User Tag List

Էջ 569 684-ից ԱռաջինԱռաջին ... 69469519559565566567568569570571572573579619669 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,521 համարից մինչև 8,535 համարի արդյունքները՝ ընդհանուր 10260 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8521
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ կողքիններիս կյանքի տխուր պատմությունները, դաժան փորձերն ու իրանց՝ դրանց մասին ժպիտով, նույնիսկ ծիծաղով պատմելը տեսնում եմ, կյանքս վերաիմաստավորելու նոր առիթ եմ տեսնում: Ես, որ իրանց չափ դժբախտություններ չեմ տեսել, ծանր օրեր չեմ ապրել, էսօր դրել ու անիմաստ բաների մասին մտածելով՝ ինձ տանջում եմ… ու ինչի՞, ես էլ չգիտեմ... ու ընդհանրապես, եթե տխուր ու անտրամադիր եք լինում, ձեզ մի հատ թափ տվեք, հիշեք՝ ով էիք անցյալում, ով եք հիմա, տեսա՞ք առաջընթացը... ապրե՛ք, ... այ հենց էդ ապրած առաջընթացն էլ կստիպի կյանքին նորովի մոտենալ, գնահատել ունեցածդ, ավելին ունենալու ձգտումով լցվել:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.02.2014), CactuSoul (18.02.2014), E-la Via (18.02.2014), John (18.02.2014), Vardik! (18.02.2014), Նաիրուհի (18.02.2014)

  3. #8522
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՊՀ, ճիշտ ա, դու փչացած ու ծախված ես, ամենավերջին մարմնավաճառից էլ վատը, որովհետև դու գիտություն ես ծախում, բայց էս զզվելի համակարգում էլ են հրաշք մարդիկ պատահում. մեր ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնը վկա: Միլիոներորդ անգամ համոզվեցի, որ խնդիրը համակարգի մեջ է, ոչ թե անհատների:
    Սիրում եմ ձեզ, ու ոչ միայն նրա համար, որ աչքերս փակ բարդագույն ինտեգրալներ եմ հաշվում ու մատրիցներ լուծում, այլ որ ապացուցում եք, որ ամեն ինչ կորած չէ:

    Ասում էր՝ եթե քո պես ուսանողներն էլ գնան, բա մենք ի՞նչ անենք: Ասում էր ու նայում արդեն երրորդ լիկվիդը մնացած ուսանողներին, որոնց ոչ մի կերպ չէր կարողանում ստիպել, որ մի բան սովորեն: Վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք չէ հանձնվել ու դիմում գրել, պետք է պայքարել համակարգի դեմ ու հաղթանակ տանել, որովհետև ես ճիշտ եմ, իսկ իրենք չեն հասկանում, թե ինչ են անում: Դուրս եմ եկել մոտից ու ժպտում եմ. ֆակուլտետի ամենախիստ դասախոսը հանգստացնում էր դեպրեսված ուսանողին:
    Պարզվում է՝ հետո գնացել էր դեկանատ ու հարցրել, թե ի՞նչ են արել, որ ես էսքան գցել եմ տրամադրությունս ու ուզում եմ դուրս գալ:

    Ավետիսյա՜ն...


  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.02.2014), CactuSoul (19.02.2014), E-la Via (18.02.2014), Smokie (19.02.2014), Արամ (18.02.2014), Մինա (23.02.2014), Նաիրուհի (19.02.2014), Նարե91 (18.02.2014), Ներսես_AM (19.02.2014), Ռուֆուս (18.02.2014)

  5. #8523
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբի պասիվությունից բողոքողնե՜ր, փնթփնթացողնե՜ր, թե ակումբում լոքշ ա, էկեք, տեսեք, թե ինչ լավ թեմա ա: Մեկը մեկից լավ գործեր են, բայց անարդարացիորեն պասիվ քննարկում ա:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.02.2014), E-la Via (18.02.2014)

  7. #8524
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վուուուու՜յ էս ինչ լավն եեեք . մի քանի անգամ նայեցի, մինչև հիմա չէի տեսել վիդեոն: Ես ձեր ձայները սենց չէի պատկերացնում, նեենց հավեսն էիք

    Հետոն էլ ա հետաքրքրում, կիսատ ա
    Վերջին խմբագրող՝ laro: 20.02.2014, 00:27:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.02.2014), enna (22.02.2014), Ruby Rue (20.02.2014), Smokie (20.02.2014), Նաիրուհի (20.02.2014)

  9. #8525
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ուկրաինայում ցավալի իրադարձություններ են:
    Հարցը շատերի ուշադրության կենտրոնում է, բնականաբար նաև ակումբում է քննարկվում:
    Ու մինչ շատերը սրտանց ցավում են ու աջակցեն ուկրաինացի ժողովրդին, ակումբում էլ կան մարդիկ, ովքեր ժողովրդին մեղադրում են «հանցագործ» լինելու մեջ:

    Հնարավոր է, որ շուտով թեման թեժանա, շատ: Շատերի նյարդերը լարված են:

    Իսկ ես մտովի հետ եմ գնում, 2008 թիվ: Երկրում ահավոր իրադարձություններ, բոլորի նյարդերը լարված ու նորից կային մարդիկ, ովքեր ժողովրդին էին մեղադրում ամեն ինչում:

    Ուկրաինայի դեպքում ենք կատաղում ու վրդովում, էդ ժամանակ հանգի՞ստ մնայինք: Իհարկե՛ բնական էր ակումբում էդ ժամանակվա լարված վիճակը, բախումները, վիրավորանքները: Բայց շատերը փորձեցին տարածել, որ ակումբն անհանդուրժող է այլակարծության նկատմամբ: Տո ի՞նչ այլակարծ, եթե չեք ուզում հասարակ քաղաքացու հայացքով մի հատ նայել:

    Ակումբում մի օր էլի է լինելու լարված վիճակ: Որտև մի օր մենք էլ ենք մեր խոսքն ասելու՝ սերժիկական հանցավոր խունտային: Իհարկե ամեն ինչ անելու ենք, որ բախումներ ու զոհեր չլինեն: Բայց երբեմն դա քո ձեռքին չէ: Չէ՞ որ իշխանավորդ, ցավոք, տականք է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (04.03.2014), Philosopher (23.02.2014), Ruby Rue (21.02.2014), Smokie (25.02.2014), Vardik! (21.02.2014), Աթեիստ (21.02.2014), Գալաթեա (21.02.2014), Հայկօ (22.02.2014), Մինա (23.02.2014), Նաիրուհի (21.02.2014), Շինարար (21.02.2014), Ռուֆուս (21.02.2014), Վոլտերա (21.02.2014)

  11. #8526
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող էս սիրունագույն հիմնը այլևս երբեք առիթ չունենա սենց պայմաններում երգվելու, թող սենց ոգեղեն օրհներգ ընտրած ժողովրդի ոչ մի մասնիկ հայրենակցի ու դավադիր օտար գնդակից չզոհվի, թող էս ու մնացած գիշերներն ու ցերեկները խաղաղ լինեն Ուկրաինայում, ու թող հնարավորներից լավագույն ելքով ավարտվի էս մղձավանջը։
    Ամեն։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.02.2014), CactuSoul (21.02.2014), Chuk (21.02.2014), Ruby Rue (21.02.2014), Smokie (25.02.2014), Vardik! (21.02.2014), Yevuk (21.02.2014), Աթեիստ (21.02.2014), Գալաթեա (21.02.2014), Հայկօ (22.02.2014), Մինա (23.02.2014), Նարե91 (21.02.2014), Ներսես_AM (21.02.2014), Շինարար (21.02.2014), Ուլուանա (21.02.2014), Ռուֆուս (21.02.2014), Վոլտերա (21.02.2014)

  13. #8527
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ առաջ հայտնաբերեցի,որ կանգնել եմ օրացույցի դիմաց ու օրերն եմ հաշվում:
    Փետրվարը չհաշված մինչև հունիս մնացելա 92 օր: Դրանց հաջորդող 26 օրերի ընթացքում պետք է որ կիլոմետրերը կրճատվեն: Էս անորոշության ու սպասողական վիճակի վերջն էլ կգա:

    Վաղվանից սկսելու եմ ջնջել ամեն անցած օրը: Գոնե աչքիս կերևա,թե ոնցա քչանում սպասելու ժամանակը:
    Հ.Գ. Ոնց որ բանակ եկած լինեմ:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.02.2014), Smokie (25.02.2014), _Հրաչ_ (21.02.2014), Արամ (21.02.2014), Մինա (23.02.2014), Նաիրուհի (21.02.2014), Նարե91 (21.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (21.02.2014)

  15. #8528
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Տա՛տ, ստեղերից գնում եմ:
    -Հաց կեր նոր:

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.02.2014), Jarre (22.02.2014), laro (22.02.2014), Smokie (25.02.2014), Yevuk (23.02.2014), Անտիգոնե (04.03.2014), Արևհատիկ (22.02.2014), Հայկօ (22.02.2014), Նաիրուհի (22.02.2014), Ջուզեպե Բալզամո (23.02.2014), Ռուֆուս (22.02.2014), Վոլտերա (23.02.2014)

  17. #8529
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճույք, որի մասին մոռացել էի. ժամը տասին պառկել, երեք ժամ գիրք կարդալ, քնել առանց որևէ էլեկտրոնային սարքի մոտենալու, ու միակ մտահոգող միտքն էն լինի, թե ո՞վ է վեր կենալու, որ լույսն անջատի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (16.03.2014), CactuSoul (27.02.2014), Jarre (23.02.2014), Lílium (25.02.2014), Smokie (25.02.2014), Vardik! (11.03.2014), Մինա (23.02.2014), Նարե91 (23.02.2014), Շինարար (23.02.2014), Վահե-91 (23.02.2014), Վոլտերա (23.02.2014)

  19. #8530
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկից հարևանիս երեխեն 10 րոպե ա ուժեղ զռռում ա: Ես էլ իրա տեղը լինեի, իմ մերն ու հերն էլ էդքան վրաս գոռային, ես էլ կզռայի: Հատկապես մոռ գոռգոռոցն ավելի շատ ու ավելի բարձր ա, քան երեխի զռռոցը: Հերթական վարձով մնացողը, արդեն որերո՞րդն են, ու ոչ մի կերպ բախտներս չի բերում:
    Հոգնած գալիս եմ տուն: Խաչմերուկի մոտ կանգնել ու սպասում եմ, որ կարմիր լույսը փոխվի կանաչով անցնեմ: Էս գրառումիցս ավելի քան երկու շաբաթ է անցել: Գալու եմ տուն, ու նորից լսելու եմ իրեց գոռգոռոցները. դե մարդիկ ի՞նչ իմանան, որ ես տենց հոգնած եմ, իրենք են ու իրենց ներքին ընտանեկան կյանքը:

    Ու մինչ կարմիր լույսը կվառվեր կանաչով, կողքս եկավ ու մի ընտանիք կանգնեց: Կանգնեց՝ լավ արեց: Թող իրենք էլ սպասեն կանաչին: Չեմ նայում իրենց կողմը: Բայց հանկարծ կինը ամուսնում ինչ-որ բան է ասում:

    Միանգամից «սթափվում» եմ: Չէի կարող չճանաչել այդ ձայնը: Ամուսինը պատասխանեց: Իհարկե՛ իրենք են:

    Արդեն մի ամիս կլինի այդ տանն են ապրում, բայց դե չէի տեսել: Առաջին «հանդիպումս» էր: Դժվար ա նկարագրել էն, ինչ զգացի, բայց... էդ ի՜նչ սիրուն ընտանիք էին, էդ ի՜նչ սեր կար ամուսնու հայացքում, էդ ի՜նչ սիրուն էր կինը, էդ ի՜նչ համովն էին պստոները, որոնք երևի 2 ու 3 կամ 3 ու 4 տարեկան էին: Ամբողջ փողոցում իրենց ձայնն էր, բայց գոռալուց չէ, ուղղակի բարձրախոս էին: Հիմա զարմանալի էլ չի, որ իրենց գոռոցներն այդքան բարձր են լսվում: Բայց մի տեսակ էդ ինչ բարություն կար իրանց ընտանիքի քայլքում... ապարատս մոտս լիներ, կնկարեի, չնայած էդ մթին լավ նկար չէր ստացվի:

    Գոռոցները հիմա էլ կան, բայց մի տեսակ չեն նեղում էլ: Մերոնք են, էդ լավ ընտանիքն ա, կդիմանամ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.02.2014), Ambrosine (24.02.2014), ars83 (25.02.2014), CactuSoul (27.02.2014), E-la Via (24.02.2014), einnA (04.03.2014), ivy (23.02.2014), Lílium (25.02.2014), Smokie (25.02.2014), Tig (03.03.2014), Vardik! (11.03.2014), Աթեիստ (23.02.2014), Արամ (23.02.2014), Արևհատիկ (26.02.2014), Գալաթեա (23.02.2014), Դատարկություն (23.02.2014), Հայկօ (24.02.2014), Նաիրուհի (23.02.2014), Նարե91 (24.02.2014), Շինարար (23.02.2014), Ուլուանա (28.02.2014), Ռուֆուս (23.02.2014), Վահե-91 (23.02.2014), տեսիլք (24.02.2014)

  21. #8531
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ աշխարհի մի անկյունում ծվարած լրիվ պատահաբար հանդիպում ես նույն քաղաքում ապրող հայրենակցիդ, մի քիչ զրուցելուց հետո պարզում ես, որ լիքը ընդհանուր ընկերներ ունես ու չես նկատում, թե ոնց է կես ժամանոց հանդիպումը վերածվում 5 ժամի։ Փոքր աշխարհ է։
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.02.2014), Arpine (16.03.2014), einnA (04.03.2014), Jarre (24.02.2014), Lílium (25.02.2014), Smokie (25.02.2014), Vardik! (11.03.2014), Արամ (24.02.2014), Արևհատիկ (26.02.2014), Նաիրուհի (24.02.2014), Նարե91 (24.02.2014), Ուլուանա (28.02.2014)

  23. #8532
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ բոլոր հատկանիշներից ամենաշատն ատում եմ այն, որ իմ մտերիմների ուրախությամբ ուրախանալով ու տխրությամբ տխրելով` չեմ ապրում սեփական կյանքս: Ու հենց ապրումակցելու զզվելի հատկանիշն էլ ստիպում է անգամ ոչ մտերիմ մարդկանց ինձ վրա բարդել սեփական հոգսերի ու խնդիրների բեռը:
    Մտածում էի, թե դա ինձ դուր է գալիս, դրանով ինձ նշանակալի եմ զգում, գիտակցաբար դա չցանկանալով ենթագիտակցորեն դրան եմ ձգտում: Բայց վերջերս ինձ քանդեցի, բոլոր ժանգոտ մասերը յուղեցի, մաքրեցի, հավաքեցի: Ու արդյունքում մնաց կեղտոտ լաթերի, անհասկանալի մի տձև կույտ, որ կյանքս կեղտոտում էր: Այդ կույտի մեջ գնաց նաև էմպաթիան: Կույտը դեռ չեմ տարել, լցրել աղբամանը, բայց գոնե ներսիցս հանել եմ: Հուսով եմ, որ ժամանակին դուրս կնետեմ ու ոտքի տակ ընկնելով աղբը նորից կյանքովս մեկ շաղ չեմ տա:
    Մի շաբաթ էլ չկա, ով տեսնում է, ասում է՝ փոխվել ես: Վախենում եմ հարցնել՝ դեպի լավը, թե վատը:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.02.2014), Jarre (24.02.2014), Lílium (25.02.2014), Smokie (26.02.2014), Vardik! (11.03.2014), Արամ (24.02.2014), Նաիրուհի (24.02.2014), Ուլուանա (28.02.2014)

  25. #8533
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան ուսանողներ, որ կամընտրական առարկաններ ընտրելիս ավելի շատ ընտրում են ոչ թե այն առարկան, որը իրենք են ուզում, այլ դասախոսի պատճառով են ընտրում տվյալ առարկան:
    Դասախոսներից մեկին, կարելի է ասել, համարյա ամբողջ ֆակուլտետը սիրահարված է: Փառք Աստծո, ինքը ինձ դաս չի տվել: Բայց կողքից էնքան գովեցին (առաջին հերթին՝ ժամերն էին հարմար), որ ես էլ, ի վերջո, այդ առարկան ընտրեցի, որի դասախոսին...մի խոսքով:

    Դասախոսի անունը չեմ ուզում նշել: Հանրահայտ դասախոս ա:
    Էսքան երկար-բարակ խոսեցի, որ ասեի՝ ինքը իմ վրա էդքան մեծ տպավորություն չթողեց: Բայց ինչ խոսք՝ ձանձրալի չեն դասերը: Ամենաանսովորը էդքան շատ ուսանողների հետ դասի նստելն է: Տարբեր ֆակուլտետներից հատուկ այդ դասախոսի համար են կամընտրական այդ առարկան ընտրել:

    Հ.Գ. Հույս ունեմ բողոքողներ չեն հայտնվի տպավորություններովս կիսվելու համար:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (11.03.2014), Նարե91 (24.02.2014)

  27. #8534
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մ-դաաա, գարունը չեկած մարդիկ արդեն ընկնում են գարնանային դեպրեսիայի մեջ Ապագան անհուսալի է
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  28. #8535
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Եթե գրառումս սխալ տեղ եմ կատարում,ներողամիտ եղեք նորեկի նկատմամբ
    Կյանքը հանճարեղ երևույթ է:Սակայն մարդիկ այն խաղի են վերածել ու երբ փորձում ես ապրել,այլ ոչ թե խաղալ,դա վերագրում են որպես աննորմալություն,շեղում իրականությունից ու գըմփ. դու կրկին խաղի մեջ ես:
    Վերջերս տեղի ունեցավ հերթական <<շեղումը>> և այս անգամ ասեցին,որ վերջը ես երբ պետք է մտնեմ հասրակություն ու նորմալ մարդ դառնամ:
    Երկար մտածեցի էս մասին,բայց վերջը էդպես էլ չհասկացա. էդքան ուժ գտնեմ իմ մեջ,որ պայքարեմ այդ հանաճրեղ կյանքի համար,թ՞ե կմիանամ խաղին:
    Վերջ.-չնայած լակոնիկ էր,բայց դե իմաստը դրանից չի փոխվում
    Հատված մեր հարևան Անդրանիկի օրագրից
    Հ.Գ. Ես ղզիկ չեմ

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (27.02.2014)

Էջ 569 684-ից ԱռաջինԱռաջին ... 69469519559565566567568569570571572573579619669 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •