Ուզում ես գտնել նախկինում թողած ինչ-որ հանգույցներ, բայց ինչի՞ համար։ Երևի ինքդ քեզ վերաիմաստավորելու համար, բայց ոչ բնավ խորը, ու ոչ առավել ևս խորհրդավոր նկրտումներով։ Բանալ, մակերեսային, անհոգ, ուղղակի։
Օտարություն, համը հանում ես։
Ուզում ես գտնել նախկինում թողած ինչ-որ հանգույցներ, բայց ինչի՞ համար։ Երևի ինքդ քեզ վերաիմաստավորելու համար, բայց ոչ բնավ խորը, ու ոչ առավել ևս խորհրդավոր նկրտումներով։ Բանալ, մակերեսային, անհոգ, ուղղակի։
Օտարություն, համը հանում ես։
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Alphaone (21.02.2015), մարդագայլուկ (21.02.2015)
Էսօր մի 4 տարեկան աղջկա հետ զրույցի բռնվեցինք ու ինքը սկսեց պատմել, որ իր մորաքույրն ու մայրիկը վիճել են ու մորաքույրը իրենց թողել գնացել է մի ուրիշ տղամարդու հետ, ասում էր, որ մորաքույրը գնացել է ապրելու էդ տղամարդու հետ: Ես էլ որոշեցի բացատրել էդ երեխին, որ նորմալ ա, տենց լինում ա: Սենց խոսակցություն ունեցանք:
-Բա ինչի՞ ա իմ մորքուրը գնացել էդ մարդու հետ ապրելու:
-Դե երևի սիրում են իրար, որոշել են իրար հետ ապրել:
-Ինքը մեզ էլ էր սիրում բայց, թող մեր հետ ապրեր: Համ էլ ինչի՞ պիտի անծանոթ ձյաձյային սիրեր:
-Դե տենց լինում ա, որ սկսում ես սիրել, էլ անծանոթ չի լինում, հարազատ ա դառնում:
-Մեզնից հարազա՞տ: Իսկ դու հեչ սիրե՞լ ես
-Դե չէ, դեռ չէ, բայց մի օր կարողա ես էլ սիրեմ:
-Դու էլ, որ սիրես, էլ մեր հետ չե՞ս խաղալու, ավելի լավ ա դու չսիրես անծանոթներին:
Ինչ էգոիստ երկրում ենք մենք ապրում բայց:![]()
i wanted to destroy something beautiful
Alphaone (23.02.2015), Arpine (23.02.2015), CactuSoul (23.02.2015), Cassiopeia (23.02.2015), Chuk (23.02.2015), enna (24.02.2015), Nihil (23.02.2015), Skeptic (23.02.2015), Smokie (04.03.2015), Tiger29 (23.02.2015), Yevuk (23.02.2015), Ձայնալար (25.02.2015), Մուշու (23.02.2015), Նաիրուհի (23.02.2015), Շինարար (23.02.2015), Ուլուանա (23.02.2015), Վոլտերա (23.02.2015)
Կան հարաբերություններ, որոնցից հնարավոր չի դուրս գալ առանց քեզ դավաճան զգալու։ Ինչքան էլ ուզում է ամեն ինչ խոսեք, իրար հաջողություն մաղթեք վերջում, միևնույն է քեզ տականք ես զգում։ Ու ծիծաղելին էլ այն է, որ այդ ամենը երկկողմանի է։ Հոգու խորքում յուրաքանչյուրը գիտի, որ թողել է մյուսին։ Կարծես ճահիճով շրջապատված նեղ արահետով անցնելիս գրեթե պատահմամբ նրա ուսին կպավ։ Միգուցե մյուսը ընդամենը ոտքերը մի թեթև թրջեց, բայց դու անգամ չշրջվեցիր ստուգես դա։
Այդպես լինում է այն ժամանակ, երբ մարդ քեզ չափից շատ բան է տալիս։ Ու բացարձակ կապ չունի՝ դու ինչքան ես տվել նրան, միևնույն է անշորհակալության զգացողությունը մնում է մոտդ։
Ich hab' keine Lust.
Սիրուն նկար ա:
![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Ու պառտադիր, բոլոր պանիխիդաներին ու թաղումներին ներկա ա լինում մեկը, ով հագել ա՝ սպարԾիվկա, թումբանատիպ ինչ որ բան կամ կարմիր կուռտկա, կարմիր շալվար, սպիտակ նասկիներ ու կարմիր կոշիկներ:
Էթամ ծիգռովԳես հագնեմ, էթամ թաղում…
Եթե վերցնենք մի մարդու, ով արդեն սովորական դարձածի պես երկար ժամանակ դժբախտ է, և տանք նրան լիքը-լիքը ուրախություն, իսկ հետո վերցնենք այդ ուրախությունը, ապա առաջին բանը, որ նա կզգա, հագնստությունն է։ Չէ, այն հանգստությունը չէ, որ զգում ես ծանր օրվանից հետո։ Դա ավելի շուտ դատարկության և կյանքի բացակայության հանգստությունն է։ Այդ մարդուն կարող է թվալ, որ նրան պարզապես վերադարձրել են տուն, իջեցրել են կարուսելից, հագցրել են փափուկ կտորից ու լայնացած տնային շորեր և տվել են եփած բրինձ։
Եվ չկա ոչ մի անարդարություն այն բանի մեջ, որ նրան մի քիչ գրկեցին պահեցին ձեռքերում և դրեցին այնտեղ, որտեղից վերցրել էին։ Եթե մարդը սկսի ջղայնանալ և նեղանալ, նշանակում է, որ նա այդքան էլ զրկված չէր անցյալ կայնքում։ Դժբախտ մարդիկ խաղաղ են, նրանք հստակ գիտեն, որ սիրող մարդ չկա (ում էլ պե՞տք է), իրենց սերն էլ պետք չէ ուրիշներին, իսկ եթե ժամանակավոր թվում է հակառակը, ապա ուրախացիր, բայց մի սովորիր դրան և մի զարմացիր, երբ ամեն ինչ անցնի։
Ich hab' keine Lust.
Անգլերենի համար դրել, չթարգմանված մուլտեր եմ նայում, իսկական հրաշքներ եմ բացահայտել, բայց...
մինշտ, երբ գալիս է չար հերոսին սպանեու պահը, ինձ թվում է, թե մի բան փոխվելու է, մի հրաշք պետք է տեղի ունենա, անպայման: Թվում է, թե կգա մեկը, կխոսի հետը, կտանի միջի չարությունն ու բացասական հերոսը հանկարծ լավը կդառնա... Բայց չէ, սցենարիստներն ինձնից շատ բան գիտեն, իմ նմանները պետք է մեռնեն, մենք լավը չենք դառնում...
Մուշու (25.02.2015)
Էս ցեղասպանության հարյուրամյակի նշանը՝ անմոռուկը կամ մեկ այլ անվանմամբ մկնականջը, որ տեսնում եմ, կափարիչս թռնում ա: Ախր հեչ սազական չի, ըստ իս:
Բայց լավ, ես ջհանդամ: Ենթադրենք սա զուտ ճաշակի հարց ա: Էսօր երկրորդ հոգին ինձ հարցրեց, թե կարո՞ղ ա իմանամ, որտեղից կարելի ա ճարել դրա կրծքանշանից: Մարդիկ, հասկանում ես, շատ են տառապում ցեղասպանության համար, ուզում են իրենց շորի վրա կրեն էդ կրծքանշանը, որ բոլորը տեսնեն, թե իրանք ինչքա՜ն շատ բան են անում զոհերի հիշատակը հարգելու համար, ցեղասպանության ճանաչման գործում իրենց ավանդը դնելու համար:
Ես էլ իրանց ասում եմ, որ հա, գիտեմ, թե որտեղից կարելի ա ճարել: Էսինչ առցանց առևտրի սայտում ծախում են 3500-ով, էսինչում՝ 3000-ով:
Եվ ո՜վ քեզ հրաշք: Հենց պարզվում ա, որ ԵՐԵՔ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ պետք ա ծախսեն... էս մարդկանց զոհերի հիշատակը հարգելու ցանկությունն էլ ա վերանում, ցեղասպանությունն էլ իսպառ մոռանում են:
Արա, դե տուֆտա, մելչնի, ձրիակեր հասարակություն ենք, հո զոռով չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (25.02.2015), Arpine (25.02.2015), boooooooom (25.02.2015), erexa (25.02.2015), insider (25.02.2015), Nadine (12.03.2015), Nihil (25.02.2015), Ruby Rue (25.02.2015), Smokie (04.03.2015), Աթեիստ (25.02.2015), Արէա (25.02.2015), Ձայնալար (25.02.2015), Մուշու (25.02.2015), Նաիրուհի (26.02.2015), Ուլուանա (25.02.2015), Վոլտերա (25.02.2015)
Հազիվ խմբում մեկը նորմալ երաժշտություն էր միացրել ուրախացել էի , որ իմ մտածացի աստիճան անճաշակ չեն : Նստած վայելում էինք մեկ էլ Լ-ն ասում ա
-Ես տենց էլ չհասկացա ինքը ինչի՞ ա Վրաստանի մասին երգում :
Փորձեցի բացատրեմ Լ-ին , որ երգը Վրաստանի մասին չէ , բայց արի ու տես նորեկի ասածը հաշիվ չիԻ երջանկություն ինձ երգը միացնող տղան տեսել էր Ռեյ Չարլզի մասին գեղարվեստական ֆիլմը և կարողացավ հասկացնել , որ երգը Ջորջիա նահանգի մասին է :
Դաաա նման տեմպերով ես չեմ հասցնի ձանձրանալ :
Վերջին խմբագրող՝ Մուշու: 25.02.2015, 20:34:
Alphaone (25.02.2015)
Շնչառական խառնուրդ՝ 80 թթվածին, 20 ազոտ.
- Ի՞նչ ես անում:
- Փորձում եմ զարթնել: Գիշերը չեմ քնել:
- Բա ի՞նչ ես արել:
- Կյանքս էի պատմում անծանոթ մարդկանց:
- Օգնում ա՞:
- Ոչ այնքան:
- Ես թթվածնի մասին եմ հարցնում:
- Ա~, դե... տարօրինակ ա: Սպասում եմ կյանքի գույները վառ դառնան:
Պ.Ս. թթվածնից հետո ծխելը վատ միտք ա:
SWTS
Մտածում եմ մարդկանց մասին: Գործս է էդպիսին: Ու դրա համար ինձ նույնիսկ վճարում են:
Բայց երբեմն պատահում է, ես ինքս եմ պատրաստ վճարել, որ մեկն ինձ ազատի մարդկանց մասին մտածելուց:
Հետն էլ մտածում եմ՝ իսկ իմ մասին ո՞վ է մտածում:
Մեկը կա՞ էս օրերին, որ մտածի՝ ոնց եմ անցնում էս ամենի միջով:
Գուցե ինչ-որ բանի կարիք ունեմ, հենց թեկուզ մի բարի խոսքի:
Ամեն դեպքում, ես հավատում եմ ընկերությանը:
Իսկ մարդկանց՝ գնալով ավելի քիչ:
Ինչ եկել եմ Դանիա, երկու բան կա, որ գիտեմ՝ էդպես ա, բայց ամեն անգամ տեսնելիս ուղեղս տոկեր են տալիս, այ էդ աստիճանի սովոր չեմ:
Մեկը դասախոս-ուսանող հարաբերություններն ա ու էդ ամենի ահավոր խառնված լինելը: Ոչ ֆորմալությունը, դասախոսին դու-ով ու անունով դիմելը մի կողմ: Դասախոս-ուսանող իրար հետ հարբում են, միմյանց անձնական կյանքից լրիվ խաբար են: Դա հերիք չի, մի սեթինգում մեկն ա դասախոս, մյուսն ուսանող, մյուսում՝ հակառակը: Ուսանողներից շատերն էլ որպես ուսանող-ասիստենտ աշխատում են ամբիոնում ու աշխատանքային հավաքներին ներկա են լինում: Հիմա մի էդպիսի ասիստենտ մեր պրոյեկտում ա աշխատում, իմ օֆիսում ա նստում: Լավ մոտ ենք իրար հետ որպես կոլեգաներ: Բայց իրա մոտիկ ընկերուհին էլ իմ ուսանողն ա, ու անընդհատ ֆազերս խփում են, երբ գալիս, նստում ա մեր օֆիսում: Լավ ու հաճելի աղջիկ ա, բայց չեմ իմանում՝ ոնց շփվեմ հետը:
Մյուսն էլ հոմոսեքսուալիզմի մասին ազատ խոսելն ա: Տոլերանտություն-բան հասկացանք, բայց էստեղ սաղ բաց-բրախ իրանց կողմնորոշումից խոսում են: Լավ, դրան էլ սովորեցի: Բա որ սկսում են իրանք իրանց մասին կատակներ անել, ձեռ առնել: Ու մեկ էլ որ վեճի ժամանակ հետերոն հոմոյին ասում ա՝ գեյ ես, դրա համար ես տենց մտածում, նա էլ ասում ա՝ հա: Ահավոր անսովոր մի բան ա:
Ու էրեկ էլ մեր երկու գեյ տղերքը զրույցի ընթացքում պարզեցին, որ նույն շվեդ բոյֆրենդն են ունեցել, մեկը Իսլանդիայում ապրելու ժամանակ, մյուսն էլ Դանիայից Շվեդիա ա անընդհատ գնացել, որ հանդիպեն: Գժվելու բան ա: Պուճուր աշխարհ:
Alphaone (01.03.2015), Arpine (28.02.2015), CactuSoul (01.03.2015), Cassiopeia (28.02.2015), erexa (28.02.2015), GriFFin (10.03.2015), Smokie (04.03.2015), Srtik (01.03.2015), Yevuk (04.03.2015), Աթեիստ (01.03.2015), մարդագայլուկ (28.02.2015), Մուշու (28.02.2015), Նաիրուհի (02.03.2015), Ուլուանա (28.02.2015)
Ալարեցի համապատասխան բաժին ման գամ...![]()
Կարդալ ադրբեջանցու ակցենտով
Ադնաժդի Իվան Կռիլով պաշոլ նա զիլյոնի բազառ,
Կուպիլ տամ աձին շտուկ ժիռնի գուսь
Իզ զադնի մեստը ադին պյոռշկա ատառվալ
Ի տակոյ պռաիզվիձենյե նապիսալ.
Աձին վառոն լեթա՜լ, լեթա՜լ
Ալլախ յեմու լավաշ դավալ
Վառոն ֆասոն սդելալ
Նա ձեռեվե սիդել,
Նո լավաշ նի յել:
Նեդալեկո լիսա բիժալ,
Լիսա խվոստըմ զըռթ-ֆըռթ սդելալ
Ի տակոյ սլով սքազալ
- Աձին շտուկ փեսնյա փոյ, դա՞, զառազա՛…
Վառոն լավաշ պադ կռիլցոմ պալաժիլ,
Ի տակոյ ատվետ դավալ.
- Զըըըը՜ռթ, դվացատիյ վեկ` դուռակ նյետ…
Ի տակ եմու լիսա սկազալ.
- Վառո՛ն, վառո՛ն, թի ժառնի փթիսա,
Լիթա՜յ, լիթա՜յ, յա թվոյ քռիլըշքի փասմաթռյու, դաաա՞…
Վառոն լավաշ զուբամի վզյալ
Լեթա՜լ, լեթա՜լ…
- Վառո՛ն, վառո՜ն, տվայա ժենա
Ս բալշիմ նաչալնիկոմ գուլյայետ…
- Կըըը՜՞ռ…
Լավաշ ուփալ, լիսա խվաթալ
Ի լես բիժալ…
Աթսյուդա մառալ`
Եսլի տվայա ժենա ս բալշիմ նաչալնիկոմ գուլյայետ
Սիձի նա մեստը, նի կառկըյ, ա տո պասլեդնի կուսուկ խլեբ պատեռյայեշ…
Պարտվածի երեսին չեն թքում,
նրանից երես են թեքում, որ աստառն էլ հետը չուզի...
Մարդն ագահ կենդանի ա,
Ով պայքարն ա սիրում, ով դիրքերը պայքար,
Իսկ նպատակը նույնն ա՝
կտրել դիմացինի գլուխն ու տեղը իրենը պատվաստել.
Միայն հաղթողը գիտի,
թե ինչ պտուղներ կաճեն.,
ու ամեն մի նոր գլխի հետ մարմինը անպետք ա դառնում:
SWTS
Ազգային գրադարանում ինձ է մոտենում մի աղջիկ և խնդրում, որ օգնեմ լրացնել երկարացման թերթիկը; Բնականաբար, օգնում եմ․ իր փոխարեն լրացնում և բացատրում եմ, թե ոնց են լրացնում և այլն։ Մեկ էլ/ իմ համար շատ անսպասելի/, այս աղջիկը իմ ձեռքն է խոթում 100 դրամ; ՇՇմած նայեցի։
-Դե օգնեցիր․․․
-Չես ամաչու՛մ,-չոր պատասխանեցի; Բան չասեց էլ; 100 դրամանոցը դրեց գրպանը և գրքերը վերցնելով հեռացավ;
Ինձ ահավոր վիրավորված զգացի; Ու հիմա սարսափով մտածում եմ, որ եթե էդ աղջիկը էդպիսի վերաբերմունք ունի մեկի նկատմամբ, ով հասարակ բանով թեկուզ օգնել է իրեն, ապա ինչ վերաբերմունք է ինքը սպասում, եթե ինքը ինչ-որ մեկին օգնի․․․![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 11.03.2015, 18:20:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ