User Tag List

Էջ 650 684-ից ԱռաջինԱռաջին ... 150550600640646647648649650651652653654660 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,736 համարից մինչև 9,750 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9736
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մութ ու ցուրտ տարիներին քեռիս շինարարական ջոկատով պատրաստվում էր գնալ Չեխիա խոպան, գնալուց առաջ էլ ասում էր․ «ամեն առավոտ երկու վեդրո ջուր բռնած պիտի 5 կմ քայլեմ, որ ջուր կրելու ֆորմից չընկնեմ»։

    Երեկվա ակցիաների վիդեոները նայելուց մտածում էի, որ ով էլ գա իշխանության, մի երեք ամիսը մեկ պետք է քաղաքն ու ամբողջ հանրապետությունը սենց փակել, որ ժողովուրդն իր իշխանավարության ֆորմից չընկնի․․․ անունն էլ դնենք «ժողովրդավարավարժություն»․․․ համ էլ երեխեքը պրոսպեկտի վրա ֆուտբոլ-գործագործ կխաղան, ծերերը՝ շախմատ ու նարդի ու ամբողջ ազգովի մաքուր օդ շնչելով հեծանիվ կքշեն ու կքայլեն՝ մարշուտկի մեջ խծկված լինելու փոխարեն։ Ինչ հոյակապ ժողովրդական ավանդույթ կլիներ․․․

    Խաղի շարժման (play movement) ներքո մի գաղափար կա՝ playborhood, բաղկացած play և neighborhood բառերի միավորումից, որի իմաստն է՝ թաղամասը երեխաների ազատ խաղերին ավելի հարմար միջավայր դարձնելու գործողությունների ձեռնարկումը։ Ու այդ կոնցեպտի հեղինակը (Մայք Լանզան) այն ստեղծել է դրդված ժամանակակից այն վիճակից, որ ուրբանացված աշխարհում երեխաների խաղալու տեղերը սահմանափակված են, փողոցում ազատ խաղալն էլ այլևս անցյալի հուշեր են դարձել։ Ու պարբերաբար վերցնում մի երկու կից փողոց են փակում մեկ օրով՝ դրանք ամբողջովին վերածելով խաղահրապարակի։

    Հիմա պատկերացրեք՝ playcity, կամ ինչու ոչ՝ playrepublic... երբ ամբողջ երկիրն է մեկ օրով վերածվում «խաղահրապարակի»․ և՛ երեխաների համար, և՛ երիտասարդների՝ ժողովրդավարական անհնազանդության խաղեր կազմակերպելու համար, և՛ հասուն ու ծերերի՝ համայնային կյանք զարգացնելու համար։ Ասենք վարչապետը մի երկու ամիս առաջ ասում է՝ ջահելներ, այս ինչ օրը դուրս եք գալիս, բոլոր փողոցները փակում եք ու պար ու խնդություն եք անում դրսերում․․․ ոչ մի լքտիություն, ոչ մի անախորժություն՝ սա սիրո և հանդուրժողականության խաղեր են։ Այ թե հասարակություն կկառուցենք․․․
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 03.05.2018, 08:33:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.05.2018), CactuSoul (14.05.2018), ivy (03.05.2018), John (08.05.2018), kitty (17.07.2018), Mr. Annoying (03.05.2018), Sambitbaba (04.05.2018), Smokie (12.01.2019), Tiger29 (03.05.2018), Աթեիստ (03.05.2018), Արամ (03.05.2018), Արէա (03.05.2018), Գաղթական (03.05.2018), Ներսես_AM (03.05.2018), Նիկեա (03.05.2018), Ուլուանա (03.05.2018), Վիշապ (03.05.2018), Տրիբուն (03.05.2018)

  3. #9737
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս գրառումը հա մտքումս պտտվում է․ չգիտեմ՝ հեղինակը ոնց կվերաբերվեր, եթե մեջբերեի ընդհանուր քննարկումների թեմայում, դրա համար էսպես եմ գրում։ Ու սա ավելի շուտ ոչ թե պատասխան է իր գրառմանը, այլ ուղղակի մտքերս են տվյալ թեմայի վերաբերյալ։
    Հետաքրքիր է, թե արդյո՞ք տղամարդիկ էլ են նույն կերպ ապրում ծնողությունը, ինչպես կանայք։ Իրենց մոտ էլ կա՞ էդ ուժեղ բնազդայինը, որ կանանց մոտ դեռ մինչև հղիությունն է առաջանում ու հղիության ընթացքում էլ ավելի արմատավորվում։ Խոսքն անսահման ու համապարփակ սիրո մասին չի, որի հետ կապված կասկած չունեմ, թե սեռն ինչ-որ կապ ունի, այլ հենց բնազդային մղման մասին է խոսքը։ Սերունդ տալ ու պահպանել այն՝ որպես քեզնից պոկված (քո մեջ ապրած ու քեզնից դուրս եկած) մի մասնիկ։
    Նոր կյանք ստեղծելու ուժեղ բնազդն ինձ էլ հանգիստ չի տալիս։ Հա մոտս կիսատության զգացում կա, որ դեռ ավարտված չի էդ հարցն ինձ համար, ու ինչքան էլ դրան դեմ ռացիոնալ փաստարկներ եմ բերում, միևնույն է էն խորը ներքին մղումը չի հանգչում։
    Տեսնես ինչ-որ տարիքից հետո կթուլանա՞ էդ վիճակը։ Հիմա դեռ անհույս է թվում։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2018), Cassiopeia (04.05.2018), Sambitbaba (04.05.2018), Smokie (12.01.2019), Աթեիստ (04.05.2018), Մուշու (04.05.2018), Նիկեա (04.05.2018)

  5. #9738
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սյունիքյան
    մի քանի ժամանակ է արդեն Կապանում եմ, Սյունիքում... մի քանի տարի առաջ էստեղ աշխատելով ու սաղ գյուղերով անցնելով ու գրեթե բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ հանդիպելով, անապահով ընտանիքի էրեխեքի հետ շփվելով, հիվանդ մարդկանց դիմումները կարդալով ու հիվանդներին հանդիպելով, էլ չասեմ քանի փաթեթ ենք սարքել անապահով էրեխեքի համար սեպտեմբերի մեկի կապակցությամբ, որ երկու օր մինչև ուշ գիշեր տետրեր էի հաշվում ընկերներիս հետ ու դասավորում, կիսում, մատիտներ էինք հաշվում, որ սաղ էրեխեքին հասնի, հիշում եմ ոնց ծրագրի ղեկավարս իրա դարակի սաղ գրիչները հանեց, որովհետև էլ չէինք կարա առնենք ու հիշում եմ, ոնց էր սաղ իշխանություններին քֆրտում` ինձ համար անսովոր բառերով ու նայում ինձ, հետո հիշում եմ,որ մտա մի զոհված ազատամարտիկի հոր հետ հանդիպեցի, օգնություն էինք տարել ու հիշում եմ, որ խոսաց նստեցի հետը լացեցի, դուրս եկանք ծրագրի ղեկավարս ասաց, որ տենց տեղ չեմ հասնի...ու միշտ ասում էր, որ ես պետք ա դուխ տամ...տենց կռո դառանք... մթոմ դուխով ենք ու պետք ա դուխ տանք: Բան չի փոխվել մարզում, չէ, հեսա օդանավակայան կունենանք ու մոլ ենք բացել, հետն էլ խաղատուն Մեղրիախառը իրանի մեր դաշնակիցների համար... Ազատ տնտեսական գոտի ունենք, բայց ազնիվ հացի խնդիրը չի լուծվել, իսկ մենք շատ հնարավորություն ունենք էս մարզը դարձնել լավագույնը... Մենք սիրում ենք, երբ մեզ խաբում են ու թասիբ ա պետք, որ քեզ իշխեն նրանք, ում դու ես ընտրում: Ուժեղ Սյունիք, դեռ բան չի փոխվել, ռեսուրսները կմարեն, կպրծնեն:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2018), Mr. Annoying (08.05.2018), Smokie (12.01.2019), Նիկեա (08.05.2018)

  7. #9739
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես տխուր է, երբ մարդ արդեն ոչ մի լավ բանի չի հավատում, երբ ամեն դրականի կամ հնարավոր դրականի մեջ բացասականն է տեսնում`թաքնված դավեր, անձնական շահ ու էլ չգիտեմ ինչ կեղտոտ մղումներ: Սա ընդամենը տխուր է, ու նման մարդկանց կարելի է կարեկցել: Բայց վախենալու է ու զզվելի, երբ մարդ ոչ միայն ընդունակ չի հավատալու դրականին, մաքուրին, անձնական շահից զերծ որևէ արարքի կամ մղման գոյությանը, այլև մոլեռանդորեն փորձում է ուրիշներին էլ ներքաշել իր էդ հոռետեսության ճիրանների մեջ: Չնայած սա արդեն նույնիսկ հոռետեսություն էլ չի, այլ զազրատեսություն. հոռետեսությունը չափազանց թույլ բառ է էս երևույթը նկարագրելու համար:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.05.2018), CactuSoul (14.05.2018), ivy (11.05.2018), Mr. Annoying (10.05.2018), Sambitbaba (30.05.2018), Smokie (12.01.2019), StrangeLittleGirl (10.05.2018), Աթեիստ (10.05.2018), Գաղթական (10.05.2018), Նիկեա (10.05.2018)

  9. #9740
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ մարտի վերջին գնացել էի նախկին կոլեգաներիս տեսնելու, Բիրգիտն ասեց․
    - Արդեն ուղիղ կես տարի է անցել քո հեռանալուց հետո, պատկերացնո՞ւմ ես, կես տարի, անհավանական է, ո՜նց է թռչում ժամանակը։
    Բայց ինձ համար էդ կես տարին թռած ժամանակ չէր, այլ ծանրաքարշ քայլերով անցնող ու հավետ թվացող մի մռայլ շրջան, որի վերջը միայն գարնան կեսերին սկսեց երևալ։ Էսպիսի սարսափելի ձմեռ, որը դեռ հոկտեմբերին էր սկսվել, կարծես թե երբևէ չէի ունեցել։ Եվ անգամ քրոջս այցելությունը Նոր տարուն ու իմ փետրվարյան կարճատև այցը Հայաստան չկարողացան ինձ ուշքի բերել։ Երբևէ էսքան դեպրեսիվ ու անհույս չէի եղել։ Ու եթե կողքիս մտերիմ մարդիկ չլինեին, չգիտեմ, թե ոնց էի էդ շրջանը հաղթահարելու։
    Շարունակաբար լիքը գովեստների էի արժանանում մասնագիտական դաշտում։ Բայց ի՞նչ գնով։ Էս աշխատանքը յոթ-ութ ամսում կերավ ինձ ներսից։ Ցավն էն է, որ ես ինձ սահմանափակելու պարիսպներ էդպես էլ չկարողացա կառուցել ու լրիվ տրվեցի գործիս, մինչև սկսեցի մոմի պես հալչել, ու իմ մշտական երջանիկ վիճակից բան չմնաց։
    120 հոգին դարձան 240, հետո՝ 360։ Ամեն մեկն իր դարդերով, ու ես մեջտեղում՝ որպես միակ հույս։ Էնքան բան եմ սովորել էս ամիսներին, էնքան լուծումներ եմ գտել՝ անհնարին թվացող դեպքերում։ Բայց հաճախ ստիպված եմ եղել մաշկիցս պոկել՝ ուրիշ ոչ մի բանի համար ուժ ու էներգիա չթողնելով։
    Չգիտեմ՝ ինչ է ինձ սպասում հունիսից, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ամառն էլ հաստատ կօգնի՝ իր լույսով ու ջերմությամբ։ Իսկ հաջորդ ձմեռ նույնը կրկնվել չի կարող, ես դա այլևս թույլ չեմ տա։

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2018), Cassiopeia (11.05.2018), Katka (11.05.2018), Mr. Annoying (11.05.2018), Sambitbaba (30.05.2018), Smokie (12.01.2019), StrangeLittleGirl (11.05.2018), Բարեկամ (14.05.2018), Հայկօ (12.05.2018), Ռուֆուս (11.05.2018)

  11. #9741
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երկու օրն անընդհատ մտածում եմ էն մասին, թե հանգամանքների բերումով ինչ սխալ ասոցիացիաներ են ձևավորված շատերիս մեջ «պաշտոն» բառի հետ կապված: Բարձրաստիճան պաշտոնը, որևէ լուրջ կառույցի ղեկավար լինելն ուղղակիորեն ասոցիացվում է փողի, կոռուպցիայի, անազնվության, տվյալ պաշտոնը զբաղեցնողի համար բարեկեցության, հարստության հետ` ի վնաս բազմաթիվ այլ մարդկանց: Ղեկավար լինելն ընկալվում է որպես ցանկալի, երանելի ու նախանձելի դիրք, որին շատերն են ձգտում: Մինչդեռ եթե մենք ապրելիս լինեինք իդեալական աշխարհում, ղեկավար պաշտոն ենթադրող աշխատանքները կլինեին ամենացածր պահանջարկ ունեցողները (ու ինչքան բարձաստիճան, էնքան ավելի ցածր), քանի որ պաշտոն զբաղեցնելը, ղեկավար լինելը նախ և առաջ կասոցիացվեր անձնուրաց, ծանր ու խիստ պատասխանատու աշխատանքի հետ ու դրանով պայմանավորված էլ պիտի հասանելի ու նաև ցանկալի լիներ միայն ընտրյալների համար, էն մարդկանց, ովքեր ոչ միայն օժտված են մի շարք կարևոր արժանիքներով (ազնվություն, վճռականություն, սկզբունքայնություն, խարիզմա, աշխատասիրություն, անձնուրացություն և այլն) ու ի վիճակի են ստանձնել էդպիսի լուրջ ու ծանր պատասխանատվություն, այլև պատրաստ են, ցանկանում են դա անել` հանուն ուրիշների բարօրության և ինչ-որ առումով նաև ի վնաս իրենց: Բայց քանի որ էս բոլոր հատկանիշներն ու ձգտումները հազվագյուտ մարդկանց մեջ են համատեղված ձևով հանդես գալիս, զարմանալի չի, որ աշխարհը լիքն է վատ ղեկավարներով:

    Նիկոլի` վարչապետ դառնալը կարծես հենց նշածս հազվագյուտ դեպքերից է, երբ, ըստ ամենայնի, մարդը ազնիվ ու բարի մղումներով, հստակ գիտակցված ձևով լծվել է ակնհայտորեն ծանր ու անշնորհակալ աշխատանքի (անշնորհակալ լինելն էն գլխից էլ կարելի էր ենթադրել, իսկ վերջին օրերին արդեն սկսում ենք ականատես լինել դրա կոնկրետ դրսևորումներին), ստանձնել մեծ պատասխանատվություն` օժտված լինելով դրա համար անհրաժեշտ մի շարք արժանիքներով: Երևի բոլորն էլ կհամաձայնեն, որ տասնյակ տարիներով անխղճորեն թալանված ու վարի տված երկրի մաքրման ու բարեկարգման գործին ինքնակամ լծվելը, մեղմ ասած, չի կարող հեշտ գործ լինել: Իսկ էսօր քեզ ամենաշատ սրբացնողները, որպես կանոն, վաղը կարող են քեզ ամենաշատ քարկոծողներն ու ատողները դառնալ, ցավոք, երբ ինչ-որ հարցերում քո կարծիքը չհամընկնի իրենցի հետ: Ու եթե մարդն իսկապես ղեկավար պաշտոնը ստանձնել է ազնիվ ու բարի մղումներով, շատ-շատ բարդ է լինելու իր համար: Ու վայ էդ ղեկավարին, եթե հանկարծ հանդգնի մարդկանց սպասած հրաշագործը չլինել ու չկարողանա արդարացնել իրեն վստահողների ու աստվածացնողների սպասումները ճիշտ և ճիշտ իրենց ակնկալած ժամկետներում, ճիշտ և ճիշտ իրենց ուզած ձևով: Ի սկզբանե չվստահողների ու չհամակրողների մասին էլ չեմ խոսում:

    Դրա համար, երբ Նիկոլին շնորհավորում են վարչապետ դառնալու կապակցությամբ, ինձ դա մի տեսակ անհեթեթ է թվում, որովհետև կարծում եմ` երբ ազնիվ ու սրտացավ մարդն է գալիս պաշտոնի, պետք է շնորհավորել ոչ թե նրան, այլ էն մարդկանց, որոնց ինքը ղեկավարելու է, իսկ նրան արժե միայն առողջություն, ուժ ու համբերություն մաղթել, որ կարողանա իր ստանձնած ծանր աշխատանքը հաջողությամբ գլուխ բերել:

    Իսկ թե ինչ ահռելի, բազմաշերտ ու բազմաբնույթ աշխատանք ու պատասխանատվություն է ենթադրում մեր երկրի պես ավերված երկրի ղեկավար դառնալը` կարելի է միայն փորձ անել պատկերացնելու, բայց չեմ կարծում, թե էդ իրավիճակում երբևէ չեղած որևէ մեկիս հաջողվի գոնե մասամբ պատկերացնել էդ պատասխանատվության չափը: Փոխարենը կարելի է հեշտությամբ ու մեծ եռանդով թերություններ գտնել մարդու կատարած ամեն քայլի մեջ և գիտակի համոզվածությամբ նկատողություններ ու խրատներ տալ նրան, ինչպես որ էսօր անում են շատերը:

    Լուրջ եմ ասում, հեչ չեմ նախանձում Նիկոլին: Անսահման բարդ, ծանր ու անշնորհակալ գործ է բռնել: Մնում է միայն սատարել իրեն ինչով կարող ենք և հուսալ, որ ինչ-որ կերպ կկարողանա հաջողությամբ իրագործել էն ամենը, ինչ նախատեսում է ու ինչին սպասում ենք բոլորս, ինչպես որ հրաշքով գլուխ բերեց էս ֆանտաստիկ հեղափոխությունը, որի` երազ չլինելու մեջ համոզվելու համար մինչև հիմա ինքներս մեզ պարբերաբար կսմթում ենք:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2018), Mr. Annoying (13.05.2018), Smokie (13.01.2019), Աթեիստ (13.05.2018), Արէա (13.05.2018), Բարեկամ (14.05.2018), Գաղթական (13.05.2018), Նիկեա (13.05.2018)

  13. #9742
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քրոջ թևից կոպիտ քաշեց, մի կողմ տարավ ու սկսեց հայհոյախառը ելույթ ունենալ՝ չէր նկատել, որ մոտակայքում եմ: Ուզում էի միջամտել, բայց հիշեցի, որ ոսկե կանոն ունեմ՝ չօգնել, քանի դեռ օգնություն չեն խնդրել: Անցա աշխատանքային սենյակս ու անտրամադիր նստել եմ. ոչ մի բան անելու ուժ չեմ գտնում:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.05.2018), Cassiopeia (17.05.2018), Նիկեա (17.05.2018)

  15. #9743
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ ախմախ երկիր է ԱՄՆ-ն։ Ավստրալիայում ուտել-վերջացնելուց հետո մոտենում ես դրամարկղին, տեղեկացնում որ ուզում ես վճարել (գումարը կարող ես չստուգել, քանի որ ինչ մենյուում տեսել ես, այն էլ վճարելու ես, what you see is what you get), քարտդ tap անում, սպասում approved ազդանշանին, շնորհակալություն հայտնում, հեռանում։ Իսկ այստեղ պիտի սկզբում հաշիվը ուզես։ Սպասես, բերեն։ Հետո նայես, թե ինչ հարկեր են մենյուի գների վրա ավելացրել, դնես քարտդ, սպասես։ Կգան, նաշիվը կտանեն, հետո էլի կբերեն, անդորրագրով, որի վրա պիտի նշես, թե ինչքան թեյավճար ես թողնում։ Դե եսիմ, սպասարկումը տենց մի մեծ բան չի, հաց ուտելու էիր եկել, կերար, հիմի ինչի՞ հիման վրա որոշես, թե ինչքան ես թողնում։ Լավ, որոշեցիր։ Հիմա պիտի չեկի վրա գրես, թե ինչքան, բացի այդ նաև գումարես դա նախկին գումարին ու ընդհանուր գումարը գրես։ Ուռռա, վերջապես ազատ ես։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.05.2018), Mr. Annoying (28.05.2018), Smokie (13.01.2019), StrangeLittleGirl (28.05.2018), Նաիրուհի (02.06.2018), Ուլուանա (28.05.2018)

  17. #9744
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վերջին անգամ Հայաստան այցիս ժամանակ առաջին իսկ առավոտյան դուրս եկա վազելու (ի դեպ, խորհուրդ եմ տալիս որպես ջեթլագի դեմ միջոց)։ 7-ի կողմերն էր, աշխատանքային օր էր, պայծառ եղանակ... Երևանի կենտրոնը դատարկ-դատարկ, միայն խանութների տերերն էին սկսել խանութների դռները բացել ու ապրանք-բան էին դուրսը տեղադրում։ Ու այդ մի քանիսիսն էլ բոլորը չռած աչքերով ինձ էին նայում, ես էլ ինձ կատարյալ գիժ էի զգում...

    Այսօր ոչ-աշխատանքային օր է մեզ մոտ էլ, բայց վերջնաժամկետով գործեր ունեի չվերջացրած, ու որոշեցի այնուամենայնիվ գնալ գործի։ 7-ի կողմներն էր, անդուր միապաղաղ անձրև էր մաղում, հեծանվովս փողոց դուրս գալուց մտածում էի՝ ինչ լավ ա, քիչ մեքենա կլինի փողոցներում, բայց մի քիչ էլ տխրում էի, որ ոչ-աշխատանքային առավոտ լինելով, հեծանվաուղին էլ դատարկ կլինի... մի ձև հանրային հավես բան կա, երբ ուրիշ հեծանվորդ-վազորդների հետ կիսում ես ակտիվությունդ։ Էն էլ մինչև հեծանվաուղի հասնելս մի այգու միջով անցելիս մի քանի խումբ վազորդների հանդիպեցի, հեծանվաուղի էլ հասա՝ լիքը հեծանվորդներ ու վազորդներ, կողքով հոսացող գետն էլ՝ լեփ-լեցուն թիավարողներով։ Ոչ-աշխատանքային օրով։ Առավոտյան 7-ի կողմերը։ Անդուր անձրևին։

    Գործի էլ հասա՝ շենքի ֆոյեի հատակին մի քանի հեծանիվների թաց անիվների հետքեր (շենքի մոտի հեծանիվների կայանման տեղը բաց երկնքի տակ է, երևի իմ նման եկողները նախընտրել են հեծանիվները շենք բերել, այլ ոչ թե թողնել անձրևի տակ)... թրջված էի (սովորական քրտնած լինելու փոխարեն), հետևի լուսային ազդակս անձրևի տակ ֆազերը գցել էր, ոտքերս էլ ցեխ ու ավազի մեջ կորած, բայց ժպիտը դեմքիս...

    Հ.Գ.
    Տեսնես սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆունկցիաները ի՞նչն են, որ ԱՕԿ-ն, սպորտային ֆեդերացիաները, ԿԳ նախարարությունը ու համայնքային ղեկավարությունները չեն կարող անել։

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.05.2018), boooooooom (31.05.2018), CactuSoul (02.06.2018), Cassiopeia (30.05.2018), Sambitbaba (30.05.2018), Smokie (13.01.2019), StrangeLittleGirl (28.05.2018), Նաիրուհի (02.06.2018)

  19. #9745
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկա իմ սիրած թեմա գրառում անելու․․․ լիքը դժվար էր սաղ, նենց դժվար, որ մինչև հիմա խոսելս չի գալիս։ Մայիսը ահավոր ցուրտ ամիս դուրս եկավ, ցուրտ ինչպես կյանքը առանց որոշ բաների ա լինում։ Բայց էսօր արև էր դուրս եկել ու ես ոչ այդքան լուսավոր պատճառներով գործս բաց էի թողնում, նստած թատրոնի շենքի գոգին, նայում էի ֆանտանի կողքը շրջող մարդկանց։ էն որ ռեկլամների մեջ երջանկություն են նկարում լրիվ էդ պատկերն էր, մեկը սելֆի ա անում, մյուսը ընկերոջն ա նկարում, սա վազում ա նայի ո՞նց ա դուրս եկել, էլ գրկել, էլ համբուրել․․․ Քիչ ժամանակ ա անցել, բայց էն դժոխքը ասես չի էլ եղել։ Սաղ դանդաղ ա կատարվում, թեթև քամին փչում ա երեխայի սայլակին կռացած մոր դեմքին, հետ ա տանում մազերը ու բացում մի հատ ժպիտ․․ մի հատ ի սրտե, էն որ նայում ու ուզում ես ժպաս, էն որ աչքերս փակում եմ ու լիքը ժպիտներ են գալիս, ու դրանց մեջ մի հատ ամենա ամենա ժպիտը։ Չեմ կարա էլի ես չժպտամ քեզ հետ, հո զոռով չի, շատ բաներ չեմ կարա․․ ու սաղ մենակ դու ես։ Գնալու եմ Երևան առավոտվա ժամի յոթին վազեմ, ինչպես վերևի գրառման մեջ․․ բայց էլ երբեք չխոսեմ։ Նայելուց լավ բան չկա, հատկապես ճիշտ սաունդթրեկի տակ։ Մենակ տենց ես տեսնում սիրուն բաները։
    էս էլ թազա մանիաս ա
    SWTS

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.05.2018), CactuSoul (02.06.2018), Cassiopeia (30.05.2018), Sambitbaba (30.05.2018), Smokie (13.01.2019), Անվերնագիր (04.06.2018), Մուշու (13.06.2018), Ուլուանա (31.05.2018)

  21. #9746
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ նոր էի դեղինի տակ մայրուղուց ձախ թեքվել, երբ նշմարեցի, որ հանդիպակաց փողոցում կանգնած ոստիկանական մեքենան անմիջապես աջ արեց ու թափով լարվեց հետևիցս: Առաջին ռակցիաս էր աջից փոքր փողոցներից մեկը մտնել ու տեսադաշտից չքվել, բայց անմտություն կլիներ: Քաշեցի՝ կանգնեցի: Ոստիկաները մեքենայից դուրս էկան. երկուսն էին: Մոտեցան, վարորդականիս իրավունքը պահանջեցին՝ մեքենայի փաստաթղթերի հետ միասին: Մեքենայինը տվեցի, բայց բացատրեցի, որ վարորդականինը մոտս չէր. բոլոր փաստաթղթերս դրամապանակի հետ տանն էի թողել: Միջին տարիքի խստադեմ ոստիկանուհին արդեն սկսեց անհանգիստ շարժումներ անել: Երիտասարդը գործընկերը փորձեց իրավիճակը թեթևացնել: Հարցրեց գոնե մի էնպիսի փաստաթուղթ չունե՞մ, որ տվյալներս մեջը լինի: Հիշեցի, որ ուսանողական քարտ կար մեքենայում, որն էլ վերցրին: Ընթացքում ոստիկանուհին սկսեց բացատրել, որ կարմիրի տակ եմ ձախ մտել: Հակաճառեցի, մի քանի րոպեով ինձ մենակ թողեցին, ըստ երևույթին խաչմերուկի լույսերն էին ուսումնասիրում ու նաև վարորդականիս պատմությունն էին պրպտում: Քիչ անց հետ էկան, երկու կողմումս կանգնեցին: Միջին տարիքավորը քարտս ետ տվեց, մի երկու խրատական խոսքեր ասեց մյուս անգամ ավելի զգույշ լինեմի կարգի ու շուռ գալով՝ հեռացավ: Աջից կանգնած երիտասարդը, թե՝ եթե հետագայում հարցեր ունենաս, հետներս կապնվի ու հետևեց գործընկերոջը: Մինչ շարժվելս նկատեցի, որ կողքիս նստատեղին հասցրել էր իր այցեքարտը թողնել՝ վրան էլ ձեռագիր մեկ այլ համար գրած: Լավ ա, հեշտ պրծա ու թե երիտասարդ ոստիկանը չլիներ թերևս այլ կերպ ամեն ինչ կընթանար. հեչի պես առանց վարորդականի քշելու համար ինձ տուգանք էր հասնում։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (13.01.2019), Աթեիստ (04.06.2018)

  23. #9747
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒրեմն ՀՀ բանկերից մեկում թեթև հաշիվներ ունեմ, որոնցով Երևանի տանս վարձերն եմ հիմնականում փակում, տարին մի երկու անգամ էլ օնլայն ծաղիկ կամ ուտելիք եմ պատվիրում, որ առաքեն մերձավորներիս:
    Էս բանկիս հետ մի երկու անգամ խնդիր ունեցա, անշնորք ձևի սպասարկեցին, գումարած դժգոհ էի օնլայն էջի ֆունկցիոնալությունից, որոշեցի բանկս փոխեմ:
    Տարբեր տեղերից խորհուրդ տվեցին, թե որ բանկի օնլայն սպասարկումն է հաջողը, էսօր դիմեցի (անունը չգրեմ, բայց էսօրվանից ինձ թվում է ՀՀ-ում բոլոր բանկերի որակը նույն ծովաբողկն ա):
    Հայաստանի քաղաքացի, ՀՀ անձնագրով, սոցքարտով, բայց Նահանգների բնակիչ, պատրաստ բոլոր տիպի տեղեկատվությունն ու փաստաթղթերը տրամադրելու:
    Նախ մի քանի անգամ հարցրին, թե որն է հաշիվ բացելուս նպատակը (ես ապուշ կտրած, ուզում էի հարցնել՝ ո՞րն է ձեր բանկի նպատակը, ամաչեցի), վերջում տարան բերեցին ու մերժեցին:
    Ասին կամ պիտի ՀՀ-ում սովորող լինես, կամ ՀՀ-ում աշխատող: Ես ձեզնից փող չէի ուզում, հակառակը, փող էի ձեզ տալիս, բալամ:
    Հիմա չգիտեմ, խնդամ, թե լամ էս տնտեսագիտությունը սերտած գառների վրա...
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (05.06.2018), Smokie (13.01.2019), Արշակ (05.06.2018), Ծլնգ (05.06.2018)

  25. #9748
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եթե առաջ խախտում ունեցող գրառումների համար ռեփորթ էինք անում, հիմա պետք ա ծլնգացնեք

    հ.գ. Կներեք, չզսպեցի ինձ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.06.2018), CactuSoul (07.06.2018), Mr. Annoying (07.06.2018), Sambitbaba (15.06.2018), Smokie (13.01.2019), Ծլնգ (07.06.2018), Նիկեա (18.06.2018), Ուլուանա (07.06.2018)

  27. #9749
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հոգնած-ջարդված օդանավակայանից մետրո եմ իջել։ Գնացքը շուտ եկավ՝ կիսադատարկ․ ուշ երեկո էր, դուրսն էլ մռայլ ու անձրևոտ եղանակ։ Վագոնում նստարանները պատերի տակ են՝ երկար, դռից դուռ։ Մտածս կողմից հանդիպակաց նստարանին միայն մի երիտասարդ կին էր նստած։ Մտնելուցս հայացքը ուղղեց վրաս։ Հաճելի դիմագծեր ուներ, բայց ամենագեղեցիկը հայացքն էր․ չկար մեջը տղամարդու հայացքում սպառնալիք որսալու ոչ մի նշույլ։ Այսպիսի բաները նկատել սովորած մարդը գիտի, թե սա ինչքան հազվադեպ երևույթ է․․․

    Նստեցի այդ նույն նստարանին, կնոջից մի քանի նստատեղ հեռու։ Մի քանի կանգառ իրար հետ կիսադատարկ վագոնում երթևեկելու ընթացքում դիմացի պատուհաններում արտացոլանքի մեջ մի քանի անգամ հայացքներս հանդիպեցին։ Դժվար էր հայացքս այդ գեղեցկությունից պոկելը, բայց չէի ուզում նաև մեջը սպառնալիքի զգացուղություն առաջացնել։ Երբ կանգառիս էինք հասնում, կինը նստարանից վեր կացավ և ուղղվեց դեպի դուռը։ Ես էլ հոգնած լինելով, վերջին վայկրյանին միայն տեղիցս վեր կացա և քայլեցի կնոջ ետևից՝ դանդաղ քայլերով։ Զգացի, որ կառամատույցի վրա քայլերը դանդաղեցրեց ու մի քիչ աջ քաշվեց․ նկատել էր, որ հետևից դուրս եմ եկել, այն էլ՝ վերջին վայրկյանին․․․

    Հոգնած էի, քայլերս արագացնելու ուժ մեջս գրեթե չկար։ Բայց չէի ուզում այդ սքանչելի հայացքի մեջ սպառնալիքի զգացողության որևէ նշույլ ծնվի, նույնիսկ թե ես դա չէի տեսնելու։ Ձախ քաշվեցի ու քայլերս արագացրեցի՝ շարժվելով դեպի տունս տանող ելքի ուղղությամբ ու հետս տանելով այդ հայացքի լուսանկարչական հիշողությունս։

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.06.2018), CactuSoul (07.06.2018), Cassiopeia (07.06.2018), Chilly (08.06.2018), erexa (08.06.2018), Mr. Annoying (07.06.2018), Sambitbaba (18.06.2018), Smokie (13.01.2019), StrangeLittleGirl (07.06.2018), Աթեիստ (07.06.2018), Անվերնագիր (07.06.2018), Նաիրուհի (12.06.2018)

  29. #9750
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ որ մի պահից հեռախոսները սկսել են մեզ ավելի լավ հասկանալ:
    Google-ը արդեն մի տառից գուշակում ա հարցումներս: YouTube-ը բոլորից լավ գիտի իմ երաժտական ճաշակը, և ամեն անգամ հատուկ ինձ համար ստեղծում է փլեյլսիտ ըստ տրամադրության՝ ինձ հաճելի երգերով (չնայած, որ երգերից շատերը հանարավոր ա առաջին անգամ եմ լսում): Facebook-ը արդեն գիտի ում գրառումներն են ինձ հաճելի, ում լողազգեստով նկարները, որ թերթի որ նորությունը... ու նենց ա անում, որ ես հանկարծ դրանք բաց չթողնեմ:
    Ընդհանրապես ինտերնետը ջանք ու եռանդ չի խնայում, մեզ դուր գալու համար: Ինքը ուշադիր հետևում ա մեր շարժումներին, ձեռքերին, աչքերին: Ու եթե հանկարծ թեկուզ մի անգամ փորձես հեատքրքրվել ծխելը թարգելու պրոցեսով, ինտերնետը կսկսի անհանգստանալ. Ամեն քայլափոխի կբերի գովազդային բաններներ՝ «ինչպես շատ արագ թարգել ծխելը», կամ՝ «5 միջոց ծխելը արագ թարգելու համար», կամ նույնիսկ մոտիվացնող «ինչպիսին կլինի քո օրգանիզմը ծխելը թարգելուց հետո» : Ինտերնետը գիտի ինչպես մեզ մոտիվացնել:

    Էս մտքերն էկան էն բանից հետո երբ Մամային հարցերեցի կոկորդս ցավում ա ինչ անեմ, ու ինքը պատասխանեց, որ՝ «Հիմար, որ էս ցրտին Սևանում չլողանայիր, հիմա կոկորդդ չէր ցավի»: Իսկ երբ նույնը հարցրեցի Siri-ին, նա օրիորդական գեղեցիկ ձայնով ինձ ինչ որ դեղի անուն շշնջած, ապա քարտեզի վրա ցույց տվեց իմ գտնվելու վայրին ամենամոտ դեղատունը:


    Մոտենում են էն ժամանակները, երբ արհեստական բանականությունը սկսելու է մեր մասին մասին ավելի շատ հոգ տանել, քան բոլոր մյուսները
    A long time ago, in a galaxy far, far away...

  30. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.06.2018), ivy (14.06.2018), LisBeth (12.06.2018), Mr. Annoying (12.06.2018), Smokie (13.01.2019), StrangeLittleGirl (12.06.2018), Աթեիստ (12.06.2018), Արամ (12.06.2018), Բարեկամ (14.06.2018), Ծլնգ (12.06.2018), Մուշու (23.04.2019), Յոհաննես (12.06.2018), Նաիրուհի (12.06.2018), Նիկեա (18.06.2018), Ուլուանա (12.06.2018)

Էջ 650 684-ից ԱռաջինԱռաջին ... 150550600640646647648649650651652653654660 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •