Երևանյան ոսկի աշուն էր, որ չես ուզում փողոցից ներս գնալ, ես էլ՝ ջահել լակոտ։ Քերդստերս հարսանիքն էր՝ Զորավոր եկեղեցում։ Ծիսակատարություններից մի քիչ հեռու լինելով, որոշեցի բարձրանալ եկեղեցու եկրորդ հարկը՝ պատերի քանդակագրերը ավելի մոտիկից ուսումնասիրելու, նաև ավելի հարմար էր վերևի պատշգամբներից արարողությանը տեղերով հետևելը։ Եկավ հանգուցալուծման պահը. ծիսակատարությունը կատարող հոգևոր հայրը հարցրեց փեսացուին՝ տե՞ր ես, ով հստակ պատասխանեց՝ տե՜ր եմ։ Հաջոդ հարցը հարսնացուին էր՝ հնազա՞նդ ես։ Քեռդստերս ճանաչողներն էլ գիտեին, որ ինչ-ինչ, բայց հնազանդ իրեն դժվար էր անվանել՝ լավ իմաստով՝ ինքն իր միտքն ուներ և ուժեղ ձայն։ Այդ «հնազա՞նդ ես» բառի վրա աչքերս ու ականջներս սրվեցին... առաջին եկեղացական հարսանեկան ծիսակատարությունն էր, որին ներկա էի։ Ու կարծես ամբողջ հարսանեկան ամբոխն էլ տեղում սառել էր. հարսնացուն հապաղում էր... այդ լռության մեջ կարելի էր լսել եկեղեցու բաց դռներից դուրս աշնանային տերևների գետնին ընկնելը։ Լռությունը կոտրեց հարսնացուի քմծիծաղով «հնազանդ եմ»-ը, որին հաջորդեց ամբոխի խմբակային թեթևացած արտաշունչ-հոգոցը...
Հա, էս խի՞ հիշեցի... Էջմիածնի քաղաքապետը ասում ա «Ֆուլ հաուս» սերիալը սեռային խտրականություն ա քարոզում, արգելել-բան ա պետք դրան անել... չեմ նայում «ֆուլ հաուս», ու ընդհանրապես հեռուստատեսություն, բայց էս հոդվածը կարդալուց հետո ուզեցի նայել (քաղաքապետին հուզած մասը առաջին 3 րոպեների ընթացքում ա) Արժի Արմենիան ֆեյսբուքյան շնորհակալություն հայտնի օրիորդ Գասպարյանին ուղիղ գովազդի համար՝ սերիալի անունով, կոնկրետ կերպարի կոնկրետ գործողություններով, բան... լավ ա, որ սենց առաջադեմ, ազատամիտ ու ժողովրդային մշակույթին սատարող քաղաքապետ ունի նոր Հայաստանը։
Էջանիշներ