User Tag List

Էջ 578 684-ից ԱռաջինԱռաջին ... 78478528568574575576577578579580581582588628678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,656 համարից մինչև 8,670 համարի արդյունքները՝ ընդհանուր 10257 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8656
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջղայինացած եմ: Էսօր վերցնում եմ ֆլեշկաս, իջնում եմ print անելու ֆիզիկաս: Մտա ներս, էս աղջիկը հեռախոսով խոսում ա ու ոչ մի կերպ չի ուզում ցած դնի ու նորմալ լսի ինչ եմ ուզում. մի կերպ բացատրեցի որ էս 15 էջը print անի. նախ մի քանի անգամ անհաջող փորձեր էր անում, հետո ըստ երևույթին նոր սարքավորումով չկարողացավ աշխատել, արեց փորձված մեթոդով: Էդ ընթացքում ամբողջ կենսագրականն իմացա, թե ինքը ոնց «առանց կռվելու իրա ասածն ասեց, նենց հանգիստ էլի առանց գոռալու... »: Մի աչքն odnoklasniki-ում էր, մի ձեռն էլ հետը, էն մի ձեռով հեռախոսն էր բռնել, էսիմորերորդ ձեռքով էլ print-ս էր անում: Ամբողջ կենսագրականն իմացա, բոլոր մանրամասներով: Դրանից հետո էլ հաշվիչով բազմիցս հաշվում էր 50*15-ը: Հազիվ պատասխանը գտավ, վճարեցի դուրս եկա: Նոր հայտնաբերում եմ, որ ընդամենը 7օրինակն ա ճիշտ, մնացածը էդ յոթի կրկնությունն են. իսկ թղթերի քանակը 13ն ա ընդամենը... մի հատից մի քանի հատ արել ա, էն մնացածն էլ չի արել, կամ խիստ էր զբաղված կամ էլ ալարում էր, անհարմար էր էդքանի հետ միասնին նաև իմ print-ը վերջացնել:
    Չեմ հասկանում ինձ երեխու տեղ էր դրել, որ ոնց հասցնում, նենց էլ սպասարկում էր. երևի վստահ էր որ ոնց էլ անի, տանը տեսնելուց էտ չեմ գալու,: Ասենք դա ինձ վաղը պետք էր լինում, քննության նյութ ա, լավ ա դեռ ժամանակ ունեմ. պատասխա՞ն էր տալու: Էսպիսի բան չեմ արել ոչ մի անգամ բայց էնքան ջղայինացած եմ, որ վաղը վերցնելու եմ գնամ ասեմ նորից անի ու գումարն էլ չեմ տալու, կասեմ «երեկ վճարել եմ, ցտեսություն »: Իմ համեստ ուսանողական դրամապանակը էդքան չի ներում, որ ամեն անգամ նորից անեմ էդ անտերը, մանավանդ որ մեղավորը ես չեմ: Ալարում են նորմալ գործ անեն, որ մի քիչ քիչ չաչանակեր չէր լինի .....
    Հա գնալու եմ, ոչ մի անգամ նման բան չեմ արել, բայց ջղայինացած եմ գնալու եմ, թող հաջորդ անգամ իր անձնական կյանքը գործից դուրս քննարկի (դուք ուղղակի չեք պատկերացնում էս ասածիս մեջ ինչքան փակ փակագծեր կան որ հավես չկա բացեմ.....): Մի թղթից մի չորս հատ արել էր, մնացածը թողել, դեբիլի տեղ են մարդուն դնում....
    հ.գ. կարո՞ղ ա անիմաստ եմ ներվայինանում նախաքննական դեպրեսիա ա...
    Վերջին խմբագրող՝ laro: 04.05.2014, 00:12:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (02.06.2014), Vardik! (04.05.2014), Մինա (04.05.2014), Նաիրուհի (04.05.2014), Նիկեա (04.05.2014)

  3. #8657
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկարի վերնագիրն ա՝ բլոքից առաջ

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.05.2014), Ambrosine (14.05.2014), Arpine (05.05.2014), CactuSoul (09.05.2014), Chuk (04.05.2014), E-la Via (04.05.2014), Sambitbaba (05.05.2014), Smokie (02.06.2014), Աթեիստ (04.05.2014), Արևհատիկ (04.05.2014), Նիկեա (04.05.2014), Ուլուանա (04.05.2014), Ռուֆուս (04.05.2014)

  5. #8658
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Առաջ մտածում էի, որ Ավետիսն ինչքան մեծանա, էնքան ավելի շատ եմ գզելու իրան: Հիմա ինչքան մեծանում ա, տեսնում եմ, որ ինքն ա էնքան ավելի շատ գզում ինձ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.05.2014), Arpine (05.05.2014), CactuSoul (09.05.2014), Chilly (04.05.2014), E-la Via (05.05.2014), enna (05.05.2014), insider (04.05.2014), Jarre (08.05.2014), murmushka (06.05.2014), Sambitbaba (05.05.2014), Smokie (02.06.2014), Vardik! (04.05.2014), _Հրաչ_ (04.05.2014), Աթեիստ (04.05.2014), Արէա (04.05.2014), Արևհատիկ (04.05.2014), Մինա (05.05.2014), Յոհաննես (04.05.2014), Նաիրուհի (04.05.2014), Նարե91 (09.05.2014), Նիկեա (04.05.2014), Նուշություն (12.05.2014), Ռուֆուս (04.05.2014)

  7. #8659
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուրսերայի գրելու դասընթացի տնայիններս եմ անում: Ահավոր շտապում եմ, որովհետև առաջադրանքի դեդլայնը մոտենում ա, իսկ ինձ ընդամենը մեկ-երկու արթուն ժամ ա մնացել վերջացնելու համար: Հասնում եմ quickwrite տեխնիկային, այսինքն՝ պիտի հինգ րոպե առանց մտածելու արագ-արագ գրեմ (կոնկրետ էս դեպքում՝ քննադատական տեքստ մի հոդվածի մասին): Դե քանի որ արագ եմ գրում, ուզում եմ գրել՝ բնածին, մեկ էլ զգում եմ, որ անգլերեն բառը չեմ հիշում: Ժամանակ չկորցնելու համար հայերեն գրում եմ «բնածին», որ հետո խմբագրելուց բառարանում նայեմ, գրեմ:

    Հինգ րոպեն լրանում ա, մտնում եմ գուգլ թրանսլեյթ, խելոք-խելոք գրում եմ innate ու սպասում, թե ինչ կթարգմանի: Արդեն հայերեն «բնածին» բառը տեղափոխում էի տեքստից մեջ, որ նոր հասկացա՝ ինչ եմ արել

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.05.2014), CactuSoul (09.05.2014), enna (05.05.2014), Smokie (02.06.2014), Այբ (04.05.2014), Մ Մ (05.05.2014), մարիօ (04.05.2014), Մինա (05.05.2014), Նաիրուհի (04.05.2014), Նիկեա (05.05.2014), Ուլուանա (05.05.2014)

  9. #8660
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանգիստ նստած ես քեզ համար, никого не трогаешь, ու մեկ էլ պարզվում ա, որ Բոբ Դիլանը ամսուկեսից Ստամբուլում համերգ ա ունենալու։ Ոնց որ տոկը խփեր։ Սաղ կյանք երազել եմ իրան գոնե ականջի ծայրով լայվ լսեմ ու հիմա սենց հնարավորություն (հավանաբար վերջին հնարավորությունս - 41 թիվ ա մարդը)։
    Մոտս էյֆորիա է։ Վաղվանից սկսում եմ աշխատանք փնտրել, փող հավաքեմ գնամ։ Սենց մոտիվացիա աշխատելու ես չեմ ունեցել։
    Չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ոնց կտխրեմ, եթե գնալս չստացվի։
    Ich hab' keine Lust.

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.05.2014), enna (05.05.2014), Jarre (08.05.2014), Smokie (02.06.2014), Մինա (05.05.2014), Նիկեա (05.05.2014)

  11. #8661
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մակբուք եմ ուզում: էնքան ուժգին. ինչքան թիթիզիկները՝ ամուսնանալ: ու ամեն ստորության պատրաստ եմ դրա համար: բարի գիշեր:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.05.2014), Jarre (08.05.2014), Nihil (05.05.2014), Մ Մ (05.05.2014), Մինա (05.05.2014), Նիկեա (05.05.2014)

  13. #8662
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ, որ տեսնում էի մտերիմներիցս մեկը մռութները կախած նսած է,ասում կամ ավելի ճիշտ պահանջում էի,որ ժպտար...մարդիկ ժպտում էին,բայց էդ ժպիտը մռայլությունը չէր ցրում:Հիմա հասկանում եմ,որ դիմացինից ժպիտ պահանջելը էն դեպքում,երբ ինքը վատ վիճակում է ստորություն է,ուղղակի ստորություն:Հիմա հասկանում եմ,որ ինձ պետք չի ծամածռած բերանը,եթե հոգին չի ժպտում:Ու որոշել եմ.սրանից հետո ժպտալու պատճառներ եմ ստեղծելու,իսկական,բարի անկեղծ ժպիտի...

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.05.2014), CactuSoul (09.05.2014), John (05.05.2014), Նաիրուհի (06.05.2014)

  15. #8663
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից գրեպոլիս եմ խաղում: Միանգամից կյանքն իմաստավորվել է: Դեռ չգրանցված՝ միության ղեկավար եմ, կղզում արդեն ունեմ թշնամի միություն, ով իմ դեմ ռիսկ չի անում «լպտա», մինչդեռ մենք 5 հոգի ենք ու ընդամենը 5000 միավոր ունենք, իսկ իրենք 70.000 միավորանուց, ու շուրջ 40 հոգանոց միություն են: Կեցցե, կեցցե, կեցցե...

  16. #8664
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Գրառումներ
    214
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գանաց ևս մի հարազատ ընկեր, մարդ, ում հետ կարող էի խենթություն անել ու չմտածել սխալ հասկացվելու մասին: Հերթով գնում են,,,,,խոստանում են լինել մշտապես կողքիս, ու գնում: Հետաքրքիր եք գիտեք՞… Վերջ, որոշել եմ, էլ ոչ մի օտար հարազատ չի դառնա: Մեկա բոլորն էլ գնում են, թողնելով կարոտ, դատարկություն ու ցավ:
    Հիմա մենակ եմ, հայացքս` հեռուն : ՈՒզում եմ երբեմն հիշեք, որ ձեր մասին մտածող լավ ընկեր ունեք:
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.05.2014), CactuSoul (09.05.2014), erexa (05.05.2014), Smokie (02.06.2014), Նաիրուհի (06.05.2014), Նարե91 (08.05.2014)

  18. #8665
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ֆեյսբուքում մի հատ անկապ նկար եմ գցել սիգարետով, էղածը եսիմ ինչ չէ, բայց դրանից հետո նամակ ստացա ընկերուհուցս մոտավորապես էսպիսի բովանդակությամբ՝

    "Արև, Ռ-ը(իր ընկերը, էլի) տեսել ա նկարդ, ասում ա Արևը ծխում ա՞, ասեցի , որ չէ, հազարից մեկ կարողա մի հատ։ Մոտ 2 ժամ հարցուփորձ էր անում։ Ասեց քեզ մոտ հեչ ծխել ա, ասեցի չէ"։

    Կարդացի, մի պահ բացեց իսկախես, հետո ջղայնացա։ Ինչպիսի՜ մանր-մունր զիբիլ։ Հետո էլ մտածում եմ՝ լավ է, էդպիսի մարդիկ շուտով կամուսնանան, կչաղանան, կսկսեն ատել միմյանց, կյանքը լցված է լինելու փոքր ատելություններով, երեխեք կծնեն, կսկսեն ձանձրանալ ու սրա նրա վրա փնթփնթալ։

    Ich hab' keine Lust.

  19. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (09.05.2014), enna (09.05.2014), Freeman (08.05.2014), Lílium (07.05.2014), Skeptic (07.05.2014), Smokie (02.06.2014), Two-Face (06.05.2014), Արէա (07.05.2014), Արևհատիկ (06.05.2014), մարդագայլուկ (06.05.2014), Նիկեա (07.05.2014), Ռուֆուս (06.05.2014), Վոլտերա (08.05.2014)

  20. #8666
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծառայությանս վերջին զորավարժությունը, եթե էդ կարելի ա "զորավարժություն" անվանել, հավես անցավ. առավոտից կեսօր արևային լոգանք ընդունելուց հետո 1-1,5 ժամանոց սիեստա, դրանից հետո չքնաղ բնության գրկում, տաճարաձև ժայռերի ներքո սեփական ուղեղի հետ մտրակով սեքս' Նիցշեի "Զրադաշտի" միջոցով, իրիկուններն էլ զինվորական թենիսի դիտում, որը էս կողմերում մեծ ժողովրդականություն ա վայելում: Ի տարբերություն սովորական թենիսի, էստեղ գնդակներն ավելի փոքր են, ցանցին փոխարինում ա միջպետական սահմանը, իսկ խաղի իմաստն էն ա, թե ում թենիսն ա ավելի մեծ: Գիշերներն էլ խմբակային վայելքներ ' տասական հոգու տեղավորում ԶԻԼ-երի նեղլիկ կուզովներում ու զանազան անուշահոտություններից առաջացող թմբիր:










  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.05.2014), John (07.05.2014), Two-Face (07.05.2014), Նաիրուհի (08.05.2014), Նիկեա (07.05.2014), Ռուֆուս (07.05.2014)

  22. #8667
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18+ գրառում

    Էսօր ակումբական բացիկ եմ ստացել, լրիվ անսպասելիորեն Ինձ որ ձմերուկն է դուր եկել, իսկ ձե՞զ

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (08.05.2014), VisTolog (12.05.2014), Արամ (09.05.2014), Ներսես_AM (09.05.2014)

  24. #8668
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիզկուլտ։ Աղջիկների հանդերձարան։ Մենք ենք ու ապագա ժուռնալիստները։
    -Էրեխե՜ք, դիպլոմիս թեման փոխել եմ, վերջին զանգի դրամահավաքների մասին եմ անելու։
    - Բայց մեզ ասել էին, որ ինչ-որ սոցիալական խնդրի մասին պետք ա անել։ Դու ըտեղ խնդիր որտե՞ղ ես տենում։ Ինչքան պետք ա, էնքան էլ հավաքում են։ Բա առանց փողի ի՞նչ վերջին զանգ։
    - Դե հա, հասկացանք, որ դպրոցին ու տնօրենին փող են տալիս, բայց լիքը փող էլ տալիս են սցենարիստին, մակիյաժ անողին...
    - Բա առանց մակիյաժի ի՞նչ վերջին զանգ։ Բա դպրոցն ավարտում ես, տնօրենին ու դասատուներին փող չտաս, չծախսե՞ս։

    Շորերս փոխեցի ու դուրս թռա հանդերձարանից՝ չդիմանալով սրանց խոսակցությանը։ Եթե իրանք են մեր ապագա լրագրողները, ապա կեցցեն սերժիկն ու մուկիկը, ի՞նչ ասեմ։

    Հ. Գ. Մեր վերջին զանգի համար հավաքվել էր 45,000 դրամ։ Համարվում է փոքր գումար՝ ուրիշ տեղերի համեմատ։ Միայն տնօրենը ամեն դասարանից 200,000 էր պահանջել։ Դասղեկին էլ ոսկուց հաստ վզնոց էին առել...


  25. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.05.2014), enna (08.05.2014), John (09.05.2014), laro (10.05.2014), Skeptic (08.05.2014), Smokie (02.06.2014), Vardik! (08.05.2014), Աթեիստ (08.05.2014), Արևհատիկ (08.05.2014), մարդագայլուկ (08.05.2014), մարիօ (09.05.2014), Նարե91 (08.05.2014), Ռուֆուս (08.05.2014)

  26. #8669
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՊՀ-ի ռոմանագերմանականում դիպլոմայինների պաշտպանություն է: Ներս մտած-չմտած խմբի ավագը վրա է տալիս, թե եսիմ ինչքան փող ենք հավաքում, որ դասախոսների համար սեղան գցենք: Էդ նեղ պահին կռիվ անելու տրամ չկա, դրա համար արագ հանում` փողը տալիս եմ: Ներսում ուսանողներից մեկն արդեն ամբիոնի մոտ ինչ-որ բաներ է խոսում: Ականջիս են հասնում Լեվիս Կառոլ բառերը, մի պահ շշմած մտածում եմ, որ մի տեղ լսել եմ էդ անունը: Հետո հասկանում եմ, որ խոսքը Լյուիս Քերոլի մասին է: Հանձնաժողովի անդամներից որոշները թթված դեմքերով նստած են, որոշները աշխույժ զրոցում են, մեկն էլ հեռախոսով է խոսում:
    - Լավ, աղջիկ ջան, հերիք ա, նստի՛:
    Հերթս հասնում է: Խոսում եմ Չոմսկու և իր Universal Grammar-ի տեսության մասին: Հանձնաժողովի նախագահը թթված դեմքով նայում է վրաս:
    - Աղջիկ ջան, ինչ ես երկար բարակ խոսում: Օրինակ բե՛ր:
    «Աղջիկ ջանը» մի կերպ կուլ տալով պատասխանում եմ.
    - Ի՞նչ օրինակ, սա հո քերականության դաս չի, տեսությունն եմ ներկայացնում:
    - Իյա, բա առանց օրինակ ոնց կլինի: Բա մենք ինչ իմանանք ինչի մասին ես խոսում: Օրինակ բե՛ր:
    Հանձնաժողովի անդամներից մեկը, տեսական լեզվաբանության դասախոս, մեկ էլ աշխուժորեն ընդհատում է.
    - Չոմսկուն Ախմանովան վաղուց հերքել-պրծել ա, բերել ստեղ Չոմսկի ես խաղացնում:
    - Իսկ դուք Չոմսկու գրքերից ի՞նչ եք կարդացել, - հարցնում եմ:
    - Ըտեղ կարդալու բան չկա, աղջիկ ջա՛ն, դու որ Ախմանովայով նայես, իրա քննադատությունը քեզ լրիվ հերիք ա:
    Դե արի ու էս մարդկանց բացատրի, որ Չոմսկին համարվում է ժամանակակից լեզվաբանության հիմնադիրը, որ մինչ իրենք ստեղ սովետի ճ կլասի լեզվաբաններ են խաղացնում, Չոմսկին MIT-ում նստած իր տեսություններն է վերանայում, ինքն իրեն հերքում, նոր տեսություններ առաջարկում ու գաղափար էլ չունի, որ ոմն Ախմանովա իրան վաղուց հերքել-պրծել ա, որ լեզվաբանական տեսությունները սնկի նման աճում են, գիտությունը զարգանում է, որ լեզու սովորելը լեզվաբանություն չի, որ պրոֆեսիոնալները դիլետանտիզմով չեն զբաղվում, որ, որ, որ...
    - Դե լավ, սպասեք օրինակներ բերեմ, - ասում եմ ես ուսերս թոթվելով:
    Երկիմաստությունից մի երկու ախմախ օրինակ եմ բերում: Երեխու նման ուրախանում են:
    “My God - it's full of stars!”

  27. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.05.2014), CactuSoul (09.05.2014), Chuk (08.05.2014), enna (08.05.2014), Freeman (09.05.2014), insider (08.05.2014), John (09.05.2014), Skeptic (08.05.2014), Smokie (02.06.2014), Vardik! (08.05.2014), Աթեիստ (08.05.2014), Արէա (08.05.2014), Դատարկություն (11.05.2014), Յոհաննես (08.05.2014), Նաիրուհի (08.05.2014), Նարե91 (08.05.2014), Ներսես_AM (08.05.2014), Ուլուանա (08.05.2014), Ռուֆուս (08.05.2014)

  28. #8670
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Գրառումներ
    214
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ, երբ հոգնած աշխատանքից տուն ես մտնում, հանում կոշիկներդ, ազատվում ձևական զարդարանքներից, քանդում ձիգ հավաքած վարսրն ու թուլացած ընկնում բազմոցին; Էլ ոչինչ չի կարող խաթարել երանելի անդորրը, դու տանն ես, քո 4 պատի մեջ, քո աշխարհում; Երանի հեռախոսս չզանգի ու այս հանգստի րոպեները միքիչ էլ երկարեն
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

  29. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (08.05.2014), Նարե91 (08.05.2014)

Էջ 578 684-ից ԱռաջինԱռաջին ... 78478528568574575576577578579580581582588628678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •