User Tag List

Էջ 617 686-ից ԱռաջինԱռաջին ... 117517567607613614615616617618619620621627667 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,241 համարից մինչև 9,255 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9241
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակ եթե ասենք գիշերվա կեսին ամպրոպ ու կայծակ էր լինում, ցնդածի պես խանդավառված ցատկում նստում էի պատուհանին ու անհամբեր հայացքով փնտրում հերթական ցնցող փայլատակումն ու հետևող պայթյունը ու հրճվում բնության յուրաքանչյուր օրիգինալ փոռթկման վրա։
    Գրողի տարած Սիլիկոնային Հովտում ամպրոպներ չկան, ու մատերիալիստական հասարակությունը դա համարում է հիանալի եղանակային պայմաններ և դա զանգվածների ներմիգրացիայի ու տների գների ապուշ թռիչքին նպաստող գործոններից մեկն է…
    Հիմա մտքովս անցնում է փնտրել նահանգ, որտեղ համ գործ կա, համ ամպրոպներ են լինում… Բայց դե էլ առաջվանը չեմ
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.06.2015), CactuSoul (08.06.2015), Srtik (07.06.2015), Դատարկություն (08.06.2015), Հայկօ (07.06.2015), Մինա (11.06.2015), Ներսես_AM (08.06.2015)

  3. #9242
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջիվերջո, կարևորը ոչ թե նա ա թե որտեղ ես ապրում(իր ամենագլոբալ ու ամենալոկալ իմաստով), այլ թե ում հետ։
    "Non est ad astra mollis e terris via."

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.06.2015), erexa (08.06.2015), Nadine (05.01.2016), Մ Մ (09.06.2015), Մուշու (08.06.2015), Նաիրուհի (15.06.2015), Ուլուանա (08.06.2015)

  5. #9243
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ասենք պատկերացնում եմ, որ էդ ուսուցչուհու հետ հեռախոսով խոսեի կնոջս ներկայությամբ, ի՞նչ էր մտածելու: Երբ ես իրան ասեի.

    - Քնքուշ ջան, կարող ես վաղը գալ իմ մոտ:

    Բայց ես ի՞նչ անեմ, որ էդ մարդու անունը Քնքուշ ա, ու որ ինքը պետք ա գա իմ մոտ, որ բան ցույց տամ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.06.2015, 17:24:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.06.2015), CactuSoul (12.06.2015), Cassiopeia (09.06.2015), insider (09.06.2015), Nadine (05.01.2016), Մուշու (09.06.2015), Նաիրուհի (15.06.2015), Ուլուանա (09.06.2015)

  7. #9244
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ հասակնում ինչի ա փողոցում ընկնող երեխեն մի բան էլ մորից կամ տատից ծեծ ուտում: Խեղճ երեխեն քիչ մի փռվել ա գետնին, մի բան տնեցիք են լաաավ զխկում թե ես քեզ չասի չվազես, լավ եղավ: Փոխանակ վեր կացնեն, շորերը մաքրեն, մի քիչ սիրեն, որ էլ չլացի տենց ուժեղ, ուշադրությունը շեղեն, բռնում խեղճին ավելի են ծեծում հրապարակայնորեն Արդեն քանի անգամ ա նման բան եմ նկատում.....

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.06.2015), boooooooom (09.06.2015), CactuSoul (12.06.2015), Cassiopeia (10.06.2015), Nadine (05.01.2016), Ruby Rue (09.06.2015), Srtik (10.06.2015), Այբ (10.06.2015), Նաիրուհի (15.06.2015), Շինարար (10.06.2015)

  9. #9245
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենադժվարը ինչ-որ մեկիՆ քո ուրիշությամբ գրավելն է․․․ եթե կարողանում ես որևէ մեկի համար լինել այնքան հետաքրքիր, որ այդ մեկի համար դառնում ես հաճելի, սիրելի, որովհետև դու նման չես նրանց, ում նա գիտի, այսինքն՝ նրա համար դու ՈՒՐԻՇ ես, ուրեմն՝ դու կարողացել ես ներկայացնել նրան հենց քեզ, քո տեսակը, որովհետև ինչ-որ մեկի համար մենք ՈՒՐԻՇ ենք, երբ չենք վախենում լինել հենց մենք․․․

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2015), delicate (10.06.2015), Meme (31.12.2019), Մուշու (10.06.2015)

  11. #9246
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    Վերջին խմբագրող՝ Արամ: 11.06.2015, 00:57:

  12. #9247
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էլի եկա օտպուսկ,գոհ եմ այ մարդ,ինձ հետ տարեք իմ Վայքի դիվիզիոնը,էնտեղ ես իմ տեղը ունեմ,էստեղ չկամ,էստեղի բոլոր մարդիկ ազդում են նյարդային համակարգիս վրա:Էնտեղ ընկերություն չկա զուտ հաց կիսելու խնդիր կա,էնտեղ <<կայֆավատը>> խիստ սահմանափակ է,էնտեղ էգ ճարելը շատ դժվար է ազատ արձակումից-ազատ արձակում,էնտեղ դեմ ենք լինում,հա-հա,օրինակ ես Ռիժիին դեմ էղա,էնտեղ ահավոր շատ ենք տանջվում,էնքան որ քամած լիմոնի նման հանգում ենք,էնտեղ սոված էլ ենք մնում,մրսում ենք,շոգում ենք,կռիվ էլ ենք անում,բայց գրողը տանի էնտեղ էս տիպի զիբիլ բաներ չկան,էս ձևական կյանքից ու մարդկանցից հոգնել եմ,երևի բանակի լավն էլ էդ է,որ ամեն մարդ էնպես է ոնց-որ կա:Գրողը տանի բոլոր էն մարդկանց ովքեր գաղափարները արժեզրկում են ու զուտ դարձնում որսատեղի,իրանց բնազդները առաջ տանելով,գրողը տանի բոլոր էն մարդկանց ովքեր իրանցից ցածր են դասում իրանց ճաշակից հեռու մարդկանց,պիտակավորում են ու ծաղրի ենթարկում:Գրողը տանի մեր տգետ հասարակությանը,ովքեր ունեն ստրուկի մտածելակերպ,գրողը տանի կառավարությանը ու իբր ընդիմությանը:Գրողը տանի բոլոր էն միաջավայրերին որտեղ միակարծություն է,որտեղ մի քանիսի գաղափարները դառնում են ընդհանուր:Ու գրողը թող տանի ինձ,որ մինչև հիմա էստեղ եմ իմ քարանձավը թողած...

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.06.2015), CactuSoul (12.06.2015), GriFFin (12.06.2015), John (11.06.2015), Smokie (24.06.2015), Արամ (11.06.2015), Դատարկություն (12.06.2015), Մուշու (11.06.2015), Նաիրուհի (15.06.2015), Շինարար (11.06.2015), Վահե-91 (11.06.2015)

  14. #9248
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 12.06.2015, 00:50:
    Vitam regit fortuna, non sapientia.

  15. #9249
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց ա ծագել՝ խի են սենց լավ մարդիկ իմ կյանքում հայտնվում, վրոդի դեռ տենց եսիմ ինչ լավ բան չեմ հասցրել անել Նախնիներից ինչ-որ մեկը հաստատ ճիշտ ա ապրել

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2015), Lílium (14.06.2015), Smokie (24.06.2015), Աթեիստ (12.06.2015), Ձայնալար (12.06.2015), Մ Մ (16.06.2015), Նաիրուհի (15.06.2015), Շինարար (13.06.2015)

  17. #9250
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր պետք է Աստղի հետ հանդիպեի, միասին տարեդարձը նշեինք: Գրող-մրող ընկերներիցս է...
    Հագել էի վառ գույնի թիթիզ շրջազգեստ, քաղաքի գորշ ֆոնին ինձ արև էի զգում:
    Ուրախ, անհոգ քայլում եմ փողոցում, ինչ-որ մեկը մեքենան աստիճանաբար կողքս դանդաղում է:
    - Քուր, կամուսնանա՞ս ինձ հետ: (ընկերների մոտ իրեն երևակայում է)
    - Կողմնորեշվեք, հիմա քո՞ւր, թե ամուսնություն:
    Կողքիննները հռհռացին, կտրուկ պոկվեց տեղից, գնաց.... :կոտրվածսիրտ

    ***

    Սենյակում այլմոլորակայինոտ քննարկումներ են գնում:
    Արմանը վերև ա ցույց տալիս.
    - Ձեր մոտ քանի՞ պետություն կա:
    - Մի: (Գալակտկիկական համադաշնությունը նկատի ունեմ)
    - Ո՞րն ա:
    - Երկնային թագավությունը:

    Մենակ ես ու Սոսը ծիծաղեցինք, մյուսների համար կրոնական արժեքների ոտնահարում էր, կարելի ա մարդկանց հետ արժեհամակարգ չկիսել, բայց չեմ սիրում, երբ ուրիշների սրբությունները «քարկոծում եմ»....
    ***
    Ասածս ինչ էր. ջրիկանալն ինձ համար հաճելի երևույթ է, բայց դրա հետ մեկտեղ տափականալն ահավոր է, երբ հետո ինքս ինձ վերլուծում եմ...

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.06.2015), Smokie (24.06.2015), Աթեիստ (16.06.2015), Այբ (18.06.2015), Մ Մ (16.06.2015), մարիօ (16.06.2015), Նաիրուհի (17.06.2015), Նարե91 (22.07.2015), Նիկեա (18.06.2015), Ռեյ սամա (17.06.2015), Վոլտերա (16.06.2015)

  19. #9251
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ դանիերենի դասին ընտրություններից էինք խոսում: Էս մեր գերմանացի-ավստրիացիները զարմացան, որ աշխատանքային օրով ընտրություններ են անում: Էս դասախոսն էլ անմեղ-անմեղ բացատրեց, որ կիրակի օրը չեն դնում ընտրությունները, որովհետև դանիացիներն իրենց ամառանոցներում են լինում

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.06.2015), John (18.06.2015), Sambitbaba (20.06.2015), Մուշու (17.06.2015), Նաիրուհի (17.06.2015), Նիկեա (18.06.2015)

  21. #9252
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց հաճախ ա լինում, որ իմ ծանոթ մարդիկ խոսք են բացում ինչ-որ թեմայից, որից երևում ա` գաղափար չունեն, կամ չեն տարբերում մեկը մյուսից ( ասենք տրանսսեքսուալներին հոմոներից, հոմոներին բիսեքսուալներից, սատանիստներին սատանայապաշտներից, կրոնը հավատքից, գոտերին էմոներից և այլն): Ու ես էդ պահին իրենց չեմ ասում` գիտեք, դուք ահավոր սխալ եք ու ընդհանրապես խաբար չեք էդ թեմաներից: Ու հիմնականում ինքս իմ մեջ նեղվում եմ ու անցնում:

    Դրա համար երազներումս շատ հաճախ եմ մարդկանց էդ երևույթների տարբերությունները բացատրում: Ու իրենք լսում են ինձ ու վերջում համաձայնում, որ սխալ են եղել: Ու ես անընդհատ իրենց բաներ եմ բացատրում, պատմում, հասկացնում: Ոնց որ դա իմ միակ նպատակը լինի էդ պահի: Ու նույնիսկ եղել ա որ երազումս լացել եմ ( իրականում այսինքն) էն պատճառով, որ իրենք իմ բացատրածը չեն ուզել լսել ու էլի նույն կարծիքին են մնացել: Ես դա ահավոր ծանր եմ տանում:

    Էսօր էլ էլի տրանսսեքսուալներից էի խոսում երազումս, ու բացատրում էի, որ իրենք ձեր իմացած “գոմիկների” հետ կապ չունեն, որ դա լրիվ ուրիշ թեմա ա, որ դուք իրավունք չունեք իրանց մեղադրելու, որ իրենք հնարավոր ա մինչև վերջ էլ չեն հաշտվում իրենց մարմնի հետ, որ իմ շատ սիրելի Աննան էլ ա տրանսսեքսուալ, ու որ ինքը էսքան ժամանակ վիրահատություն չի արել, որովհետև ուժեղ մարդ ա և այլն:

    Այ տենց բառացի հիշում եմ սաղ: Ու կարծեմ` ընդունեցին, որ իրենք սխալ են: Որ էսքան ժամանակ սխալ բաներ են իմացել:

    տենց երազներ
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 18.06.2015, 13:25:
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.06.2015), GriFFin (20.06.2015), laro (18.06.2015), Smokie (24.06.2015), Աթեիստ (18.06.2015), Դատարկություն (18.06.2015), Մուշու (18.06.2015), Նիկեա (18.06.2015)

  23. #9253
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբից ուզում էի «Մանրապատումներ»ում գրել, բայց էնքան էլ համապատասխան չի:

    2006թ-ի ամռանը Կապանի գլխավոր հրապարակում հայ երգչի (անունը վերջում կտանք) անվճար համերգին էինք: Շատ ջերմ ու սիրալիր էր հանդիսատեսի հետ, կատակներ էր անում, ուրախացնում ու ուրախանում: Պատուհաններից նայողներին էլ ողջունեց, հորդորեց զգույշ լինել:
    Մի երգից հետո էլ հայտարարեց, որ իր երաժիշտ ընկերներից մեկը ղափանցի ա, գուշակել էր տալիս:
    - Սա ղափանցի ա՞, թե՞ չէ... Չէ, ղափանցի չի: Սա ղափանցի ա՞ թե չէ՞.................
    Վերջում պարզվեց գլխավոր երաժիշտն էր` իր մականունով: Մի քանի երգից հետո երաժիշտներին ասաց:
    - Գնացեք էն ղոլը:
    Հանդիսատեսի ծիծաղից հետո ավելացնում ա:
    - Ես ղափանի լեզվին շատ լավ եմ տիրապետում: Տի չի՞՜ (վերոնշյալ երաժշտի մականուն)... Տի ա տի
    Գուցե էս ամենը ձեզ պրիմիտիվ թվա, բայց իրոք գերդրական էներգիա էր փոխանցում բոլորին: «Լյանդի» բառն էլ հիշեց:

    Իսկ ամենակարևորը էս դրվագն էր:
    - Ժողովուրդ խնդրում եմ իրար մի հրշմտեք, ուշադիր եղեք ձեր կողքինների նկատմամբ` հանկապես երեխաների: Մի հատ երեխա ա կորել...
    Հարցնում ա ծնողին:
    - Ի՞նչ ա անունը: Կարե՞ն... Նարե՞, աղջիկ ա՞, աղջի Նարեե՜:- Համընդհանուր ծիծաղ: Հետո ասեց:
    - Նարե ջան, մի վախեցի, արի առաջին շարքերը: Չէ սպասի, եթե էստեղ գաս, էլի կկորես: Ավելի լավ ա գնա Մարզպետարանի դիմաց սպասի: Գնա էնտեղ կանգնի Նարե ջան, մի վախեցի, մամադ հես ա կգա:
    Բարեբախտաբար երեխան գտնվեց:

    Երբ բոլոր երգերը ավարտվել էին, իհարկե ներկայացնում էր երաժիշտներին:
    - Էսինչ Էսինչյան, *** ***յան, տաղանդավոր դաշնակահար, ծնունդով ղափանցի` ***:
    Վերջում էլ:
    - Առնոլդ Շվարցենեգեր: Ես գիտեմ, որ ղափանցիներդ հումորասեր ժողովուրդ եք, դրա համար եմ կատակներ անում:
    Հետո եղավ հրավառությունը ու մինչ մենք ուշադիր նայում էինք վերև, հրաժեշտ տված
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ու մյուս երաժիշտների հետ արդեն փախել էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (24.06.2015), Sambitbaba (24.06.2015), Աթեիստ (24.06.2015), Այբ (24.06.2015), Նաիրուհի (06.07.2015)

  25. #9254
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոստիկան բառի նոր հոմանիշը՝ թուրք։

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    antranigv (24.06.2015), GriFFin (24.06.2015)

  27. #9255
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնում եմ քշերվահազարին զանգ ա եկել: Տեսնես կարևոր բան կա՞ր, թե՞ չէ: Երկար տատանվելուց հետո հետ եմ զանգում.
    - Զանգել էի՞ր, չէի տեսել:
    - Հա, կարևոր բան պիտի ասեմ:
    Անջատում եմ, ինձ քիչ են հետաքրքրում ձեր կարևոր բաները:
    The cake is a lie.

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (25.06.2015), Վոլտերա (25.06.2015)

Էջ 617 686-ից ԱռաջինԱռաջին ... 117517567607613614615616617618619620621627667 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •