Ուր էր Ձեր պատկերացրածի պես համարձակություն ունենայի:
Էտ ոնց էք նայում, որ դա էք տեսնում?
Ուր էր Ձեր պատկերացրածի պես համարձակություն ունենայի:
Էտ ոնց էք նայում, որ դա էք տեսնում?
փոփոխություն,,,,
Երևի մի ամսից ախպերս էլ կգա բանակ)
Մամ ջան չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես ...
Մռայլ գիշերն է , նստած ենք
փոսում ,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում :
Եկել ենք կռիվ , կռվում ենք այսպես,
Խփում ենք թուրքին ախպերս ու
ես .. .
boooooooom (04.11.2014), Cassiopeia (02.11.2014), GriFFin (03.11.2014), Nadine (03.11.2014), Smokie (19.11.2014), Աթեիստ (02.11.2014), ԱնԱիդա (03.11.2014), Մուշու (03.11.2014), Նաիրուհի (07.11.2014), Նիկեա (02.11.2014)
Մի քիչ հումոր:
Ամուսնությունից մեկ օր անց, նկատում է տղամարդը, որ նա յոթ տարով ծերացել է:![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Նիկեա (02.11.2014)
Ես մեքենաների, հատկապես սպորտային մեքենաների նկատմամբ թուլություն ունեմ։ Ինձ մեքենաների աշխատանքի մասին հետաքրքրում է ամեն ինչ ու մի օր երբ վարորդական իրավունք ունենամ, ավտոմեխանիկան ուսումնասիրելու եմ իր բոլոր նրբություններով։ Բայց ինչքան էլ լավ իմանամ մեքենաների կառուցվածքը, աշխատանքի մեխանիզմը, վարորդներին բնորոշ որոշ արտահայտություններ երբեք չեն տեղավորվի դեղնակտուցիս փոքրիկ ուղեղի մեջ ու ես միշտ տարակուսանքով կմոտենամ «մատորս թափել ա» կամ «կալոսներս քաչալ են» արտահայտություններին։
Իրականում խելացի, բարի, լուսավոր, յուրահատուկ․․․ մարդ լինելու համար շատ բան պետք չէ՝ ուղղակի մահացիր․․․միանգամից «կդառնաս»․․․․
Վերջին խմբագրող՝ Այբ: 04.11.2014, 19:16:
Վենետիկի Գրանդ Կանալի մեղմիկ ալյակների վրա նավակով հով-հով լռված՝ այփադով ուղղություն ու խրատներ մեք տա Հայաստանի՝ հազար տեսակի կորուստներից գլուխը կորցրած ու նյարդերի կծիկ դառած մարդկանց, այ պիղծ շան որդիք:
Գնացել ե՞ք՝ լավ եք արել, բայց գոնե նամուս ունեցեք ու հասկացեք, որ մարդը բարոյական իրավունք չունի այլևս ոչ պաթետիկ, ոչ աղիողորմ, ոչ էլ առավել ևս հարձակողական ակցենտներով խոսելու էն բաներից, ինչը սառնասրտորեն լքել է:
աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.p...28653783855330
Նիկեա (05.11.2014)
Մեր դասերի շրջանակներում պետք է Խանջյանի գործերը քննարկենք։ Հաջորդ դասին քննարկելու ենք Խանջյանի «Հիվանդանոց» վեպը։
Գիրքը դրված է իմ գրապահարանում։ Մեր ծանոթներից մեկը եկել էր Երևան, ու քանի որ տեղ չուներ գիշերելու, տարա մեր վարձով բնակարանը։ Չգիտեմ ոնց է եղել, սա թերթել է Խանջյանի «Հիվանդանոց» վեպի էջերը ու կարդացել, այսպես ասած, վեպի բաց տեսարանները։ Ինչ երկարացնեմ։ Սա գնացել է որոշ մարդկանց մոտ և ասել․
-Ես գիտեի՝ ինքը կարգին աղջիկ էր։ Էնպիսի բաներ է կարդում․․․
Ու դե արի սրան բացատրի․․․![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 06.11.2014, 18:04:
2-րդ դասարանցի Վարոն շատ բարդ բնավորություն ունի։ Սկզբում կարծում էի ես եմ մեղավոր, հետո պարզվեց որ ինքը ոչ մեկի հետ լեզու չի գտնում։ Բայց ինձ հաջողվեց իր հետ ընկերանալ։
Էսօր միջանցքում խոսում էինք ձմեռվա, նոր տարվա, Ձմեռ պապի մասին, մեկ էլ էս Վարոն ջղայնացծ սկսեց.
-Ինչի՞ ես էդքան մեծ։, - ինձ է ասում։
-Մե՞ծ եմ։ Ես էլ քո պես էրեխա եմ էլի։
-Չէ, դու մեծ ես։ Չէիր կարա գոնե մի քիչ փոքր լինեիր։
-Որ փոքր լինեի, ի՞նչ էր փոխվելու, Վար ջան։
-Ի՞նչ էր փոխվելու, ինչ էր փոխվելու, - ասում ու ավելի է ջղայնանում, - հետս կամուսնանայիր, այ թե ինչ կփոխվեր։![]()
![]()
Երկու օր ճամփեքին եղա ավտոստոպով ու լիքը մարդկանց հետ ծանոթացա։ Երեքն ամուսնացած էին։ Մեկը երիտասարդ սպա էր՝ կնոջ հետ, մյուսը՝ զորամասի վարորդ, մյուսը՝ գյուղացի, ում տանը մնացինք մի գիշեր։ Երեքն էլ իրենց կանանց, ընտանիքների մասին նենց սիրով էին խոսում։
Առաջինի դեպքում բան չգիտեմ, բան ասել չեմ կարող։ Հավես զույգ էին, իրենց տանը թեյ խմեցինք, զրուցեցինք երկար; Հրավիրեցին էլի այցելել։
Երկրորդին տեսանք հետ գալուց։ Քսանհինգ տարեկան, երեք ամսական երեխա ունի։ Մեզ հրամանատարի կարգադրությամբ Վանաձոր տանելիս ճանապարհին սիրուհուն վերցրեց։ Տասնինը տարեկան աղջիկ էր, ում հետ, ոնց հասկացա, կապված էր դեռ ամուսնանալուց առաջ։ Օգնել էր երեխուն, երբ երկու-երեք տարի առաջ մոր երկրորդ «ամուսինը» աղջկան ու նրա փոքր քրոջը էն օրին էր հասցրել, որ տնից փախչեն։ Ոնց հասկացա՝ մշտական կապ էր։ Նենց էլ լավ մարդ էր երևում էդ աղջիկը. մեքենայի մեջ կողքիս էր, չգիտեր, որ մենք գիտենք՝ էդ տղայի հետ կապված է, ինձ կյանքը պատմեց։
Երրորդը մոտ քառասուն տարեկան մարդ է։ Կինն ուսուցչուհի է, տանը նենց էր կնոջը վերաբերվում, կարծես նա թագուհի լիներ։ Ընկեր-ով ու ազգանունով էր դիմում, ասում էր՝ կնոջ ասածն օրենք է. որովհետև ընտանիքում կինն է սյունը, եթե կինը մի բան չուզի՝ չի լինի, ու տունը տուն չի դառնա։ Երկու հրաշք երեխա ունի, տասներկուսից փոքր են երկուսն էլ։ Մի տարի է՝ ստիպված Հայաստանում է, դեպորտ են արել Ռուսաստանից, բայց փորձելու է գնալ ազգանունը փոխելուց հետո։ Գիշերը մեր ընկերոջ հետ խմած դուրս էին եկել քայլելու, զանգել էր Ռուսաստան՝ սիրուհուն։ Խոսք էր տվել, որ մի ճար կանի՝ կգնա մոտը, ինքն էլ չի դիմանում, կարոտում է։
Մի հատ էլ հարցրել էր՝ մենք էդ տղու համար իսկականի՞ց ընկեր ենք, թե՞...
Ասում եք՝ ո՞նց վերաբերվեմ տղամարդկանց։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Alphaone (11.11.2014), boooooooom (09.11.2014), Cassiopeia (09.11.2014), erexa (15.11.2014), Smokie (19.11.2014), Աթեիստ (09.11.2014), ԱնԱիդա (28.11.2014), Մ Մ (13.11.2014), Նիկեա (09.11.2014)
Անկապ:Բանակ
Հուլիսի 6-ին ակումբում գրառում անելուց հետո քնեցի ու արդեն առավոտն եմ հիշում:Գնացի Արթիկի զինկոմ,էդտեղ ծանոթներ կային ու էնպես դասավորվեց,որ ես մեր ավտոմեքենայով էի գնալու հավաքակայան(сборный пункт),մի խոսքով շատ չերկարացնեմ. հավաքակայանում ահավոր ծանր 2 օր ապրեցի,իսկապես գաղջ մթնոլորտ էր տիրում հավաքակայանում ու էդ մի գիշերը մի կերպ լուսացրի:
եթե անկեղծ լինեմ մինչև բանակ գնալս մեծ ցանկություն ունեի Ղարաբաղում ծառայելու,բայց եթե ավելի անկեղծ լինեմ հավաքակայանում խելք ու միտքս բանակից ազատվելն էր,վերջը տեսա որ էլ ճար չկա գնացի բախտիս հետևից:Դե վիճակահանությունը տեղի ունեցավ ու Վայք,դե գիտեի որ ուսումնական զորամաս էին տանելու,բայց Լուսակերտի մասին տեղեկացա մի քան ժամ հետո,երբ արդեն ավտոբուսի մեջ էի:Մտածում էի որ շատ էլ լավ տեղ է ու 6 ամիս նորմալ կծառայեմ,հետո նոր Վայք կգնամ:
Դե հա իսկապես վատ տեղ չէ,բայց դե մեկ է ծառայության ընթացքը չի կարա լավ լինի:
Էսքան ժամանակվա դրական կողմերը.
-Գիրք կարդալու ժամանակ շատ ունեմ
-հետաքրքիր կերպարներ կան,ինձ մեկ-մեկ հոգեբան եմ զգում ու իրանց հետ հավեսով աշխատում եմ
-Նժդեհի դասերը անցնում ենք ոչ թե իրանց տված լեկցիաներով,այլ իմ թելադրածով
-ձորը
-Առաջին անգամ կարոտել եմ (ղզիԳ եմ)
Alphaone (11.11.2014), Cassiopeia (10.11.2014), Freeman (11.11.2014), Smokie (19.11.2014), The silent river (11.11.2014), Աթեիստ (11.11.2014), Դատարկություն (12.11.2014), մարդագայլուկ (10.11.2014), մարիօ (11.11.2014), Մուշու (11.11.2014), Նաիրուհի (11.11.2014), Նիկեա (11.11.2014)
Մեր դասախոսներից մեկը ասում է․ «Եթե ծնվել ենք, ուրեմն ուզել ենք․․․»։ Ըստ պարոն X-ի՝ մեր կամքով ենք ծնվում։
![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 11.11.2014, 18:54:
Առաջին անգամ էս մասին սկսեցի մտածել բանակում, երբ իմացա, թե ինչքան շատ են դեպքերը, որ բանակ զորակոչվելուց առաջ բժշկական կոմիսիա անցնելիս լիքը արատավոր երեխաներ գրվում են առողջ ու հասնում զորամաս։ Եղել ա դեպք, որ սրտի արատով տղային տարել են բանակ, զորամասի բժիշկը չի հասցրել անձամբ բոլորին զննի, շարային վարժության ժամանակ սիրտը կանգնել ա ու ...։ Դատվել ա զորամասի բուժկետի բժիշկը։
Էդ տարիներին մտածում էի էդ կոմիսիայի «բժիշկների» մասին։ Էդ «մարդիկ» հիվանդ տղաներին ուղարկում են մահվան, ու գիշերը հանգիստ քնում են։
Էս վերջերս երթևեկությանը հետևելիս հասկացա, որ իրականում էդ հեռակա մարդասպաններն իրականում ավելի շատ են ու ավելի վտանգավոր։
Օրինակ էն «մարդը», որ մի քանի կոպեկ վարորդից վերցնում ու տեխ. զննման թուղթ ա տալիս, առանց մեքենայի վրա նայելու։ Որ էդ մեքենան վաղը արգելակների վատ աշխատելու պատճառով մի քանի հոգու տեղում սպանի, ոչ մեկ չի ասում, որ էդ թուղթը ծախողը նույնքան մեղավոր ա ինչքան առնողը։
Կամ էն հայվան մլիցեն, որ փողը վերցնում ա «վարորդից», վարորդական իրավունքը տալիս ու ասում. «դե քշելն էլ ընթացքում կսովորես»։ Վաղը որ էդ «վարորդը» նենց հիմար խախտում անի, որ տաս հոգի մահանա, չեն ասի էս հայվանը (Սոնա Շահգելդյանի ականջը կանչի) օրենքները չգիտեր, կասեն՝ խախտող էր։ Իսկ պագոնով մարդասպանը նույն իրավունքը կտա հաջորդ մեքենայով մարդասպանին։
Զզվելի ա գիտեկցելը, որ ապրում ես մարդասպաններով շրջապատված։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Alphaone (13.11.2014), boooooooom (13.11.2014), Cassiopeia (12.11.2014), Chuk (12.11.2014), Jarre (17.11.2014), Lusina (12.11.2014), Smokie (19.11.2014), Srtik (13.11.2014), The silent river (12.11.2014), unknown (12.11.2014), V!k (14.11.2014), Արէա (13.11.2014), Մ Մ (13.11.2014), մարիօ (29.11.2014), Մուշու (12.11.2014), Նաիրուհի (16.11.2014), Նիկեա (13.11.2014), Շինարար (13.11.2014)
Ուզում եմ ամբողջ աշխարհում վերանա զենքը,բռնությունը...թող մարդիկ հասնեն այն մակարդակին երբ կարելի է ամեն ինչ բացատրել առանց կռվելու,լուծել հարցեր առանց սպանության...հաշվի առնել դիմացինի մտքերը, վերջիվերջո հարգել միմյանց...անընդհատ համոզվում եմ որ կան մարդիկ որոնք մարդ կոչվելու իրավունք չունեն, երևի սխալա ասել ազգ որովհետև յուրաքանչյուր մարդ յուրովիյա ընկալում ու ընդունում իրադարձությունները,դեպքերը...ատում եմ բոլոր նրանց, ովքեր խլում են կյանքեր...սիրտ ու խիղճ չունեն այն մարդիկ որոնք զենք են վերցնում ու կրակում իրենց չվնասել ցանկացող մեկին...
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Ինձ թվում ա, ես նախանձ եմ: Հա՞ որԱռաջ ոչ նախանձ էի, ոչ էլ լացկան....Ղզիկ բաներ եմ անում էս վերջերս...երբ են էս անտեր սպռոսները պրծնելու նորմալ մարդ դառնամ:
Առավոտը քննաթաթախ հագնվեցի, րյուգզագս գցեցի ուսիս ու դուրս եկա որ գնամ գործի:
Մերոնց տան մոտով անցնելիս մտա, որ տեսնեմ թե մահացած հարևանուհուց «ինչ խաբար կա»:
Դուրս գալուց հայրս ձեն տվեց, թե «ինչի՞ ես րյուգզագիդ ցեփը բաց թողել»:
Զարմացած հանեցի, նայեմ... բաց ա, մեջն էլ Ավետիսի խաղալիքներն ու տրուսիկը:
Տղես թազա պահեստ ա գտել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (16.11.2014), Arpine (25.01.2015), ars83 (08.12.2014), boooooooom (27.11.2014), CactuSoul (28.11.2014), Cassiopeia (15.11.2014), erexa (15.11.2014), murmushka (29.11.2014), Nadine (17.11.2014), Smokie (19.11.2014), Srtik (28.11.2014), The silent river (15.11.2014), Tiger29 (15.11.2014), unknown (15.11.2014), _Հրաչ_ (15.11.2014), Աթեիստ (15.11.2014), ԱնԱիդա (28.11.2014), Արամ (16.11.2014), Գորտուկ (17.11.2014), Դատարկություն (15.11.2014), Լուսաբեր (18.11.2014), Ձայնալար (29.11.2014), մարիօ (29.11.2014), Մուշու (27.11.2014), Նաիրուհի (16.11.2014), Նիկեա (15.11.2014), Ուլուանա (16.11.2014), Վոլտերա (17.06.2015), տեսիլք (19.11.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ