User Tag List

Էջ 64 688-ից ԱռաջինԱռաջին ... 145460616263646566676874114164564 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 946 համարից մինչև 960 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #946
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Թարգմանության մեջ մոլորված

    Էս գերմաներենը կսպանի ինձ մի օր...
    «Նիհարել» ու «չաղանալ» բառերը, ինչպես գերմաներենի բազմաթիվ այլ բառեր, իրար շատ նման են. միայն նախդիրով են տարբերվում: Մեկը աբնեմըն է, մյուսը՝ ցունեմըն: Ու հաճախ շփոթում էի էդ երկու բառը: Բայց վերջերս ինձ ստիպեցի վերջապես անգիր անել ու ականջիցս կախել, թե որը որն է; Ու հիմա ինձնից շատ գոհ՝ օգտագործում եմ էդ բառերը՝ համոզված, որ էլ չեմ շփոթում:

    Երեկ գնացել էինք հյուր: Ամուսնուս ընկերներից մեկը, որն էլ հենց տանտերն էր, վերջերս հա դժգոհում էր, որ չաղանում է, շատ մտահոգված էր իր քաշով... Ես էլ էրեկ նկատեցի, որ կարծես մի քիչ նիհարել է, անպայման ուզեցի ուրախացնել նրան: Ու ամբողջ համոզվածությամբ իմ գերմաներենի մեջ՝ ասացի, որ նիհարել է և քնքուշ ժպտացի: Ինքն էլ ժպտաց, գնաց կանգնեց հայելու մոտ, շոշափեց փորը, շուռ եկավ ինձ, թե՝ հա էլի... շնորհակալությո՜ւն, Հռիփսիմե: Ու ծիծաղեց: Ես էլ ասացի, որ շնորհակալության կարիք չկա. ճշմարտությունն եմ ասում: Ամոբղջ երեկոյի ժամանակ հենց մի բան ուտում էր, վրաս էր նայում, ես էլ մեղմ ժպտում էի, թե էդքան մի մտածի, մեկ ա լավ նիհարել ես: Ինքն էլ ի պատասախան նորից ծիծաղում էր ու շոշափում փորը:
    Տունդարձի ճամփին, խոսում էի ամուսնուս հետ՝ արդեն անգլերենով: Ասացի՝ իսկապես նիհարե՞լ էր, չէ՞ Դիտմարը: Ամուսինս էլ, թե՝ բա որ նիհարել էր, ինչի՞ էիր իրեն ասում, թե չաղացել է...
    Ո՞նց... Ախր ո՞նց... Հիշեցի տանտիրոջ շնորհակալությունը, ծիծաղը, ամեն պատառն անելիս վրաս նայելը, ու սառը քրտինք պատեց ճակատիս...

  2. #947
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Սպիտակ արկղ, որը փակ է, թափանցիկ չէ, բայց զգում ես մեջը կա մի բան: Զգում ես ու դա քեզ ուրախություն է պարգևում, բայց մյուս կողմից ուզում ես, որ այդ արկղը մնա փակ, դե որովհետև ուրախությունը ոչ թե արկղի միջինն է, արկղի պարունակությունը, այլ ընդամենը երևույթը, այն, որ արկղը փակ է ու դու գիտես, որ մեջը բան կա: Հետո նայում ես այդ արկղին, սկսում տարբերակներ մշակել, դե ասենք մտածում ես, արկղի մեջ դեղին է, հետո մտածում ես, որ տենց բան հնարավոր չէ, չէ ես վստահ եմ արկղի միջինը սև է... Թողնում ես արկղը, մոռանում դրա մասին, բարձրացնում ես աչքերդ, նորից արկղն է, դողէրոցք, հա վստահ եմ արկղի մեջ սպիտակ չէ, դուրսը սպիտակ է, բայց ներսը այլ է, կարմիր է....
    Հը? միթե գույներն եմ խառնել... Դուրսը կարմիր էր, ներսը ` սպիտակ, բայց արկղը առաջվա պես փակ է, միայն թե հիմա ներսից եմ նայում...

  3. #948
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    41
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Դու վազո՞ւմ ես առջևից…Դու դա անում ես որպես հովի՞վ, թե՞ որպես բացառություն: Երրորդ դեպքը կլիներ` փախստականը…
    Խղճի առաջին հարցը:

    Դու իսկակա՞ն ես, թե՞ լոկ դերասան: Ներկայացուցի՞չ, թե՞ հենց ներկայացվողը:
    Ի վերջո գո՞ւցե դու պարզապես կեղծ դերասան ես…
    Խղճի երկրորդ հարցը:

    Դու նրանցի՞ց ես, ով դիտում է, թե՞ նա, ով մասնակցում է, թե՞ նա ով երեսը շուռ է տալիս ու մի կողմ քաշվում:
    Խղճի երրորդ հարցը:

    Դու ուզում ես ուղեկցե՞լ, թե՞ առաջնորդե՞լ, թե՞ գնալ ինքդ քեզ համար… Պետք է իմանալ, թե ինչ ես ուզում և որն ես ուզում:
    Խղճի չորրորդ հարցը:

    Դրանք ինձ համար աստիճաններ էին, ես նրանցից վեր բարձրացա, դրա համար ես պետք է անցնեի դրանց վրայով: Իսկ նրանք մտածում էին, թե ես ուզում եմ նստել իրենց վրա հանգստանալու…

  4. #949
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում ........................

    Ամեն անգամ գնում եմ, բայց հետ գալիս… հետաքրքրությունս կորել էր, բայց չգիտեմ ինչի նորից հետ եկա… ով եր ինձ խնդրում…նորից ուզում եմ դուրս գալ, նորից կորել…չերևալ…տեսնես կստացվի, բայց ուզում եմ դա?!…
    ես էլ չգիտեմ…հա ուզում եմ արդեն համոզվում եմ…ուզում եմ նորից մոռանան…
    մի բան հետաքրքրումա, իմանում ես...հետո?!… բա ոնց?, ինչ?…քեզ պետք էր ընդհանրապես, ինչ որ մեկին /անծոթ/ ապացուցելու ոչինչի չունեիր…ինչի միայն դա?!
    հոգնում եմ… հոգնում եմ բոլորից…ինչի?! : ոմանց պրինցիպներն են ազդում վրաս… մոտեցումը աձի / իմ/ նկատմամբ… ոնց եմ ուզում նորից գնալ…
    երբ եմ փոխվելու?!…
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  5. #950
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Ուղղակի ուզում եմ հասկանալ ինչպես կարող են այդքան պատահականություններ իրար հաջորդել այդօրակ խտությամբ.... արդեն գլուխս պտտվում ա...
    Վերջին խմբագրող՝ Janita Hero: 23.12.2008, 03:38:
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  6. #951
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Տենաս խ՞ի ես տենց դատարկվում: Ինչ իմանաս... Չէ, լավ էլ գիտես, չես ընդունում: Թաքցնում ես: Թաքցրու, մեկ ա ես լավ էլ տենում եմ: Դու սոված-ծարավ ես: Բա ե՞րբ ես ձեն հանելու: Հո չե՞ս սպասելու հացը բերեն դնեն դեմդ: Ձեն հանի էլի, թե չէ նայում եմ, ես էլ եմ սովածանում
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #952
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Չեմ հասկանում՝ սիրում եմ էս քաղաքը, թե չէ… Մի կողմից էնքան հարազատ է, մյուս կողմից՝ լրիվ օտար: Մարդիկ շատ տարօրինակ են թվում, երևի, որ ամուսինս էլ է հետս, էդ տարօրինակությունն ավելի ուժեղ եմ զգում, որովհետև ինքն ամեն անգամ աչքերը լայն բացում է զարմանքից՝ տեսնելով մեր մարդկանց: Էնպիսի տպավորություն է, որ Հայաստանն ապրում է ինքն իր մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով, թե ինչ է կատարվում աշխարհում… Սա ոչ Եվրոպա է, ոչ Ասիա. ինչ-որ անբացատրելի բարքերի երկիր է, որն ապրում է միայն իրեն հասկանալի «սոցիալական օրենքներով»:
    Միայն հագուստն արդեն իսկ զարմանքի առարկա է. չեմ հասկանում՝ այս տարօրինակ հագուստը որտեղի՞ց է գալիս, ո՞ր նորաձևությամբ է թելադրված: Ու նորից մտածում եմ, որ այս «նորաձևությունը» հենց միայն Հայաստանում է ծնվում ու ոչ մի կապ չունի աշխարհի հետ: Աղջիկները հագնվում են ինչպես այլ երկրներում մարմնավաճառներն են հագնվում: Ու էնքան գոհ էլ քայլում են՝ համոզված, որ հազար գույն ու ձև փոխած մազերով, յոթ տակ թութակային դիմահարդարմամբ, նույնպիսի թութակային պլպլան հագուստով, քսան սանտիմետրանոց բարակ կրունկներով և ձմռան կեսին մեծ արևային ակնոցներով իրենք էնքան սիրուն ու մոդայիկ են: Չեն հասկանում, թե ինչքան ծիծաղելի են... գոնե դրսից եկած մարդու աչքերով: Էսպիսի բան երևի միայն Հայաստանում կտեսնես... Ախր ինչի՞, ո՞վ է խաբել էս մարդկանց, թե դա սիրուն է: Չնայած էստեղ դա գուցե իսկապես սիրուն է համարվում. ասում եմ՝ Հայաստանը գլոբուսից կտրված ու միայն իրեն հասկանալի սոցիալական բարքերով ապրող երկիր է... Ոչ Ասիա է, ոչ Եվրոպա, չգիտեմ, թե ինչ:
    Թեև օդից ու ջրից դեռ հարազատ հոտն ու համն է գալիս, բայց էնքան օտար եմ ինձ էստեղ զգում, լրիվ «աութսայդեր»...

  8. #953
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Տեսնես գոնե գիտակցեցիր, ինչ ապրեցի ես այս մի քանի ժամվա ընթացքում՞,
    ամեն ինչ միանգամից խառնվեց իրար, վախը, տագնապը, կարեկացանքն ու սերը
    գոնե հասկանում ես հիմա ինչ եմ զգում՞
    հիմա երևի դու արդեն հանգիստ ես, կիսեցիր բեռդ ինձ հետ, ու հանգիստ ասեցիր բարի գիշեր, գոնե գիտակցում ես, որ ես այդ բեռով չեմ կարողանա քնել՞, ինքս էլ չգիտեմ ինչու են ձեռքերս դեռ դողում, երևի վախից, որը ինձ հաղորդեցիր
    հիմա էլ ես խոսելու, կիսվելու կարիք ունեմ, բայց մենակ մնացի
    մենակ էլի իմ մտքերի հետ
    գոնե զգացիր, ինչպես ինձ մենակ թողեցիր՞՞
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  9. #954
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Հոգնել եմ մարդկային միայնակությունից: Ինչ եք ուզում ինձանից? Ինչի է ձեզ թվում, որ ես պետք է ձեր մենակության վերջը տամ? Թողեք ինձ մենակ, իմ մենակության, իմ ազատության հետ: Մի լացեք գրկումս, մի համառեք, որ ճանաչում եք ինձ: Տեսնում եք այն, ինչ ինքներդ եք ցանկանում, ես չեմ, որ պետք է ձեր դատարկությունը լցնեմ: Ես չեմ, որ ձեզ սիրել պետք է սովորեցնեմ: Մի սպասեք ինձանից ոչինչ, ես ոչինչ չեմ խոստանում:
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  10. #955
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում .......................

    Հերթը քեզ էլ հասավ… հոգնում եմ, անգամ ժամանակ առ ժամանակ քեզանից, հավատա չգիտեմ ինչիցա, համենայնդեպս քեզանից չի…
    երևի թե իմ մեջ ման գամ այդ թերությունը…բայց չգիտեմ թե ինչպես գտնել…
    ամեն ամեն ինչից, մարդկանցից, առարկաներից…շատ քչերն են մնում …բայց դա հազվադեպ է լինում, որ չեմ հոգնում այդ մարդկանց ներկայությունից, երբ խոսում են, երբ ուղղակի ժպտում…
    ժամանակը գալիսա, երբ սկսում եմ մտերիմ մարդկանց , կամ ուղղակի ընկերներիս հետ խոսաելիս վիճել, անտեղի քննադատել, մի բան ման գալ, վիճաբանելու համար…
    մեկ մեկ ես ինքս ինձ հարց եմ տալիս, - բա տեղին էր?! կամ պետք էր?!
    էէ ես՝իմ …
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  11. #956
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Մտածում եմ՝ ինչքան արագ են փոխվում նպատակներն ու դրդապատճառները: Մի նպատակին մինչև հասնում ես, դրան հասնելու մոտիվներդ ընթացքում տրանսֆորմացվում են, ու զարմանալիորեն միջոցդ դառնում է նպատակ:
    Մի երալաշ կար. էնքան լավ է նկարագրում ասածս: Դեռահասության շեմին նոր-նոր հասած երեխաներ են՝ մի տղա ու մի աղջիկ: Տղան ամեն կերպ ուզում է գրավել աղջկա ուշադրությունը, որ վերջինս իր կողմը նայի, ու ինքը կարողանա աղջկան կինո հրավիրել: Մի ինքնաշեն փոքրիկ սամակատ է քշում աղջկա շուրջը, բայց դե ճստոն վրան չի էլ նայում: Տղան գնում է, գլուխ կոտրելով էդ սամակատը դարձնում է հեծանվատիպ մի բան: Էլի քշում է աղջկա շուրջը. ոչ մի ռեակցիա: Տղան չի հանձնվում. էս անգամ երկար չարչաչվում է ու մի շատ օրիգինալ և ժամանակակից հեծանիվ է սարքում: Բայց դե աղջիկը էլի ուշադրության չի արժանացնում նրան: Էս տղան էլ արդեն լրիվ խորանում է իր կոնստրուկցիաների մեջ ու արդեն ամբողջովին տարվելով հեծանվաշինությամբ՝ եսիմ մի ինչ հզոր հեծանիվ է գյուտում: Ու քշում է՝ իրենից շատ գոհ: Աղջիկը ուշադիր նայում է նրան, մոտենում ու ասում.
    - Բարև, Վասյա, կուզե՞ս գնանք կինո:
    Վասյան էլ վրան նույնիսկ չնայելով ու ոգևորությամբ քշելով.
    - Ինչի՞ս է պետք հետդ կինո գնալ, ես էսպիսի հեծանիվ ունեմ:
    Էնքան նման է իմ կյանքին:

  12. #957
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    "Կներես, որ էսպես էղավ, չէի ուզում, բայց իրոք անհնար էր այլ կերպ..."
    որոշ դեպքերում սա աշխարհի ամենամեղկ ու ամենասուտ արդարացումն ա, հուսով եմ՝ չեմ լսի:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. #958
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Էլի քնից հելա... Ծանր դեպքա

  14. #959
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    41
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Ինքնաբանանկեղևահանում ա մոտս

  15. #960
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Առաջ լաց էի լինում, հետո թախծում էի քո առթիվ, քո /ու նաև իմ/ արած ՉԱՐԱԾՆԵՐի առթիվ ու անառթիվ…
    իսկ հիմա ուղղակի ժպտում եմ, հաճելի հուշեր ունեմ…… ու ամենահետաքրքիրն էն ա, որ ռիսկով եմ այնքանով ինչքանով դու տեղյակ չես որ իմ ու քո մասին այստեղ գրվում ա, բոլորը կարդում են սա բացի քեզանից
    Ու չես պատկերացնի, թե ինչ ուրախ ու երջանիկ եմ հիմա, թեկուզ չունեմ քեզ կողքիս, ինչ լավ եղավ որ ամեն ինչ անցավ……
    շնորհակալ եմ
    դու քոնը ստացար ես էլ՝ իմը
    adios amigo~
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

Էջ 64 688-ից ԱռաջինԱռաջին ... 145460616263646566676874114164564 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •