ուլուանա (05.04.2019), Տրիբուն (04.04.2019)

  13. #9878
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ամենավատ բանը, երբ տանդ նստած տանիցդ բողոքում ես։ Արցախում վերջերս մի արցախցի սկսել էր արցախցիներից, ստեղծված վիճակից սարկազմով խոսալ ու չդիմանալով՝ հարցրեցի Արցախը չեք սիրու՞մ։ ՈՒրեմն պատերազմ տեսած մարդը ինձ կհասկանա, որ ինչու են մարդիկ այ էդ քչով էլ իրանց երջանիկ զգում։ Մեծ-մեծ խոսալ, բարձրագույն տեխնոլոգիաներից բան-ման շատ լավ ա, բայց գործ անելուց դրանց նմանները իրանց գրպաններից էն կողմ չեն գնում։
    հայ-վայ, հայու գենը։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (06.04.2019), Varzor (06.04.2019), Նիկեա (09.04.2019)

  15. #9879
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատս ասում էր կարմիր կովը կաշին չի փոխում տեսնես մնացած գույնի կովերը ո՞նց են դրանից։

    Հ․Գ․ Թրեվըր եսիմինչը լավն ա

    SWTS

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.04.2019), Skeptic (06.04.2019), Նիկեա (09.04.2019), Տրիբուն (06.04.2019)

  17. #9880
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր պարանով չորրորդ թռիչքս էր Scream of Soul թիմի հետ, ու երկրորդը՝ Դժոխքի ձորում։ Մինչև հարևան թեմայում ժողովուրդը բանավիճում ա կյանքի ու «տուն» հասկացության գաղափարա-փիլիսոփայական իմաստի շուրջ, ես դեռ էսօրվա տպավորությունների տակ եմ, ու էս թերապիան դեռ ահագին կձգի։ Անկապ կարող ա հնչի (քանի որ Անկապ օրագրում ենք, ներելի ա), բայց ազատ անկման էդ մի քանի միլիվայրկյանի ընթացքում զգում եմ, որ «տանն» եմ։

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.04.2019), ivy (06.04.2019), Jarre (06.04.2019), LisBeth (06.04.2019), Progart (06.04.2019), Thom (08.04.2019), Varzor (07.04.2019), Արամ (06.04.2019), Գաղթական (07.04.2019), Յոհաննես (06.04.2019), Ուլուանա (07.04.2019), Տրիբուն (06.04.2019)

  19. #9881
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ երևույթինս էնքան էի կտրվել ակումբից, էնքան բան էի մոռացել: Էսօր դա հասկացա մի հոգու շնորհիվ: Մի «մոռացվածի» ու հիշեցի, որ իսկապես բոլորն էլ էստեղ կարող են դեմք լինել: Մեծ դեմք: Իմ սիրելի բաժինը ակումբում արդեն քանի տարի կլինի, ինչ օրագրերն ա: Ու էդ սիրելիներին ես հաճախ հետաձգել եմ, որ կուտակվեն ու հետո գերագույն հաճույքով կարդամ ամբողջ պատմվածքաշարը: Ու հենց էս հետաձգելուս պատճառով կարծում էի, թե ակումբում գրեթե բան չունեմ կարդալու: Էսօր ուզեցի կարդամ իմ կորուսյալին, որպեսզի Ղեկավարման վահանակից էլ չկորեր: Բայց մի կողմից է՛լ հենց տեսել եմ կուտակումը, շատ բարդ ա թվացել: Իսկ ինչու՞ գրքի դեպքում էդպես չի լինում: Ինչու՞ եմ գրքի մեծությունից հաճախ նույնիսկ ուրախանում, իսկ ակումբի շատությունից սկզբի պահին նեղվում, հետո երբ սկսում եմ՝ նոր եմ ամբողջ կայֆը զգում: Ախր իրական մուսաները հենց էստեղ են: Էստեղ ինձ շատ ու շատ հարցերում կարող են գաղափարներ տալ, եթե միայն ես դա ուզեմ:
    Համենայն դեպս կար մի դեմք, մի մեեեծ մուսա, որը չէր մոռացվում, որովհետև էդպես էր պետք: Ու ինքն ինձ շատ ա օգնել անգիտակցաբար: Գուցե լավ ա ու հավես ա, երբ ունենում ես կոնկրետ մեկին՝ միակին ու անկրկնելիին: Բայց ափսոս են նաև մյուսները: Իրանք էլ են քեզ շատ պետք ու միշտ են պետք:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 07.04.2019, 12:23:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (12.04.2019)

  21. #9882
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ութ տարի առաջ որոշել էի Ակումբում մի թեմա բացեի մարմնամարզության կոնկրետ մի ձևի մասին։ DVD-ով ունեի վարժությունները։ Վերցրել էի ու կտրատել էի էնպես, որ ամեն մի վարժությունը առանձին վիդեո լինի ու տեղադրել էի Յութուբում բացած նոր ըքաունթում (ոչ իմ հիմնականում), էն նպատակով, որ հետո Ակումբում թեմա պիտի բացեմ ու ամեն մի վարժությունը բացատրեմ ու դնեմ վիդեոն։ Ես ժամանակին լուրջ խնդիրներ ունեի մեջքի հետ կապված ու էդ վարժությունների շնորհիվ շատ լավ էի ինձ զգում բոլոր առումներով։ Կարծում էի, որ շատերին հետաքրքիր կլինի։ Շատ էի ուզում կիսվել։

    Դա էն ժամանակն էր, երբ նոր էի տեղափոխվել Դոմինիկյան։ Հետո նոր գործ, լիքը աշխատանք և այլն ու այդպես էլ մինչև էսօր թեման բացված չի։

    Երեկ պատահաբար հիշեցի էդ Յութուբի աքաունթի մասին ու որոշեցի մտնել տեսնել ինչ վիճակ ա էնտեղ։ Ու ուղղակի ապշեցի ՝ տեսնելով, որ 3.500.000-ից ավել այցելություններ ու դիտումներ են եղել էդ ըքաունթում։ Իսկ վիդեոների դիտումների քանակը սկսվում է 26.000-ից մինչև 244.000։

    Ու դա էն դեպքում, որ բացարձակապես ոչ մի տեղ հղում որևէ վիդեոի չեմ դրել ու ոչ մի աշխատանք չեմ տարել ըքաունթի վրա ՝ բացի վիդեոները ափլոդ անելուց։

    Ասածս ի՞նչ ա։ Ես էլ չգիտեմ..... Ուղղակի ուզեցա կիսվել։

  22. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.04.2019), ivy (12.04.2019), John (16.04.2019), Progart (12.04.2019), Smokie (16.04.2019), StrangeLittleGirl (12.04.2019), Varzor (13.04.2019), Աթեիստ (12.04.2019), Արամ (12.04.2019), Բարեկամ (12.04.2019), Գաղթական (12.04.2019), Ծլնգ (12.04.2019), Հայկօ (16.04.2019), Յոհաննես (12.04.2019), Ներսես_AM (12.04.2019), Նիկեա (30.04.2019), Ուլուանա (12.04.2019)

  23. #9883
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր կանգնած էի հագուստի խանութում՝ կասսայի մոտ, որ վճարեմ, ինձնից առաջ էլ մենակ մեկն էր, որի սպասարկումը շատ դանդաղ էր ընթանում։ Կողքի կասսայի հերթը արագ առաջ էր գնում, իսկ ինձ մոտ բան չէր կատարվում, չնայած ընդամենը մի հոգի էր ինձնից առաջ։ Ահագին նյարդայնացնող էր, մտքումս արդեն զայրանում էի կասսայի մոտ կանգնած աշխատողի վրա, որ իր գործը կարգին անել չէր կարողանում։ Երբ դիմացիս հաճախորդի սպասարկումը վերջապես ավարտվեց, ու իմ հերթը հասավ, տեսա, որ աշխատողի մի ձեռքին մատներ չկան, և ըստ տեսքի, բնածին արատ չէր, այլ ոչ վաղուցվա վնասվածք։
    Մի ձև վատ զգացի դանդաղ սպասարկումից առաջացած զայրույթիս համար։ Իմ սպասարկումն էլ իհարկե արագ չանցավ, բայց դա արդեն չէր նյարդայնացնում։
    Մտածեցի՝ ինչքան հաճախ ենք շտապ դատողություններ անում մարդկանց կատարած աշխատանքի մասին՝ լինի սպասարկման ոլորտում, թե ուրիշ տեղ, առանց որևէ բան իմանալու էդ մարդկանց մասին։
    Ու հետն էլ մտածեցի՝ ինչ լավ է, որ էդ մարդը գործ ունի, որտեղ թույլատրվել է անհատական տեմպով աշխատել, և ոչ թե ստանդարտներ են պարտադրվել, որոնց հետևելը տվյալ դեպքում անհնարին կլիներ։

  24. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.04.2019), boooooooom (12.04.2019), CactuSoul (15.04.2019), erexa (13.04.2019), Jarre (14.04.2019), John (16.04.2019), Progart (12.04.2019), Smokie (01.10.2019), StrangeLittleGirl (13.04.2019), Thom (12.04.2019), Varzor (13.04.2019), Աթեիստ (13.04.2019), Արամ (16.07.2019), Բարեկամ (13.04.2019), Գաղթական (13.04.2019), Նաիրուհի (22.04.2019), Ներսես_AM (13.04.2019), Նիկեա (12.04.2019), Շինարար (12.04.2019), Ուլուանա (13.04.2019), Վիշապ (21.12.2019)

  25. #9884
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր արցախցի մի քանի երիտասարդների հետ շփվեցի ու զգացի իրենց տրամադրվածությունը, թե բա ստեղ բան չկա անելու, ուզում ենք տեղափոխվել Երևան: Ակամայից պատասխան հարցրեցի՝ իսկ Երևանում կա՞ ինչ-որ բան անելու: Մտածում եմ քայլարշավ սկսեմ Արցախից ու բանաստեղծություն գրեմ))) Լիսկայից ով ա խաբա՞ր:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (13.04.2019)

  27. #9885
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր վառ է սա տպավորվել: Պատերազմի տարիներին էր: Մի տատիկ թոռնիկին նկատողություն արեց, որ փողոցում չի կարելի ուտել:
    - Ինչի ո՞ր, - ըմբոստացավ թոռնիկը:
    Տատիկն էլ երկար-բարակ բացատրեց, որ էթիկ չի դա, շատ սոված մարդիկ հիմա ուտելու բան չունեն ու դաժան ա, որ իրենք տեսնում են, թե ոնց ա մեկ ուրիշն ուտում:

    Էսօր փողոցում ձեռք ձեռքի տված երջանիկ զույգին թաց աչքերով էր նայում: Կինը մի շաբաթ առաջ է մահացել:

    Երևի նույն սկզբունքով փողոցում համբուրվելն էթիկ չի, քանի որ միայնակ մարդիկ կան, փողոցում ժպտալն էթիկ չի, քանի որ դժբախտ մարդիկ կան, փողոցում քայլելն էթիկ չի, քանի որ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ կան ու ապրելն էթիկ չի...
    Կամ ամեն ինչ շատ ավելի պարզ ա՝ փողոցում ուտել կարելի ա:

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.04.2019), Freeman (16.04.2019), Progart (15.04.2019), Skeptic (16.04.2019), Smokie (01.10.2019), Varzor (15.04.2019), Աթեիստ (15.04.2019), Նաիրուհի (22.04.2019), Նիկեա (15.04.2019), Ուլուանա (15.04.2019)

Էջ 659 684-ից ԱռաջինԱռաջին ... 159559609649655656657658659660661662663669 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •