User Tag List

Էջ 657 684-ից ԱռաջինԱռաջին ... 157557607647653654655656657658659660661667 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,841 համարից մինչև 9,855 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9841
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր որ դուրս էի գալիս, մեկ էլ զգամ՝ Իզայն է անունս տալիս. լրիվ անջատված վիճակում էի։
    - Լա՞վ ես։
    Բան չասեցի։
    - Քանի՞ կլիենտ ես ունեցել։
    - Տասնչորս,- պատասխանեցի,- մաքուր օդի կարիք ունեմ։
    - Քեզ լավ նայիր,- ասեց մի էնպիսի ձայնով, որ թվաց՝ հիմա կմոտենա, կգրկի։
    - Դու էլ քեզ լավ նայիր,- ձեռքով արեցի ու արագ դուրս եկա։
    Հետո պիտի Բիրգիտին գրկեի, որ մի քանի ամիս առաջ Էլիզաբեթ էր դարձել, ու հա մտածում էի՝ ոնց եմ հետը հանդիպելիս նոր անունը տալու․ ինքն ինձ համար միշտ էլ Բիրգիտ է։ Քառասունից հետո մեկ էլ որոշես նոր անուն ունենալ։ Մարդ կա, փոփոխության կարիք ունի, բայց ձեռքի տակ իր անունից բացի ուրիշ հարմար բան չի ընկնում։
    Իսկ ես կայուն հող չեմ էլ ունենում, որ գոնե մի քանի քայլ իրար հետևից դնեմ՝ առանց նոր մոլորակի վրա հայտնվելու։
    Իրիկունը մինչև էդ անտեր թուղթը ստորագրեցի, կես մարդ դարձա։ Ինչի՞ս էր պետք։ Էլի ամբողջ կյանքդ գլխի վրա շրջես։ Յոլա չեմ գնում անփոփոխ աշխարհներում։ Ու էս ստորագրությունն էլ, վախենամ, երկար կյանք չի ունենալու, թեև շատ կուզեմ, որ հակառակը լինի։
    Անհանգիստ եմ ահավոր․ երևի դրա համար էլ նորից օրագրային գրառում եմ անում՝ երկար դադարից հետո։

    Երեկ քունս չէր տանում, վոյս քիդզը միացրեցի, ու երկու հրաշք քույրեր հայտնվեցին դիմացս․ չգիտեմ՝ ես էի գերզգայուն վիճակում, թե իսկապես արտառոց էին, բայց երեկվանից հա նայում եմ իրենց ու չեմ հագենում։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.02.2019), Smokie (26.02.2019), Նաիրուհի (01.03.2019), Տրիբուն (26.02.2019)

  3. #9842
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ գեհենի կրակների մեջ վառվեմ ամեն անգամ, երբ Դուբլինի կամ Էդինբուրգի օդանավակայան վայրեջք կատարելուն մնում ա 10 րոպե: Էս ինչ այլանդակ turbulence -ների զոնա ա, Տեր Աստված: Էդ վերջին տասը րոպեն գնում եմ էն աշխարհ, հետ եմ գալիս: Էս վերջերս էլ կես ժամ շուտ xanax եմ խմում, որ հանգիստ լինեմ, բայց էլի չի օգնում: Ես էլ Միացյալ Թագավորության զոնա ինքնաթիռով չեմ գնալու: Կամ եվրոսթար, կամ նավ: Նույնն էլ Լոնդոնի վայրէջքն ա: Հավես չունեմ: Ում ա պետք տենց տեղ հասնելը, որ հասնում ես, բայց չգիտես՝ ո՛ր պարամետր ես հասել ու ինչ ես քեզնից ներկայացնում. մա՞րդ, թե՞ արդեն եթերային ինչ-որ արարած: Ամեն անգամ ասում եմ, բայց չեմ անում ու վերջին րոպեին էլի արագ տեղ հասնելու համար սամալյոտ եմ նստում: Դե չէ՛, էլի: Չե՛մ կարողանում turbulence-ների հանդեպ տագնապս հաղթահարեմ, հո զոռով չի: Ահավոր զգացում ա: Հ.Գ. հետաքրքիրն էն ա, որ գնացքն ինչքան էլ 320 կմ ժամ արագություն ա հավաքում ու համարյա նույն ռիսկերն ունի՝ կործանվելու, ինչ ինքնաթիռը, բայց գնացքում դրա մասին չեմ մտածում ու հանգիստ ժամերով կքնեմ՝ չնայած իր ահռելի արագությանը: Մինչդեռ՝ ինքնաթիռում չի՛ լինում քնել: Փշերի վրա եմ անընդհատ: Թևը մի քիչ ձախ թեքեց՝ վայ քու, թևը մի քիչ աջ թեքեց՝ վայ լավ էլի … մի արա ի … լացացնում ես … իսկ գնացքում հանգի՜ստ հաց ես ուտում ու մրափում ես՝ առանց մտածելու, որ նույն կերպ գնացքն էլ կարա ռելսերի՛ց դուրս գա 320 -ի տակ ու գյաբռլամիշ լինես, ոսկորներիցդ էլ բան չմնա, բայց փաստը մնում ա էն, որ սամալյոտի՛ց ես վախենում, այլ ոչ գնացքից: Սաղ էդ անտեր օդ բարձրանալն ա էլի համը հանում: Թե չէ՝ գետնին կպած՝ ուզում ես 1000-ի վրա թող գնա, մեկ ա՝ ենթագիտակցորեն գիտես, որ գետնին կպած ես: ))

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (28.02.2019)

  5. #9843
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր յութուբով մի հատ վիդեո աչքովս ընկավ,ինչ որ ֆիլմից մի հատ հատված էր,աղջիկը էնքան լավն էր,որ որոշեցի նայել:Հիմա 40 րոպե եմ նայել էդ ֆիլմից,բայց իրա գեղեցկությունից սիրտս տրաքումա,քրտինքը վրեսա տվել,սենց տանջբելով ու տառապելով նայում եմ:1989թվի ֆիլմ է,հիմա ինքը 59 տարեկան է,բայց երևի ինքը իմ տեսած ամենագեղեցիկ կիննա:Չկա սենց բան,կինոն էլ չեմ ասի,քանի որ իրան խանդում եմ
    Դե լավ հա,ես հո ժլատ չեմ,վայելեք…. Madeleine Stowe
    18+

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.03.2019), Աթեիստ (28.02.2019)

  7. #9844
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկարատև ընդմիջումից հետո որոշեցի Ակումբ մտնել, որովհետև կիսվելու/դատարկվելու սուր ցանկություն կար, հատկապես հարազատ օլդերի հարթակում։ Լոգին լինելուց հետո նկատեցի, որ վարկանշային մեկնաբանություն ունեմ 2 տարի առաջ կատարած այ սենց բովանդակությամբ գրառման համար.
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից
    էրեկ հենց էս թեմայով հոդված էի կարդում․
    Արդյո՞ք սոցիալական կյանք չունենալը դրական կողմեր ունի (անգլերեն)

    ԻՀԿ՝ թեմայի հեղինակը ճշմարիտ ուղու վրա ա, ի տարբերություն էն տարօրինակ մարդկանց, ովքեր բացարձակապես ոչինչ չեն ձեռնարկում գոնե մինիմալ շփում ունենալու կամ ժամանակին եղածը որոշ չափով վերականգնելու համար, չնայած դրա սուր կարիքն ունեն, ու դեռ մի բան էլ հակառակ ուղղությամբ են «աշխատում»։

    Իրոնիան էն էր, որ նկարագրածս տարօրինակ մարդու դասական օրինակ եմ վաղուց դարձել ու օր-օրի «կատարելագործում» եմ հմտություններս։
    Սխալ գրած կոդի պատճառով ցիկլը անվերջ ա։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.03.2019), Progart (02.03.2019), Smokie (16.06.2019), Աթեիստ (02.03.2019), Հայկօ (03.03.2019), Ուլուանա (02.03.2019)

  9. #9845
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒրեմն էս "օրենքի երկիր" ՄԹ–ում, իրականում ամեն ինչ նենց ա արած որ մարդկանցից փող կլպեն։ Աչքդ թարթեցիր, մի բան ուշադիր չեղար փողերդ տանում են։ Նույնիսկ Հայաստանում էս կարգի քերոցի չկա։
    Օրինակ հենց հիմա նստած եմ ֆորումներ, օրենքներ, դատական նախկին գործեր եմ կարդում հետևյալի համար։
    էն բնակարանը որում ապրում էինք, որը ուներ ստորգետնյա կայանատեղի ամեն բնակարանին հատկացված համարակալված տեղով։ Տենց մի շաբաթ օր ընտանիքով երկար ճանապարհ ենք գնում։ Ես էլ երկար տեղ քշելուց կայանելու թույտվության թուղթը հանում եմ, որովհետև դիմապակու մեջ արտացոլանքը քշելուց խանգարում ա։ Տենց հետ ենք գալիս ուշ, մոռանում ենք դնենք տեղը։ Մյուս օրը դդմփ 100 ֆունտի տուգանք։ Կառլ, Սեփական տեղում կայանելու համար 100ֆունտ, Կառլ։ Դե բնականաբար չմուծեցի։ 100-ը դառավ 160: Մի անգամ էլ էր տենց եղել չէի մուծել մի քիչ կփռշկվեցին, անցավ գնաց։ Էս անգամ կպած փողը ուզում են։ Էսօր նամակ ստացա որը վերջնական նամակն ա դատարան դիմելուց առաջ: Հիմա էդ ա նստել եմ նայում եմ սրանց ինչ պիտի գրեմ որ յան տան։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.03.2019), Varzor (13.06.2020), Անվերնագիր (02.03.2019)

  11. #9846
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դանիայում ընտրությունների համար ֆիքսված օր չկա։ Ավելի շուտ, ըստ օրենսդրության սենց ա․ ԱԺ ընտրություններն ամենաուշը պիտի տեղի ունենան նախորդ ընտրություններիս չորս տարի անց։ Իսկ մինչ այդ արտահերթ ընտրությունների լիքը մեխանիզմներ կան։ Պլյուս դրան վարչապետը երբ ուզի, կարա հայտարարի, որ հեսա ընտրություններ են լինելու, ընդ որում՝ նույնիսկ քարոզարշավի ֆիքսված մինիմում կամ մաքսիմում ժամանակաշրջան չկա։ Այսինքն, տեսականորեն վարչապետը կարա ասի՝ վաղը ընտրություններ են լինելու, ու սաղ կուսակցությունները պիտի հաջորդ օրը պատրաստ լինեն ընտրությունների։ Բայց դե ջենտլմենական պայմանավորվածություն կա, որ վարչապետը միշտ պիտի նշանակված օրվանից առնվազն երկու շաբաթ առաջ հայտարարի ընտրությունների մասին, որ կուսակցությունները հասցնեն քարոզարշավ անեն։

    Ուրեմն էս տարի հունիսի 17-ին լրանում ա չորս տարին, ինչը նշանակում ա՝ ամենաուշը էս տարի հունիսի 17-ին ընտրություններ են լինելու։ Բայց քանի որ բոլոր տեսակի հարցումները ցույց են տալիս, որ ներկայիս իշխող կուսակցությունը շանս չունի ընտրություններում հաղթելու, հնարավոր ա, որ հենց մի պահ հարցումներում ռեյտինգները բարձրանան, վարչապետը միանգամից նոր ընտրություններ հայտարարի։ Ոմանք ասում են՝ մարտին ա լինելու, ոմանք ասում են՝ մայիսին ԵՄ ընտրությունների հետ, ոմանք էլ՝ վերջին հնարավոր վայրկյանին։ Բայց ոչ ոք կոնկրետ բան չգիտի։ Ու քանի որ էս կառավարությունը էնքան ա ամեն ինչ քաքմեջ արել, էնքան ապօրինություններ ու կոռուպցիա թույլ տվել, որ ոչ ոք չի զարմանա, եթե երկու շաբաթվա ջենտլմենական պայմանավորվածությունը չպահպանվի ու ասենք հինգ օր առաջ հայտարարի։ Դրա համար բոլոր կուսակցությունները հիմիկվանից քարոզարշավի մեջ են։ Քաղաքում սկսել են հայտնվել նախընտրական պաստառները։ Ու կարող ա ստիպված լինենք մինչև հունիսի կեսերը հանդուրժել էդ պաստառները։ Ահավոր ա։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.03.2019), Արշակ (05.03.2019), Ուլուանա (03.03.2019)

  13. #9847
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իբր ծովափնյա մի փոքր տնակում ենք, որը նավակի տեսք ունի: Երեքով ենք ներսում՝ ես, աղջիկս ու ինձ տարեկից մի կին, որը կարծես անծանոթ է, բայց հետն էլ հարազատություն եմ զգում իր հանդեպ:
    Գիշեր է, պառկած ենք անկողնում, երբ տեսնում ենք, թե ինչպես է մի հսկայական ալիք գալիս, մեր նավակ-տունը տեղից պոկում ու իր հետ ծովի մեջ տանում: Հայտնվում ենք կատաղի ալիքների մեջ: Մտածում եմ, որ լավ է՝ տունը նավի ձևով է սարքած, չի խորտակվի: Բայց տնակը սկսվում է քիչ-քիչ ջրով լցվել:
    «Անծանոթ ընկերուհիս» դուրս է նայում պատուհանից, հետո շրջվում իմ կողմը, ու թե. «Եվս մի ալիք, ու մենք չկանք, հո գիտես»:
    Գրկում եմ աղջկաս ու ասում, որ ինչ էլ պատահի, միասին ենք լինելու: Աղջիկս գլխով է անում ու ամուր կպչում ինձ: Չգիտես ինչու հույս ունեմ, որ փրկվելու ենք, բայց ոչինչ չեմ ձեռնարկում, բացի անկողնու մեջ կծկված գրկվելուց: Իսկ ի՞նչ կարող եմ ձեռնարկել, դուրս թռչել փոթորկի մե՞ջ:

    Շնչակտուր արթնանացա: Ամեն դետալն էնքան կենդանի էր, նույնիսկ մեր անկողնու տեսքը, կնոջ հավաքած մազերը, աղջկաս պառկած դիրքը, ալիքների ձայնը:
    Սարսափելի երազ էր:
    Իսկ տանն էնպիսի խաղաղություն էր, ոչ մի ծպտուն: Գնացի աղջկաս սենյակ, որտեղ անկողնու կողքին երեկվա հավաքած արկղն էր, վրան իր ձեռքով գրված՝ «Սոնյայի խաղալիքներ», իբր թե մաման էլ էնքան խաղալիքներ ունի. հանկարծ արկղերը չշփոթենք: Մուշ-մուշ քնած էր:
    Հետո Նեոն հայտնվեց պատուհանի մոտ. գիշերային թափառումներից էր վերադառնում, լավ է՝ էս անգամ հետը մուկ չէր բերել: Մարդիկ կատու են պահում, որ տանը մուկ չլինի, սա մկները հետն է բերում՝ իրեն խաղընկեր: Դեռ չեմ պատմել իրեն, որ շուտով միայն պատշգամբով պիտի բավարարվի, ու դուրս գալու միակ ճանապարհը կտուրն է լինելու: Բայց որ մի բան էն չեղավ, ես հաստատ հետևից կտուր չեմ բարձրանալու՝ իրեն ու իր մկներին ներքև բերելու:
    Ուրախ կյանք է սպասվում: Կարևորը՝ մոտակայքում փոթորկող ծովեր չկան:
    Միակ փոթորկվողը ես եմ:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (07.03.2019), CactuSoul (15.03.2019), Progart (07.03.2019), Smokie (16.06.2019), Աթեիստ (07.03.2019), Բարեկամ (07.03.2019), Հայկօ (07.03.2019), Յոհաննես (07.03.2019)

  15. #9848
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեբանի մոտ վերջին այցելությունս հուզառատ էր: Երբեք չէի պատկերացնի, որ մեր օրերի հոգեբանն ինձ դեմքիս կարող է շրխկացնել, որ ես հոգեբանի կարիք չունեմ և ի՛նքս պետք է աշխատեմ ինձ վրա:

    - Պարոն Ադամ, կարող ե՞մ ձեզ մի հարց տալ, - ակնոցները մի քանի սանտիմետր դեպի քիթն իջեցրած, ուսուցչի խստությամբ և զննող հայացքով ասաց դոկտոր Գրուեն՝ հարմար տեղավորված լինելով բազկաթոռին:
    Ակնթարթային արագությամբ, նույնիսկ չգիտակցելով՝ մտքիս եկան բոլոր հնարավոր հարցերը, որոնք կարող էր տալ այդ դիրքն ու հայացքն ընդունած: Նամանավանդ՝ արդեն գիտեի, որ հարցն ինձ չէր գոհացնելու, քանզի ֆրանսերենում պարոն միմիայն ասում են ազգանվան հետ, իսկ անվան հետ պարոն ասելը հանդիմանանքի սկիզբ է ազդարարում: Սարսռեցի:

    - Խնդրեմ , - ներքին տատանմամբ, բայց ինձ բնորոշ ինքնավստահությամբ ասացի բժշկին:
    - Եթե ես ձեզ ասեմ, որ սա ձեր վերջին հանդիպումն է ինձ հետ, ի՞նչ կանեք:
    - Վստահ չեմ, որ հասկանում եմ հարցը: Այսինքն ինչպե՞ս՝ վերջին:
    - Դուք հոգեբանի կարիք չունեք, պարոն: Դուք ուղղակի ալարկոտ եք:
    Ականջներիս մի պահ չհավատալով և աչքերս ոլորելով՝ փորձում էի իրապես գնահատել իրավիճակն ու հասկանալ՝ արդյոք դա երա՞զ էր, թե՞ իրականություն:
    - Գիտեմ, որ ասածներս ձեզ չեն բավարարի հոգեպես, բայց ձեր իմպուլսիվության և արագ բռնկվելու միակ մեղավորը ձեր ալարկոտությունն է: Դուք չե՛ք աշխատում ձեզ վրա:
    - Բժիշկ, բայց ես աշխատում եմ ինձ համա՛ր, պարզ չէ՞ որ ինձ վրա՛ աշխատելու ժամանակ չի մնա, - թեթև ժպիտով փորձեցի կատակի տալ խոսակցությունն ու դուրս գալ մանթրաժային այդ լարվածությունից:
    Չաշխատեց:
    Դոկտոր Գրուեն սառը և անհուսադրող հայացքով շարունակում էր ինձ նայել՝ առանց աչքերը թարթելու: Տհաճ էր…
    մի քանի վայրկյանով հայացքս թեքելով պատի կողմը՝ աչքերս լցվեցին:

    - Բայց ես ձեզ վճարում եմ, վերջիվերջո, չէ՞, - հիասթափված ու հուսալքված ասացի:
    - Վճարու՞մ եք, - քմծիծաղ տվեց, որից հետո ակնոցները հանեց և հոգնած աչքերը մերսելուց հետո՝ դրեց ակնոցները սեղանին, և ոտքը ոտքին գցելով՝ ավելի հարմարավետ տեղավորվեց բազկաթոռին: Բարի ժպիտով սկսեց ինձ նայել՝ կարծես գիտակցելով, որ խոցվեցի:
    - Շաբաթական 40 եվրոն, որ ինձ վճարում եք, ինչքա՞ն է անում ամիսը:

    Չիմանալով՝ խոսակցությունն ուր է տանում, մի տեսակ երեխայական դժգոհությամբ ասացի.

    - 160:
    - Ահա: 160 եվրո, ճի՞շտ է: Իսկ եթե փորձեիք ձեր աշխատանքի հաշվին ձեզ ազատ ժամանակ հատկացնել ու չվաստակել այդ 160 եվրո՞ն: Եվ այն ինձ տալու փոխարեն ինքներդ ձեզ ժամանակ հատկացնե՞իք: Փոխեք ձեր առօրյան՝ այդ 160 եվրոյի սահմաններում: Շփվեք դրական լիցքեր հաղորդող մարդկանց հետ: Քի՛չ ներվայնացեք: Հեռու՛ պահեք ձեզ կոնֆլիկտներից: Կարո՞ղ եք: Մարդիկ այս ամենն անում են առանց որևէ ցենտ ծախսելու: Ոչինչ, դուք էլ սկզբնական շրջանում ծախսե՛ք այդ 160 եվրոն՝ այն չվաստակելով, - ժպտաց բժիշկն ու կարծես փորձեց նորից վերականգնել ընկերական վերաբերմունքն ինձ հետ:

    - Պատասխանեք. կարո՞ղ եք:

    Զգացի, որ ինձ ուրիշ պատասխան տալու հնարավորություն չի թողնում:

    - Իհարկե կարող եմ: Եթե միայն դա լիներ խնդիրը…
    - Հավատացեք, որ դա է, Ադամ: Զանգեք ինձ 3 ամիս հետո: Հեռախոսի անվանացանկում առաջինն եք ինձ մոտ, ինչպես և կարծում եմ՝ բոլորի մոտ: Այս առաջին մարդու անունը 3 ամսով չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ լսել:

    Վեր կացավ տեղից և ուղևորվեց դեպի գրասեղանը: Թուքս դժվարանում էի կուլ տալ ու չգիտեի՝ ինչ ասել: Բացեց դարակը և դուրս հանեց այն երկու քսան եվրոյանոցը, որ տվել էի հանդիպման սկզբում: Ձեռքը մեկնեց դեպի կաբինետի դուռը և բացելով այն՝ ինձ հայացքով դուրս հրավիրեց: Մոտեցա, գումարը պարզեց դեպի ինձ ու խիստ տոնով ասաց.

    - Մի թերություն էլ ունես, որ պետք է շտկես: Փողերդ սխալ ես ծախսում: Դա ֆրանսիացուն բնորոշ չէ: Երևի հայկական կողմդ է: Դա՛ էլ շտկիր: Կտեսնվենք երեք ամսից:

    Փողը վերցրեցի, դուռը շրխկացրեց վրաս ու լուռ հեռացա:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2019), Progart (07.03.2019), Smokie (16.06.2019), Նաիրուհի (09.03.2019), Ուլուանա (07.03.2019)

  17. #9849
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օրից կլրանա 10 տարիս ակումբում։ 10 տարի, Կառլ։
    Ի՞նչ է ինձ համար ակումբը ու ի՞նչ է ինձ այստեղ պահում։ Այն ունիկալ միջավայր է, որտեղ
    1. Հավաքվել են բարձր ինտելլեկտի տեր մարդիկ,
    2. Նրանց մեջ չկան ինձ մոտիկ մարդիկ, ամենաշատը էպիզոդիկ ծանոթներ։
    Այդ երկուսի համադրությունը թույլ է տալիս հետաքրքիր քննարկումներ ծավալել, որտեղ կարող եմ հանգիստ ասել այն, ինչ մտածում եմ, առանց անհանգստանալու, թե հարազատ մարդու վիրավորեցի, կամ որ իմ մասին անձնական բնույթի տեղեկություններ ստացավ, որ չէի ուզի ստանար։ Գուցե իհարկե կան ինձ մոտիկ մարդիկ, ովքեր քողարկվում են, բայց դրա հետ էլ եմ ես OK, քանի դեռ այդ մասին չգիտեմ։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2019), Smokie (03.07.2019), Աթեիստ (08.03.2019), Բարեկամ (08.03.2019)

  19. #9850
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկեր

    Բոլորը գիտեն, որ նախանձը վատ բան ա։ Լրիվ համաձայն եմ։ Կարող ա ինչ-որ բացառություններ կան, բայց էս պահին չեմ մտաբերում։ Մյուս կողմից, դրա բացակայությունը, հատկապես՝ կոնկրետ դեպքերում, երբ փաստարկված ա, առողջ ա համարվում։ Էլի համաձայն եմ։ Գիտակից կյանքումս, ինչքան հիշում եմ, նյութական նախանձ՝ ա-լյա դասընկերոջ հեռախոս, հարևանի ավտո և այլն, չեմ ունեցել (հուսամ խղճիս դեմ չեմ մեղանչում): Իսկ ոչ նյութական, երբ զգացել եմ, միանգամից համապատասխան փաստերով չեզոքացրել, գցել եմ մի կողմ. Պողոսը ունի ընկերներ (մոտ ընկերների մասին ա խոսքը), իսկ ես՝ չէ, Պետրոսն ունի մասնագիտական-անձնական աճ, իսկ ես՝ չէ, Մարտիրոսն ունի զուգընկերուհի, իսկ ես երբևէ չեմ ունեցել, ու էս ամենը ունի օբյեկտիվ պատճառներ, թշնամանքի հասնող ինքնաատելությունն ու բացասական սպեկտրում գտնվող խարիզման не в последнюю очередь։ Սրանով հանդերձ, դեռ հույս ունեմ, որ կկարողանամ թեկուզ ինչ-որ չնչին ներդրում ունենամ իմ համար կարևոր մարդկանց կյանքում։ Ինչքան էլ որ շենքի հիմնական պատերը, որոնք հենց սկզբից էլ անորակ էին կառուցվել, իրար հետևից հատիկ-հատիկ քանդվում են, ու տեղից էլ անդուր ֆասադը սկսում ա ծռվել ու ծեփաթափվել, իսկ նորոգման տարբերակներ հեռանկարում էլ չկան։

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.03.2019), CactuSoul (15.03.2019), LisBeth (09.03.2019), Progart (11.03.2019), Smokie (16.06.2019), Աթեիստ (09.03.2019), Հայկօ (09.03.2019), Ուլուանա (09.03.2019)

  21. #9851
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փողոցի աղմուկը լապտերների լույսից ակտիվ էր ներս լցվում։ Ես փնտրում էի ինչ որ մեկի, ում կորցրել էի, բայց նոր էի վախենում, որ կկորցնեմ, ժխորի մեջ։ Ամեն կողմից գոռում էին․
    - Հեղափոխականները, հեղափոխականները։
    Մարդիկ տներով էին վազում, ես տնից էի վազում։ Անկանոն շարված սալահատակը թաց էր։ Երկու հոգի վազելով անցան։
    - Պետք ա սպանել դրանց, - նրանցից մեկը գոռաց ու շրջվեց դեպի ինձ։
    Դեմքը չտեսա, ձեռքի ատրճանակը տեսա։ Ու արդեն գիտեի, որ կրակելու ա։ Սպասում էի ցավի։ Կողիս տակից փամփուշտը մտավ ու ցավի փոխարեն ջերմություն զգացի ներսումս, այրող։ Մտածեցի որ էդքան էլ սարսափելի չի։ Մահացու չի, մտածեցի, նախքան երկրորդ փամփուշտը․․․ Երբ ընկած էի սառը անհարթության վրա, անջատվում էի, միակ բանը, որ հասցրի դա ոտնաթաթերս շարժելն էր։ Ուզում էի համոզվել, որ կկարողանամ քայլել․․․ Էս սաղ էնքնան հեշտ էր ու իրական։
    Մի ամիս առաջ էր, երբ Ա-ն եկավ կողքս նստեց, հարցրեց, թե ինչի՞ եմ տխուր, չլինի որ լքելու եմ իրենց դրա համար ա։ Ասեցի հա ու ժպտացի։ Ասեց ոչինչ, մի տխրի, մենք քեզ շատ շուտ կմոռանանք։

    Ասեցի՝ գիտեմ։

    SWTS

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.03.2019), Skeptic (11.03.2019)

  23. #9852
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մամաս Երևանում 30 տարվա շախմատի մարզիչ էր: Երբ եկավ Ֆրանսիա՝ մեկ էլ ինձ բա թե՝ լեզուն պիտի նենց սովորեմ, որ ստե՛ղ էլ էրեխեքին շախմատ սովորացնեմ ու չեմպիոն սարքեմ: Ես էլ ասում եմ՝ այ կնիկ, մի քիչ կտրվի էլի էդ շախմատից, հոգնեցինք … ինչ ծնվել եմ՝ էդ եմ լսում տանը (ախպերս էլ ա շախմատիստ): Ասում եմ՝ նամանավանդ, որ երեխեքի հետ գործ ունենալուց նե՛նց պիտի խոսաս, որ հասկանան շատ պարզ ձևով, էդ դու ո՞նց ես կարողանալու ֆրանսերենով տենց դաս տալ. բավական ա ֆրանսիացի երեխեն մի հատ ակցենտ նկատի կամ մի բան սխալ արտասանես կամ տեսնի, որ էմիգրանտ ես՝ ծնողներին կասի՝ մամ, պապ, ես չեմ ուզում էս էմիգրանտ ծյոծյայի մոտ էլ գամ: Մի խոսքով՝ չէ ու չէ. «Ես պիտի լեզուն սովորեմ ու դաս տամ»: Էն օրն էլ եկել ասում ա՝ դպրոցներից մեկը կոնտրակտ ա առաջարկել )))) ... ասի՝ ձեռ ե՞ս առնում. քեզ ո՞վ կվերցնի աշխատանքի… խոսում ես՝ մարդ բան չի հասկանում ասածիցդ: Ձեն չհանեց: Նեղացավ: Մեկ էլ տեսնեմ՝ ամեն առավոտ աշխատանքի ա գնում … զանգեցի ասեցի՝ մի հատ էդ դպրոցի հասցեն ասա գամ մի հատ տեսնեմ էդ ինչ ա կատարվում ըտեղ վաբշե))))) … գնամ տենամ՝ երեխեքը հավաքված շուրջը, ինքն էլ իրա ջարդրտված ֆրանսերենով շախմատ ա պարապում ՝ google translate -ախառը, երեխեքն էլ պաշտում են Մադամ Լաուրային (Լողա): Մանթո ընգա , էկա տուն:

  24. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2019), Cassiopeia (11.03.2019), ivy (11.03.2019), John (11.03.2019), Progart (11.03.2019), Skeptic (18.03.2019), Smokie (16.06.2019), Աթեիստ (11.03.2019), Հայկօ (13.03.2019), Յոհաննես (11.03.2019), Նաիրուհի (18.03.2019), Ներսես_AM (11.03.2019), Ուլուանա (11.03.2019), Տրիբուն (11.03.2019)

  25. #9853
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մոտ երջանիկ մարդիկ չեն գալիս. գալիս են նրանք, ովքեր լիքը դարդեր ունեն և ինքնուրույն լուծում չեն գտնում:
    Օրվա մեծ մասն ուրիշների պրոբլեմների մեջ եմ: Դարդերը նույնիսկ կոդավորել ենք, խմբերի բաժանել, ամեն խումբն իր տառն ունի: A-ն, S-ն ու IK-ն իմ «սիրած պրոբլեմներն» են, որոնց դեմ կարգին թուր ու թվանք ունեմ, բայց մեծամասամբ մոտս B, O ու F խնդիրներով են գալիս, իսկ դրանց լուծման համար պիտի ամեն անգամ նոր զենք գտնել:
    Լինում է նաև գալիս են էնպիսի դարդերով, որոնք մեր կոդավորած խմբերից դուրս են: Բայց անմիջապես ուրիշ տեղ չես կարող ուղարկել էն մարդուն, ով աղեկտուր լացում է ու շնչակտուր լինում, եթե անգամ իր խնդիրները քո կոդերում չկան: Էդ ժամանակ պիտի նստես խոսես հետը, ավելի ճիշտ՝ մեծամասամբ լսես ու փորձես նախ և առաջ հանգստացնել, հետն էլ հավատ ներշնչել, որ աշխարհը կարող է նաև ապահով տեղ լինել: Ու որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել մյուսներին, եթե ճահճից ինքնուրույն դուրս գալ չեն կարողանում:
    Էստեղ անվտանգության աշխատողներ կան, որոնք միշտ միջանցքում են, ու երբ մի կլիենտ ահագին երկար է մնում սենյակումդ, ներս են մտնում ու հարցնում, թե արդյոք ամեն ինչ կարգին է: Մեզ մոտ ամեն տեսակի մարդիկ էլ գալիս են՝ թե հանցագործ իրավիճակում հայտնվածներ, թե անտուններ ու փողոցում ապրող թափառականներ, թե նարկոտիկ կախվածություն ու հոգեկան խնդիրներ ունեցեղներ, կամ էլ ուղղակի մարդիկ, ովքեր մոլորված են: Բոլորը՝ միգրանտներ:
    Ու միակ բանը, որ դեռ բառ չասած գիտենք յուրաքանչյուրի մասին, դա էն է, որ պրոբլեմների մեջ են. այլապես չէին գա էստեղ:
    Պիտի ամեն մեկին լսել կարողանաս ու իրենց «լեզուն» հասկանալ, իսկ դեպի վստահություն տանող ճանապարհն էլ հաճախ քարքարոտ է, որովհետև մեծամասամբ վատ կենսափորձով են գալիս՝ չիմանալով ինչ սպասել մարդկանցից:

    Վերջերս մոտս զգացում է առաջացել, որ վաղեմի մտերիմ ընկերոջս էլ, ով վերջերս էր տեղափոխվել Գերմանիա, սկսել եմ որպես կլիենտի վերաբերվել, այլ ոչ որպես ընկերոջ: Օգնում եմ ամեն անգամ, երբ խճճվում է էս երկրի բյուրոկրատիայի մեջ. լինում է իր համար թղթեր եմ լրացնում, զանգեր անում կամ ուղղակի ասում, թե ինչ անի:
    Բայց հետն էլ գիտեմ, որ ինքը նաև ընկերոջ կարիք ունի, իսկ ես գործում եմ մեքենայի պես՝ իրեն լսելուց հետո խնդիրները կոդավորելով ու ըստ դրա լուծումներ առաջարկելով: Հազվադեպ եմ հետն անձնական շփման անցնում կամ իմ մասին ինչ-որ բան պատմում: Սկզբում դեռ մի քիչ ուրիշ էր, իսկ հիմա մեր հարաբերություններն ավելի շուտ «միգրացիոն խորհրդատվություն» են հիշեցնում՝ աշխատանքիցս գրեթե չտարբերվող. դեռ աշխատանքումս ավելի խորն է մարդկանց հետ կոնտակտը՝ մեծամասամբ ավելի բարդ խնդիրներով կլիենտներ ունենալու հաշվին:
    Մեղքի զգացում ունեմ կարծես, որովհետև զգում եմ, որ հուզականության կարիք ունի, իսկ ես փակված եմ լրիվ: Ու կարող եմ օգնել միայն՝ ըստ կոդերի:

  26. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (13.03.2019), CactuSoul (15.03.2019), Cassiopeia (14.03.2019), Freeman (13.03.2019), John (13.03.2019), Progart (13.03.2019), Ruby Rue (13.03.2019), Smokie (08.08.2019), Բարեկամ (13.03.2019), Գաղթական (13.03.2019), Ծլնգ (13.03.2019), Նաիրուհի (18.03.2019), Ներսես_AM (13.03.2019), Շինարար (13.03.2019)

  27. #9854
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երակից արյուն տալը միշտ էլ ինձ համար տագնապի խթանիչ ա եղել: Դեռ փոքր ժամանակվանից: Չգիտեմ՝ ինչից ա, բայց ամեն անգամ հազիվ եմ զսպում ինձ, որ ուշագնաց չլինեմ: Ու դա՝ միմիայն երակից արյուն տալու դեպքում: Հետաքրքիրն էն ա, որ ո՛տքս էլ ա ջարդվել, ընկել հազարումի վնասվածքներ եմ ստացել տարիների ընթացքում ու ոչ մի նշույլ անգամ տագնապի նշաններ չեմ զգացել՝ չնայած արյունլվա վիճակներիս, բայց հե՛նց վենայից արյուն տալու պահն ա գալիս՝ ինձ կորցնում եմ: Սկսում եմ թուլանալ ու աչքերիս դիմաց սկսում ա սևանալ ու մարմինս փշաքաղվում ա: Երբեք չեմ կարողացել էս ֆենոմենի բացատրությունը գտնել: Էսօր առավոտյան լաբորատորիայում արյուն հանձնեցի. ինչպես միշտ՝ լարված, տագնապած ու ջղաձգումների մեջ ինքս ինձ ասելով՝ Ադամ, մի ծակոց ա ընդամենը. համբերի, հեսա՝ վերջ: Վերջացավ, արյունը տվեցի, բուժքույրը բամբակը դրեց երակիս ու ասեց, որ ծալեմ թևս: Դուրս եկա կաբինետից ու զգում եմ, որ լավ չեմ: -Ադամ, կոնտրոլ արա քեզ, էս մարդկանց մոտ խայտառակ չանես ինքդ քեզ, - ինքս ինձ ասելով՝ մոտեցա միջանցքի անկյունում դրված ջուր մատակարարող սարքին, բաժակը վերցրեցի արագ-արագ՝ գիտակցելով, որ աչքերս արդեն գնում են… բայց … սպասի, զսպի քեզ , դու կարաս… , ուժեղ սկսեցի ինձ թափ տալ ու ձգվել, որ տեղն ընկնեմ: Բաժակը մոտեցրի բերանիս, որ խմեմ, մեկ էլ՝ բուժքույրը գլխիս վերևում կանգնած՝ Պարոն … պարո՞ն … լա՞վ եք ձեզ զգում: Ուժեղ դմփոց լսեցինք, վստահ ե՞ք, որ լավ եք: - ըըը… , - մի՛ վեր կացեք, մնացեք պառկած… ցավ զգում ե՞ք: - Ի՞նչ ցավ… , - գլխի վրա ընկել եք ետևանց… Ես էլ բա՝ լու՞րջ, էդ ե՞րբ: Լավ եմ ինձ զգում, ժամացույցս տվեք, ես ավելի լավ ա գնամ, նորմալ ա ամեն ինչ: - Վստահ ե՞ք, որ լավ եք… շտապ օգնություն զանգահարե՞նք: - Չէ, չէ մերսի, Լավ եմ: Սովոր եմ: Ասեցի ու դուրս եկա: Հիմա տանն եմ, սև շոկոլադ եմ ուտում ու գլուխս էլ պայթում ա:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2019), Progart (13.03.2019), Smokie (08.08.2019), Varzor (14.03.2019)

  29. #9855
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քսան տարի առաջ մտածում էի, որ ինձ միայն ֆինանսները չեն հերիքում ավելի հանրօգուտ, ուրախ և լեցուն կյանքով ապրելու համար։ Ու սկսեցի աշխատել դրանք ավելացնելու ուղղությամբ։
    Երեկ հերթական անգամ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ժամանակս չի հերիքում հանրօգուտ և լեցուն կյանքով ապրելու համար։ Այ քեզ բան, բա ավել ժամանակ ունենալու համար ի՞նչ անեմ։ Բա մի 20 տարի հետո ի՞նչը չի հերիքելու։
    Սե՞րը, առողջությու՞նը, թոշա՞կը, ․․․ Ախր կարելի է հիմա աշխատել, որ դրանց պակասը քսան տարի հետո չլինի, բայց դե էդ անտեր ժամանակը չի հերիքում․․․
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  30. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.03.2019), CactuSoul (15.03.2019), Cassiopeia (14.03.2019), Progart (14.03.2019), Skeptic (15.03.2019), Smokie (08.08.2019), Thom (17.03.2019), Աթեիստ (14.03.2019), Բարեկամ (14.03.2019), Յոհաննես (16.03.2019), Նաիրուհի (18.03.2019), Ուլուանա (15.03.2019)

Էջ 657 684-ից ԱռաջինԱռաջին ... 157557607647653654655656657658659660661667 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •