User Tag List

Էջ 5 684-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105505 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    "Այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի և վերջ":

    Ինչու՞ մարդիկ սա չեն հասկանում:

    Ինչու՞ փչացնել վերջը:

  2. #62
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Գտնվում եմ Հայաստանի շրջաններից մեկում: Մի ժամվա գործս վաղուց ավարտել եմ ու հիմա ամբողջ ուժով պայքարում եմ ձանձրույթի դեմ: Պետք է սպասեմ, որ գործն ավարտի նաև նա, ում հետ եկել եմ: Հետո էլի մի քառասուն րոպե ռաբիս երաժշտություն, ու կհասնենք Երևան: Ես կգնամ սրճարան՝ տաք սուրճ կուլ տալու, կզանգեմ մի քանի հոգու, կծխեմ, մատուցողին կասեմ, որ կարիք չկա վայրկյանը մեկ իմ մոխրամանը փոխելու, մեկ է` ավելի շատ թեյավճար չեմ թողնելու: Ու գուցե այդ ժամանակ ուղեղիցս դուրս գա այն անկապ արտահայտությունը, որ երեկ ինչ-որ մեկից լսեցի ու անընդհատ այն կրկնվում է գլխիս մեջ, ասես փչացած պատեֆոն միացրած լինեմ՝ մանր ձկնիկները շնաձկների վրա կայֆավատ չեն լինում: Վերի՜ն գաղափար...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #63
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    իմ մասին մի մոռացիր, խնդրում եմ, ես դեռ քո ընկերն եմ՝ ամենահարազատ ու հավատարիմ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (02.07.2013)

  5. #64
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Առվակը և՛ այստեղ, և՛ այդտեղ բարակ է հոսում

    … Ախր օտար հողի վրա հրաշքներ չկա,
    Հայերեն ուրախանալ չկա,
    Հոգու հանգստություն չկա,
    Ամռան տաքություն չկա:
    Բարձր երկնքում եղած ժամանակ
    Գետինը տեսնելու հնարավորություն չկա:
    Աչքերիդ նայող՝ սրտիդ կայծակ խփող հայացք չկա,
    Ախր օտար հողի վրա հարազատ ա՜չք չկա:
    Մարդկանց հետ շփվելուց
    Մինչև ոսկորներդ հասնող
    Առանձնահատուկ սառնամանիք կա…
    Եվ այս ամենը զգալուց հետո
    Սեփական հողին վերադառնալու ցանկությունը
    Ի կատար ածող չկա …
    Որովհետև այստեղ օրե՜նք կա,
    Օրենքը չանտեսող բազմաթիվ մարդիկ կան:
    Սեփական օրդ ապահով անցկացնելու զգացում կա
    Եվ այդ զգացումից չհրաժարվերլու
    Անհագ ցանկություն կա…

    Հենց այս մտորումների մեջ դուռը ծածկեցի կամաց, մեղմաբար, մնացի մենակ առանց հյուրերի, փորձեցի կարդալ գրառումները ակումբի: Եվ հաճելի ջերմությունը անմիջապես տարածվեց երակներումս և դանդաղորեն սկսեց թուլանալ այն երկաթօղակը, որը մինչ այդ ճզմել էր սիրտս: Եվ այդ պահին ես հասկացա, որ սահմանից այս կողմ և սահմանից այն կողմ, կա կապող օղակ, և այդ օղակում՝ թեկուզ երկու ժամ, հայերեն ապրելու երջանկություն կա… Իսկ մարդը միշտ երջանկություն է ուզում… Լավ կացեք.
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 23.10.2007, 17:24:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  6. #65
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ի՛նչ լավ է, որ արևելյան մարզաձևերի չեմ հաճախել: Չգիտեմ, ինձ համար ինչքանով է լավ, բայց հաստատ մի 5 հոգի կգտնվեն, որոնք շնորհակալություն կհայտնեն ծնողներիս իմ այդ կրթական բացի համար: Հա, ի դեպ, 5-րդը այսօր լրացրեց այն մնացյալ 4-ի շարքը: Ու գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր. այս 5-ից 3-ը հետաքրքրվում են աղջիկների պայուսակների պարունակությամբ: Չէ, չէ, ես դեմ չեմ փոքրամասնություններին:Եթե խնդրեին, ես մեծ հաճույքով ցույց կտայի նրանց, թե ինչ կա իմ փոքրիկ պայուսակում: Բայց առանց իմ թույլտվության բացե՞լ այն: 5-րդին /եկեք պայմանականորեն այդպես անվանենք նրան/ հանդիպեցի այսօր Շրջանայինում: Արդեն պատրաստվում էի նստել երթուղային, երբ զգացի, որ իմ փոքրիկ պայուսակը հրաժարվում է ինձ հետ երթևեկելուց: Նայեցի ետ. ու... աչքերս հանդիպեցին 5-րդի աչքերին. իմ աչքերում՝ կրակ, նրա աչքերում՝ վախ: Խեղճ պայուսակիս «բերանը» զարմանքից բացվել էր: 5-րդը զգում էր իմ փոքրիկ պայուսակի ծանրությունը, ու դեպի իրեն էր քաշում: Խեղճը երևի ուզում էր օգնել ինձ, այդ ծանրությունից ազատել: Իսկ ես նրան չհասկացա: Հա, պայուսակիս բերանը բաց էր մնացել, ու երևում էր, թե 5-րդը ինչպես է փորձել հանել ակնոցներիս տուփը/մտածել էր՝ դրամապանակս է/: Միայն ոչ ակնոցներս, հիմա՛ր: Փոքրիկ պայուսակս ինձնից շատ էր ջղայնացել. այնպես հարվածվեց 5-րդի գլխին, որ քիչ էր մնում 5-րդը տեղում մնար: Չէ, այս փոքրիկ պայուսակս սրանց «գլխին գալովի է»: 5-րդը փախել էր, իսկ խեղճ մի կին միայն նոր էր նկատում անհայտացած դրամապանակը...

    Հ. Գ. Զգուշացե՛ք Շրջանայինի գրպանահատներից. նրանք հագնվում են շատ լավ, ձեռքներին ունեն տետրեր:
    Սակայն այնքան միեւնույն է...

  7. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մի կողմից լարված նյարդերս… Տոննաներով աշխատանք, որը չգիտեմ ինչպես եմ հասցնելու կատարել մեկ օրում, հատկապես երբ շատ բան ուրիշներից է կախված… իսկ մյուսներն ասես չեն էլ շտապում, չեն էլ պատկերացնում, որ ես չգիտեի՝ այսօր տուն կհասնե՞մ, թե՞ ոչ:
    Մյուս կողմից էլ երկրում տիրող քաղաքական իրավիճակը… Ահավոր է…

  8. #67
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Արդեն զզվել եմ էս քաղաքական վեճերից ու լարված մթնոլորտից։ Չափից դուր շատ ենք կարևորում քաղաքականություն կոչվածի դերը։ էս քաղաքական խրտվիլակները չեն, որ մեր կյանքը պիտի փոխեն։ Մեզնից ամեն մեկի մեջ իրական բարոյական արժեքների վերականգնմումն է միայն, որ ինչ–որ բան կփոխի։ Իսկ քաղաքական էս կեղտոտ իրավիճակը միայն հետևանք է հասարակության բարոյական արժեքների կորստի։ Ստեղից է պետք սկսել։ Տարվել ենք փուչ իլուզիաներով։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #68
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ես կամ քո <սրտում>? Իսկ ինձ թվում էր ,որ քո գրկի մեջ քոնը չեմ էլի?

  10. #69
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Էսօր անցնում էր կոմայգի կոչվող այգու մոտով:
    Այնտեղ մի մեծ փոս է փորված:
    Փոս փորողները ինչքա՜՜ն են շատացել:

    Այստեղ առաջ մի քաղաքային հավաքատեղի է եղել: Հավաքվել են "զտարյուն հայերը " ու իրար ապացուցել, թե Սիմոնյանն է ավելի շուռ տված հայ, թե Արկադի Անդրեսյանը:

    Տեսնես հիմա էս "զտարյուն հայերը" հավաքատեղի ունեն թե չէ :

  11. #70
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Այսօր առաջին անգամ հանդիպեցի երթուղայինի վարորդի, որը ռաբիզ երաժշտության փոխարեն ստերյո ստուդիայով ասումնք էր լսում, "Լոռեցի Սաքոյի" հետ եկա հասա աշխատանքի: Այնքան անսովոր էր, որ ամեն վայրկյան սպասում էի ալիքի փոխվելուն …
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. #71
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Երիտասարդ հասարակությունները ունենում են հիվանդություններ, ավանդական հասարակությունները` քրոնիկական հիվանդություններ: Հիմա որն է լավ: Խոսքը տրվում է քեզ: Պնդումներ չանես. զգա:

  13. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Նոպան սկսվում է: … Գիտեմ, ցավը շուտով դառնալու է անտանելի … Որտե՞ղ է ներարկիչը: Շուտ արեք, բերեք, թե չէ այս անգամ կարող է չդիմանամ:

    Ինչու՞ բանտարկեցին բժիշկ Գրիգորյանին:
    Դա անարդար է: Հակամարկային:

  14. #73
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մի օր հանգստանալ է պետք: Այլապես 2070 թվականի սեպտեմբերի մեկին 7-ի Գ դասարանի աշակերտները իրենց դասը կսկսեն Philosopher-ի մասին տխուր դասով, ու իր չեղած գիտելիքների կուսական մաքրությամբ հպարտ ուսուցչուհին կպատմի մի տխուր պատմություն, թե ինչպես հայ ժողովրդի վսեմաշուք զավակը, թողնելով բազմաթիվ բաց word ֆայլեր և browserներ... Ու աղջիկը կմտածի. "Իսկ ինչ գիտեք` հենց էդպես է եղել" ու իրեն էլ տափակ թեմաներով չզբաղեցնելու համար կշրջվի ետևում նստած տղայի կողմը ու կփորձի ցույց տալ, որ չի նկատում նրան...
    Ու նրանք դուրս կվազեն դասից հետո` առանց փակելու տարիներ առաջ բաց թողած word ֆայլերն ու browserները...
    Նույն օրը թեկնածուական ատենախոսություն կպաշտպանի մայրությունը երեք ամիս ուշացած ու էդ առիթով մտահոգ ապագա ուսուցչուհին` "Հայաստանի և Օլիմպոսի մետաֆիզիկական կապերը Philosopher-ի վաղ շրջանի գրառումներում" թեմայում, որին կհաջորդի բանկետը, ու ծեր ակադեմիկոսը կմոռանա, որ ինքն արդեն վաղուց Օլիմպոսի հետ կապերը կտրել է, նույնանուն ռեստորանի, կհարկե...
    Ու կլինի լռություն, եթե ես հիմա վեր չկենամ ու սուրճ չդնեմ` սեփական գոյաբանական խնդիրների հաղթահարման վճռական տրամադրվածությամբ: Ու մի օր չհանգստանամ...

  15. #74
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    2 պաշտոն ունեի՝ քենի և տալ, 3 օր առաջ էլ մեկն ավելացավ՝ մորաքու՜յր: Ինչ լավ ա չէ , Երանի բոլոր պաշտոնները տենց հեշտ տրվեին

  16. #75
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մեր ուղիները նորից հատվեցին վիրտուալ խաչմերուկներում...
    Մտածում , թե ինչքան ուրիշ կլիներ իմ կյանքը, եթե չլիներ էս ինտերնետ կոչվածը: Առաջներում մարդիկ հանդիպում ու բաժանվում էին, մի քիչ լաց լինում ու մոռանում... Իսկ հիմա... դե արի ու մոռացի, երբ ամեն վիտուալ քայլափոխին «հին ու բարի ծանոթների» ես հանդիպում:
    Վիրտուալ դար է, վիրտուալ բարքեր... թո´ւ, մարդ չի էլ կարող մի կարգին տառապել կարոտից...

Էջ 5 684-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105505 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •