User Tag List

Էջ 615 686-ից ԱռաջինԱռաջին ... 115515565605611612613614615616617618619625665 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,211 համարից մինչև 9,225 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9211
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինձ արդեն որերորդ անգամ բռնացնում եմ նրա վրա, որ ինչ-որ «թեթևացած շունչ եմ քաշում» մի բանի համար, որից պետք ա ուղղակի սարսափեի: Բայց էս անտեր սպանությունները, վրաերթերը, բանակում զինվորների սպանություններն ու մահերն էնքան են շատացել (կամ էլ դրանց մասին լրատվությունը), որ երբ հերթականի մասին կարդում եմ, վախեցած ու սարսափած արագ փորձում եմ հասնել անուններին, ու երբ պարզում եմ, որ իմ հարազատներից չեն... արա, չի կարա սենց լինի: Գժվում եմ արդեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.04.2015), Arpine (22.04.2015), CactuSoul (19.04.2015), John (19.04.2015), kitty (21.04.2015), Nadine (24.04.2015), Smokie (10.12.2018), Աթեիստ (19.04.2015), Արէա (19.04.2015), Մուշու (19.04.2015), Նաիրուհի (21.04.2015), Նիկեա (21.04.2015), Վոլտերա (19.04.2015)

  3. #9212
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան անսովոր է տեսնել, թե ոնց ենք մենք բոլորս, որ ծնվել ենք որպես սովորական մարդիկ, ամբողջ կյանքում կաշվից դուրս գալիս, որ տարբերվենք, ինչ-որ բանով անսովոր լինենք, աչքի ընկնենք, մինչդեռ էն մարդիկ, ում բնությունն արդեն իսկ անսովոր է ստեղծել, երազում են սովորական, «նորմալ» մարդկանցից չտարբերվող լինելու մասին։Սենց, կյանքի բերած անկապ մտքեր...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.04.2015), CactuSoul (22.04.2015), Cassiopeia (21.04.2015), Chuk (21.04.2015), enna (21.04.2015), erexa (22.04.2015), GriFFin (21.04.2015), kitty (21.04.2015), Smokie (10.12.2018), Yevuk (29.04.2015), Աթեիստ (21.04.2015), Այբ (22.04.2015), Դատարկություն (21.04.2015), Ձայնալար (28.04.2015), մարդագայլուկ (21.04.2015), Նիկեա (21.04.2015), Ուլուանա (21.04.2015), Վոլտերա (21.04.2015)

  5. #9213
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինտերնետով մի երեսուն-քառասուն, կամ շատ ավելի տողանոց գրառումը/հոդվածը իմ համար ոնց որ երեք կամ ավելի էջանոց գիրք լինի՝ այնինչ վերջինիս ամեն մի էջը իր մեջ երեսունից շատ տող ա պարունակում: Չէ՛ սխալվեցի, երեք կամ տաս էջանոց պատմվածքը ես ավելի թեթև եմ տանում, քան նշածս չափսի գրառումները, միշտ թվում ա թե երկար են վերջիններս
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. #9214
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ թվում էր մեծացել եմ, արդեն 30ն անց եմ, երեխա ունեմ, ինձ թվում էի մեծացա, երբ համալսարան ընդւոնվեցի, հետո նորից ինձ թվաց երբ ամուսնացա, այ երբ բալիկ ունեցա ինձ թվաց արդեն լրիվ մեծացել եմ, բայց.....
    մեծացա, էն էլ չուզենալով, երբ իմացա հիվանդությանդ մասին, մեծացա, առանց իմ կամքի, առանց ինձ հարցնելու, մեծացա, լրջացա, չեմ ուզում, պատրաստ չեմ, ես դեռ փոքր եմ, ուզում եմ լինել դեռ քո փոքրիկ աղջիկը, ում մասին հոգ կտանես դեռ երկար..... առողջացի պապ, ես դեռ չեմ ուզում մեծանալ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.04.2015), kitty (22.04.2015), Մ Մ (28.04.2015), Նաիրուհի (26.04.2015), Նիկեա (22.04.2015)

  8. #9215
    Սկսնակ անդամ ԿանաչԸնծա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2015
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գնում եմ բացեմ ընկերուհուս նամակ ուղարկելու հնարավորությունը էս պատմությունը մի տեսակ մտածելու տեղիք տվեց։
    Ի դեպ ապրեք դուք որ ուրիշի նվերով հետաքրքրվել (անհանգստացել) ու նպաստել եք որ տեղ հասնի, ոչ բոլորը կանեն նման բան:

  9. #9216
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էս սրտիս կողմը շատ է նեղում: Հայրենիքի համար մեծ նշանակություն ունի զինվորը,իսկ վաղը ազգիս համար էդքան կարևոր օրը էնքանով է տարբեր զինվորի համար,որ ուղղակի պաձիոմը մի ժամ ուշ է ու վաղը կարանք մի փոքր հանգստանանք,իսկ դիրքերում կանգնած զինվորի համար հիմնականից ավելի վտանգավոր օր:
    Մեկ-մեկ ուզում եմ կյանքս հայրենիքին նվիրեմ,ապրեմ ազգիս զարգացման համար,հետո հակադրվում եմ ինձ,ախր զուտ հայրենիքի համար ապրելը շատ կսահմանափակի իմ անհատականությանը: Էս մտածմունքներից շատ եմ տանջվում ու վերջը անջատում եմ ինձ փորձելով չմտածել:
    Հ.Գ. ՍՕԱԴ-ի համերգն էլ մի կողմից,չնայած ինձ լավ գիտեմ,եթե անգամ էդտեղ լինեի չեմ կարծում, որ համերգին կգնայի

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.04.2015), boooooooom (23.04.2015), CactuSoul (27.04.2015), Cassiopeia (23.04.2015), Chuk (23.04.2015), Gayl (23.04.2015), John (24.04.2015), Աթեիստ (23.04.2015), Մուշու (20.10.2015), Վոլտերա (23.04.2015)

  11. #9217
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ընկերուհիս ասեց՝ կգա՞ս գնանք բուլղարական խանութ: Ասեցի՝ օկ:

    Որ մտանք ներս, էրեխու նման ուրախացա: Ինչ ասես չկար. պրյանիկ, հայկական գինի ու կոնյակ, գրեչկա ու էլի լիքը ծանոթ ուտելիքներ: Մի տոպրակ գրեչկա առա, բերեցի տուն: Հիմա էփել եմ ու գժված ուտում եմ: Համո՜վ:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.04.2015), CactuSoul (27.04.2015), Cassiopeia (25.04.2015), Tiger29 (25.04.2015), Yevuk (29.04.2015), Աթեիստ (25.04.2015), Արէա (25.04.2015), Ձայնալար (28.04.2015), մարիօ (25.04.2015), Մուշու (20.10.2015), Նաիրուհի (26.04.2015)

  13. #9218
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ անհանգիստ էի լինում, հոգնած կամ նեղված Մուշուկը ինձ միշտ ասում էր կամ մարզանք արա կամ պարի. դուզ էր ասում Ոչ մի անգամ չէի կիրառում. երկուսի հետ էլ մեծ սեր չունեմ: Էս վերջերս անկախ ինձնից սկսեցի նաուշնիկներով երգ լսելով պարել: Աննկարագրելի հաճույք էր, չկա ավելի լավ բան, լավ երաժշտությունից ու լսելու ընթացքում զգացածդ էմոցիաների ցույց տալուց փակ տարածքում՝ կողպված. մեր տանն էլ կա երկու տեղ, որ կոպված ա. սենյակը ու լոգարանը Սենյակ անցուդարձը շատ ա, մնում ա լոգարանը Բայց մեծ ոգևորության դեպքում մարդկանց ներկայությունը չի խանգարում:
    Մնաց մարզանքը. էդ էլ էնքան ժանգոտած եմ, երկու կտոր շարժվում եմ, ոսկորներս չխկչխկում են, թլփում եմ ու էլ ոչ մի բանի պիտանի չեմ եղնում
    հ.գ. ֆիզկուլտիս դասատուն ինձ ասեց նվազ. ասում ա էնքան պուճուր ես ու թույլ դու ոնց ես էդքան նագրուսկայի տակ լինելու երբ աշխատես: Հա ճիշտ ա ասում, ժանգոտած եմ, վրես հալ չկա, ֆիզիկապես շատ թույլ եմ. կուզեի առավոտները վազելու գնամ, էդ հետս մարդ չկա վազող համ էլ առավոտներե թամբալությունս միացնում եմ....ուֆ աման եսիմ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.04.2015), GriFFin (27.04.2015)

  15. #9219
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Մենակ ապրելու առավելությունները․

    Վերնագրում գրել եմ առավելությունները քանի որ, հատկապես վերջերս, սա իմ համար տեղով բացասական է։ Արդեն տարիուկես է մենակ եմ ապրում հանգամանքների բերումով, ոչ թե ցանկությամբ։ Չնայած սկզբից նույնիսկ լավ էր։ Հիմնականում երբ իմանում են մի մասը հարցնում են․ բա չե՞ս վախենում։ Չէ չեմ վախենում, եթե հայաստանում էլի վախենալու է, ապա Եվրոպայում ընդհանրապես չէի վախենում։ Ապահով երկիրը մնում է ապահով երկիր։ Մյուս խումբը թե․ երանի քեզ։ Իրականում իրենք ուզում են ինչ-որ ազատություն ունենալ, կամ ասենք ինքնուրույնություն, կամ սեփական կյանքի բացարձակ տնօրինում։ Իրական ազատություն ես էսպես թե էնպես չունեմ, ինքնուրույնությունից չեմ բողոքում։ Լավ է էն առումով, որ ոչ մեկ չի ասում․ տասին տանը լինես, կամ անջատի էդ երաժշտությունը գլուխս գնաց, ոչ մեկ չի կեղտոտում տունը, թաքուն խնջույքներ մեկ-մեկ։ Իհարկե ինչ-որ առումներով լավ է, բայց մի րոպե հիմա առաջ է գալիս մի մեծ հարց, թե իրականում ինչ վատ է մենակ ապրելը. երբ այն վերածվում է միայնակության զգացումի, երբ մարդ չկա, որ մի բաժակ ջուր տա, ինչ-որ բան պատրաստի մեկ-մեկ, երբ ձեռքդ հեռախոսին էլ չի հասնում որ շտապ զանգես, երբ հարազատ մարդ չկա որ մեկ-մեկ գրկես ևն։ Ես էլ մի ժամանակ նրանցից էի, ովքեր ուզում են մենակ ապրել, բայց գալիս է մի պահ երբ մաշկիդ վրա ես զգում «Փախուստ ազատությունիցի» էությունը։

    Ու նաև կարոտում․ անջատի՛ր էդ երաժշտությունը, գլուխս գնաց
    Բայց և այնպես, ես այլևս չեմ կարողանում «ուրիշների» հետ երկար ապրել
    "Non est ad astra mollis e terris via."

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.04.2015), Cassiopeia (26.04.2015), GriFFin (27.04.2015), Lílium (12.05.2015), Srtik (26.04.2015), Yevuk (29.04.2015), _Հրաչ_ (26.04.2015), Աթեիստ (26.04.2015), Դատարկություն (26.04.2015), Մուշու (26.04.2015), Նաիրուհի (26.04.2015), Ուլուանա (26.04.2015)

  17. #9220
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ չես զգում՝ օրերդ ոնց են անցնում։ Էդ ո՞նց եղավ, որ արդեն ապրիլն ա վերջանում։
    Ակումբ էլ մտել եմ, որ մարդամեկից ներողություն խնդրեմ, որ տենց էլ չզանգեցի։ Հաշիվը խառնել եմ, թե քանի օր առաջ էր էդ խոստումս Հիմա էլ ուշ ա արդեն զանգելու համար (ոնց որ ամեն օր ա լինում), հետն էլ հոգնած եմ ու խոսելս չի գալիս։ Իսկ ինքն ասել էր, որ գրեթե ակումբ չի մտնում հանգամանքների բերումով․․․ Ընենց որ սա էլ եսիմերբ կկարդա․․․
    Օֆ, փոխել ա պետք մի բան։
    Բայց էդ նույնն ա, թե քեզ դուրս նետես սլացող գնացքից։ Հեչ պարզ չի՝ կփրկվես, թե չէ, ու եթե նույնիսկ փրկվես, քանի անդառնալի վնասվածք կստանաս։


    Հ․Գ․
    Լավ բաներ էլ են լինում։ Օրինակ՝ երեկվա երեկոն ընտիր էր
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.04.2015), GriFFin (28.04.2015), Yevuk (29.04.2015), Մուշու (20.10.2015)

  19. #9221
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենաանսպասելի պահին զանգ ստացա մտերիմ ընկերոջից։ Համարը տեսա ու սկսեց տախիկարդիան։ Ինչի՞ հենց ես պահին։ Մինչև պատասխանելը հայելու արջև փորձեցի հանգստանալ, չհուզվել ու մլավող ձայնով չխոսալ։ Չեմ ուզում, որ բանակում ծառայող ընկերս իմանա, որ ես ստեղ ազատության մեջ միշտ վատ եմ, իսկ ինքը գտնվելով 4 պատի մեջ լավ ա ( ձևացնում ա, որ լավ ա, ես հո գիդեմ, որ հեչ լավ չի) ։ Չէ, բանակում ծառայող տղուն պետք չի անհանգստություն պատճառել։ Պատասխանում եմ աշխարհի ամենաուրախ ձայնով, իսկ ինքը.
    -Այ մարդ, դու էլի լավ չե՞ ս։
    -Ես՞։ Ընտիր եմ, վերջապես ձայնդ լսեցի։
    -Ինձ մի խաբի, ասա ու՞ մ պիտի ծեծեմ։
    Ես էլ սկսեցի լացելով ծիծաղալ, տո լի ծիծաղալով լացել՝ ինքս էլ չհասկցա։ Ինքն էլ տո լի լացում էր, տո լի ծիծաղում։ Ասեց, որ լավ ա ամեն ինչ ու դարձավ անհասանելի։
    Հ.Գ. Եթե զինվորը դառնում ա անհասանելի ուրեմն սենյակ մարդ մտավ։ Եթե զինվորը անջատեց՝ ուրեմն մի զանգի։ Անկախ նրանից թե ինչ ա կատարվում։ Օֆ, օֆ։
    Vitam regit fortuna, non sapientia.

  20. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.05.2015), Arpine (28.04.2015), CactuSoul (04.05.2015), Cassiopeia (27.04.2015), Chuk (27.04.2015), delicate (25.05.2015), laro (28.04.2015), Srtik (28.04.2015), Yevuk (29.04.2015), Աթեիստ (27.04.2015), Հայկօ (28.04.2015), Ձայնալար (28.04.2015), Մ Մ (28.04.2015), Մուշու (20.10.2015), Նիկեա (05.05.2015), Ուլուանա (28.04.2015), Ռուֆուս (28.04.2015), Վոլտերա (27.04.2015)

  21. #9222
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար գրառում SOAD-ի երևանյան համերգի ու հրապարակում դեղ արած անմարդկային ձեներ հանող անձրևի տակ տժժացող մասսայի մասին:

    2000թ Ամերիկայում էի, երբ առաջին անգամ System of a Down-ի մասին իմացա դասընկերոջիցս, երբ հարցրեց, թե որ երկրից եմ:
    - Հայաստա՞ն, System of a Down լսու՞մ ես:
    - Չէ, ինչու՞:
    - Եթե չեմ սխալվում անդամները հայեր են:
    - Չէ, ծանոթ չեմ:
    Մի քիչ մտածեց.
    - Չէ, սխալ եմ հիշում, անդամները ոնց-որ թե հրեաներ են, ցեղասպանության մասին են երգում:

    Եկա տուն ու ինտերնետը սկսեցի քրքրել, որպեսզի System of a Down-ի մասին որևէ ինֆորմացիա գտնեի: Էն ժամանակ ինտերնետը համեմատաբար «սահմանափակ» էր, վիկիպեդիա, յութուբ չկար ու պետք եղած ինֆորմացիան ավելի դժվար էր գտնելը: Բայց որոշ ինֆորմացիա գտա ու պարզեցի, որ անդամներն իրոք հայեր են: Հայաստան գալուցս առաջ մտա մեր փոքր քաղաքի բոլոր դիսկերի խանութները, որպեսզի SOAD-ի դիսկն առնեի, բայց ոչ մի տեղ չկար, վերջացել էր: Ու էդպես հետ եկա Հայաստան, առանց SOAD-ից որևէ երգ լսելու ու մոռացա իրենց մասին:

    2002թ ամառ
    Լրիվ պատահաբար ընկերներիցս մեկի մոտ հայտնաբերեցի SOAD-ի Toxicity ալբոմը, միանգամից տարա զապիսնոց, կոպիա անելու ու Ամերիկան նոր հայտնագործած Կոլումբոսի պես դրեցի փլեյերս մեջ ու Play սեղմեցի: Ու տենց սկսվեց իմ սերը SOAD-ի նկատմամբ: Toxicity-ն էնքան էի լսել, որ դիսկը մաշվել էր, Jet Pilot-ը, Forest-ը, Toxicity-ն, Chop Suey-ը, Psycho-ն, Atwa-ն, ամեն անգամ Aerials-ից հետո համբերատար սպասում էի, մինչև սկսվեր Տեր Ողորմյան: Բոլոր երգերն անգիր էի սովորել, հաճախ նույնիսկ չհասկանալով, թե ինչի մասին են երգում: Էդ ժամանակ նաև հայտնաբերեցի, թե ինչ են ինտերնետային ֆորումները, SOAD-ի ֆորումն էի հայտնաբերել, չնայած երկար չմնացի, երբ ինձ Fuck Turkey գրառումների պատճառով արգելափակեցին: Դե աղջիկ վախտերս էին, բոլորս էլ դրա միջով անցել ենք

    2003թ
    Երևանի դիսկերի խանութներում ապարդյուն փորձում էի Steal This Album!-ը գտնել: Երբ հարցնում էի System of a Down, լավագույն դեպքում Toxicity-ն էին դեմ տալիս, իսկ մեծ մասամբ ապշած նայում էին դեմքիս, թե էդ ինչ քֆուր տվեցիր: Վերջը ընկերներիցս մեկի մոտ ճարեցի, զբոռնիկ էր, մեջը Steal This Album!-ն էր ու System of a Down Rare Album կար: Մի անգամ լսելուց հետո պարզվեց, որ էդ Rare Album-ը հեչ էլ SOAD չէր, այլ ինչ-որ դեգենեռատ անհայտ խումբ էր, բայց Steal This Album!-ին մինչև ականջներիս ծերը սիրահարվել էի: Highway Song-ը, Mr. Jack-ը, I-E-A-I-A-I-O-ն, Nuguns-ը, Roulette-ը բոլոր երգերը կարճ ժամանակում անգիր սովորեցի: Էս ժամանակ նաև հայտնաբերեցի նաև SOAD-ի առաջին ալբոմը, որն էդքան էլ սրտիս չկպավ, բացի Spiders երգից:

    2004թ
    Բրյուսովում միջմշակույթային կոնֆերանս էր, որին երկրորդ անգամ էի մասնակցում: Ընտրածս թեման SOAD-ի երաժշտության ու ամերիկյան հասարակարգի մասին էր, բայց պրեզենտացիաս ցավոք շատ վատ ընդունեցին, որովհետև ներկաների մեծ մասը սկի գաղափար չուներ, թե SOAD-ն ինչ ա

    2005թ
    Երջանկությանս չափ ու սահման չկար, երբ եղբայրս Ամերիկայից SOAD-ի օրիգինալ Mesmerize ու Hypnotize ալբոմները բերեց: Էդ ալբոմները դարձան դիսկերիս մեծ կոլեկցիայի հիմնաքարը, ու ամենակայֆն էն էր, որ իրենց տուփերը մտնում էին իրար մեջ ու միասին մեկ տուփ դառնում: Էնքան էի ափսոսում էս դիսկերը լսել, որ բոլոր երգերը դարձրեցի mp3-ներ ու դիսկերը խնամքով պահեցի: Hypnotize-ը deluxe edition էր, երկու կողմանի դիսկ էր, մյուս կողմում ալբոմը DVD տարբերակով enhanced սաունդով ու BYOB-ի ու Question!-ի կլիպերով:

    Հետագա տարիներին SOAD-ը քիչ քիչ դուրս մղվեց սիրածս խմբերի ցանկից, երաժշտական նախասիրություններս փոխվեցին, տարբեր ժանրեր փորձելուց հետո վերջապես գտա իմ սիրած խմբին՝ Radiohead-ին ու տենց SOAD-ը վերջնականապես մոռացվեց:

    2010թ
    Թանգյանի համերգը Հայաստանում, որի ժամանակ համոզվեցի, որ Սերժն առանց SOAD-ի նույնն է, ոնց որ ջինն առանց տոնիկի:

    2015թ ապրիլի 23
    Երբ անձրևի տակ թրջված բայց ցուրտը չզգալով ինքնամոռաց գոռում էի, սիրածս խմբի հետ հավասար երգում ու մեկ մեկ էլ անմարդկային ձայներ հանում ու սրտիս խորքում ամաչում էի, որ իմ ամենասիրած խմբին գրեթե տասը տարի անտեսել եմ ու դավաճանել ինչ-որ Radiohead-ի հետ: Radiohead-ի համերգին էլ եմ գնացել, Paranoid Android-ի ժամանակ գրեթե լացում էի, բայց էդ համերգը SOAD-ի համերգի անգամ կեսի չափ էլ կայֆ չէր, որովհետև ապրիլի 23-ին շատ հզոր էմոցիոնալ կապ կար բեմի ու հրապարակում հավաքված տժժացող ժողովրդի մեջ: Նույնիսկ երկինքն էր մեզ հետ տժժում, բասերի հետ կայծակ խփելով:

    Մեկ մեկ մտածում եմ, եթե SOAD-ի տղերքը հայ չլինեին, էլի կլսեի՞, միգուցե, բայց դժվար թե սիրածս խումբը լինեին, բայց հենց իրենց հայ լինելն է պատճառը, որ էդքան սիրում եմ, որովհետև իրենց երաժշտությունը խաղում է սրտիդ էն ամենանուրբ լարերի վրա:

    Վերջում էլ սիրածս երգերից մեկը, էն մասը, երբ բարակ ձենով ասում ա The ships are multiplying day after day, sir and they're coming close to the shore, sir, shore, sir, պարզապես սպանում ա...

    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.04.2015), CactuSoul (04.05.2015), Cassiopeia (29.04.2015), GriFFin (28.04.2015), insider (28.04.2015), John (28.04.2015), laro (28.04.2015), Lílium (11.05.2015), Peace (01.05.2015), Sambitbaba (05.05.2015), Srtik (28.04.2015), Yevuk (29.04.2015), Աթեիստ (28.04.2015), Արէա (28.04.2015), Հայկօ (28.04.2015), մարիօ (28.04.2015), Մուշու (28.04.2015), Ներսես_AM (28.04.2015), Նիկեա (05.05.2015), Ուլուանա (28.04.2015), Վոլտերա (28.04.2015), Տրիբուն (29.04.2015)

  23. #9223
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի օր ա, անընդհատ Սիսթեմի Երևանյան համերգի վիդեոներ եմ նայում: Դեռ ամբողջ համերգը չեմ տեսել, բայց առանձին հատվածներ ինչքան ասես, էն էլ մի քանի անգամ: Ամեն անգամ նայելիս հավատս չի գալիս, որ դա Երևանում ա, որ տենց համերգը կարա Երևանում լինի: Ու վերջն են հանդիսատեսն էլ, եղանակն էլ, Սիսթեմն էլ: Վերջն են, որ բոլորը միասին երգում են:
    Տենց, ջիջիլվեցի: Երևի էս մի տարվա ընթացքում առաջին դեպքն էր, որ ափսոսացի, որ Հայաստանում չեմ: Բայց մտածեցի՝ դե լավ, ես էլ տոմս առնեմ, Հայաստանի դրոշն առնեմ, գնամ մոտերքում տժժամ: Շատ էլ որ նույն կայֆը չի լինի: Նայեցի օրացույցը: Ոչ մի համերգ Եվրոպայում: Սենց էլ բախտ կլինի

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.04.2015), CactuSoul (04.05.2015), Sambitbaba (30.04.2015), Yevuk (30.04.2015), Արշակ (02.05.2015), Ներսես_AM (29.04.2015), Նիկեա (05.05.2015), Ռուֆուս (30.04.2015), Վոլտերա (29.04.2015)

  25. #9224
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավոք, ԵՊՀ Հայաստանի «Օքսֆորդն է»։ Ու էն որ մեր գլխավոր ուսումնական հաստատությունը ցածր մակարդակ ունի, երևի թե գաղտնիք չէ։
    Շատ դեպքերում նույնիսկ զարմանալի է, թե տվյալ մարդը ինչի՞ է դասավանդում, երբ լսարանում միշտ մոռանում է, թե ո՞ր կուրսն է, ի՞նչ առարակա է իբր դասավանդում․․․ ամեն դասամիջոցին կորում է ու իրեն ինչ-որ մեկը պիտի անպայման ուղեկցի, որ հետ գա լսարան․․․ու պարտադիր (ամեն դասամիջոցից հետո )նորից հարցնելու է, թե ո՞ր կուրսն է, ի՞նչ առարկա է դասավանդում․․․ու էդ մարդ թարսի նման ամբիոնում ամենաշատն է ղեկավարում դիպլոմային աշխատանքները, ու թարսի նման էլ ինքը նաև իմ թեզի ղեկավարն է։
    Հերիք չի՝ գրավորս չստուգեց (ԳՐԵԼ ԵՍ՝ ԷԼ ԻՆՉ ԿԱՐԴԱՄ), հերիք չի՝ ամեն անգամ դեմքս մոռանում է, անունս, թեմաս․․․

    Նորմալ երկրներում 100 տարեկաններին չեն պահում դասախոս։ Իսկ երբ բողոքում ես, պատասխանում են․
    -Աղջիկ ջան, պատկերացնու՞մ ես, թե ինքը էս երկրի տված թոշակով ո՞նց է ապրելու։
    -Ես էլ անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե ինչի՞ պիտի ուսանողները՝ ծեր դասխոսներին աղքատիկ թոշակից փրկելու համար․․․տարեկան մեծ գումարներ վճարեն․․․

    Վերջին խմբագրող՝ Այբ: 29.04.2015, 21:09:

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.05.2015), CactuSoul (04.05.2015), Cassiopeia (29.04.2015), Sambitbaba (30.04.2015), Արամ (30.04.2015), մարիօ (29.04.2015), Մուշու (30.04.2015), Նիկեա (05.05.2015), Ուլուանա (29.04.2015)

  27. #9225
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սեփ-սև սևամորթ տղամարդ էր քայլում Երևանի փողոցներում։ Մազերը երկար էին ու նեղ հյուսքերով հյուսած։ Ականջակալներով երաժշտություն էր լսում, երևի որ չլսի անցորդների ռեպլիկները, ծիծաղը, կտրվի ու չնկատի իրեն ուղղված անհագ հայացքները։ Դիմացից եկող քյարթու տղերքից մեկը հումորային՝ «ոնց-որ կապիկ լինի» ռեպլիկին զուգահեռ տուփից հանեց վերջին սիգարետը, տուփը ճմրթեց ու գցեց գետնին։ Սևամորթը մոտեցավ, կռացավ, տուփը վերցրեր ու գցեց երեք քայլ էն կողմում գտնվող աղբամանը։ Մի քանի հոգի ծափ տվեցին։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.05.2015, 19:11:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.05.2015), boooooooom (01.05.2015), CactuSoul (04.05.2015), Cassiopeia (01.05.2015), delicate (25.05.2015), erexa (01.05.2015), GriFFin (01.05.2015), insider (02.05.2015), kitty (06.05.2015), laro (01.05.2015), Nadine (14.05.2015), Rammstein (02.05.2015), Sambitbaba (01.05.2015), Srtik (02.05.2015), Աթեիստ (01.05.2015), Այբ (01.05.2015), Դատարկություն (02.05.2015), Զաքար (15.05.2015), Հայկօ (12.05.2015), մարիօ (01.05.2015), Մուշու (01.05.2015), Նարե91 (27.07.2015), Ներսես_AM (01.05.2015), Նիկեա (05.05.2015), Ուլուանա (02.05.2015), Ռուֆուս (02.05.2015), Տրիբուն (02.05.2015)

Էջ 615 686-ից ԱռաջինԱռաջին ... 115515565605611612613614615616617618619625665 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •