User Tag List

Էջ 624 684-ից ԱռաջինԱռաջին ... 124524574614620621622623624625626627628634674 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,346 համարից մինչև 9,360 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9346
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մետաղյա տուփը խոթում ա ափիս մեջ.
    - Նաֆաս չտաս:
    Քներակներս շոշափում եմ, թույլ ու տախի:
    Տարեց կինը.
    - Այծին տեսա՞ր:
    - Ի՞նչ ա խոսում:
    Բարձրահասակ, քրտնող տղամարդը մոտենում ա սաղին.
    - Հազարանոցներով կմանրեմ:
    - Կյանքի ու մահու հա՞րց ա:
    - Չէ, մայրս ասում ա խոշոր գումարը ուշ ա ծախսվում:
    Հետևից եկողները.
    - Փետրվարը սենց տաք դեռ չեր եղել:
    - Ափոքըլիփս, աշխարը ոռի ա գնում:
    - Օհ, զիլ ա ասված:
    Տիկինը.
    - Մի վանդակի մեջ են մնում, ու պատկերացնո՞ւմ ես վագրը այծին դեռ չի կերել: Բայց զուտ թիկունքում պտտվում ա: Խաղ ա անում հետը:
    Տղամարդը մի պաչկա թաց հազարանուց ա խոթում քթիս տակ.
    - Բանկերին չեմ վստահում, լրիվ սուտ ա: Էն որ մեքենաների վրա զեղջ են անում, գիտե՞ս չէ, դա իրանց համար հեչ բան ա: Սիգարետ սարքելը երեք կոպեկ ա ես հարյուրով եմ առնում որ ծխեմ:
    - Իրո՞ք:
    - Հեյ, ինչ ես ռեխդ բացել. կայֆի տակ ես՞
    Լեզուս պտտացնում եմ բերանիս մեջ կրիստալլ չկա:
    - Տիկին դուք առավոտյան ի՞նչ եք կերել: Վատ տեսք ունեք, երևի թունավորվել եք:
    - Բժիշկի նշանակած կոլոնոսկոպիային չգնացի, ճիշտ եմ ասո՞ւմ, կոլոնոսկոպիա չէ՞, ես գերմաներենի դասատու էի: Դրանցից ավելի վատ ա լինում: Աղջկաս անգիոգրաֆի արեցին, մի հատ չայից սաղ ջանը դուրս ա տալիս:
    - Ամենալավը էն Բրեժնևի ու Գորբաչովի վախտերն էին: Ինձ որ մնար սրանց չէի գնդակահարի, կմերկացնեի, մենակ տռուսիկի ռեզինով կթողեի, բայց ճիշտ ես ամեն մի ազգ արժանի ա իրա պրեզիդենտին:
    - Ի՞նչ ես կարծում արժի գնալ կոլոնոսկոպիայի:
    - Լսի, ասում եմ,- էս սաղ իրականում կատարվո՞ւմ ա:
    Հավաննա սիգարի տուփը ամուր սեղմած մտնում եմ բար: Շեկ լպստած մազերով երիտասարդը ինչ որ ռեպլիկ ա անում, ծիպը.
    - Պատկերացնում ես հարվածայինի վիճակը երբ որ ինքը իմանում ա, որ Մերկուրին գեյ ա: Երևի դա իրա համար շոկ ա եղել, - ծիծաղում ա: - Հիմա դրան նորմալ են նայում:
    Դեմս դնում են կրկնակի գլենլիվեթ սառույցով: Բարմենը մասնագիտական կարծիք ա հայտում, որ գլենը տաք ջրով են բացում, համի բազմերանգությունը զգալու համար.
    - Ինձնից խի՞ երևում ա որ ես ուզում եմ համի բազմերանգությունը զգամ: Հաջորդը տաք ջրով կտաս:
    - Անիծյալ պոռնիկներ, - ասում ա ճաղատը ձախի վրա նստած, - պռովակացիա են անում, հետո բողոքում են որ նորմալ տղամարդիկ բռնաբարում են իրենց: Դե արի էս ֆեմինիստ դուրընկածների ուղեղը մտցրա, որ դա բնական ա:
    Տաք ջրով բացած վիսկին նույն համը ունի ինչ սառույցովը, ուղղակի շուրթերս սկսում եմ չզգալ:
    - Պոռնոմանիա կարա՞ գոյություն ունենա: Վիտ Մյուզ միացրա էլի, - ձայն ա տալիս շեկ մազերովը:
    Նայում ա ինձ, կուլ տվածիցս դեմքս ծամածռվում ա.
    - Քո վրա չվերցնես, ասում եմ, - միմիկաս ինձ չի ենթարկվում:
    Ժպտում ա: Ես տեղյակ չեմ էլ ինչ ա ցույց տալիս իմ դեմքը, բայց սանրայզը չորացնում ու դուրս ա գալիս:
    Չորորդից հետո, պայուսակս վերցնում եմ ու քայլում: Մինի սիգարի դառը ծուխը լցվում ա թոքերս: Մոտքի մոտ մի ծեր տղամարդ ա կանգնած: Ասում ա, որ իմ տանը ինքնասպանություն ա եղել: Դուռը բացում եմ, միջանցքի հայելին սևանում ա, մակարդված արյան գույնի: Նայում եմ, դեմքս չկա: Վազում եմ զուգարան: Վիսկին վառելով դուրս ա թափվում. Ինչ- որ մեկը ձեռքը դնում է մեջքիս, սառը, կոշտ, ծանր... դողացող ծնկներս զարկում եմ գետնին ու երեսով ընկնում պաղ սալահատակին: Ամեն ինչ սևանում ա:
    - Վեր կաց, - բորդո քսած շութերը հպում է քրտնած ճակատիս:
    Թափով նստում եմ տեղաշորի մեջ: Լուսանում ա: Նայում եմ ձեռքիս, երկու եղունգ ջարդած ա ու արնաշաղախ: Չեմ հիշում ե՞րբ, ո՞նց: Վերմակը շարժվում ա, տակից դուրս ա գալիս, գունատ, բորդո շուրթերով: Համբուրում շուրթերս, լեզուն մտցնում է բերանս.
    - Քնի, դեռ շուտ ա:
    Գլենլիվեթի բազմերանգ համն ա գալիս լեզվից: Տեղը չեմ բերում մեզանից որ մեկն եմ ես: Բաց պատուհանից նայում եմ ներքև.
    - Ես ու կինս հաց էինք ուտում, երբ ձայնը լսեցինք, ծանր պարկի նման ընկավ:
    Աչքերս տրորում եմ... քաղաքը կարծես զարթնում ա...
    Transport, motorways and tramlines...
    Disappointed people....
    And when it comes it's so so disappointing.. Բարի լույս քեզ, ով էլ որ դու լինես, ես քեզ սիրում եմ:
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 28.02.2016, 20:46:
    SWTS

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.03.2016)

  3. #9347
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ մասնագիտությունս ընտրելիս կարևորում էի ստեղծագործականության գործոնը, մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ այն հաճախ կարող է վերաբերել ոչ թե բուն գործին, այլ ամենօրյա հաշվետվություն գրելուն։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.03.2016), Ariadna (17.03.2016), Cassiopeia (01.03.2016), Chilly (01.03.2016), John (29.02.2016), kitty (05.03.2016), Mr. Annoying (01.03.2016), Sambitbaba (01.03.2016), Yevuk (03.03.2016), Ձայնալար (15.03.2016), Մուշու (29.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (06.03.2016)

  5. #9348
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սվեծիկն աթեիստ ա, ասում ա, որ ամենաշատը կատաղում ա էն ժամանակ, երբ մի քանի ժամ տևող վիրահատությունից հետո եթե հիվանդը փրկվում է՝ փառք աստծո, եթե չէ՝ սաղ բժիշկն էր մեղավոր:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.03.2016), Cassiopeia (01.03.2016), kitty (05.03.2016), laro (06.03.2016), Sambitbaba (01.03.2016), Smokie (16.03.2016), Yevuk (03.03.2016), Այբ (02.03.2016), Մուշու (01.03.2016), Նաիրուհի (15.03.2016), Ուլուանա (03.03.2016)

  7. #9349
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին ժամանակները սկսել եմ ճանապահորդությունների ժամանակ աշխատել, ինչը թույլ է տալիս շատ ավելի հաճախ ճանապարհորդել: Տատիկս միշտ էլ շատ էր անհանգստանում դրա համար, առաջ գոնե հազվադեպ էի տեղ գնում, իսկ հիմա որ սկսեմ պատմել թե ամեն անգամ ուր եմ գնում ու ինչքան ժամանակով, իր տեղը չի գտնելու: Դրա համար իրեն չեմ ասում: Բայց մի խնդիր է առաջանում, ինչ անել Skype-ով վիդեոզանգերի հետ: Դրա լուծումն էլ եմ գտել: Բարեբախտաբար, որտեղից որ իր հետ հիմնականում խոսում եմ, ֆոնում ընդամենը սպիտակ պատ է: Մի տեղ սպիտակ պատ եմ գտնում, նստում, խոսում, ասում որ տանն եմ: Հլը որ ստացվում է: Մեկ մեկ մտածում եմ, տատիկս այդ առումով Պուշկինին է նման` ах, обмануть меня не трудно, я сам обманываться рад: Իսկ մի քիչ առաջ հիշեցի, որ նա Պուշկինի հետ նույն օրն է ծնվել:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.03.2016), CactuSoul (02.03.2016), John (02.03.2016), kitty (05.03.2016), Mr. Annoying (03.03.2016), Sambitbaba (15.03.2016), Smokie (16.03.2016), Yevuk (03.03.2016), Աթեիստ (02.03.2016), Այբ (03.03.2016), Լուսաբեր (15.03.2016), Նաիրուհի (15.03.2016)

  9. #9350
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տաքերն ընկնելու միակ «թերությունն» այն է, որ գնալով ավելի ու ավելի ուշ ժամի պիտի դուրս գաս փողոց, եթե ուզում ես մենակ լինել։ Դուրս եկող, քայլող մարդիկ շատացել են, նույնիսկ ոչ կենտրոնական փողոցներում ու ուշ ժամերի։ Նաև տարեցտարի է աճը նկատվում։
    Մի կողմից ուրախ եմ դրա համար, մյուսից նեղվում եմ․ անհարմար ա դառել երգելով քայլելը։ )))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (03.03.2016), kitty (05.03.2016), Mr. Annoying (03.03.2016), Sambitbaba (15.03.2016), Smokie (16.03.2016), Yevuk (11.03.2016), Այբ (03.03.2016), Մուշու (04.03.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (06.03.2016)

  11. #9351
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր տղայիս մանկապարտեզից բերելու ժամանակ անձրև էր գալիս, որոշեցինք ավտոբուսով գալ։ Տեղավորվելով հենց դիմացի մասում ավտոբուսի երկայնքով դրված նստարանին՝ քարտը դրեցի դրամապանակիս մեջ, դրամապանակս էլ՝ պայուսակս, որից հետո աչքս ընկավ դիմացի նստարանին՝ մեզ դեմ–դիմաց նստած տարեց կնոջ վրա։ Մի տեսակ անբարյացակամ դեմք ուներ, ու ինձ թվաց՝ մեզ էլ ինչ–որ թարս ու շիտակ է նայում, մի պահ նույնիսկ թվաց, թե քթի տակ փնթփնթում է, ու, չգիտեմ ինչի, մտքովս անցավ, որ գուցե մեզնից է խոսում, չնայած չգիտեմ էլ՝ ինչ պիտի խոսեր մեզնից։ Մտածեցի՝ ինչ բացասական, անդուր կին է, ու աշխատում էի իրեն չնայել։ Շուտով մեր կանգառին հասանք, տղայիս ձեռքը բռնեցի ու գնացինք դեպի դուռը, արդեն իջնում էինք ավտոբուսից, մեկ էլ հետևիցս լսում եմ.
    –Ձեր դրամապանակը, միսս, Ձեր դրամապանա՜կը...
    Կանչողն էդ կինն էր։ Շուռ եկա, տեսնեմ՝ դրամապանակս նստարանի վրա է։ Թե ոնց էր հայտնվել էդտեղ՝ չհասկացա. երևի պայուսակիս մեջ դնելիս լավ չէի տեղավորել, ընկել էր, չէի նկատել։ Դրամապանակս վերցրի, կնոջը շնորհակալություն հայտնեցի ու նրա մասին ունեցածս մտքերից ամաչելով՝ իջա ավտոբուսից։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.03.2016, 07:36:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.03.2016), CactuSoul (16.03.2016), Cassiopeia (15.03.2016), GriFFin (19.03.2016), John (15.03.2016), Mr. Annoying (15.03.2016), murmushka (15.03.2016), Sambitbaba (15.03.2016), Smokie (16.03.2016), Yevuk (16.03.2016), Աթեիստ (15.03.2016), Այբ (15.03.2016), Լուսաբեր (15.03.2016), Ձայնալար (15.03.2016), Մուշու (15.03.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (15.03.2016), Ռուֆուս (15.03.2016), Տրիբուն (15.03.2016)

  13. #9352
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ինչ-որ մեկին ենք վստահում, դա դիմացինի "վստահելի" լինելուց չի գալիս։ Չէ՛։ Մեր, մեր մարդկային տեսակից է գալիս, ՄԵՐ...

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.03.2016), Լուսաբեր (15.03.2016), Նիկեա (15.03.2016)

  15. #9353
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ էնքան կարոտած եմ Ակումբն ու իր ամեն ինչը, որ հազիվ նորմալոտ ինտերնետ ունեմ ու մի քանի ժամ ագահաբար մենակ կարդում եմ, ոնց որ դասախոսության լինեմ, որի ժամանակ խոսել էլ պետք չի, մենակ լսել, կլանել, հագենալ։

    Բարի վերադաձ ինձ ։Ճ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.03.2016), boooooooom (15.03.2016), CactuSoul (16.03.2016), Cassiopeia (15.03.2016), Chuk (15.03.2016), GriFFin (19.03.2016), insider (15.03.2016), John (15.03.2016), Mr. Annoying (15.03.2016), murmushka (15.03.2016), Smokie (16.03.2016), Աթեիստ (15.03.2016), Լուսաբեր (17.03.2016), Նիկեա (15.03.2016), Ռուֆուս (15.03.2016), Տրիբուն (16.03.2016)

  17. #9354
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույն ինֆորմացիան ստանալու համար Հայաստանում բժիշկը հարցնում ա.
    - Ամուսնացա՞ծ ես:
    Իսկ Դանիայում.
    - Աղջկա կամ տղայի հետ քնու՞մ ես:

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.03.2016), Cassiopeia (16.03.2016), GriFFin (19.03.2016), Katka (17.03.2016), Mr. Annoying (16.03.2016), Ruby Rue (16.03.2016), Աթեիստ (16.03.2016), Լուսաբեր (17.03.2016), Մուշու (16.03.2016), Նաիրուհի (16.03.2016), Նիկեա (17.03.2016), Տրիբուն (16.03.2016)

  19. #9355
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետք է տեղափոխվել Դանիա:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (17.03.2016)

  21. #9356
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Մամ, էսօր ակումբի ծնունդն ա՞։ 10 տարեկան ա՞ դառնում։
    - Հա։
    - Մամ, բայց ակումբը ի՞նչ ա։
    - Ակումբը էն տեղն ա, որտեղ ես ու պապադ հանդիպել ենք

  22. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.03.2016), boooooooom (17.03.2016), CactuSoul (17.03.2016), Chilly (27.03.2016), Chuk (17.03.2016), Claudia Mori (27.03.2016), GriFFin (19.03.2016), John (17.03.2016), kitty (21.03.2016), Kuk (18.03.2016), laro (18.03.2016), murmushka (19.03.2016), Sambitbaba (20.03.2016), Smokie (17.03.2016), unknown (21.03.2016), Աթեիստ (17.03.2016), Այբ (20.03.2016), Լուսաբեր (17.03.2016), Մանուլ (18.03.2016), Մուշու (17.03.2016), Նաիրուհի (18.03.2016), Նիկեա (17.03.2016), Տրիբուն (17.03.2016)

  23. #9357
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [մի քիչ առաջ, աշխատավայրիս միջանցքում]

    ֊ Ո՞նց ես։
    ֊ Լավ, համարյա։ Մի քիչ գլուխս ա ուզում ցավա, բայց տրամադրությունս բարձր ա։
    ֊
    - Էսօր տոն ա, ակումբի ծնունդն ա։
    ֊ Ո՞ւմ․․․
    ֊ Ում չէ, ինչի․ akumb.am֊ի ծնունդն ա, տասնամյակը։
    ֊ Իսկ․․․ էդ ի՞նչ ա։
    ֊ Էդ․․․ իմ վիրտուալ հայրենիքն ա
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.03.2016), Arpine (03.10.2016), Cassiopeia (17.03.2016), Chuk (20.03.2016), Claudia Mori (27.03.2016), GriFFin (19.03.2016), John (19.03.2016), kitty (21.03.2016), Kuk (18.03.2016), laro (18.03.2016), murmushka (19.03.2016), Sambitbaba (20.03.2016), Smokie (17.03.2016), unknown (21.03.2016), Yevuk (17.03.2016), Աթեիստ (17.03.2016), Այբ (20.03.2016), Լուսաբեր (17.03.2016), Մանուլ (18.03.2016), Մուշու (21.03.2016), Նաիրուհի (18.03.2016), Նիկեա (17.03.2016), Ուլուանա (19.03.2016), Տրիբուն (17.03.2016)

  25. #9358
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հենց նոր գլխի ընկա՝ ինչի են մեկ-մեկ գծիկով բառերը (նեղվել-մեղվել, սեղան-մեղան և այլն) արտասանում սեղան-շմեղան, նեղվել-շմեղվել։

    Էդ նրանից է, որ ստեղնաշարի վրա գծիկն ու ժ-ն իրար կողքի են, մեկ-մեկ գրում են նեղվելժմեղվել, ժ-ով չեն կարողանում արտասանել, շ-ով են ասում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.03.2016), Cassiopeia (19.03.2016), Chuk (20.03.2016), John (19.03.2016), Mr. Annoying (20.03.2016), Smokie (19.03.2016), unknown (21.03.2016), Այբ (20.03.2016), Նիկեա (19.03.2016), Տրիբուն (20.03.2016)

  27. #9359
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր մոտ ձմեռը հետ է եկել՝ ձյուն, քամի, ցուրտ․․․ Ու սա մարտ ամսվա համար հեչ "նորություն" չէ։
    Հիշում եմ՝ դպրոցական տարիներիս ձմեռը ուղղակի ձմեռ չէր․ ձմեռը նավթից վառարանն էր, որը երբեք դասարանը չէր տաքացնում, ձմեռը՝ ուժեղ քամիներն էին, երբ վառարանը "տեղից թռչում էր", իսկ դասարանն ամբողջովին պատվում էր մրով, ձմեռը՝ 20 րոպեանոց դասաժամերն էին, երբ ուսուցչուհին մեզ հավաքում էր վառարանի մոտ, որ իբր տաքանայինք, և այդպես էր դասը վարում։ Իսկ իրականում երբեք էլ չէինք տաքանում, ավելի շուտ մենք էինք վառարանը տաքացնում։ Եվ ամեն անգամ, երբ թեկուզ գարնան օրով ձմեռը հետ էր գալիս, ձմեռը՝ իր բոլոր այս հետևանքներով, այնքան սովորական էր, որ աշակերտներիս նույնիսկ ուրախացնում էր ("․․․Ջան, դաս չի լինի", "վա՜յ, վառարանը չի վառվում․․․փախանք դասերից" , "Տեսա՞ք՝ ընկեր Մկրտչյանը վախեցավ, երբ վառարանը․․․ հի՛, հի՛, հի՛" և այլն)։
    Այդ ամեն ինչն էլ՝ չտաքացնող վառարանը, նավթի հոտը, մուրը, աթոռներով վառարանի շուրջը մի կերպ տեղավորվելը, կարճ ժամերը նաև այնքան դրական բաներ էին տալիս։ Այդ ժամանակ էր երևի, որ աշակերտներն իրենց համախմբվածությամբ նույնիսկ կարող էին ըմբոստանալ՝ "էսպես չի լինի․․․", "գոնե նավթի քձիբություն չանեն․․․", "․․․կամ միասին ենք փախնում, կամ՝ չէ․․․"։
    Հիմա ձմեռը դպրոցներում ուրիշ է՝ տաք ու մաքուր դասարաններ, 45 րոպեանոց դասաժամեր, ժամանակակից ֆինդ ու ֆլուշկեք․․․ էլ չգիտեմ, թե ինչ։ Բայց ինչքան էլ զարմանալի թվա, այսպես ասած, սովորողների սերունդը համարվում ենք ՄԵՆՔ (անձամբ ուսուցիչներն են փաստում)։
    Հիմա մտածում եմ՝ երևի էն "մեր դպրոցի ձմեռվա մեջ" ինչ-որ հատուկ "մագիա", "համով-հոտություն" կար, ու դա երևի իրար "ավելի մոտ" լինելն էր՝ առանց հեռախոսների և այփադների ․․․ Ես նույնիսկ հիշում եմ, թե առաջին դասարանում, ինչպես էր դասվարը մեզ սվորեցնում խոսել համադասարանցու ընտանիքի անդամների հետ ( հատուկ դաս կար հենց գրքի մեջ՝ նկարներով, երկխոսություններով) , եթե օրինակի համար դասի չենք եկել, և զանգահարել ենք (տան հեռախոսին) դասերը իմանալու համար(" Ալո, բարև Ձեզ․․․ Արամին կարել՞ է" ):

    Հիմա մեր մոտ բուք է։ Վաղը աշակերտները դասի կգնան և դպրոցում տաք կլինի, դասարանները մաքուր, դասաժամերը երկար․․․ միմյանց հետ շփման համար էլ միշտ հասանելի։ Կարճ ասած՝ հիմա ամեն ինչ "կա", "ԿԱՐԵԼԻ՞ է" սովորեցՆելն էլ ավելնորդ է։ Բայց ինչքան էլ տարօրինակ թվա, մտածում եմ՝ մենք ինչ-որ բան "ավել ենք" շահել մեր անցած ցուրտ դպրոցական տարիներից։ Էդ "հասարակ" "կարելի՞ է"- ն ինչքան բան է մեզ տվել, չէ՞։
    Վերջին խմբագրող՝ Այբ: 20.03.2016, 19:16:

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.03.2016), kitty (21.03.2016), Mr. Annoying (20.03.2016), Sambitbaba (20.03.2016), unknown (21.03.2016), Նաիրուհի (26.03.2016), Նիկեա (21.03.2016)

  29. #9360
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրական տարիքիս ու ակումբային տարիքիս տարբերությունն ընդամենը մեկ զրո է: Իսկ զրոն ի՜նննչ է որ... Հեչ բան...
    Այ, սա է ներդաշնակությունն իրական և վիրտուալ աշխարհների...

    ...Եթե հաշվենք, որ Ակումբուբի կյանքի մեկ տարում հաճախ ավելի շատ բան ես սովորում, քան իրական կյանքի տաս տարում:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 20.03.2016, 20:52:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  30. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.03.2016), CactuSoul (21.03.2016), GriFFin (21.03.2016), John (20.03.2016), kitty (21.03.2016), Smokie (28.05.2016), unknown (21.03.2016), Աթեիստ (21.03.2016), Այբ (21.03.2016), Մուշու (20.03.2016), Նաիրուհի (26.03.2016), Նիկեա (21.03.2016), Ուլուանա (20.03.2016)

Էջ 624 684-ից ԱռաջինԱռաջին ... 124524574614620621622623624625626627628634674 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •