Էսօր ազատ եմ, հայրս ա ճաշը եփելու, ջաննննն: Կյանքը հիասքանչ է:
Էսօր ազատ եմ, հայրս ա ճաշը եփելու, ջաննննն: Կյանքը հիասքանչ է:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Նիկեա (14.04.2014)
Դիմացի ՀովիԳ ջան,քիչ մնաց:Շուտով կեղնի էդ պահը ու դու կբռնես քեզի էդ պահի մեջ:
melancholia (14.04.2014), Արէա (11.04.2014), Ռուֆուս (10.04.2014), Վոլտերա (14.04.2014)
Ասում ա, ախպեր, դե մեր ցեղի 90 տոկոսը գողագան ա, դրա համար հոգնել եմ էդ գործից, որոշել եմ բիզնեսի ու քաղաքականության գործով զբաղվել
Ուղիղ ցիտատ ա, չեմ չափազանցնում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
-Մ..յան, երբ հետդ խոսում եմ ոտքի կանգնի:
Ինչ որ բարոյախրատական ճառ, որը երևի մի քսան րոպե կկարդար, եթե չընդհատեի:
-Ձեզ մեկ հարց կարելի է?
-Հարցրու
-Ձեր առարկան եք սիրում, թե երկու օրվա բորշչը?
Լսարանում օդը սառեց: էն ճաճնը որ պիտի տզզար ինքն էլ չի տզզում: Մեծ ամպերաժով ու մի քանի հազար վոլտանոց լարման պես մի բան էր:
-Դեռ իմ հետ ոչ ոք...
-Կարող եմ նստել?:
melancholia (14.04.2014), My World My Space (13.04.2014), Աթեիստ (13.04.2014), Նիկեա (14.04.2014)
Մի օր որ փողոտեմ,հրուշակեղենի ու խաղալիքների խանութ եմ բացելու,որտեղ երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի օրերին ամեն ինչ կես գնով կլինի,իսկ ուրբաթ,շաբաթ և կիրակի օրերին ձրի:Մեկ կարևոր պայաման կա.իմ հաճախորդների աչքերում մանկական կրակը չպետք է մարած լինի:
Ինձ թվում է,մի երկու տարի էս խանութը աշխատեցնելուց հետո ես տաքսու վարորդ կդառնամ....
-Բա,գիտես սաղ կյանքս տաքսի եմ քշել...
Մեկ-մեկ որ մարդիկ չեն բռնում, ֆրանսերենի ուղղագրությունը քֆրտում, թե՝ հազար տառ գրում են, մի հնչյուն արտասանում: Ախր էդ լեզուն նախշուն, սիրուն, կանոնավոր ուղղագրություն ունի:
Իսկ ես նստած երկու օր գլուխ եմ ջարդում, թե ինչու ա դանիերեն Amager-ը կարդացվում Ամա:
Լսածս խոսակցության պատառիկը.
- Մասնագիտությամբ ի՞նչ ես:
- Նկարիչ:
- Հետաքրքիր է: Ի՞նչ ոճի նկարներ ես նկարում:
- Էն փողոցի կարմիր գծերը տեսել ես, դրանք, ուրիշ...
Կոշմառ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
իսկ դուք գիտե՞ք, թե քանի-քանի հոյակապ ստիխ ա անհետ կորչում, երբ դու զառանցում ես մի շաբաթ ձգվող տաքության մեջ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Պատուհանից դուրս` մութ փողոցներին ժպտում են շենքերի լուսավորված պատուհանները: Պատուհանների ներսում պայծառ լույսն է խաղում .. իսկ յուրաքանչյուր լուսավորված պատուհան իր ընտանիքն ունի, իր պատմությունը, իր կյանքը ...
Առաջին բանը, որ նկատեցի Դանիայում, «ընտանեկանությունն» ա: Լիքը ինֆորմացիոն գրքերում գրված էր, որ դանիացիների համար շատ կարևոր արժեք ա ընտանիքը, որ բոլորի տները գործի տեղին մոտ են, որ միանգամից գործից հետո հասնեն տուն: Տենց, մտածում էի՝ չափազանցված ա: Դե գիտեք, էդ եվրոպացիք, որ չունեն ընտանեկան ավանդույթներ, բան-ման... Բայց երեկ աչքովս եմ տեսել:
Գործիս տեղը թիմիս հետ ծանոթանալուց հետո ճաշում էինք: Մեկ էլ մի բարձրահասակ դանիացի եկավ՝ երեխային գրկած: Դու մի ասա, Վիոլենի ամուսինն է: Երեխան հիվանդ էր: Օրվա առաջին կեսն ամուսինն էր նայել, երկրորդ կեսը բերել էր, որ կնոջ մոտ մնա:
Իսկ ավելի ուշ, երբ բոլորը ցրվել էին իրենց գործերով, շեֆիս հետ խոհանոցում նստած պլանավորում էինք հետագա անելիքները: Մեկ էլ որտեղից որտեղ երկու սիրուն շիկահեր տղաներ հայտնվեցին: Նրանց հետևեց մի բարձրահասակ կին՝ գրկին երեխա: Դու մի ասա, շեֆիս ընտանիքն էր: Եկել էին պապային սյուրպրիզ անելու:
Առջևում էլ Զատիկ է: Մի չորս-հինգ օր արձակուրդ են գնում բոլորը: Ու ի՞նչ են անելու այդ ընթացքում: Բոլոր-բոլորն ընտանիքներով հավաքվում են մի տեղում, ամբողջ արձակուրդը միասին անցկացնում:
Հետո էլ կասեն՝ հայկական ավանդական ընտանիք, ֆլան-ֆստան: Ինձ թվում ա՝ հայերը շատ բան ունեն դանիացիներից սովորելու:
Alphaone (16.04.2014), Ariadna (18.04.2014), boooooooom (16.04.2014), CactuSoul (17.04.2014), E-la Via (20.04.2014), Jarre (17.04.2014), John (16.04.2014), Lílium (16.04.2014), Nihil (17.04.2014), Skeptic (17.04.2014), Smokie (16.04.2014), Vardik! (16.04.2014), Աթեիստ (16.04.2014), Արևածագ (16.04.2014), Մ Մ (17.04.2014), Յոհաննես (16.04.2014), Նաիրուհի (16.04.2014), Նիկեա (17.04.2014), Ուլուանա (16.04.2014), Ռուֆուս (16.04.2014), Վոլտերա (17.04.2014)
Մի քանի օր առաջ բարձրացանք շամշադինյան հենակետերից մեկը, որը մեր զորամասի զինծառայողների մոտ ամառանոցի համբավ ունի: Մի ամիս պետք ա դաշտանային պայմաններում ծառայենք:
Հենց առաջին օրվա իրիկունը հարևան բարձունքներում թեժ "հարսանիք" էր' "զուռնա-դհոլով" ու նույնիսկ "հրավառություններով", իսկ հաջորդ օրվա գիշերը հերթապահություն իրականացնող տղերքից մեկի վրա գազազած շնագայլեր էին հարձակվել ու մենակ մի քանի 7,62մմ տեսնելուց հետո նոր փախել էին: Երրորդ օրն էլ նշանառուս սահեց-ընկավ ու ոտքը ոլորեց. էստեղի գրունտը փափուկ սևահող ա, ու հատկապես անձրևներից հետո պետք ա զգույշ քայլել: Էսօր էլ մեղուն ընկերոջս աչքի տակ խայթեց ու մեր բարձունքի մանրակերտը սարքեց:
Տենց բաներ:
Բժշկականի անցումում երկու հոգի գիրք են վաճառում հատուկ գներով: Առաջ, որ հարցնեում էի, տարբեր գին էին ասում, բայց վերջերս գրքերի վրա գրել են ակցիա՝ 200 և 500 դրամով: Ուրեմն, գիրք եմ առնում...տեսան, որ գնում եմ, 200 դրամը հանկարծ դարձավ 1000 դրամ: Չդիմացա ու ասեցի.
-Բա մարդկանց ինչի՞ եք խաբում:
-Դե...
Էսօր անցումի տակ էլի գրքերն էի նայում, մեկ էլ լսում եմ գիրք վաճառողները ասում են.
-Սրանից հետո լավ հեղինակներին՝ 1000 –ից բարձ, իսկ վատերին՝ 500:
Մյուսը.
-Բա ո՞նց իմանանք, թե որն է լավը, որը չէ...
Տնաշեննե՜ր...
Վերջին խմբագրող՝ Այբ: 17.04.2014, 20:19:
մյուս ամսվա մեջ Գոռի այբբենարանի հանդեսն է լինելու: երեկ չէ առաջին օրը դասատուն Գոռին է տվել իր անգիր ասելու հատվածն ու ուղարկել տուն թե՝ մամայիդ կասես, որ սովորեցնի: Գոռը թուղթը ձեռքին վազել է տուն, թե՝ մամ, պիտի անգիր սովորեմ, ընկեր Բալայանն ասել է, որ սա իմ դերն է հանդեսի ժամանակ: քույրս թուղթը վերցրել է, կարդացել ու միանգամից զանգել ինձ:
- Լիլ, դու քո այբբենարանի հանդեսը հիշում ե՞ս:
- դե բառացի չէ, բայց ահագին հիշում եմ, հա: ի՞նչ կա:
- մի հատ կասե՞ս դու ինչ դեր ունեիր:
- ես «ու» տառն էի, գլխիս էլ թագ կար, վրան գրված ու: ամենառոմանտիկ տառն էր իմը, քանի որ երկու մասից էր կազմված, ու մեր դասարանի Վահանը հանդեսի վերջում սիրահարվում էր ինձ, որտև ինքն էլ «վյուն» մասնիկն էր, գալիս էր մոտս ու երգում՝ էս ի՜նչ լավն ենք ե՜ս ու դու՜, եկ միասին դա՜ռնանք ու՜: ու տենց հետո մենք իբր միասին էինք էլի:
քույրս պայթեց.
- իսկ իմ տղուն գիտե՞ս ինչ դեր են տվել: պետք ա երեք էջ ասի՝ «հասկացա, մադամ, չհասկացա, մադամ, խորոշո, խորոշո»: հիմա ես ի՞նչ անեմ:
ու նենց չի, որ Գոռը վատ է սովորում կամ չի ուզում սովորել: դասարանի ամենալավ սովորողն է: հաստատ գիտեմ: քրոջս ասացի, որ չսովորեցնի ոչ մի բան, Գոռին էլ ասի, որ եթե հարցնի, թե ինչի չի սովորել, Գոռն ասի, որ մաման հարմար չի գտել:
էսօր Գոռին դպրոցից ես եմ վերցրել: գնացի հետևից, ասեցի՝ հն, հարցրե՞ց դասատուդ անգիրը: Գոռը թե՝ հա: ասում եմ, հետո ի՞նչ ասեցիր: բա թե՝ ասեցի, որ մաման չի սովորեցրել անգիրը, հետո չեմ հիշում, թե ինչ ասեց ընկեր Բալայանը: ասում եմ՝ կարող է՞ վատ բան է ասել, դրա համար չես հիշում: Գոռը սենց գլուխը տմտմբացնելով՝ մհմ, կարող է:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (17.04.2014), Ariadna (18.04.2014), CactuSoul (17.04.2014), E-la Via (20.04.2014), ivy (18.04.2014), Lílium (18.04.2014), murmushka (21.04.2014), Skeptic (18.04.2014), Smokie (18.04.2014), Vardik! (17.04.2014), Աթեիստ (18.04.2014), Արամ (17.04.2014), Մինա (18.04.2014), Նաիրուհի (17.04.2014), Ռուֆուս (17.04.2014), Վոլտերա (17.04.2014), տեսիլք (18.04.2014)
մենք նրա մասին թեմա չունենք
իսկ նա հեռացավ, չգիտեմ ոնց, գուցե դեղին թիթեռների նման, գուցե անէացավ ուղղակի
ես մի բան գիտեմ, որ էլ դժվար թե ինչ-որ մեկը գրի խոզի պոչով տղայի մասին, ով գերդաստանի վերջին շառավիղն էր, ու որին կերան մրջյունները, դժվար թե էլի ինչ-որ մեկը կարողանա գրել պատ կրծող կնոջ մասին, ով այնքան ծեր էր, որ կես դար բոլորը մոռացել էին նրա մասին, իսկ երբ նրա տան դուռը բացեցին, գլխին խոնավությունից բորբոս էր աճել, ու ինքը խելագար հայացքով մատով փորում էր պատն ու բերանը տանում:
ես գիտեմ նաև, որ նման մարդկանց հեռանալով մենք մի փոքր անտերանում ենք
հանգչիր խաղաղությամբ, Մեծ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (22.04.2014), CactuSoul (18.04.2014), Chilly (18.04.2014), Chuk (18.04.2014), E-la Via (20.04.2014), Freeman (18.04.2014), John (18.04.2014), Lílium (18.04.2014), Lusina (18.04.2014), murmushka (21.04.2014), My World My Space (18.04.2014), Skeptic (18.04.2014), Smokie (18.04.2014), Vardik! (18.04.2014), Դատարկություն (18.04.2014), Մ Մ (18.04.2014), Մինա (18.04.2014), Յոհաննես (18.04.2014), Նաիրուհի (18.04.2014), Ռուֆուս (18.04.2014), Վոլտերա (19.04.2014)
Կար մի ժամանակ, ես գրում էր, շատ էի գրում ... օրագրանման ինչ-որ բան էլ ունեի, որտեղ գրում էի մտքերս, զգացողություններս, պատմվածքանման երևույթներ .. խոհափիլիսոփայում էի ։ Երևի ուսանողական կյանքից էր .. ամեն ինչ հասցնում էի՝ սովորել, ստեղծագործել, նկարել, կարդալ, կարդալ շատ .. իսկ հիմա աշխատանք, աշխատել, ռոբոտացում ... Մտքերս չեն հավաքվում .. պատառիկներ են, որ եթե վրաները աշխատանք տարվի, մի լավ բան կստացվի .. չկա նախկին սենտիմենտալիզմը, ամեն ինչ փոխվում է, փոխվում ենք ...
Հ.Գ. փոքր լինեի, դեռ հավատայի հեքիաթներին ...
Վերջին խմբագրող՝ Մ Մ: 18.04.2014, 11:20:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ