User Tag List

Էջ 627 684-ից ԱռաջինԱռաջին ... 127527577617623624625626627628629630631637677 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,391 համարից մինչև 9,405 համարի արդյունքները՝ ընդհանուր 10257 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9391
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ես այդպիսին չեմ լինի, երբ մեծանամ",-բոլորս ենք երևի փոքր տարիքում ասել, երբ նեղացել ենք մեծերից; Իսկ տարիների հետո մենք էլ ենք հասել նրան, որ սովորական "վատ" մեծահասակ ենք․․․ երեխաների ասածներին էլ շատ դեպքերում վերաբերվում ենք՝ "Դե էրեխա է էլի, խոսում ա",- և պարփակվում ենք սեփական խնդիրների մեջ, ու էլ շուրջը բան չենք նկատում։
    Ինչ վատ է , չէ՞։ Բոլորս էլ դառնում ենք "վատ" մեծահասակ։
    Վերջին խմբագրող՝ Այբ: 17.04.2016, 21:52:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (23.04.2016), Smokie (30.05.2016), Փոքրիկ շրջմոլիկ (22.05.2016)

  3. #9392
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ընկերուհի ունեմ, մաստերից հետո տեղափոխվել ա Գերմանիա, գործ ա ման գալիս: Էսօր մեկ էլ վատացած ինձ նամակ ա գրում: Ասում ա, որ մի տեղից մերժել են: Մինչև կհանգստացնեի, որ նորմալ ա, եթե դիմում ես, մի քանի անգամ պիտի մերժվես, մինչև ընդունեն և այլն, ինքը շարունակեց: Ասում ա, որ մերժման նամակն անցյալ շաբաթ էր էկել: Էսօր նորից են ուղարկել, ներողություն են խնդրել, որովհետև անցյալ անգամ մերժման սխալ նամակն էին ուղարկել, էս անգամ ճիշտն են ուղարկել: Ասում եմ՝ ինչո՞վ էին տարբերվում երկու նամակները: Ասում ա՝ մի քանի բառ էս կողմ-էն կողմ էր: #էդնեմեցները

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (18.04.2016), Մանուլ (22.04.2016), Նաիրուհի (18.04.2016)

  5. #9393
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկանց տեսակ կա, որ հենց հիմնավորված մեկնաբանություն ա տեսնում որևէ թեմայի շուրջ, իր տեսակետը հայտնելու փոխարեն միանգամից թռնում ա դեմքիդ ու ասում՝ քեզ խելոքի տեղ ես դրել: Չէ, մենակ Գայլին նկատի չունեմ: Էրեկվանից ֆեյսբուքում քննարկում ա գնում «էքսպատ» ու «իմիգրանտ» բառերի տարբերության մասին: Լիքը տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ կան: Բանավիճում ենք, մեր կարծիքները հայտնում, համաձայնվում կամ չէ: Ու մեկ էլ որտեղից որտեղ մեկը հայտնվում ա, ասում ա՝ այ դեբիլ, ինչ ես քեզ խելոքի տեղ դրել: Շատ եմ նկատել էդ երևույթը: Փաստորեն, հիմնավորված, փաստարկված կարծիք հայտնելը համարվում ա խելոքի տեղ դնել: Էրնեկ չէ՞ր բոլորն իրենց էդպես խելոքի տեղ դնեին:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.04.2016), Chuk (20.04.2016), John (20.04.2016), Mr. Annoying (20.04.2016), Smokie (30.05.2016), Աթեիստ (21.04.2016), Մանուլ (28.04.2016), Նաիրուհի (22.04.2016), Ուլուանա (21.04.2016)

  7. #9394
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ՝ ապրիլի 2-6

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.04.2016), John (23.04.2016), Աթեիստ (23.04.2016)

  9. #9395
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փախստական տղաներից մեկը որոշել է հետ գնալ էնտեղ, որտեղից որ եկել է: Մահվան ճամփա է կտրել անցել, մինչև տեղ է հասել, իսկ հիմա հետ է գնում: Իր կամքով, իր ցանկությամբ:
    Համ լեզուն սովորեց, համ դպրոցն ավարտեց, համ ուսումնարան ընդունվեց, բայց չէ, չի ուզում: Ասում եմ ինչի՞ բայց, ինչի՞ ես գնում: Տխուր եմ, ասում է, էս երկրում: Ուրախություն չկա: Ամեն ինչ լավ է, բայց ես երջանիկ չեմ: Տուն եմ ուզում: Սա իմ տունը չի:
    Նենց տխուր էի էդ իրավիճակից. հասկանում էի իրեն, բայց դե տխել էի:

    Հաջորդ առավոտ մյուս գործիս գնացի՝ «անհաջող միգրանտների» մոտ, ում պիտի պետության վզից հանել: Նենց վատ օր էր: Քիչ էր մնում ափերից դուրս գայի: Գաբին ասում էր՝ ամեն տեղից լավ զանգեր ես ստանում, լիքը դրական ֆիդբեք, ինչի ես սենց նեղված:
    Դե թեկուզ էն պատճառով, որ Հայաստանում ծնված մեծացած, ազգությամբ հույն կլիենտս հետս հայերեն է խոսում, բայց «իմ լեզուն» միևնույն է չի ուզում հասկանալ. չի ուզում էդ մարդը իր սև աշխարհից դուրս գալ կամ գոնե ինձ ներս թողնել, որ մեջը մի քիչ ռեմոնտ անեմ: Չկա, չէ, հնարավոր չի, ամեն ինչ վատ է, ելք գոյություն չունի ու նման բլա բլա բլա: Ամեն անգամ նույնը:
    Ցերեկը մի պահ թողեցի դուրս եկա օֆիսից, գնացի մոտակա խանութից չիր ու չամիչ առա, նստեցի կողքի շատրվանների մոտ, արևի տակ: Հավես էր: Հանգստացա ահագին:
    Մի քիչ մտածեցի իմ մարդկանց մասին: Որ իմ կյանքում են ու որոնց պիտի օգնեմ: Ոչինչ, որ իրենք մի քիչ դոդություն են անում ու չեն հասկանում, որ ստացվելու է:
    Չիրս կերա ու հետ գնացի գործի:
    Ժամը երկուսին զանգ եկավ հայ-հույնիս կապակցությամբ. սարքածս թղթերը «գերմանական պտուղներ » էին տվել, քաղելու ժամանակն էր: Զանգեցի իրեն ասեցի, չհավատաց սկզբից, հետո ասեց՝ մերսի, կներես, որ էսօր տենց խոսեցի:

    Հիմա նորից փախստական տղաների մոտ եմ:
    Մեկ-մեկ որ մտածում եմ Հայսատան հետ գնալու մասին, կողքից ասում են՝ գժվե՞լ ես:
    Ես ոնց եմ եկել. նստել եմ ինքնաթիռ, ուղիղ ռեյսով երեք ու կես ժամում Երևանից հասել Մյունխեն, ուղիղ գնացել համալսարան՝ արդեն իսկ ուսանողի կարգավիճակում: Իսկ էս տղան երկու ամիս ճամփեքին է եղել, 9 ժամ ջրի մեջ (ասում է՝ հա մտածում էի ակուլաները ոտքերս տանելու են, սաղ միտքս էդ էր), եկել ընկել է եսիմ ինչ դռներ, մինչև կարողացել է դասավորվել: Իսկ դասավորվելուց հետո հետ է գնում, որովհետև տխուր է իրեն: Ու ես չեմ ասում՝ գժվե՞լ ես: Որովհետև չի գժվել:
    Ու էլ չեմ տխրում իր համար:

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.04.2016), Arpine (03.10.2016), CactuSoul (27.04.2016), Cassiopeia (24.04.2016), GriFFin (07.05.2016), John (24.04.2016), kitty (25.04.2016), Mr. Annoying (24.04.2016), Sambitbaba (09.06.2016), Smokie (30.05.2016), Աթեիստ (24.04.2016), Այբ (24.04.2016), Մանուլ (28.04.2016), Մուշու (24.04.2016), Նաիրուհի (24.04.2016), Շինարար (24.04.2016), Ռուֆուս (24.04.2016), Տրիբուն (24.04.2016)

  11. #9396
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճանապարհը երկար չէ։ Շիրակից Անի․․․ Մի քանի կիլոմետ։ «Էրգիրը» մոտ է։ Կարող եմ գնալ ու մեր սահմանից նայել այն «մեր սահմանին» (շա՜տ մոտ), ու անունն էլ դնեմ, որ Անի եմ գնացել, Անին եմ տեսել։ Բագրատունիների պատմությունն էլ չէ, որ «կհիշեմ», «կհիշեմ» հենց Եղեռնը և ուղեղումս էլ՝ չտեսածս, բայց «զգացածս» պատկերները կկենդանանան: Բայց Եղեռնի մասին «հիշելիս» էլ չեմ ուզում հետ՝ անցյալ նայել, նայել ու ցավալ, նայել ու ողբալ, նայել ու ասել՝ տեսեք մեզ կոտորել են, ջարդել են, իսկ մենք ունեցել ենք սա՛, սա՛, սա՛․․․
    Երկու չտեսածս դեմքերն եմ «հիշում»՝ Շողոյի ու Անուշի՝ իմ մոր տատի և նրա մոր պատմությունը։ Եղեռնը ինձ համար "նրանք են"։ Նրանք, ովքեր փրկվեցին, որ ես լինեմ, ու ես կամ։
    Վերջին խմբագրող՝ Այբ: 24.04.2016, 13:18:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.06.2016), Smokie (30.05.2016), Տրիբուն (26.04.2016)

  13. #9397
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա ով չի ծառայել պիտի մարշրուտկի մեջ կայնած 3 անգամ Ավանից գնա Սովետաշեն դառնա, որ աղջիկ տան: Բա
    A long time ago, in a galaxy far, far away...

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.05.2016), Mr. Annoying (26.04.2016), Աթեիստ (26.04.2016), Նաիրուհի (03.05.2016), Նիկեա (26.04.2016), Ռուֆուս (26.04.2016), Տրիբուն (26.04.2016)

  15. #9398
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանոթ, սիրուն աղջիկ (մի քանի օր առաջ), էնպես կոպտեց մի տարեց կնոջ, որ միայն դրանից հետո նկատեցի, որ այդ աղջիկը էդքան էլ սիրուն չի. քիթը մեծ է։
    Հետաքրքիր է, բայց մենք երբեք չենք նկատում այն մարդկանց արտաքին տգեղ կողմերը, որոնց սիրում, կամ ուղղակի համակրում ենք։ Բայց որ հանկարծ վատ բնավորության գծերն ենք նկատում, էդ ժամանակ արդեն՝ վա՜յ, ա՜յ քեզ զարմանք, պարզվում է՝ քիթը կամ ականջը մեծ է, կամ էլ․․․

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (30.05.2016)

  17. #9399
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ վախեցել եմ շներից։ Շներից ֆոբիա ունեմ, բայց որ հարցնում են՝ "Ի՞նչ կենդանի ես սիրում", - միանգամից շներին եմ հիշում։ Հա՛, համ շատ եմ վախենում (ահավո՜ր), համ էլ ․․․
    Տարբեր տարիներին 3 հատ շուն ենք ունեցել։ Տարբեր պատճառներով սատկեցին․ մեկը ընկավ մեքենայի տակ, էն երկուսին էլ թույնեցին։ 3-րդ շունն էլ, որ սատկեց, որոշեցինք, որ էլ շուն չենք պահելու։
    Տարիներ անցան։ Հորեղբայրս շուն բերեց, կապեց իրենց դռանը։ Չնայած շունը կապված էր, բայց ամեն անգամ իրենց բակով անցնելիս, շնից ահավոր վախենում էի։ Մի օր էլ (չգիտեմ՝ ոնց եղավ) որոշեցին, որ էդ շանը տանելու են չգիտեմ ուր ու բաց թողնեն (ձմռանն էր)։ Ու դրեցին մեքենան, տարան, բաց թողեցին եսիմ ուր։ Խղճիս էնքա՜ն նստեց։ Սկսեցի հետները կռիվ անել՝ "Մեղք չէր, սոված, ցրտին․․․"։ Իրենք էլ, թե՝ "Կգնա գյուղերը, սոված չի մնա․․․"։ Բայց որ պատկերացնում էի էդ շանը․․․ Ահավոր տխրում էի։
    Մեր բարեկամներից մեկն էլ շուն ուներ։ Էդ շանն էլ չէի սիրում, որովհետև էլի վախենում էի ։ Իրենք էլ ապրում են հենց մեր տան դիմացը։ Վերջերս էլ նկատեցի, որ էդ շունը չկա՝ ո՛չ փողոցում է, ո՛չ դարպասից այն կողմ․․․
    Իմացա, որ ընկել է մեքենայի տակ ու սատկել։ Վրես ահավոր ազդեց։ Էնքան տխրեցի

    Մեկ-մեկ մտածում եմ՝ նորից բերենք ու շուն պահեք։ Բայց, չէ՛, չեմ ուզում։ Ու ստեղ հարցը հեչ էլ շներից վախս չի։ Վախենում եմ, որ նորից բերենք, պահենք, սիրենք, կապվենք ու ․․․ Էգոիստական գուցե հնչի, բայց չեմ ուզում, որ նորից սատկեն ու ահավոր տխրեմ։(((
    Վերջին խմբագրող՝ Այբ: 06.05.2016, 12:33:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (30.05.2016), Նիկեա (06.05.2016)

  19. #9400
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակ մի անգամ գյուղ էինք գնացել ու գյուղի երեխեքը ուզում էին ինչ-որ բանով զարմացնել քաղաքից եկած երեխեքիս: Որոշեցին, որ մեզ պետք ա ժամացույց ցույց տան ու քանի դեռ մենք մտածում էինք, թե էդ ինչ մի ժամացույց ա, որով պետք ա մեզ զարմացնեին, մի հատ մեծ սարդ գտան, ոտքերը պոկեցին ու դրեցին թևի վրա, ոտքերը շարունակում էին թպրտալ:

    Էդ անտեր «ժամացույցը» իմ մանկության ամենամեծ հոգեբանական տրավմաներից մեկն էր ու ամեն անգամ սարդ տեսնելուց դա եմ հիշում
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.05.2016), CactuSoul (20.05.2016), Mr. Annoying (09.05.2016), Աթեիստ (09.05.2016), Հայկօ (16.05.2016), Նիկեա (09.05.2016), Շինարար (09.05.2016)

  21. #9401
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    _ Պարոն գնդապետ թույլ կտա՞ք Մուշեղին մի բան ասեմ: Մուշ, եթե կարաս` իջի, գնում ենք պոլկ, լողանալու», - Բոյովն էր, մեր վաշտից, դմբո, բայց մաքուր սրտով: Ասեց ու ծլկեց:
    _ պարոն գնդապետ, գնամ էլի, շուտ կգամ էս հրամանդ կտպեմ,
    _ Մուշեղ ջան, չեմ հասցնում, արի տու մնա, ախպեր, տպի, հետո կզանգեմ էդ դրանց կասեմ քեզ հետի բանյան կխոդեն մինակ-մինակ կլղանաս,
    _ պարոն գնդապետ ախր բա որ չանե՞ն, մի շաբաթ ա չեմ լողացել,
    _ արա շարքային, տու սկանու՞մ չես, թիկունքի պետի ասածը չանեն «տու՜»...
    Չեմ գնում, նստած թիկունքի պետի թղթերն եմ սարքում որ ուղարկի Բանակ, իրիկունը աչքերս կարմրած իջնում եմ կազարմա: Տղերքը մի տեսակ են: Մի բան ա խոսվել: Բոյովը գալիսա. ապ, Սուրոն ա կանչում, գնա մոտը:
    Սուրոն սենյակում նստած, (զզվում եմ դրանից, լեյտենանտ ա, որ իրան գնդապետի տեղ ա դրել, ու կազարմի տղերքի մոտ դա անցնում ա, բայց ես հո շտաբի պետի կամպուտրշիկն եմ, ինքն ո՞վ ա իմ մոտ, ում ինքը պատվի ա առնում ես ձեռով բարևում եմ, ինքն էլ դա գիտի, սաղ օրը ոտս ա ուզում ուտի, զգում ա որ իմ համար ավտարիտետ չի...), իբր թե կատաղած հայացքով վրաս ա նայում: Արի, ասում ա, ներս արի տեսնեմ, էդ ես ցերեկով մարդ եմ ուղարկում որ իջնես լողանաս, ցելի շաբաթ ջուր չի եղել, դու արհամարում ես չես գալիս հա՞: Չես ուզում լողանա՞ս, արա այ փնթի... Չի թողնում խոսեմ, միանգամից մի հատ թը՜փ, աչքիս, աչքս տեղում բացվում ա, արյուն լցվում, կապտում: Անասու՜ն, եզի մեկը, գոնե հասկանում ե՞ս ինչի ես խփում, ի վիճակի ե՞ս առանց խփելու մարդու հետ խոսես, տավար: Կատաղած եմ, կիսանոկաուտ ու նվաստացած: Հիմա ի՞նչ եմ ասելու շտաբում, որ ասեմ Սուրոն ա խփել, պիտի ասեն բոզ ա, բայց Սուրոն ինքը հենց բոզության մարմնավորում ա, խի՞ պիտի իրան ծակը կոխելը բոզություն լինի, ու տենց գժված եմ, ասում եմ ինչ ուզում ա լինի պետքա դրա հերն անիծեմ:
    Մի քիչ հետո տղերքը սառը-բան են բերում, մի քիչ ուռածն անցկացնում աչքիս, արդեն լավ եմ, Սուրոն ա գալիս, փորձում սիրտս շահել, շտաբում վաղը սենց կասես, նենց կասես, ընկել եմ և այլն... Բայց ինքն էլ գիտի որ վերջն եկել ա...
    Առավոտը շտաբում եմ, շտաբի պետը հենց մտա միանգամից
    _ արա՞, էս ի՞նչ ա աչքիդ վիճակը, արի ստեղ հլը, ո՞վ ա խփել:
    _ Ոչ մեկը, պարոն գնդապետ, սղացել ընկել եմ:
    _ Պիզդիտ ես անում, գիտե՞ս քանի քո պեսներն են եկել գնացել ձեռիս տակով արա, շուտ ասա տեսնեմ ո՞վ ա խփել
    _ Ա դե պարոն գնդապետ, ոչ մեկը, սղացել ընկել եմ
    _ Դե գնա, էդ ոչ մեկին ասա մի ժամվա մեջ չեկավ չներկայացավ, քեզ էլ, իրան էլ ուղարկում եմ կուբախտ 10 օրով:

    Իջնում եմ կազարմա:
    Սուրոն էնտեղ չի:
    Տղերքին ասում եմ շուտ կապվեք թող գա:
    Գալիս ա, ասում եմ ես բան չեմ ասել շտաբի պետին, բայց սենց - սենց, տես ինչ ես անում:
    Մի խոսքով, գալիսա, շտաբի պետը մի կես ժամ վրեն գոռում, բացատրագիր գրել ա, բան ա, մի խոսքով, սա ավելի ա սկսում ինձ ատել էդ օրվանից, ես էլ իրեն, մինչև ուվալնյատ եմ լինում տուն գալիս:

    Հիմա Սուրոն չկա, էդ լեյտենանտը մայոր էր դառել, ու իրան սպանել են...
    Անընդհատ մտքիս ա, անընդհատ, մտածում եմ գուցե որ սա ստեղ գրում եմ մի քիչ դուրս գա էս ձևով մտքիցս:
    Մի տեսակ ոնց-որ մեղավոր զգամ ինձ, որ էսքան ժամանակ իր մասին ինչ ասես ասել եմ, ինչ ասես մտածել եմ, ու հիմա ինքը չկա, ու ես, իմ Երևանի տունը, իմ լավ վարձատրվող աշխատանքը... Ուզում եմ ասեմ Սուր, ախպեր, ներող...

  22. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.05.2016), Cassiopeia (09.05.2016), Gayl (09.05.2016), GriFFin (09.05.2016), John (09.05.2016), kitty (17.05.2016), laro (12.05.2016), Mr. Annoying (09.05.2016), murmushka (09.06.2016), Smokie (30.05.2016), _Հրաչ_ (09.05.2016), Աթեիստ (09.05.2016), Անվերնագիր (10.05.2016), Մուշու (09.05.2016), Ներսես_AM (09.05.2016), Նիկեա (12.06.2016), Ուլուանա (11.05.2016), Ռուֆուս (09.05.2016)

  23. #9402
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայում ես նկարին ու հասկանում, որ էլ երբեք չես տեսնի, որ էդ մի քանի նկարը ու իրար վրա դարսված հիշողությունները միակ բանն են, որ մնացել են: Գիտակցում ես, որ պետք ա նկարը դնել մի կողմ, հակառակ դեպքում չես շարժվի առաջ:
    Հիմա ցավը ավելի սուր ա ու միակ բանը որ մնացել ա մի քանի նկարն ա ու իրար վրա դարսված հիշողությունները, որոնք ժամանակի ընթացքում կխամրեն ու կանհետանան: Տարիներ հետո դատարկությունից բացի ոչինչ չի մնա լուսե աղջկանից:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.05.2016), kitty (17.05.2016), Smokie (30.05.2016), Նիկեա (11.05.2016), Վոլտերա (10.05.2016)

  25. #9403
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ամեն տարի մեր հիմնարկի բակի գիլասը հասնում է: Ու ամեն տարի թաղի պուճուր երեխեքը գալիս են մի քանի հատիկ գիլաս ուտելու: Ու ամեն տարի մեր հիմնարկում կա մարդ, ով սկսում է երեխեքի վրա գոռգոռալ ու քշել մեր բակից: Ու ամեն տարի իմ հարաբերությունները լարվում են էդ մարդու հետ, իսկ երեխեքը շարունակում են գիլաս ուտել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.05.2016), ars83 (27.05.2016), CactuSoul (20.05.2016), Cassiopeia (16.05.2016), ivy (16.05.2016), kitty (17.05.2016), laro (19.05.2016), Mr. Annoying (16.05.2016), Nadine (01.06.2016), Smokie (30.05.2016), Լուսաբեր (18.05.2016), Հայկօ (16.05.2016), Մուշու (16.05.2016), Նաիրուհի (16.05.2016), Նիկեա (16.05.2016), Շինարար (16.05.2016), Ուլուանա (16.05.2016), Վոլտերա (16.05.2016)

  27. #9404
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    S-Bahn-ում, հայերեն ասած՝ էս բանում (ոչ թե էն բանում) առավոտվա պիկ ժամին, երբ ասեղ գցելու տեղ չկա, մի աղջիկ էր պառկած ամբողջ երկտեղանոց նստարանի վրա ու հանգիստ քնած էր իր համար: Մարդիկ ներս էին խցկվում, տեղավորվելու միջոց փնտրում ու հենց աչքներով ընկնում էր նստարանին փռված աղջիկը, թարս-թարս վրան էին նայում, անցնում: Իսկ սրա հեչ պետքն էլ չէր: Բաճկոնն էլ քաշել էր աչքերին ու ականջներին, որ քնահարամ անող հանգամանքներ չլինեն: Դեմքի կեսն էր երևում միայն, զգացվում էր, որ սիրուն է ու ջահել: Հագին բարալիկ յուբըչկա էր, վրայից՝ հասարակ թիշըրթ: Ոտքերին էլ բմբլահան եղած լեգինս էր, իսկ ներքևում ամենահետաքրքիրն էր՝ հաստ գուլպաների վրա քաշած ամառային կոշիկներ: Ու գուլպաներն էլ լավ թրջված էին, որովհետև դրսում անձրև էր, էն էլ ինչ անձրև, կարգին հեղեղ: Սիրուն մռութի կեսը՝ էդպես բաճկոնով փակված, տակից էլ անդարդ շաղ տված մազերն էին երևում: Վզի ու դնչի վրա սպիտակ ներկի մանր հետքեր էին, հետո նկատեցի, որ ձեռքերն էլ են մի քիչ ներկոտված: Մի ձև լրիվ կինոյի աղջիկ էր: Կամ գոնե էդ պատկերը հաստատ կարող էր կինոյից լինել: Ժպտալով վրան էի նայում: Հետն էլ մտածում էի՝ տեսնես ոնց պիտի զարթնի, հենց իր կանգառ հասնի: Հետո մտքովս անցավ, որ ինքը ոչ մի կանգառ էլ չունի: Երբ զարթնի, էն ժամանակ էլ դուրս կգա:
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.05.2016, 00:09:

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.05.2016), Cassiopeia (31.05.2016), John (31.05.2016), Micke (09.06.2016), Mr. Annoying (31.05.2016), Nadine (01.06.2016), Sambitbaba (02.06.2016), Smokie (09.06.2016), Աթեիստ (31.05.2016), Նիկեա (02.06.2016), Ռուֆուս (31.05.2016), Վոլտերա (31.05.2016)

  29. #9405
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Պրիվե~տ, - գոռում ա մոր ձեռքը բռնած դիմացի շքամուտք մտնող երեխային:
    - Պրիվետ, - անմիջապես հնչում ա պատասխանը:
    - Ո՞վ էր, - հարցնում եմ:
    - Անունդ ի՞նչ ա, - նորից գոռում ա:
    - Վլադ, - պատասխանում ա:
    - Վլադն ա, դու իրան չե՞ս ճանաչում:
    - Չէ, - զարմացած պատասխանում եմ հիշելով, որ շենքում համարյա որ ոք իրար չեն բարևում ու չեն ճանաչում, - Բա դո՞ւ:
    - Հըն, - գլուխը թափահարում ու ընկնում ա առաջ:

    Սաղ օրը մտածում եմ, թե կյանքի որ էտապում ենք մենք կորցնում էս անմիջականությունը: Շատերի համար մի հատ "Բարև"-ը իսկական քավարան ա, նույնիսկ եթե ծանոթ մարդու են ասում:
    Իրիկունը դեռ թույլ մարմինս հազիվ քաշում եմ դռնից ներս, լույսը անջատած չի, չեմ էլ անջատում: Սողում եմ սավանի տակ: Փորձում եմ հիշել, թե ինչի եմ նորից մենակ, թե փորձում եմ մոռանալ, լավ չեմ տարբերում իրարից: Անքնության դեմ մի հատ լավ մեթոդ եմ ճարել, կատվիս հայտնագործած նոր հիպնոտիկ մեթոդին եմ միանում: Գալիս նստում ա կողքս պոչը բարձրացնում, իջացնում ա, բարձրացնում, իջացնում ա, ու աչքերով հտևում ա: Մանրից աչքերը սկսում են փակվել: Ես էլ սկսում եմ հետևել, մեկ, երկու, երեք...
    - Կոպերդ ծանրանում են, - ցածրաձայն մռմռում ա, - աչքերդ դանդաղ փակվում են...
    Խառնված մտքերիս մեջ գտնում եմ էն մեկը, որը ամենամոտն ա բանականությանը. "արյանդ մեջ դեռ շրջանառվում են..." չեմ հիշում ինչ ա շրջանառվում.
    - Դու ընկղմվում ես մոռացության մեջ, - միալար շարունակում ա, - վաղը դու կզարթնես բոլորովի այլ մարդ, քո անունը կլինի *** կամ տենց մի հատ հիմար բան, որ ինքդ քեզ համար կհորինես... ու կհավատաս, որ այս անգամ լրիվ ուրիշ ա լինելու...
    Լույսը չբացված մի հատ ստուգում եմ արդյոք կատուս խոսալ գիտի: Խորամանկը մանրակրկիտ ծպտվել ա, բերանից մի բառ չես պոկի` խուլ մռմռում ա մենակ:
    Տանից դուրս եմ գալիս, դեմի շքամուտքի մոտ կանգնած ա մեկը ում երևի չեմ ճանաչում.
    - Պրիվե~տ, - գոռում եմ:
    - Պրիվետ, - պատասխանում ա:
    - Անունդ ի՞նչ ա:
    - Վլադ: Քոնը՞:
    - ***:
    Ու սկսվում ա ուրիշ մի պատմություն, որ երեկ էր ավարտվել:
    SWTS

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.06.2016), Cassiopeia (01.06.2016), Sambitbaba (02.06.2016), Smokie (09.06.2016), Մուշու (01.06.2016), Նաիրուհի (01.06.2016)

Էջ 627 684-ից ԱռաջինԱռաջին ... 127527577617623624625626627628629630631637677 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •